Համարը 
N 128-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2016.04.01/7(550) Հոդ.80
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվը 
02.03.2016
Ստորագրող մարմինը 
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվը 
02.03.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է 2016 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 25-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 մարտի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11816090

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

2 մարտի 2016 թ.
ք. Երևան

N 128-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 25-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի հունվարի 23-ի «Շրջանառության հարկի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» N 25-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները.

1) հրամանի հավելվածի «Շրջանառության հարկի հաշվարկ»-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.2-րդ կետով.

«8.2 Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված երկրորդային հումքի իրացումից ստացվող եկամուտներ

   

»,

2) «Շրջանառության հարկի հաշվարկի ձևի լրացման կարգը»-ում`

ա. 8.1-րդ կետը «2015 թվականի 3-րդ եռամսյակից սկսած» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված երկրորդային հումքի իրացումից ստացվող եկամուտների և «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից` առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից ստացվող եկամուտների» բառերով,

բ. 8.10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.11-րդ կետով.

«8.11. Հաշվարկի 8.2-րդ կետում լրացվում են հաշվետու եռամսյակում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված երկրորդային հումքի իրացումից ստացվող եկամուտները և այդ եկամուտների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարը: Ընդ որում, շրջանառության հարկը հարկվող օբյեկտի նկատմամբ 2015 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակների համար հաշվարկվում է 1% դրույքաչափով, իսկ 2016 թվականի 1-ին եռամսյակից սկսած` 1.5% դրույքաչափով:»,

գ. 10-րդ կետը «8-րդ կետում լրացվում է 7.10-րդ կետի հարկի գումարը» բառերից հետո լրացնել «8.2-րդ» թիվը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է 2016 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների վրա:

 

Նախարար

Գ. Խաչատրյան