ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 դեկտեմբերի 2015 թվականի N 1490-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 312-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Լիազոր մարմին ճանաչելու, հավաստագրման հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կազմը, հավաստագրման հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտների հավաստագրման կարգը, հավաստագրի ձևը, հավաստագրի գործողության ընթացքում ստացված արդյունքների մասին հաշվետվության ներկայացման կարգը և ձևը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների շահերը ներկայացնող միավորումների և ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներին հավաստագրման հանձնաժողովի կազմում ընդգրկելու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 312-Ն որոշման N 6 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. Աբրահամյան |
2015 թ. դեկտեմբերի 17 Երևան
|
|
|
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 17-ի N 1490-Ն որոշման |
|
«Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 312-Ն որոշման |
Հ ա շ վ ե տ վ ու թ յ ու ն
հավաստագրի գործողության ընթացքում ստացված արդյունքների ԵՎ այլ տեղեկությունների վերաբերյալ
(20___թ. ________ կիսամյակի համար)
Իրավա- բանական անձի անվանումը |
Գործու- նեության տեսակը |
Աշխատողների թիվը |
Հասույթը (դրամ) |
Արտա- հանման ծավալը (դրամ) |
Ռեզիդենտ բաժնեմասի սեփականատեր (բաժնետեր, փայատեր) |
Ոչ ռեզիդենտ բաժնեմասի սեփականատեր (բաժնետեր, փայատեր) |
աշխատան- քային պայմա- նագրերով |
քաղաքա- ցիական իրավական պայմա- նագրերով |
անունը, ազգանունը կամ անվանումը (այդ թվում` ներդրումային ֆոնդերի) |
մասնակ- ցության չափը (տոկոս) |
անունը, ազգանունը կամ անվանումը (այդ թվում` ներդրումային ֆոնդերի) |
մասնակ- ցության չափը (տոկոս) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Այլ տեղեկություններ`
- փաստացի գործում է բացառապես հավաստագրով սահմանված գործունեության տեսակների ներքո.
- աշխատողների թիվը չի գերազանցում 30-ը.
- հավաստագրի գործողության ընթացքում չի օտարել հիմնական միջոցներ, ինչպես նաև չի կնքել համատեղ գործունեության պայմանագիր.
- իր գործունեության արդյունքները չի օտարել ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող` ՀՀ ռեզիդենտ հանդիսացող այլ տնտեսավարող սուբյեկտներին` բացառությամբ կրթական ծրագրերի իրականացման դեպքերի.
|
Հավաստիացնում եմ, որ սույն հաշվետվության մեջ ներկայացված տեղեկատվությունն ամբողջական է և արժանահավատ: Գիտակցում եմ, որ կեղծ և (կամ) ոչ արժանահավատ տեղեկատվություն ներկայացնելը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատասխանատվության:
______________________________________________________________________________
(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)
________ _______________ 20___ թ.»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |