Համարը 
ԲԴԽ-79-Ն-23
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.08.08-2022.08.21 Պաշտոնական հրապարակման օրը 17.08.2022
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
15.08.2022
Ստորագրող մարմինը 
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվը 
15.08.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.08.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

ԲԴԽ-79-Ն-23

2022 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 18․1-ին կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

 1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման 1-ին հավելվածի 1-ին աղյուսակի 5-րդ կետի «Դատավոր» սյունակի «Միրզոյան Արծրուն Մարտունի» բառերը հանել,

2) Որոշման 1-ին հավելվածի 1․1-ին աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 1-10-րդ կետերի «Մասնագիտացում» սյունակների «գործեր» բառերը փոխարինել «վարույթներ» բառերով,

3) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 9-րդ, 10-րդ, 12-րդ, 16-րդ, 17-րդ, 19-րդ, 20-րդ և 24-րդ կետերի «Մասնագիտացում» սյունակների «գործեր» բառերը փոխարինել «վարույթներ» բառերով,

4) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 26-րդ, 27-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ և 32-րդ կետերի «Մասնագիտացում» սյունակների «Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր» բառերը փոխարինել «Մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթներ» բառերով,

5) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 28-րդ և 33-րդ կետերի «Սպասարկման տարածք» սյունակների «Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով՝ Երևան քաղաքի վարչական տարածք, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններով՝ ՀՀ տարածք» բառերը փոխարինել «Մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթներով՝ Երևան քաղաքի վարչական տարածք, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններով և բողոքներով՝ ՀՀ տարածք» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակների «Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ» բառերը փոխարինել «Մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթներ և դատարանների թույլտվությամբ անցկացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ և բողոքներ» բառերով,

6) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակի «Վարդազարյան Ռուբեն Էդուարդի» բառերը հանել,

7) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 16-րդ կետի «Մկրտչյան Արթուր Միշայի» բառերը հանել,

8) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժինը լրացնել նոր՝ 46-րդ և 47-րդ տողերով․

 

«

46․

       

47․

       
»,

 

9) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «Ընդհանուրը՝ 70 դատավոր» բառերը փոխարինել «Ընդհանուրը՝ 72 դատավոր» բառերով,

10) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ և 5-րդ կետերի «Մասնագիտացում» սյունակների «Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր» բառերը փոխարինել «Մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթներ» բառերով,

11) Որոշման 1-ին հավելվածի 5-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 5-րդ և 6-րդ կետերի «Մասնագիտացում» սյունակների «Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր» բառերը փոխարինել «Մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթներ» բառերով,

12) Որոշման 1-ին հավելվածի 6-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ և 5-րդ կետերի «Մասնագիտացում» սյունակների «Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր» բառերը փոխարինել «Մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթներ» բառերով,

13) Որոշման 1-ին հավելվածի 7-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ և 3-րդ կետերի «Մասնագիտացում» սյունակների «Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր» բառերը փոխարինել «Մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթներ» բառերով,

14) Որոշման 1-ին հավելվածի 8-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Մասնագիտացում» սյունակի «Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր» բառերը փոխարինել «Մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթներ» բառերով,

15) Որոշման 1-ին հավելվածի 8-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի «Սպասարկման տարածք» սյունակների «գործեր» և «գործերով» բառերը փոխարինել «վարույթներով» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակների «գործեր» բառերը փոխարինել «վարույթներ» բառերով,

16) Որոշման 1-ին հավելվածի 8-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Մարալիկ» բառը փոխարինել «Գյումրի» բառով, իսկ «Մասնագիտացում» սյունակի «Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր» բառերը փոխարինել «Մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթներ» բառերով,

17) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերի «Մասնագիտացում» սյունակների «գործեր» բառերը փոխարինել «վարույթներ» բառերով,

18) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր/ անչափահասների գործեր/» բառերը փոխարինել «Մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթներ/ անչափահասների վարույթներ» բառերով,

19) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր» բառերը փոխարինել «Մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթներ» բառերով,

20) Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին և 4-րդ կետերի «Մասնագիտացում» սյունակների «Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր» բառերը փոխարինել «Մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթներ» բառերով,

21) Որոշման 1-ին հավելվածի 11-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակից հանել «Չիչոյան Սերգեյ Դիմիտրիի» բառերը,

22) Որոշման 1-ին հավելվածի 11-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ և 6-րդ կետերի «Մասնագիտացում» սյունակների «Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր» բառերը փոխարինել «Մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթներ» բառերով,

23) Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին և 5-րդ կետերի «Մասնագիտացում» սյունակների «Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր» բառերը փոխարինել «Մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթներ» բառերով,

24) Որոշման 4-րդ հավելվածի աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակից հանել «Սահակյան Տիգրան» բառերը,

25) Որոշման 4-րդ հավելվածի աղյուսակի 3-րդ, 5-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ, 19-րդ և 20-րդ կետերի «Մասնագիտացում» սյունակների «Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ» բառերը փոխարինել «Մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում կայացված ակտերի, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության արդյունքում կայացված ակտերի վերանայման վարույթներ» բառերով,

26) Որոշման 4-րդ հավելվածի աղյուսակի 8-րդ և 13-րդ կետերը «Մասնագիտացում» սյունակների «Քրեական» բառերից հետո լրացնել «/Մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում կայացված ակտերի, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության արդյունքում կայացված ակտերի վերանայման վարույթներ» բառերով,

27) Որոշման 4-րդ հավելվածի աղյուսակի 21-րդ կետի «Դատավոր» սյունակի «Բիշարյան Կարեն» բառերը հանել, իսկ «Մասնագիտացում» սյունակի «Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ» բառերը փոխարինել «Մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում կայացված ակտերի, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության արդյունքում կայացված ակտերի վերանայման վարույթներ» բառերով։

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական
խորհրդի նախագահի

պաշտոնակատար

Ս. Չիչոյան

 

2022 թ. օգոստոսի 15

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 օգոստոսի 2022 թվական: