Համարը 
N 648-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2018.06.15/47(1405) Հոդ.737
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
08.06.2018
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
12.06.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.06.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1257-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունիսի 2018 թվականի N 648-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1257-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, անվավեր ճանաչման, չեղարկման կարգը և ոչ էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման դեպքերը սահմանելու մասին» N 1257-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածի 27-րդ կետից հանել «հատուկ,» բառը.

2) 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված N 3 հավելվածը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին և 1.2-րդ կետերով.

«1.1. Ոչ էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքից ապրանքի արտահանման դեպքերում.

2) օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` ապրանքի մատակարարման վայրը Հայաստանի Հանրապետությունից դուրս համարվելու դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվարկային փաստաթուղթ դուրս գրողը և ստացողը հաշվառված են հարկային մարմնում.

3) կապի կամ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման պատճառով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու անհնարինության դեպքերում:

1.2. Սույն հավելվածի 1.1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված` ոչ էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերը դուրս գրելու դեպքերում գործարքների փաստաթղթավորումն իրականացվում է թղթային կրիչի վրա լրացված և հարկ վճարողի կողմից վավերացված (ստորագրված) հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթով, որը պետք է պարունակի օրենսգրքի 55-րդ հոդվածին համապատասխան հաշիվ վավերագրում ներառման ենթակա տվյալները՝ բացառությամբ հաշիվ վավերագրի սերիայի և համարի:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

            

2018 թ. հունիսի 12

Երևան