Համարը 
ՀՕ-93-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2006.06.28/33(488) Հոդ.706
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
23.05.2006
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
20.06.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.07.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի մայիսի 23-ին

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«11. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառ

11.1. միջուկային տեղակայանքների
հրապարակի ընտրման համար՝ տարեկան
բազային տուրքի
1000-ապատիկի չափով
   
11.2. ռադիոակտիվ թափոնների պահեստարանների հրապարակի
ընտրման համար՝ տարեկան
բազային տուրքի
500-ապատիկի չափով
   
11.3. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների հրապարակի
ընտրման համար՝ տարեկան
բազային տուրքի
500-ապատիկի չափով
   
11.4. միջուկային տեղակայանքների նախագծման
համար՝ տարեկան 
բազային տուրքի
1000-ապատիկի չափով
   
11.5. ռադիոակտիվ թափոնների պահեստարանների 
նախագծման համար՝ տարեկան
բազային տուրքի
500-ապատիկի չափով
   
11.6. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների 
նախագծման համար՝ տարեկան 
բազային տուրքի
500-ապատիկի չափով
   
11.7. միջուկային տեղակայանքների կառուցման
համար՝ տարեկան
բազային տուրքի
1000-ապատիկի չափով
   
11.8. ռադիոակտիվ թափոնների պահեստարանների
կառուցման համար՝ տարեկան
բազային տուրքի
500-ապատիկի չափով
   
11.9. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների
կառուցման համար՝ տարեկան
բազային տուրքի 
500-ապատիկի չափով
   
11.10. միջուկային տեղակայանքները շահագործման
հանձնելու համար՝ տարեկան
բազային տուրքի 
1000-ապատիկի չափով
   
11.11. ռադիոակտիվ թափոնների պահեստարանները 
շահագործման հանձնելու համար՝ տարեկան
բազային տուրքի 
200-ապատիկի չափով
   
11.12. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները 
շահագործման հանձնելու համար՝ տարեկան
բազային տուրքի
200-ապատիկի չափով
   
11.13. միջուկային տեղակայանքների շահագործման 
համար՝ տարեկան
բազային տուրքի 
1000-ապատիկի չափով
   
11.14. ռադիոակտիվ թափոնների պահեստարանների 
շահագործման համար՝ տարեկան
բազային տուրքի 
10-ապատիկի չափով
   

11.15. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների 
շահագործման համար՝ տարեկան

բազային տուրքի 
10-ապատիկի չափով
   
11.16. միջուկային տեղակայանքները շահագործումից 
հանելու համար՝ տարեկան 
բազային տուրքի
1000-ապատիկի չափով
   
11.17. ռադիոակտիվ թափոնների պահեստարանները 
շահագործումից հանելու համար՝ տարեկան
բազային տուրքի
10-ապատիկի չափով
   
11.18. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները 
շահագործումից հանելու համար՝ տարեկան
բազային տուրքի 
10-ապատիկի չափով
   
11.19. միջուկային տեղակայանքի սկզբնական 
նախագծով չնախատեսված՝ լիցենզավորման 
ենթակա այլ աշխատանքների կատարման և
ծառայությունների մատուցման համար` տարեկան
բազային տուրքի
100-ապատիկի չափով
   
11.20. միջուկային նյութերի ներմուծման կամ
արտահանման համար՝ տարեկան
բազային տուրքի 
20-ապատիկի չափով
   
11.21. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր 
պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման 
աղբյուրների ներմուծման կամ արտահանման համար՝ տարեկան
բազային տուրքի
10-ապատիկի չափով
   
11.22. ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ 
արտահանման համար՝ տարեկան
բազային տուրքի 
10-ապատիկի չափով
   
11.23. հատուկ նյութերի ներմուծման կամ
արտահանման համար՝ տարեկան
բազային տուրքի 
5-ապատիկի չափով
   
11.24. հատուկ սարքավորումների ներմուծման կամ
արտահանման համար՝ տարեկան
բազային տուրքի 
5-ապատիկի չափով
   
11.25. հատուկ տեխնոլոգիաների ներմուծման կամ 
արտահանման համար՝  տարեկան
բազային տուրքի 
5-ապատիկի չափով
   
11.26. միջուկային նյութերի հետ աշխատանքների 
կատարման՝ արտադրության համար՝ տարեկան
բազային տուրքի 
50-ապատիկի չափով
   
11.27. միջուկային նյութերի հետ աշխատանքների 
կատարման՝ օգտագործման համար՝ տարեկան
բազային տուրքի 
10-ապատիկի չափով
   
11.28. միջուկային նյութերի հետ աշխատանքների 
կատարման՝ փոխադրման համար՝ տարեկան
բազային տուրքի 
10-ապատիկի չափով
   
11.29. միջուկային նյութերի հետ աշխատանքների 
կատարման՝ պահեստավորման համար՝ տարեկան
բազային տուրքի 
10-ապատիկի չափով
   
11.30. միջուկային նյութերի հետ աշխատանքների 
կատարման՝ վերամշակման համար՝ տարեկան
բազային տուրքի 
10-ապատիկի չափով
   
11.31. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ
նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող
ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների
կատարման՝ արտադրության համար՝ տարեկան
բազային տուրքի 
10-ապատիկի չափով
   
11.32. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր
պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման 
աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝
օգտագործման համար՝ տարեկան
բազային տուրքի 
10-ապատիկի չափով
   
11.33. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր 
պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման 
աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝
վերանորոգման համար՝ տարեկան 
բազային տուրքի 
10-ապատիկի չափով
   
11.34. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր
պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման 
աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝
մոնտաժման և կարգաբերման համար՝ տարեկան
բազային տուրքի
10-ապատիկի չափով
   
11.35. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր 
պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման
աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝
փոխադրման համար՝ տարեկան
բազային տուրքի 
5-ապատիկի չափով
   
11.36. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր 
պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման
աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝
պահեստավորման համար՝ տարեկան
բազային տուրքի
10-ապատիկի չափով
   
11.37. ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների 
կատարման՝ փոխադրման համար՝ տարեկան
բազային տուրքի 
5-ապատիկի չափով 
   
11.38. ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների 
կատարման՝ վերամշակման համար՝ տարեկան
բազային տուրքի 
5-ապատիկի չափով
   
11.39. ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների 
կատարման՝ պահման համար՝  տարեկան
բազային տուրքի 
5-ապատիկի չափով
   
11.40. ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների 
կատարման՝ թաղման համար՝ տարեկան
բազային տուրքի 
5-ապատիկի չափով
   
11.41. միջուկային տեղակայանքների և միջուկային
նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման
համար՝ տարեկան
բազային տուրքի 
50-ապատիկի չափով
   
11.42. ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների
համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, 
սարքավորումների, համակարգերի նախագծման
համար՝ տարեկան
բազային տուրքի 
50-ապատիկի չափով
   
11.43. ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների
համար անվտանգության տեսակետից կարևոր
սարքերի, սարքավորումների, համակարգերի պատրաստման
համար՝ տարեկան
բազային տուրքի 
100-ապատիկի չափով
   
11.44. ատոմային էներգիայի օգտագործման
օբյեկտների, դրանց նախագծերի և այլ փաստաթղթերի
փորձաքննության համար՝ տարեկան
բազային տուրքի 
50-ապատիկի չափով
   
11.45. ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում 
անվտանգության ապահովման տեսակետից կարևոր
աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող
ֆիզիկական անձանց գործունեության համար՝
տարեկան
բազային տուրքի
10-ապատիկի չափով»:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հունիսի 20
Երևան
ՀՕ-93-Ն