Համարը 
ՀՕ-4-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2006.01.11/2(457) Հոդ.14
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
08.12.2005
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
05.01.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 8-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003 թվականի) 215-րդ հոդվածում՝

ա) առաջին մասը «հազարապատիկի չափով» բառերից հետո լրացնել «գույքի բռնագրավմամբ» բառերով, իսկ «հինգ տարի ժամկետով» բառերը փոխարինել «վեց տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ» բառերով.

բ) երկրորդ, երրորդ և չորրորդ մասերում «բռնագրավմամբ» բառից հետո հանել «կամ առանց դրա» բառերը.

գ) հինգերորդ մասի «երկուհազարապատիկը» բառը փոխարինել «հազարապատիկը» բառով, և մասը լրացնել «, բացառությամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված կամ չվերադրոշմավորված ապրանքներ տեղափոխելու դեպքի, երբ խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը)» բառերով.

դ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ վեցերորդ մաս.

«6. Սույն հոդվածում գույք են համարվում մաքսանենգության առարկաները:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան

     

2006 թ. հունվարի  5
Երևան
ՀՕ-4-Ն