Համարը 
ՀՕ-249-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2024.06.10-2024.06.23 Պաշտոնական հրապարակման օրը 10.06.2024
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
22.05.2024
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
07.06.2024
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հաշվեքննիչ պալատում ծառայությանը վերաբերող կարգավորումները գործելու պահից։
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև Հաշվեքննիչ պալատի նախագահի և անդամի կողմից տվյալ պաշտոնի համար «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքով սահմանված որակավորման պահանջը բավարարելը շարունակում են գործել Օրենքի 1-ին հավելվածի «Հաշվեքննիչ պալատի նախագահ 15.00» և «Հաշվեքննիչ պալատի անդամ 10.00» պարբերություններում նշված գործակիցները:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի մայիսի 22-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.5-րդ հոդվածով.

 

«Հոդված 14.5. Հաշվեքննիչ պալատի ծառայողների վարձատրությունը

 

1. Հաշվեքննիչ պալատի ծառայողների վարձատրությունը սահմանում է Հաշվեքննիչ պալատը՝ հիմք ընդունելով «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքով նախատեսված կարգավորումները:»։

 

Հոդված 2. Օրենքի 1-ին հավելվածում «Հաշվեքննիչ պալատի նախագահ 15.00» և «Հաշվեքննիչ պալատի անդամ 10.00» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հաշվեքննիչ պալատում ծառայությանը վերաբերող կարգավորումները գործելու պահից։

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև Հաշվեքննիչ պալատի նախագահի և անդամի կողմից տվյալ պաշտոնի համար «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքով սահմանված որակավորման պահանջը բավարարելը շարունակում են գործել Օրենքի 1-ին հավելվածի «Հաշվեքննիչ պալատի նախագահ 15.00» և «Հաշվեքննիչ պալատի անդամ 10.00» պարբերություններում նշված գործակիցները:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2024 թ. հունիսի 7

Երևան

ՀՕ-249-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունիսի 2024 թվական: