Համարը 
N 978-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2018.09.19/70(1428) Հոդ.969
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
06.09.2018
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
12.09.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.09.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 սեպտեմբերի 2018 թվականի N 978-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 8-ի «Աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ցանկը սահմանելու մասին» N 853-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 15-ի «Կենսաթոշակային կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրի փոխանցման կարգը, ձևը և ժամկետները սահմանելու մասին» N 938-Ն որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 6-ի «Կենսաթոշակային կուտակային բաղադրիչի մասնակիցների համար (օգտին) կատարված կուտակային հատկացումների վերադարձելիությունը մասնակցին երաշխավորող` պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից երաշխիքային ֆոնդ վճարվող երաշխիքային վճարների հաշվարկման կարգը հաստատելու մասին» N 580-Ն որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի «Հարկային մարմնի կողմից կուտակային հատկացումները և դրանց մասին անձնավորված տեղեկատվությունը մասնակիցների ռեեստր վարողին փոխանցելու հետ կապված սխալները շտկելու կարգը հաստատելու մասին» N 74-Ն որոշումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի «Մասնակիցների ռեեստրը վարողի կողմից կուտակային բաղադրիչի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն ու երաշխիքային ֆոնդին հատուցման դեպքի առկայության փաստի մասին տեղեկացնելու կարգը, ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և երաշխիքային ֆոնդի միջև տեղեկատվության փոխանակման կարգը, երաշխիքային ֆոնդի կողմից հատուցվող ընդհանուր գումարը մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից երաշխիքային ֆոնդում բավարար միջոցներ չլինելու դեպքում երաշխիքային ֆոնդին գումար փոխանցելու կարգը սահմանելու մասին» N 810-Ն որոշումը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 29-ի «Կուտակային կենսաթոշակը ծրագրային վճարի տեսքով վճարվելու դեպքում դրա հաշվարկման մեթոդաբանությունը սահմանելու մասին» N 1561-Ն որոշումը.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի «Կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա սոցիալական վճար կատարելու պարտավորություն ստանձնած մասնակիցների մասին հարկային մարմնի կողմից գործատուներին տեղեկացնելու կարգը սահմանելու մասին» N 32-Ն որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2018 թ. սեպտեմբերի 12

Երևան