Համարը 
ՀՕ-272-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2017.12.29/83(1358) Հոդ.1298
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
21.12.2017
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
29.12.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳԱՖԷՍՃԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին

 

«ԳԱՖԷՍՃԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 20-ի ՀՕ-340 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում՝

1) երրորդ պարբերությունից հանել «մաքսային» բառը և վերջին նախադասությունը.

2) չորրորդ պարբերության «բեռնամաքսային հայտարարագիր» բառերը փոխարինել «հայտարարագիր» բառով, «մաքսային» բառից հետո լրացնել «կամ հարկային» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն» բառերը փոխարինել «հարկային մարմին» բառերով.

3) հինգերորդ պարբերության «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում «գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ» բառերը փոխարինել «պարզաբանումներն օրենքով սահմանված կարգով տրամադրում է հարկային կամ մաքսային մարմինը» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ մտնում է 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. դեկտեմբերի 29

Երևան

ՀՕ-272-Ն