Համարը 
N 133-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2003.02.28/4.1  Հոդ.64
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
09.08.2002
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
09.08.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.03.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 
05.03.2005

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ-2ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 դեկտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 60302448

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

9 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

  N 133-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ-2ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Օբյեկտների հիմնական միջոցների գործարկման և կապիտալ ներդրումների իրականացման մասին» Ձև թիվ -2ԿՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման մեթոդական ցուցումները համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
9 օգոստոսի 2002 թ. թիվ 133-Ն որոշմամբ

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ

 

Մեթոդական ցուցումները սահմանում են Հայաստանի Հանրապետության տարածքում պատվիրատու կազմակերպությունների ֆինանսավորմամբ կատարված շինարարական աշխատանքների ծավալների (ներառյալ կապիտալ (հիմնական) վերանորոգումը)` ձև թիվ 2-ԿՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվություններում արտացոլման կարգը:

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հաշվետվությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական աշխատանքների ֆինանսավորում իրականացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև վարկային ծրագրերի իրականացման գրասենյակները (որոնք շինարարական աշխատանքներ են իրականացնում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային և/կամ շնորհային միջոցների հաշվին), որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:

Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների համար հաշվետվությունը կազմում և ներկայացնում են տարածքային կառավարման մարմինները (մարզպետարանները):

2. Հաշվետվությունը կազմվում և ներկայացվում է հաշվետվության մեջ նշված ժամկետներում և պարբերականությամբ: Նոր ստեղծված կազմակերպությունները հաշվետվությունները ներկայացնում են սկսած գրանցման օրից մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների ծավալների համար:

3. Մեթոդական ցուցումները կազմված են ձև թիվ 2-ԿՇ ամսական հաշվետվության (այսուհետ՝ ամսական հաշվետվություն) բաժիններին համապատասխան:

4. Հաշվետվությունների ցուցանիշները լրացվում են աճողական կարգով:

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ, ՍՈՑԻԱԼ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ

 

6. 1-ին բաժնի «Բնակելի շենքեր», «Հանրակրթական դպրոցներ», «Նախադպրոցական հիմնարկներ», «Հիվանդանոցներ», «Ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներ», «Ակումբներ և մշակույթի տներ», «Ոչ արտադրական նշանակության այլ օբյեկտներ» և «Արտադրական նշանակության օբյեկտներ» 502-580 տողերի 1-ին սյունակում լրացվում են ֆինանսավորման տարբեր աղբյուրների հաշվին գործարկված օբյեկտների հզորությունների և քանակի վերաբերյալ տվյալները, 2-րդ սյունակում` նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանում գործարկված հզորությունների վերաբերյալ տվյալները, համապատասխանաբար 3-րդ և 4-րդ սյունակներում՝ գյուղական վայրերում գործարկվածներինը: Տվյալ ժամանակաշրջանում օբյեկտների շինարարության վրա իրացված ներդրումների վերաբերյալ տվյալները լրացվում են 5-րդ սյունակում, իսկ 6-րդ սյունակում՝ կատարված շինմոնտաժային աշխատանքների ծավալները:

7. 502 տողում ցույց տրվող գործարկված բնակելի շենքերի ընդհանուր մակերեսի մեջ ներառվում են պատվիրատու կազմակերպությունների կողմից վաճառքի համար նախատեսված կամ բնակչությանը որպես անձնական սեփականություն տրվող բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը:

8. 1-ին բաժնի «Բնակելի շենքեր», «Հանրակրթական դպրոցներ», «Նախադպրոցական հիմնարկներ», «Հիվանդանոցներ», «Ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներ», «Ակումբներ և մշակույթի տներ», «Ոչ արտադրական նշանակության այլ օբյեկտներ» և «Արտադրական նշանակության օբյեկտներ» 502-580 տողերի «Դ» և «Ե» ենթատողերի 1-4 սյունակներում լրացված ցուցանիշները համապատասխան հզորությունների հանրագումարի մեջ չեն արտացոլվում՝ տվյալների կրկնահաշվարկ թույլ չտալու նկատառումով:

9. 512 և 513 տողերում լրացվում են կարիքավոր ընտանիքների համար պետական կառավարման տարածքային մարմինների (մարզպետարանների) կողմից գոյություն ունեցող բնակելի շենքերում գնված բնակարանների ընդհանուր (օգտակար) մակերեսը և քանակը:

 

3. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ

 

10. Սույն բաժնի բոլոր ցուցանիշները լրացվում են փաստացի գներով: «Հիմնական միջոցների գործարկումը տարեսկզբից» 1-ին սյունակի բոլոր տողերում գործարկված հիմնական միջոցների վերաբերյալ տվյալները լրացվում են կազմակերպության հաշվեկշռում արտացոլվող շահագործման հանձնված օբյեկտի փաստացի արժեքները:

11. Ընդ որում, «Արտադրական և ոչ արտադրական նշանակության օբյեկտներ», «Սարքավորումներ, գործիքներ, գույք», «10-րդ տողից՝ ըստ ֆինանսավորման աղբյուրների», «10-րդ տողից՝ արտադրական նշանակության օբյեկտներ», «Ըստ տնտեսության ճյուղերի (արտադրական և ոչ արտադրական նշանակության)» 2-րդ բաժնի 2 և 4 սյունակներում ցույց են տրվում ինչպես գործարկման ենթակա, այնպես էլ անավարտ (հաջորդ տարի տեղափոխվող) օբյեկտների շինարարության վրա իրականացված կապիտալ ներդրումները և կատարված շինմոնտաժային աշխատանքները, իսկ 3 և 5 սյունակներում՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանում իրականացված աշխատանքների ծավալները:

Ընդ որում, «Սարքավորումներ, գործիքներ, գույք» 11 տողում լրացվում են բոլոր տեսակի սարքավորումների, գործիքների և գույքի արժեքների վերաբերյալ ամփոփ տվյալները (լրացվում են եռամսյակը մեկ անգամ):

12. «Ըստ ֆինանսավորման աղբյուրների» 12-27 տողերում լրացվում են արտադրական և ոչ արտադրական նշանակության օբյեկտների վերաբերյալ տվյալները:

13. «Ըստ տնտեսության ճյուղերի (արտադրական և ոչ արտադրական նշանակության)» 31-35 տողերում լրացվում են արտադրական և ոչ արտադրական նշանակության օբյեկտների վերաբերյալ տվյալներն ըստ տնտեսության ճյուղերի:

Ինչ վերաբերում է արտադրական ճյուղերի տվյալների արտացոլմանը, ապա օժանդակ արտադրության օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները հաշվետվությունում լրացվում են հիմնական ճյուղի տվյալների հետ համատեղ:

Եթե պատվիրատուն իրականացնում է միայն մեկ արտադրական ճյուղի օբյեկտների շինարարություն, ապա դրա վերաբերյալ տվյալները պետք է համապատասխանեն 30 տողի տվյալներին: Երկու և ավելի ճյուղերի օբյեկտների շինարարության դեպքում ազատ տողերում լրացվում են դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ տվյալները: Այդ ճյուղերի վերաբերյալ տվյալների հանրագումարը պետք է հավասար լինի 30 տողի տվյալներին:

Եթե պատվիրատուն, բացի արտադրական նշանակության օբյեկտների շինարարությունից իրականացնում է նաև ոչ արտադրական ոլորտի օբյեկտների շինարարություն, ապա բոլոր օբյեկտների վերաբերյալ ցուցանիշների հանրագումարը պետք է համապատասխանի տող 10-ի տվյալներին:

14. «Հիմնական միջոցների գործարկումը տարեսկզբից» սյունակ 1-ի ցուցանիշները լրացվում են եռամսյակը մեկ անգամ:

15. Ավելացված արժեքի հարկի գումարները ներառվում են կապիտալ ներդրումների և հիմնական միջոցների գործարկման ծավալների մեջ:

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԶԱԳՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ  օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

Ում է ներկայացվում ____________________________

(անվանումը)

Տրամադրված տեղեկությունների գաղտնիության պահպանումը երաշխավորվում է օրենքով

 

Ով է ներկայացնում _____________________________

(անվանումը)

 

Իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման համարը*

/_/_/_/_/_/_/_/_/_/_/_/

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը *

/_/_/_/_/_/_/_/_/

Մարզը _________________________

/_/_/

Գտնվելու վայրը ______________________________

Էլեկտրոնային փոստի հասցեն ______________________

* լրացվում է իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից

Ձև N-2կշ
ամսական

Հաստատված է՝ ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի 09 օգոստոսի 2002 թ. թիվ 133-Ն որոշմամբ

Ներկայացվում է՝
1. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տեղական բաժանմունքին
2. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությանը, պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով նախատեսված դեպքերում

Ներկայացնում են՝
1. Շինարարություն իրականացնող իրավաբանական անձիք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, մարզպետարանները, քաղաքապետարանները, գյուղական համայնքները

Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 4-ին:

Պետական  վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով:

______________
* - Ծանոթություն -

Ձևը չի բերվում: