Համարը 
N 28-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2003.06.02/14(132) Հոդ.236
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Քաղաքաշինության նախարար
Ընդունման ամսաթիվը 
13.05.2003
Ստորագրող մարմինը 
Քաղաքաշինության նախարար
Ստորագրման ամսաթիվը 
13.05.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.06.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀՇՆ IV-11.03-03-02 (ՄՍՆ 2.02-05-2000) «ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 մայիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11703178

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

13 մայիսի 2003 թ.
ք. Երևան

N 28-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն 

 

ՀՀՇՆ IV-11.03-03-02 (ՄՍՆ 2.02-05-2000) «ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 101 հոդվածի և ՀՀ կառավարության 2003 թ. փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» N 156-Ն որոշման համաձայն

 

Հրամայում եմ՝

 

Հաստատել և 2003 թ. հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում գործողության մեջ դնել ՀՀՇՆ IV-11.03.03-02 (ՄՍՆ 2.02-05-2000) «Ավտոկայանատեղեր» շինարարական նորմերը:

 

Նախարար՝

Դ. Լոքյան

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

 

ՀՀՇՆ IV-11.03.03-02
(ՄՍՆ 2.02-05-2000)

 

 

 

ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության
քաղաքաշինության նախարարություն

 

 

ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

 

ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ

 

ՀՀՇՆ IV-11.03.03-02

 

(ՄՍՆ 2.02-05-2000)

 

Հայաստանի Հանրապետության

քաղաքաշինության նախարարություն

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Հանգուցային բառեր. մարդատար ավտոմոբիլների կայանատեղեր, ստորգետնյա ավտոկայանատեղեր, փակ տիպի վերգետնյա ավտոկայանատեղեր, բաց տիպի ավտոկայանատեղեր, մեքենայացված սարքվածքներով ավտոկայանատեղեր, ավտոմոբիլների պահման համար շինություններ

 

1 ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԵՆ

 

«Հայարդնախագիծ» ՓԲԸ կողմից

2 ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԵՆ

 

ՀՀ քաղաքաշինության նախարարության տեխնիկական նորմավորման և ստանդարտացման բաժնի կողմից

3 ԸՆԴՈՒՆՎԵԼ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ ԴՐՎԵԼ

 

ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից. հրաման թիվ 28-Ն առ 13.05.2003 թ.

4 ԳՐԱՆՑՎԵԼ Է

 

ՀՀ արդարադատության նախարարության կողմից _______________________
Պետական գրանցամատյան ___________

 

Սույն նորմերից օգտվելիս անհրաժեշտ է հաշվի առնել շինարարական նորմերի և ստանդարտների հաստատված փոփոխությունները:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

 


 

ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ

 

СТОЯНКИ АВТОМОБИЛЕЙ 

 

PARKINGS

 


Գործարկման թվականը 2003-01-07

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

Սույն շինարարական նորմերը տարածվում են ավտոմոբիլների կայանման (պահման) համար՝ շենքերի, շինությունների ու սենքերի վրա, անկախ սեփականության ձևերից, և սահմանում են հիմնական դրույթներն ու պահանջները ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումների, ինչպես նաև այդպիսի շենքերի ինժեներական սարքավորման և բնակավայրերի տարածքներում դրանց տեղաբաշխման նկատմամբ:

Նորմերը չեն տարածվում պայթուցիկ, թունավոր և վարակ տարածող ռադիոակտիվ նյութերի տեղափոխման համար նախատեսված ավտոմոբիլների կայանման (պահման) շենքերի, շինությունների ու սենքերի վրա:

 

2. ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐ

 

Սույն շինարարական նորմերում կատարված են հղումներ հետևյալ նորմատիվային փաստաթղթերին.

ՀՀՇՆ II-2.02-94 - Սեյսմակայուն շինարարություն: Նախագծման նորմեր

ՀՀՇՆ II-8.03-96 - Արհեստական և բնական լուսավորում

ՀՀՇՆ II-8.04.01-97 - Շենքերի և կառուցվածքների հրդեհային անվտանգություն

ՀՀՇՆ IV-12.02.01-2000 - Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում

ՍՆԻՊ 2.04.09-84 - Շենքերի և կառուցվածքների հրդեհային ավտոմատիկա

ՍՆԻՊ 2.07.01-89 - Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում

ՍՆԻՊ II-12-77 - Պաշտպանություն աղմուկից

ՍՆ 245 - 71 - Արդյունաբերական ձեռնարկությունների նախագծման սանիտարական նորմեր

ԳՕՍՏ 12.1.005-88 - Աշխատանքային գոտու օդի նկատմամբ ընդհանուր սանիտարահիգիենիկական պահանջներ

 

3. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

3.1 Ավտոմոբիլների կայանատեղ (հետագայում՝ ավտոկայանատեղ) - շենք, շինություն (շենքի, շինության մաս) կամ հատուկ, բաց հարթակ (կամ ծածկարանով), որը նախատեսվում է միայն ավտոմոբիլների պահման (կայանատեղի) համար:

3.2 Փակ տիպի վերգետնյա ավտոկայանատեղ - ավտոկայանատեղ, արտաքին պարսպող պատերով:

3.3 Բաց տիպի ավտոկայանատեղ - ավտոկայանատեղ, առանց արտաքին պարսպող պատերի: Բաց տիպի ավտոկայանատեղ է համարվում նաև այնպիսի շինությունը, որը բաց է առնվազն ամենամեծ ձգվածության երկու հակառակ կողմերից: Կողմը համարվում է բաց, եթե յուրաքանչյուր հարկաբաժնում (հարկում) նրա բացվածքների ընդհանուր մակերեսը կազմում է այդ կողմի արտաքին մակերևույթի ոչ պակաս 50%:

3.4 Թեքամուտքերով (թեքանցներով) ավտոկայանատեղ - ավտոկայանատեղ, որն օգտագործում է մի շարք մշտապես բարձրացող (իջնող) հատակներ կամ մի շարք միացնող թեքանցներ հատակների միջև, որոնք հնարավորություն են ընձեռում ավտոմոբիլներին իրենց քարշով տեղափոխվել գետնի մակարդակի նկատմամբ:

3.5 Մեքենայացված ավտոկայանատեղ - ավտոկայանատեղ, որում ավտոմոբիլների տեղափոխումը, պահման տեղը (հատվածը) իրականացվում է հատուկ մեքենայացված սարքվածքներով (առանց վարորդների մասնակցության):

 

4. ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ

 

4.1 Ավտոկայանատեղերի տեղաբաշխումը քաղաքային և գյուղական բնակավայրերի տարածքներում, նրանց հողատարածքների չափերն ու հեռավորությունները մինչև այլ շենքեր և շինություններ, պետք է նախատեսել ըստ ՍՆիՊ 2.07.01 պահանջների:

4.2 Ավտոկայանատեղերը կարող են տեղաբաշխվել (սույն նորմերի պահանջներին համապատասխան) գետնի մակերևույթից ցածր և/կամ բարձր, բաղկացած լինեն ստորգետնյա և վերգետնյա մասերից (ստորգետնյա և վերգետնյա հարկերից, այդ թվում օգտագործելով այդ շենքերի տանիքները), կցակառուցվել այլ նշանակության շենքերին կամ ներկառուցվել դրանցում, այդ թվում տեղադրվել այդ շենքերի տակ` ստորգետնյա, նկուղային, ցոկոլային կամ ներքին վերգետնյա հարկերում, ինչպես նաև տեղաբաշխվել գետնի մակարդակի վրա` հատուկ սարքավորված բաց հարթակներում:

Ավտոկայանատեղերի ստորգետնյա հարկերին պետք է դասել նաև հարկեր, որտեղ սենքերի հատակի նիշը ցածր է գետնի հատակագծային նիշից սենքերի բարձրության կեսից ավելի:

Ստորգետնյա ավտոկայանատեղերը թույլատրվում է տեղաբաշխել նաև ոչ կառուցապատված տարածքներում (երթանցների, փողոցների, հրապարակների, պուրակների, սիզամարգերի տակ):

Ծանոթություն: Ավտոկայանատեղերի տարածքների հիմնական մուտքերը պետք է տեղաբաշխել կարմիր գծից սպասարկվող ավտոմոբիլների հիմնական մոդելի կրկնակի երկարությունից ոչ պակաս հեռավորության վրա:

4.3 Ավտոկայանատեղերը թույլատրվում է տեղաբաշխել այլ գործառական նշանակության շենքերի կցակառույցներում, բացառությամբ Գ1.1, Գ4.1, ինչպես նաև Գ5 դասերի A և ը կարգի հրդեհային վտանգավորությամբ շենքերի՝ ըստ ՀՀՇՆ II-8.04.01:

4.4 Ավտոկայանատեղերը թույլատրվում է ներկառուցել այլ գործառական նշանակության I կամ II աստիճանի հրակայունությամբ C0 և C1 շենքերում, բացառությամբ Գ1.1, Գ4.1, ինչպես նաև Գ5 դասի A և ը կարգերի շենքերում. Գ1.4 դասի շենքերում թույլատրվում է ներկառուցել, անկախ դրանց հրակայունության աստիճանից: Գ1.3 դասի շենքերում թույլատրվում է ներկառուցել մարդատար ավտոմոբիլների կայանատեղեր, միայն հաստատուն, ամրակցված տեղերով՝ սեփականատերերի համար (առանց առանձնացված բոքսերի սարքավորման):

Գ1.1, Գ4.1 դասի շենքերի տակ ավտոկայանատեղերի տեղադրումն արգելվում է:

4.5 Ավտոմոբիլների պահման բաց հարթակներից (այդ թվում ծածկարանով) մինչև կազմակերպությունների շենքերն ու շինությունները հակահրդեհային հեռավորությունները պետք է ընդունել`

ա) մինչև արտադրական շենքերն ու շինությունները.

 I, II և III աստիճանի հրակայունության C0 դասի, առանց բացվածքների պատերի կողմից՝ չի նորմավորվում,

 նույնը, բացվածքներով պատերի կողմից՝ ոչ պակաս 9մ,

 IV աստիճանի հրակայունության C0 և C1 դասի, առանց բացվածքների պատերի կողմից՝ ոչ պակաս 6մ,

 նույնը, բացվածքներով պատերի կողմից` ոչ պակաս 12մ,

 այլ աստիճանի հրակայունության և հրդեհային վտանգավոր դասերի՝ ոչ պակաս 15մ:

բ) մինչև կազմակերպությունների վարչական և կենցաղային շենքերը.

 I, II և III աստիճանի հրակայունության C0 դասի` ոչ պակաս 9մ,

 այլ աստիճանի հրակայունության և հրդեհային վտանգավոր դասերի` ոչ պակաս 15մ:

Հեռավորություններն ավտոմոբիլների պահման հարթակներից մինչև 15 մեքենատեղից ոչ ավելի մարդատար ավտոմոբիլների տեխնիկական սպասարկման կայանների I և II աստիճանի հրակայունության C0 դասի շենքերն ու շինությունները բացվածքներով պատերի կողմից՝ չի նորմավորվում:

4.6 Այրվող քսուքային նյութեր (ԱՔՆ) տեղափոխող ավտոմոբիլների պահումը պետք է նախատեսել բաց հարթակներում կամ առանձին կանգնած մեկ հարկանի C0 դասից ոչ պակաս II աստիճանի հրակայունությամբ շենքերում: Թույլատրվում է այդպիսի ավտոկայանատեղերը կցակառուցել 1-ին կամ 2-րդ տիպի, I և II աստիճանի հրակայունության C0 դասի արտադրական շենքերի խուլ (առանց բացվածքի) հակահրդեհային պատերին (բացի A և ը կարգերի շենքերի), պայմանով, որ ավտոկայանատեղում պահվող ավտոմոբիլների փոխադրվող ԱՔՆ-ի ընդհանուր ծավալը չի գերազանցում 30մ3:

Բաց հարթակներում ԱՔՆ տեղափոխող ավտոմոբիլների պահումը պետք է նախատեսել 50 ավտոմոբիլներից ոչ ավել և նշված նյութերի 600մ3 ոչ ավել ընդհանուր տարողությամբ: Դրանց միջև, ինչպես նաև մինչև այլ ավտոմոբիլների պահման հարթակները հեռավորությունը պետք է լինի 12մ ոչ պակաս:

Այրվող քսուքային նյութեր տեղափոխող ավտոմոբիլների պահման հարթակների հեռավորությունը արդյունաբերական կազմակերպությունների շենքերից և շինություններից պետք է ընդունել ըստ ՍՆիՊ II-89 (աղյուսակ 2), իսկ մինչև տվյալ կազմակերպության վարչական և կենցաղային շենքերը՝ 50մ ոչ պակաս:

 

5. ԾԱՎԱԼԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԵՎ ԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

 

Ընդհանուր պահանջներ

 

5.1 Սեյսմիկ, բարդ երկրաբանական և հիդրոերկրաբանական պայմաններում կառուցվող ավտոկայանատեղերի ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումները, բացի սույն նորմերի պահանջներից, պետք է բավարարեն նաև ՀՀՇՆ II-2.02 պահանջներին:

5.2 Վերգետնյա ավտոկայանատեղերը կարող են նախատեսվել բարձրությամբ 9 հարկից ոչ ավել, ստորգետնյաները` 5 ստորգետնյա հարկից ոչ ավել:

5.3 Ավտոմոբիլների կայանումը կարող է իրականացվել.

վարորդների մասնակցությամբ` թեքամուտքերով (թեքհարթակներով) կամ բեռնատար վերելակների օգտագործմամբ,

առանց վարորդների մասնակցության` մեքենայացված սարքավորումներով:

5.4 Ավտոկայանատեղերում թույլատրվում է նախատեսել. ծառայողական սենքեր՝ սպասարկող և հերթապահ անձնակազմի համար (ստուգիչ և դրամարկղային կետեր, դիսպետչերական, պահակակետ), տեխնիկական նշանակության (ինժեներական սարքավորման համար), սանիտարական հանգույցներ, պահեստանոցներ՝ հաճախորդների ուղեբեռի համար, հաշմանդամների համար սենքեր, ինչպես նաև կապի միջոցներ և մարդատար վերելակներ: Դրանց անհրաժեշտությունը, կազմը և մակերեսները որոշվում են նախագծով՝ կախված ավտոկայանատեղի չափերից և նրա շահագործման առանձնահատկություններից:

Մարդատար վերելակներից որևէ մեկը պետք է ապահովի հենասայլակներից օգտվող հաշմանդամների փոխադրումը:

5.5 Ավտոմոբիլների պահման համար շենքերի և սենքերի կարգերը՝ ըստ պայթյունահրդեհային և հրդեհային վտանգի, պետք է որոշել ՀՀՇՆ II-8.04.01 պահանջներին համապատասխան:

Մարդատար ավտոմոբիլների պահման համար սենքերը թույլատրվում է դասել B1-B4 կարգերի շարքը, մարդատար ավտոմոբիլների ավտոկայանատեղերի շենքերը՝ B կարգի (բացառությամբ սեղմված և հեղուկ գազով աշխատող շարժիչներով ավտոմոբիլների):

5.6 Այլ նշանակության շենքերին կցակառուցվող ավտոկայանատեղերը, պետք է առանձնացվեն այդ շենքերից 1-ին տիպի հակահրդեհային պատերով:

Այլ նշանակության շենքերին ներկառուցվող ավտոկայանատեղերը պետք է ունենան հրակայունության աստիճան ոչ պակաս այն շենքի հրակայունության աստիճանից, որում դրանք ներկառուցվում են, և անջատվեն այդ շենքերի սենքերից ու հարկերից՝ 1-ին տիպի հակահրդեհային պատերով և ծածկերով:

Գ1.3 դասի շենքերում, ներկառուցված ավտոկայանատեղը թույլատրվում է անջատել 2-րդ տիպի հակահրդեհային ծածկով, այդ դեպքում բնակելի հարկերը պետք է առանձնացված լինեն ավտոկայանատեղից ոչ բնակելի հարկով (օրինակ, տեխնիկական):

Գ1.4 դասի շենքերում, սեփականատիրոջ մեկ մարդատար ավտոմոբիլ տեղավորող ներկառուցված (կցակառուցված) ավտոկայանատեղի առանձնացումը հակահրդեհային պատնեշներով չի կանոնակարգվում:

Այլ նշանակության շենքերում ներկառուցված կամ դրանց կցակառուցված ավտոկայանատեղերի բացվածքների վրա պետք է նախատեսել հովար չայրվող նյութերից, ոչ պակաս 1մ լայնությամբ, պայմանով, որ ապահովվի հովարի եզրից մինչև այդ շենքերի լուսամուտների բացվածքների ներքևը 4մ ոչ պակաս հեռավորություն կամ նշված բացվածքների հակահրդեհային փակում (բացի Գ1.4 շենքերից):

5.7 Անհրաժեշտության դեպքում ավտոմոբիլների սպասարկման համար (ՏՍ և ԸՆ կետերի, անսարքությունների որոշման ու կարգավորման աշխատանքների, լվացման) ավտոկայանատեղի կազմում (ըստ նախագծային առաջադրանքի) պետք է նախատեսել առանձին շենք, սենք կամ սենքերի խումբ: Այդպիսի սենքերը կարող են նախատեսվել ավտոկայանատեղերում (բացառությամբ բաց տիպի կամ բնակելի շենքերում ներկառուցված ավտոկայանատեղերի) և պետք է անջատվեն ավտոկայանատեղից հակահրդեհային` 2-րդ տիպի պատերով և 3-րդ տիպի ծածկերով: Այդ սենքերի մուտքերն ու ելքերը պետք է մեկուսացվեն ավտոկայանատեղի մուտքերից ու ելքերից:

Ավտոմոբիլների տեխնիկական սպասարկման (ՏՍ) և ընթացիկ նորոգման (ԸՆ) առանձին տեսակի կամ որոշակի խումբ աշխատանքների կատարման համար նախատեսված սենքերի կազմը և մակերեսները որոշվում են ըստ համապատասխան աշխատանքների տեսակի կատարման տեխնոլոգիական պահանջների:

5.8 Շենքերի այն սենքերում, որոնցում ներկառուցված են ավտոկայանատեղեր, պետք է ապահովվի աղմուկի մակարդակը՝ ըստ ՍՆԻՊ II-12:

5.9 Այլ նշանակության շենքերում ներկառուցված ավտոկայանատեղերում չի թույլատրվում նախատեսել ընդհանուր սովորական սանդղավանդակներ և ընդհանուր վերելակային հորաններ: Ավտոկայանատեղերի և այլ նշանակության շենքերի գործառական կապի ապահովման համար ավտոկայանատեղի սանդղավանդակների և վերելակային հորանների ելքերը պետք է նախատեսել նշված շենքի հիմնական մուտքի նախասրահում՝ սարքավորելով ավտոկայանատեղի հարկերում 1-ին տիպի նախամուտքանցախուց` հրդեհի դեպքում օդի դիմհարով: Ավտոկայանատեղի, այլ նշանակության շենքի բոլոր հարկերի հետ հաղորդակցության անհրաժեշտության դեպքում, պետք է նախատեսել վերելակային հորանների և սանդղավանդակների հակածխային պաշտպանություն՝ համաձայն 6.17 կետի:

Ավտոմոբիլների պահման համար սենքերի հաղորդակցությունը նույն հարկում, այլ նշանակության շինության (բացի 5.4 կետում նշվածներից) կամ հարակից հրդեհային հատվածամասի, ըստ ՀՀՇՆ II-8.04.01 հետ, թույլատրվում է նախամուտքանցախուցի միջոցով` հրդեհի դեպքում օդի դիմհարով և ավտոկայանատեղի կողմից բացվածքի վրա դրենչերային ջրածածկույթի սարքավորմամբ:

5.10 Առևտրային սենքերի, կրպակների, վաճառատեղերի, տաղավարների և այլնի տեղաբաշխումն անմիջականորեն ավտոմոբիլների պահման սենքերում չի թույլատրվում:

5.11 Ավտոկայանատեղերի բազմահարկ շենքերում, ավտոմոբիլների տեղափոխման համար պետք է նախատեսել թեքանցներ (թեքամուտքեր), միջհարկային թեք ծածկեր կամ հատուկ վերելակներ (մեքենայացված սարքավորանքներ):

Չընդհատվող, պարուրաձև հատակ ունեցող կոնստրուկցիաների օգտագործման դեպքում, ամեն լրիվ պարույրը պետք է դիտարկել որպես հարկաբաժին (հարկ):

5.12 Ավտոկայանատեղերում թեքանցների թիվը և համապատասխանաբար ելքերի ու մուտքերի անհրաժեշտ քանակը որոշվում է կախված բոլոր հարկերում (բացի առաջինից) ավտոմոբիլների քանակով (ստորգետնյա ավտոկայանատեղերի համար` բոլոր հարկերում)՝ հաշվի առնելով ավտոկայանատեղի օգտագործման ռեժիմը, շարժման հաշվարկային ինտենսիվությունը և նրա կազմակերպման հատակագծային լուծումները:

Թեքանցների տեսակն ու թիվը՝ ըստ ավտոմոբիլների քանակի, պետք է ընդունել.

ա) մինչև 100՝ մեկ միաուղի թեքանց՝ համապատասխան ազդանշանման կիրառմամբ,

բ) մինչև 1000՝ մեկ երկուղի թեքանց կամ երկու միաուղի թեքանցներ,

գ) 1000 ավել՝ երկու երկուղի թեքանցներ:

Ավտոկայանատեղի ստորգետնյա և վերգետնյա հարկերից ավտոմոբիլների մուտքը (ելքը) դրանց պահման գոտու միջով, առաջին կամ ցոկոլային հարկերում, չի թույլատրվում:

5.13 Փակ տիպի ավտոկայանատեղերում, բոլոր հարկերի համար ընդհանուր թեքանցները պետք է անջատվեն (մեկուսացված լինեն) յուրաքանչյուր հարկում, ավտոմոբիլների պահման սենքերից` հակահրդեհային պատնեշներով, դարպասներով և/կամ նախամուտքանցախցերով՝ հրդեհի դեպքում օդի դիմհարով, համաձայն 1 աղյուսակի:

Հակահրդեհային պատնեշներում և նախամուտքանցախցերում, դռները և դարպասները պետք է սարքավորվեն հրդեհի դեպքում դրանք փակելու ավտոմատ սարքերով:

Միահարկ ստորգետնյա ավտոկայանատեղերում, թեքանցների առջև, որոնք չեն օգտագործվում որպես էվակուացիոն ուղիներ, թույլատրվում է նախամուտքանցախուց չնախատեսել:

5.14 Վերգետնյա ավտոկայանատեղերում թույլատրվում է ոչ մեկուսացված թեքանցների սարքավորում.

ա) 3 հարկից ոչ ավել բարձրությամբ շենքերում, I և II աստիճանի հրակայունության, C0 և C1 դասի, այդ դեպքում չմեկուսացված թեքանցներով միացած հարկերի (կիսահարկերի) գումարային մակերեսը չպետք է գերազանցի 10400մ2,

բ) բաց տիպի ավտոկայանատեղերում:

5.15 Ավտոկայանատեղերի յուրաքանչյուր հարկի հրդեհային հատվածամասից (բացի մեքենայացված ավտոկայանատեղերից) պետք է նախատեսվի երկուսից ոչ պակաս տարակենտրոնացված էվակուացիոն ելքեր, անմիջականորեն դեպի դուրս կամ աստիճանավանդակ: Թույլատրվում է էվակուացիոն ելքերից մեկը նախատեսել մեկուսացված թեքանցի վրա: Թեքամուտքերում մայթերի անցամասը դեպի կիսահարկերի սանդղավանդակ, թույլատրվում է համարել էվակուացիոն:

Նորմերի 5.4 կետում նշված սենքերից էվակուացիոն ելքերը թույլատրվում է նախատեսել ավտոմոբիլների պահման համար սենքերի միջով: Հաճախորդների ուղեբեռի պահեստանոցը թույլատրվում է տեղաբաշխել միայն ավտոկայանատեղի առաջին (ուղևորանիստ) հարկում:

Պահման առավել հեռու տեղից մինչև մոտակա էվակուացիոն ելքը թույլատրելի հեռավորությունը պետք է ընդունել համաձայն 2 աղյուսակի:

 

Աղյուսակ 1

 

Ավտոկայանա-
տեղերի տիպերը

Թեքանցների պատող կոնստրուկցիաների (հակահրդեհային պատնեշների) հրակայունության սահմանը, րոպե (ոչ պակաս)

Նախամուտքանցախցի սարքավորման պահանջները ըստ անհրաժեշտության

պատերի

դարպասների

Ստորգետնյա

E I 90

E I 60

Նախամուտքանցախուց` դարպասների բացումն ապահովող խորությամբ՝ բայց ոչ պակաս - 1.5մ

Վերգետնյա

E I 45

E I 30

Պարտադիր չէ

 

Աղյուսակ 2

 

Ավտոկայանատեղերի
տիպերը

Հեռավորությունը մինչև մոտակա էվակուացիոն ելքը, մ-ով՝ պահման տեղերի դասավորության դեպքերում

Էվակուացիոն ելքերի միջև

Սենքի փակուղային մասում

Ստորգետնյա

40

20

Վերգետնյա

60

25


Ծանոթություն: Էվակուացիոն ուղիների երկարության չափումը կատարվում է անցամասերի և երթանցների միջին գծով, հաշվի առնելով ավտոմոբիլների դասավորությունը:

 

Ավտոկայանատեղերի շենքերում, եթե թեքանցը միաժամանակ ծառայում է որպես էվակուացիոն ուղի, ապա թեքանցի մեկ կողմից սարքավորվում է մայթ` 0.8մ ոչ պակաս լայնությամբ:

Սանդուղքները, որպես էվակուացիոն ուղիներ, պետք է ունենան 1մ ոչ պակաս լայնություն:

5.16 Թեքանցի կամ հարակից հրդեհային հատվածամասի վրա ելքի համար` դարպասների մոտ կամ դարպասներում, պետք է նախատեսել հակահրդեհային դուռ (դռնակ)՝ 15սմ ոչ ավել շեմքի բարձրությամբ:

Հրդեհային թևքերի (ըստ ՀՀՇՆ II-8.04.01) տեղադրման հնարավորության համար, դարպասների ներքևի մասում անհրաժեշտ է նախատեսել անցք 20x20 սմ չափով՝ ինքնափակվող սահափականով:

5.17 Շենքերի վերնածածկը ավտոմոբիլների կայանատեղ օգտագործելու դեպքում, կիրառվում են նույն պահանջները, որոնք ներկայացվում են ավտոկայանատեղերի ծածկերին: Այդպես շահագործվող վերնածածկի վերին շերտը պետք է նախատեսել այրում չտարածող նյութերից (այդ նյութերի բոցի տարածման խումբը պետք է լինի ԲՏ1-ից ոչ ցածր):

5.18 Ավտոմոբիլների պահման համար սենքերում ելքի (մուտքի) տեղերում թեքանցի վրա կամ հարակից հրդեհային հատվածամասերում, ինչպես նաև վերնածածկի վրա (այնտեղ ավտոկայանատեղ տեղադրելու դեպքում), պետք է նախատեսվեն միջոցառումներ հրդեհի դեպքում վառելանյութի հնարավոր տարածվելը կանխելու համար:

5.19 Բազմահարկ (բազմահարկաբաժին) ավտոկայանատեղերը պետք է ունենան էվակուացիոն ելքեր շենքի տանիքի վրա, ՀՀՇՆ II-8.04.01 պահանջներին համապատասխան:

5.20 Վերելակային հորանների պատող կոնստրուկցիաները պետք է համապատասխանեն ՀՀՇՆ II-8.04.01 պահանջներին:

5.21 Երկուսից ավելի հարկ ունեցող ստորգետնյա ավտոկայանատեղերում, յուրաքանչյուր հրդեհային հատվածամասում պետք է նախատեսել մեկ վերելակից ոչ պակաս՝ ըստ ՀՀՇՆ II-8.04.01:

5.22 Ավտոկայանատեղի հատակների պատվածքը պետք է կայուն լինի նավթամթերքների ազդեցության նկատմամբ:

5.23 Ավտոմոբիլների պահման և անցման տեղերում, սենքերի ու դարպասների բարձրությունը (հատակից մինչև կոնստրուկցիաների ելուստների ներքևը և կախովի սարքավորանքը) պետք է լինի 2մ-ից ոչ պակաս և գերազանցի ամենաբարձր ավտոմոբիլի բարձրությանը 0,2մ-ով:

5.24 Ավտոկայանատեղերի ներսում ավտոմոբիլների շարժման ուղիները պետք է սարքավորվեն վարորդներին կողմնորոշող ցուցանակներով:

5.25 Ավտոմոբիլների պահման տեղերի պարամետրերը, թեքամուտքերը (թեքանցները) ու ավտոկայանատեղի անցումները, պահման տեղերում ավտոմոբիլների միջև, ինչպես նաև ավտոմոբիլների ու շենքի կոնստրուկցիաների միջև հեռավորությունները որոշվում են նախագծով, կախված` ավտոմոբիլների (այդ թվում նաև հաշմանդամների հենասայլակների) տիպից (դասից), պահման ձևից, ավտոմոբիլների եզրաչափքերից, դրանց մանևրայնությունից և դասավորությունից:

5.26 Ավտոմոբիլների պահման սենքերը թույլատրվում է նախատեսել առանց բնական լուսավորման կամ անբավարար կենսաբանական ազդեցության բնական լուսավորումով` ըստ ՍՆ 245:

5.27 Ավտոկայանատեղերի բազմահարկ շենքերում յուրաքանչյուր հարկի հատակի թեքությունը, ինչպես նաև հոսակների և վաքերի տեղաբաշխումը պետք է նախատեսել այնպես, որ բացառվի հեղուկի ընկնելը թեքանցի և ներքևում դասավորված թեքանցի և հարկերի վրա:

5.28 Ավտոկայանատեղերում թեքանցները պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.

ա) փակ ուղղագիծ թեքանցների երկայնական թեքությունը, շարժման շերտերի առանցքով, պետք է լինի ոչ ավել 18%, կորագիծ թեքանցներինը` 13%, բաց թեքանցների երկայնական թեքությունը (մթնոլորտային տեղումներից չպաշտպանված)` 10%:

բ) թեքանցի լայնական թեքությունը պետք է լինի 6% ոչ ավել:

գ) հետիոտն շարժմամբ թեքանցների վրա պետք է նախատեսել մայթ` 0.8մ ոչ պակաս լայնությամբ:

5.29 Միջհարկային թեք ծածկերը պետք է ունենան 6% ոչ ավել թեքություն:

5.30 Ավտոմոբիլների պահման բաց հարթակները (այդ թվում` ծածկարանով) պետք է ունենան կոշտ պատվածք և թեքություններ, ավտոմոբիլների երկայնական առանցքի ուղղությամբ ոչ ավել 1%, լայնական` ոչ ավել 4%:

5.31 Այն ավտոկայանատեղերի նախագծման դեպքում, որոնցում նախատեսվում է հեղուկ նավթային գազով (ՀՆԳ) և սեղմված բնական գազով (ՍԲԳ) աշխատող շարժիչներով (գազաբալոններով) ավտոմոբիլների պահում, դրանց սենքերի, շենքերի և շինությունների համար պետք է նախտեսել լրացուցիչ պայթունապաշտպանական պայմաններ:

5.32 Գազաբալոններով ավտոմոբիլների պահման համար սենքերը պետք է նախատեսել C0 դասի I, II, III և IV աստիճանի հրակայունության՝ առանձին շենքերում և շինություններում:

Բաց տիպի ավտոկայանատեղերի հարկերում, ինչպես նաև մեքենայացված ավտոկայանատեղերում (պահման հարկաբաժինների օդափոխման ապահովման պայմանի դեպքում) գազաբալոններով ավտոմոբիլների պահման սենքերի դասավորությունը չի նորմավորվում:

5.33 Գազաբալոններով ավտոմոբիլների պահման համար սենքեր չի կարող իրականացվել.

ա) ավտոկայանատեղերի ցոկոլային և ստորգետնյա հարկերում,

բ) փակ տիպի վերգետնյա ավտոկայանատեղերում,

գ) չմեկուսացված թեքանցումներով, փակ տիպի վերգետնյա ավտոկայանատեղերում,

դ) բոքսերում ավտոմոբիլների պահման դեպքում, երբ չկա յուրաքանչյուր բոքսից անմիջական ելք դեպի դուրս,

ե) ներկառուցվել այլ նշանակության շենքերում կամ կցակառուցվել դրանց:

 

Ստորգետնյա ավտոկայանատեղեր մարդատար ավտոմոբիլների համար

 

5.34 Պահանջվող հրակայունության աստիճանը, թույլատրելի հարկայնությունը և հրդեհային հատվածամասի սահմաններում հարկի մակերեսը պետք է ընդունել ըստ 3 աղյուսակի:

5.35 Հերթապահ և սպասարկող անձնակազմի ծառայողական սենքերը, հրդեհաշիջման և ջրամատակարարման պոմպակայանները, տրանսֆորմատորային ենթակայանները (միայն չոր տրանսֆորմատորներով), հաճախորդների ուղեբեռների համար պահեստանոցները, հաշմանդամների համար սենքերը թույլատրվում է տեղաբաշխել շինության առաջին (վերին) ստորգետնյա հարկից ոչ ցածր: Հարկերի վրա այլ տեխնիկական սենքերի տեղաբաշխումը չի կանոնակարգվում:

Նշված սենքերը պետք է առանձնացված լինեն ավտոմոբիլների պահման սենքերից 1-ին տիպի հակահրդեհային միջնապատերով:

5.36 Ստորգետնյա ավտոկայանատեղերում չի թույլատրվում մեքենատեղերը բաժանել միջնապատերով առանձին բոքսերի:

5.37 Ստորգետնյա ավտոկայանատեղերում, ստորգետնյա երկու և ավելի հարկերի դեպքում, ելքերը ստորգետնյա հարկերից դեպի սանդղավանդակները և ելքերը վերելակային հորաններից պետք է նախատեսել հրդեհային անվտանգության պահանջների պահպանմամբ օդի պատվար ունեցող հարկերի նախամուտքանցախուցերի միջոցով:

5.38 Ստորգետնյա ավտոկայանատեղերի ելքերը և մուտքերը պետք է գտնվեն Գ1.1, Գ1.3 և Գ4.1 դասի շենքերից համապատասխան հեռավորության վրա՝ ըստ ՍՆիՊ 2.07.01:

5.39 Ստորգետնյա ավտոկայանատեղերի ծածկերում պետք է նախատեսել սարքվածքներ հրդեհի մարման դեպքում ջրերի հեռացման համար: Նշված ջրերի հեռացման համար խողովակաշարերը պետք է առանձնացվեն յուրաքանչյուր ստորգետնյա հարկի համար: Ջրերի հեռացումը թույլատրվում է հեղեղատար կոյուղու ցանցով կամ ռելիեֆի վրա, առանց տեղային մաքրման շինությունների սարքավորման:

 

Աղյուսակ 3

 

Շենքերի (շինությունների) հրակայունության աստիճանը

Շենքերի (շինությունների) կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասը

Հրդեհային հատվածամասի հարկայնությունը

Հարկի մակերեսը հրդեհային հատվածամասի սահմաններում, մ2

I

C0

5

3000

II

C0

3

3000

 

Փակ տիպի վերգետնյա ավտոկայանատեղեր մարդատար ավտոմոբիլների համար

 

5.40 Պահանջվող հրակայունության աստիճանը, թույլատրելի հարկայնությունը և հրդեհային հատվածամասի սահմաններում հարկի մակերեսը պետք է ընդունել ըստ 4 աղյուսակի:

5.41 I և II աստիճանի հրակայունությամբ ավտոկայանատեղերի շենքերում անձնական ավտոմոբիլների պահման տեղերի ընտրման համար թույլատրվում է նախատեսել առանձնացված բոքսեր: Բոքսերի միջև միջնապատերը պետք է ունենան R 45 հրակայունության սահման և հրդեհային վտանգավորության Կ0 դաս, դարպասները այդ բոքսերում պետք է նախատեսել ցանցաձև ցանկապատի տեսքով կամ յուրաքանչյուր բոքսի դարպասը 1.4-1.6մ բարձրության վրա պետք է ունենա անցքեր ոչ պակաս 300x300մմ չափով` մարման միջոցներ մատուցելու և բոքսի հակահրդեհային վիճակի հսկողություն իրականացնելու համար:

Յուրաքանչյուր բոքսից անմիջականորեն դուրս ելքի առկայության դեպքում I, II և III աստիճանի հրակայունության երկհարկանի շենքերում և C0 դասի միահարկ շենքերում թույլատրվում է նախատեսել միջնապատեր, չնորմավորվող հրակայունության սահմանով` չայրվող նյութերից: Այդ դեպքում, նշված երկհարկանի շենքերի ծածկերը պետք է լինեն հակահրդեհային 3-րդ տիպի: Այս բոքսերի դարպասները, նույնպես, պետք է ունենան անցքեր ոչ պակաս 300x300մմ չափով` մարման միջոցներ մատուցելու և բոքսերի հակահրդեհային վիճակի հսկողություն իրականացնելու համար:

 

Բաց տիպի վերգետնյա ավտոկայանատեղեր մարդատար ավտոմոբիլների համար

 

5.42 Պահանջվող հրակայունության աստիճանը, թույլատրելի հարկայնությունը և հրդեհային հատվածամասի սահմաններում հարկի մակերեսը պետք է ընդունել ըստ 5 աղյուսակի:

 

Աղյուսակ 4

 

Շենքերի (շինությունների) հրակայունության աստիճանը

Շենքերի (շինությունների) կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասը

Հրդեհային հատվածամասի հարկայնությունը

Հարկի մակերեսը հրդեհային հատվածամասի սահմաններում, մ2

միահարկ շենքեր

բազմա-
հարկ շենքեր

I, II

C0

9

10400

5200

 

C1

2

5200

2000

III

C0

5

7800

3600

 

C1

2

3600

1200

IV

C0

1

5200

 

 

C1

1

3600

 

 

C2, C3

1

1200

 

V

չի նորմավորվում

1

1200

 

 

Աղյուսակ 5

 

Շենքերի (շինությունների) հրակայունության աստիճանը

Շենքերի (շինությունների) կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասը

Հրդեհային հատվածամասի հարկայնությունը

Հարկի մակերեսը հրդեհային հատվածամասի սահմաններում, մ2

միահարկ շենքեր

բազմա-
հարկ շենքեր

I, II

C0

9

10400

5200

 

C1

2

3500

2000

III

C0

6

7800

3600

 

C1

2

2000

1200

IV

C0

6

7300

2000

 

C1

2

2600

800

 

5.43 Ավտոկայանատեղերի շենքերի լայնությունը չպետք է գերազանցի 36մ:

5.44 Օդափոխումը դժվարացնող բոքսերի, պատերի (բացառությամբ սանդղավանդակների պատերի) և միջնապատերի կառուցում չի թույլատրվում: Անհրաժեշտության դեպքում քաղաքացիներին պատկանող մարդատար ավտոմոբիլների պահման տեղերի առանձնացման համար թույլատրվում է ոչ այրվող նյութերից ցանցաձև ցանկապատի կիրառում:

5.45 Հարկանջատ քիվապատերի բարձրությունը չպետք է գերազանցի 1մ:

Արտաքին պատող կոնստրուկցիաների բաց բացվածքների համար որպես լցանյութ թույլատրվում է ոչ այրվող նյութերից ցանցերի կիրառումը: Այս դեպքում պետք է ապահովվի հարկի միջանցիկ օդափոխությունը:

Մթնոլորտային տեղումների ազդեցության նվազեցման համար բաց բացվածքների վրա կարող են նախատեսվել հովարներ` ոչ այրվող նյութերից: Այս դեպքում պետք է ապահովվի հարկի միջանցիկ օդափոխումը:

5.46 IV աստիճանի հրակայունության շենքերում էվակուացիոն սանդղավանդակի պատող կոնստրուկցիաները և դրանց տարրերը պետք է համապատասխանեն III աստիճանի հրակայունության շենքերի սանդղավանդակներին ներկայացվող պահանջներին:

5.47 Ծխահեռացման և օդափոխության համակարգերի նախատեսում չի պահանջվում:

5.48 Բաց տիպի ավտոկայանատեղերում պետք է նախատեսել հրդեհաշիջման առաջնային միջոցների պահման համար ջեռուցվող սենք (առաջին հարկում):

 

Մեքենայացված ավտոկայանատեղեր մարդատար ավտոմոբիլների համար

 

5.49 Ավտոկայանատեղերի հարաչափերը, պահման խորշերը (տեղերը), սենքերի մակերեսները և կազմը ընդունվում են ավտոմոբիլների կայանման օգտագործվող համակարգի տեխնիկական առանձնահատկություններին համապատասխան:

Մեքենայացված սարքվածքների հրդեհային անվտանգության ղեկավարումը և հսկողությունը նրա աշխատանքի նկատմամբ, պետք է իրականացվի կայանման հարկում տեղադրված կարգավարման սենքից:

5.50 Մեքենայացված ավտոկայանատեղերի շենքերը (շինությունների) կարող են նախատեսվել վերգետնյա` կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորությամբ՝ C0 դասով:

Ավտոկայանատեղերը թույլատրվում է նախագծել օգտագործելով չպաշտպանված մետաղական հիմնակմախքի և չայրվող նյութերից պատող կոնստրուկցիաներից, առանց այրվող ջերմապաշտպանիչների կիրառման (բազմահարկ հարկաշարի տիպի):

Մեքենայացված ավտոկայանատեղերը թույլատրվում է կցակառուցել այլ նշանակության շենքերին` միայն դրանց խուլ պատերին, REI 150 հրակայունության սահմանով:

5.51 Մեքենայացված սարքվածքներով ավտոկայանատեղի բլոկը կարող է ունենալ ոչ ավել 50 մեքենատեղ տարողություն և 28մ ոչ ավել շենքի բարձրություն` ըստ ՀՀՇՆ II-8.04.01:

Ավտոկայանատեղերը մի քանի բլոկից խմբավորման անհրաժեշտության դեպքում, դրանք պետք է անջատվեն 1-ին տիպի հակահրդեհային միջնապատերով:

5.52 Մեքենայացված ավտոկայանատեղի յուրաքանչյուր բլոկը պետք է ապահովված լինեն հրշեջ մեքենաների համար մոտեցումով և հրշեջ ջոկատների դեպի ցանկացած հարկը մուտքի հնարավորությամբ, ավտոկայանատեղի (ապակեպատված կամ բաց բացվածքների միջով) երկու հակադիր կողմերից:

5.53 Մեքենայացված ավտոկայանատեղի հատվածամասի հարկերում (հարկաբաժիններում), մեքենայացված սարքվածքների տեխնիկական սպասարկման համար թույլատրվում է չայրվող նյութերից բաց սանդուղքի տեղակայում:

 

6. ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

 

Ընդհանուր պահանջներ

 

6.1 Ավտոկայանատեղերի ինժեներական համակարգերն ու դրանց ինժեներական սարքավորանքը պետք է նախատեսել հաշվի առնելով ջեռուցման, ջրմուղի և կոյուղու շինարարական նորմերը, բացի սույն նորմերով վերապահված հատուկ դեպքերի:

Ավտոկայանատեղերում հրդեհաշիջման ջրի ծախսի և օդափոխության համակարգերի նկատմամբ պահանջները պետք է ընդունել ըստ նշված փաստաթղթերի, ինչպես B կարգի հրդեհային վտանգավորությանը դասվող պահեստային շենքերի համար:

6.2 Ավտոկայանատեղերի բազմահարկ շենքերում, ծածկերի միջով անցնող ինժեներական հաղորդակցուղիները (ջրմուղ, կոյուղի, ջերմամատակարարում) պետք է իրականացվեն մետաղական խողովակներից:

Ծածկերը հատող մալուխային ցանցերը նույնպես պետք է տեղադրվեն մետաղական խողովակներում կամ EI 45 ոչ պակաս հրակայունության սահմանով, հաղորդակցուղիների տփախողովակում (որմնախորշում):

Ստորգետնյա ավտոկայանատեղերում պետք է կիրառել էլեկտրական այրում չտարածող պատյաններով մալուխներ:

6.3 Այլ նշանակության շենքերին ներկառուցված կամ կցակառուցված ավտոկայանատեղերի ինժեներական համակարգերը պետք է լինեն ինքնուրույն այդ շենքերի ինժեներական համակարգերից:

Երբ ավտոկայանատեղերի սենքերը տարանցիկ հատվում են այն շենքին պատկանող ինժեներական հաղորդակցուղիներով, որին ներկառուցված է (կցակառուցված) ավտոկայանատեղը (բացի մետաղական խողովակներից կատարված ջրմուղի, կոյուղու, ջերմամատակարարման), նշված հաղորդակցուղիները պետք է մեկուսացված լինեն EI 45 ոչ պակաս հրակայունության սահմանով շինարարական կոնստրուկցիաներով:

 

Ջրմուղ

 

6.4 Փակ տիպի ջեռուցվող ավտոկայանատեղի ներքին հրդեհաշիջման մեկ շիթի նվազագույն ծախսը և շիթերի թիվը պետք է ընդունել. հրդեհային հատվածամասի 0.5-ից մինչև 5 հազ.մ3 - 2 շիթ 2.5 լիտր/վրկ-ով, 5 հազ.մ3 ավելի` 2 շիթ 5 լիտր/վրկ-ով:

Յուրաքանչյուր բոքսից դեպի դուրս անմիջական ելքով մեկ և երկհարկանի բոքսային տիպի ավտոկայանատեղերում թույլատրվում է չնախատեսել ներքին հակահրդեհային ջրմուղ:

6.5 Չջեռուցվող ավտոկայանատեղերում և բաց տիպի ավտոկայանատեղերում, այդ թվում մեքենայացված, ինչպես նաև շենքերի վերնածածկի վրա բաց ավտոկայանատեղի տեղաբաշխման դեպքում, ներքին հակահրդեհային ջրամատակարարման համակարգերը պետք է իրականացնել չորախողովակ՝ 89(77) մմ տրամագծով դուրս հանված խողովակաոստով, որը պետք է սարքավորված լինի փականներով և շարժական՝ հրշեջ տեխնիկային միացնելու համար, միացման գլխիկներով:

6.6 Երկու և ավելի հարկերով ստորգետնյա ավտոկայանատեղերում ներքին հակահրդեհային ջրմուղը պետք է իրականացվի այլ ներքին ջրմուղի համակարգերից առանձին:

6.7 Երկու և ավելի հարկերով ստորգետնյա ավտոկայանատեղերում ներքին հակահրդեհային ջրմուղը և հրդեհաշիջման ավտոմատ սարքավորումները պետք է ունենան դուրս հանված միացման գլխիկներով խողովակաոստ` սարքավորված փականներով և հակադիր կափույրներով շարժական հրշեջ տեխնիկային միացնելու համար:

6.8 Փակ և բաց տիպի վերգետնյա ավտոկայանատեղերի շենքերի արտաքին հրդեհամարման ջրի հաշվարկային ծախսը պետք է ընդունել ըստ 6 աղյուսակի:

Այլ տիպի ավտոկայանատեղերի արտաքին հրդեհաշիջման ջրի հաշվարկային ծախսը պետք է ընդունել.

ա) երկու և ավելի հարկերով ստորգետնյա ավտոկայանատեղերի համար՝ 20 լիտր/վրկ,

բ) բոքսային տիպի ավտոկայանատեղերի` յուրաքանչյուր բոքսից դեպի դուրս անմիջական ելքով, 50-ից մինչև 200 բոքսերի քանակի դեպքում` 5 լիտր/վրկ, 200-ից ավել՝ 10 լիտր/վրկ,

 

Աղյուսակ 6

 

Շենքերի հրակայունության աստիճանը

Շենքերի կոնստրուկտիվ հրդեհավտանգա-
վորության դասը

Շենքերի արտաքին հրդեհաշիջման ջրի ծախսը ավտոկայանատեղերի մեկ հրդեհի համար, լիտր/վրկ շենքերի (հրդեհային հատվածամասի) ծավալների դեպքում, հազ.մ3

մինչև 5

5-ից
մինչև 20

20-ից
մինչև 50

50-ից ավել

I, II, III

C0, C1

10

15

20

30

IV

C0, C1

10

15

20

 

IV

C2, C3

20

20

 

 

V

չի նորմավորվում

20

 

 

 

 

գ) մեքենայացված ավտոկայանատեղերի համար՝ 10 լիտր/վրկ,

դ) ավտոմոբիլների պահման համար բաց հարթակներ. մինչև 200 ավտոմոբիլների դեպքում՝ 5 լիտր/վրկ, 200-ից ավել՝ 10 լիտր/վրկ:

6.9 Սնուցող ցանցի վրա հրդեհային պոմպերի և հակահրդեհային ջրմուղի ցանցի միջև պետք է տեղակայել հակադիր կափույրներ:

 

Ջեռուցում, օդափոխում ԵՎ հակածխային պաշտպանություն

 

6.10 Ջեռուցվող ավտոկայանատեղերում, ավտոմոբիլների պահման սենքերում օդի հաշվարկային ջերմաստիճանը պետք է լինի 50C:

6.11 Չջեռուցվող ավտոկայանատեղերում բավարար է նախատեսել միայն 5.4 կետում նշված օժանդակ սենքերի ջեռուցում:

Այն ավտոմոբիլների պահման համար, որոնք պետք է միշտ պատրաստ լինեն դուրս գալու (հրշեջ, բժշկական օգնության, վթարային ծառայությունների և այլն) անհրաժեշտ է նախատեսել ջեռուցվող սենքեր:

6.12 Փակ տիպի ավտոկայանատեղերում, ավտոմոբիլների պահման սենքերում պետք է նախատեսել ներածման-արտածման օդափոխում՝ վնասակար գազարտանետումների նոսրացման և հեռացման համար` ըստ ձուլման հաշվարկի` ապահովելով ԳՕՍՏ 12.1.005 պահանջները:

Չջեռուցվող, փակ տիպի վերգետնյա ավտոկայանատեղերում, մեխանիկական դրդմամբ ներհոս օդափոխություն (ըստ ՀՀՇՆ IV-12.02.01) պետք է նախատեսել միայն արտաքին պատերում գտնվող բացվածքներից 18մ ավելի հեռացված գոտիների համար:

Ստորգետնյա ավտոկայանատեղերում յուրաքանչյուր հարկի համար օդափոխման համակարգերը պետք է լինեն առանձին:

6.13 Փակ տիպի ավտոկայանատեղերում պետք է նախատեսել CO-ի պարունակության չափման համար սարքերի տեղակայում և անձնակազմի շուրջօրյա հերթապահության սենքերում CՕ-ի հսկողության համար համապատասխան ազդանշանումով սարքերի տեղակայում:

6.14 Արտածման օդատարներում, հակահրդեհային պատնեշների հատման տեղերում պետք է տեղակայվեն նորմալ բաց կրակակասեցման կափույրներ:

Հարկի կամ սենքի սահմաններից դուրս, առանձնացված հակահրդեհային պատնեշներով, տարանցիկ օդատարներ պետք է նախատեսել ոչ պակաս EI 30 հրակայունության սահմանով:

6.15 Արտածման հակածխային օդափոխման համակարգերը նախատեսվում են հրդեհի այրման արգասիքները՝ հարկից (հարկաբաժնից) հեռացնելու համար.

ա) ավտոմոբիլների պահման սենքերից,

բ) մեկուսացված թեքանցներից:

6.16 Ծխի հեռացումն անհրաժեշտ է նախատեսել արհեստական դրդմամբ, արտաձիգ հորանների միջոցով:

Թույլատրվում է նախատեսել բնական ծխահեռացում վերնափեղկերի և պատուհանների վերին մասի բացման համար հատակից 2.2 մ և բարձր (հատակից մինչև վերնափեղկերի տակը) և երդիկների բացվածքների բացման համար մեքենայացված շարժաբերներով սարքավորված պատուհաններով և երդիկներով: Այս դեպքում հաշվարկով որոշված բացվող բացվածքների ընդհանուր մակերեսը պետք է լինի ոչ պակաս սենքի մակերեսի 0,2%, իսկ պատուհաններից մինչև սենքի ամենահեռավոր կետի հեռավորությունը չպետք է գերազանցի 18 մ:

Այլ նշանակության շենքերում ներկառուցված ավտոկայանատեղերում բացվող բացվածքների միջոցով ծխահեռացում չի թույլատրվում:

Մինչև երկու հարկ վերգետնյա ավտոկայանատեղերում և միահարկ ստորգետնյա կայանատեղերում թույլատրվում է արտածման հորանների սարքավորում` բնական արտածմամբ:

Մեկուսացված թեքանցներով ավտոկայանատեղերի արտածման հորաններում, յուրաքանչյուր հարկում պետք է նախատեսել ծխային կափույրներ:

Ծխահեռացման պահանջվող ծախսերը, հորանների և ծխային կափույրների քանակը որոշվում են հաշվարկով, ըստ ՀՀՇՆ IV-12.02.01:

Ստորգետնյա ավտոկայանատեղերում, մեկ ծխային հորանին յուրաքանչյուր հարկում, թույլատրվում է միացնել 900մ2 ոչ ավել մակերեսով ծխային գոտի:

Ստորգետնյա ավտոկայանատեղերում ծխահեռացումը թեքանցներից կարող է իրականացվել արտաքին պատնեշների և ծածկերի բացվածքների միջով:

6.17 Ավտոկայանատեղերի սանդղավանդակներում և վերելակների հորաններում պետք է նախատեսել օդի դիմհար, կամ բոլոր հարկերում սարքավորել 1-ին տիպի նախամուտքանցախուց հրդեհի դեպքում օդի դիմհարով.

ա) երկու և ավելի ստորգետնյա հարկերի դեպքում,

բ) եթե սանդղավանդակները և վերելակները կապում են ավտոկայանատեղերի ստորգետնյա և վերգետնյա մասերը,

գ) եթե սանդղավանդակները և վերելակները կապում են ավտոկայանատեղերը այլ նշանակության շենքերի վերգետնյա հարկերի հետ:

6.18 Հրդեհի դեպքում պետք է նախատեսել համափոխանակ օդափոխման անջատում:

Հակածխային պաշտպանության համակարգերի միացման կարգը (հաջորդականությունը) պետք է նախատեսի արտածման օդափոխության գործարկման առաջանցում (ներհոսից շուտ):

6.19 Հակածխային պաշտպանության համակարգերի կառավարումը պետք է իրականացվի ավտոմատ կերպով՝ հրդեհային ազդասարքերից, հակահրդեհային համակարգերի կառավարման կենտրոնական վահանակից, ինչպես նաև ավտոկայանատեղերի հարկերի մուտքերում, հարկերի վրա սանդուղքների հարթակներում (հրդեհային ծորակների պահարաններում) տեղակայված ձեռքի գործարկման կոճակներից կամ մեխանիկական սարքվածքներից:

6.20 Հրդեհային պաշտպանության համակարգերի տարրերը (փականները, հորանները, օդատարները, կափույրները, ծխընդունման սարքվածքները) պետք է նախատեսել ըստ՝ ՀՀՇՆ IV-12.02.01:

Հակածխային արտածման օդափոխման համակարգերում, հակահրդեհային (այդ թվում` ծխային) կափույրները պետք է ունենան ծխագազաթափանցելիություն 8000կգ-1մ-1 դիմադրություն՝ մեկ մ2 անցման կտրվածքի մակերեսի վրա:

6.21 Հակածխային ներածման-արտածման օդափոխման հիմնական պարամետրերի որոշման դեպքում, անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ ելակետային տվյալները.

ա) վերգետնյա ավտոկայանատեղերի ներքին տիպային հարկում, իսկ ստորգետնյա վերին և ներքին տիպային հարկերի վրա՝ հրդեհի բռնկումը (ավտոմոբիլի բռնկումը կամ այրումը ըստ 5.4 կետի որևէ օժանդակ շինությունում),

բ) տիպային հարկի (հարկաբաժնի) երկրաչափական բնութագրերը, շահագործվող մակերեսը, բացվածքայնությունը, պատող կոնստրուկցիաների մակերեսը,

գ) տեսակարար հրդեհային բեռնվածքը,

դ) էվակուացիոն ելքերի բացվածքների դիրքը (հրդեհի հարկից բացված մինչև արտաքին ելքերը),

ե) արտաքին օդի պարամետրերը:

 

Էլեկտրատեխնիկական սարքվածքներ

 

6.22 Ավտոկայանատեղերի էլեկտրատեխնիկական սարքվածնքները պետք է նախատեսվեն ըստ ՀՀ էներգետիկայի նախարարության 24.06.98թ. N 189-9-ը հրամանով հաստատված էլեկտրակայանքների սարքվածքի կանոնների (ԷՍԿ):

6.23 Ավտոկայանատեղերը, ըստ էլեկտրամատակարարման հուսալիության ապահովման, պետք է դասել հետևյալ կարգերի.

I կարգ- հակահրդեհային պաշտպանությունում օգտագործվող էլեկտրակայանքներ, այդ թվում` ավտոմատ հրդեհաշիջման և ավտոմատ ազդանշանման, հակածխային պաշտպանության, հրշեջ ջոկատների տեղափոխման վերելակների, հրդեհի մասին տեղեկացման համակարգերի, ինչպես նաև գազաբալոններով ավտոմոբիլների պահման սենքերի օդային միջավայրի ավտոմատ վթարային համակարգերի, ըստ ՀՀՇՆ IV-12.02.01:

II կարգ- վերելակների և ավտոմոբիլների տեղափոխման համար այլ մեքենայացված սարքվածքների էլեկտրահաղորդակներ,

ա) առանց ձեռքի հաղորդակի դարպասների բացման և շարժվելու մշտապես պատրաստ ավտոմոբիլների կայանատեղերի վթարային լուսավորման էլեկտրահաղորդակներ,

III կարգ- ավտոկայանատեղերի տեխնոլոգիական սարքավորանքների մնացած էլեկտրասպառողներ:

Հակահրդեհային սարքվածքները սնուցող էլեկտրամալուխները պետք է անմիջականորեն միացվեն շենքերի (շինությունների) ներս մտցված վահանակներին և չպետք է միաժամանակ օգտագործվեն այլ հոսանքընդունիչների միացման համար:

6.24 Ավտոմոբիլների պահման սենքերի լուսավորումը պետք է նախատեսել ՀՀՇՆ II-8.03 պահանջներին համապատասխան:

6.25 Վթարային (էվակուացիոն) լուսավորման ցանցին պետք է միացվեն լուսային ցուցանակներ.

ա) յուրաքանչյուր հարկում, էվակուացիոն ելքերին,

բ) ավտոմոբիլների շարժման ուղիներին,

գ) հրդեհային տեխնիկայի միացման կայանքների տեղերում,

դ) ներքին հրդեհային ծորակների և կրակմարիչների կայանքների տեղերում,

ե) արտաքին հիդրատների տեղակայման տեղերում (շինության ճակատի վրա):

6.26 Շարժման ուղղությունները ցույց տալու, շրջադարձերի, թեքությունների փոփոխման տեղերում, թեքանցների վրա, դեպի հարկեր մուտքերի, հարկերի մուտքերի ու ելքերի սանդղավանդակներում սարքավորվում են ջահեր:

Շարժման ուղղությունների ցուցանակները տեղակայվում են հատակից 2մ և 0.5մ բարձրության վրա՝ էվակուացիոն ուղիների և ավտոմոբիլների երթևեկության ցանկացած կետից ուղիղ տեսանելիության սահմաններում:

6.27 Փակ տիպի ավտոկայանատեղերում, յուրաքանչյուր հարկի մուտքի մոտ պետք է տեղակայվեն վարդակներ, միացված I կարգի էլեկտրամատակարարման ցանցին` էլեկտրիֆիկացված հրդեհատեխնիկական սարքավորանքների օգտագործման հնարավորության համար:

 

Ավտոմատ հրդեհաշիջում ԵՎ ավտոմատ հրդեհային ազդանշանում

 

6.28 Ավտոկայանատեղերում կիրառվող ավտոմատ հրդեհաշիջման և ազդանշանման համակարգերը պետք է համապատասխանեն ՍՆԻՊ 2.04.09:

6.29 Փակ տիպի ավտոկայանատեղերում, ավտոմոբիլների պահման սենքերում պետք է նախատեսել ավտոմատ հրդեհաշիջում.

ա) ստորգետնյա` անկախ հարկայնությունից,

բ) վերգետնյա` երկու հարկ և ավել դեպքերում,

գ) վերգետնյա միահարկ I, II և III աստիճանի հրակայունության, 7000մ2 և ավել մակերեսով, IV աստիճանի հրակայունության C0 դասի 3000մ2 և ավել, C1 դասի 2000մ2 և ավել, C2, C3 դասերի 1000մ2 և ավել. այդ շենքերում ավտոմոբիլները առանձին բոքսերում պահման դեպքում (առանձնացված՝ 5.41 կետին համապատասխան)` 5-ից ավելի բոքսերի դեպքում,

դ) այրվող քսուքային նյութերի տեղափոխման համար նախատեսված՝ ավտոմոբիլների պահման սենքերում,

ե) կամուրջների տակ տեղակայված,

զ) մեքենայացված ավտոկայանատեղերում:

Չկառուցապատված տարածքներում, մինչև 25 մեքենատեղ տարողությամբ միահարկ ստորգետնյա ավտոկայանատեղերում, թույլատրվում է չնախատեսել ավտոմատ հրդեհաշիջում:

6.30 Ավտոմատ հրդեհային ազդանշանումով պետք է սարքավորված լինեն.

ա) փակ տիպի միահարկ վերգետնյա ավտոկայանատեղերը՝ մակերեսով 6.29 կետում նշվածից ոչ պակաս կամ մինչև ներառյալ 5 բոքսի դեպքում,

բ) 5.4 կետում նշված սենքերը, բացի սանհանգույցներից և օդափոխման խցերից:

Հերթապահ անձնակազմի շուրջօրյա գտնվելու սենքերը թույլատրվում է չսարքավորել ավտոմատ հրդեհային ազդանշանումով:

6.31 Յուրաքանչյուր բոքսից անմիջականորեն դեպի դուրս ելքով բոքսային տիպի մեկ և երկհարկանի ավտոկայանատեղերում, թույլատրվում է չնախատեսել ավտոմատ հրդեհաշիջում և ազդանշանում:

6.32 Փակ տիպի, երկու և ավելի հարկից վերգետնյա ավտոկայանատեղերում (բացառությամբ յուրաքանչյուր բոքսից անմիջականորեն դեպի դուրս ելքով ավտոկայանատեղերից և մեքենայացված ավտոկայանատեղերից) պետք է սարքավորվեն տեղեկացման համակարգերով. մինչև 100 մեքենա-տեղ տարողությամբ՝ 1-ին տիպի, իսկ 100 մեքենա-տեղից ավելի` 2-րդ տիպի:

Երկու և ավելի հարկով ստորգետնյա ավտոկայանատեղերը պետք է սարքավորվեն տեղեկացման համակարգերով. մինչև 50 մեքենա-տեղ տարողությամբ` 2-րդ տիպի, 50-ից մինչև 200` 3-րդ տիպի, 200-ից ավել` 4-րդ կամ 5-րդ տիպի:

 

7. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

7.1 Կայանատեղի յուրաքանչյուր հարկում ելքերը պետք է լինեն լավ տեսանելի ցուցանակների օգնությամբ:

Ավտոմոբիլների շարժման ուղղությունների և գլխավոր նպատակային կետերի (հարկերի վրա ելքերը, հրդեհային ծորակների, կրակմարիչների տեղակայման տեղերը և այլն) նշման համար պետք է կիրառել լուսավորվող ներկեր և լյումինիսցենտային ծածկույթ:

7.2 Ավտոմոբիլների պահման համար սենքերը և թեքանցները պետք է ունենան ավտոկայանատեղերում ծխելն արգելող ցուցանակներ:

7.3 Ավտոկայանատեղերը պետք է սարքավորվեն հրդեհաշիջման առաջնային միջոցներով, ըստ ՀՀՇՆ II-8.04.01:

7.4 Կոնստրուկցիաների բաց մակերևույթների հատուկ կրակապաշտպան պատվածքներն ու տոգորումը պարբերաբար պետք է վերականգնել կամ փոխել դրանց քայքայման (լրիվ կամ մասնակի շարքից դուրս գալուց) կամ պատվածքի ու տոգորման տեխնիկական փաստաթղթերում նախատեսված շահագործման ժամկետներին համապատասխան:

7.5 Արտաքին երթանցները (թեքանցները) և արտաքին սանդուղքները պետք է մաքրվեն ձյունից և սառույցից:

7.6 Ավտոմոբիլների պահման համար նախատեսված առանձին բոքսերի օգտագործումը կամ վերասարքավորումը, որպես վերանորոգման աշխատանքների իրականացման համար սենքեր, չի թույլատրվում: