Համարը 
ՀՕ-255-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2007.01.10/2(526) Հոդ.14
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
05.12.2006
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.12.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 5-ին

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 18-րդ հոդվածում՝

1) 1-ին կետի «գ» և «ը» ենթակետերում «գերատեսչության» բառը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով.

2) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իե» և «իզ» ենթակետերով՝

«իե) լրացուցիչ իրավական պահպանություն տրամադրելու համար

50

իզ) արտոնագրի գործողությունը վերականգնելու համար

50».
3) 1-ին կետի «իբ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«իբ) կրկնական փորձաքննության անցկացման մասին դիմումի

ներկայացման բաց թողնված ժամկետը վերականգնելու

համար

8».

4) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ի» և «իա» ենթակետերով՝

«ի) արտոնագրի գործողությունը վերականգնելու համար

30

իա) կրկնական փորձաքննության անցկացման մասին դիմումի

ներկայացման բաց թողնված ժամկետը վերականգնելու համար

8».

 5) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժը» և «ժթ» ենթակետով՝

«ժը) արտոնագրի գործողությունը վերականգնելու համար

40

ժթ) կրկնական փորձաքննության անցկացման մասին դիմումի

ներկայացման բաց թողնված ժամկետը վերականգնելու համար

8».

6) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իե», «իզ» և «իէ» ենթակետերով՝

«իե) ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում

հանրահայտ ճանաչելու դեմ բողոք ներկայացնելու համար

90

իզ) Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչված

ապրանքային նշանի իրավական պահպանության դեմ բողոք

ներկայացնելու համար

150

իէ) ապրանքային նշանի գրանցման գործողությունը դրա

չօգտագործման պատճառով վաղաժամկետ դադարեցնելու

մասին դիմում ներկայացնելու համար

90».

7) 4-րդ կետի «ժզ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ժզ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գրանցման ներկայացված ապրանքային նշանների տվյալների հիմնապաշարում որոնում անցկացնելու համար՝

ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման

համապատասխան յուրաքանչյուր դասով՝ ներկայացված

բառային կամ պատկերային նշանին նույնական

կամ նման նշանների

20

ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման

համապատասխան յուրաքանչյուր դասով՝ ներկայացված

համակցված նշանին նույնական կամ նման նշանների

40

մեկ սեփականատիրոջը և (կամ) հայտատուին պատկանող նշանների

60».

8) 8-րդ կետի «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«թ) լիցենզային կամ զիջման մասին պայմանագրերի գրանցման

կամ գրանցումը մերժելու մասին լիազոր մարմնի որոշման

հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք

ներկայացնելու համար

50»:

 

Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածի առաջին մասի «ժ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«ժ) արդյունաբերական սեփականության օբյեկտների գրանցման հայտերով փորձաքննության կայացրած որոշումը բողոքարկման խորհրդի կամ դատարանի կողմից անվավեր ճանաչելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կատարվում է փորձաքննության որոշումն ընդունումից հետո ի հայտ եկած նոր հանգամանքների հիմքերով:»։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. դեկտեմբերի 27
Երևան
ՀՕ-255-Ն