Համարը 
N 1436-Լ
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2021.09.06-2021.09.19 Պաշտոնական հրապարակման օրը 08.09.2021
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
02.09.2021
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
08.09.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.09.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 201-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 սեպտեմբերի 2021 թվականի N 1436-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 201-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 201-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 20-րդ կետի 5-րդ ենթակետից հանել «ծրագրի իրականացման մոնիթորինգի մեխանիզմի առաջադրում» բառերը.

2) 23-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետը «շինշիլայից» բառից հետո լրացնել «կամ վայրաճ պտուղներ, հատապտուղներ և բանջարեղեն հավաքող անձի և» բառերով,

բ. 2-րդ ենթակետի «է» պարբերությունը «վաճառողի», «պայմանագրում վաճառողի» և «տրամադրի վաճառողի» բառերից հետո լրացնել «կողմից տրամադրված» բառերով,

գ. 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին ենթակետ՝

«2.1) շահառուները (բացառությամբ սպանդանոցների) ՖԿ-ին ներկայացվող վարկային հայտին կցում են վաճառողների հետ կնքված գյուղատնտեսական հումքի կամ շինշիլայի գնման պայմանագրերի պատճենները և դրանց հիման վրա լրացված N 1 ձևը՝ Excel ծրագրով և շահառուի կողմից ստորագրված կամ կնքված տարբերակով.»,

դ. 5-րդ ենթակետում «պայմանագրերը» բառը փոխարինել «պայմանագրերի պատճենները» բառերով, իսկ «ձևի» բառից հետո լրացնել «՝ Excel ծրագրով և շահառուի կողմից ստորագրված կամ կնքված տարբերակով» բառերը.

3) 24-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին ենթակետ՝

«1.1) վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին խաղողի մթերումների (գնումների) նպատակով յուրաքանչյուր տարի կարող է տրամադրվել մինչև 4.0 մլրդ դրամի վարկ.»,

բ. 2-րդ ենթակետից հանել «և խաղողի» բառերը,

գ. 2.4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.5-րդ և 2.6-րդ ենթակետեր՝

«2.5) միևնույն վարկառուի կողմից սույն կետի 1.1-ին, 2-րդ, 2.1-ին, 2.2-րդ, 2.3-րդ, 2.4-րդ ենթակետերում նշված նպատակներով մթերումների (գնումների) համար վարկերի տրամադրումը կատարվում է առանձին հայտերի հիման վրա.

2.6) սույն կետի 2.5-րդ ենթակետի շրջանակներում տրամադրվող վարկերի դեպքում վարկառուի ընտրությամբ դրանցից մեկի նպատակով կարող է տրամադրվել սահմանված առավելագույն չափով վարկ, իսկ մյուս նպատակներով տրամադրվող վարկերի չափերը չպետք է գերազանցեն տվյալ նպատակի համար սահմանված վարկերի առավելագույն չափի 50 տոկոսը։»,

դ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) ունեն առավելագույնը՝

ա. 3 տարի մարման ժամկետ՝ սույն կետի 1.1-ին ենթակետի շրջանակներում տրամադրվող վարկերի համար,

բ. 1.5 տարի մարման ժամկետ՝ սույն կետի 2-րդ, 2.1-ին, 2.2-րդ, 2.3-րդ, 2.4-րդ ենթակետերի շրջանակներում տրամադրվող վարկերի համար.»,

ե. 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5) վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է ոչ ավելի, քան 12 ամիս՝ սույն կետի 1.1-ին ենթակետի շրջանակներում տրամադրվող վարկերի համար և ոչ ավելի, քան 6 ամիս՝ սույն կետի 2-րդ, 2.1-ին, 2.2-րդ, 2.3-րդ, 2.4-րդ ենթակետերի շրջանակներում տրամադրվող վարկերի համար, իսկ վարկի չսուբսիդավորվող տոկոսների վճարման պարտականությունը վարկառուի մոտ առաջանում է վարկի տրամադրման պահից սկսած.».

4) 26-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետը «վարկի» բառից հետո լրացնել «չափը (գումարը) պետք է համապատասխանի 23-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջներին, իսկ» բառերով,

բ. 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին ենթակետ՝

«1.1) վարկառուին տրամադրված վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումն սկսվում է 28-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված տեղեկատվությունը ՖԿ-ից ստանալուց հետո.»,

գ. 4-րդ ենթակետը «վաճառողի» բառից հետո լրացնել «կողմից տրամադրված» բառերով.

5) 27-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 27.1-ին կետ՝

«27.1. շահառուից հայտը ստանալուց հետո ՖԿ-ն իրականացնում է պայմանագրերում ներառված դրույթների և N 1 ձևի տեղեկատվության վերաբերյալ ծրագրով նախատեսված պահանջների, ինչպես նաև հայցվող վարկի չափի (գումարի) պայմանագրերի հետ համապատասխանության ուսումնասիրություն:».

6) 28-րդ կետի`

ա. 2-րդ ենթակետում «տեղեկատվություն՝ համաձայն N 1 ձևի» բառերը փոխարինել «ՖԿ-ի կողմից 27.1-ին կետի շրջանակներում կատարված ուսումնասիրության արդյունքների հիման վրա լրամշակված, շահառուի կողմից ստորագրված կամ կնքված և համապատասխանությունը հավաստող ՖԿ-ի պատասխանատու աշխատակցի կողմից ստորագրված N 1 ձևը և դրա Excel ծրագրով տարբերակը» բառերով,

բ. 3-րդ ենթակետում «համաձայն N 1 ձևի» բառերը փոխարինել «ՖԿ-ի կողմից 27.1-ին կետի շրջանակներում կատարված ուսումնասիրության արդյունքների հիման վրա լրամշակված, շահառուի կողմից ստորագրված կամ կնքված և համապատասխանությունը հավաստող ՖԿ-ի պատասխանատու աշխատակցի կողմից ստորագրված փոփոխված N 1 ձևը և դրա Excel ծրագրով տարբերակը, ընդ որում՝ N 1 ձևում փոփոխված տողերն ընդգծվում կամ լրացվում են տարբերվող գունանշումով» բառերով,

գ. 5-րդ ենթակետը «տեղեկատվություն» բառից հետո լրացնել «Excel ծրագրով» բառերով.

7) 30-րդ կետում «տեղեկատվություն՝ համաձայն N 1 ձևի, որը» բառերը փոխարինել «պատասխանատու աշխատակցի կողմից ստորագրված N 1 ձևը և դրա Excel ծրագրով տարբերակը, որոնք» բառերով.

8) 33-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 33.1-ին կետ՝

«33.1. Ծրագրի մոնիթորինգի իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ՖԿ-ներից և շահառուներից կարող է պահանջել լրացուցիչ այլ տեղեկատվություն, մասնավորապես՝ հումքի գնման պայմանագրեր, հումքի գնումը և վճարումը հավաստող փաստաթղթեր և մշակվող հողատարածքի կամ գյուղատնտեսական կենդանիների կամ շինշիլայի գլխաքանակի մասին տեղեկանքներ:».

9) NN 1 և 3 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հավելված

 

Ձև N 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎԱԾ ՀՈՒՄՔԻ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

NN ը/կ

Պայմանագրի վաճառող կողմը

Պայմանագրի շրջանակներում վաճառվող հումքը

Անվանումը կամ անունը, ազգանունը

Պայմանագրի համարը

Հեռախոսա-համարը

Տեղակայումը

Մշակվող հողատարածքի չափը (հա) կամ գյուղատնտեսական կենդանիների կամ շինշիլայի գլխաքանակը (հատ)

տեսակը

քանակը (տոննա) (լիտր)

1 կգ-ի կամ 1 լիտրի գինը (դրամ)

մարզը

համայնքը

1.

 

 

 

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

--------------------------------------

ստորագրությունը

---------------------------------------------------------

շահառուի ներկայացուցչի անունը, ազգանունը, հայրանունը

--------------------------------------

ստորագրությունը

---------------------------------------------------------

ՖԿ-ի աշխատակցի անունը, ազգանունը, հայրանունը

------------------------   202   թ.

 

 

Ձև N 3

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

NN ը/կ

Պայմանագրի վաճառող կողմը

Պայմանագրի շրջանակներում վաճառվող գյուղատնտեսական կենդանիները

անվա-նումը կամ անունը, ազգա-նունը

պայմա-նագրի համարը

հեռախոսա-համարը

տեղակայումը

գյուղա-տնտե-սական կենդա-նիների գլխա-քանակը (հատ)

տեսակը

քանակը (հատ)

քաշը (կգ)

1 կգ-ի գինը (դրամ)

տեղա-փոխման N 1 ձևի անասնա-բուժական վկայականի համարը և տրման ամսաթիվը

Հաշվառման համարը, առկա-յության դեպքում

մարզը

hա-մայնքը

1.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

--------------------------------------

ստորագրությունը

---------------------------------------------------------

շահառուի ներկայացուցչի անունը, ազգանունը, հայրանունը

--------------------------------------

ստորագրությունը

---------------------------------------------------------

ՖԿ-ի աշխատակցի անունը, ազգանունը, հայրանունը

------------------------   202   թ.:

 

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


08.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 սեպտեմբերի 2021 թվական: