ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 2022 թվականի N 1623-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 171-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակներն ու ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 865-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 171-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածում՝
1) ԱՏԳ ԱԱ 24 և 2402 խմբերի տողերի փոխարեն լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
« |
24 |
Ծխախոտ, ծխախոտի արտադրանք, ծխախոտ կամ նիկոտին պարունակող արտադրանք՝ նախատեսված առանց այրման ներշնչելու համար տաքացման միջոցով կամ այլ եղանակներով՝ առանց այրման |
200 սիգարետ կամ 50 սիգար (սիգարելլաներ) կամ 250 գրամ ծխախոտ կամ տաքացվող ծխախոտի 200 գլանակ (ստիք) կամ նշված արտադրատեսակների ապրանքատեսականին, ոչ ավելի, քան 250 գրամ ընդհանուր քաշով` 18 տարին լրացած մեկ ֆիզիկական անձի հաշվարկով |
2404 12 000 0 |
Նիկոտին պարունակող հեղուկով քարթրիջներ և այլ տարաներ, այդ թվում` մեկանգամյա օգտագործման էլեկտրոնային սիգարետներ հեղուկով՝ առանց վերալիցքավորման հնարավորության |
250 գրամ |
2404 19 000 |
Նիկոտին չպարունակող, այդ թվում` ծխախոտի փոխարինիչներ պարունակող հեղուկով քարթրիջներ և այլ տարաներ, այդ թվում` մեկանգամյա օգտագործման էլեկտրոնային սիգարետներ հեղուկով՝
առանց վերալիցքավորման հնարավորության |
250 գրամ | |
». |
2) ԱՏԳ ԱԱ 8535 ծածկագրով տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
8543 40 000 0 |
էլեկտրոնային սիգարետներ և
նույնանման անհատական
էլեկտրական գոլորշիացնող
սարքվածքներ |
2 հատ | |
»: |
1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի դեկտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
|
20.10.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հոկտեմբերի 2022 թվական: