Համարը 
ՀՕ-23-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2006.01.25/5(460) Հոդ.100
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
16.12.2005
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.01.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.02.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 16-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (9 նոյեմբերի 2004 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 195-րդ հոդվածում`

ա) երկրորդ մասի երկրորդ նախադասության «ամիսները» բառը փոխարինել «ժամանակահատվածները» բառով.

բ) առաջին պարբերության վերջում ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Եթե հաշվարկման ենթակա լրիվ ամիսները չեն ձևավորվում աշխատողի ժամանակավոր անաշխատունակության մեջ, վճարովի արձակուրդում, հղիության և ծննդաբերության արձակուրդում, չվճարվող կամ երեխային խնամելու համար արձակուրդում գտնվելու կամ այլ հարգելի պատճառով աշխատանքից բացակայելու պատճառով, ապա այդ ոչ լրիվ ամիսների փոխարեն հաշվարկման համար հիմք է ընդունվում վերջին մեկ լրիվ ամսվա աշխատավարձի դրույքաչափը:».

գ) առաջին պարբերությունից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Եթե ժամանակավոր անաշխատունակության մեջ, վճարովի արձակուրդում, հղիության և ծննդաբերության արձակուրդում, չվճարվող կամ երեխային խնամելու համար արձակուրդում գտնվելու կամ այլ հարգելի պատճառներով աշխատողը աշխատանքի մեջ չի եղել 12 ամսից ավելի և հետո վերադարձել է աշխատանքի և մեկ լրիվ ամիս չաշխատած՝ անհրաժեշտություն է առաջացել հաշվարկել նրա միջին աշխատավարձը, ապա այդ դեպքում միջին ամսական աշխատավարձը որոշվում է աշխատողին փաստացի կատարած աշխատանքի համար հաշվարկված աշխատավարձը`

ա) աշխատանքը վերսկսելու և դադարեցնելու ժամանակահատվածում ընկած օրացուցային օրերի վրա բաժանելու և 30,4-ի բազմապատկելու միջոցով, եթե նշված ժամանակահատվածը մեկ շաբաթից ավելի է.

բ) փաստացի աշխատած օրերի վրա բաժանելու և 21-ի բազմապատկելու միջոցով, եթե փաստացի աշխատած օրերը 5-ից ավելի չեն` հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում.

գ) փաստացի աշխատած օրերի վրա բաժանելու և 25,2-ի բազմապատկելու միջոցով, եթե փաստացի աշխատած օրերը 6-ից ավելի չեն` վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում:».

դ) չորրորդ մասի «21,7» թիվը փոխարինել «21»-ով», իսկ «26,1»-ը` «25,2»-ով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

2006 թ. հունվարի 14
Երևան
ՀՕ-23-Ն