Համարը 
ՀՕ-203-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.06.2022
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
09.06.2022
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.06.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը և 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին

 

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «մարված կամ հանված չէ» բառերը փոխարինել «մարված կամ վերացված չէ» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 2-րդ կետի «չմարված կամ չհանված» բառերը փոխարինել «չմարված կամ չվերացված» բառերով.

2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«6) որի նկատմամբ հարուցված չէ քրեական հետապնդում:»:

 

Հոդված 3. Օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասում «հանված կամ մարված չէ» բառերը փոխարինել «մարված կամ վերացված չէ» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «չմարված կամ չհանված» բառերը փոխարինել «չմարված կամ չվերացված» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«6) որի նկատմամբ հարուցված չէ քրեական հետապնդում:»:

 

Հոդված 6. Օրենքի 97-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետում «հանված կամ մարված է» բառերը փոխարինել «մարված կամ վերացված է» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 99-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետում «հանված կամ մարված չէ» բառերը փոխարինել «մարված կամ վերացված չէ» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «է.1» ենթակետում «հանված կամ մարված» բառերը փոխարինել «մարված կամ վերացված» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետում «հանված կամ մարված չէ» բառերը փոխարինել «մարված կամ վերացված չէ» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 112-րդ հոդվածի վերնագրում և տեքստում «քրեական հետապնդում» բառերը փոխարինել «նախաքննություն» բառով:

 

Հոդված 11. Օրենքի 113-րդ հոդվածի 1-ին մասում «քաղաքացիական և քրեական գործերի» բառերը փոխարինել «քաղաքացիական գործերով և քրեական վարույթներով» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 120-րդ հոդվածի 1-ին մասի ամբողջ տեքստում «քրեական հետապնդում» բառերը փոխարինել «նախաքննություն» բառով:

 

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը և 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. հունիսի 27

Երևան
ՀՕ-203-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2022 թվական: