Համարը 
ՀՕ-161-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2015.12.23/87(1176) Հոդ.1126
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
24.11.2015
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
15.12.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2018

Ծանուցում
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի:
Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 24-ին

 

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-129-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի «2016 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինել «2017 թվականի հունվարի 1-ը» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 11.1-ին հոդվածի 2-րդ մասից հանել «, հաշվանցումը» բառը:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի:

Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 2-րդ հոդվածը կիրառվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո կազմված ստուգման ակտով առաջադրված տուգանքների նկատմամբ, իսկ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը նշանակված և նշանակման օրվանից երկամսյա ժամկետում չվճարված (կամ մասնակի չվճարված) տուգանքների գումարները կրկնապատկվում են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող Օրենքին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2015 թ. դեկտեմբերի 15
Երևան
ՀՕ-161-Ն