Համարը 
ՀՕ-36-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2004.03.24/16(315) Հոդ.371
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
18.02.2004
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.03.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.04.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 
09.04.2018

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի փետրվարի 18-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17 հունիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 21-րդ հոդվածի`

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենսգրքի 27-րդ հոդվածում սահմանված` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն բացարկ հայտնել գործը քննող դատավորին, եթե`

1) նա օրենքով համապատասխան գործը քննելու համար պատշաճ դատավորը չէ.

2) նրա անաչառության վերաբերյալ կասկած հարուցող փաստ կամ այլ հանգամանք կա.

3) նա համապատասխան գործի վարույթին մասնակցել է որպես դատական նիստի քարտուղար, փորձագետ, թարգմանիչ կամ կանչվել է որպես վկա.

4) նա հանդես է եկել որպես գործին մասնակցող անձ, նրա օրինական ներկայացուցիչ կամ ներկայացուցիչ, գործին մասնակցող անձի, նրա օրինական ներկայացուցչի կամ ներկայացուցչի ազգականն է, նա գործին մասնակցող անձի, նրա օրինական ներկայացուցչի կամ ներկայացուցչի հետ գտնվում է անձնական կախվածության այլ հարաբերություններում:».

2) 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետ.

«11. Առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանում գործի քննությանը մասնակցող դատավորը չի կարող մասնակցել տվյալ գործի հետագա քննությանը:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի «1-ին կետում» բառերը փոխարինել «1-ին և 11-րդ կետերում» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի «հայցապահանջների հիմքերը» բառերը փոխարինել «հայցապահանջները» բառով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 88-րդ հոդվածի`

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայցադիմումին կցվում է սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթ կամ օրենքով նախատեսված դեպքերում` պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն:».

2) 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետ.

«11. Հայցադիմումին կարող են կցվել նաև հայցապահանջները հաստատող ապացույցներ:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Դատավորը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, հայցադիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում հայցադիմումի ընդունումը չմերժելու կամ դիմումը չվերադարձնելու դեպքում կայացնում է դա ընդունելու մասին որոշում, որում նշվում են նաև գործի քննության ժամանակը և վայրը:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 91-րդ հոդվածի`

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Դատարանը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, հայցադիմումի ընդունումը մերժելու մասին կայացնում է որոշում` հայցադիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը պատշաճ ձևով ուղարկելով հայցվորին:».

2) 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` հայցվորի կողմից ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 92-րդ հոդվածի`

1) 1-ին կետի 1-ին պարբերությունից հանել «և դրան կից փաստաթղթերը» բառերը.

2) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ ենթակետով.

«8) ամուսինը կնոջ հղիության ժամանակ կամ երեխան ծնվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, առանց կնոջ համաձայնության ամուսնալուծության դիմում է տվել.».

3) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Դատարանը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, հայցադիմումը վերադարձնելու մասին կայացնում է որոշում` հայցադիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը պատշաճ ձևով ուղարկելով հայցվորին:».

4) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացվելու և եռօրյա ժամկետում դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը դատարանում ընդունված է համարվում սկզբնական ներկայացնելու օրը:».

5) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հայցադիմումը վերադարձնելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` հայցվորի կողմից ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 104-րդ հոդվածի`

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Դատարանը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին կայացնում է որոշում` եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկելով գործին մասնակցող անձանց:».

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` դա հայցվորի կողմից ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:».

3) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ կետ.

«31. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումը վերացվելու դեպքում գործի վարույթը համարվում է վերսկսված:»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 108-րդ հոդվածի`

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Դատարանը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, գործի վարույթը կասեցնելու կամ վերսկսելու մասին կայացնում է որոշում` եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկելով գործին մասնակցող անձանց:».

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` հայցվորի կողմից ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:».

3) 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետ.

«3. Գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը վերացվելու դեպքում գործի վարույթը համարվում է վերսկսված:»:

 

Հոդված 10. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1441-րդ հոդվածով.

 

«Հոդված 1441.

ՈՐՈՇՄԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Դատավարության ընթացքում դատարանի` առանձին ակտի տեսքով չձևակերպված որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

2. Դատարանի` առանձին ակտի ձևով կայացված որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:»:

 

Հոդված 11. Օրենսգրքի`

1) 212-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Վերաքննիչ դատարանը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին կայացնում է որոշում` բողոքն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում որոշումը, բողոքը և դրան կից փաստաթղթերը պատշաճ ձևով ուղարկելով բողոքը բերող անձին:».

2) 212-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 1-ին կետի 1-4-րդ ենթակետերում նախատեսված դեպքերում բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և եռօրյա ժամկետում կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված` սկզբնական ներկայացնելու օրը:».

3) 212-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4. Վերաքննիչ դատարանի բողոքը վերադարձնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` բողոքը բերողի կողմից ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:».

4) 212-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5. Որոշումը վերացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացնելու օրը:»:

 

Հոդված 12. Օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Վերաքննիչ բողոքն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում բողոքը չվերադարձնելու դեպքում վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքն ընդունելու մասին որոշում:»:

 

Հոդված 13. Օրենսգրքի 223-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3. Հայցադիմումը մերժելու կամ վերադարձնելու մասին առաջին ատյանի և տնտեսական դատարանների, բողոքը վերադարձնելու մասին վերաքննիչ դատարանի, ինչպես նաև հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, գործի վարույթը կասեցնելու մասին առաջին ատյանի, տնտեսական և վերաքննիչ դատարանների որոշումների դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունի նաև հայցվորը:»:

 

Հոդված 14. Օրենսգրքի`

1) 232-րդ հոդվածի 1-ին մասը համարակալել.

2) 232-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Վճռաբեկ դատարանը հայցադիմումը մերժելու կամ վերադարձնելու մասին առաջին ատյանի և տնտեսական դատարանների, բողոքը վերադարձնելու մասին վերաքննիչ դատարանի, ինչպես նաև հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, գործի վարույթը կասեցնելու մասին առաջին ատյանի, տնտեսական և վերաքննիչ դատարանների որոշումների դեմ վճռաբեկ բողոքները քննում և որոշումը կայացնում է բողոքն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում:»:

 

Հոդված 15. Օրենսգրքի 236-րդ հոդվածի`

1) 1-ին ենթակետի «վճիռը» բառից հետո լրացնել «կամ որոշումը» բառերը.

2) 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ ենթակետ.

«21) վերացնել հայցադիմումը մերժելու կամ վերադարձնելու մասին առաջին ատյանի և տնտեսական դատարանների, բողոքը վերադարձնելու մասին վերաքննիչ դատարանի, ինչպես նաև հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, գործի վարույթը կասեցնելու մասին առաջին ատյանի, տնտեսական և վերաքննիչ դատարանների որոշումները.»:

 

Հոդված 16. Օրենսգրքի 241-րդ հոդվածի «և»-ի փոխարեն դնել «,», «անձանց`» բառից «`»-ը հանել, իսկ հետո լրացնել «և համապատասխան դատարան`» բառերը:

 

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. մարտի 12
Երևան
ՀՕ-36-Ն