Համարը 
N 150-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2004.07.15/16(164) Հոդ.224
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
15.06.2004
Ստորագրող մարմինը 
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.06.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.07.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 հուլիսի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 05004172

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

15 հունիսի 2004 թ. թիվ 150-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իթ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի ««Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ը հաստատելու մասին» թիվ 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ում (այսուհետև՝ կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.

1.1. կանոնակարգի 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ա) իրավաբանական անձանցից, իրենց մասնակիցներից, Հայաստանի Հանրապետությունից և համայնքներից, այլ պետություններից, միջազգային կազմակերպություններից ներգրավել փոխառություններ և կնքել նմանատիպ գործարքներ,».

1.2. կանոնակարգի 4-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ա) իրավաբանական անձանցից, իրենց մասնակիցներից, Հայաստանի Հանրապետությունից և համայնքներից, այլ պետություններից, միջազգային կազմակերպություններից ներգրավել փոխառություններ և (կամ) նրանց հետ կնքել նմանատիպ գործարքներ,».

1.3. կանոնակարգի 5-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ա) իրավաբանական անձանցից, իրենց մասնակիցներից, Հայաստանի Հանրապետությունից և համայնքներից, այլ պետություններից, միջազգային կազմակերպություններից ներգրավել փոխառություններ և (կամ) նրանց հետ կնքել նմանատիպ գործարքներ,».

1.4. կանոնակարգի 6-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ունիվերսալ վարկային կազմակերպությունները կարող են իրավաբանական անձանցից, իրենց մասնակիցներից, Հայաստանի Հանրապետությունից և համայնքներից, այլ պետություններից, միջազգային կազմակերպություններից ներգրավել փոխառություններ և կնքել նմանատիպ գործարքներ:».

1.5. ուժը կորցրած ճանաչել կանոնակարգի 10-րդ կետը.

1.6. կանոնակարգի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվների սահմանաչափերն են.

 

  Խնայողական միու-
թյուններ
Վարկային միու-
թյուններ
Լիզինգային կազմա-
կերպու-
թյուններ
Ֆակտո-
րինգային կազմա-
կերպու-
թյուններ
Ունիվերսալ
վարկային կազմա-
կերպու-
թյուններ
Կանոնադրական կապիտալի նվազագույն չափը  (մլն դրամ) 50 50 100 150 150
Ընդհանուր կապիտալի նվազագույն չափը  (մլն դրամ) 50 50 100 150 150
Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը  (Ն11 նորմատիվ) 2% 6% 8% 10% 10%
Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն3 նորմատիվ) 25% 25% 25% 25% 25%
Արտարժութային համախառն դիրքի և վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը 30% 30% 30% 30% 30%

 

1.7. կանոնակարգի 121-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«121. Եթե վարկային կազմակերպության կանոնադրության համաձայն վարկային կազմակերպությունը հրապարակային օֆերտաների միջոցով չի ներգրավում փոխառություններ, ապա վերջինիս վրա չեն տարածվում սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված ընդհանուր կապիտալի համարժեքության, մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի և արտարժույթի տնօրինման նորմատիվները:».

1.8. ուժը կորցրած ճանաչել կանոնակարգի 13-րդ կետը.

1.9. կանոնակարգի 16.2.5 ենթակետը «լուծման» բառից հետո լրացնել նոր «կամ ավարտի» բառերով.

1.10. կանոնակարգի 36-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան

  
2004 թ. հունիսի 18
Երևան