Համարը 
N 186-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2024.02.05-2024.02.18 Պաշտոնական հրապարակման օրը 08.02.2024
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
08.02.2024
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
08.02.2024
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.02.2024
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Որոշման 2-րդ կետով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից ՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-23/13 և ՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-23/17 ծածկագրերով կազմակերպված գնման ընթացակարգերի շրջանակում ներկայացված հայտերի գնահատման արդյունքում հրավերի պահանջների նկատմամբ գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունների շտկման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 5 աշխատանքային օր:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 փետրվարի 2024 թվականի N 186-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման հավելվածի 32-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) շինարարական ծրագրերի գնման դեպքում մասնակիցը՝

ա. չի ներկայացնում իր կողմից լրացված ծավալաթերթ-նախահաշիվ, իսկ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում կնքվող պայմանագրի շրջանակում կատարողական ակտերի դիմաց վճարումներն իրականացվում են համաձայն հրավերին կցված ծավալաթերթ-նախահաշվի, հետևյալ բանաձևով՝

ՎԳ=ՄԳ/ՆԳxԿԾ, որտեղ՝

1) ՄԳ-ն ընտրված մասնակցի առաջարկած գինն է.

2) ՆԳ-ն հրավերով հրապարակված շինարարական ծրագրի նախահաշվային գինն է.

3) ԿԾ-ն տվյալ կատարողական ակտով ներկայացված աշխատանքների ծավալն է` գումարային արտահայտությամբ.

4) ՎԳ-ն նախահաշվով սահմանված աշխատանքների դիմաց վճարվող գումարն է,

բ. ներկայացնում է իր կողմից հաստատված գրավոր հավաստում՝ հրավերին կցված նախագծային փաստաթղթերով, որը հանդիսանում է կնքվելիք պայմանագրի անբաժանելի մասը, սահմանված տեխնիկական բնութագրերին և երաշխիքային սպասարկման պայմաններին համապատասխանող նյութերի և (կամ) սարքերի ու սարքավորումների տեղադրման պարտավորության մասին՝ մինչև տեղադրումը դրանց տեխնիկական բնութագրերը, ապրանքային նշանները, ֆիրմային անվանումները, մակնիշները և երաշխիքային ժամկետները նախապես համաձայնեցնելով պատվիրատուի հետ: Սույն պարբերության մեջ նշված հավաստումն առանձին հավելվածով հաստատվում է նաև կնքվելիք պայմանագրով.».

2) որոշման հավելվածի 33-րդ կետի 10-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ա. շինարարական ծրագրի կատարման համար օգտագործվող նյութերի և (կամ) սարքերի ու սարքավորումների տեխնիկական բնութագրերը կազմում է օրենքի 13-րդ հոդվածի և սույն կարգի 22-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխան,»:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից ՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-23/13 և ՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-23/17 ծածկագրերով կազմակերպված գնման ընթացակարգերի շրջանակում ներկայացված հայտերի գնահատման արդյունքում հրավերի պահանջների նկատմամբ գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունների շտկման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 5 աշխատանքային օր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

08.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2024 թվական: