Համարը 
ՀՕ-108-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2019.07.17/46(1499) Հոդ.614
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
28.06.2019
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
11.07.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.07.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի հունիսի 28-ին

 

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 88-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Ապահովագրական միջնորդների նշանակալից մասնակիցները չեն կարող լինել դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն ունեցող անձինք, եթե այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ: Ապահովագրական միջնորդները Կենտրոնական բանկ են ներկայացնում սույն մասով նախատեսված տեղեկությունների վերաբերյալ հաշվետվություն՝ Կենտրոնական բանկի սահմանած կարգով և ժամկետներում:»:

 

Հոդված 2. Օրենքի 97-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը «անհատական տվյալների» բառերից հետո լրացնել «, դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն չունենալու (եթե այդ դատվածությունը հանված կամ մարված է օրենքով սահմանված կարգով) մասին գրավոր հայտարարություն)» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 99-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

«4.1) նշանակալից մասնակիցներից թեկուզ մեկն ունի դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն, և այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ:»:

 

Հոդված 4. Օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասում 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է.1» ենթակետով.

«է.1. Իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց, նրանց անհատական տվյալների և մասնակցության չափի մասին տեղեկություններ, նշանակալից մասնակիցների կողմից դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն չունենալու (կամ այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելու) մասին գրավոր հայտարարություն,»:

 

Հոդված 5. Օրենքի 105-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1) դիմումատուի նշանակալից մասնակիցներից թեկուզ մեկն ունի դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն,  և այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2019 թ. հուլիսի 11

Երևան

ՀՕ-108-Ն