Համարը 
ՀՕ-120-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2006.07.06/36(491) Հոդ.766
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
01.06.2006
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
26.06.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.07.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի հունիսի 1-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (24 դեկտեմբերի 2004 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 24-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «, որպես հիմնական պատժի,» բառերը.

2) 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 2. Օրենսգրքի 26-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «դատավճիռը կայացնող» բառերը:

 

Հոդված 3. Օրենսգրքի 32-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասից հանել «կամ տեղական ինքնակառավարման մարմինների» բառերը.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հանրային աշխատանքների դատապարտված անձը (սույն գլխում այսուհետ` դատապարտյալ) պարտավոր է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանում ներկայանալ դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` յոթ օրվա ընթացքում:

Դատապարտյալը հանրային աշխատանքների ներգրավվում է, և նշանակված պատիժը կատարվում է դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` երկու տարվա ընթացքում: Հանրային աշխատանքների կատարման ընթացքում պատժի կատարումը կարող է մինչև մեկ տարի ժամկետով ընդհատվել ոչ ավելի, քան մեկ անգամ:

Հանրային աշխատանքների ներգրավման կարգը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 33-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

 

«5. Դատապարտյալի` պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչվելու դեպքում հանրային աշխատանքների ձևով պատժի կատարումը զինվորական կամ այլընտրանքային ծառայության ժամկետով կասեցվում է:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 35-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«3. Հանրային աշխատանքների ձևով պատիժը կրելուց չարամտորեն խուսափող է համարվում այն դատապարտյալը, ով`

1) մեկ ամսվա ընթացքում կատարել է հանրային աշխատաժամերի հաշվառման քարտով նախատեսված աշխատանքների իննսուն տոկոսից պակաս հանրային աշխատանքներ` առանց հարգելի պատճառի.

2) հանրային աշխատանքների կատարման ժամանակ մեկ ամսվա ընթացքում երկուսից ավելի անգամ կոպտորեն խախտել է աշխատանքային կարգապահության կանոնները.

3) ծանուցվելու դեպքում երկու և ավելի անգամ անընդմեջ կամ օրենքով նախատեսված դեպքում չի ներկայացել ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանում:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 10-րդ գլուխը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 7. Օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ մասում «կանոնակարգերով» բառը փոխարինել «կանոնագրքերով» բառով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 52-րդ հոդվածում՝

 

1) 2-րդ մասի «կալանատան մենախցերում» բառերը փոխարինել «պատժախցում» բառով.

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մաս.

«5. Սույն հոդվածում սահմանված տույժի միջոցներից բացի, կարող են կիրառվել զինվորական կանոնագրքերով սահմանված տույժի այլ միջոցներ:»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ մասում «ապահովում է տվյալ հիմնարկի գտնվելու վայրի կայազորի պետը» բառերը փոխարինել «իրականացվում է պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով» բառերով:

 

Հոդված 10. Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասում «զինվորական կալանատունը» բառերը փոխարինել «կայազորային կարգապահական մեկուսարանը» բառերով:

 

Հոդված 11. Օրենսգրքի 61-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

 

«3. Հիվանդանոցային պայմաններում բուժման կարիք ունեցող դատապարտյալները պահախմբի հսկողությամբ փոխադրվում են զինծառայողների համար նախատեսված առողջապահական հիմնարկներ և պահվում են հատուկ հիվանդասենյակներում: Դատապարտյալների պահպանությունն իրականացվում է պետական կառավարման մարմնի կողմից սահմանված կարգով:»:

 

Հոդված 12. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը «նախկին աշխատող,» բառերից հետո լրացնել «պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայության սպայական կազմի զինծառայող կամ նախկին զինծառայող,» բառերով:

 

Հոդված 13. Օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասը «դատապարտյալն» բառից հետո լրացնել «իր համաձայնությամբ» բառերով:

 

Հոդված 14. Օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասում՝

 

1) 1-ին կետի՝

ա) «բ» ենթակետը «կրելուց հետո» բառերից հետո լրացնել «, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո» բառերով,

բ) «գ» ենթակետը «կրելուց հետո» բառերից հետո լրացնել «, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո» բառերով,

գ) «դ» ենթակետը «կրելուց հետո» բառերից հետո լրացնել «, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո» բառերով,

դ) «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերից հանել «կամ բուժական» բառերը.

2) 2-րդ կետի՝

ա) «ա» ենթակետը «կրելուց հետո» բառերից հետո լրացնել «, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո» բառերով,

բ) «բ» ենթակետը «կրելուց հետո» բառերից հետո լրացնել «, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո» բառերով,

գ) «գ» ենթակետը «կրելուց հետո» բառերից հետո լրացնել «, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո» բառերով,

դ) «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերից հանել «կամ բուժական» բառերը.

3) 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերից հանել «կամ բուժական» բառերը:

 

Հոդված 15. Օրենսգրքի 110-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Դիտավորությամբ կատարված հանցագործության համար առավելագույնը յոթ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձը, որը պատիժը պետք է կրի կամ կրում է կիսաբաց կամ կիսափակ ուղղիչ հիմնարկում, կարող է ուղարկվել փակ կամ կիսափակ ուղղիչ հիմնարկ կամ թողնվել կալանավորվածներին պահելու վայրում` տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու նպատակով:».

2) 2-րդ և 3-րդ մասերը «փակ» բառից հետո լրացնել «կամ կիսափակ» բառերով:

 

Հոդված 16. Օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասը՝

 

1) «հաշվառման» բառից հետո լրացնել «կամ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանման կանչով երկու անգամ անընդմեջ» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանման ծառայողներն իրավունք ունեն այցելելու դատապարտյալի բնակության կամ աշխատանքի վայր՝ դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով:»:

 

Հոդված 17. Օրենսգրքի 128-րդ հոդվածի «պետական կառավարման լիազորված մարմնի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով:

 

Հոդված 18. Օրենսգրքի 130-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը «ստորաբաժանումը» բառից հետո լրացնել «, իսկ զինծառայողի նկատմամբ՝ նրա զորամասի հրամանատարությունը» բառերով.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձին զորակոչելիս ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը զինվորական կոմիսարիատ է ուղարկում դատարանի դատավճռի պատճենը և զինծառայության վայրում նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար պահանջվող փաստաթղթերը: Զորամասի հրամանատարությունը պարտավոր է տասն օրվա ընթացքում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանմանը հայտնել այդ անձին հաշվառման վերցնելու, իսկ զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում՝ զինծառայությունից նրա արձակվելու և փորձաշրջանի ընթացքում նրա վարքագծի մասին:»:

 

Հոդված 19. Օրենսգրքի 131-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը «ստորաբաժանումում» բառից հետո լրացնել «, իսկ զինծառայողին՝ նրա զորամասի հրամանատարության կողմից» բառերով.

2) 2-րդ մասից հանել «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանման» բառերը:

 

Հոդված 20. Օրենսգրքի 132-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը «վարչական» բառից հետո լրացնել «, իսկ զինծառայողի նկատմամբ կարգապահական» բառերով, իսկ «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը» բառերը փոխարինել «նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինը» բառերով.

2) 2-րդ մասի «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանման ղեկավարը» բառերը փոխարինել «նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի ղեկավարը» բառերով:

 

Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հունիսի 26
Երևան
ՀՕ-120-Ն