Համարը 
N 1322-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2018.12.05/90(1448) Հոդ.1228
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
22.11.2018
Ստորագրող մարմինը 
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվը 
29.11.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.12.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 163-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 նոյեմբերի 2018 թվականի N 1322-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 163-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 163-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ, 3-րդ կետերը և որոշման հավելվածի 12-րդ կետի 4-րդ ենթակետը.

2) որոշման 5-րդ կետում «կետի» բառը փոխարինել «մասի» բառով.

3) որոշման հավելվածի՝

ա. 8-րդ կետում «Центр переводов» ГНО» բառերը փոխարինել «ГНКО «Центр переводов» բառերով,

բ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Թարգմանությունների կենտրոնի գործունեության առարկան և նպատակներն են`

1) Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի և միջազգային պայմանագրերի կամ դրանց նախագծերի թարգմանությունների իրականացումն անգլերենով, ռուսերենով, ֆրանսերենով, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև այլ օտար լեզուներով.

2) Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական թարգմանությունն օտար լեզուներով.

3) Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների համաձայն ներկայացվող ազգային զեկույցների, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ լիազոր մարմնի ղեկավարի հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից միջազգային կառույցներ ներկայացվող փաստաթղթերի, այլ երկրների հետ Հայաստանի Հանրապետության երկկողմ հարաբերությունների շրջանակներում դատական ակտերի և հարակից փաստաթղթերի, ինչպես նաև այլ փաստաթղթերի թարգմանությունների իրականացումն անգլերենով, ռուսերենով, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև այլ օտար լեզուներով.

4) Եվրոպական միության, Եվրոպական համայնքի, Եվրասիական տնտեսական միության իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության վերաբերյալ միջազգային և միջկառավարական կազմակերպությունների կողմից ներկայացվող զեկույցների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և հարակից փաստաթղթերի, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ լիազոր մարմնի ղեկավարի հանձնարարությամբ` նաև այլ փաստաթղթերի թարգմանությունների իրականացումը հայերենով, ռուսերենով, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև այլ օտար լեզուներով.

5) եզրաբանական բառարանների մշակումը, եզրաբանական շտեմարանի (շտեմարանների) ստեղծումը, թարմացումը, զարգացումը և պահպանումը.

6) թարգմանությունների հանրամատչելիության ապահովումն ինտերնետային կայքի միջոցով.

7) լեզվաբանական, այդ թվում` եզրաբանական, գիտատեսական և կիրառական հետազոտությունների, փորձագիտական գնահատումների իրականացումը.

8) տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստումը.

9) թարգմանական չափորոշիչների մշակումը:»,

գ. 12-րդ կետի 2-րդ ենթակետում «անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն» բառերը փոխարինել «տարբեր լեզուներով» բառերով,

դ. 18-րդ կետում «մանկավարժական» բառը փոխարինել «կրթական» բառով,

ե. 19-րդ կետի 3-րդ ենթակետում «նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր» բառերը փոխարինել «վերալիազորման իրավունքով» բառերով,

զ. 29-րդ կետում «ամրագրված» բառը փոխարինել «ամրացված» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան

   

2018 թ. նոյեմբերի 29

Երևան