Համարը 
ՀՕ-83
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենսգիրք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2000.08.21/19(117)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
06.07.2000
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
09.08.2000
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2001
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ

Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք

(Ընդունված է 2000 թվականի հուլիսի 6-ին)

Բ Ա Ժ Ի Ն 1

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությունը

1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությունը կարգավորում է Հայաստանի Հանրապետության մաքսային գործի հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությունը բաղկացած է սույն օրենսգրքից, մաքսային հարաբերությունները կարգավորող այլ օրենքներից և իրավական ակտերից:

Հոդված 2. Օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենսգրքի իմաստով`

ա) ապրանքներ են համարվում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող բոլոր տեսակի առարկաներն ու իրերը, այլ գույքը, այդ թվում` արժույթը, արժութային արժեքները, էլեկտրական, ջերմային և այլ տեսակի էներգիան, փոխադրամիջոցները, բացառությամբ սույն հոդվածի «բ» կետով սահմանված տրանսպորտային միջոցների.

բ) տրանսպորտային միջոցներ են համարվում բոլոր տեսակի փոխադրամիջոցները, որոնք օգտագործվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ուղևորների և ապրանքների միջազգային տեղափոխման նպատակով, այդ թվում` բեռնարկղերը (կոնտեյներները) և այլ օժանդակ փոխադրամիջոցները.

գ) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխում է համարվում ապրանքների և տրանսպորտային միջոցների ներսբերումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք կամ դուրսհանումն այդ տարածքից` ներառյալ միջազգային փոստային առաքումները, խողովակաշարով և էլեկտրահաղորդման գծերով փոխադրումները.

դ) ներմուծում է համարվում ապրանքների և տրանսպորտային միջոցների ներսբերումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք.

ե) արտահանում է համարվում ապրանքների և տրանսպորտային միջոցների դուրսհանումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից.

զ) ներմուծման կամ արտահանման պահ է համարվում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանն ապրանքների և տրանսպորտային միջոցների հատելու պահը.

է) անձինք են համարվում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունների մասնակիցները և պոտենցիալ մասնակիցները.

ը) Հայաստանի Հանրապետության անձինք են համարվում Հայաստանի Հանրապետությունը, համայնքները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում մշտապես կամ առավելապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները.

թ) օտարերկրյա անձինք են համարվում սույն հոդվածի «ը» կետում չնշված անձինք.

ժ) ապրանքներ տեղափոխող անձ է համարվում ապրանքների սեփականատեր, գնորդ հանդիսացող կամ ապրանքների նկատմամբ տիրապետման կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապրանքներն իր անունից սույն օրենսգրքով նախատեսված կարգով տնօրինման լիազորություններով օժտված անձը.

ժա) հայտարարատու է համարվում ապրանքներ տեղափոխող կամ մաքսային բրոքեր (միջնորդ) հանդիսացող անձը, որը մաքսային մարմիններում հայտարարագրում և ներկայացնում է ապրանքները և տրանսպորտային միջոցները.

ժբ) փոխադրող է համարվում ապրանքները փաստացի տեղափոխող կամ տրանսպորտային միջոցի օգտագործման համար պատասխանատու անձը.

ժգ) մաքսային ռեժիմ է համարվում մաքսային քաղաքականության իրագործումը կանոնակարգող դրույթների համախումբը, որը որոշում է մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման նպատակը և կանոնակարգում է մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման կապակցությամբ առաջացող հարաբերությունները.

ժդ) բացթողում է համարվում մաքսային մարմինների կողմից մաքսային համապատասխան ձևակերպումներ իրականացնելուց հետո ապրանքները կամ տրանսպորտային միջոցները սույն հոդվածի «ը» և «թ» կետերում թվարկված անձանց տրամադրելը.

ժե) մաքսային ձևակերպում է համարվում սույն օրենսգրքին և այլ իրավական ակտերին համապատասխան ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողման համար սահմանված անհրաժեշտ միջոցառումների իրականացումը` մինչև որոշակի մաքսային ռեժիմով դրանց բացթողումը.

ժզ) մաքսային հսկողություն է համարվում Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ամրագրված դրույթների պահպանման նպատակով մաքսային մարմինների կողմից իրականացվող միջոցառումների համակարգը.

ժէ) ոչ սակագնային կարգավորման միջոցներ են համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այն միջոցները, որոնք, ուղղակիորեն չազդելով մաքսային վճարների մեծության վրա, սահմանափակում են ապրանքների և տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն ներմուծումը և Հայաստանի Հանրապետությունից արտահանումը.

ժը) մաքսային վճարներ են համարվում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման համար մաքսային մարմինների կողմից գանձվող` օրենքով սահմանված մաքսատուրքը, հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները.

ժթ) անհաղթահարելի ուժ է համարվում սույն օրենսգրքի համաձայն անձի ստանձնած պարտավորությունների կատարմանը խոչընդոտող` նրա կամքից անկախ գործող և անկասելի ուժը կամ երևույթը.

ի) սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցներ են համարվում ոչ սակագնային կարգավորման այն միջոցները, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետությունում ընդունված որակական և այլ ստանդարտներին, ինչպես նաև միջազգայնորեն ընդունված և Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչված չափանիշներին չհամապատասխանող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային սահմանով տեղափոխումը կասեցնելուն:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության մաքսային գործը

Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման կարգը և պայմանները, մաքսային վճարների գանձումը, մաքսային ձևակերպումները, մաքսային հսկողությունը և մաքսային քաղաքականության իրագործման այլ միջոցները:

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության մաքսային քաղաքականությունը

1. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է միասնական մաքսային քաղաքականություն, որը Հայաստանի Հանրապետության համընդհանուր տնտեսական քաղաքականության անբաժանելի մասն է:

2. Հայաստանի Հանրապետության մաքսային քաղաքականության նպատակներն են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով և մաքսային տարածքում ապրանքաշրջանառության մաքսային հսկողության, ինչպես նաև մաքսային քաղաքականության իրագործման այլ միջոցների արդյունավետ կիրառումը, մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տնտեսական անկախության և անվտանգության ապահովմանը, ներքին շուկայի պաշտպանությանը, ազգային տնտեսության զարգացմանն ուղղված տնտեսական քաղաքականության այլ խնդիրների իրագործումը և աջակցությունը:

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքը և մաքսային սահմանը

1. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության ցամաքային, ջրային և օդային տարածքը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են լինել ազատ մաքսային պահեստներ և ազատ տնտեսական գոտիներ, որոնց տարածքները համարվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից դուրս գտնվող տարածքներ:

3. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքի, ազատ մաքսային պահեստների և ազատ տնտեսական գոտիների սահմանագծերը համարվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը:

(5-րդ հոդվածը խմբ. 29.05.02 ՀՕ-328)

Գ Լ ՈՒ Խ  2

ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 6. Մաքսային գործի ղեկավարումը

Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործի ղեկավարումը, կազմակերպումն ու վերահսկողությունն իրականացնում է պետական լիազոր մարմինը (այսուհետ` վերադաս մաքսային մարմին):

Հոդված 7. Մաքսային մարմինները

1. Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործն իրականացնում են մաքսային մարմինները, որոնք հանդիսանում են իրավապահ մարմիններ:

2. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն են`

ա) վերադաս մաքսային մարմինը.

բ) վերադաս մաքսային մարմնի մաքսատները, այդ թվում՝ տարածաշրջանային և մասնագիտացված.

գ) վերադաս մաքսային մարմնի մաքսային կետերը, այդ թվում՝ սահմանային և մասնագիտացված:

3. Մաքսային մարմինները ստեղծում, վերակազմավորում և լուծարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Մաքսային մարմինները տեղակայվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վայրերում:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է ստեղծել՝

ա) մասնագիտացված մաքսատներ և մաքսային կետեր, որոնց իրավասությունները սահմանափակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մաքսային մարմինների վրա դրված առանձին գործառույթների և (կամ) մաքսային սահմանով տեղափոխվող առանձին ապրանքատեսակների, այդ թվում՝ որոշակի տեսակի տրանսպորտային միջոցներով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումների իրականացման լիազորություններով.

բ) տարածաշրջանային մաքսատներ, այդ թվում՝ մասնագիտացված, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տարածաշրջաններում:

(7-րդ հոդվածը խմբ. 24.12.04 ՀՕ-66-Ն)

Հոդված 8. Մաքսային լաբորատորիաները և ուսումնական հաստատությունները

1. Մաքսային գործի իրականացման նպատակներով ապրանքների փորձաքննության և հետազոտության համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են ստեղծվել մաքսային լաբորատորիաներ:

2. Մաքսային գործի բնագավառում գիտահետազոտական գործունեության իրականացման, կադրերի պատրաստման և վերապատրաստման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են ստեղծվել մասնագիտացված ուսումնական հաստատություններ:

(8-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն)

Հոդված 9. Մաքսային մարմինների հիմնական խնդիրները

1. Մաքսային մարմինների հիմնական խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության տնտեսական ինքնիշխանության, տնտեսական անվտանգության, տնտեսական շահերի և ներքին շուկայի պաշտպանվածության ապահովումը.

բ) մաքսային օրենսդրության դրույթների կիրառման ապահովումը և մաքսային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը, մաքսային օրենսդրության խախտումների կանխարգելումը, կանխումը, բացահայտումը, մաքսային օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների չկատարման հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացած պարտքերի գանձման գծով աշխատանքների իրականացումը.

գ) առևտրատնտեսական հարաբերություններում մաքսային կարգավորման մաքսային օրենսդրությամբ սահմանված միջոցների կիրառումը, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման ժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառումը, մաքսային վճարների գանձումը և փոխանցումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

դ) մաքսային հսկողության ու մաքսային ձևակերպումների իրականացումը և Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքաշրջանառության և ուղևորաշրջանառության խթանմանը նպաստող պայմանների ստեղծումը.

ե) մաքսանենգության, ինչպես նաև մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխմանը վերաբերող մասով Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ խախտումների դեմ պայքարը, թմրամիջոցների, զենքի, մշակութային, պատմական և հնագիտական նշանակություն ունեցող առարկաների, մտավոր սեփականության օբյեկտների, ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների և բուսատեսակների, դրանց մասերի և այլ ապրանքների` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապօրինի տեղափոխման կանխարգելումը, ինչպես նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարին աջակցումը.

զ) Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական կապերի զարգացմանն աջակցումը.

է) սպառողների շահերի պաշտպանության նպատակով ներմուծվող ապրանքների որակի ապահովմանը նպատակաուղղված միջոցառումներին աջակցումը.

ը) մաքսային գործին վերաբերող հարցերում միջազգային պայմանագրերով նախատեսված Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումը և իրավունքների իրացումը, համագործակցությունն օտարերկրյա պետությունների մաքսային և իրավասու այլ մարմինների, մաքսային գործին վերաբերող հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների հետ.

թ) Հայաստանի Հանրապետության մաքսային վիճակագրության վարումը.

ժ) մաքսային գործի վերլուծումը, հետազոտումը և մաքսային գործի բնագավառում խորհրդատվական աշխատանքների կատարումը:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված խնդիրները մաքսային մարմիններն իրականացնում են մաքսային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` իրենց իրավասության շրջանակում:

Հոդված 10. Վերադաս մաքսային մարմնի նորմատիվ ակտերը

Սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում վերադաս մաքսային մարմինն ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր:

Հոդված 11. Մաքսային մարմինների տարբերանշանը

Մաքսային մարմինները, դրանց տրանսպորտային միջոցներն ունեն տարբերանշան, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 12. Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք

Մաքսային մարմիններում որպես պաշտոնատար անձ կարող է աշխատել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

Հոդված 13. Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց պատասխանատվությունը

Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ապօրինի գործողությունների կատարման կամ անգործության համար կրում են պատասխանատվություն` սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

Հոդված 14. Մաքսային մարմինների համագործակցությունն այլ անձանց հետ

1. Պետական մարմինները և դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են իրենց իրավասության շրջանակներում օժանդակել մաքսային մարմիններին` նրանց առջև դրված խնդիրների լուծման գործում:

2. Մաքսային մարմինները մաքսային գործի իրականացման նպատակով համագործակցում են այլ անձանց հետ:

3. Օրենքով սահմանված դեպքերում մաքսային մարմինների իրավասության շրջանակին դասվող որոշակի գործառույթներ մաքսային մարմինների նախաձեռնությամբ և հսկողության ներքո կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության այլ անձանց կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(14-րդ հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328)

Հոդված 15. Մաքսային մարմիններին տարածքների, գրասենյակների, պահեստների, սարքավորումների, կապի միջոցների տրամադրումը

Այն կազմակերպությունները, հիմնարկները և ֆիզիկական անձինք, որոնք շահագրգռված են իրենց տարածքում մաքսային ձևակերպումներ իրականացնելու համար, անվճար կարգով մաքսային մարմիններին են տրամադրում անհրաժեշտ տարածքներ, գրասենյակներ, պահեստներ, սարքավորումներ, կապի միջոցներ:

Հոդված 16. Մաքսային մարմիններին մաքսային գործի իրականացման նպատակով տրամադրված տեղեկատվությունը

1. Սույն օրենսգրքի և այլ իրավական ակտերի համաձայն` մաքսային մարմիններին մաքսային գործի իրականացման նպատակով տրամադրված տեղեկատվությունը մաքսային մարմինների կողմից չի կարող օգտագործվել այլ նպատակներով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

2. Պետական, բանկային, առևտրական, ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները մաքսային մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից չեն կարող հրապարակվել, օգտագործվել անձնական նպատակների համար, տրամադրվել երրորդ անձանց, այդ թվում` պետական մարմինների, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, երբ մաքսային մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք վերադաս մաքսային մարմնի թույլտվությամբ օրենքով սահմանված իրավասություն ունեցող երրորդ անձանց են տրամադրում համապատասխան տեղեկատվություն և փաստաթղթերի բնօրինակներ կամ պատճեններ:

Հոդված 17. Մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց որոշումների, գործողությունների կամ անգործության բողոքարկումը

Մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունված որոշումները, իրականացրած գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բ Ա Ժ Ի Ն  2

ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ: ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐ

Գ Լ ՈՒ Խ  3

ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ

Հոդված 18. Ապրանքների և տրանսպորտային միջոցների ներմուծման և արտահանման իրավունքը

1. Անձինք հավասար հիմունքներով իրավունք ունեն Հայաստանի Հանրապետություն ներմուծել և Հայաստանի Հանրապետությունից արտահանել ապրանքներ և տրանսպորտային միջոցներ` սույն օրենսգրքով սահմանված կարգով:

2. Ապրանքները և տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխող անձանց իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով նախատեսված դեպքերում:

Հոդված 19. Ապրանքների և տրանսպորտային միջոցների ներմուծման և արտահանման արգելումը

1. Ապրանքները և տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելը և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանելը կարող են արգելվել սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված այն դեպքերում, երբ այդ ապրանքները և տրանսպորտային միջոցները վտանգ են ներկայացնում պետական և ազգային անվտանգության, հասարակական կարգի, մարդու կյանքի և առողջության, կենդանական և բուսական աշխարհի, շրջակա միջավայրի, բնակչության բարոյական արժեքների, պատմական, մշակութային և հնագիտական արժեքների, անձանց սեփականության (այդ թվում` մտավոր), իրավունքների և օրինական շահերի համար:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ապրանքները և տրանսպորտային միջոցները համապատասխանաբար ենթակա են անմիջապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրսհանման կամ Հայաստանի Հանրապետության տարածք վերադարձման, եթե չի նախատեսվում դրանց առգրավում` օրենքով սահմանված կարգով: Նշված ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրսհանումը կամ Հայաստանի Հանրապետության տարածք վերադարձը կատարվում է տեղափոխող կամ փոխադրող անձի կողմից` սեփական միջոցների հաշվին: Ապրանքների և տրանսպորտային միջոցների դուրսհանման կամ վերադարձի անհնարինության կամ ապրանքներ տեղափոխող անձի կողմից չիրականացման դեպքում դրանք ենթակա են`

ա) հանձնման` Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը ոչ ավելի, քան 10 օր ժամկետով` մինչև համապատասխան մաքսային ռեժիմով դրանց բացթողումը, իսկ նշված ժամկետը լրանալուց հետո` վերցման` օրենքով սահմանված կարգով.

բ) հայտարարագրման` «ոչնչացում» մաքսային ռեժիմով` ապրանքներ տեղափոխող անձի ցանկությամբ:

Հոդված 20. Ապրանքների և տրանսպորտային միջոցների ներմուծման և արտահանման սահմանափակումը

1. Ապրանքների և տրանսպորտային միջոցների` Հայաստանի Հանրապետություն ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման համար, ելնելով Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության, միջազգային պարտավորությունների կատարման, տնտեսական անկախության և անվտանգության, ներքին սպառողական շուկայի պաշտպանության նկատառումներից, ինչպես նաև ի պատասխան օտարերկրյա պետությունների կամ դրանց միությունների կողմից Հայաստանի Հանրապետության անձանց նկատմամբ խտրական կամ իրավունքները սահմանափակող այլ միջոցառումների կիրառման, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են սահմանվել ոչ սակագնային կարգավորման միջոցներ` Հայաստանի Հանրապետության օրենքների և միջազգային պայմանագրերի համաձայն:

2. Սույն օրենսգրքի 19 հոդվածի 1-ին և 20 հոդվածի 1-ին կետերի դրույթների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) սահմանում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով առանձին ապրանքատեսակների տեղափոխման արգելքներ` ըստ սույն օրենսգրքով սահմանված մաքսային ռեժիմների.

բ) կարող է սահմանել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով որոշակի ապրանքատեսակների տեղափոխման սահմանափակումներ` ըստ սույն օրենսգրքով սահմանված մաքսային ռեժիմների:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները չեն տարածվում արժույթի և արժութային արժեքների ներմուծման և արտահանման դեպքերի վրա: Արժույթի, արժութային արժեքների ներմուծման և արտահանման կարգը և պայմանները սահմանվում են «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրան համապատասխան ընդունված իրավական ակտերով:

(3-րդ կետը լրաց. 24.11.04 ՀՕ-138-Ն)

Հոդված 21. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման կարգը

1. Ապրանքները և տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվում են համաձայն սույն օրենսգրքով սահմանված մաքսային ռեժիմների:

2. Վերադաս մաքսային մարմնի նախանշած սահմանային մաքսային կետերում ապրանքներն ու տրանսպորտային միջոցները կարող են փոխադրվել շաբաթվա բոլոր օրերին` շուրջօրյա:

3. Այն ապրանքներն ու տրանսպորտային միջոցները, որոնց մաքսային ձևակերպումն ավարտված չէ, կարող են մեկ մաքսային մարմնից մյուսը տեղափոխվել ապրանքներ տեղափոխող անձի կամ դրանց փոխադրումն իրականացնող անձի պատասխանատվության ներքո՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(21-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն)

Գ Լ ՈՒ Խ  4

ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐ

Հոդված 22. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման մաքսային ռեժիմները

1. Մաքսային գործի իրականացման նպատակով սահմանվում են հետևյալ մաքսային ռեժիմները`

ա) ներմուծում` ազատ շրջանառության համար.

բ) վերաներմուծում.

գ) տարանցիկ փոխադրում.

դ) ներմուծում մաքսային պահեստ.

ե) ներմուծում անմաքս առևտրի խանութ.

զ) ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար.

է) ժամանակավոր ներմուծում.

ը) ժամանակավոր արտահանում.

թ) ներմուծում ազատ մաքսային պահեստ.

ժ) ժամանակավոր արտահանում` վերամշակման համար.

ժա) արտահանում` ազատ շրջանառության համար.

ժբ) վերաարտահանում.

ժգ) սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության.

ժդ) ոչնչացում.

ժե) ներմուծում ազատ տնտեսական գոտի:

2. Օրենքով կարող են սահմանվել այլ մաքսային ռեժիմներ:

(22-րդ հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328)

Հոդված 23. Մաքսային ռեժիմի ընտրությունը և փոփոխությունը

1. Անկախ ապրանքների և տրանսպորտային միջոցների բնույթից և քանակից` անձն իրավունք ունի ընտրել կամ փոխել մաքսային ռեժիմը, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

2. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման համար սահմանված մաքսային ռեժիմը կարող է փոփոխվել դրանց` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բացթողումից հետո այն ժամանակահատվածում, որի ընթացքում սույն օրենսգրքի համաձայն դրանք գտնվում են մաքսային հսկողության ներքո: Սույն  նորմը չի կիրառվում «ներմուծում ազատ մաքսային պահեստ» և «ներմուծում ազատ տնտեսական գոտի» մաքսային ռեժիմների փոփոխությունների նկատմամբ, որոնք կատարվում են սույն հոդվածի 3-րդ կետի դրույթների համաձայն:

3. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման համար սահմանված «ներմուծում ազատ մաքսային պահեստ» և «ներմուծում ազատ տնտեսական գոտի» մաքսային ռեժիմները կարող են փոփոխվել դրանց՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բացթողումից հետո այն ժամանակահատվածում, որի ընթացքում դրանք համապատասխանաբար պահպանվում են ազատ մաքսային պահեստում կամ գտնվում են ազատ տնտեսական գոտում:

(23-րդ հոդվածը խմբ. 29.05.02 ՀՕ-328)

Հոդված 24. Մաքսային ռեժիմների կարգավորումը

Մաքսային ռեժիմներին վերաբերող` սույն օրենսգրքով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Հոդված 241. Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նույնականացումը

Ժամանակավոր ներմուծում», «ժամանակավոր արտահանում», «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար», «ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմներով տեղափոխվող ապրանքների նույնականացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(241 հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն)

Հոդված 25. «Ներմուծում` ազատ շրջանառության համար» ռեժիմը

1. «Ներմուծում` ազատ շրջանառության համար» ռեժիմը կարգավորում է ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք` առանց հետագա արտահանման պարտավորության:

2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում օրենքով սահմանված չափով և դեպքերում`

ա) գանձվում են մաքսային վճարներ.

բ) կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ:

Հոդված 26. «Վերաներմուծում» ռեժիմը

1. «Վերաներմուծում» ռեժիմը կարգավորում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար», «ժամանակավոր արտահանում» ռեժիմներով արտահանված ապրանքների և «արտահանում` ազատ շրջանառության համար» ռեժիմով արտահանված` Հայաստանի Հանրապետության ծագման ապրանքների հետադարձ ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք:

2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`

ա) գանձվում են միայն մաքսավճարներ, բացառությամբ այն դեպքերի, երբ այս ռեժիմով ներմուծվում են նախկինում «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքներ, որոնցից մաքսային վճարների գանձումն իրականացվում է սույն օրենսգրքի 48 հոդվածի 3-րդ կետի համաձայն.

բ) մինչև մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից «արտահանում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների ներմուծման դեպքում վերադարձվում են նախկինում դրանց արտահանման համար գանձված մաքսատուրքի գումարները.

գ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցների.

դ) պահանջվում է արտահանման պահի համեմատ վերաներմուծվող ապրանքների բնական մաշվածության և ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանելու հետևանքով առաջացած փոփոխություններից բացի այլ փոփոխությունների բացակայություն: Սույն պահանջը չի վերաբերում «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով նախկինում արտահանված ապրանքների վերամշակման հետևանքով կատարված փոփոխություններին:

Հոդված 27. «Տարանցիկ փոխադրում» ռեժիմը

1. «Տարանցիկ փոխադրում» ռեժիմը կարգավորում է մաքսային հսկողության ներքո, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով ապրանքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք մուտքի մաքսային մարմնից մինչև ելքի մաքսային մարմինը:

2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`

ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի և օրենքով սահմանված դեպքերում` այլ վճարների.

բ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սույն օրենսգրքով, այլ օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այս մաքսային ռեժիմի համար նախատեսված դեպքերի.

գ) պահանջվում է երկու մաքսային կետերի միջև ապրանքների տեղափոխման ավարտ առավելագույնը տասն օրվա ընթացքում, իսկ անհաղթահարելի ուժի ազդեցության դեպքում` նշված ժամկետում այդ ապրանքների հանձնում մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը.

դ) պահանջվում է բնական մաշվածության և ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանելու հետևանքով առաջացած փոփոխություններից բացի ապրանքների այլ փոփոխության բացառում:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է`

ա) այն ապրանքների ցանկը, որոնց տարանցիկ փոխադրումը Հայաստանի Հանրապետության տարածքով ենթակա է լիցենզավորման և վերջինիս իրականացման կարգը.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցիկ փոխադրման կարգը.

գ) ապրանքների տարանցիկ փոխադրման պարտադիր մաքսային ուղեկցման դեպքերը:

(27-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-66-Ն)

Հոդված 28. Տարանցիկ փոխադրման պատասխանատուն և նրա պատասխանատվությունը

1. Սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով ապրանքների և տրանսպորտային միջոցների «տարանցիկ փոխադրում» ռեժիմով տեղափոխման համար նախատեսված պատասխանատվությունը կրում է ապրանքներ տեղափոխող անձը:

2. «Տարանցիկ փոխադրում» ռեժիմով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետության տարածքում օտարման, կորստի կամ առանց մաքսային մարմինների թույլտվության այլ պատճառով Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից ելքի մաքսային կետ դրանք չհասցնելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է տարանցիկ փոխադրման համար սահմանված ժամկետին հաջորդող տասնօրյա ժամկետում վերահայտարարագրել «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով` վճարելով այդ մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` հաշվարկված ապրանքների ներմուծման օրվանից:

3. Անկախ սույն հոդվածի 2-րդ կետի դրույթներից` ապրանքներ տեղափոխող անձն ազատվում է «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների վճարումից, եթե ապրանքները և տրանսպորտային միջոցները ոչնչացել կամ անվերադարձ կորսվել են անհաղթահարելի ուժի ազդեցության, բնական մաշվածության կամ տեղափոխման ոչ բնականոն պայմանների հետևանքով կամ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների պաշտոնատար անձանց գործողությունների կամ անգործության հետևանքով, և այդ փաստը հաստատվում է փաստաթղթերով:

Հոդված 29. «Ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմը

1. «Ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմը կարգավորում է ապրանքները սույն օրենսգրքով նախատեսված մաքսային պահեստներում մաքսային հսկողության ներքո պահպանելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծելը:

2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`

ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի և օրենքով նախատեսված դեպքերում այլ վճարների.

բ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սույն օրենսգրքով այս մաքսային ռեժիմի համար սահմանված դեպքերի:

(29-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն)

Հոդված 30. «Ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմով ապրանքների տեղաբաշխման պահանջները

1. «Ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմը կարող է կիրառվել այն ապրանքների համար, որոնց ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք արգելված չէ:

2. Այն ապրանքները, որոնք կարող են վնաս պատճառել մաքսային պահեստում գտնվող մյուս ապրանքներին, պետք է պահպանվեն հատուկ հարմարեցված պահեստներում:

Հոդված 31. «Ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմով ապրանքների պահպանման տևողությունը

1. «Ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմով ապրանքները կարող են պահվել մինչև մեկ տարի ժամկետով:

Եթե հայտարարատուի սկզբնապես խնդրարկած ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա երկարաձգում է այդ ժամկետը ներմուծման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետը կարող է սահմանափակվել մաքսային մարմինների կողմից` ելնելով ապրանքների օգտագործման ժամկետից և պահպանման առանձնահատկություններից:

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետը լրանալուց հետո ապրանքները տասնօրյա ժամկետում ենթակա են հայտարարագրման այլ մաքսային ռեժիմով կամ հանձնման մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը:

(31-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն)

Հոդված 32. «Ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմով պահպանվող ապրանքների նկատմամբ կիրառվող գործողությունները

«Ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմով պահպանվող ապրանքների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ գործողությունները`

ա) ապրանքների պահպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովում.

բ) մաքսային մարմնի թույլտվությամբ ապրանքների նախապատրաստում հետագա առաքման և վաճառքի համար, խմբաքանակների բաժանում, տեսակավորում, փաթեթավորում, վերափաթեթավորում, մակնշում, բեռնում, բեռնաթափում, դրոշմավորում և ցանկացած այլ գործողություն, որը չի հանգեցնում ապրանքի հատկանիշների և նպատակային նշանակության փոփոխության:

Հոդված 33. «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» ռեժիմը

1. «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմը կարգավորում է ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անմաքս առևտրի խանութներ, ինչպես նաև դրանցից ապրանքների վաճառքի հետ կապված հարաբերությունները։

2. Մաքսային սույն ռեժիմի շրջանակներում՝

ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի.

բ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցների։

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-66-Ն)

4. (4-րդ մասն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-66-Ն)

(33-րդ հոդվածը խմբ. 29.05.02 ՀՕ-328, փոփ. 24.12.04 ՀՕ-66-Ն)

Հոդված 34. «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմը

1. «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմը կարգավորում է ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք վերամշակման նպատակով և հետագա արտահանման պայմանով ներմուծելը:

11. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում կարող է իրականացվել՝

ա) անմիջականորեն տվյալ ապրանքների վերամշակում կամ մշակում.

բ) նոր ապրանքների պատրաստում, այդ թվում՝ ապրանքների հավաքակցում, հավաքում, կազմատում.

գ) ապրանքների վերանորոգում, այդ թվում՝ դրանց վերականգնում, բաղադրամասերի փոխարինում, դրանց սպառողական հատկությունների վերականգնում:

2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`

ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի և սույն օրենսգրքով և այլ օրենքներով այս մաքսային ռեժիմի համար սահմանված դեպքերում` այլ վճարների.

բ) մաքսային մարմինների կողմից վերամշակման նպատակով ապրանքների ներմուծումը թույլատրվում է սույն օրենսգրքի 35 հոդվածումուղղ. նշված մարմնի եզրակացության հիման վրա` հայտարարատուի խնդրարկած, սակայն ներմուծման պահից մեկ տարին չգերազանցող ժամկետում, ընդ որում, եթե սկզբնապես խնդրարկված ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա երկարաձգում է այդ ժամկետը ներմուծման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով.

Վերամշակման համար ապրանքների ժամանակավոր ներմուծումը թույլատրվում է պայմանով, որ ապրանքները կարող են նույնականացվել մաքսային մարմնի կողմից՝ «վերաարտահանում» մաքսային ռեժիմով դրանց հետագա արտահանման ժամանակ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքների բացթողումը կամ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մեկ տարուց ավելի ժամկետով:

գ) սույն կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է ձևակերպվեն «վերաարտահանում» ռեժիմով կամ հանձնվեն մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը, որի ընթացքում հետադարձ արտահանման պարտավորությունը համարվում է չխախտված:

3. Այս մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքներն արտահանելիս «վերաարտահանում» մաքսային ռեժիմով մաքսային ձևակերպումների ժամանակ ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է վճարել վերամշակված ապրանքների արտահանման համար «արտահանում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների և վերամշակման նպատակով ներմուծված ապրանքների համար «արտահանում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով հաշվարկվող մաքսային վճարների դրական տարբերությունը, բացառությամբ մաքսավճարի, որը հաշվարկվում է առանց նվազեցումների:

4. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծված ապրանքների համար սահմանված «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմի «ներմուծում` ազատ շրջանառության համար» ռեժիմով փոխարինման դեպքում ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է վճարել «ներմուծում` ազատ շրջանառության համար» ռեժիմով նախատեսված մաքսային վճարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` հաշվարկված այդ ապրանքների ներմուծման պահից:

(34-րդ հոդվածը լրաց., փոփ. 24.12.04 ՀՕ-66-Ն)

Հոդված 35. «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակությունը

Ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հոդված 36.

«Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքները սահմանված ժամկետում չարտահանելու կամ մասնակի արտահանելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձանց համար ծագող պարտավորությունները

«Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքները սահմանված ժամկետում չարտահանելու կամ մասնակի արտահանելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը, եթե վերամշակման նպատակով ներմուծված և սահմանված ժամկետում չարտահանված ապրանքները չի հանձնել մաքսային մարմինների ժամանակավոր պահպանմանը, պարտավոր է`

ա) դրանց արտահանման համար սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում վճարել «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` հաշվարկված ապրանքների ներմուծման օրվանից, կամ`

բ) սույն հոդվածի «ա» կետում նշված ժամկետում ապրանքներն արտահանելու դեպքում վճարել «ա» կետում նշված տույժերը` հաշվարկված այդ ապրանքներն արտահանելու համար սահմանված ժամկետի ավարտի օրվանից:

Հոդված 37. «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմը

1. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը կարգավորում է ապրանքների հետագա արտահանման պայմանով ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք:

2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`

ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի և սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ վճարների.

բ) ապրանքների բացթողումը «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով թույլատրվում է հայտարարատուի խնդրարկած ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով, ընդ որում, եթե սկզբնապես խնդրարկված ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա վերադաս մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա կարող է երկարաձգել այդ ժամկետը ներմուծման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով, բացառությամբ օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին, միջազգային կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին առընթեր օտարերկրյա պետությունների ներկայացուցչություններին և դրանց անձնակազմին պատկանող ապրանքների և տրանսպորտային միջոցների, որի դեպքում մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա ժամանակավոր ներմուծման ժամկետները կարող է երկարաձգել հայտարարատուի խնդրարկած ժամկետով.

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքների բացթողումը կամ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մեկ տարուց ավելի ժամկետով:

գ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցների և սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ միջոցների.

դ) սույն կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է վերահայտարարագրվեն «վերաարտահանում» ռեժիմով կամ հանձնվեն մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը, որի ընթացքում հետադարձ արտահանման պարտավորությունը համարվում է չխախտված.

ե) արգելվում են բնական մաշվածության և ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանելու հետևանքով առաջացած փոփոխություններից բացի ապրանքների և տրանսպորտային միջոցների այլ փոփոխությունները:

զ) «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքները և տրանսպորտային միջոցները բնական մաշվածության և ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանելու հետևանքով առաջացած փոփոխություններից բացի այլ փոփոխությունների ենթարկելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է այդ ապրանքները և (կամ) տրանսպորտային միջոցները հայտարարագրել «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով:

(37-րդ հոդվածը լրաց. 20.05.02 ՀՕ-352-Ն, փոփ., լրաց., խմբ. 24.12.04 ՀՕ-66-Ն)

Հոդված 38. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի կիրառման սահմանափակումները

Ժամանակավոր ներմուծումը թույլատրվում է պայմանով, որ ապրանքները կարող են նույնականացվել մաքսային մարմնի կողմից՝ «վերաարտահանում» մաքսային ռեժիմով դրանց հետագա արտահանման ժամանակ:

Եթե ապրանքների ժամանակավոր ներմուծման նկատմամբ Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմինների կողմից կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ոչ սակագնային կարգավորման միջոցներ, ապա ապրանքների ժամանակավոր ներմուծումը չի կարող թույլատրվել (կամ ժամանակավոր ներմուծման թույլտվության ժամկետը չի կարող երկարաձգվել) ավելի երկար ժամկետներում, քան ոչ սակագնային կարգավորման այդ միջոցներով նախատեսվածներն են:

(38-րդ հոդվածը խմբ. 24.12.04 ՀՕ-66-Ն)

Հոդված 39. «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ապրանքների ներմուծման ժամկետների նկատմամբ հսկողությունը

«Ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ներմուծման ժամկետները հսկվում են մաքսային մարմինների կողմից:

Հոդված 40. «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ներմուծված ապրանքները սահմանված ժամկետում չարտահանելու կամ մասնակի արտահանելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձանց համար ծագող պարտավորությունները

«Ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ներմուծված ապրանքները սահմանված ժամկետում չարտահանելու կամ մասնակի արտահանելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը, եթե սահմանված ժամկետում չարտահանված ապրանքները չի հանձնել մաքսային մարմինների պատասխանատու պահպանմանը, պարտավոր է`

ա) այդ ապրանքների արտահանման համար սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում դրանք վերահայտարարագրել «ներմուծում` ազատ շրջանառության համար» կամ «վերաներմուծում» մաքսային ռեժիմով` վճարելով այդ ռեժիմով նախատեսված մաքսային վճարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` հաշվարկված այդ ապրանքներն արտահանելու համար սահմանված ժամկետի ավարտի պահից, կամ`

բ) սույն հոդվածի «ա» ենթակետում նշված ժամկետում ապրանքներն արտահանելու դեպքում վճարել նույն ենթակետում նշված տույժերը` հաշվարկված դրանք արտահանելու համար սահմանված ժամկետի ավարտի պահից:

Հոդված 41. «Ժամանակավոր արտահանում» ռեժիմը

1. «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմը կարգավորում է հետագա ներմուծման պայմանով ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից:

2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`

ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի և սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ վճարների.

բ) ապրանքների բացթողումը «ժամանակավոր արտահանում» ռեժիմով թույլատրվում է հայտարարատուի խնդրարկած, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով, ընդ որում, եթե սկզբնապես խնդրարկված ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա վերադաս մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա կարող է երկարաձգել այդ ժամկետը` արտահանման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքների բացթողումը կամ արտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մեկ տարուց ավելի ժամկետով: 

գ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցների և սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ միջոցների.

դ) սույն կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է ներմուծվեն Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք` «վերաներմուծում» ռեժիմով.

ե) արգելվում են բնական մաշվածության և ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանելու հետևանքով առաջացած փոփոխություններից բացի ապրանքների և տրանսպորտային միջոցների այլ փոփոխություններ:

զ) «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքները և տրանսպորտային միջոցները բնական մաշվածության և ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանելու հետևանքով առաջացած փոփոխություններից բացի այլ փոփոխությունների ենթարկելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է այդ ապրանքները և (կամ) տրանսպորտային միջոցները հայտարարագրել «ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով:

(41-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն)

Հոդված 42. «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի կիրառման սահմանափակումները

Ժամանակավոր արտահանումը թույլատրվում է պայմանով, որ ապրանքները կարող են նույնականացվել մաքսային մարմնի կողմից՝ «վերաներմուծում» մաքսային ռեժիմով դրանց հետագա ներմուծման ժամանակ:

Եթե ապրանքների ժամանակավոր արտահանման նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական այլ մարմինների կողմից կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ոչ սակագնային կարգավորման միջոցներ, ապա ապրանքների ժամանակավոր արտահանումը չի կարող թույլատրվել (կամ ժամանակավոր արտահանման թույլտվության ժամկետը չի կարող երկարաձգվել) ավելի երկար ժամկետներում, քան ոչ սակագնային կարգավորման այդ միջոցներով նախատեսվածներն են:

(42-րդ հոդվածը խմբ. 24.12.04 ՀՕ-66-Ն)

Հոդված 43. «Ժամանակավոր արտահանում» ռեժիմով ապրանքների արտահանման ժամկետների նկատմամբ հսկողությունը

«Ժամանակավոր արտահանում» ռեժիմով ապրանքների արտահանման ժամկետները հսկվում են մաքսային մարմինների կողմից:

Հոդված 44. «Ժամանակավոր արտահանում» ռեժիմով արտահանված ապրանքները սահմանված ժամկետում չներմուծելու կամ մասնակի ներմուծելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձանց համար ծագող պարտավորությունները

«ժամանակավոր արտահանում» ռեժիմով արտահանված ապրանքները սահմանված ժամկետում չներմուծելու կամ մասնակի ներմուծելու դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ, ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է`

ա) դրանց ներմուծման համար սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում չներմուծված ապրանքները վերահայտարարագրել «արտահանում` ազատ շրջանառության համար» կամ «վերաարտահանում» մաքսային ռեժիմով` վճարելով այդ ռեժիմով նախատեսված մաքսային վճարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` հաշվարկված այդ ապրանքները ներմուծելու համար սահմանված ժամկետի ավարտի պահից, կամ`

բ) սույն հոդվածի «ա» ենթակետում նշված ժամկետում դրանք ներմուծելու դեպքում վճարել նույն ենթակետում նշված տույժերը` հաշվարկված այդ ապրանքները ներմուծելու համար սահմանված ժամկետի ավարտի պահից:

Հոդված 45. «Ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմը

1. «Ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմը կարգավորում է սույն օրենսգրքով նախատեսված ազատ մաքսային պահեստներում պահպանելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ապրանքներ ներմուծելը:

2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`

ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի և օրենքով նախատեսված դեպքերում այլ վճարների.

բ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սույն հոդվածով սահմանված միջոցների:

3. «Ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմով բաց թողնված ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք կարող են ներմուծվել «ներմուծում` ազատ շրջանառության համար» ռեժիմի համար նախատեսված կարգով:

4. «Ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմով բաց թողնված ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից կարող են արտահանվել «արտահանում` ազատ շրջանառության համար» կամ «վերաարտահանում» ռեժիմներով` առանց մաքսային վճարների գանձման և ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման:

5. Մաքսային այս ռեժիմը չի կարող կիրառվել Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման և արտահանման համար արգելված ապրանքների նկատմամբ:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել ազատ մաքսային պահեստներում որոշ ապրանքների պահպանման արգելքներ և սահմանափակումներ:

(45-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն)

Հոդված 46. «Ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմով բաց թողնված ապրանքների նկատմամբ գործողությունները

1. «Ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմով բաց թողնված ապրանքների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ գործողությունները`

ա) ապրանքների պահպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովում.

բ) ապրանքների նախապատրաստում հետագա առաքման և վաճառքի համար, խմբաքանակների բաժանում, տեսակավորում, փաթեթավորում, վերափաթեթավորում, մակնշում, բեռնում, բեռնաթափում, դրոշմավորում և ցանկացած այլ գործողություն, որը չի հանգեցնում ապրանքի հատկանիշների և նպատակային նշանակության փոփոխության.

գ) մեծածախ վաճառք:

2. Մաքսային մարմիններն իրավունք ունեն արգելել ազատ մաքսային պահեստում այն անձանց գործունեությունը, որոնք չեն կատարում սույն օրենսգրքի և իրավական այլ ակտերի պահանջները, ինչպես նաև նրանց մուտքը` ազատ մաքսային պահեստ:

Հոդված 47. «Ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմով ապրանքների պահպանման տևողությունը

1. «Ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմով ապրանքները կարող են պահպանվել մինչև 3 տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետը կարող է սահմանափակվել մաքսային մարմինների կողմից` ելնելով ապրանքների օգտագործման ժամկետից և պահպանման առանձնահատկություններից:

Հոդված 471. «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմը

1. «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմը կարգավորում է ազատ տնտեսական գոտում թույլատրված գործունեություն ծավալելու նպատակով այդ գոտու տարածք ապրանքներ ներմուծելը, այդ տարածքից ապրանքներ արտահանելը, ինչպես նաև այդ գոտում թույլատրված գործունեություն ծավալելու հետ կապված հարաբերությունները:

2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում՝

ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի և օրենքով նախատեսված դեպքերում այլ վճարների.

բ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սույն հոդվածով սահմանված միջոցների:

3. Մաքսային այս ռեժիմը չի կարող կիրառվել Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման և այդ տարածքից արտահանման համար արգելված ապրանքների նկատմամբ։ Այդ ապրանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

4. Թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր, զենք, զինամթերք և այլ ապրանքներ, որոնք համարվում են սահմանափակ շրջանառության օբյեկտներ, ազատ տնտեսական գոտու տարածք կարող են ներմուծվել համապատասխան թույլտվության առկայության դեպքում։

(471 հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328, 24.12.04 ՀՕ-66-Ն)

Հոդված 472. «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմով բաց թողնված ապրանքների նկատմամբ գործողությունները

1. «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմով բաց թողնված ապրանքների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ գործողությունները՝

ա) ապրանքների պահպանություն.

բ) ապրանքների նախապատրաստում՝ հետագա առաքման և վաճառքի համար, խմբաքանակների բաժանում, տեսակավորում, փաթեթավորում, վերափաթեթավորում, մակնշում, բեռնում, բեռնաթափում, դրոշմավորում և ցանկացած այլ գործողություն, որը չի հանգեցնում ապրանքի հատկանիշների և նպատակային նշանակության փոփոխության.

գ) ապրանքների վերամշակում.

դ) օգտագործում ազատ տնտեսական գոտում շինարարության ընթացքում.

ե) օգտագործում՝ որպես օժանդակ նյութ, գործիք կամ սարքավորում, սույն հոդվածի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերում նկարագրված գործողությունների ընթացքում.

ը) ոչնչացում:

2. Ազատ տնտեսական գոտու տարածքում  արգելվում է այդտեղ գտնվող ապրանքների մանրածախ վաճառքը, բացառությամբ օրենսդրությամբ հատուկ նշված դեպքերի։

(472 հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328)

Հոդված 473. «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմով ապրանքների պահպանման տևողությունը

1. «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմով ապրանքները կարող են պահպանվել անժամկետ:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետը կարող է սահմանափակվել մաքսային մարմինների կողմից՝ ելնելով ապրանքների պիտանիության ժամկետներից: Ժամկետը լրանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, ապրանքը ենթակա է հայտարարագրման՝ այլ մաքսային ռեժիմով, կամ հանձնման՝ մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը։

(473 հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328)

Հոդված 48. «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմը

1. «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմը կարգավորում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից վերամշակման նպատակով և հետագա ներմուծման պայմանով ապրանքներ արտահանելը:

11. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում կարող է իրականացվել՝

ա) անմիջականորեն տվյալ ապրանքների վերամշակում կամ մշակում.

բ) նոր ապրանքների պատրաստում, այդ թվում՝ ապրանքների հավաքակցում, հավաքում, կազմատում.

գ) ապրանքների վերանորոգում, այդ թվում՝ դրանց վերականգնում, բաղադրամասերի փոխարինում, դրանց սպառողական հատկությունների վերականգնում:

2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`

ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի.

բ) մաքսային մարմինների կողմից վերամշակման նպատակով ապրանքների արտահանումը թույլատրվում է սույն օրենսգրքի 49 հոդվածում նշված մարմնի եզրակացության հիման վրա` հայտարարատուի խնդրարկած, սակայն արտահանման պահից մեկ տարին չգերազանցող ժամկետում, ընդ որում, եթե սկզբնապես խնդրարկված ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա երկարաձգում է այդ ժամկետը՝ արտահանման պահից մեկ տարին չգերազանցող ժամկետով.

Վերամշակման համար ապրանքների ժամանակավոր արտահանումը թույլատրվում է պայմանով, որ ապրանքները կարող են նույնականացվել մաքսային մարմնի կողմից՝ «վերաներմուծում» մաքսային ռեժիմով դրանց հետագա ներմուծման ժամանակ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքների բացթողումը կամ արտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մեկ տարուց ավելի ժամկետով:

գ) սույն կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է ներմուծվեն Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք` «վերաներմուծում» ռեժիմով, կամ ձևակերպվեն «արտահանում` ազատ շրջանառության համար» ռեժիմով, կամ հանձնվեն մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը:

3. Այս ռեժիմով արտահանված ապրանքները ներմուծելիս «վերաներմուծում» ռեժիմով մաքսային ձևակերպումների ժամանակ ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է վճարել վերամշակված ապրանքների ներմուծման համար «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների և վերամշակման նպատակով արտահանված ապրանքների համար «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով հաշվարկվող մաքսային վճարների տարբերությունը, բացառությամբ մաքսավճարի, որը հաշվարկվում է առանց նվազեցումների:

(48-րդ հոդվածը լրաց., փոփ. 24.12.04 ՀՕ-66-Ն)

Հոդված 49. «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակությունը

Ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հոդված 50. «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքները սահմանված ժամկետում չներմուծելու կամ մասնակի ներմուծելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձանց համար ծագող պարտավորությունները

«Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքները սահմանված ժամկետում չներմուծելու կամ մասնակի ներմուծելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է`

ա) դրանց ներմուծման համար սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում չներմուծված ապրանքները վերահայտարարագրել «արտահանում` ազատ շրջանառության համար» կամ «վերաարտահանում» մաքսային ռեժիմով` վճարելով այդ ռեժիմով նախատեսված մաքսային վճարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` հաշվարկված այդ ապրանքների ներմուծման համար սահմանված ժամկետի ավարտի օրվանից, կամ`

բ) սույն հոդվածի «ա» կետում նշված ժամկետում դրանք ներմուծելու դեպքում վճարել նույն ենթակետում նշված տույժերը` հաշվարկված այդ ապրանքները ներմուծելու համար սահմանված ժամկետի ավարտի պահից:

Հոդված 51. «Արտահանում` ազատ շրջանառության համար» ռեժիմը

1. «Արտահանում` ազատ շրջանառության համար» ռեժիմը կարգավորում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից առանց հետագա ներմուծման պարտավորության ապրանքներ արտահանելը:

2. Մաքսային այս ռեժիմը նախատեսում է`

ա) մաքսային վճարների գանձում.

բ) ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառում.

գ) ապրանքների արտահանում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից` մաքսային ձևակերպումից հետո առավելագույնը տասն օրվա ընթացքում, իսկ անհաղթահարելի ուժի գործողության դեպքում` նշված ժամկետում այդ ապրանքների հանձնում մաքսային մարմինների ժամանակավոր պահպանությանը.

դ) ապրանքները բաց թողնելուց հետո` մինչև դրանց արտահանումը, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արգելվում է բնական մաշվածության, ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանման հետևանքով առաջացած փոփոխություններից բացի ապրանքների այլ փոփոխություն:

Հոդված 52. «Վերաարտահանում» ռեժիմը

1. «Վերաարտահանում» ռեժիմը կարգավորում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «ժամանակավոր ներմուծում» ռեժիմներով ներմուծված ապրանքների, «ներմուծում` ազատ շրջանառության համար», «ներմուծում ազատ մաքսային պահեստ, ներմուծում ազատ տնտեսական գոտի», «ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմներով ներմուծված օտարերկրյա պետությունների ծագման ապրանքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծված և որևէ ռեժիմով բաց չթողնված ապրանքների հետադարձ արտահանումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից:

2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`

ա) գանձվում են միայն մաքսավճարներ, բացառությամբ այն դեպքերի, երբ այս ռեժիմով արտահանվում են նախկինում «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքներ, որոնցից գանձվում են մաքսային վճարներ` սույն օրենսգրքի 34 հոդվածի 3-րդ կետի համաձայն.

բ) մինչև 180 օրվա ընթացքում «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» ռեժիմով ներմուծված ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վերադարձվում են նախկինում դրանց ներմուծման համար գանձված մաքսային վճարների գումարները, բացառությամբ մաքսավճարի, բնապահպանական և ճանապարհային վճարների:

գ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններից բխող սահմանափակումների.

դ) պահանջվում է ներմուծման պահի համեմատ վերաարտահանվող ապրանքների բնական մաշվածության, ոչ բնականոն պայմաններում տեղափոխման կամ պահպանման հետևանքով առաջացած փոփոխություններից բացի այլ փոփոխությունների բացակայություն, բացառությամբ «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով նախկինում ներմուծված ապրանքների վերամշակման հետևանքով առաջացած փոփոխությունների.

ե) «վերաարտահանում» ռեժիմով բաց թողնված ապրանքներն ապրանքներ տեղափոխող անձի կողմից պետք է արտահանվեն Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից առավելագույնը տասն օրվա ընթացքում, իսկ անհաղթահարելի ուժի գործողության դեպքում նշված ժամկետում այդ ապրանքները պետք է հանձնվեն մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը:

(52-րդ հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328, խմբ. 24.12.04 ՀՕ-66-Ն)

Հոդված 53. «Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմը

1. «Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» ռեժիմը կարգավորում է ապրանքների անհատույց հանձնումը Հայաստանի Հանրապետությանը ապրանքներ տեղափոխող անձի կողմից:

2. Այս ռեժիմի շրջանակներում`

ա) մաքսային վճարներ չեն գանձվում.

բ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցների և սույն օրենսգրքով նախատեսված այլ միջոցների:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ չի կարող կիրառվել «սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» ռեժիմը:

Հոդված 54. «Ոչնչացում» մաքսային ռեժիմը

1. «Ոչնչացում» ռեժիմը կարգավորում է ապրանքների ոչնչացումը մաքսային հսկողության ներքո` դրանց հետագա օգտագործումն անհնարին դարձնելու նպատակով:

2. «Ոչնչացում» մաքսային ռեժիմը կիրառվում է ապրանքներ ներմուծող անձի համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`

ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի և օրենքով նախատեսված դեպքերում այլ վճարների.

բ) ապրանքների ոչնչացումն իրականացվում է ապրանքներ տեղափոխող անձի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ չի կարող կիրառվել «ոչնչացում» ռեժիմը:

(54-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն)

Հոդված 55. Սահմանված ժամկետում հետադարձ արտահանման կամ հետադարձ ներմուծման պարտավորության խախտման հետևանքով առաջացող պարտավորություններից ազատելը

Ապրանքներ տեղափոխող անձինք չեն ստանձնում սույն օրենսգրքի 36, 40, 44 և 50 հոդվածներով նախատեսված պարտավորությունները, եթե սահմանված ժամկետում հետադարձ արտահանման (հետադարձ ներմուծման) պարտավորությունը նրանց կողմից խախտելն արդյունք է անհաղթահարելի ուժի գործողության, ոչ բնականոն պայմաններում տեղափոխման կամ պահպանման, բնական մաշվածության, ինչպես նաև պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց գործողությունների կամ անգործության հետևանքով ապրանքների ոչնչացման, կորստի կամ այլ պատճառով անհնարինության, եթե այդ փաստը հաստատվում է փաստաթղթերով:

Գ Լ ՈՒ Խ  5

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ

Հոդված 56. Տրանսպորտային միջոցների տեղաշարժը

1. Տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղաշարժվում են` համաձայն դրանց նկատմամբ կիրառվող մաքսային ռեժիմի:

2. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող տրանսպորտային միջոցները կանգ են առնում մաքսային մարմինների կողմից որոշված տեղերում:

3. Տրանսպորտային միջոցների կանգառի տևողությունը սահմանվում է մաքսային մարմինների կողմից` ելնելով տրանսպորտային միջոցների և դրանցով տեղափոխվող ապրանքների մաքսային հսկողության ու մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ ժամանակահատվածից:

4. Կանգառի տեղից տրանսպորտային միջոցների տեղաշարժը կատարվում է միայն մաքսային մարմինների թույլտվությամբ:

Հոդված 57. Հայաստանի Հանրապետության արժույթի, արժեթղթերի, արտարժույթի, պատմական, հնագիտական և մշակութային նշանակության արժեքների` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով փոխադրումը

Հայաստանի Հանրապետության արժույթի, արժեթղթերի, արտարժույթի, պատմական, հնագիտական և մշակութային նշանակության արժեքների` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման կարգը սահմանվում է սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով:

Հոդված 58. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից որոշ ապրանքների տեղափոխման համար պարզեցված կարգի սահմանումը

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից առանձին ապրանքների և միջազգային փոստային առաքումների միջոցով տեղափոխվող ապրանքների տեղափոխման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել պարզեցված կարգ:

Բ Ա Ժ Ի Ն  3

ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԸ: ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Գ Լ ՈՒ Խ  6

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ:

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 59. Մաքսային գործի հետ կապված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները և լիցենզավորման հիմնական պահանջները

1. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն են`

ա) մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանությունը.

բ) անմաքս առևտրի խանութում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացումը.

գ) ազատ մաքսային պահեստում ապրանքների պահպանությունը.

դ) մաքսային միջնորդական գործունեությունը.

ե) մաքսային փոխադրողի գործունեությունը.

զ) ազատ տնտեսական գոտու շահագործում.

է) ազատ տնտեսական գոտու կազմակերպում:

2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված գործունեության տեսակների լիցենզավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված գործունեության տեսակների լիցենզավորումն իրականացնում է վերադաս մաքսային մարմինը` հայցորդի կողմից հետևյալ փաստաթղթերի ներկայացման դեպքում`

ա) դիմում (հայտ)` լիցենզիա ստանալու համար.

բ) հայցորդի հիմնադիր փաստաթղթերի` օրենքով սահմանված կարգով վավերացված կրկնօրինակները.

գ) տեղեկանք` կանոնադրական հիմնադրամի մասին.

դ) փաստաթղթեր, որոնք, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշների, բնութագրում են սույն հոդվածի 1-ին կետի «ա»-«գ», «ե» և «զ» ենթակետերով սահմանված գործունեության տեսակների համար անհրաժեշտ տարածքները, այլ հիմնական միջոցները և դրանց տեխնիկական հագեցվածությունը.

ե) սույն օրենսգրքի 70 հոդվածի պահանջների կատարումը երաշխավորող փաստաթղթեր` սույն հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով սահմանված գործունեության տեսակի իրականացման լիցենզիա ստանալու համար:

4. Արգելվում է հայցորդից լիցենզավորման համար պահանջել այնպիսի փաստաթղթեր, որոնց ներկայացման պահանջը չի բխում սույն օրենսգրքի և այլ իրավական ակտերի պահանջներից:

(59-րդ հոդվածը լրաց., փոփ. 29.05.02 ՀՕ-328)

Հոդված 60. Մաքսային գործի հետ կապված լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ վերահսկողությունը

Սույն օրենսգրքի 59 հոդվածի 1-ին կետով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է վերադաս մաքսային մարմինը:

(60-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-66-Ն)

Գ Լ ՈՒ Խ  7

ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 61. Մաքսային պահեստները և դրանց տեսակները

1. Մաքսային պահեստը մեկ կամ մի քանի առանձնացված շենքերի, բաց հրապարակների համախումբ է, որտեղ մաքսային հսկողության ներքո կարող են պահպանվել «ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմով բաց թողնված ապրանքները:

2. Մաքսային պահեստները կարող են լինել`

ա) բաց տիպի` բոլոր անձանց ապրանքների պահպանման համար.

բ) փակ տիպի` որոշակի անձանց ապրանքների պահպանման համար.

գ) մասնագիտացված` բոլոր անձանց որոշակի ապրանքների պահպանման համար:

3. Մաքսային պահեստներ կարող են կազմակերպել սույն օրենսգրքի 59 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով լիցենզիա ստացած Հայաստանի Հանրապետության անձինք:

Հոդված 62. Մաքսային պահեստներում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանությունը

1. Մաքսային պահեստներում ապրանքների պահպանությունն իրականացվում է սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

2. Պահպանությունն իրականացնող անձինք պարտավոր են`

ա) թույլ չտալ ապրանքների դուրսբերումը մաքսային պահեստից, բացառությամբ մաքսային հսկողության նպատակներով կամ մաքսային ռեժիմների փոփոխության դեպքերի.

բ) չխոչընդոտել մաքսային հսկողության իրականացմանը.

գ) մաքսային մարմինների համար ապահովել անհրաժեշտ պայմաններ` սույն օրենսգրքով սահմանված կարգով մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով.

դ) իրականացնել ապրանքների շարժի հաշվառում և դրանք ներկայացնել մաքսային մարմիններին` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով:

Հոդված 63.

Այլ անձանց կողմից մաքսային պահեստում պահպանության հանձնված ապրանքների դիմաց մաքսային վճարների կատարման համար պատասխանատվությունից մաքսային պահեստներ կազմակերպողների ազատ լինելը

Մաքսային պահեստներ կազմակերպողն այլ անձանց կողմից մաքսային պահեստում պահպանության հանձնված ապրանքների դիմաց մաքսային վճարների կատարման համար պատասխանատվություն չի կրում:

Գ Լ ՈՒ Խ  8

ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ

Հոդված 64. Անմաքս առևտրի խանութը, դրա հիմնումը և տեղակայումը

1. Անմաքս առևտրի խանութները մաքսային հսկողության գոտում առանձնացված տարածքներ են, որտեղ թույլատրվում է իրացնել բացառապես «ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով բաց թողնված ապրանքները։

2. Անմաքս առևտրի խանութներում վաճառվող ապրանքները նախատեսված են անձնական օգտագործման համար կամ որպես նվերներ։

3. Անմաքս առևտրի խանութներ կարող են հիմնել Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք՝ սույն  օրենսգրքի 59 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով ստացած լիցենզիայի հիման վրա, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

4. Անմաքս առևտրի խանութի առևտրի սրահները պետք է գտնվեն՝

ա) Հայաստանի Հանրապետությունից մեկնող ուղևորներին սպասարկելու նպատակով հիմնադրված սրահներում՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող քաղաքացիների անմիջական մաքսային հսկողության համար սահմանված տեղից հետո.

բ) Հայաստանի Հանրապետություն ժամանող ուղևորներին սպասարկելու նպատակով հիմնադրված սրահներում՝ մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող քաղաքացիների անմիջական մաքսային հսկողության համար սահմանված տեղերը։

5. Անմաքս առևտրի խանութը, բացի առևտրի սրահից, պետք է ունենա նաև մաքսային հսկողության գոտում տեղակայված պահեստային տարածք։

6. Հայաստանի Հանրապետության կառավարությունն անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության իրականացման լիցենզիա ունեցող որոշ անձանց կարող է օժտել մաքսային գործակալի, այսինքն՝ անմաքս առևտրի խանութներից գնված և մաքսային սահմանով տեղափոխման կապակցությամբ մաքսային վճարներով հարկման ենթակա ապրանքներ վաճառելիս, մաքսային մարմինների հսկողության ներքո, գնորդից համապատասխան մաքսային վճարները գանձելու և մաքսային մարմինների միջոցով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու, ինչպես նաև մաքսային ապահովման միջոցների որոշ տեսակների կիրառման լիազորությամբ: Սույն կետում նշված՝ մաքսային ապահովումների միջոցների տեսակները և կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(64-րդ հոդվածը խմբ. 29.05.02 ՀՕ-328)

Հոդված 65. Անմաքս առևտրի խանութներում իրացման ենթակա ապրանքների ձեռքբերումը և պահպանումը

1. Անմաքս առևտրի խանութներում իրացման նպատակով Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված ապրանքները նախ հայտարարագրվում են «արտահանում ազատ շրջանառության համար» կամ «վերաարտահանում» մաքսային ռեժիմով, որից հետո անմաքս առևտրի խանութի կազմակերպիչը հայտարարագրում է «ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով։

2. Անմաքս առևտրի խանութներում իրացման նպատակով այլ երկրներից ներմուծվող ապրանքներն անմաքս առևտրի խանութի կազմակերպիչը հայտարարագրում է «ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով։

3. «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքները պահպանվում են անմաքս առևտրի խանութի պահեստում:

(65-րդ հոդվածը խմբ. 29.05.02 ՀՕ-328)

Հոդված 651. Անմաքս առևտրի խանութներում ապրանքների վաճառքը

1. Ապրանքների վաճառքն իրականացվում է բացառապես անմաքս առևտրի խանութի առևտրի սրահից։ Անմաքս առևտրի խանութի պահեստից ապրանքների վաճառք չի թույլատրվում:

2. Անմաքս առևտրի խանութների առևտրի սրահներից ապրանքներ գնելու իրավունք ունեն՝

ա) տվյալ անմաքս առևտրի խանութի գործունեության վայրի մաքսային հսկողության գոտու տարածքով Հայաստանի Հանրապետությունից մեկնող ֆիզիկական անձինք.

բ) Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձինք։ Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն ժամանած ֆիզիկական անձինք, եթե մինչև մաքսային սահմանն անցնելն օդանավակայանում գտնվող անմաքս առևտրի խանութներից որևէ գնում չեն կատարել, ապա իրավունք ունեն ժամանման պահից 24 ժամվա ընթացքում վերադառնալ անմաքս առևտրի խանութներ և կատարել գնումներ.

գ) տվյալ անմաքս առևտրի խանութի գործունեության վայրի մաքսային հսկողության գոտու տարածքով Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ անցնող ֆիզիկական անձինք.

դ) տվյալ անմաքս առևտրի խանութի գործունեության վայրի մաքսային հսկողության գոտու տարածքով Հայաստանի Հանրապետությունից մեկնող կամ Հայաստանի Հանրապետություն ժամանող օդանավերի անձնակազմերը.

ե) տվյալ անմաքս առևտրի խանութի գործունեության վայրի մաքսային հսկողության գոտու տարածքով Հայաստանի Հանրապետությունից մեկնող օդանավերի հրամանատարները կամ այլ լիազորված անձինք՝ օդանավում ուղևորներին վաճառելու համար։ Սույն ենթակետով նախատեսված անձանց անմաքս առևտրի խանութներն ապրանքներ տրամադրում են ավիաընկերությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա։

3. Մաքսային վերադաս մարմնի կողմից սահմանված մաքսային հսկողություն ապահովելու համար անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում մաքսային վերադաս մարմնի կողմից կարող է թույլատրվել անմաքս առևտրի խանութների առևտրի սրահներից օդային տրանսպորտով երթևեկելու հետ առնչություն չունեցող անձանց ոչ ենթաակցիզային ապրանքներ վաճառելը։

4. Անմաքս առևտրի խանութներում վաճառքն իրականացվում է հսկիչ դրամարկղային մեքենաներով։

5. Անմաքս առևտրի խանութներից գնումներ կատարող անձը պարտավոր է ներկայացնել անմաքս առևտրի խանութից առևտուր կատարելու իրավունքը հաստատող փաստաթուղթ։ Անմաքս առևտրի խանութ մուտքագրված ապրանքների, ինչպես նաև վաճառված ապրանքների և առևտուր կատարած անձանց հաշվառումը և հաշվառման տրամադրումը մաքսային մարմիններին իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

6. Անմաքս առևտրի խանութներում առևտուրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արժույթով։ Կազմակերպիչը կարող է առևտուրը կազմակերպել նաև այլ՝ Հայաստանի Հանրապետությունում ազատ փոխարկելի օտարերկրյա արժույթով։

7. Անմաքս առևտրի խանութներում կազմակերպիչը կարող է առևտուրն իրականացնել ինչպես կանխիկ դրամով, այդպես էլ չեկերով, վճարային քարտերով և այլն։

(651 հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328)

Հոդված 652. Անմաքս առևտրի խանութներից ձեռք բերված ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից

1. Անմաքս առևտրի խանութներից գնված ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից իրականացվում է առանց որևէ սահմանափակման, այդ թվում՝ քանակական և գնային։

2. Անմաքս առևտրի խանութներից գնված ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանվում են առանց մաքսային վճարներ գանձելու և ոչ սակագնային կարգավորման միջոցներ կիրառելու։

(652 հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328)

Հոդված 653. Անմաքս առևտրի խանութներից ձեռք բերված ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքի մյուս մասերը

1. Անմաքս առևտրի խանութներից գնված ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվելիս (ներմուծվելիս) ենթակա են մաքսային ձևակերպման։

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելու (ներմուծելու) նպատակով յուրաքանչյուր ժամանած քաղաքացու կողմից անմաքս առևտրի խանութներից գնման ենթակա ենթաակցիզային ապրանքների առավելագույն քանակը։

3. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելու (ներմուծելու) նպատակով յուրաքանչյուր ժամանած քաղաքացու կողմից անմաքս առևտրի խանութներից գնման ենթակա ոչ ենթաակցիզային ապրանքների առավելագույն քանակ և գին չեն սահմանվում։ Այնուամենայնիվ, գնորդն այդ ապրանքներն իրավունք չունի հետագայում օգտագործել ձեռնարկատիրական գործունեության նպատակով։

4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելու (ներմուծելու) նպատակով յուրաքանչյուր ժամանած քաղաքացու կողմից անմաքս առևտրի խանութներից գնված ապրանքների այն առավելագույն քանակը կամ գինը, որն ազատվում է մաքսային վճարներից։ Գերազանցող մասը ենթակա է մաքսային վճարների։

5. Սույն օրենսգրքի 651-րդ հոդվածի 3-րդ կետում նշված անձանց կողմից անմաքս առևտրի խանութներից գնված բոլոր ապրանքները ենթակա են մաքսային վճարների:

(653 հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328)

Գ Լ ՈՒ Խ  9

ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 66. Ազատ մաքսային պահեստները

1. Ազատ մաքսային պահեստը մեկ կամ մի քանի առանձնացված շենքերի, բաց հրապարակների համախումբ է, որտեղ առանց մաքսային հսկողության կարող են պահպանվել «ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմով բաց թողնված ապրանքները:

2. Ազատ մաքսային պահեստներ կարող են հիմնել Հայաստանի Հանրապետության անձինք` սույն օրենսգրքի 59 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով ստացած լիցենզիայի հիման վրա:

Հոդված 67. Ազատ մաքսային պահեստների տարածքներում օրենսդրության պահպանումը

1. Օրենսդրության խախտումների մասին բավարար տեղեկատվության առկայության դեպքում մաքսային մարմիններն իրավունք ունեն ազատ մաքսային պահեստներում ապրանքների նկատմամբ հսկողություն սահմանել:

2. Ազատ մաքսային պահեստներ ներմուծվող, արտահանվող և այնտեղ պահվող ապրանքների մաքսային ձևակերպումը կարող է իրականացվել վերադաս մաքսային մարմնի սահմանած պարզեցված ձևով:

Գ Լ ՈՒ Խ  91

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 671.

Ազատ տնտեսական գոտու հիմնումը

1. Ազատ տնտեսական գոտին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատուկ սահմանված տարածք է՝ մեկ կամ մի քանի առանձնացված շենքերի, բաց հրապարակների համախումբ, որտեղ «ներմուծում ազատ տնտեսական գոտի» մաքսային ռեժիմով բաց թողնված ապրանքների նկատմամբ կարող են իրականացվել սույն օրենսգրքի 472 հոդվածով նախատեսված գործողությունները։

2. Ազատ տնտեսական գոտու սահմանագիծը պետք է հնարավորություն ընձեռի արդյունավետորեն ապահովելու այդ տարածքի մեկուսացվածությունը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից, որպեսզի բացառվեն մաքսային հսկողությունից դուրս ապրանքների մուտքն ու ելքը գոտուց։ Ազատ տնտեսական գոտին չի կարող շահագործվել, մինչև չապահովվի սույն կետում նշված պայմանը։ Սահմանագծի տեխնիկական չափանիշները սահմանում է վերադաս մաքսային մարմինը։

(671 հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328)

Հոդված 672.

Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը

1. Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչն այն իրավաբանական անձն է, որը կազմակերպում է այդ գոտին, ապահովում է գոտում գործունեության համար անհրաժեշտ ենթակառույցների ստեղծումը և անհրաժեշտ ծառայությունների մատուցումը։

2. Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ կարող են լինել Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք՝ սույն օրենսգրքի 59 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով ստացած լիցենզիայի հիման վրա։ Նշված իրավաբանական անձինք պետք է ստեղծված լինեն բացառապես ազատ տնտեսական գոտին կազմակերպելու նպատակով։

3. Կազմակերպիչը պարտավոր է ապահովել՝

ա) տնտեսական գոտու տարածքի ցանկապատումը կամ պարսպապատումը.

բ) տնտեսական գոտու տարածքի պահպանությունը, այդ թվում՝ պահպանիչ և հակահրդեհային համակարգերի միջոցով.

գ) գոտու կազմակերպման կանոնների կատարումը.

դ) տարածքի ցանկապատումը կամ պարսպապատումը.

ե) ապրանքների պահպանության համար նյութատեխնիկական սարքավորումների առկայությունը, ինչպես նաև բեռնման, բեռնաթափման և տրանսպորտային միջոցների, պահեստային տնտեսության համար անհրաժեշտ սարքավորումների, կապի և այլ միջոցների առկայությունը.

զ) մաքսային մարմնի աշխատողների համար համապատասխան պայմաններ՝ մաքսային հսկողություն իրականացնելու և մաքսային ձևակերպումներ կատարելու համար.

է) իր կողմից մատուցած ծառայությունների գների ողջամտությունը և համամասնությունն արդյունավետ սպասարկման ծախսերին.

ը) օրենսդրությամբ նախատեսված այլ պարտականություններ։

4. Կազմակերպիչն իրավունք ունի՝

ա) տիրապետել և օգտագործել գոտի համարվող հողատարածքները.

բ) վարձակալության կամ օգտագործման տրամադրել գոտու տարածքում գտնվող հողատարածքները.

գ) կառուցապատել գոտու տարածքը.

դ) վարձակալության և օգտագործման տալ գոտու տարածքում գտնվող անշարժ գույքը.

ե) գոտում կառուցել և շահագործել ինժեներական ցանցեր և ենթակառույցներ.

զ) իրականացնել այլ գործունեություն, որն անհրաժեշտ է գոտու պատշաճ շահագործումն ապահովելու համար.

է) սահմանափակել ազատ տնտեսական գոտի մտցվող ապրանքների ցանկը, եթե վերջիններս կարող են վնասել գոտում գտնվող այլ ապրանքներին։

(672 հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328)

Հոդված 673.

Ազատ տնտեսական գոտու շահագործողը

1. Ազատ տնտեսական գոտու շահագործողը կազմակերպչի հետ կնքված պայմանագրի հիման վրա ազատ տնտեսական գոտում իրականացնում է տնտեսական գործունեություն։

2. Ազատ տնտեսական գոտու շահագործող կարող են լինել իրավաբանական անձինք՝ սույն օրենսգրքի 59 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով ստացած լիցենզիայի հիման վրա։ Նշված իրավաբանական անձինք պետք է ստեղծված լինեն բացառապես ազատ տնտեսական գոտում գործելու նպատակով։

(673 հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328)

Հոդված 674.

Ազատ տնտեսական գոտի ներմուծվող ապրանքների ձեռքբերումը

1. Ազատ տնտեսական գոտի ներկրվող՝ Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված ապրանքները, այդ թվում՝ շինարարություն, ինչպես նաև շենքերի շահագործում իրականացնելու նպատակով ձեռք բերված ապրանքները նախ հայտարարագրվում են «ժամանակավոր արտահանում», «ժամանակավոր արտահանում վերամշակման համար», «արտահանում ազատ շրջանառության համար» կամ «վերաարտահանում» մաքսային ռեժիմով, որից հետո ազատ տնտեսական գոտու շահագործողը կամ կազմակերպիչն այդ ապրանքները հայտարարագրում է «ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմով։

2. Ազատ տնտեսական գոտի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից ներկրվող այն սննդամթերքը, որն օգտագործվելու է ազատ տնտեսական գոտում հասարակական սննդի կազմակերպման համար, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության նպատակներով չի համարվում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից դուրս բերված։ Այդ ապրանքներն ամբողջությամբ պետք է սպառվեն ազատ տնտեսական գոտու տարածքում և չեն կարող հանվել այդ տարածքից։

3. Ազատ տնտեսական գոտի այլ երկրներից ներմուծվող ապրանքներն ազատ տնտեսական գոտու շահագործողը կամ կազմակերպիչը հայտարարագրում է «ներմուծում ազատ տնտեսական գոտի» մաքսային ռեժիմով։

(674 հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328)

Հոդված 675.

Ազատ տնտեսական գոտուց ապրանքների արտահանումը

1. Ազատ տնտեսական գոտու տարածքից ապրանքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ենթակա է սակագնային ու ոչ սակագնային կարգավորման և մաքսային հսկողության նույն կարգով, որով այլ երկրներից ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության տարածք:

2. «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմով բաց թողնված ապրանքները, ինչպես նաև նրանց օգտագործմամբ ազատ տնտեսական գոտում արտադրված այլ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից այլ երկրներ կարող են արտահանվել «արտահանում ազատ շրջանառության համար» կամ «վերաարտահանում» ռեժիմներով՝ առանց մաքսային վճարների գանձման և ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման: Մաքսային մարմինները պետք է հնարավորություն ունենան անհրաժեշտ հսկողություն սահմանելու արտահանվող ապրանքների նկատմամբ։

3. Ազատ տնտեսական գոտու տարածքից ապրանքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, այդ թվում՝ օդանավակայանի բեռնային համալիրի միջոցով, իրականացվում է տարանցիկ փոխադրման համար սահմանված կանոններով։

(675 հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328)

Հոդված 676.

Ազատ տնտեսական գոտու իրավական ռեժիմը

1. Ազատ տնտեսական գոտում գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։

2. Ազատ տնտեսական գոտի կարող են մուտք գործել համապատասխան իրավասություն ունեցող պետական մարմինների աշխատակիցները և պաշտոնատար անձինք։ Գոտի կարող են մուտք գործել նաև կազմակերպչի և շահագործողների աշխատակիցները՝ պատշաճ ձևակերպված փաստաթղթերի առկայության դեպքում։

3. Գոտում մշտապես բնակվելն արգելվում է։

4. Ֆիզիկական անձանց մուտքը և ելքն ազատ գոտուց ենթակա են մաքսային հսկողության։

5. Ապրանքների մուտքը, առկայությունը և ելքն ազատ գոտուց ենթակա են մաքսային հսկողության։ Մաքսային մարմիններն իրավունք ունեն մաքսային հսկողություն իրականացնել գոտու ներսում, այդ թվում՝ պահանջել մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, տեղում ստուգել գոտի ներմուծված ապրանքների փաստացի առկայությունը, կատարել այլ գործողություններ, որոնք կկանխեն մաքսանենգ ճանապարհով ապրանքների տեղափոխումը, մաքսային կանոնների այլ խախտումները։

6. Ազատ տնտեսական գոտիների նկատմամբ մաքսային հսկողությունը պետք է սահմանափակված լինի անհրաժեշտ նվազագույնով։

7. Ազատ տնտեսական գոտի ապրանքների ներկրման և արտահանման մաքսային ձևակերպումը կարող է իրականացվել վերադաս մաքսային մարմնի սահմանած պարզեցված ձևով:

8. Ազատ տնտեսական գոտու շահագործողները և կազմակերպիչը պարտավոր են իրականացնել ազատ տնտեսական գոտի ներմուծված ապրանքների հաշվառումը և համապատասխան հաշվետվությունների տրամադրումը մաքսային մարմիններին։ Հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(676 հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328)

(91 գլուխը լրաց. 29.05.02 ՀՕ-328)

Գ Լ ՈՒ Խ  10

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ (ԲՐՈՔԵՐԱՅԻՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 68. Մաքսային միջնորդը (բրոքերը)

1. Մաքսային միջնորդը (բրոքերը) մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության հետ կապված գործունեություն իրականացնող, սույն օրենսգրքի 59 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով լիցենզիա ստացած Հայաստանի Հանրապետության անձն է, որը գործում է ապրանքներ տեղափոխող անձանց հանձնարարությամբ` իր անունից:

2. Մաքսային միջնորդի (բրոքերի) և նրա կողմից ներկայացվող անձի հարաբերությունները կարգավորվում են օրենքով և նրանց միջև կնքված պայմանագրով:

Հոդված 69. Մաքսային միջնորդի (բրոքերի) իրավունքները

Մաքսային միջնորդը (բրոքերը) իրավունք ունի իրականացնել մաքսային ձևակերպման պահանջներից բխող բոլոր գործողությունները, ինչպես նաև այլ միջնորդական գործառնություններ, որոնք վերաբերում են մաքսային գործին` իր կողմից ներկայացվող անձի հանձնարարականով և վերջինիս միջոցների հաշվին:

Հոդված 70. Մաքսային ձևակերպումների մասնագետը

Մաքսային միջնորդի (բրոքերի) անունից մաքսային ձևակերպումները կարող է իրականացնել միայն վերադաս մաքսային մարմնի կողմից սահմանված կարգով մաքսային մասնագետի որակավորում ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

Հոդված 71. Մաքսային միջնորդի (բրոքերի) և դրա աշխատողների կողմից հանձնարարողից ստացած տեղեկության օգտագործումը

1. Հանձնարարողից հանձնարարությունը կատարելու նպատակով ստացած տեղեկությունը մաքսային միջնորդը (բրոքերը) և դրա աշխատողները կարող են օգտագործել բացառապես մաքսային նպատակներով:

2. Պետական, բանկային, առևտրային, ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները հրապարակման ենթակա չեն և չեն կարող օգտագործվել մաքսային միջնորդի (բրոքերի) կամ դրա աշխատողների կողմից` ի շահ իրենց կամ երրորդ անձանց, տրամադրվել երրորդ անձանց, այդ թվում` պետական մարմիններին, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Գ Լ ՈՒ Խ  11

ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 72. Մաքսային փոխադրողը

1. Մաքսային փոխադրում կարող է իրականացնել սույն օրենսգրքի 59 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով լիցենզիա ստացած Հայաստանի Հանրապետության անձը:

2. Մաքսային փոխադրողն իր գործունեությունն իրականացնում է սույն օրենսգրքի և այլ իրավական ակտերի համաձայն:

3. Մաքսային փոխադրող հանդիսացող անձանց կողմից «տարանցիկ փոխադրում» ռեժիմով բաց թողնված ապրանքների տեղափոխումը կատարվում է առանց պարտադիր մաքսային ուղեկցման:

Հոդված 73. Մաքսային փոխադրողների և դրա աշխատողների կողմից հանձնարարողից ստացած տեղեկության օգտագործումը

1. Հանձնարարողից հանձնարարությունը կատարելու նպատակով ստացած տեղեկությունը մաքսային փոխադրողը և դրա աշխատողները կարող են օգտագործել բացառապես մաքսային նպատակներով:

2. Պետական, բանկային, առևտրային, ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները հրապարակման ենթակա չեն և չեն կարող օգտագործվել մաքսային փոխադրողի կամ դրա աշխատողների կողմից` ի շահ իրենց կամ երրորդ անձանց, տրամադրվել երրորդ անձանց, այդ թվում` պետական մարմիններին, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Բ Ա Ժ Ի Ն  4

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՈՒՄԸ

Գ Լ ՈՒ Խ  12

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հոդված 74. Մաքսային արժեքի որոշման նպատակները

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է արժեքային (ադվալորային) մաքսային վճարների հաշվարկման, արժեքային ձևով սահմանված ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման և մաքսային վիճակագրության վարման նպատակով:

Հոդված 75. Նույն ապրանքները

Նույն ապրանքներ են համարվում այն ապրանքները, որոնք նույնական են բոլոր առումներով, ներառյալ` ֆիզիկական հատկանիշները, որակը, համբավը (ապրանքային նշանը), ծագման երկիրը: Ընդ որում, ապրանքային տեսքի փոքր շեղումները, որոնք սպառողների համար համեմատելի ապրանքներից մեկը մյուսից գերադասելու վճռորոշ պատճառ չեն կարող լինել, չեն հանդիսանում այդ ապրանքները նույնական չհամարելու բավարար պայման:

Հոդված 76. Համանման ապրանքները

Համանման են համարվում միևնույն երկրից ծագած այն ապրանքները, որոնք, նույնական չլինելով, ունեն նման հատկանիշներ և բաղադրանյութեր, որոնք հնարավորություն են տալիս դրանք կիրառել նույն նշանակությամբ և լինել փոխարինելի: Ընդ որում, ապրանքների համանմանությունը որոշելու համար, ի թիվս այլ գործոնների, հաշվի են առնվում նաև դրանց որակը, համբավը (ապրանքային նշանը):

Նույն ապրանքների և համանման ապրանքների թվին չեն դասվում այն ապրանքները, որոնք պարունակում կամ արտացոլում են ճարտարագիտական, ձևավորման, գեղարվեստական կամ նախագծային աշխատանքներ, պլաններ և էսքիզներ, որոնց համար 83 հոդվածի «դդ» ենթակետի համաձայն ճշգրտում չի կատարվել, քանի որ այդ աշխատանքներն իրականացվել են ներմուծման երկրում:

(76-րդ հոդվածը լրաց. 25.09.02 ՀՕ-412-Ն)

Հոդված 77. Նույն և համանման հասկացությունների լրացուցիչ դրույթները

Հայտարարագրվող ապրանքների նկատմամբ նույն կամ համանման կարող են դիտարկվել այլ արտադրողների կողմից արտադրված ապրանքները միայն այն դեպքում, երբ համեմատության համար չկան հայտարարագրվող ապրանքներն արտադրողի կողմից արտադրված նույն կամ համանման ապրանքներ:

Հոդված 78. Անձանց փոխկապակցվածությունը

Անձինք համարվում են փոխկապակցված, եթե`

ա) նրանք մեկը մյուսի ընկերությունում ծառայող կամ տնօրեն են.

բ) մեկը մյուսի գործատու կամ աշխատակից են.

գ) որևէ երրորդ անձ հանդիսանում է միաժամանակ նրանցից յուրաքանչյուրի ձայնի իրավունքով բաժնետոմսերի առնվազն 5 տոկոսի սեփականատեր կամ հանդես է գալիս բաժնետոմսերի այդ քանակի նկատմամբ տիրապետման կամ օգտագործման օրինական լիազորությամբ.

դ) նրանցից մեկը որևէ կերպ կարող է ուղղորդել կամ սահմանափակել մյուսի գործունեությունը.

ե) որևէ երրորդ անձ որևէ կերպ կարող է ուղղորդել կամ սահմանափակել նրանց գործունեությունը.

զ) միասին որևէ կերպ կարող են ուղղորդել կամ սահմանափակել որևէ երրորդ անձի գործունեությունը.

է) հանդիսանում են որպես նույն տնտեսավարող սուբյեկտի շահերը հետապնդող անձինք.

ը) նույն ընտանիքի անդամներ են:

(78-րդ հոդվածը խմբ. 25.09.02 ՀՕ-412-Ն)

Հոդված 79. Նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածը

Նույն կամ գրեթե նույն ժամանակահատված է համարվում դիտարկվող պահին նախորդող 90-օրյա ժամանակահատվածը:

Հոդված 80. Նույն տեսակի ապրանքները

Նույն տեսակի ապրանքներն այն ապրանքներն են, որոնք պատկանում են տնտեսության որոշակի ճյուղի կամ ենթաճյուղի արտադրանք համարվող ապրանքների խմբին և ընդգրկում են նույն կամ համանման ապրանքները:

(80-րդ հոդվածը խմբ. 25.09.02 ՀՕ-412-Ն)

Գ Լ ՈՒ Խ  13

ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՆՐԱ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

Հոդված 81. Մաքսային արժեքը

Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքի մաքսային արժեքը գործարքի գինն է, այսինքն՝ այն գումարը, որը փաստացի վճարվել է, ենթակա է վճարման կամ պետք է վճարվեր ապրանքը ներմուծման երկիր արտահանելու նպատակով ձեռք բերելու և մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար:

(81-րդ հոդվածը փոփ. 25.09.02 ՀՕ-412-Ն)

Հոդված 82. Մաքսային արժեքի որոշումը

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է հայտարարատուի կողմից, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված այն դեպքերի, երբ դա որոշվում է մաքսային մարմինների կողմից: Մաքսային արժեքը որոշվում է «Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի» VII գլխի (մաքսային արժեքի որոշման համաձայնագրի) բացատրական նշումներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(82-րդ հոդվածը լրաց. 25.09.02 ՀՕ-412-Ն)

Հոդված 83. Մաքսային արժեքի բաղկացուցիչները

Մաքսային արժեքը ներառում է`

ա) արտահանման երկրում ապրանքների ձեռքբերման գինը.

բ) մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը ապրանքների տեղափոխման համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրման և համանման այլ ծախսերը.

գ) մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանն ապրանքների տեղափոխման համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերը, բացառությամբ ապրանքների ձեռքբերման համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերի.

դ) մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արտադրության և մատակարարման նպատակով գնորդի կողմից մատակարարին անհատույց կամ մասնակի հատուցմամբ, ուղղակի կամ անուղղակի տրամադրված՝ ներմուծվող ապրանքներով համապատասխանաբար բաշխված`

- ապրանքների մեջ ներառված նյութերի, բաղադրամասերի և համանման այլ առարկաների արժեքը,

- ապրանքների արտադրության մեջ օգտագործվող գործիքների և համանման այլ առարկաների օգտագործման արժեքը,

- ապրանքների արտադրության մեջ սպառված նյութերի արժեքը,

- ապրանքների արտադրության համար անհրաժեշտ և ներմուծման երկրից բացի այլ երկրում իրականացված ճարտարագիտական, ձևավորման, նախագծման և համանման այլ աշխատանքների արժեքը,

դա) ապրանքների մեջ ներառված նյութերի, բաղադրամասերի և համանման այլ առարկաների արժեքը,

դբ) ապրանքների արտադրության մեջ օգտագործվող գործիքների և համանման այլ առարկաների օգտագործման արժեքը,

դգ) ապրանքների արտադրության մեջ սպառված նյութերի արժեքը,

դդ) ապրանքների արտադրության համար անհրաժեշտ և ներմուծման երկրից բացի այլ երկրում իրականացված ճարտարագիտական, ձևավորման, նախագծման և համանման այլ աշխատանքների արժեքը.

ե) գնորդի կողմից ապրանքների վաճառքի անհրաժեշտ պայման հանդիսացող ռոյալթիների և թույլտվությունների դիմաց մատակարարին ուղղակի կամ անուղղակի վճարված կամ վճարման ենթակա վճարները.

զ) տարայի, փաթեթի և փաթեթավորման աշխատանքների արժեքը.

է) մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների հետագա վաճառքի, օգտագործման կամ տնօրինման դիմաց գնորդի կողմից մատակարարին վճարման ենթակա գումարները:

(83-րդ հոդվածը լրաց., փոփ. 25.09.02 ՀՕ-412-Ն, խմբ. 20.11.02 ՀՕ-448-Ն)

 

Հոդված 84. Մաքսային արժեքում նրա բաղկացուցիչների ներառումը

 

Սույն օրենսգրքի 83 հոդվածի «բ»-«է» ենթակետերում նշված ծախսերը ներառվում են մաքսային արժեքի մեջ, եթե դրանք հաշվի չեն առնված ապրանքների ձեռքբերման գնում:

Սույն օրենսգրքի 83 հոդվածի «գ» և «զ» ենթակետերում նշված ծախսերը ներառվում են մաքսային արժեքի մեջ, եթե դրանք հաշվի չեն առնված ապրանքների ձեռքբերման գնում և առաջացվել են գնորդի կողմից:

(84-րդ հոդվածը լրաց. 20.11.02 ՀՕ-448-Ն)

 

 Հոդված 85. Մաքսային արժեքում չներառվող ծախսերը

 

Մաքսային արժեքում չեն ներառվում`

ա) արտահանման երկրում վճարված կամ վճարման ենթակա և վճարման փաստաթղթերում առանձին նշված անուղղակի հարկերը.

բ) ներմուծման երկրում կատարված ապրանքների փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրման, կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերը.

գ) մատակարարի հանդեպ գնորդի ստանձնած ֆինանսական պարտավորություններից բխող տոկոսները, բացառությամբ սույն օրենսգրքի 83 հոդվածի «է» կետում նշված գումարների, և եթե տվյալ տոկոսադրույքը չի գերազանցում նույն կամ գրեթե նույն ժամանակաշրջանում արտահանման երկրում նմանօրինակ գործարքներում կիրառվող տոկոսի միջին դրույքաչափը.

դ) էլեկտրոնային տվյալների կրիչներում ներառված տեղեկատվության (ծրագրային փաթեթներ և այլն) արժեքը:

ե) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխումից հետո գործարանների, մեքենաշինական սարքերի կամ սարքավորումների և Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխված այլ ապրանքների հետ կապված շինարարական, մոնտաժային, հավաքման, տեխնիկական սպասարկման կամ տեխնիկական օժանդակության աշխատանքների դիմաց կատարվող վճարները, եթե դրանք չեն մտնում այդ ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գումարի մեջ.

զ) ներմուծման երկրում ապրանքների ներմուծման համար գանձված կամ գանձման ենթակա տուրքերը, հարկերը և այլ պարտադիր վճարները, եթե դրանք չեն մտնում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխված ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գումարի մեջ:

(85-րդ հոդվածը լրաց. 25.09.02 ՀՕ-412-Ն)

 

Հոդված 86. Մաքսային արժեքի հայտարարագրումը

 

Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը հայտարարագրման ենթակա այլ տեղեկությունների հետ մեկտեղ հայտարարագրում է ապրանքներ տեղափոխող կամ նրա կողմից լիազորված անձը:

 

գ լ ու խ  14

 

մաքսային արժեքի որոշման կանոնները

 

Հոդված 87. Մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդը

 

1. Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելու համար հայտարարատուի կողմից մաքսային հայտարարագրի հետ միասին պետք է ներկայացվի ապրանքների ձեռքբերման համար արտահանման երկրում վճարման փաստաթուղթը (հաշիվ-ապրանքագիրը կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթ), որը պետք է պարունակի փաստաթղթի տրման ամիս-ամսաթվի, հերթական համարի, վաճառողի (առաքողի), գնորդի (ստացողի), ապրանքի մանրամասն նկարագրի (անվանումը, առկայության դեպքում՝ ապրանքային նշանը կամ առևտրային անվանումը), տեղերի քանակի, չափի միավորի, միավորի արժեքի, քաշի, ընդհանուր արժեքի մասին տեղեկություններ, ինչպես նաև վաճառողի (մատակարարի) կողմից առաքման (մատակարարման) պայմաններով նախատեսված լինելու դեպքում՝ առանձին տողերով՝ մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրության և համանման այլ ծախսերի, կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերի (բացառությամբ ապրանքների ձեռքբերման համար կատարված կոմիսիոն և միջնորդային ծախսերի), ապրանքների արտադրության և մատակարարման նպատակով գնորդի կողմից մատակարարին անհատույց կամ մասնակի հատուցմամբ, ուղղակի կամ անուղղակի տրամադրված և ապրանքների հետագա վաճառքի, օգտագործման կամ տնօրինման դիմաց գնորդի կողմից մատակարարին վճարման ենթակա գումարների մասին:

2. Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է գործարքի գնի մեթոդով, եթե՝

ա) մաքսային մարմինները չունեն բավարար հիմքեր սույն հոդվածի 1-ին կետով սահմանված փաստաթուղթն անարժանահավատ ճանաչելու համար.

բ) ապրանքներ տեղափոխող անձի համար գոյություն չունեն տվյալ ապրանքի տնօրինման կամ օգտագործման սահմանափակումներ, բացառությամբ այնպիսիների, որոնք սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով, կամ սահմանափակում են այն աշխարհագրական տարածքը, որի շրջանակներում տվյալ ապրանքը կարելի է վերավաճառել, կամ էականորեն չեն ազդում ապրանքի գնի վրա.

գ) վաճառքը կամ վաճառքի (ձեռքբերման) գինը պայմանավորված չէ որևէ հանգամանքով, որի պատճառով մաքսային արժեքը հնարավոր չէ սահմանել՝ ելնելով ապրանքի արժեքից.

դ) գնորդի կողմից ապրանքի օգտագործման, վերավաճառքի կամ տնօրինման հետևանքով առաջ եկած դրամական մուտքերից որևէ մաս ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի անցնում վաճառողին, եթե հնարավոր չէ սույն օրենսգրքի 83 հոդվածի «է» կետին համապատասխան լրացում կատարել.

ե) գնորդն ու վաճառողը փոխկապակցված չեն, կամ, եթե փոխկապակցված են, ապա գնորդի և վաճառողի միջև փոխկապակցության փաստը չի ազդել գնի վրա: Որպեսզի որոշվի, թե արդյոք գնորդի և վաճառողի միջև փոխկապվածությունը ազդել է գնի վրա թե ոչ, մաքսային մարմինը կարող է ուսումնասիրել վաճառքի պայմանները: Համապատասխան վաճառքի պայմանների ուսումնասիրության ժամանակ կարող է դիտարկվել, թե ինչ եղանակով են գնորդը և վաճառողը կազմակերպում իրենց առևտրային կապերը, և թե ինչպես են գնորդը և վաճառողը ստացել գործարքում այդ գինը: Մաքսային մարմինները որոշում են ընդունում, որ փոխկապվածությունը չի ազդել գնի վրա, եթե հայտարարատուն հիմնավորում է, որ գինը սահմանված է և համապատասխանում է արդյունաբերության մեջ գնի որոշման քաղաքականության նորմերին, և որ վաճառողը նույն եղանակով է գին որոշում ոչ փոխկապակցված գնորդների հետ, կամ եթե այդ գինը բավարար է ծածկելու վաճառողի բոլոր ծախսերը՝ գումարած այն շահույթը, որը ներկայացնում է վաճառողի ամբողջ վաճառքից ստացված շահույթը՝ նմանատիպ կամ նման դասի ապրանքների վաճառքից տվյալ ժամանակաշրջանում:

Հայտարարատուն կարող է ցույց տալ, որ գնորդի և վաճառողի միջև փոխկապակցությունը չի ազդել գնի վրա՝ հիմնավորելով, որ գործարքի գինը մոտ է հետևյալ արժեքներից մեկին`

վաճառողի հետ ոչ փոխկապակցված գնորդին Հայաստանի Հանրապետություն արտահանման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում վաճառված նույն կամ համանման ապրանքների գործարքի գնին,

սույն օրենսգրքի 91 հոդվածի համաձայն՝ նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում որոշված նույն կամ համանման ապրանքների մաքսային արժեքին,

սույն օրենսգրքի 92 հոդվածի համաձայն՝ նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում որոշված նույն կամ համանման ապրանքների մաքսային արժեքին:

Սույն հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետի հիմնավորումն իրականացվում է հայտարարատուի նախաձեռնությամբ միայն համեմատություն կատարելու ճանապարհով հայտարարագրված մաքսային արժեքը հիմնավորելու նպատակով: Հիմնավորման ընթացքում ուշադրություն պետք է դարձնել առևտրային և քանակական մակարդակների տարբերությունների, սույն օրենսգրքի 83 հոդվածում թվարկված տարրերի, ինչպես նաև գնորդի և վաճառողի միջև փոխկապակցվածության բացակայության դեպքում՝ վաճառողի կամ գնորդի կրած ծախսերի վրա, որոնք բացակայում են այն դեպքում, երբ գնորդը և վաճառողը փոխկապակցված անձինք են.

զ) հայտարարագրված մաքսային արժեքն էականորեն ցածր կամ բարձր չէ նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից ընդունված նույն կամ համանման ապրանքների համար գործարքի գնի մեթոդով որոշված համապատասխանաբար ամենացածր կամ ամենաբարձր մաքսային արժեքից:

3. Հայտարարագիրը մաքսային մարմիններին ներկայացնելուց հետո մաքսային մարմինները, եթե չեն կարող ընդունել գործարքի գնի մեթոդով հաշվարկված մաքսային արժեքը, պարտավոր են հնարավորություն ընձեռել ապրանքը տեղափոխող անձին՝ տրամադրելու այնպիսի մանրամասն տեղեկատվություն, որը կարող է անհրաժեշտ լինել վաճառքին (գործարքին) առնչվող հանգամանքները քննության առնելու համար: Այդ նպատակով հայտարարատուն կարող է մաքսային մարմիններին ներկայացնել վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով լրացված մաքսային արժեքի մանրամասնությունների հայտարարագիրը, որով հայտարարագրված տեղեկությունները մաքսային մարմնի պահանջով պետք է հիմնավորվեն համապատասխան փաստաթղթերով:

(Վերնագիրը խմբ. 25.09.02 ՀՕ-412-Ն)

(87-րդ հոդվածը խմբ. 25.09.02 ՀՕ-412-Ն, 20.11.02 ՀՕ-448-Ն, փոփ. 24.12.04 ՀՕ-66-Ն)

 

Հոդված 88. Մաքսային մարմինների կողմից մաքսային արժեքի որոշման դեպքերը

 

1. Հայտարարատուի որոշած մաքսային արժեքը հիմք չի ընդունվում, եթե՝

ա) հայտարարատուն չի ներկայացնում ապրանքների՝ մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահման կատարված տեղափոխման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրական ծախսերը հիմնավորող փաստաթղթեր.

բ) հայտարարատուի կողմից մաքսային մարմիններին չի ներկայացվում սույն օրենսգրքի 87 հոդվածի 1-ին կետով սահմանված հաշիվ-ապրանքագիրը կամ այլ փաստաթղթերը.

գ) մաքսային մարմինները բավարար հիմքեր ունեն հայտարարատուի կողմից ներկայացված հաշիվ-ապրանքագրում տրված տեղեկություններն անարժանահավատ համարելու համար, և հայտարարատուն չի ներկայացնում մաքսային մարմինների կողմից հաշիվ-ապրանքագրում տրված տեղեկությունների իսկությունը հաստատելու նպատակով պահանջվող հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը՝

ապրանքների գնման պայմանագրի պատճենը,

գնված ապրանքի համար գումարի վճարման վերաբերյալ փաստաթղթերը, եթե պայմանագրով նախատեսված չէ վճարումն իրականացնել ավելի ուշ, քան հայտարարագրման պահը,

վերադաս մաքսային մարմնի կողմից սահմանված կարգով լրացված մաքսային արժեքի մանրամասնությունների հայտարարագիրը.

դ) եթե ապրանքներ տեղափոխող անձի համար գոյություն ունեն տվյալ ապրանքի տնօրինման կամ օգտագործման սահմանափակումներ, բացառությամբ այնպիսիների, որոնք սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով, կամ սահմանափակում են այն աշխարհագրական տարածքը, որի շրջանակներում տվյալ ապրանքատեսակը կարելի է վերավաճառել, կամ էականորեն չեն ազդում ապրանքի գնի վրա.

ե) ապրանքի ձեռքբերման գինը պայմանավորված է որևէ հանգամանքով, որի պատճառով մաքսային արժեքը հնարավոր չէ սահմանել՝ ելնելով ապրանքի արժեքից.

զ) ապրանքներ տեղափոխող անձի կողմից ապրանքի օգտագործման, վերավաճառքի կամ տնօրինման հետևանքով առաջացած դրամական մուտքերից որևէ մաս ուղղակիորեն կամ անուղղակիորեն անցնում է վաճառողին, եթե հնարավոր չէ սույն օրենսգրքի 83 հոդվածի «է» ենթակետին համապատասխան լրացում կատարել.

է) եթե փոխկապակցված կողմերի միջև գործարքի գնի հիման վրա հաշվարկված մաքսային արժեքը չի կարող ընդունվել սույն օրենսգրքի 87 հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետի համաձայն:

2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքում մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է մաքսային մարմինների կողմից՝ սույն օրենսգրքի 83 հոդվածին համապատասխան լրացումներ կատարելու միջոցով:

3. Սույն հոդվածի 1-ին կետի «բ»-«է» ենթակետերով նախատեսված դեպքերում մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է մաքսային մարմինների կողմից՝ սույն օրենսգրքի 89-94 հոդվածների համաձայն:

4. Սույն հոդվածի նպատակներով մաքսային մարմիններն օգտվում են ինչպես իրենց տրամադրության տակ եղած, այնպես էլ հայտարարատուի կողմից տրամադրված և Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետական մարմիններից ստացված տեղեկատվությունից: Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից սույն կետի նպատակներով Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(Վերնագիրը խմբ. 25.09.02 ՀՕ-412-Ն)

(88-րդ հոդվածը խմբ. 25.09.02 ՀՕ-412-Ն, 20.11.02 ՀՕ-448-Ն)

 

Հոդված 89. Մաքսային արժեքի որոշումն ըստ նույն ապրանքների գործարքի գնի

 

1. Հայաստանի Հանրապետություն մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է ներմուծման երկիր արտահանման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում նույն կամ գրեթե նույն քանակով վաճառված նույն ապրանքների գործարքի գնի հիման վրա՝ կատարելով առևտրային մակարդակների և (կամ) ապրանքների քանակությունների տարբերություններով պայմանավորված ճշգրտումները: Նման ճշգրտումները պետք է հիմնված լինեն սույն օրենսգրքի 95 հոդվածի 3-րդ կետով սահմանված տեղեկատվության վրա, անկախ ճշգրտման արդյունքում գործարքի գնի բարձրացման կամ նվազեցման հանգամանքից:

2. Ճշգրտումը կատարելիս պետք է հաշվի առնել տարբեր հեռավորություններից տարբեր փոխադրամիջոցներով ներմուծվող ապրանքների և դիտարկվող նույն ապրանքների տեղափոխման ծախսերի և վճարների միջև եղած տարբերությունները:

3. Եթե սույն հոդվածը կիրառելիս պարզվում է, որ գոյություն ունեն նույն ապրանքների մեկից ավելի գործարքի գներ, ապա ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար հիմք է ընդունվում այդ գներից նվազագույնը:

(89-րդ հոդվածը խմբ. 25.09.02 ՀՕ-412-Ն)

 

Հոդված 90. Մաքսային արժեքի որոշումն ըստ համանման ապրանքների գործարքի գնի

 

1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է ներմուծման երկիր արտահանման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում նույն կամ գրեթե նույն քանակությամբ վաճառված համանման ապրանքների գործարքի գնի հիման վրա՝ կատարելով առևտրային մակարդակների և (կամ) ապրանքների քանակությունների տարբերություններով պայմանավորված ճշգրտումները: Նման ճշգրտումները պետք է հիմնված լինեն գոյություն ունեցող փաստերի վրա, անկախ ճշգրտման արդյունքում գործարքի գնի բարձրացման կամ նվազեցման հանգամանքից:

2. Ճշգրտումը կատարելիս պետք է հաշվի առնել տարբեր հեռավորություններից տարբեր փոխադրամիջոցներով ներմուծվող ապրանքների և դիտարկվող համանման ապրանքների տեղափոխման ծախսերի և վճարների միջև եղած տարբերությունները:

3. Եթե սույն հոդվածը կիրառելիս պարզվում է, որ գոյություն ունեն համանման ապրանքների մեկից ավելի գործարքի գներ, ապա ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար հիմք է ընդունվում այդ գներից նվազագույնը:

(90-րդ հոդվածը խմբ. 25.09.02 ՀՕ-412-Ն)

 

Հոդված 91. Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում ապրանքի միավորի իրացման գնի հիման վրա Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքի որոշումը

 

1. Եթե Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները կամ դրանց համեմատ սույն օրենսգրքի 75 և 76 հոդվածների համաձայն նույն կամ համանման ապրանքները նույն տեսքով իրացվում են Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում, ապա դրանց մաքսային արժեքը որոշվում է համախառն ամենամեծ քանակությամբ, նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում այդ ապրանքների կամ դրանց համեմատ նույն կամ համանման ապրանքների միավորի իրացման գնի հիման վրա` հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ կետում նշված նվազեցումները և 3-րդ կետում նշված ավելացումները` ըստ ներմուծման և արտահանման դեպքերի:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված նվազեցումներն են`

ա) նույն տեսակի ապրանքների իրացման ժամանակ Հայաստանի Հանրապետությունում սովորաբար կիրառվող կոմիսիոն վճարները և առևտրային վերադիրները (այդ թվում` Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում այդ ապրանքների իրացման ժամանակ սովորաբար ստացվող շահույթը)` ներմուծվող ապրանքների համար մաքսային արժեքը որոշելիս.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ապրանքների փոխադրման, պահեստավորման, ապահովագրման և համանման այլ ծախսերը` ներմուծվող ապրանքների համար մաքսային արժեքը որոշելիս.

գ) այդ ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման համար վճարման ենթակա հարկերը և պարտադիր այլ վճարները` ներմուծվող և արտահանվող ապրանքների համար մաքսային արժեքը որոշելիս.

դ) այդ ապրանքների ներմուծման համար վճարման ենթակա մաքսային վճարները` ներմուծվող ապրանքների համար մաքսային արժեքը որոշելիս:

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ավելացումներն են Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ապրանքների պահեստավորման, փոխադրման, ապահովագրման և համանման այլ ծախսերը: Այդ ավելացումները կատարվում են միայն Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքը որոշելիս:

31. Եթե գնահատվող ապրանքների ներմուծման նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում ներմուծված ապրանքները կամ ներմուծված ապրանքների համեմատ նույն կամ համանման ներմուծված ապրանքները չեն վաճառվում, ապա մաքսային արժեքը, որի վրա այլ պարագայում տարածվում են սույն հոդվածի 1-ին կետի դրույթները, որոշվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների կամ ներմուծված ապրանքների համեմատ նույն կամ համանման ներմուծված ապրանքների ներմուծումից հետո անփոփոխ տեսքով վաճառքի դեպքում իրացման միավորի գնի հիման վրա, պայմանով, որ այդ ապրանքներն իրացվել են գնահատվող ապրանքների ներմուծումից անմիջապես հետո, բայց ոչ ուշ, քան 90 օրվա ընթացքում: Ընդ որում, մաքսային վճարումները կատարվում են սույն օրենսգրքի 96 հոդվածի 1-ին կետի համաձայն, և հաջորդող 60 օրվա ընթացքում կատարվում է վերջնական վերահաշվարկ:

4. Եթե նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում ներմուծվող ապրանքները կամ դրանց համեմատ նույն կամ համանման ապրանքները նույն տեսքով չեն իրացվում Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում, ապա ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը կարող է որոշվել այն գնի հիման վրա, որով ներմուծված ապրանքները հետագա վերամշակումից հետո Հայաստանի Հանրապետությունում իրացվում են համախառն ամենամեծ քանակությամբ` հաշվի առնելով նման վերամշակման հետևանքով ավելացված արժեքը և սույն հոդվածով սահմանված նվազեցումները:

5. Համախառն ամենամեծ քանակության որոշման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

(91-րդ հոդվածը լրաց. 25.09.02 ՀՕ-412-Ն)

 

Հոդված 92. Մաքսային արժեքի որոշումն ըստ հաշվարկային արժեքի

 

1. Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է դրանց հաշվարկային արժեքի հիման վրա, որը բաղկացած է`

ա) մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արտադրության ընթացքում օգտագործված նյութերի և վերամշակման արժեքից.

բ) արտահանման երկրում Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար կամ Հայաստանի Հանրապետությունում ներմուծման երկիր արտահանման համար արտադրողների կողմից նախանշված նույն տեսակի ապրանքների իրացման ժամանակ սովորաբար ստացվող շահույթից և կատարվող ընդհանուր ծախսերից.

գ) մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը նույն կամ գրեթե նույն քանակությամբ սույն օրենսգրքի 80 հոդվածի համաձայն նույն տեսակի ապրանքների տեղափոխման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում սովորաբար կատարվող փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրման և համանման այլ ծախսերից.

դ) մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը նույն կամ գրեթե նույն քանակությամբ սույն օրենսգրքի 80 հոդվածի համաձայն նույն տեսակի ապրանքների տեղափոխման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում սովորաբար կատարվող կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերից, բացառությամբ ապրանքների ձեռքբերման համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերի:

2. Սույն հոդվածի համաձայն, մաքսային արժեքը որոշելու նպատակով, Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն արտադրողի համաձայնությամբ կարող են ստուգել ապրանքի մաքսային արժեքի որոշման նպատակով արտադրողի տրամադրած տեղեկությունները մեկ այլ երկրում՝ նախօրոք ընդունված կարգով պատշաճ ծանուցելով տվյալ երկրի կառավարությանը փորձաքննություն անցկացնելու իրենց մտադրության մասին, եթե այդ երկրի կառավարությունը դեմ չէ նման փորձաքննության իրականացմանը:

(92-րդ հոդվածը լրաց. 25.09.02 ՀՕ-412-Ն)

 

Հոդված 93. Մաքսային արժեքի որոշման պահուստային մեթոդը

 

Եթե մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքն անհնար է որոշել սույն բաժնում սահմանված մաքսային արժեքի որոշման նախորդ կանոններով, ապա դա որոշվում է «Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի» սկզբունքներին և ընդհանուր դրույթներին համահունչ այլ միջոցներով` Հայաստանի Հանրապետությունում առկա տեղեկությունների հիման վրա: Ընդ որում, այդպիսիք չեն կարող լինել`

ա) Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների Հայաստանի Հանրապետությունում իրացման գները` ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման համար.

բ) այլընտրանքային երկու մաքսային արժեքներից ավելի բարձրը հիմք ընդունող որևէ տարբերակը.

գ) արտահանման երկրի ներքին շուկայում ապրանքների գները` ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի հաշվարկման համար.

դ) արտադրության ծախսերը, բացառությամբ սույն օրենսգրքի 92 հոդվածին համապատասխան նույն կամ համանման ապրանքների համար որոշված հաշվարկային արժեքների.

ե) այլ երկրներ արտահանման համար նախանշված ապրանքների գները.

զ) նվազագույն կամ առավելագույն մաքսային արժեքները.

է) կամայական արժեքները:

 

Հոդված 94. Մաքսային արժեքի որոշման կանոնների կիրառման հերթականությունը

 

1. Սույն օրենսգրքի 87-93 հոդվածներում նշված մաքսային արժեքի որոշման կանոնները կիրառվում են ըստ հերթականության, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված դեպքի:

2. Հայտարարատուի պահանջով սույն օրենսգրքի 91 և 92 հոդվածներում նախատեսված կանոնների կիրառման հերթականությունը փոխվում է: Նման պահանջի բացակայության դեպքում կիրառվում է սահմանված հերթականությունը: Եթե նման պահանջով անհնար է սույն օրենսգրքի 93 հոդվածով նախատեսված կանոնի կիրառմամբ մաքսային արժեքի որոշումը, ապա դա որոշվում է սույն օրենսգրքի 92 հոդվածով նախատեսված կարգով:

(94-րդ հոդվածը փոփ. 25.09.02 ՀՕ-412-Ն)

 

գ լ ու խ  15

 

մաքսային արժեքի որոշման նպատակով օգտագործվող տեղեկատվությունը եվ մաքսային մարմնի պաշտոնատար անձանց կայացրած որոշումների եվ գործողությունների բողոքարկումը

 

Հոդված 95. Մաքսային արժեքի որոշման նպատակով օգտագործվող տեղեկատվությունը

 

1. Ապրանքներ տեղափոխող անձի գրավոր դիմումի հիման վրա, հինգ օրվա ընթացքում, մաքսային մարմինները պարտավոր են գրավոր տեղեկացնել մաքսային արժեքի չափի և դրա որոշման եղանակի մասին:

2. Ապրանքների մաքսային արժեքի որոշման նպատակով հայտարարատուի կողմից մաքսային մարմիններին տրամադրված տեղեկությունները վերջիններիս կողմից կարող են օգտագործվել միայն սույն օրենսգրքի 73 հոդվածում նշված նպատակներով: Այդ տեղեկություններն առանց հայտարարատուի համաձայնության չեն կարող տրամադրվել երրորդ անձանց, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

3. Ապրանքների մաքսային արժեքի որոշման նպատակով օգտագործվող տեղեկատվությունը, դրա աղբյուրները բաց են և վերադաս մաքսային մարմնի կողմից ենթակա են հրապարակման` դրանց կիրառումից առնվազն տասն օր առաջ:

4. Սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջը չի տարածվում սույն օրենսգրքի 88 հոդվածի 4-րդ կետում նշված տեղեկատվության և դրա աղբյուրների վրա: Մաքսային արժեքի որոշման նպատակով օգտագործվող սույն կետում նշված տեղեկատվությունը և դրա աղբյուրները բաց են, բացի օրենքով պահպանվող գաղտնի տեղեկատվությունից, և կարող են հրապարակվել վերադաս մաքսային մարմնի նախաձեռնությամբ:

5. Ապրանքների մաքսային արժեքի որոշման համար արտարժույթի փոխարկում իրականացնելիս օգտագործվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից` տվյալ ապրանքների հայտարարագրման օրը սահմանված փոխարժեքը:

 

Հոդված 96. Մաքսային մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից կայացված մաքսային արժեքի որոշման հետ կապված որոշումների հետ անհամաձայնությունը

 

1. Հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքը մաքսային մարմինների կողմից որոշելու կամ ստուգելու անհրաժեշտության դեպքում ապրանքների մաքսային ձևակերպումները կարող են իրականացվել ըստ հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքի (գործարքի գնի), մաքսային վճարների վիճելի գումարին համապատասխան մինչև 30 օր ժամկետով բանկային երաշխիքի առկայության դեպքում` հետագայում ըստ վերջնական ընդունված որոշման վերջնահաշվարկ կատարելու պայմանով:

2. Հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքի կամ դրա որոշման եղանակի հետ մաքսային մարմինների անհամաձայնության դեպքում վերջիններս, հայտարարագրի ներկայացման օրը կազմում և հայտարարատուին են տրամադրում վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով մերժման եզրակացություն, որտեղ հիմնավորվում է հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքի չափը կամ որոշման եղանակը չընդունելու պատճառները, և նշվում է այն վերադաս մաքսային մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, ում կարող է բողոքարկման համար դիմել հայտարարատուն:

3. Մաքսային մարմինների կողմից մաքսային արժեքի չափի կամ որոշման եղանակի հետ անհամաձայնության դեպքում հայտարարատուն, մերժման եզրակացությունն ստանալուց հետո` տասն օրվա ընթացքում, կարող է բողոքարկել վերադաս մաքսային մարմին կամ դատարան: Վերադաս մաքսային մարմինը պարտավոր է 30-օրյա ժամկետում կայացնել համապատասխան որոշում և տեղյակ պահել հայտարարատուին: Բողոքարկումը չի ազատում հայտարարատուին սահմանված ժամկետներում բողոքարկման առարկայի հետ կապված պարտավորությունների կատարումից: Ընդ որում, սույն կետով նախատեսված բողոքարկման փաստը չի կարող պատճառ հանդիսանալ մաքսային վճարները սահմանված ժամկետում չվճարելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանած տույժերից և տուգանքներից տարբերվող այլ պատժամիջոցների կիրառման համար:

(96-րդ հոդվածը լրաց. 25.09.02 ՀՕ-412-Ն)

 

բ ա ժ ի ն  5

 

մաքսային վճարներ

 

գ լ ու խ 16

 

ընդհանուր դրույթներ մաքսային վճարների մասին

 

Հոդված 97. Մաքսային վճարները

 

Սույն օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերի համաձայն` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխելիս մաքսային մարմինների կողմից գանձվում են մաքսային վճարներ, այդ թվում`

ա) մաքսատուրքեր.

բ) մաքսավճարներ.

գ) մաքսային մարմինների կողմից գանձվող` օրենքով սահմանված հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ:

 

Հոդված 971. Մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բաց թողնված ապրանքների և տրանսպորտային միջոցների օգտագործումը կամ տնօրինումը կամ այլ անձանց հանձնումը

 

1. Մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բաց թողնված ապրանքները և տրանսպորտային միջոցները բացթողումից հետո` երեք տարվա ընթացքում, արտոնության տրամադրման նպատակից (եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդպիսի նպատակ սահմանված է) տարբերվող նպատակով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, օգտագործելու, տնօրինելու կամ այլ անձանց հանձնելու համար ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է նախապես վճարել արտոնության տրամադրման հետևանքով չհաշվարկված և (կամ) չվճարված մաքսային վճարները:

Ապրանքներ տեղափոխող անձինք իրավունք չունեն օգտագործելու, տնօրինելու կամ այլ անձանց հանձնելու սույն կետի առաջին պարբերությունում նշված ապրանքները և տրանսպորտային միջոցներն արտոնության տրամադրման նպատակից տարբերվող նպատակով՝ այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային սահմանով բացթողումից հետո` երեք տարվա ընթացքում, բացառությամբ սույն կետի առաջին պարբերությունում նշված դեպքի:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված մաքսային վճարները հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքները և տրանսպորտային միջոցները տեղափոխելիս հայտարարագրելու օրվա դրությամբ հաշվարկված մաքսային արժեքից՝ մաքսային վճարների գործող դրույքաչափերով:

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված մաքսային վճարները չվճարելու դեպքում մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բաց թողնված ապրանքները և տրանսպորտային միջոցները բացթողումից հետո երեք տարվա ընթացքում արտոնության տրամադրման նպատակից տարբերվող նպատակով օգտագործելու, տնօրինելու կամ այլ անձանց հանձնելու դեպքում մաքսային վճարների, ներառյալ` դրանց վճարումն ուշացնելու համար օրենքով սահմանված տույժերի գանձումը, իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

(971 հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն)

 

գ լ ու խ  17

 

մաքսատուրքեր

 

Հոդված 98. Մաքսատուրքերը

 

Մաքսատուրքերը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե գանձվող պարտադիր վճարներ են:

 

Հոդված 99. Մաքսատուրքերի սահմանման կարգը

 

Մաքսատուրքերը և դրանց դրույքաչափերը սահմանվում են սույն օրենսգրքով:

 

Հոդված 100. Մաքսատուրքերը` ըստ գործառնության բնույթի

 

Հայաստանի Հանրապետությունում ըստ գործառնության բնույթի կիրառվում են հետևյալ մաքսատուրքերը`

ա) արտահանման` վճարվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների համար.

բ) ներմուծման` վճարվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների համար.

գ) սեզոնային` վճարվում են տարվա որոշակի ժամանակահատվածում առանձին ապրանքներ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանելու կամ այդ տարածք ներմուծելու համար:

 

Հոդված 101. Մաքսատուրքերը` ըստ հաշվարկման մեթոդի

 

Հայաստանի Հանրապետությունում ըստ հաշվարկման մեթոդի կիրառվում են հետևյալ մաքսատուրքերը`

ա) արժեքային (ադվալորային), որոնք հաշվարկվում են տոկոսներով` հարկման ենթակա ապրանքների մաքսային արժեքի նկատմամբ.

բ) յուրահատուկ (հաստատագրված), որոնք հաշվարկվում են կայուն դրույքաչափով` հարկման ենթակա ապրանքների չափման միավորի համար.

գ) խառը, երբ զուգակցվում են արժեքային (ադվալորային) և յուրահատուկ (հաստատագրված) մաքսատուրքերը:

Հայաստանի Հանրապետության տնտեսության շահերը պաշտպանելու և տնտեսական գործունեությունը խրախուսելու նպատակով կիրառվում են հետևյալ մաքսատուրքերը`

ա) հակազդման` ի պատասխան Հայաստանի Հանրապետության հանդեպ առանձին անձանց, պետությունների կամ դրանց միությունների խտրական գործողությունների.

բ) խրախուսման` առանձին երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի դրույքաչափերը նվազեցնելու նպատակով:

 

Հոդված 102. Մաքսատուրքի դրույքաչափերը

 

1. Մաքսատուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`

Ծածկագիրն ըստ
ԱՏԳԱԱ-ի
Ապրանքի նկարագիրը Ներմուծում Արտահանում
01 Կենդանի կենդանիներ 0 0
02 Միս և մսի սննդային ենթամթերքներ 10 0
03 Ձկներ և խեցգետնանմաններ, կակղամորթեր և ջրային այլ անողնաշարավորներ 10 0
0301 Կենդանի ձուկ 0 0
04  Կաթնամթերք, թռչնի ձու, բնական մեղր, կենդանական ծագման սննդամթերքներ՝ այլ տեղում չհիշատակված կամ չներառված 10 0
0408 11  ձվի դեղնուց չորացրած 0 0
05  Կենդանական ծագում ունեցող մթերքներ` այլ տեղում չհիշատակված կամ չներառված 10 0
06 Կենդանի ծառեր և այլ բույսեր, սոխուկներ, արմատներ և բույսերի նմանատիպ այլ մասեր, կտրված ծաղիկներ և դեկորատիվ կանաչ 10 0
07 Բանջարեղեն և որոշ ուտելի արմատապտուղներ և պալարապտուղներ 10 0
0701 10 000 կարտոֆիլի սերմացու, թարմ կամ պաղեցրած 0 0
08 Ուտելի մրգեր և ընկույզներ, ցիտրուսային մշակաբույսերի և սեխի կեղևներ և կճեպներ 10 0
09 Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ և համեմունքներ 10 0
10 Հատիկաբույսեր 0 0
11  Ալրաղացա-ձավարային արդյունաբերության արտադրանք, ածիկ, օսլա, ինուլին, հացահատիկային սոսնձանյութ 10 0
1107 Ածիկ` բոված կամ չբոված 0 0
1108 Օսլա, ինուլին 0 0
1109 00 000 հացահատիկային սոսնձանյութ՝ չոր կամ խոնավ 0 0
12 Յուղատու սերմեր և պտուղներ, այլ սերմեր, պտուղներ և հատիկներ, դեղաբուjսեր և բույսեր տեխնիկական նպատակների համար, ծղոտ և անասնակեր 0 0
1206 00 արևածաղկի սերմեր` կոտորակված կամ չկոտորակված 10 0
13 Դոժխեժ բնական չմաքրված, բուսախեժեր, խեժեր և այլ բուսական հյութեր և լուծամզուքներ (էքստրակտներ) 0 0
1302 Բուսական հյութեր և լուծամզուքներ, պեկտինային նյութեր, պեկտինատներ և պեկտատներ, ագար-ագար և այլ սոսինձներ և բուսական ծագման խտարարներ՝ տեսքափոխված կամ չտեսքափոխված 10 0
14 Հյուսածո արտադրանքի պատրաստման համար բուսական նյութեր, բուսական ծագում ունեցող այլ մթերքներ՝ այլ տեղում չհիշատակված կամ չներառված 0 0
15 Կենդանական կամ բուսական ծագում ունեցող ճարպեր և յուղեր և դրանց ճեղքումից ստացվող նյութեր, պատրաստի սննդայուղեր, բուսական կամ կենդանական ծագում ունեցող մոմեր 10 0
1515 30 100 գերչակի յուղ և դրա թորամասեր, ամինոունդեկանային թթվի արտադրության համար՝ սինթետիկ մանրաթելի կամ արհեստական պոլիմերային նյութերի արտադրության մեջ օգտագործելու համար 0 0
16  Պատրաստի մթերքներ մսից, ձկից կամ խեցգետնանմաններից, կակղամորթերից կամ ջրային այլ անողնաշարավորներից 10 0
17  Շաքար և հրուշակեղեն շաքարից 10 0
1703 Մաթ՝ ստացված շաքարից առանձնացման կամ զտման արդյունքում 0 0
18  Կակաո և դրանից մթերքներ 10 0
1801 00 000  կակաո հատիկավոր, ամբողջական կամ կոտորակված, հում կամ բոված 0 0
19 Պատրաստի մթերքներ հացաբույսերի հատիկներից, ալյուրից, օսլայից կամ կաթից, հրուշակեղենի արտադրանք ալյուրից 0 0
1902 Մակարոնային արտադրանք, ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված, խորիզով (մսից կամ այլ մթերքներից) կամ առանց խորիզի, կամ պատրաստված այլ եղանակով՝ ինչպիսիք են սպագետին, մակարոնը, լապշան, կոտոշիկները, ռավիոլին, կաննելլոնին, կուսկուսը` սննդի մեջ օգտագործման համար պատրաստի կամ ոչ պատրաստի վիճակում 10 0
1904 Պատրաստի սննդամթերք, ստացված հացաբույսերի հատիկների կամ հացահատիկային մթերքների փքեցմամբ կամ բովմամբ (օրինակ՝ եգիպտացորենի փաթիլները), հատիկաբույսեր հատիկի կամ փաթիլների տեսքով (բացի եգիպտացորենի հատիկը)՝ այլ եղանակով մշակված (բացառությամբ մանր և խոշոր աղացված ալյուրը, ձավարը) նախապես խաշված կամ այլ եղանակով պատրաստված, այլ տեղում չհիշատակված կամ չներառված 10 0
1905 31 քաղցր չոր թխվածքաբլիթ 10 0
1905 32 վաֆլի և վաֆլու շերտեր 10 0
20 Մթերք` բանջարեղենի, մրգերի, ընկույզների կամ բույսերի այլ մասերի վերամշակումից ստացվող 10 0
21 Սննդամթերք` տարբեր 10 0
2102  Խմորիչներ (ակտիվ կամ ոչ ակտիվ) 0 0
22  Ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ 10 0
23  Սննդաարդյունաբերության մնացորդներ և թափոններ, կենդանիների համար պատրաստի կերեր 0 0
2309 10 շների կամ կատուների համար կեր՝ բաժնեծրարված մանրածախ վաճառքի համար 10 0
24  Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինողներ 0 0
2402  Սիգարներ, ծայրը կտրած սիգարներ, սիգարելլաներ (բարակ սիգարներ) և սիգարետներ՝ ծխախոտով կամ դրա փոխարինիչներով 10 0
25 Աղ, ծծումբ, հող և քար, ծեփագործական նյութեր, կիր և ցեմենտ 0 0
2501 00 910 աղ՝ սննդի մեջ օգտագործման համար 10 0
2515 Մարմար, տրավերտին կամ կրաքարային տուֆ, էկաուսին և այլ կրաքարեր հուշարձանների կամ շինարարության համար 2.5 գ/սմ3 կամ ավելի տեսակարար կշռով, և ալեբաստր` խոշոր կոտորակված կամ չկոտորակված, սղոցված կամ չսղոցված, կամ այլ եղանակով բլոկների կամ ուղղանկյուն (ներառյալ` քառակուսին) սալերի մասնատված 10 0
2516 Գրանիտ, ծիրանաքար, բազալտ, ավազաքար և այլ քարեր՝ հուշարձանների կամ շինարարության համար, խոշոր կոտորակված կամ չկոտորակված, սղոցված կամ չսղոցված, կամ այլ կերպ բլոկների կամ ուղղանկյուն (ներառյալ` քառակուսին) սալերի մասնատված 10 0
2518  Դոլոմիտ՝ կալցինացված կամ չկալցինացված, թանձրացած կամ չթանձրացած, ներառյալ` դոլոմիտը խոշոր կոտորակված կամ սղոցված, կամ այլ եղանակով բլոկների կամ ուղղանկյուն (ներառյալ` քառակուսին) սալերի մասնատված. դոլոմիտային խծուծված խառնուրդ 10 0
2523  Պորտլանդցեմենտ, կավահողային ցեմենտ, խարամային ցեմենտ, սուպերսուլֆատային ցեմենտ և համանման հիդրավլիկ ցեմենտներ՝ չներկված կամ ներկված, պատրաստի կամ թրծված բովախառնուրդի ձևով 10 0
26  Հանքաքար, մոխիր, խարամ 0 0
27  Հանքային վառելիք, նավթ և նավթավերամշակման արտադրանք, բիտումացված նյութեր, հանքային մոմեր 0 0
28  Անօրգանական քիմիայի արտադրանք, թանկարժեք մետաղների, հազվագյուտ մետաղների, ռադիոակտիվ տարրերի (էլեմենտների) և իզոտոպների օրգանական և անօրգանական միացություններ 0 0
29  Օրգանական քիմիական միացություններ 0 0
30  Դեղագործական արտադրանք 0 0
31  Պարարտանյութեր 0 0
32 Դաբաղման և ներկման լուծամզուքներ (էքստրակտներ), տանիններ և դրանց ածանցյալներ, ներկանյութեր, պիգմենտներ և այլ ներկող նյութեր, ներկեր ու լաքեր, մածիկներ և այլ մաստիկա, թանաք, տպագրական ներկ, տուշ 0 0
33 Եթերայուղեր և ռետինոիդներ, օծանելիքային, կոսմետիկական և հարդարման միջոցներ 0 0
34  Օճառ, մակերևութային ակտիվ օրգանական նյութեր, լվացող միջոցներ, օծող նյութեր, արհեստական և պատրաստի մոմանյութեր, մաքրման կամ փայլեցման համար բաղադրություններ, մոմեր և նմանատիպ արտադրանք, ծեփման համար մածուկներ, պլաստիլին, «ատամնաբուժական մոմ» և գիպսի հիմքով ատամնաբուժական բաղադրություններ 0 0
35  Սպիտակուցային նյութեր, վերափոխված (մոդիֆիկացված) օսլաներ, սոսինձներ, խմորիչներ (ֆերմենտներ) 0 0
36 Պայթուցիկ նյութեր, պիրոտեխնիկական արտադրանք, լուցկի, հրակիր համահալվածքներ, որոշ այրվող նյութեր 0 0
37 Լուսանկարչական և կինո-ապրանքներ 0 0
38  Քիմիական այլ արտադրանք 0 0
39  Պլաստմասսա և պլաստմասսայե արտադրանք 0 0
3917  Պլաստմասսայե խողովակներ, փողրակներ, ճկափողեր և դրանց կցամասեր (օրինակ՝ միացումներ, արմունկներ, կցաշուրթեր) 10 0
3917 10 արհեստական թաղանթներ (երշիկեղենի համար)` պնդեցված պրոտեիններից կամ թաղանթանյութերից 0 0
3917 21 100 էթիլենի պոլիմերներից կոշտ խողովակներ, փողրակներ և ճկափողեր անկարան և կտրված հատվածներ, որոնց երկարությունը գերազանցում է լայնական կտրվածքի առավելագույն չափը, մշակված կամ չմշակված մակերևույթով, սակայն որևէ այլ մշակման չենթարկված 0 0
3917 21 910 էթիլենի պոլիմերներից այլ կոշտ խողովակներ, փողրակներ  և ճկափողեր տեղակայված կցամասերով՝ քաղաքացիական ավիացիայի համար 0 0
3917 22 910 պրոպիլենի պոլիմերներից այլ կոշտ խողովակներ, փողրակներ և ճկափողեր, տեղակայված կցամասերով՝ քաղաքացիական ավիացիայի համար 0 0
3917 23 100 վինիլքլորիդի պոլիմերներից կոշտ խողովակներ, փողրակներ և ճկափողեր անկարան և կտրված հատվածներ, որոնց երկարությունը գերազանցում է լայնական կտրվածքի առավելագույն չափը, մշակված կամ չմշակված մակերևույթով, սակայն որևէ այլ մշակման չենթարկված 0 0
3917 23 910 վինիլքլորիդի պոլիմերներից այլ կոշտ խողովակներ, փողրակներ, ճկափողեր՝ տեղակայված կցամասերով քաղաքացիական ավիացիայի համար 0 0
3917 29 910 այլ պլաստմասսաներից այլ կոշտ խողովակներ, փողրակներ և ճկափողեր, տեղակայված կցամասերով՝ քաղաքացիական ավիացիայի համար 0 0
3917 31 100 ճկուն խողովակներ, փողրակներ և ճկափողեր՝ տեղակայված կցամասերով 27,6 ՄՊա ճնշմանը դիմացող, քաղաքացիական ավիացիայի համար 0 0
3917 32 910 այլ արհեստական թաղանթներ երշիկեղենի համար անկար և կտրատված հատվածներ, որոնց երկարությունը գերազանցում է լայնական կտրվածքի առավելագույն չափը, մշակված կամ չմշակված մակերևույթով, սակայն որևէ այլ մշակման չենթարկված 0 0
3917 33 100 կցամասերով, այլ նյութերի հետ չամրանավորված կամ չհամակցված պլաստմասսայե այլ ճկուն խողովակներ, փողրակներ և ճկափողեր, որոնք դիմանում են մինչև 27.6 ՄՊա ճնշմանը տեղակայված կցամասերով՝ քաղաքացիական ավիացիայի համար 0 0
3917 39 910 պլաստմասսայե այլ խողովակներ, փողրակներ և ճկափողեր՝ տեղակայված կցամասերով՝ քաղաքացիական ավիացիայի համար  0 0
3917 40 100 պլաստմասսայե կցամասեր` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
3922 Պլաստմասսայե լոգնոցներ, ցնցուղներ, կոնքեր ջրի հոսքի համար, կոնքեր լվացվելու համար, բիդեներ, զուգարանակոնքեր, դրանց համար նստոցներ ու կափարիչներ, ջրթափ բաքեր և համանման սանիտարատեխնիկական ապրանքներ 10 0
3923 Պլաստմասսայե իրեր ապրանքների տեղափոխման կամ փաթեթավորման համար՝ խցաններ, կափարիչներ, թասակներ և այլ իրեր խցանման համար 10 0
3924  Պլաստմասսայե ճաշի և խոհանոցային սպասք, տնային գործածության այլ իրեր և հարդարման առարկաներ 10 0
3925  Պլաստմասսայե շինարարական դետալներ այլ տեղում չհիշատակված կամ չներառված 10 0
3926 Պլաստմասսայե այլ իրեր և 3901-3914 ապրանքային դիրքերի այլ նյութերից իրեր 10 0
3926 90 100 պլաստմասսայե այլ իրեր և 3901-3914 ապրանքային դիրքերի այլ նյութերից իրեր, տեխնիկական նպատակների համար, այլ՝ քաղաքացիական ավիացիայի համար 0 0
40 Կաուչուկ, ռետին և դրանցից իրեր 0 0
4011 10 000 օդաճնշական ռետինե նոր անվադողեր և դողածածկաններ`  մարդատար ավտոմեքենաների համար (ներառյալ` բեռնա-մարդատար ավտոֆուրգոնները և սպորտային ավտոմեքենաները) 10 0
4012 11 000 օդաճնշական ռետինե անվադողեր և դողածածկաններ` վերականգնված, մարդատար ավտոմեքենաների համար (ներառյալ` բեռնա-մարդատար ավտոֆուրգոնները և սպորտային ավտոմեքենաները) 10 0
4012 12 000 օդաճնշական ռետինե անվադողեր և դողածածկաններ` վերականգնված, ավտոբուսների կամ բեռների փոխադրման և շարժիչային տրանսպորտային միջոցների համար 10 0
4012 20 900 այլ օդաճնշական անվադողեր և դողածածկաններ՝ օգտագործված 10 0
4013 10 100 ռետինե օդախցիկներ մարդատար ավտոմեքենաների համար  (ներառյալ` բեռնամարդատար ավտոֆուրգոնները և սպորտային ավտոմեքենաները) 10 0
4015 19 100 տնտեսական ձեռնոցներ վուլկանացված ռետինից 10 0
4015 19 900 այլ ձեռնոցներ, թաթմաններ և կիսաձեռնոցներ` վուլկանացված ռետինից 10 0
4015 90 000 հագուստ և հագուստի պարագաներ (բացի ձեռնոցներից, թաթմաններից և կիսաձեռնոցներից) վուլկանացված ռետինից, բացի կոշտ ռետինից, տարբեր նպատակների համար 10 0
4016 91 000 հատակի ծածկոցներ և գորգիկներ, վուլկանացված ռետինից, բացի կոշտ ռետինից 10 0
4016 92 000 գրասենյակային ռետիններ (լաստիկներ) 10 0
41 Անմշակ կաշվե հումք (բացի բնական մորթուց) և կաշի 0 0
42 Իրեր կաշվից, թամբի սարքեր և լծասարքեր, ճամփորդական պարագաներ, կանացի պայուսակներ և դրանց համանման ապրանքներ, կենդանիների աղիներից իրեր (բացի շերամաորդի մանրաթելից) 10 0
43 Բնական և արհեստական մորթի, դրանից իրեր 0 0
4303

Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ իրեր բնական մորթուց

10 0
44 Փայտանյութ և դրանից արտադրատեսակներ, փայտածուխ  0 0
45 Խցան և դրանից իրեր 0 0
46 Ծղոտից և հյուսելու համար այլ նյութերից իրեր, զամբյուղային և հյուսածո իրեր 10 0
47 Խյուս` փայտանյութից կամ այլ թելքավոր ցելյուլոզային նյութերից, վերականգնված թուղթ կամ ստվարաթուղթ (թղթի թափոններ) 0 0
48 Թուղթ և ստվարաթուղթ, իրեր թղթե զանգվածից, թղթից կամ ստվարաթղթից 0 0
4818 Զուգարանի և համանման թուղթ, թաղանթանյութի բամբակ կամ թաղանթանյութի մանրաթելից պաստառ՝ տնտեսական, կենցաղային կամ սանիտարահիգիենիկ նշանակության գլանափաթեթներով 36 սմ-ից ոչ ավելի լայնությամբ կամ կտրտած ըստ չափի կամ ձևի. թաշկինակներ, գեղարարային անձեռոցիկներ, սրբիչներ, սփռոցներ, սեղանի անձեռոցիկներ, մանկական խանձարուրներ, վիրախծուծներ, սավաններ և տնտեսական, կենցաղային, սանիտարահիգիենիկ կամ բժշկական նշանակության այլ ապրանք, հագուստեղեն և դրա պարագաներ և զարդեր` թղթանյութից, թղթից, թաղանթանյութի բամբակից կամ թաղանթանյութի մանրաթելի պաստառից 10 0
4819 Ստվարաթղթե մեծ տուփեր, արկղեր, տուփեր, պարկեր, պայուսակներ և այլ փաթեթավորման համար տարողություններ` թղթից, թաղանթանյութի բամբակից կամ թաղանթանյութի մանրաթելի պաստառից, տուփեր քարտարանների համար, նամակարկղեր և համանման իրեր թղթից կամ ստվարաթղթից՝ օգտագործվող հիմնարկություններում, խանութներում կամ համանման նպատակներով 10 0
49 Տպագրված գրքեր, թերթեր, պոլիգրաֆիական արդյունաբերության վերարտադրություններ և այլ արտադրանք, ձեռագրեր, մեքենագիր տեքստեր և պլաններ 0 0
50 Մետաքս 10 0
5002 00 000 հումք-մետաքս (չոլորած) 0 0
5004 00 մետաքսաթել (բացառությամբ՝ մանվածքը մետաքսի մնացորդներից) չբաժնեծրարված` մանրածախ վաճառքի համար 0 0
5005 00 մանվածք մետաքսի մնացորդներից՝ չբաժնեծրարված մանրածախ վաճառքի համար 0 0
5006 00 մետաքսե թել և մետաքսե թափոններից մանվածք՝ բաժնեծրարված մանրածախ վաճառքի համար, շերամի բնաթելից թելք 0 0
5007 10 000 գործվածք` մետաքսի սանրագզվածքից 0 0
5007 20 այլ գործվածքներ` պարունակող 85 զանգվ.% կամ ավելի մետաքսե թելեր կամ մետաքսե թափոններ, բացի մետաքսի սանրագզվածքից 0 0
5007 90 այլ գործվածքներ՝ մետաքսե թելերից կամ մետաքսի թափոններից 0 0
51  Բուրդ, կենդանիների նուրբ կամ կոշտ մազ, ձիու մազից մանվածք և գործվածք 0 0
52 Բամբակ 0 0
53 Այլ բուսական տեքստիլ թելեր, թղթե թելեր և գործվածք թղթե թելերից 0 0
54 Քիմիական թելեր 0 0
5407  Գործվածք` սինթետիկ համալիր թելերից, ներառյալ գործվածքները՝ պատրաստվող 5404 ապրանքային դիրքում դասակարգվող նյութերից 10 0
5407 10 000 գործվածքներ՝ պատրաստվող նեյլոնե կամ այլ պոլիամիդներից կամ պոլիեթերների բարձր ամրության թելերից 0 0
5407 20 գործվածքներ՝ պատրաստվող հարթ կամ նմանատիպ թելերից 0 0
5407 30 000 գործվածքներ՝ հիշատակված XI բաժնի 9-րդ ծանոթության մեջ 0 0
5407 41 000 սպիտակեցված կամ չսպիտակեցված այլ գործվածքներ՝  պարունակող 85 զանգվ. % կամ ավելի նեյլոնե կամ այլ պոլիամիդների թելեր 0 0
5407 42 000  ներկված այլ գործվածքներ՝ պարունակող 85 զանգվ. % կամ ավելի նեյլոնե կամ այլ պոլիամիդների թելեր 0 0
5407 43 000 տարբեր գույնի թելերից այլ գործվածքներ՝ պարունակող 85 զանգվ. % կամ ավելի նեյլոնե կամ այլ պոլիամիդների թելեր 0 0
5407 44 000 տպվածքով այլ գործվածքներ՝ պարունակող 85 զանգվ. % կամ ավելի նեյլոնե կամ այլ պոլիամիդների թելեր 0 0
5407 51 000 սպիտակեցված կամ չսպիտակեցված այլ գործվածքներ՝ պարունակող 85 զանգվ. % կամ ավելի տեքստուրիրացված պոլիեթերային թելեր 0 0
5407 52 000 ներկված այլ գործվածքներ՝ պարունակող 85 զանգվ. % կամ ավելի տեքստուրիրացված պոլիեթերային թելեր 0 0
5407 53 000 տարբեր գույնի թելերից այլ գործվածքներ՝ պարունակող 85 զանգվ. % կամ ավելի տեքստուրիրացված պոլիեթերային թելեր 0 0
5407 54 000 տպվածքով այլ գործվածքներ՝ պարունակող 85 զանգվ. % կամ ավելի տեքստուրիրացված պոլիեթերային թելեր 0 0
5407 61 այլ գործվածքներ՝ պարունակող 85 զանգվ. % կամ ավելի չտեքստուրիրացված պոլիեթերային թելեր 0 0
5407 69 այլ գործվածքներ՝ պարունակող 85 զանգվ. % կամ ավելի չտեքստուրիրացված պոլիեթերային թելեր՝ այլ 0 0
5407 71 000 սպիտակեցված կամ չսպիտակեցված այլ գործվածքներ՝ պարունակող 85 զանգվ. % կամ ավելի սինթետիկ թելեր 0 0
5407 72 000 ներկված այլ գործվածքներ՝ պարունակող 85 զանգվ. % կամ ավելի սինթետիկ թելեր 0 0
5407 73 000 տարբեր գույնի թելերից այլ գործվածքներ՝ պարունակող 85 զանգվ. % կամ ավելի սինթետիկ թելեր 0 0
5407 74 000  տպվածքով այլ գործվածքներ՝ պարունակող 85 զանգվ. % կամ ավելի սինթետիկ թելեր 0 0
5407 81 000 սպիտակեցված կամ չսպիտակեցված այլ գործվածքներ՝  պարունակող 85 զանգվ. %ից պակաս սինթետիկ թելեր, հիմնականում կամ բացառապես բամբակե մանրաթելերի հետ խառնված 0 0
5407 82 000  ներկված այլ գործվածքներ՝ պարունակող 85 զանգվ. %ից պակաս սինթետիկ թելեր, հիմնականում կամ բացառապես բամբակե մանրաթելերի հետ խառնված 0 0
5407 83 000 տարբեր գույնի թելերից այլ գործվածքներ՝ պարունակող 85 զանգվ. %ից պակաս սինթետիկ թելեր, հիմնականում կամ բացառապես բամբակե մանրաթելերի հետ խառնված 0 0
5407 84 000 տպվածքով այլ գործվածքներ՝ պարունակող 85 զանգվ. %ից պակաս սինթետիկ թելեր, հիմնականում կամ բացառապես բամբակե մանրաթելերի հետ խառնված 0 0
5407 91 000 այլ գործվածքներ սինթետիկ համալիր թելերից՝ սպիտակեցված կամ չսպիտակեցված 0 0
5407 92 000 այլ գործվածքներ սինթետիկ համալիր թելերից՝ ներկված 0 0
5407 93 000 այլ գործվածքներ սինթետիկ համալիր թելերից՝ տարբեր գույնի թելերից 0 0
5407 94 000  այլ գործվածքներ սինթետիկ համալիր թելերից՝ տպվածքով 0 0
5408  Գործվածքներ արհեստական համալիր թելերից, ներառյալ գործվածքները՝ պատրաստվող 5405 ապրանքային դիրքում դասակարգվող նյութերից 10 0
5408 10 000 գործվածքներ բարձր ամրության վիսկոզային թելերից 0 0
5408 21 000 այլ գործվածքներ՝ պարունակող 85 զանգվ. % կամ ավելի արհեստական թելեր կամ հարթ կամ նմանատիպ թելեր՝ սպիտակեցված կամ չսպիտակեցված 0 0
5408 22 այլ գործվածքներ՝ պարունակող 85 զանգվ. % կամ ավելի արհեստական թելեր կամ հարթ կամ նմանատիպ թելեր՝ ներկած 0 0
5408 23 այլ գործվածքներ՝ պարունակող 85 զանգվ. % կամ ավելի արհեստական թելեր կամ հարթ կամ նմանատիպ թելեր՝ տարբեր գույնի թելերից 0 0
5408 24 000 այլ գործվածքներ՝ պարունակող 85 զանգվ. % կամ ավելի արհեստական թելեր կամ հարթ կամ նմանատիպ թելեր՝ տպվածքով 0 0
5408 31 000 այլ գործվածքներ արհեստական համալիր թելերից՝ սպիտակեցված կամ չսպիտակեցված 0 0
5408 32 000 այլ գործվածքներ արհեստական համալիր թելերից՝ ներկված 0 0
5408 33 000 այլ գործվածքներ արհեստական համալիր թելերից՝ տարբեր գույնի թելերից 0 0
5408 34 000 այլ գործվածքներ արհեստական համալիր թելերից՝ տպվածքով 0 0
55  Քիմիական թելեր 0 0
56 Բամբակ, թաղիք կամ նրբաթաղիք և չգործված կտորեղեն, հատուկ մանվածք, լարաններ, ճոպաններ, պարաններ 0 0
57  Գորգեր և հատակի այլ մանածագործական ծածկոցներ 10 0
58 Հատուկ գործվածքներ, թափակար նրբախավով գործվածքներ, ժանյակներ, գոբելեններ, զարդարման նյութեր, ասեղնագործվածքներ 10 0
5801 Գործվածքներ խավավոր և գործվածքներ թավաթելից, բացի 5802 և 5806 ապրանքային դիրքերի գործվածքներից 0 0
5802  Գործվածքներ, խավավոր սրբիչային և համանման խավավոր գործվածքներ, բացի 5806 ապրանքային դիրքի նեղ գործվածքներից, թափակար նրբախավով գործվածքներ, բացի 5703 ապրանքային դիրքի արտադրատեսակներից 0 0
5803  Գործվածքներ ոլորազարդ (ցանցկեն) հյուսվածքով, բացի 5806 ապրանքային դիրքի նեղ գործվածքներից 0 0
5804 10 շղարշ և այլ ցանցահյուս պաստառներ 0 0
5804 21 ժանյակներ մեքենայական գործվածքի՝ քիմիական թելերից 0 0
5804 29  ժանյակներ մեքենայական գործվածքի՝ այլ մանածագործական նյութերից 0 0
5804 30 000 ժանյակներ ձեռքով գործված 0 0
5805 00 000  որմնագորգեր ձեռքով գործված` բելգիական, օբյուսոնյան, բովե և համանման որմնագորգերի տիպի և որմնագորգեր ասեղով կարված (օրինակ` հարթակարով, խաչակարով), պատրաստի կամ ոչ պատրաստի 0 0
5806 10 000 խավավոր գործվածքներ (ներառյալ սրբիչային նրբախավավորները և նմանատիպ նրբախավավոր գործվածքները) և տրեզային գործվածքներ 0 0
5806 20 000 այլ գործվածքներ՝ պարունակող 5 զանգվ. % կամ ավելի  առաձգական կամ ռետինե թելեր 0 0
5806 31 000 այլ գործվածքներ բամբակե մանվածքից 0 0
5806 32 այլ գործվածքներ քիմիական թելերից 0 0
5806 39 000 այլ գործվածքներ այլ մանածագործական նյութերից 0 0
5806 40 000  անմիջնաթելային գործվածքներ` սոսնձմամբ ամրացված (բոլդյուկ) 0 0
5807 10 պիտակներ, խորհրդանշաններ և նմանատիպ արտադրանք մանածագործական նյութերից` կտորներով, ժապավեններով կամ ըստ ձևի կամ չափի ձևված, բայց չասեղնագործված 0 0
5807 90 այլ պիտակներ, խորհրդանշաններ և նմանատիպ արտադրանք մանածագործական նյութերից` կտորներով, ժապավեններով կամ ըստ ձևի կամ չափի ձևված, բայց չասեղնագործված 0 0
5808 10 000 ժապավենաթել՝ հյուսված կտորով 0 0
5808 90 000 այլ ժապավենաթել՝ հյուսված կտորով 0 0
5809 00 000 գործվածքներ մետաղական թելերից և գործվածքներ մետաղացված թելերից՝ 5605 ապրանքային դիրքի, օգտագործվող հագուստեղենում, որպես կահույքի գործվածք կամ համանման նպատակներով, այլ տեղում չհիշատակված կամ չներառված 0 0
5810 10 ասեղնագործվածք` առանց տեսանելի հիմքի 0 0
5810 91 այլ ասեղնագործվածք` բամբակե մանվածքից 0 0
5810 92 այլ ասեղնագործվածք` քիմիական թելերից 0 0
5810 99  այլ ասեղնագործվածք` այլ մանածագործական նյութերից 0 0
5811 00 000  մգդակած մանածագործական նյութեր կտորով` բաղկացած մեկ կամ մի քանի մանածագործական նյութերի շերտերից, միացված փափուկ միջադիր շերտով՝ կարով կամ այլ եղանակով, բացի 5810 ապրանքային դիրքի ասեղնագործվածքներից 0 0
59 Մանածագործական նյութեր, ներծծված ծածկույթով կամ երկտակված, տեխնիկական նշանակության մանածագործական արտադրանք 0 0
5904 Լինոլեում` ըստ ձևի ձևված կամ չձևված, հատակի ծածկույթներ մանածագործական հիմքով, ըստ ձևի ձևված կամ չձևված 10 0
60  Տրիկոտաժե պաստառներ մեքենայագործ կամ ձեռագործ 0 0
61 Տրիկոտաժե հագուստի իրեր և պարագաներ` մեքենայագործ կամ ձեռագործ 10 0
62 Հագուստի իրեր և պարագաներ, բացի մեքենայագործ կամ ձեռագործ տրիկոտաժեղենից 10 0
63  Այլ պատրաստի մանածագործական արտադրանք, լրակազմեր, հագուստ և մանածագործական արտադրանք՝ նախկինում օգտագործված, լաթեղեն 10 0
64

Կոշկեղեն, զանկապաններ և նմանատիպ իրեր, դրանց մասեր

10 0
6406 Կոշիկի մասեր (ներառյալ` կոշկերեսը, ամրացված կամ չամրացված հիմնական միջատակով), հանովի միջատակեր, կրնկամասեր և նմանատիպ իրեր, զանկապաններ և նմանատիպ իրեր և դրանց մասեր 0 0
65 Գլխարկներ և դրանց մասեր 10 0
66 Անձրևային հովանոցներ, արևապաշտպան հովանոցներ, ձեռնափայտեր, ձեռնափայտ աթոռներ, ճիպոտներ, ձիավարության մտրակներ և դրանց մասեր 10 0
67  Մշակված փետուրներ և բմբուլ, իրեր` փետուրներից կամ բմբուլից, արհեստական ծաղիկներ, մարդու մազերից պատրաստված իրեր 10 0
68 Արտադրանք քարից, գիպսից, ցեմենտից, ասբեստից, փայլարից կամ նմանատիպ նյութերից 10 0
6812 90 100 քաղաքացիական ավիացիայի համար նախատեսված և 6812 դիրքին դասվող այլ ծածկագրերում չնշված ասբեստային մշակված մանրաթել. խառնուրդներ՝ ասբեստի կամ ասբեստի և մագնեզիումի կարբոնատի հիմքով. ապրանքներ այդ խառնուրդներից կամ ասբեստից (օրինակ` թելեր, գործվածքներ, հագուստեղեն, գլխարկներ, կոշկեղեն, ներդիրներ), ամրանավորված կամ չամրանավորված, բացի 6811 կամ 6813 ապրանքային դիրքի ապրանքներից 0 0
6813 10 100  արգելակոճղի պահպանակ ասբեստի կամ այլ հանքային նյութերի հիմքով` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
6813 90 100 ֆրիկցիոն նյութեր և դրանցից արտադրատեսակներ ասբեստի կամ այլ հանքային նյութերի հիմքով, այլ` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
69 Խեցեգործական արտադրատեսակներ 10 0
70 Ապակի և ապակուց պատրաստված արտադրատեսակներ 0 0
7004 Ապակի ձգված և փչված, թերթերով, գլանով, անդրադարձնող, կամ չանդրադարձնող շերտով, բայց չմշակված որևէ այլ եղանակով 10 0
7005 Ապակի ջերմահղկված և ապակի հղկված և ողորկված մակերեսով, թերթերով, կլանող, անդրադարձնող կամ չանդրադարձնող շերտով, բայց չմշակված որևէ այլ եղանակով 10 0
7009 Ապակե հայելիներ, շրջանակների մեջ կամ առանց շրջանակների, ներառյալ ետին ընթացքի տեսանելիության հայելիները 10 0
7010 90 310
701090410
701090430
701090450
701090470
701090510
701090530
701090550
701090570
շշեր, մինչև 2.5 լ և ավելի նոմինալ ծավալով` խմիչքների և ըմպելիքների համար՝ անգույն և գունավոր ապակուց 10 0
7013 Ճաշի և խոհանոցի ապակյա ամանեղեն, հարդարման և գրասենյակային ապակյա պարագաներ, ապակյա արտադրանք՝ բնակարանի հարդարման կամ համանման նպատակների համար (բացի 7010 կամ 7018 ապրանքային դիրքերի ապրանքներից) 10 0
7016 Բլոկներ սալարկման համար, շինարարության մեջ օգտագործվող սալեր, աղյուս, սալիկներ և այլ ապրանքներ մամլած կամ ձուլածո ապակուց, ամրանավորված կամ չամրանավորված, ապակյա խորանարդիկներ և այլ ոչ մեծ ապակյա ձևեր հիմքով կամ առանց հիմքի՝ խճանկարի կամ համանման հարդարային աշխատանքների համար. ապակիներ ապակյա նկարների համար և համանման ապակիներ` բազմաբջջավոր կամ փրփրապակի բլոկների, սալերի, սալիկների, թաղանթանման կամ այլ ձևերով 10 0
7018 Ապակյա ուլունքներ, մարգարիտին, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերին նմանակող ապրանքներ և համանման արդուզարդեր ապակուց, ապրանքներ պատրաստված ապակուց բացի բիժուտերիան, ապակյա աչքեր՝ բացի պրոթեզը, արձանիկներ և զարդարարական այլ առարկաներ ապակուց՝ մշակված զոդալամպով, բացի բիժուտերիան, ապակուց միկրոգնդիկներ՝ 1մմ-ից ոչ ավելի տրամագծով 10 0
71 Մարգարիտ, բնական կամ աճեցրած, քարեր թանկարժեք կամ կիսաթանկարժեք, թանկարժեք մետաղներ և մետաղներ երեսապատված թանկարժեք մետաղներով և դրանցից պատրաստված իրեր, զարդեղեն (բիժուտերիա), դրամներ 0 0
7101 Մարգարիտ բնական կամ աճեցված, մշակված կամ չմշակված, տեսակավորված կամ չտեսակավորված, բայց չշարված, չշրջանակված և չամրացված, բնական կամ աճեցրած մարգարիտ՝ տեղափոխման հարմարության համար ժամանակավորապես շարված 10 0
7113  Ոսկերչական իրեր և դրանց մասեր թանկարժեք մետաղներից կամ թանկարժեք մետաղներով երեսապատված մետաղներից 10 0
7114  Ապրանքներ և դրանց մասեր թանկարժեք մետաղներից կամ թանկարժեք մետաղներով երեսապատված մետաղներից` ոսկերիչների կամ արծաթագործ վարպետների կողմից պատրաստված 10 0
7115  Թանկարժեք մետաղներից կամ թանկարժեք մետաղներով երեսապատված մետաղներից պատրաստված իրեր՝ այլ 10 0
7117 Զարդեղեն (բիժուտերիա) 10 0
7118  Դրամներ 10 0
72 Սև մետաղներ 0 0
73  Արտադրատեսակներ սև մետաղից 0 0
7323 Ճաշի պարագաներ, խոհանոցային կարիքների համար այլ արտադրատեսակներ և դրանց մասեր սև մետաղներից, սև մետաղներից «բուրդ», ճիլոպներ խոհանոցային ամանեղեն մաքրելու համար, բարձիկներ մաքրելու և ողորկելու համար, ձեռնոցներ և համանման իրեր՝ սև մետաղներից 10 0
74  Պղինձ և արտադրատեսակներ պղնձից 0 0
75  Նիկել և արտադրատեսակներ նիկելից 0 0
76  Ալյումին և արտադրատեսակներ ալյումինից 0 0
7615

Ճաշի պարագաներ, խոհանոցային կամ այլ ապրանքներ՝ կենցաղային կարիքների համար և դրանց մասերը` ալյումինից, ճիլոպներ` խոհանոցային ամանեղենը մաքրելու համար, բարձիկներ` մաքրելու կամ ողորկելու համար,  սանիտարատեխնիկական սարքավորումներ և դրանց մասերը՝ ալյումինից

10 0
7615 11 000 ճիլոպներ` խոհանոցային ամանեղենը մաքրելու համար, բարձիկներ` մաքրելու կամ ողորկելու համար, ձեռնոցներ և նմանատիպ արտադրանք` ալյումինից 0 0
7615 19 ճաշի, խոհանոցային ապրանքներ կամ այլ ապրանքներ կենցաղային կարիքների համար և դրանց մասերը ալյումինից՝ այլ 0 0
7615 20 000 ալյումինից սանիտարատեխնիկական սարքավորումներ և նրանց մասերը 0 0
7616 Ալյումինե այլ արտադրատեսակներ 10 0
7616 10 000 մեխեր, կոճգամներ, պահունդներ (բացի 8305 ապրանքային դիրքում նշվածներից), պտուտակներ, հեղույսներ, մանեկներ, ներպտուտակվող կեռեր, գամեր, երիթներ, երիթակներ, տափօղակներ և համանման արտադրատեսակներ 0 0
7616 91 000 ալյումինե լարից գործվածք, վանդակաճաղեր, ցանցեր և ցանկապատեր 0 0
7616 99 ալյումինե այլ արտադրատեսակներ՝ այլ  0 0
78  Կապար և արտադրատեսակներ կապարից 0 0
79 Ցինկ և արտադրատեսակներ ցինկից 0 0
80 Անագ և արտադրատեսակներ անագից 0 0
81 Ոչ թանկարժեք այլ մետաղներ, մետաղախեցեղեն և ապրանքներ դրանցից 0 0
82 Գործիքներ, հարմարանքներ, դանակների արտադրատեսակներ, գդալներ և պատառաքաղներ, դրանց մասեր՝ ոչ թանկարժեք մետաղներից 0 0
8215 Գդալներ, պատառաքաղներ, կիսաններ, քափգիրներ, շերեփներ, բահիկներ խմորեղենի համար, մկրատներ ձկան համար, ունելի շաքարի համար և նմանատիպ խոհանոցային կամ ճաշի սպասքի պարագաներ՝ ոչ թանկարժեք մետաղներից 10 0
83  Ոչ թանկարժեք մետաղներից այլ արտադրատեսակներ 0 0
8303 00 չհրկիզվող պահարաններ, չհրկիզվող պահարաններ և դռներ, փակվող արկղեր բանկերի պահարաններում արժեքավոր իրերի պահպանման համար և համանման արտադրատեսակներ` զրահապատ և ամրացված, պատրաստված ոչ թանկարժեք մետաղից 10 0
84 Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական հարմարանքներ, դրանց մասեր 0 0
8415  Կայանքներ օդի որակավորման համար, սարքավորված շարժիչային օդափոխիչով և սարքերով՝ օդի ջերմաստիճանը և խոնավությունը փոխելու համար, ներառյալ օդաորակիչները (կոնդիցիոներները), որոնցում խոնավությունն առանձին չի կարգավորվում 10 0
8415 81 100  8415 ապրանքային դիրքի կայանքներ և սարքավորումներ ոչ պատուհանային և պատային տիպի, ներկառուցված սառնարանային կայանքով և փականով՝ սառեցում/տաքացում ցիկլի փոխմիացման համար (դարձափոխային ջերմային պոմպեր)` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
8415 82 100  8415 ապրանքային դիրքի կայանքներ և սարքավորումներ ոչ պատուհանային և պատային տիպի, ներկառուցված սառնարանային կայանքով` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
8415 83 100  8415 ապրանքային դիրքի կայանքներ և սարքավորումներ ոչ պատուհանային և պատային տիպի առանց  ներկառուցված սառնարանային կայանքի՝ քաղաքացիական ավիացիայի համար 0 0
8415 90 100 841581, 841582 կամ 841583 ենթադիրքերի օդի որակավորման կայանքների մասեր՝ քաղաքացիական ավիացիայի համար 0 0
8418  Սառնարաններ, սառցարաններ և այլ սառնարանային կամ սառցարանային սարքավորումներ՝ էլեկտրական կամ այլ տեսակի. ջերմային պոմպեր, բացի 8415 ապրանքային դիրքի օդի որակավորման կայանքներից 10 0
8418 10 100 զուգակցված սառնարան-սառցարաններ՝ արտաքին առանձին դռներով` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
8418 30 100 սառցարաներ «սնդուկ» տիպի, 800 լիտրից ոչ ավելի ծավալով՝ քաղաքացիական ավիացիայի համար 0 0
8418 40 100 սառցարանային պահարաններ ուղղահայաց տիպի, 900 լիտրից ոչ ավելի ծավալով՝ քաղաքացիական ավիացիայի համար 0 0
8418 61 100 սառնարանային կամ սառցարանային սարքավորումներ, այլ  ջերմային պոմպեր կոմպրեսիոնային տիպի՝ կոնդենսատորով որպես ջերմափոխանակիչ` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
8418 69 100 այլ սառնարանային և սառցարանային սարքավորումներ. ջերմային պոմպեր` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
8450 11 լվացքի մեքենաներ` կենցաղային կամ լվացքատների համար, ներառյալ մեքենաները՝ սարքավորված քամիչ հարմարանքով, չոր սպիտակեղենի 10 կգ ոչ ավելի ծավալով, լրիվ ավտոմատացված 10 0
8450 12 000 լվացքի մեքենաներ` կենցաղային կամ լվացքատների համար, ներկառուցված կենտրոնախույս քամիչ հարմարանքով, չոր սպիտակեղենի 10 կգ ոչ ավելի ծավալով 10 0
8450 19 000 այլ լվացքի մեքենաներ` կենցաղային կամ լվացքատների համար, չոր սպիտակեղենի 10 կգ ոչ ավելի ծավալով 10 0
8472 10 000 պատճենահան-բազմացնող մեքենաներ 10 0
85  Էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, դրանց մասեր,  ձայնագրող և ձայնավերարտադրող սարքեր, սարքեր՝ հեռուստատեսային պատկերի և ձայնի գրանցման և վերաարտադրության համար, դրանց մասեր և պարագաներ 10 0
8501 Էլեկտրական շարժիչներ և գեներատորներ (բացի էլեկտրագեներատորային կայանքներից) 0 0
8502 Էլեկտրագեներատորային կայանքներ և պտտվող էլեկտրական կերպափոխիչներ 0 0
8503 00  մասեր՝ նախատեսված բացառապես կամ հիմնականում 8501 կամ 8502 ապրանքային դիրքերի մեքենաների համար 0 0
8504 Էլեկտրական տրանսֆորմատորներ, ստատիկ էլեկտրական կերպափոխիչներ (օրինակ` ուղղիչներ), ինդուկտիվ կոճեր և դրոսելներ 0 0
8505 Էլեկտրամագնիսներ, հաստատուն մագնիսներ և արտադրատեսակներ՝ նախատեսված մագնիսացումից հետո հաստատուն մագնիսների վերափոխման համար, էլեկտրամագնիսային կամ հաստատուն մագնիսներով կապիչներ, սեղմակներ, պրկիչներ և համանման ֆիքսող հարմարանքներ, էլեկտրամագնիսական կցորդիչներ, օղագոտիներ և արգելակներ, էլեկտրամագնիսային վերհան գլխիկներ 0 0
8507 10 100 կապարային էլեկտրական կուտակիչներ մխոցային շարժիչների գործարկման համար` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
8507 20 100  կապարային էլեկտրական կուտակիչներ (ակումուլյատորներ), ներառյալ` դրանց համար նախատեսված զտիչները, ուղղանկյուն (այդ թվում` քառակուսի) կամ այլ ձևի, այլ՝   քաղաքացիական ավիացիայի համար 0 0
8507 30 100 էլեկտրական կադմիում-նիկելային կուտակիչներ (ակումուլյատորներ), ներառյալ` դրանց համար նախատեսված զտիչները, ուղղանկյուն (այդ թվում` քառակուսի) կամ այլ ձևի, այլ՝ քաղաքացիական ավիացիայի համար 0 0
8507 40 100 էլեկտրական երկաթ-նիկելային կուտակիչներ (ակումուլյատորներ), ներառյալ` դրանց համար նախատեսված զտիչները, ուղղանկյուն (այդ թվում` քառակուսի) կամ այլ ձևի, այլ՝ քաղաքացիական ավիացիայի համար 0 0
8507 80 100 այլ էլեկտրական կուտակիչներ (ակումուլյատորներ) ներառյալ` դրանց համար նախատեսված զտիչները, ուղղանկյուն (այդ թվում` քառակուսի) կամ այլ ձևի, այլ՝ քաղաքացիական ավիացիայի համար 0 0
8507 90 100 էլեկտրական կուտակիչների (ակումուլյատորների) մասեր ներառյալ` դրանց համար նախատեսված զտիչները, ուղղանկյուն (այդ թվում` քառակուսի) կամ այլ ձևի՝ քաղաքացիական ավիացիայի համար 0 0
8511 Էլեկտրասարքավորումներ ներքին այրման շարժիչների վառման կամ գործարկման համար` կայծից կամ վառելիքային խառնուրդի սեղմումից բոցավառումով (օրինակ` մագնիտո, վառքի կոճեր, վառքի մոմեր, շիկացման մոմեր, գործարկիչներ), գեներատորներ (օրինակ՝ հաստատուն և փոփոխական հոսանքի) և ընդհատիչներ՝ այդպիսի շարժիչների հետ օգտագործվող 0 0
8515 Մեքենաներ և ապարատներ էլեկտրական (այդ թվում` գազի էլեկտրական տաքացումով), լազերային կամ այլ լուսային կամ ֆոտոնային, գերձայնային, էլեկտրոնաճառագայթային, մագնիսաիմպուլսային կամ պլազմաաղեղային ցածր ջերմաստիճանային զոդման, բարձր ջերմաստիճանային զոդման կամ եռակցման համար՝ անկախ կտրման գործողություն կատարելու դրանց հնարավորությունից, էլեկտրական մեքենաներ և ապարատներ՝ մետաղների կամ մետաղակերամիկայի տաք փոշեպատման համար 0 0
8516 21 000 տարածության և բնահողի էլեկտրական տաքացման ջերմակուտակիչ ռադիատորներ 0 0
8516 29 այլ էլեկտրասարքեր՝ տարածության և բնահողի տաքացման համար 0 0
8516 80 100 քաղաքացիական ավիացիայի համար տաքացնող էլեկտրական դիմադրություններ 0 0
8517 11 000  անհաղորդալարային լսափողով հեռախոսային ապարատներ` հաղորդալարային կապի համար 0 0
8517 19 100  տեսախոսեր 0 0
8517 19 900 այլ հեռախոսային ապարատներ 0 0
8517 21 000 ֆաքսիմիլային ապարատներ 0 0
8517 22 000  հեռատպիչներ 0 0
8517 50 100 ապարատներ՝ կրող հաճախականությամբ հաղորդալարային կապի համակարգի համար 0 0
8517 50 900 ապարատներ՝ կապի թվային հաղորդալարային համակարգերի համար 0 0
8517 80 100 տնային խոսափողեր 0 0
8517 80 900  այլ էլեկտրական հեռախոսային կամ հեռագրային սարքեր հաղորդալարային կապի համար 0 0
8517 90 110 9517 50 100 ենթաենթադիրքի ապարատների էլեկտրոնային մոդուլներ 0 0
8517 90 190 9517 50 100 ենթաենթադիրքի ապարատների այլ մասեր 0 0
8517 90 820 այլ ապարատների էլեկտրոնային մոդուլներ 0 0
8517 90 880  այլ ապարատների մասեր՝ այլ 0 0
8518 10 100 խոսափողեր և դրանց տակդիրներ՝ քաղաքացիական ավիացիայի համար 0 0
8518 10 200 իկրոֆոններ, որոնք ունեն 300 հերցից մինչև 3.4 կիլոհերց հաճախականության շերտագիծ, 10 մմ տրամագիծ և 3 մմ ոչ ավելի բարձրություն՝ հեռահաղորդակցության համար օգտագործվող 0 0
8518 21 100 միայնակ բարձրախոսներ՝ մոնտաժված կորպուսի մեջ` քաղաքացիական ավիացիայի համար 0 0
8518 22 100 բարձրախոսների լրակազմեր՝ մոնտաժված մեկ կորպուսի մեջ՝ քաղաքացիական ավիացիայի համար 0 0
8518 29 100 բարձրախոսների մոնտաժված կամ չմոնտաժված մեկ կորպուսի մեջ, այլ՝ քաղաքացիական ավիացիայի համար 0 0
8518 29 200  բարձրախոսներ 300 հերցից մինչև 3.4 կիլոհերց հաճախականության շերտագիծ և 50 մմ ոչ ավելի տրամագիծ ունեցող՝ հեռահաղորդակցության համար օգտագործվող 0 0
8518 30 100 ականջակալներ և գլխամասային հարմարեցվող հեռախոսներ, զուգակցված կամ չզուգակցված խոսափողի հետ, և լրակազմեր, կազմված խոսափողից և մեկ կամ երկու բարձրախոսներից՝  քաղաքացիական ավիացիայի համար 0 0
8518 30 200 հեռախոսային հաղորդալարային լսափողեր 0 0
8518 40 100 ձայնային հաճախականության էլեկտրական ուժեղարարներ՝ քաղաքացիական ավիացիայի համար 0 0
8518 50 100 ձայնաուժեղարարային էլեկտրական լրակազմեր՝ քաղաքացիական ավիացիայի համար 0 0
8520 20 000 հեռախոսային ինքնապատասխանիչներ 0 0
8520 90 100 քաղաքացիական ավիացիայի համար մագնիտոֆոններ և այլ ձայնագրող ապարատներ, ներառող և չներառող ձայնի վերարտադրման սարքեր 0 0
8521 10 100 քաղաքացիական ավիացիայի համար տեսագրության  և տեսավերարտադրության ապարատներ, զուգակցված կամ չզուգակցված տեսաթյուների հետ 0 0
8522 90 100 քաղաքացիական ավիացիայի համար մոդուլներ և հանգույցներ՝ բաղկացած երկու կամ ավելի իրար միացված մասերից կամ բաղադրամասերից` 852090 ենթադիրքում դասակարգվող սարքավորումների համար 0 0
8522 90 510 հեռախոսային ինքնապատասխանիչների էլեկտրոնային մոդուլներ 0 0
8523 11 000 մագնիսական ժապավեններ չձայնագրված՝ 4 մմ ոչ ավելի լայնքով 0 0
8523 12 000 մագնիսական ժապավեններ չձայնագրված՝ 4 մմ ավելի, բայց 6.5 մմ ոչ ավել լայնքով 0 0
8523 13 000 մագնիսական ժապավեններ չձայնագրված՝ 6.5 մմ ավելի լայնքով 0 0
8523 20  մագնիսական սկավառակներ՝ չձայնագրված 0 0
8523 90 000 այլ պատրաստի կրիչներ՝ չձայնագրված 0 0
8524 31 000 սկավառակներ լազերային համակարգերի համար՝ ձայնից և պատկերից տարբերվող երևույթների վերարտադրման համար 0 0
8524 40 մագնիսային ժապավեններ՝ ձայնից և պատկերից զատ երևույթների վերարտադրության համար 0 0
8524 91 000 այլ կրիչներ՝ ձայնից և պատկերից զատ երևույթների վերարտադրման համար 0 0
8525 10 հաղորդող ապարատներ 0 0
8525 20 100 քաղաքացիական ավիացիայի համար ռադիոհեռագրային կամ ռադիոհեռախոսային ապարատներ 0 0
8525 30  հեռուստախցիկներ 0 0
8525 40  տեսախցիկներ կադր առ կադր պատկերման և տեսագրող խցիկներ այլ, թվային խցիկներ 0 0
8526 Ռադիոլոկացիոն, ռադիոնավագնացային ապարատուրա և հեռակառավարման ռադիոապարատուրա 0 0
8527 90 100 քաղաքացիական ավիացիայի համար ռադիոհեռախոսային և ռադիոհեռագրային կապի ապարատուրա, այլ (ընդունիչներ) 0 0
8528 12 900 էլեկտրոնային մոդուլներ՝ հաշվողական մեքենաներում ներկառուցելու համար 0 0
8528 13 000 հեռուստախցային կապի ընդունման ապարատներ՝ սև-սպիտակ կամ այլ մոնոքրոն պատկերման 0 0
8528 30 050 տեսապրոյեկտորներ հարթ դիսպլեյի օգնությամբ աշխատող, ունակ՝ վերարտադրելու հաշվողական մեքենայից ստացվող թվային ինֆորմացիան 0 0
8529 10 100 անտենաներ և անտենաների անդրադարձիչներ ամեն տեսակի, մասեր օգտագործող այդ արտադրանքների հետ՝ քաղաքացիական ավիացիայի համար 0 0
8529 90 100 քաղաքացիական ավիացիայի համար մոդուլներ և հանգույցներ՝ բաղկացած երկու կամ ավելի իրար միացված մասերից կամ բաղադրամասերից, 852610100, 852691110, 852691190 և 852692100 ենթաենթադիրքերում դասակարգվող սարքերի համար 0 0
8529 90 400  9525 10 500, 8525 20 910, 8525 20 990, 8529 40 110 և 8527 90 920 ենթաենթադիրքերի սարքերի մասեր 0 0
8530 Էլեկտրաազդանշանային սարքավորումներ, անվտանգությունն ապահովելու և (կամ) երկաթուղում, տրամվայի ուղիներում, ավտոմոբիլային ճանապարհներում, ներքին ջրային ուղիներում, կայանահրապարակներում, նավահանգստային կառույցներում կամ օդանավակայաններում երթևեկության կառավարման համար (բացի 8608 ապրանքային դիրքի սարքավորումներից) 0 0
8531 Էլեկտրասարքավորումներ ձայնա կամ տեսաազդանշանային (օրինակ՝ զանգեր, շչակներ, ինդիկատորային վահանակներ, պահակային ազդանշանային սարքեր, կամ սարքեր հրդեհային ազդանշան տալու համար) բացի 8512 կամ 8530 ապրանքային դիրքերի սարքավորումներից 0 0
8532  Էլեկտրական կոնդենսատորներ՝ հաստատուն, փոփոխական կամ ենթալարվող 0 0
8533 Էլեկտրական ռեզիստորներ (ներառյալ ռեոստատները և պոտենցիոմետրերը), բացի տաքացնող էլեմենտներից 0 0
8534 00 տպասխեմաներ 0 0
8535  Էլեկտրական ապարատուրա՝ կոմուտացիայի կամ էլեկտրական շղթաների պահպանության կամ էլեկտրական շղթաներին միացնելու համար կամ էլեկտրական շղթաներում (օրինակ՝ անջատիչներ, փոխարկիչներ, ընդհատիչներ, հալվող ապահովիչներ, շանթարգելներ, լարման սահմանափակիչներ, լարման ցատկերի մարիչներ, միացնող տուփեր, հոսանքի ընդունիչներ, հոսանքահաններ) 1000 Վ ավելի լարման համար 0 0
8536 Էլեկտրական ապարատուրա՝ կոմուտացիայի կամ էլեկտրական շղթաների պաշտպանության համար, կամ էլեկտրական շղթաներին կամ էլեկտրական շղթաներում միացումների համար (օրինակ՝ անջատիչներ, փոխանջատիչներ, ընդհատիչներ, ռելեներ, հալվող ապահովիչներ, տատանումների մարիչներ, խրոցակային եղանիկներ և վարդակներ, էլեկտրալամպերի համար կոթառներ, միացման տուփեր)՝ 1000 Վ-ից ոչ ավելի լարման համար 0 0
8537  Պուլտեր, վահանակներ, բարձակներ, սեղաններ, բաշխիչ վահաններ և այլ հիմքեր էլեկտրական ապարատների համար այլ սարքավորված երկու կամ ավելի 8535 կամ 8536 ապրանքային դիրքի սարքերով՝ էլեկտրական հոսանքի ղեկավարման կամ բաշխման համար, այդ թվում իրենց մեջ ընդգրկվող 90 խմբի սարքեր կամ հարմարանքներ և թվային ղեկավարման ապարատներ, բացի 8517 ապրանքային դիրքի կոմուտացիոն սարքերի 0 0
8538 Մասեր՝ նախատեսված բացառապես կամ հիմնականում 8535, 8536 կամ 8537 ապրանքային դիրքում նշված ապարատուրայի համար 0 0
8539 10 100 լույսի ուղղորդումով հերմետիկ լամպեր՝ քաղաքացիական ավիացիայի համար 0 0
8541 Դիոդներ, տրանզիստորներ և համանման կիսահաղորդչային սարքեր, լուսազգայուն կիսահաղորդչային սարքեր, ներառյալ լուսագալվանական տարրերը՝ հավաքված կամ չհավաքված որպես մոդուլ, ներկառուցված կամ չներկառուցված վահանի վրա, լուսարձակող դիոդներ. պյեզոէլեկտրական բյուրեղներ հավաքված 0 0
8542 Էլեկտրոնային ինտեգրալ և միկրոհավաքված սխեմաներ. 0 0
8543 11 000 իոնային պատվաստման տեղակայանքներ կիսահաղորդչային նյութերի լեգիրացման համար 0 0
8543 81 000 քարտեր և պիտակներ հատուկ նշագրումով, որոնց գործունեությունը հիմնված է մոտեցման սկզբունքի վրա 0 0
8543 89  այլ էլեկտրական մեքենաներ և ապարատներ՝ անհատական ֆունկցիաներ ունեցող, տվյալ խմբի այլ տեղում չհիշատակված և չներառված 0 0
8543 90 100 մոդուլներ և հանգույցներ, կազմված իրար միացված երկու և ավելի մասերից կամ դետալներից՝ օդանավերի գրանցիչների համար քաղաքացիական ավիացիայում 0 0
8543 90 200 էլեկտրոնային մոդուլներ՝ հաշվողական մեքենաներում տեղադրելու համար 0 0
8543 90 300  մասեր 8543 11 000, 8543 30 200, 8543 89 650 կամ 8543 89 730 ենթաենթադիրքի սարքերի համար 0 0
8544 Հաղորդալարեր մեկուսացված (ներառյալ արծնապատվածները կամ անոդավորվածները), մալուխներ (ներառյալ համառանցքայինը) և այլ մեկուսացված էլեկտրական հաղորդիչներ՝ միացնող հարմարանքներով կամ առանց դրանց, մալուխներ թելքաօպտիկական, կազմված անհատական պատյաններով թելքերից՝ անկախ նրանցից հավաքված են թե ոչ  էլեկտրահաղորդիչների կամ միացնող հարմարանքների հետ 0 0
8545 Ածխային էլեկտրոդներ, ածխային խոզանակներ, ածուխներ՝ լամպերի կամ մարտկոցների համար, և այլ իրեր՝ գրաֆիտից կամ ածխածնի այլ տեսակներից՝ մետաղի հետ կամ առանց մետաղի, էլեկտրատեխնիկայում կիրառվող 0 0
8546 Էլեկտրական մեկուսիչներ՝ ցանկացած նյութերից 0 0
8547 Ամրաններ մեկուսացնող՝ էլեկտրական մեքենաների համար, հարմարանքներ կամ սարքավորումներ, պատրաստված ամբողջովին մեկուսացնող նյութերից, հաշվի չառած որոշ մետաղական բաղադրիչները (օրինակ պարուրակային կոթառները), բացառապես հավաքման նպատակով ներկառուցված ֆորմավորման ժամանակ, բացի 8546 ապրանքային դիրքի մեկուսիչներից, փողրակներ լարանցման և դրանց միացումների մասեր, ոչ թանկարժեք մետաղներից, երեսպատված մեկուսացնող նյութով 0 0
8548 Ջարդոն և թափոն առաջնային էլեմենտների, սկզբնական մարտկոցների և էլեկտրական կուտակիչների (ակումուլյատորների), աշխատած և սպառված առաջնային էլեմենտներ, սկզբնական մարտկոցներ, էլեկտրական կուտակիչներ (ակումուլյատորներ), սարքավորումների և ապարատուրաների էլեկտրական մասեր, տվյալ խմբի այլ տեղում չնշված կամ չներառված 0 0
86 Երկաթգծի լոկոմոտիվներ կամ տրամվայի շարժիչավոր վագոններ, շարժակազմ և դրանց մասեր, երկաթգծի կամ տրամվայների ուղեգծային սարքավորումներ և սարքեր և դրանց մասեր, բոլոր տեսակի մեխանիկական (ներառյալ էլեկտրամեխանիկական) ազդանշանային սարքավորումներ 0 0
87 Ցամաքային տրանսպորտային միջոցներ, բացի գնացքների և տրամվայների շարժակազմերից և դրանց մասեր ու պարագաներ 10 0
8701 Տրակտորներ (բացի 8709 ապրանքային դիրքի տրակտորներից) 0 0
8702 Շարժիչային տրանսպորտային միջոցներ՝ նախատեսված 10 և ավելի մարդկանց՝ ներառյալ վարորդը, տեղափոխման համար 0 0
8703 90 100 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներ (տրոլեյբուսներ) 0 0
8704 Շարժիչային տրանսպորտային միջոցներ բեռները տեղափոխելու համար 0 0
8705 Շարժիչային տրանսպորտային միջոցներ, հատուկ նշանակության, բացի ուղևորների կամ բեռների տեղափոխման համար օգտագործվողներից (օրինակ բեռնատար ավտոմեքենաներ՝ վթարային նորոգման համար, ավտոամբարձիչներ, հրշեջ տրանսպորտային միջոցներ, ավտոբետոնախառնիչներ, ճանապարհները մաքրող, ջրող ավտոմեքենաներ, ավտոարհեստանոցներ, ռենտգենյան կայանքներով ավտոմեքենաներ) 0 0
8708 99 87018705 ապրանքային դիրքերի շարժիչավոր տրանսպորտային միջոցների մասեր պարագաներ՝ այլ 0 0
8709 Արդյունաբերական նշանակության տրանսպորտային միջոցներ, ինքնագնացներ, չսարքավորված վերամբարձ կամ բեռնող հարմարանքներով, օգտագործվող գործարաններում, պահեստներում, նավահանգիստներում և օդանավակայաններում՝ կարճ տարածություններում բեռների փոխադրման համար, երկաթուղային կայարանների հարթակներում օգտագործվող տրակտորներ, վերոհիշյալ տրանսպորտային միջոցների մասեր 0 0
8710 00 000 տանկեր և այլ մարտական ինքնագնաց զրահապատ տրանսպորտային միջոցներ, սպառազինությամբ կամ առանց սպառազինության և դրանց մասեր 0 0
8713 Շարժվելու անընդունակ մարդկանց համար սայլակներ, սարքավորված կամ չսարքավորված շարժիչով կամ տեղափոխման համար այլ մեխանիկական սարքերով 0 0
8714 Մասեր և պարագաներ 8711-8713 ապրանքային դիրքերում դասակարգվող տրանսպորտային միջոցների համար 0 0
88 Թռչող ապարատներ, տիեզերական ապարատներ և դրանց մասեր 0 0
89  Նավեր, նավակներ և լողարկող կառուցվածքներ 0 0
90 Գործիքներ և սարքեր օպտիկական, լուսանկարչական, կինեմատոգրաֆիական, չափիչ, հսկիչ, ճշգրիտ, բժշկական կամ  վիրաբուժական, դրանց մասեր և պարագաներ 0 0
9006 Ֆոտոխցիկներ (բացի կինոխցիկներից), լուսաբռնկիչներ և լամպ-բռնկիչներ, բացի 8539 ապրանքային դիրքի գազապարպման լամպերից 10 0
9006 10 100 նկարող սարքեր՝ օգտագործվող դիմակներ կամ ֆոտոձևանմուշներ պատրաստելու համար 0 0
9006 99 000  ֆոտոխցիկների, ֆոտոբռնկիչների և լամպ բռնկիչների մասեր և պարագաներ՝ այլ  0 0
9009 Լուսապատճենահանման մեքենաներ կոնտակտային տիպի կամ ներկառուցված օպտիկական համակարգով և թերմոպատճենահանման մեքենաներ 10 0
91 Ժամացույցներ և դրանց մասեր 10 0
9104 00 100 սարքավորումների հարթակների վրա տեղակայվող ժամացույցներ և համանման ժամացույցներ՝ ցամաքային տրանսպորտային միջոցների, թռչող ապարատների, տիեզերական ապարատների և նավերի համար՝ քաղաքացիական ավիացիայի համար 0 0
9108-9112, 9114  ժամացույցների մասեր 0 0
92  Երաժշտական գործիքներ և դրանց բնամասեր և պարագաներ 0 0
93 Զենք և զինամթերք, դրանց մասեր և պարագաներ 0 0
94 Կահույք, անկողնային պարագաներ, ներքնակներ, ներքնակի հիմնամասեր, բազմոցի բարձիկներ և կահույքի նմանատիպ լցոնված պարագաներ, այլ տեղում չհիշատակված կամ չներառված, լուսային ցուցանակներ, լուսային տախտակներ անունով կամ անվանումով կամ հասցեով և նմանատիպ արտադրատեսակներ, հավաքովի շինարարական կառուցվածքներ 10 0
9401 10 100 օդային տրանսպորտի միջոցներում օգտագործվող նստարաններ առանց կաշվե պատվածքի՝ օգտագործվող քաղաքացիական ավիացիայում 0 0
9402 Կահույք բժշկական, վիրաբուժական, ատամնաբուժական կամ անասնաբուժական (օրինակ՝ վիրաբուժական սեղաններ, սեղաններ զննման համար, հիվանդանոցային մահճակալներ մեխանիկական պարագաներով, ատամնաբուժական բազկաթոռներ), բազկաթոռներ պարագաներով՝ պտտման և միաժամանակ թեքման և բարձրացման համար, վերոհիշյալ արտադրատեսակների մասեր 0 0
9403 20 100 մետաղական կահույք, այլ քաղաքացիական ավիացիայի համար 0 0
9403 70 100 կահույք պլաստմասսայից՝ քաղաքացիական ավիացիայի համար 0 0
9405 10 100 ջահեր և էլեկտրական այլ լուսավորող սարքավորումներ ոչ թանկարժեք մետաղից կամ պլաստմասսայից՝ քաղաքացիական ավիացիայի համար 0 0
9405 60 100 լուսային ցուցանակներ, լուսատախտակներ անունով կամ անվանումով կամ հասցեով և համանման արտադրանք` ոչ թանկարժեք մետաղներից կամ պլաստմասսայից՝ քաղաքացիական ավիացիայի համար 0 0
9405 92 100 940510 կամ 940560 ենթադիրքի արտադրատեսակների մասեր պլաստմասսայից՝ քաղաքացիական ավիացիայի համար 0 0
9405 99 100 940510 կամ 940560 ենթադիրքի արտադրատեսակների այլ մասեր՝ ոչ թանկարժեք մետաղներից՝ քաղաքացիական ավիացիայի համար 0 0
9406 Հավաքովի շինարարական կառուցվածքներ 0 0
95 Խաղալիքներ, խաղեր և սպորտային մարզագույք, դրանց մասեր և պարագաներ 0 0
9504 Ապրանքներ զվարճանքների համար, սեղանի կամ սենյակային  խաղեր, ներառյալ սեղանները «Պինբոլ» խաղալու համար, բիլիարդ, խաղի հատուկ սեղաններ խաղատների համար և ավտոմատացված սարքավորումներ կեգելբանի համար 10 0
9506 Մարզագույք և սարքավորումներ` ընդհանուր ֆիզկուլտուրայով, մարմնամարզությամբ, թեթև ատլետիկայով, սպորտի այլ ձևերով (ներառյալ` սեղանի թենիսը) զբաղվելու կամ բացօթյա խաղերի համար` տվյալ խմբի այլ տեղերում չնշված կամ չներառված, լողավազաններ և ավազաններ երեխաների համար 10 0
9508 Կարուսելներ, ճոճանակներ, հրաձգարաններ և այլ ատրակցիոններ, շարժական կրկեսներ և շարժական գազանանոցներ, շարժական թատրոններ 10 0
96 Տարբեր պատրաստի իրեր 10 0
97  Արվեստի գործեր, հավաքածու կազմելու առարկաներ, հնաոճ իրեր 0 0

(Աղյուսակը լրաց. 26.12.00 ՀՕ-127, 25.09.02 ՀՕ-417-Ն, խմբ. 31.03.03 ՀՕ-537-Ն, փոփ. 06.12.04 ՀՕ-178-Ն, 24.12.04 ՀՕ-66-Ն)

2. Եթե սույն հոդվածի 1-ին կետով տվյալ ենթախմբին դասվող ապրանքատեսակի համար սահմանված է մաքսատուրքի այլ դրույքաչափ, քան ապրանքների այն խմբի համար, որին դասվում է այդ ենթախումբը, ապա, անկախ այդ խմբի համար սահմանված դրույքաչափից, կիրառվում է ապրանքների տվյալ ենթախմբի համար սահմանված դրույքաչափը:

3. Մաքսային գործի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների դասակարգման համար օգտագործվում է «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը» (ԱՏԳԱԱ):

4. Անկախ սույն հոդվածի 1-ին կետում սահմանված մաքսատուրքի դրույքաչափերից՝ 2203, 2204, 220410, 2205, 2206, 2207, 220820, 220830, 220840, 220850, 220860, 220870, 220890 ծածկագրերին դասվող ապրանքների համար մաքսատուրքը վճարվում է հետևյալ յուրահատուկ դրույքաչափերով՝

Ծածկագիրն
ըստ
ԱՏԳ ԱԱ-ի
Ապրանքի նկարագիրը չափման
միավորը

Մաքսատուրքի
դրույքաչափը
դրամով

ներմուծում արտահանում
2203 00 գարեջուր ածիկային 1լիտր 50 0
2204 Գինի խաղողի` բնական, ներառյալ` թնդեցվածները, խաղողի քաղցու, բացի 2009 ապրանքային դիրքում նշվածից 1լիտր 100 0
2204 10  Գինիներ փրփրուն 1լիտր 75 0
2205 Վերմուտ և խաղողի այլ բնական գինիներ` բուսական կամ անուշահոտ նյութերի հավելումով 1լիտր 140 0
2206 00 խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (օրինակ՝ սիդր, պերրի կամ տանձի սիդր, մեղրաըմպելիք), խառնուրդներ խմորման ենթարկված ըմպելիքներից և խմորման ենթարկված ըմպելիքների ու ոչ ալկոհոլային ըմպելիքների խառնուրդներ    1լիտր 60 0
2207  Էթիլային սպիրտ՝ չբնափոխված 80 ծավ. % կամ ավելի սպիրտի խտությամբ, էթիլային սպիրտ և այլ սպիրտներ` բնափոխված ցանկացած խտության 1լ. 100% սպիրտի վերահաշվ.  70 0
2208 Էթիլային սպիրտ՝ չբնափոխված 80 ծավ. % պակաս սպիրտի խտությամբ, սպիրտային թուրմեր, լիկյորներ և սպիրտային այլ խմիչքներ, այդ թվում՝ 1լ. 100% սպիրտի վերահաշվ.    
2208 20 սպիրտային թուրմեր, ստացված խաղողի գինու կամ խաղողի մզվածքի թորման արդյունքում   1100 0
2208 30 վիսկի   370 0
2208 40 ռոմ և տաֆֆա   420 0
2208 50  ջին և գինու թրմօղի   450 0
2208 60 օղի   240 0
2208 70 լիկյորներ   600 0
2208 90 այլ սպիրտային խմիչքներ   240 0

(Աղյուսակը լրաց. 26.12.00 ՀՕ-127, խմբ. 31.03.03 ՀՕ-537-Ն)


Ծածկագիրն ըստ
ԱՏԳ ԱԱ-ի
Ապրանքի նկարագիրը Ներմուծում Արտահանում
8514 10 050 վառարաններ և դիմադրության խցեր՝ կիսահաղորդչային թիթեղաթերթերի հիմքի վրա, կիսահաղորդչային սարքեր պատրաստելու համար 0 0
8514 20 050 վառարաններ և խցեր գործող ինդուկցիոն կամ դիէլեկտրիկական կորուստների երևույթների հիմքով՝ կիսահաղորդչային թիթեղաթերթերի հիմքի վրա կիսահաղորդչային սարքեր պատրաստելու համար 0 0
8514 30 110 ինֆրակարմիր ճառագայթմամբ վառարաններ` կիսահաղորդչային թիթեղաթերթերի վրա կիսահաղորդչային սարքեր պատրաստելու համար 0 0
8514 30 910 այլ վառարաններ և խցեր՝ կիսահաղորդչային թիթեղաթերթերի վրա կիսահաղորդչային սարքեր պատրաստելու համար 0 0
8514 90 200 8514 10 050, 8514 20 050, 8514 30 110 կամ 8514 30 910 ենթաենթադիրքի մեքենաների մասեր 0 0
8517 30 000  կոմուտատորներ` հեռախոսային կամ հեռագրային կապի համար 0 0
8524 39 100  լազերային կարդացող համակարգերի համար սկավառակներ՝ այլ 0 0
8524 99 100 այլ կրիչներ` հրահանգների, տվյալների, ձայնի և պատկերի վերարտադրման համար, ձայնագրված մեքենայական ընթերցման համար մատչելի երկուական տեսքով 0 0
8525 20 910 հաղորդող սարքեր, իր մեջ ընդունող սարք ընդգրկող` կապի բջջային ցանցի համար (շարժական հեռախոսներ) 0 0
8525 20 990 այլ հաղորդող ապարատներ, իր մեջ ընդունող սարք ընդգրկող 0 0
8527 90 920 դյուրակիր ընդունիչներ` կանչի ազդանշաններ կամ փեյջինգային հաղորդագրություն ընդունելու համար 0 0
8529 10 150 ալեհավաքներ` ռադիոհեռագրային կամ ռադիոհեռախոսային սարքերի համար 0 0
8543 89 150 էլեկտրական մեքենաներ` թարգմանչի կամ բառարանի ֆունկցիաներով 0 0
8543 89 730 սարքավորումներ` կիսահաղորդչային սարքերի հերմետիզացման համար 0 0
8543 89 790 սարքեր` հաշվողական մեքենաներին և նրանց բլոկներին հնարավորություն ընձեռող աուդիոազդանշաններ մշակելու համար (ձայնային քարտեր) 0 0
9009 11 000  էլեկտրաստատիկ ֆոտոպատճենահանող մեքենաներ` սկզբնական պատկերը անմիջականորեն պատճենի վրա վերարտադրելու միջոցով աշխատող (ուղղակի գործընթաց) 0 0
9009 21 000 այլ ֆոտոպատճենահանող մեքենաներ` ներկառուցված օպտիկական համակարգով 0 0

(Աղյուսակը խմբ. 31.03.03 ՀՕ-537-Ն, փոփ. 24.12.04 ՀՕ-66-Ն)

(102-րդ հոդվածը լրաց. 26.12.00 ՀՕ-127, 25.09.02 ՀՕ-417-Ն, խմբ. 31.03.03 ՀՕ-537-Ն, փոփ. 06.12.04 ՀՕ-178-Ն, 24.12.04 ՀՕ-66-Ն)

 

Հոդված 103. Մաքսատուրքի հաշվարկումը և վճարումը

 

1. Մաքսային մարմինների կողմից մաքսատուրքի հաշվարկումն իրականացվում է հայտարարագրի ներկայացման օրվա դրությամբ` մաքսատուրքերի գործող դրույքաչափերով:

2. Մաքսատուրքի վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման օրվանից տասնօրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ընթացակարգով:

3. Մաքսատուրքը վճարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով` դրամով:

 

Հոդված 104. Մաքսատուրքի վճարումից ազատելը

 

1. Մաքսատուրքի վճարումից ազատվում են`

ա) «տարանցիկ փոխադրում» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.

բ) «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.

գ) «ժամանակավոր արտահանում» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.

դ) «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.

ե) «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.

զ) «ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.

է) «ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.

ը) «վերաներմուծում» և «վերաարտահանում» ռեժիմներով բաց թողնվող ապրանքները, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի.

թ) «ոչնչացում» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.

ժ) «ներմուծում անմաքս առևտրի խանութ» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.

ժա) այն տրանսպորտային միջոցները, որոնցով կանոնավոր կերպով իրականացվում են բեռների, ուղեբեռների և ուղևորների միջպետական փոխադրումները, ինչպես նաև այն գործիքները, վառելանյութը, պարենային ապրանքները, որոնք կարող են անհրաժեշտ լինել ճանապարհին, միջանկյալ կանգառներում կամ հիշյալ տրանսպորտային միջոցների անսարքությունները վերացնելու համար.

ժբ) արժույթը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շրջանառության մեջ դրված կամ չդրված հուշադրամները, դրանց նմուշները՝ պատրաստված թանկարժեք և այլ մետաղներից, արտարժույթը և արժեթղթերը.

ժգ) այն ապրանքները, որոնք ներմուծվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում: Օրենսդրությամբ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի տարբերակումն ըստ մարդասիրական օգնության և բարեգործական ու տեխնիկական բնույթի որոշում է մարդասիրական օգնությունը համակարգող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը.

ժդ) առևտրային կազմակերպությունների կողմից իրենց կանոնադրական հիմնադրամի համալրմանն ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված ապրանքները: Սույն ենթակետով նախատեսված արտոնությունից օգտվելուց հետո` երեք տարվա ընթացքում, դրանց օտարման դեպքում մաքսատուրքի գումարը, ներառյալ` դրա վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գանձումը, իրականացվում է սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով.

ժե) «ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմով բաց թողնվող ապրանքները:

2. Ցուցահանդեսների, միջազգային տոնավաճառների կամ նմանատիպ միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նմուշային քանակությամբ ապրանքների ներմուծումն ազատվում է մաքսային վճարներից, բացառությամբ մաքսավճարի:

(104-րդ հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328, 08.12.05 ՀՕ-3-Ն)

 

Հոդված 105. Ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների այլ արտոնությունները

 

1. Ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրք վճարելու որպես ուղեկցող բեռ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել ապրանքներ, որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը սույն օրենսգրքով սահմանված չէ 0 տոկոս և որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 150 հազ. դրամը:

2. Ֆիզիկական անձինք կարող են, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, մաքսային սահմանով առանց մաքսատուրք վճարելու տեղափոխել միջազգային փոստային առաքումներով փոխադրվող ապրանքներ, որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 20 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 50 հազ. դրամը:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված սահմաններում Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է ապրանքների առանձին տեսակների բնաիրային չափերը:

4. Սույն օրենսգրքի իմաստով` ուղեկցող բեռ է համարվում ֆիզիկական անձանց հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող, ինչպես նաև ֆիզիկական անձից անկախ պատճառներով ուշացած կամ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու պահին կորսված կամ սխալմամբ այլ տեղ ուղարկված ուղեբեռը:

5. Ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել իրենց վրա կրվող կամ ուղեբեռում գտնվող անձնական օգտագործման իրերը: Որպես այդպիսիք դիտվում են այն ապրանքները, որոնք`

ա) չունեն գործարանային փաթեթավորում, պիտակավորում և գտնվում են ուղեկցվող ուղեբեռում.

բ) ֆիզիկական անձինք կրում են իրենց վրա Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու պահին, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն սահմանված ապրանքատեսակների:

6. Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը:

Սույն կետով նախատեսված արտոնությունից նույն անձը կարող է օգտվել հինգ տարվա ընթացքում մեկ անգամ:

6.1. Օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդները ծառայության ավարտից հետո առանց մաքսատուրքի վճարման կարող են ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը:

Սույն կետով սահմանված գույքի բնաիրային չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել իրենց ժառանգական գույքը` մաքսային մարմիններին ժառանգության մասին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:

8. Նույն անձը սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված արտոնությունից 180 օրվա ընթացքում կարող է օգտվել մեկ անգամ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա ստեղծվող սահմանամերձ առևտրի շուկաների, երբ նույն անձը սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված արտոնությունից մեկ ամսվա ընթացքում կարող է օգտվել մեկ անգամ:

(105-րդ հոդվածը լրաց. 26.12.00 ՀՕ-127, փոփ. 11.12.02 ՀՕ-481-Ն, փոփ., լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն, լրաց. 22.03.06 ՀՕ-43-Ն, փոփ. 29.11.06 ՀՕ-214-Ն)

 

Հոդված 106. Մաքսատուրքի այլ արտոնությունները

 

Օրենքով կարող են սահմանվել մաքսատուրքի այլ արտոնություններ:

 

Հոդված 107. Ֆիզիկական անձանց և օտարերկրյա անձանց կողմից ապրանքների ներմուծումը

 

1. Ֆիզիկական անձանց և օտարերկրյա անձանց կողմից «ներմուծում` ազատ շրջանառության համար», «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար», «ժամանակավոր ներմուծում» և «վերաներմուծում» ռեժիմներով հայտարարագրված ակնհայտ առևտրային քանակության ապրանքները բաց թողնելու համար մաքսային մարմինները նրանցից պահանջում են`

ա) օտարերկրյա անձանց համար` ներկայացնել Հայաստանի Հանրապետության անձի հետ կնքված մատակարարման պայմանագիրը, իսկ հայտարարագրումն իրականացնում է մատակարարման պայմանագրի կողմ հանդիսացող Հայաստանի Հանրապետության անձը, կամ`

բ) օրենքով սահմանված կարգով գրանցվել որպես Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձ:

2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պահանջները չկատարելու դեպքում մաքսային մարմիններն արգելում են ապրանքների ներմուծումը:

3. Ակնհայտ առևտրային քանակության ապրանքների բնաիրային չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(Վերնագիրը փոփ. 11.12.02 ՀՕ-481-Ն)

(107-րդ հոդվածը փոփ., լրաց. 11.12.02 ՀՕ-481-Ն, լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն)

 

Հոդված 108. Մաքսատուրք գանձելը և վերադարձնելը: Պատասխանատվությունը մաքսատուրքը չվճարելու համար

 

1. Սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով հաշվարկվածից ավելի վճարված մաքսատուրքի գումարները, վճարողի ցանկությամբ, մաքսային մարմինների կողմից հաշվանցվում են մաքսային մարմիններին` վճարման ենթակա այլ պարտավորությունների հաշվին, կամ վերադարձվում են ոչ ուշ, քան վերադարձման մասին վճարողի դիմումն ստանալուց հետո` 30 օրվա ընթացքում:

2. Ավելի գանձված մաքսատուրքի գումարների վերադարձման կամ այլ պարտավորությունների հաշվին հաշվանցման դիմումն ընդունվում է դրանց վճարումից հետո` երկու տարվա ընթացքում:

3. Ապրանքներ տեղափոխող անձանց կողմից չվճարված կամ թերի վճարված մաքսատուրքի գումարը մաքսային մարմինների կողմից գանձվում է դրա վճարման պարտավորության առաջացման պահից` երեք տարվա ընթացքում:

4. Մաքսատուրքի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարողից գանձվում է տույժ` ժամանակին չվճարված մաքսատուրքի գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

(108-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-66-Ն)

 

գ լ ու խ  18

 

մաքսավճարներ

 

Հոդված 109. Մաքսավճարը

 

1. Մաքսավճարը սույն օրենսգրքով սահմանված կարգով և չափով գանձվող, պետական բյուջեում հաշվառվող պարտադիր վճար է, որն օգտագործվում է մաքսային գործի զարգացման և մաքսային մարմինների նյութատեխնիկական և սոցիալական բազայի ապահովման նպատակով:

2. Վերադաս մաքսային մարմինը յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հաշվետվություն` նախորդ տարում մաքսավճարի գումարների տնօրինման մասին:

 

Հոդված 110. Մաքսավճարի դրույքաչափերը

 

1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների, ինչպես նաև բանկերի կողմից տեղափոխվող արժույթի և արտարժույթի մաքսային ձևակերպումների իրականացման (բացառությամբ ապրանքների զննման և հաշվառման) համար գանձվում է 3,500 դրամ մաքսավճար:

2. Ապրանքների զննման և հաշվառման համար, բացառությամբ խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների, մաքսավճար գանձվում է`

ա) միևնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված մինչև մեկ տոննա քաշ ունեցող ապրանքների մաքսային հսկողության համար` 1,000 դրամ.

բ) միևնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված մեկ տոննայից ավելի քաշ ունեցող ապրանքների յուրաքանչյուր լրացուցիչ (կամ ոչ լրիվ) տոննայի համար` 300 դրամ:

3. Խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության, դրանց հաշվառման համար մաքսավճար գանձվում է մեկ ամսվա ընթացքում միևնույն պայմանագրի հիման վրա միևնույն ուղղությամբ տեղափոխվող ապրանքաքանակի համար 500,000 դրամի չափով:

4. Մաքսային մարմինների կողմից սահմանված տեղերից և աշխատանքային ժամերից դուրս ապրանքների մաքսային ձևակերպումների կամ դրանց հետ կապված առանձին գործողությունների կատարման համար մաքսավճարը գանձվում է սույն հոդվածով սահմանված դրույքաչափերի կրկնապատիկի չափով:

5. Մաքսային մարմինների կողմից յուրաքանչյուր փաստաթղթի (ձևաթղթի) տրամադրման համար գանձվում է 1,000 դրամ մաքսավճար: Սույն կետում նշված փաստաթղթերի ցանկը հաստատում է վերադաս մաքսային մարմինը:

6. Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների մաքսային ուղեկցման համար յուրաքանչյուր հարյուր կիլոմետրի համար գանձվում է 10,000 դրամ մաքսավճար: Ընդ որում, ապրանքների տարանցիկ փոխադրման ժամանակ (բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված և մաքսային ապահովման միջոցների կիրառման անհնարինության դեպքերի) ապրանքների մաքսային ուղեկցումը կատարվում է պարտադիր, իսկ մնացած դեպքերում` փոխադրողի ցանկությամբ` նրա գրավոր դիմումի հիման վրա:

7. Մաքսային մարմինների կողմից պատասխանատու պահպանության վերցված ապրանքների պահպանման համար մաքսավճարը գանձվում է`

ա) մինչև մեկ տոննայի համար` օրական 1,000 դրամ.

բ) մեկ տոննայից ավելի յուրաքանչյուր լրացուցիչ (կամ ոչ լրիվ) տոննայի համար` օրական 300 դրամ:

8. Տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության համար մաքսավճարը գանձվում է`

ա) մինչև 10 նստատեղով մարդատար ավտոմեքենաների համար` 2,000 դրամ.

բ) այլ տրանսպորտային միջոցների համար` 5,000 դրամ:

(110-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն)

 

Հոդված 111. Մաքսավճարի արտոնությունները

 

Մաքսավճարից ազատվում են`

ա) այն ապրանքները, որոնք մուտք են գործում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում: Օրենսդրությամբ (այդ թվում` միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի տարբերակումն ըստ բնույթի որոշում է մարդասիրական օգնությունը համակարգող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը.

բ) ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող այն ապրանքները, որոնց համար սույն օրենսգրքի 105 հոդվածով սահմանված է մաքսատուրքի արտոնություն.

գ) օրենսդրությամբ սահմանված կարգով «ժամանակավոր արտահանում» ռեժիմով արտահանվող և հետադարձ ներմուծվող մշակութային արժեքները.

դ) միջազգային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները` այդ փոխադրումների իրականացման ժամանակ:

 

Հոդված 112. Մաքսավճարի գումարի ինդեքսավորումը

 

Սկսած 2000 թվականի փետրվար ամսից` յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածի համար մաքսավճարի` սույն օրենքի 110 հոդվածով բացարձակ մեծությամբ (դրամով) սահմանված չափերն ավելացվում կամ պակասեցվում են տոկոսային արտահայտությամբ` նախորդ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված դրամի հաշվարկային փոխարժեքի միջին տարեկան փոփոխության չափով:

 

Հոդված 113. Մաքսավճար վճարելը և վերադարձնելը: Պատասխանատվությունը մաքսավճար չվճարելու համար

 

1. Սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով հաշվարկվածից ավելի վճարված մաքսավճարի գումարները, վճարողի ցանկությամբ, մաքսային մարմինների կողմից հաշվանցվում են մաքսային մարմիններին` վճարման ենթակա այլ պարտավորությունների հաշվին, կամ վերադարձվում են ոչ ուշ, քան վերադարձման մասին վճարողի դիմումն ստանալուց հետո` 30 օրվա ընթացքում:

2. Ավելի գանձված մաքսավճարի գումարների վերադարձման կամ այլ պարտավորությունների հաշվին հաշվանցման դիմումն ընդունվում է դրանց վճարումից հետո` մեկ տարվա ընթացքում:

3. Ապրանքներ տեղափոխող անձանց կողմից չվճարված կամ թերի վճարված մաքսավճարի գումարը մաքսային մարմինների կողմից գանձվում է դրա վճարման պարտավորության առաջացման պահից` երեք տարվա ընթացքում:

4. Մաքսավճարի վճարումն իրականացվում է համապատասխան ծառայությունների մատուցման պահից` եռօրյա ժամկետում, բայց ապրանքների բացթողնման պահից ոչ ուշ:

5. Մաքսավճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով` դրամով:

6. Մաքսավճարի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարողից գանձվում է տույժ` ժամանակին չմուծված մաքսավճարի գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

(113-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն)

 

բ ա ժ ի ն  6

 

մաքսային ձեվակերպում

 

գ լ ու խ  19

 

ընդհանուր դրույթներ

 

Հոդված 114. Մաքսային ձևակերպման իրականացումը

 

Ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումն իրականացվում է սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

(114-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-66-Ն)

 

Հոդված 115. Մաքսային ձևակերպման իրականացման վայրը և ժամանակը

 

1. Մաքսային ձևակերպումն իրականացվում է դրա համար վերադաս մաքսային մարմնի կողմից որոշված վայրերում` մաքսային մարմինների աշխատանքային ժամերի ընթացքում:

2. Ապրանքներ տեղափոխող անձի խնդրանքով և վերջինիս հաշվին ապրանքների մաքսային ձևակերպումը կատարող մաքսային մարմինը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, մաքսային ձևակերպումը կարող է իրականացնել այլ վայրում և մաքսային մարմնի աշխատանքային ժամերից դուրս:

 

Հոդված 116. Մաքսային ձևակերպմանը լիազորված անձի ներկայությունը

 

Ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համապատասխան լիազորություններ ունեցող անձինք պարտավոր են ներկա լինել մաքսային ձևակերպմանը:

 

Հոդված 117. Մաքսային ձևակերպման իրականացման լեզուն

 

Մաքսային ձևակերպումը, ներառյալ` փաստաթղթերի լրացումը, իրականացվում է հայերեն կամ վերադաս մաքսային մարմնի նախանշած, միջազգայնորեն ընդունված որևէ լեզվով:

 

Հոդված 118. Պետական այլ մարմինների ներգրավումը մաքսային ձևակերպմանը

 

Օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումն ավարտվում է այլ պետական մարմինների կողմից անասնաբուժական, ֆիտոսանիտարական, բնապահպանական և այլ հսկողության ավարտից հետո:

 

Հոդված 119. Մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքների և տրանսպորտային միջոցների օգտագործումն ու տնօրինումը

 

Մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքները և տրանսպորտային միջոցները չեն կարող տնօրինվել կամ օգտագործվել, բացառությամբ սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 120. Մաքսային ձևակերպման պարզեցված կարգը

 

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կամ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում առանձին ապրանքներ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելիս կամ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանելիս կարող են կիրառվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված մաքսային ձևակերպման պարզեցված կարգեր:

 

Հոդված 121. Մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ գործողությունների իրականացումը

 

1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխող կամ դրանց անմիջական փոխադրումն իրականացնող անձը, սույն օրենսգրքով սահմանված մաքսային գործի հետ կապված լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձինք կամ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ անհրաժեշտ լիազորություններ ունեցող այլ անձինք, մաքսային մարմնի պահանջով, պարտավոր են իրականացնել փոխադրում, կշռում կամ ապրանքի քանակի որոշման հետ կապված այլ միջոցառում, բեռնում, բեռնաթափում, փաթեթավորման վնասվածքների վերացում, փաթեթների բացում, փաթեթավորում կամ վերափաթեթավորում, մաքսային պահեստների և մաքսային հսկողության ներքո այլ այնպիսի տարածքների բացում, որտեղ կարող են գտնվել ապրանքներ և տրանսպորտային միջոցներ:

2. Մինչև մաքսային ձևակերպումների ավարտը սույն հոդվածի 1-ին կետում նշված գործողությունները կարող են իրականացվել միայն մաքսային մարմնի թույլտվությամբ:

(121-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-66-Ն)

 

Հոդված 122. Մաքսային ձևակերպման նպատակով ապրանքներից նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելը

 

1. Մաքսային ձևակերպման նպատակով մաքսային մարմիններն իրավունք ունեն վերցնել նմուշներ, փորձանմուշներ և կատարել հետազոտություններ:

2. Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներից վերցված նմուշները կամ փորձանմուշները մաքսային մարմնի թույլտվությամբ կարող են վերցվել նաև այդ ապրանքների նկատմամբ օրենքով բավարար իրավունքներ ունեցող անձանց կամ այլ պետական իրավասու մարմնի կողմից` համապատասխան հսկողություն իրականացնելու նպատակով:

3. Նմուշները կամ փորձանմուշները հետազոտություններ իրականացնելու համար վերցվում են նվազագույն բավարար քանակով:

4. Նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելու դեպքում կազմվում է արձանագրություն` վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով:

5. Նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելու գործընթացին ներկա են գտնվում այդ ապրանքների նկատմամբ օրենքով բավարար իրավունքներ ունեցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները: Մաքսային մարմնի պաշտոնատար անձինք ներկա են գտնվում այլ պետական մարմինների կամ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց կողմից ապրանքներից նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելուն:

6. Պետական իրավասու մարմինը կամ այդ ապրանքների նկատմամբ օրենքով բավարար իրավունքներ ունեցող անձն ապրանքներից նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելու դեպքում կրում է այդ գործողության հետ կապված բոլոր ծախսերը:

7. Ապրանքների ներկայացման օրվանից մինչև 10-րդ օրը ներառյալ, ապրանքների նկատմամբ օրենքով բավարար իրավունքներ ունեցող անձանց չներկայանալու դեպքում մաքսային մարմինն իրավունք ունի ապրանքներից նմուշներ կամ փորձանմուշներ վերցնել առանց նրանց ներկայության: Այս դեպքում նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելիս մասնակցում են երկու ընթերակա:

8. Ապրանքների նկատմամբ օրենքով բավարար իրավունքներ ունեցող անձը կամ վերջինիս ներկայացուցիչներն իրավունք ունեն ծանոթանալ հետազոտության արդյունքներին: Հայաստանի Հանրապետության այլ պետական իրավասու մարմիններն իրենց իրականացրած հետազոտությունների արդյունքների մասին տեղյակ են պահում մաքսային մարմիններին:

9. Մաքսային մարմինները չեն հատուցում այն ծախսերը, որոնք կրել է ապրանքներ տեղափոխող անձն ապրանքներից նմուշներ կամ փորձանմուշներ տրամադրելիս:

10. Ապրանքների նկատմամբ օրենքով բավարար իրավունքներ ունեցող անձը չի կրում ապրանքների հետազոտության գործընթացի հետ կապված ոչ մի ծախս, բացառությամբ այն դեպքի, երբ դա իրականացվում է նրա նախաձեռնությամբ:

11. Ապրանքներից նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

գ լ ու խ  20

 

մաքսային մարմինների կողմից ապրանքների եվ տրանսպորտային միջոցների պատասխանատու պահպանումը

 

Հոդված 123. Պատասխանատու պահպանումը

 

Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ապրանքները և տրանսպորտային միջոցները ենթակա են մաքսային մարմինների կողմից պատասխանատու պահպանման:

 

Հոդված 124. Պատասխանատու պահպանման վայրը

 

Ապրանքների և տրանսպորտային միջոցների պատասխանատու պահպանումն իրականացվում է մաքսային մարմինների կողմից նախանշված պատասխանատու պահպանության վայրերում:

 

Հոդված 125. Ապրանքները և տրանսպորտային միջոցները պատասխանատու պահպանության հանձնելիս մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերը

 

Մաքսային մարմինները պահանջում են պատասխանատու պահպանության հանձնվող ապրանքներին և տրանսպորտային միջոցներին վերաբերող միայն այնպիսի փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս բնութագրել այդ ապրանքները և տրանսպորտային միջոցները:

 

Հոդված 126. Պատասխանատու պահպանության ժամկետները

 

1. Պատասխանատու պահպանության հանձնված ապրանքները և տրանսպորտային միջոցները կարող են պահպանվել մինչև դրանց պահպանման համար օրենքով սահմանված վճարի գումարի հավասարվելն ապրանքի մաքսային արժեքին:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետը կարող է սահմանափակվել` ելնելով ապրանքների օգտագործման ժամկետից և պահպանման առանձնահատկություններից:

 

Հոդված 127. Պատասխանատու պահպանության ներքո ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ կիրառվող գործողությունները

 

Պատասխանատու պահպանության ներքո գտնվող ապրանքները և տրանսպորտային միջոցները կարող են`

ա) զննվել կամ հաշվառվել մաքսային մարմնի կամ, նրա թույլտվությամբ, դրանց նկատմամբ օրենքով բավարար իրավունքներ ունեցող անձանց կամ պետական իրավասու մարմինների կողմից.

բ) դրանցից վերցվել նմուշներ կամ փորձանմուշներ մաքսային մարմնի թույլտվության դեպքում.

գ) դրանց նկատմամբ օրենքով բավարար իրավունքներ ունեցող անձանց կողմից ենթարկվել այնպիսի գործողությունների, որոնք անհրաժեշտ են պահպանման նպատակով, ներառյալ` վնասված փաթեթավորման ուղղումը:

 

գ լ ու խ  21

 

հայտարարագրում

 

Հոդված 128. Ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրումը

 

1. Ապրանքները և տրանսպորտային միջոցները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, ենթակա են հայտարարագրման տարածաշրջանային կամ մասնագիտացված մաքսատներում կամ մաքսային կետերում վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով, եթե`

ա) դրանք տեղափոխվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով.

բ) փոփոխվում է դրանց նկատմամբ կիրառվող մաքսային ռեժիմը:

2. Հայտարարագրումն իրականացվում է վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով` գրավոր կամ բանավոր` նշելով ճշգրիտ տեղեկություններ` ապրանքների և տրանսպորտային միջոցների, դրանց տեղափոխման նպատակի մասին, ինչպես նաև մաքսային հսկողության և ձևակերպման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

3. Ապրանքները, անկախ իրենց քանակից և բնույթից, կարող են հայտարարագրվել մաս-մաս, սույն օրենսգրքով սահմանված ժամկետում, այդ թվում` նաև տարբեր մաքսային ռեժիմներով, եթե օրենքով և այլ իրավական ակտերով այլ բան նախատեսված չէ:

(128-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն)

 

Հոդված 129. Հայտարարագրման վայրը

 

1. Ապրանքները և տրանսպորտային միջոցները հայտարարագրվում են այն մաքսային մարմիններում, որոնցում իրականացվում է դրանց մաքսային ձևակերպումը:

2. Չբեռնված տրանսպորտային միջոցները և միայն ուղևորներ տեղափոխող տրանսպորտային միջոցները մաքսային մարմիններում հայտարարագրվում են մաքսային սահմանը հատելիս, բացառությամբ օդային տրանսպորտային միջոցների, որոնք հայտարարագրվում են ժամանման վայրում` օդանավակայաններում:

 

Հոդված 130. Մաքսային հայտարարագրի ներկայացման ժամկետները

 

1. Ապրանքների և տրանսպորտային միջոցների համար մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին է ներկայացվում մինչև ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողության միջոցների իրականացումը և այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողումը`

ա) ապրանքներ և դրանք տեղափոխող տրանսպորտային միջոցներ ներմուծելիս` ներմուծելուն հաջորդող տասնօրյա ժամկետում.

բ) ապրանքները և դրանք տեղափոխող տրանսպորտային միջոցները արտահանելիս` արտահանմանը նախորդող տասն օրվա ընթացքում:

2. Դատարկ և ուղևորներ տեղափոխող տրանսպորտային միջոցների համար մաքսային հայտարարագիրը ներկայացվում է`

ա) տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետություն ներմուծելիս` ներմուծման պահից երեք ժամվա ընթացքում.

բ) տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետությունից արտահանելիս` արտահանումից երեք ժամ առաջ:

3. Ֆիզիկական անձինք, մաքսային սահմանը հատելիս, իրենց կողմից տեղափոխվող ուղեկցվող բեռի մաքսային հայտարարագիրը ներկայացնում են ուղեկցվող բեռը մաքսային մարմինների հսկողությանը ներկայացնելու հետ մեկտեղ` մինչև մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության միջոցների իրականացումը:

 

Հոդված 131. Հայտարարատուն

 

1. Որպես հայտարարատու կարող է հանդես գալ ապրանքներ տեղափոխող անձը կամ նրա կողմից լիազորված անձը:

2. Որպես հայտարարատու կարող է հանդես գալ միայն Հայաստանի Հանրապետության անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվում են ապրանքներ:

3. Հայտարարատուն սույն օրենսգրքի համաձայն կրում է պատասխանատվություն` հայտարարագրված տեղեկությունների հավաստիության համար:

4. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ուղևորվող անգործունակ, ինչպես նաև 16 տարին չլրացած ֆիզիկական անձանց փոխարեն հայտարարագրումն իրականացնում են նրանց օրինական ներկայացուցիչները, որոնք կրում են սույն օրենսգրքով հայտարարատուի համար սահմանված պատասխանատվություն, այդ թվում` հայտարարագրված տեղեկությունների հավաստիության համար:

 

Հոդված 132. Հայտարարատուի իրավունքները և պարտականությունները

 

1. Մինչև հայտարարագրումը հայտարարատուն իրավունք ունի մաքսային հսկողության ներքո զննել և չափել ապրանքները և տրանսպորտային միջոցները, մաքսային մարմնի համաձայնությամբ վերցնել նմուշներ կամ փորձանմուշներ այն պայմանով, որ դրանք կներառվեն ներկայացված հայտարարագրում:

2. Հայտարարատուն պարտավոր է`

ա) իրականացնել ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրում` սույն օրենսգրքով նախատեսված կարգով.

բ) մաքսային մարմինների պահանջով ներկայացնել հայտարարագրվող ապրանքները և տրանսպորտային միջոցները.

գ) մաքսային մարմիններ ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ:

 

Հոդված 133. Մաքսային նպատակների համար ներկայացվող փաստաթղթերը և այլ տեղեկությունները

 

1. Հայտարարագրման ժամանակ մաքսային մարմիններ ներկայացվում են մաքսային նպատակների համար պահանջվող փաստաթղթեր և տեղեկություններ:

2. Մաքսային մարմինները հայտարարատուից իրավունք ունեն պահանջել միայն հայտարարագրման ենթակա տեղեկություններ և մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վերաբերյալ այնպիսի փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս ճշտել այդ տեղեկությունները:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկություններից և փաստաթղթերից բացի, սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում, մաքսային մարմիններն իրավունք ունեն պահանջել այլ տեղեկություններ և փաստաթղթեր:

 

Հոդված 134. Մաքսային հայտարարագրի ներկայացումը և ընդունումը

 

1. Հայտարարատուն մաքսային հայտարարագիրը ներկայացնում է մաքսային մարմին: Ներկայացված մաքսային հայտարարագիրը գրանցվում է մաքսային մարմնում, ինչի կապակցությամբ մաքսային մարմինը մաքսային հայտարարագրի վրա նշում է գրանցման հերթական համարը և գրանցման ամսաթիվը, ամիսը, տարին:

Ներկայացված մաքսային հայտարարագիրն ընդունում է մաքսային մարմինը, ինչի կապակցությամբ վերջինս մաքսային հայտարարագրի վրա նշում է ընդունման հերթական համարը, ամսաթիվը, ամիսը, տարին:

2. Մաքսային հայտարարագիրն ընդունելուց առաջ մաքսային մարմնի պաշտոնատար անձը պարտավոր է`

ա) ստուգել մաքսային հայտարարագրի լրացման կարգի պահպանման ճշտությունը.

բ) հայտարարատուին զգուշացնել ոչ ճիշտ հայտարարագրման համար նախատեսված պատասխանատվության մասին.

գ) բանավոր հարցմամբ ճշտել հայտարարագրված տեղեկությունների արժանահավատությունը.

դ) սույն կետի «ա» և «գ» ենթակետերում նշված գործողությունների հետևանքով անճշտությունների հայտնաբերման դեպքում հայտարարատուին առաջարկել ներկայացնել նոր հայտարարագիր` կատարելով դրանում համապատասխան փոփոխություններ և լրացումներ:

3. Մաքսային հայտարարագրի ընդունման պահից այն համարվում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթուղթ:

(Վերնագիրը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն)

(134-րդ հոդվածը լրաց., խմբ. 24.12.04 ՀՕ-66-Ն)

 

Հոդված 135. Մաքսային հայտարարագրում փոփոխություններ և լրացումներ կատարելը, մաքսային հայտարարագրի անվավեր համարումը

 

1. Մաքսային հայտարարագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել մինչև դրա ընդունումը:

Մաքսային հայտարարագրի ընդունումից հետո դրանում առկա անճշտությունները և (կամ) սխալները կարող են ճշտվել մաքսային հայտարարագիրն անվավեր համարելով և սույն հոդվածի 8-րդ կետով նախատեսված դեպքում՝ նոր մաքսային հայտարարագիր ներկայացնելով:

2. Եթե մաքսային հայտարարագրի ընդունումից հետո պարզվում է, որ դրանում կա անճշտություն կամ սխալ, ապա՝

ա) եթե կան մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթ սկսելու հիմքեր, ապա մաքսային մարմինը սկսում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթը: Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննման արդյունքում սույն օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված որոշում ընդունած պաշտոնատար անձը՝ սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, որոշումն ընդունելու օրվան հաջորդող օրը մաքսային հայտարարագրի անվավեր համարման միջնորդություն է ներկայացնում մաքսային մարմնի ղեկավարին.

բ) եթե մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթ սկսելու հիմքեր չկան, ապա հայտարարագիրն անվավեր է համարվում սույն հոդվածի 5-րդ կետում նշված հիմքերի առկայության դեպքում` սույն հոդվածի 6-րդ կետին համապատասխան:

3. Ընդունված մաքսային հայտարարագիրն անվավեր համարելու խնդրանքով հայտարարատուն կարող է դիմել մաքսային հայտարարագիրն ընդունած մաքսային մարմին:

4. Հայտարարագրի անվավեր համարման դիմումն ստանալու հաջորդ օրը, եթե սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթ չի սկսվել, ապա մաքսային մարմնի ղեկավարը կայացնում է հայտարարագրի անվավեր համարման մասին որոշում, իսկ եթե դիմումի ուսումնասիրման արդյունքում չեն բացահայտվում ընդունված մաքսային հայտարարագրի անվավեր համարելու` սույն հոդվածի 5-րդ կետում նշված հիմքերը, ապա դիմումը մերժվում է՝ գրավոր ներկայացնելով մերժման պատճառները:

5. Մաքսային հայտարարագիրը կարող է անվավեր համարվել, եթե ընդունված մաքսային հայտարարագրում կա անճշտություն կամ սխալ, կամ հայտարարագրված ապրանքները և (կամ) տրանսպորտային միջոցները փաստացի չեն տեղափոխվել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով, և այդ հանգամանքը հանգեցրել է կամ, հայտարարագիրն անվավեր չհամարելու դեպքում, կարող է հանգեցնել մաքսային կանոնների խախտման:

6. Մաքսային հայտարարագիրը կարող է անվավեր համարվել հայտարարատուի և մաքսային մարմնի փոխհամաձայնության դեպքում մաքսային մարմնի կողմից կամ դատական կարգով:

7. Անվավեր համարված հայտարարագրերը վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով հանվում են փաստաթղթաշրջանառությունից և տվյալների բազայից:

8. Եթե անվավեր համարված մաքսային հայտարարագիրը մաքսային մարմիններին ներկայացված է եղել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով փաստացի տեղափոխված ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների համար կամ այդպիսի ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ նախկինում կիրառված մաքսային ռեժիմը փոխելու համար, ապա հայտարարատուն պարտավոր է այդ ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների համար ներկայացնել նոր մաքսային հայտարարագիր՝ մաքսային հայտարարագիրն անվավեր համարելու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում, ընդ որում, մինչև նոր մաքսային հայտարարագրի հիման վրա բացթողումն անվավեր համարված մաքսային հայտարարագրով հայտարարագրված ապրանքները և (կամ) տրանսպորտային միջոցները գտնվում են մաքսային հսկողության տակ:

(135-րդ հոդվածը խմբ. 24.12.04 ՀՕ-66-Ն)

 

Հոդված 136. Ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրման պարզեցված կարգը

 

Մաքսային ձևակերպումների կատարելագործման նպատակով վերադաս մաքսային մարմինը կարող է սահմանել ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրման պարզեցված կարգ:

 

Հոդված 137. Նախնական հայտարարագրումը

 

1. Մինչև ապրանքները և տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելը հայտարարատուն կարող է կատարել դրանց նախնական հայտարարագրում, ինչը ենթակա է ճշգրտման` ապրանքները և տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելուց հետո:

2. Նախնական հայտարարագրման դեպքերը և կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:

 

բ ա ժ ի ն  7

 

մաքսային հսկողություն

 

գ լ ու խ  22

 

ընդհանուր դրույթներ

 

Հոդված 138. Մաքսային հսկողության իրականացումը և դրա ձևերը

 

1. Ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման կարգի պահպանումն ապահովելու նպատակով իրականացվում է մաքսային հսկողություն: Մաքսային հսկողության ենթակա են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող բոլոր ապրանքներն ու տրանսպորտային միջոցները, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

2. Մաքսային հսկողությունն իրականացվում է մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից`

ա) մաքսային նպատակներով անհրաժեշտ տեղեկությունների և փաստաթղթերի ստուգմամբ.

բ) մաքսային զննմամբ (ապրանքների և տրանսպորտային միջոցների զննում, անձի քննում` որպես մաքսային հսկողության առանձնահատուկ ձև).

գ) ապրանքների և տրանսպորտային միջոցների հաշվառմամբ.

դ) ֆիզիկական անձանց բանավոր հարցմամբ.

ե) հաշվառման և հաշվետվության համակարգերի կիրառման ստուգմամբ.

զ) մաքսային պահեստների, ազատ մաքսային պահեստների և ազատ տնտեսական գոտիների, անմաքս առևտրի խանութների, մաքսային հսկողության գոտիների և այլ շինությունների ու տարածքների զննմամբ, որտեղ կարող են գտնվել մաքսային հսկողության ենթակա ապրանքներ և տրանսպորտային միջոցներ կամ իրականացվել այնպիսի գործողություններ, որոնք ենթակա են մաքսային հսկողության.

է) մաքսային ապահովումների կիրառմամբ.

ը) օրենքով նախատեսված հսկողության այլ ձևերով.

թ) ապրանքների և տրանսպորտային միջոցների հետբացթողումային հսկողությամբ:

3. Մաքսային հսկողություն իրականացնելիս կիրառվում են այնպիսի տեխնիկական միջոցներ, որոնք կենդանիների, բուսականության և մարդու կյանքի ու առողջության համար անվտանգ են և չեն կարող վնասել ապրանքներին ու տրանսպորտային միջոցներին:

4. Մաքսային հսկողության իրականացման մեթոդիկան սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(138-րդ հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328, 31.03.03 ՀՕ-537-Ն)

 

Հոդված 139. Ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության տակ գտնվելու ժամկետներն ըստ մաքսային ռեժիմների

 

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները, ըստ մաքսային ռեժիմների, մաքսային հսկողության տակ են գտնվում`

ա) «ներմուծում` ազատ շրջանառության համար» և «վերաներմուծում» ռեժիմների դեպքում` ներմուծման պահից մինչև բացթողնման պահը.

բ) «արտահանում` ազատ շրջանառության համար» և «վերաարտահանում» ռեժիմների դեպքում` մաքսային մարմնում մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման պահից մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման պահը.

գ) «ժամանակավոր ներմուծում» և «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմների դեպքում` ներմուծման պահից մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման պահը.

դ) «ժամանակավոր արտահանում» և «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմների դեպքում` մաքսային մարմին մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման պահից մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման պահը.

ե) «տարանցիկ փոխադրում» ռեժիմի դեպքում` Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման պահից մինչև այդ տարածքից արտահանման պահը.

զ) «ներմուծում մաքսային պահեստ» և «ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմների դեպքում` ներմուծման պահից մինչև այլ ռեժիմով բացթողնման պահը.

է) «ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմի դեպքում՝ ներմուծման պահից մինչև բացթողնման պահը.

ը) «ներմուծում անմաքս առևտրի խանութ» ռեժիմի դեպքում` ներմուծման պահից մինչև իրացումը.

թ) «սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» ռեժիմի դեպքում` ներմուծման պահից մինչև բացթողնման պահը.

ժ) «ոչնչացում» մաքսային ռեժիմի դեպքում` ներմուծման պահից մինչև դրանց ոչնչացումը:

Անկախ սույն հոդվածի առաջին պարբերությամբ սահմանված հսկողության ժամկետներից, ներմուծվող ապրանքները ներմուծման պահից մինչև որևէ մաքսային ռեժիմով հայտարարագրվելը գտնվում են մաքսային հսկողության տակ:

(139-րդ հոդվածը խմբ. 29.05.02 ՀՕ-328, լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն)

 

Հոդված 140. Մաքսային հսկողության գոտիները

 

1. Մաքսային հսկողության իրականացման նպատակով, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցման կետերում, մաքսային ձևակերպումների տեղերում, մաքսային մարմինների գտնվելու վայրերում, վերադաս մաքսային մարմնի առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է ստեղծել մաքսային հսկողության գոտիներ:

2. Մաքսային հսկողության գոտու տարածքում առևտրային որևէ գործողության իրականացում, ապրանքների, տրանսպորտային միջոցների որևէ տեղաշարժ, անձանց, ներառյալ` այլ պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից իրենց իրավասության սահմաններում իրականացվող որևէ գործողություն (ներառյալ` մուտք գործելը և դուրս գալը) կարող է տեղի ունենալ միայն մաքսային մարմինների թույլտվությամբ և նրանց հսկողության ներքո, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

 

Հոդված 141. Մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները

 

1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ և տրանսպորտային միջոցներ տեղափոխող կամ այնպիսի գործունեություն իրականացնող անձինք, որոնց նկատմամբ մաքսային մարմիններն իրականացնում են վերահսկողություն, պարտավոր են մաքսային մարմիններ ներկայացնել մաքսային հսկողությունն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ, որոնց ցանկը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները, Հայաստանի Հանրապետության անձինք, իրենց նախաձեռնությամբ կամ մաքսային մարմինների գրավոր պահանջով ներկայացնում են մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ:

 

Հոդված 142. Մաքսային հսկողության իրականացմանը մասնագետների և փորձագետների ներգրավումը

 

Մաքսային մարմինները, մաքսային հսկողության իրականացման նպատակով, իրավասու են իրենց կողմից իրականացվող աշխատանքներին օրենսդրությամբ սահմանված կարգով ներգրավել պետական իրավասու մարմինների մասնագետներ և փորձագետներ:

 

Հոդված 143. Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց մուտքը մաքսային հսկողություն իրականացնելու համար նախատեսված շինություններ և տարածքներ

 

1. Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք, մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով, մաքսային մարմնի ղեկավարի հրամանով, իրավունք ունեն մուտք գործել անձանց այն շինություններն ու տարածքները, որտեղ կարող են`

ա) գտնվել մաքսային հսկողության ենթակա ապրանքներ և տրանսպորտային միջոցներ.

բ) գտնվել մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթեր.

գ) իրականացվել այնպիսի գործողություններ, որոնց հսկողությունն իրականացնում են մաքսային մարմինները:

2. Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից ֆիզիկական անձանց բնակարաններ մուտք գործելու կարգը սահմանվում է օրենքով:

 

Հոդված 144. Մաքսային ապահովման միջոցները և դրանց կիրառումը

 

1. Տրանսպորտային միջոցների, շինությունների և այլ վայրերի նկատմամբ, որտեղ գտնվում են կամ կարող են գտնվել մաքսային հսկողության ենթակա ապրանքներ կամ տրանսպորտային միջոցներ, և որտեղ իրականացվում են մաքսային մարմինների կողմից վերահսկվող գործողություններ, մաքսային մարմինների կողմից կարող են կիրառվել մաքսային ապահովման միջոցներ:

2. Մաքսային ապահովման միջոցներ կիրառվում են կնիքների, կապարակնիքների, դրոշմելու, թվային, տառային և այլ դրոշմավորման, նույնականացնող նշանների կիրառմամբ, դրոշմներ նշելով, նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելով, ապրանքների և տրանսպորտային միջոցների նկարագրությամբ, գծագրեր կազմելով, մասշտաբային պատկերների, լուսանկարների, իլյուստրացիաների պատրաստմամբ, ապրանքներն ուղեկցող փաստաթղթերի և մաքսային ապահովման այլ միջոցների օգտագործմամբ:

3. Մաքսային ապահովման միջոցները կարող են փոփոխվել կամ վերացվել միայն մաքսային մարմինների կողմից կամ նրանց թույլտվությամբ, բացառությամբ ապրանքների և տրանսպորտային միջոցների անվերադարձ կորստի, շոշափելի փչացման կամ ոչնչացման իրական վտանգի առկայության դեպքերի: Մաքսային մարմիններն անհապաղ պետք է տեղեկացվեն մաքսային ապահովման միջոցների փոփոխման կամ վերացման մասին, և պետք է ներկայացվեն նշված վտանգների գոյության ապացույցները:

 

Հոդված 145. Ապրանքների և տրանսպորտային միջոցների զննումը

 

1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման օրինականության ստուգման, հաշվառման, մաքսային վճարների գանձման նպատակով մաքսային մարմիններն իրավունք ունեն կատարել տրանսպորտային միջոցների և ապրանքների զննում:

2. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ և տրանսպորտային միջոցներ տեղափոխող կամ դրանց պահպանումն իրականացնող անձի ներկայացուցիչը պարտավոր է ներկա գտնվել զննմանը:

3. Ապրանքների և տրանսպորտային միջոցների զննման ժամանակ մաքսային մարմնի պաշտոնատար անձն ստուգում է հայտարարագրված տեղեկությունների արժանահավատությունը:

 

Հոդված 146. Ֆիզիկական անձանց ուղեբեռի զննումը

 

1. Տարածաշրջանային մաքսատան կամ մաքսային կետի պաշտոնատար անձն իրավունք ունի կատարել ուղեբեռի զննում` բացելով այն, երբ հիմքեր կան ենթադրելու, որ ֆիզիկական անձը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխում է այնպիսի ապրանքներ, որոնք այլ պետական մարմինների կողմից ենթակա են հսկողության, հաշվառման կամ մաքսային վճարներով հարկման, ինչպես նաև ապրանքներ, որոնց տեղափոխումն արգելված կամ սահմանափակված է:

2. Մաքսային մարմիններն իրավունք ունեն կատարել Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ ուղևորություն կատարող ֆիզիկական անձանց ուղեբեռի զննում, եթե հիմքեր կան ենթադրելու, որ դրանք պարունակում են տարանցիկ փոխադրման համար արգելված ապրանքներ:

3. Ֆիզիկական անձի ուղեբեռի զննումը կատարվում է միայն նրա կամ նրա կողմից լիազորված ներկայացուցչի ներկայությամբ:

4. Եթե ֆիզիկական անձը կամ նրա կողմից լիազորված ներկայացուցիչը բացակայում է, ապա ուղեբեռի զննումը կատարվում է`

ա) եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ ուղեբեռը պարունակում է մարդու կյանքին և առողջությանը, կենդանիների ու բույսերի համար վտանգ ներկայացնող կամ անձանց նյութական վնաս պատճառող ապրանքներ.

բ) ուղեբեռի ստացման օրվանից հետո` 30 օրվա ընթացքում, ֆիզիկական անձի կամ նրա կողմից լիազորված ներկայացուցչի չներկայանալու դեպքում.

գ) միջազգային փոստառաքումով ապրանքների առաքման դեպքում:

5. Ֆիզիկական անձի կամ նրա կողմից լիազորված ներկայացուցչի բացակայության դեպքում ուղեբեռի զննումը կատարվում է դրա փոխադրումը, առաքումը կամ պահպանումն իրականացնող կազմակերպության ներկայացուցչի ներկայությամբ:

 

Հոդված 147. Անձի քննումը

 

1. Անձի քննումը, որպես մաքսային հսկողության բացառիկ ձև, թույլատրվում է կատարել տարածաշրջանային կամ մասնագիտացված մաքսատան, մաքսային կետի պետի կամ նրա տեղակալի գրավոր որոշմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ուղևորվող կամ մաքսային հսկողության գոտում կամ միջազգային օդանավակայանի տարանցիկ ուղևորության գոտում ֆիզիկական անձն իր մոտ թաքցնում է մաքսանենգության օբյեկտ հանդիսացող ապրանքներ կամ այնպիսի ապրանքներ, որոնք մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտներ են կամ արգելված են Հայաստանի Հանրապետության տարածքում տարանցիկ փոխադրման համար:

2. Քննումն սկսելուց առաջ տարածաշրջանային կամ մասնագիտացված մաքսատան կամ մաքսային կետի պաշտոնատար անձը պարտավոր է ֆիզիկական անձին ներկայացնել տարածաշրջանային կամ մասնագիտացված մաքսատան, մաքսային կետի պետի կամ նրա տեղակալի գրավոր որոշումը, առաջարկել կամավոր հանձնել թաքցրած ապրանքները:

3. Անձի քննումը կատարվում է տարածաշրջանային կամ մասնագիտացված մաքսատան կամ մաքսային կետի` քննվողի հետ նույն սեռի պաշտոնատար անձի կողմից, նույն սեռի երկու ընթերակաների ներկայությամբ, սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխանող մեկուսացված սենյակում: Քննմանը չմասնակցող ֆիզիկական անձանց մուտքն այդ սենյակ պետք է բացառվի: Անձի մարմնի քննումը կատարվում է միայն բուժաշխատողի կողմից:

4. Անգործունակ, ինչպես նաև 16 տարին չլրացած ֆիզիկական անձանց քննումն իրականացվում է վերջիններիս օրինական ներկայացուցիչների ներկայությամբ:

5. Անձի քննման մեթոդիկան սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(147-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն)

 

Հոդված 148. Մաքսային զննման ընտրողականությունը

 

Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքները տարածաշրջանային կամ մասնագիտացված մաքսատան կամ մաքսային կետի կողմից կարող են առանց զննման բաց թողնվել` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

(148-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն)

 

Հոդված 149. Մաքսային հսկողության որոշակի ձևերից ազատումը

 

1. Սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում տարածաշրջանային կամ մասնագիտացված մաքսատունը կամ մաքսային կետը չի կիրառում մաքսային հսկողության առանձին ձևեր:

2. Մաքսային հսկողություն չկիրառելն անձանց չի ազատում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման կարգը պահպանելու պարտավորությունից:

3. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով անցնող ռազմական օդանավերը մաքսային զննության ենթակա չեն: Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով անցնող ռազմական և ռազմափոխադրական այն օդանավերը, որոնք Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հատուկ հանձնարարության համաձայն կատարում են ռազմաօպերատիվ բնույթի առաջադրանքներ, ինչպես նաև երթուղով շարժվող ռազմական տեխնիկան, ազատվում են զննումից: Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով անցնող օտարերկրյա ռազմական և ռազմափոխադրական օդանավերը, ինչպես նաև ռազմական տեխնիկան զննության ենթակա չեն:

4. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով անցնող զինծառայողներին պատկանող ապրանքները ենթակա են զննման, եթե օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

5. Այն զորամասերի հրամանատարները, որոնց կազմում տեղափոխվում է սույն հոդվածի 3-րդ կետում նշված ռազմական տեխնիկան, պատասխանատվություն են կրում այդ գործողությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի դրույթների պահպանման համար:

(149-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն)

 

Հոդված 150. Կրկնակի մաքսային հսկողությունն ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ

 

1. Ապրանքների և տրանսպորտային միջոցների կրկնակի մաքսային հսկողություն կարող է իրականացվել մաքսային մարմնի ղեկավարի կամ վերադաս մաքսային մարմնի մաքսային հսկողություն իրականացնող ստորաբաժանման ղեկավարի որոշման հիման վրա մինչև դրանց մաքսային հսկողության ներքո գտնվելու ժամկետի ավարտը:

2. Վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի որոշման հիման վրա ապրանքների և տրանսպորտային միջոցների կրկնակի մաքսային հսկողություն կարող է իրականացվել սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետի ավարտից հետո` 10 օրվա ընթացքում:

(150-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն)

 

Հոդված 1501. Ապրանքների տրանսպորտային միջոցների հետբացթողումային հսկողությունը

 

1. Անկախ սույն օրենսգրքի 139-րդ հոդվածում նշված ժամկետներից, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման օրինականության ստուգման, այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների հաշվառման, ինչպես նաև մաքսային վճարների հաշվարկման և վճարման ճշտության ստուգման նպատակով մաքսային մարմինները՝ սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև հայտարարատուի կամ ապրանքներ տեղափոխող անձի խնդրանքով, ապրանքների բաց թողումից հետո` երեք տարվա ընթացքում, իրավունք ունեն ստուգել հայտարարագրում նշված տեղեկությունների արժանահավատությունը, ինչպես նաև ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային սահմանով տեղափոխման փաստով պայմանավորված ապրանքներ տեղափոխող անձի կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությանը համապատասխան ստանձնած պարտավորությունների կատարման ճշտությունը:

2. Ապրանքների բացթողումից հետո հայտարարագրում նշված տեղեկությունների արժանահավատությունը, ինչպես նաև ապրանքներ տեղափոխող անձի ստանձնած` սույն հոդվածի 1-ին կետում նշված պարտավորությունների կատարումը ճշտելու նպատակով մաքսային մարմիններն իրավունք ունեն ստուգել բաց թողնված ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային սահմանով տեղափոխման և մաքսային սահմանով բացթողումից հետո դրանց հետագա շրջանառության վերաբերյալ տեղեկատվության աղբյուր հանդիսացող փաստաթղթերը:

3. Մաքսային մարմինների պահանջի դեպքում ապրանքներ տեղափոխող անձը կամ հայտարարատուն պարտավոր է մաքսային մարմիններին ներկայացնել սույն հոդվածի 2-րդ կետում նշված փաստաթղթերը, որոնք սույն կետում նշված պահանջի ներկայացման դեպքում հանդիսանում են մաքսային հսկողությունն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր:

4. Հետբացթողումային հսկողությունն իրականացվում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա: Հրամանում նշվում են մաքսային մարմնի անվանումը, ապրանքներ տեղափոխող անձի կամ հայտարարատուի անվանումը, մաքսային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, հետբացթողումային հսկողության նպատակը, հարցերը, ժամկետը և ընդգրկող ժամանակաշրջանը: Հրամանի երկու օրինակը ներկայացվում է ապրանքներ տեղափոխող անձին կամ հայտարարատուին: Վերջիններս պարտավոր են ստորագրել մեկ օրինակի վրա` հաստատելով, որ ծանուցված են մաքսային հսկողության անցկացման մասին: Ստորագրված օրինակը վերադարձվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձին:

Հետբացթողումային հսկողության հրամանով նշված ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 15 անընդմեջ աշխատանքային օր:

Ապրանքներ տեղափոխող անձի կամ հայտարարատուի մոտ սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետներում միևնույն գործարքի հսկողությունն իրականացվում է մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան մեկ անգամ: Եթե առկա են սույն օրենսգրքով սահմանված մաքսային հսկողություն իրականացնելու  իրավական հիմքեր, ապա մաքսային մարմինները կարող են իրականացնել կրկնակի հետառաքումային հսկողություն` Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր հանձնարարությամբ:

5. Մաքսային մարմինները իրավունք ունեն զննելու այն ապրանքներն ու տրանսպորտային միջոցները, որոնց կապակցությամբ անց է կացվում հետբացթողումային հսկողությունը,  եթե ապրանքներ տեղափոխող անձը կամ հայտարարատուն ունի այդ ապրանքներն ու տրանսպորտային միջոցները զննման ներկայացնելու հնարավորություն:

6. Հետբացթողումային հսկողության արդյունքներով խախտումներ և թերություններ հայտնաբերելու դեպքում կազմվում է սույն օրենսգրքի 209-րդ հոդվածում նշված արձանագրությունը: Խախտումներ և թերություններ չհայտնաբերելու դեպքում կազմվում է տեղեկանք, որում արձանագրվում են տեղեկանքը կազմելու ամսաթիվն ու տեղը, մաքսային մարմնի և ապրանքներ տեղափոխող անձի կամ հայտարարատուի անվանումները, ստուգման մասնակիցների կազմը, հետբացթողումային հսկողության նպատակը, ժամկետը, արդյունքները:

(1501 հոդվածը լրաց. 31.03.03 ՀՕ-537-Ն, 24.12.04 ՀՕ-66-Ն)

 

Հոդված 151. Մաքսային հսկողության իրականացման համար նմուշների և փորձանմուշների տրամադրումը, ապրանքների և տրանսպորտային միջոցների հետ կապված բեռնային և համանման այլ գործողությունները

 

1. Ապրանքներ տեղափոխող անձինք մաքսային մարմինների պահանջով պարտավոր են մաքսային հսկողության իրականացման համար տրամադրել նմուշներ և փորձանմուշներ, կատարել ապրանքների և տրանսպորտային միջոցների հետ կապված բեռնային և համանման այլ գործողություններ: Փոխադրողը պարտավոր է չխոչընդոտել այդ գործողությունների կատարմանը:

2. Նմուշները և փորձանմուշներն ուսումնասիրությունների համար տրամադրվում են բավարար նվազագույն քանակությամբ: Նմուշ կամ փորձանմուշ վերցնելու դեպքում մաքսային մարմինները ներմուծողին կամ նրա ներկայացուցչին տալիս են գրավոր տեղեկանք:

 

Հոդված 152. Ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողություն իրականացնելու ժամանակ ապրանքներ տեղափոխող և փոխադրող անձանց կամ նրանց ներկայացուցիչների ներկայությունը

 

1. Ապրանքներ տեղափոխող կամ փոխադրող անձը կամ նրա ներկայացուցիչն իրավունք ունի ներկա գտնվել ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության իրականացմանը:

2. Ապրանքներ տեղափոխող և փոխադրող անձինք մաքսային մարմինների պահանջով պարտավոր են ներկա գտնվել մաքսային հսկողության առանձին գործողությունների իրականացմանը:

 

Հոդված 153. Անձանց իրավունքները և պարտականությունները մաքսային հսկողության ժամանակ

 

1. Մաքսային հսկողության ժամանակ անձինք իրավունք ունեն`

ա) տալ բացատրություններ.

բ) օգտվել թարգմանչի ծառայություններից.

գ) օգտվել փաստաբանի կամ մասնագետի ծառայություններից.

դ) ծանոթանալ մաքսային հսկողության մեթոդներին.

ե) բողոքարկել մաքսային մարմնի պաշտոնատար անձի ապօրինի գործողությունները և անգործությունը.

զ) հսկողություն իրականացնող մարմնից ստանալ մաքսային հսկողության ընթացքում իր իրավունքների մասին պարզաբանում.

է) հարուցել միջնորդություններ:

2. Մաքսային հսկողության ժամանակ անձինք պարտավոր են կատարել մաքսային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի` սույն օրենսգրքի և այլ իրավական ակտերի դրույթներից բխող պահանջները, չխոչընդոտել մաքսային հսկողության իրականացմանը:

 

բ ա ժ ի ն  8

 

արժութային հսկողություն

 

գ լ ու խ  23

 

մաքսային մարմինների կողմից իրականացվող արժութային հսկողությունը

 

Հոդված 154. Մաքսային մարմինները որպես արժութային վերահսկողության գործակալներ

 

1. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները համարվում են արժութային վերահսկողության գործակալներ:

2. Արժութային հսկողություն իրականացնելիս մաքսային մարմինների` սույն հոդվածով նախատեսված գործառույթները և լիազորությունները որոշվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով:

 

Հոդված 155. Մաքսային մարմինների իրավասությունն արժութային հսկողություն իրականացնելիս

 

Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն արժութային հսկողություն են իրականացնում անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով Հայաստանի Հանրապետության արժույթի, Հայաստանի Հանրապետության արժույթով արտահայտված արժութային արժեքների տեղափոխման նկատմամբ:

 

Հոդված 156. Մաքսային մարմինների կողմից արժութային հսկողություն իրականացնելը

 

1. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից իրականացվող արժութային հսկողությունը մաքսային հսկողության բաղկացուցիչ մասն է:

2. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն արժութային հսկողություն իրականացնում են սույն օրենսգրքին և Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 157. Մաքսային մարմինների կողմից արժութային հսկողության հետևանքով բացահայտված իրավախախտումների համար պատասխանատվությունը

 

Մաքսային մարմինների կողմից արժութային հսկողության հետևանքով բացահայտված Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության խախտումների դեպքում խախտումներ կատարած անձինք կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

բ ա ժ ի ն  9

 

ապրանքի ծագման երկիր

 

գ լ ու խ  24

 

ընդհանուր դրույթներ ապրանքի ծագման երկրի վերաբերյալ

 

Հոդված 158. Ապրանքի ծագման երկիրը և դրա որոշման նպատակները

 

1. Ապրանքի ծագման երկիր է համարվում այն երկիրը, որտեղ դա ամբողջությամբ արտադրվել է կամ վերջին անգամ ենթարկվել է բավարար վերամշակման` համաձայն սույն բաժնով սահմանված չափանիշների:

2. Անհրաժեշտության դեպքում որպես ծագման երկիր կարող է դիտվել երկրների խումբը, մաքսային միությունը, աշխարհի կամ որևէ երկրի տարածաշրջանը:

3. Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (տեղական և օտարերկրյա) ծագման երկրի որոշումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը` սույն օրենսգրքով սահմանված կարգով:

4. Ապրանքի ծագման երկրի վկայականների և հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 159. Ապրանքի ծագման երկրի որոշման նպատակները

 

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների ծագման երկիրը որոշվում է դրանց նկատմամբ սակագնային և ոչ սակագնային կարգավորման, մաքսային վիճակագրության վարման և ծագման երկրի վկայականների և (կամ) հավաստագրերի տրամադրման նպատակով:

 

գ լ ու խ  25

 

ապրանքի ծագման երկրի որոշման կանոնները

 

Հոդված 160. Ամբողջությամբ մեկ երկրում արտադրված ապրանքի ծագման երկրի որոշման կանոնները

 

Ամբողջությամբ տվյալ երկրում արտադրված են համարվում`

ա) կենդանի կենդանիները, որոնք ծնվել և աճեցվել են տվյալ երկրում.

բ) կենդանիները, որոնք ձեռք են բերվել տվյալ երկրում որսորդության, թակարդելու, ձկնորսության (տվյալ երկրի տարածքային և ներքին ջրերում) կամ համանման այլ գործունեության հետևանքով.

գ) կենդանի կենդանիներից տվյալ երկրում ստացված արտադրանքը.

դ) տվյալ երկրում աճեցված, հնձված, քաղված կամ հավաքված բույսերը կամ բուսամթերքը.

ե) տվյալ երկրի տարածքից, ընդերքից կամ տարածքային և ներքին ջրերի հատակից ստացված, արդյունահանված օգտակար հանածոները և այլ բնական պաշարները, որոնք ընդգրկված չեն սույն կետի «ա»-«դ» ենթակետերում.

զ) տվյալ երկրում արտադրության, վերամշակման կամ սպառման հետևանք հանդիսացող մնացորդները և երկրորդային հումքը, որոնք պիտանի չեն կամ պիտանի են միայն որպես հումք.

է) տվյալ պետության դրոշն օրինականորեն կրող նավերով չեզոք ջրերում ձկնորսությամբ ձեռք բերված արտադրանքը.

ը) սույն կետի «է» ենթակետում նշված ապրանքներից տվյալ պետության դրոշն օրինականորեն կրող նավ-գործարաններում պատրաստված արտադրանքը.

թ) տվյալ երկրին պատկանող կամ վերջինիս կողմից վարձակալված տիեզերանավերում թռիչքի ընթացքում ստացված արտադրանքը.

ժ) տվյալ երկրում սույն կետի «ա»-«թ» ենթակետերում նշված արտադրանքից ստացված կամ արտադրված ապրանքները:

 

Հոդված 161. Ապրանքի արտադրությանը մեկից ավելի երկրների մասնակցության դեպքում ապրանքի ծագման երկրի որոշման կանոնները

 

1. Եթե ապրանքի արտադրությանը մասնակցել են մեկից ավելի երկրներ, ապա ծագման երկիր է համարվում այն երկիրը, որտեղ վերջին անգամ կատարվել են բավարար վերամշակման աշխատանքներ:

2. Բավարար վերամշակման չափանիշներ են համարվում այն աշխատանքները, որոնց հետևանքով`

ա) տեղի է ունեցել ԱՏԳԱԱ-ում ապրանքի ապրանքային ծածկագրի առաջին չորս նիշերից ցանկացածի փոփոխություն.

բ) տվյալ ապրանքի արտադրության մեջ օգտագործվող տվյալ երկրի ծագում ունեցող նյութերի արժեքի և ավելացված արժեքի տոկոսային բաժինը կազմում է արտադրանքի բացթողման (մատակարարման) գնի ոչ պակաս, քան 30 տոկոսը, ընդ որում, այդ գնի մեջ հաշվի չեն առնվում անուղղակի հարկերը, առևտրային վերադիրները, տրանսպորտային, ապահովագրման, պահպանման և համանման այլ ծախսերը:

3. Այն ապրանքները, որոնք արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում դասակարգված են որպես կոմպլեկտներ (կոմպլեկտավորված ապրանքներ) կամ դիտվում են որպես այդպիսիք, համարվում են այն երկրի ծագում ունեցող, որտեղ կոմպլեկտը հավաքվել է, եթե կոմպլեկտի` տվյալ երկրի ծագում չունեցող մասերի ընդհանուր արժեքը չի գերազանցում դրա արժեքի 45 տոկոսը:

 

Հոդված 162. Ծագման երկրի կանոնների կիրառման հերթականությունը

 

1. Ապրանքի ծագման երկիրը որոշելու համար սույն օրենսգրքի 160 և 161 հոդվածները, դրանց կետերը և ենթակետերը կիրառվում են ըստ հերթականության: Ընդ որում, յուրաքանչյուր հոդված, կետ կամ ենթակետ կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե նախորդ հոդվածով, կետով կամ ենթակետով անհնար է որոշել ապրանքի ծագման երկիրը:

2. Եթե ապրանքի ծագման երկիրն անհնար է որոշել սույն օրենսգրքի 160 և 161 հոդվածներին համապատասխան, ապա այդպիսին համարվում է այն երկիրը, որտեղ տվյալ ապրանքը վերջին անգամ հանվել է մաքսային հսկողությունից մինչև Հայաստանի Հանրապետություն հասնելը, բացառությամբ տարանցիկ փոխադրման և մաքսային պահեստներում (համանման պահպանման այլ վայրերում) ապրանքների մաքսային հսկողության տակ գտնվելու դեպքերի:

 

գ լ ու խ  26

 

ապրանքի ծագման երկրի որոշման կանոնների կիրառումը

 

Հոդված 163. Ապրանքի ծագման երկրի որոշման կանոնների հատուկ դրույթները

 

1. Անկախ սույն օրենսգրքի 161 հոդվածի 2-րդ կետի պահանջներից` ապրանքի բավարար վերամշակման չափանիշներ չեն համարվում`

ա) բացառապես ապրանքի նպատակային նշանակման մեջ կատարվող փոփոխությունները (օրինակ` մարդատար մեքենայից բեռնատարի հավաքում և այլն).

բ) ցանկացած ձևով կատարվող փաթեթավորման գործողությունները (օրինակ` շշալցում, փաթաթում և այլն).

գ) ներդաշնակ համակարգի կանոնների համաձայն` անավարտ ապրանքներն ավարտուն ապրանքների շարքում դասակարգելը կամ ավարտված, բայց չմոնտաժված արտադրանքը մոնտաժված ապրանքների շարքում դասակարգելը.

դ) պարզ հավաքման գործողությունները, մասնավորապես` մեկ այլ անվանման տակ դասակարգելի ապրանքներ ստանալու համար միավորների խրոցակային միացումը (օրինակ` մոնիտորի, ավտոմատ սնուցման միավորի, ստեղնաշարի, «մկնիկի» միացմամբ համակարգչի ստացում և այլն).

ե) բացառապես պաշտպանական միջոցների ավելացումը.

զ) ԱՏԳԱԱ-ի 01 (կենդանի կենդանիներ) ապրանքային խմբում դասակարգված ապրանքներից 02 (միս և մսի ենթամթերք) ապրանքային խմբի ապրանքներ ստանալը.

է) ապրանքների վաճառահանման և փոխադրման նախապատրաստական աշխատանքները (խմբաքանակների մասնատում, տեսակավորում, վերափաթեթավորում և այլն).

ը) արտադրանքի պահպանության, տեղափոխման և պահեստավորման համար անհրաժեշտ գործողությունները.

թ) ապրանքների կամ դրանց փաթեթավորման վրա նիշերի, պիտակների կամ այլ տարբերակող նշանների ամրացումը.

ժ) ապրանքների (բաղադրամասերի) խառնման միջոցով այնպիսի արտադրանքի ստացումը, որի բնութագրերն էապես չեն տարբերվում ելակետային բաղադրամասերի բնութագրերից.

ժա) սույն կետի «ա»-«ժ» ենթակետերում նշված երկու կամ ավելի գործողությունների համակցությունը:

2. Անկախ սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի պահանջներից` իրենց նպատակային նշանակման փոփոխությամբ ձեռք բերված ապրանքները համարվում են բավարար վերամշակված, եթե կատարված աշխատանքները բավարարում են սույն օրենսգրքի 161 հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված չափանիշներին:

3. Ապրանքի ծագման երկիրը որոշելիս ապրանքների հետ ներկայացված փաթեթավորող նյութերի և տարաների ծագումը հաշվի չի առնվում` սույն օրենսգրքի 161 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված կարգով ԱՏԳԱԱ-ի մաքսային դասակարգման փոփոխության վերաբերյալ սահմանված որևէ դրույթով: Փաթեթավորող նյութերի ու տարաների դասակարգումը կատարվում է ԱՏԳԱԱ-ում դասակարգման ենթակա ապրանքների հետ:

4. Ապրանքի ծագման երկիրը որոշելիս հաշվի չի առնվում`

ա) ապրանքի արտադրության համար օգտագործվող էներգիայի, վառելիքի, սարքավորումների, մեքենաների և գործիքների ծագման երկիրը.

բ) ապրանքը վերջնական տեսքի բերելու համար տեխնիկական գործընթացով չնախատեսված, բայց օգտագործված և ֆիզիկապես ապրանքում չընդգրկված նյութերի ծագման երկիրը.

գ) ապրանքների հետ միաժամանակ տեղափոխվող օժանդակ սարքերի, պահեստամասերի ծագումը, եթե դրանց քանակը և արժեքը բնորոշ են տվյալ ապրանքի համար, դրանց գինը ներառված է ապրանքի գնի մեջ, և դրանք ապրանքից առանձին ապրանքագրված չեն:

5. Սույն օրենսգրքի 161 հոդվածի 3-րդ կետով սահմանված կանոնի կիրառման նպատակով կոմպլեկտները կամ ներդաշնակ համակարգում որպես այդպիսիք սահմանված ապրանքները մի քանի ապրանքախմբերով (մասնատված) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվելու դեպքում`

ա) այդ մասին մաքսային մարմինները նախօրոք պետք է գրավոր տեղեկացվեն հայտարարատուի կողմից, որը պետք է հայտնի մասնատման պատճառները, յուրաքանչյուր ապրանքախմբի մասնացուցակը` ապրանքային համապատասխան ծածկագրերի նշումով, յուրաքանչյուր ապրանքախմբի մեջ մտնող ապրանքների արժեքը և ծագման երկիրը.

բ) մասնատված բոլոր ապրանքները միևնույն երկրից պետք է առաքվեն միևնույն առաքողի կողմից.

գ) ամբողջ խմբաքանակը պետք է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվի մաքսային մարմնի կողմից հայտարարագրի ընդունման օրվանից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում:

 

գ լ ու խ  27

 

ապրանքի ծագման երկրի հայտարարագրումը եվ հաստատումը

 

Հոդված 164. Ապրանքի ծագման երկրի հայտարարագրումը

 

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով հայտարարագրման ենթակա ապրանքների տեղափոխման ժամանակ հայտարարատուն, այլ տեղեկությունների հետ մեկտեղ, հայտարարագրում է տեղափոխվող ապրանքների ծագման երկիրը:

 

Հոդված 165. Ապրանքի ծագման երկրի հաստատումը

 

1. Ապրանքի ծագմանը վերաբերող հայտարարագրված տեղեկությունները հաստատվում են մաքսային մարմինների կողմից: Հայտարարագրված ծագման երկիրը հիմք է ընդունվում մաքսային մարմինների կողմից մաքսային ձևակերպումների կատարման համար, եթե, որպես ծագման միակ երկիր, նշված է`

ա) հայտարարատուի կողմից ներկայացված ապրանքի ծագման վկայականում կամ հավաստագրում` տրված ապրանքի ծագման երկրի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից.

բ) ապրանքի, դրա փաթեթավորման վրա և ապրանքն ուղեկցող փաստաթղթերում:

2. Ծագման երկրի վկայականի կամ հավաստագրի ներկայացումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների ծագման երկրի հաստատման համար պարտադիր պայման չէ:

3. Եթե ապրանքի, դրա փաթեթավորման վրա և ապրանքն ուղեկցող փաստաթղթերում նշվում են ապրանքի ծագման մեկից ավելի երկրներ կամ այդպիսիք նշված չեն, ապա`

3.1. ծագման հավաստագրի կամ վկայականի առկայության դեպքում մաքսային մարմինների կողմից հաստատվում է դրանցում նշված ծագման երկիրը.

3.2. ծագման հավաստագրի կամ վկայականի բացակայության դեպքում, եթե ապրանքի, դրա փաթեթավորման վրա և ապրանքն ուղեկցող փաստաթղթերում նշվում են տվյալ ապրանքի ծագման մեկից ավելի երկրներ, ապա`

ա) հայտարարատուի ընտրությամբ հայտարարագրվում և մաքսային մարմինների կողմից հաստատվում է ապրանքի, դրա փաթեթավորման վրա և ապրանքն ուղեկցող փաստաթղթերում նշված ծագման երկրներից որևէ մեկը,

բ) հայտարարագրված ապրանքների նկատմամբ կիրառվում է սույն հոդվածի 3.2-րդ կետի «ա» ենթակետում նշված երկրների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առավել բարձր դրույքաչափերի և ոչ սակագնային կարգավորման առավել խիստ միջոցների համակցումը.

3.3. ծագման հավաստագրի կամ վկայականի բացակայության դեպքում, եթե ապրանքի, դրա փաթեթավորման վրա և ապրանքն ուղեկցող փաստաթղթերում նշված չէ տվյալ ապրանքի ծագման որևէ երկիր, ապա կիրառվում են սույն հոդվածի 3.2-րդ կետի «բ» ենթակետի դրույթները` նույն կետի «ա» ենթակետում նշված երկրների փոխարեն դիտարկելով բոլոր երկրները` առանց սահմանափակման:

4. Հայտարարատուն կարող է սույն հոդվածի 3.2-րդ կետի «բ» ենթակետով և 3.3-րդ կետով սահմանված կարգով ձևակերպումները կատարելուց հետո 120-օրյա ժամկետում ապացույցներ ներկայացնելով, հիմնավորել իր կողմից հայտարարագրված ապրանքի ծագման երկիրը և հետ ստանալ ավել վճարված այն գումարները (եթե այդպիսիք կան), որոնք առաջացել են մաքսային մարմինների կողմից սույն հոդվածի 3.2-րդ կետի «բ» ենթակետի կամ 3.3-րդ կետի կիրառմամբ մաքսային ձևակերպումների հետևանքով:

5. Սույն հոդվածի 4-րդ կետում հիշատակված ապացույցները տվյալ ապրանքի ծագման երկրի կամ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից տրված ապրանքի ծագման վկայականը կամ հավաստագիրն են:

 

Հոդված 166. Ապրանքի ծագման վկայականում կամ հավաստագրում նշված տեղեկատվությունը

 

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման ժամանակ մաքսային մարմիններին ներկայացվող ապրանքի ծագման վկայականը կամ հավաստագիրը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`

ա) ապրանքի ծագման երկիրը.

բ) ապրանքի հնարավոր մանրամասն բնութագիրը.

գ) ապրանքի ծածկագիրը` ըստ ԱՏԳԱԱ-ի.

դ) ապրանքի քանակը:

 

գ լ ու խ  28

 

Հայաստանի Հանրապետության պետական իրավասու մարմինների կողմից ապրանքի ծագմանը վերաբերող տեղեկատվություն ստանալը, տրամադրելը եվ օգտագործելը

 

Հոդված 167. Հայաստանի Հանրապետության պետական իրավասու մարմինների կողմից ապրանքի ծագմանը վերաբերող տեղեկատվություն ստանալը, տրամադրելը և օգտագործելը

 

1. Ապրանքի ծագման երկրի որոշման և հաստատման նպատակով, հայտարարատուի կողմից տրամադրված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից պահպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չի կարող օգտագործվել որևէ այլ նպատակով, բացի սույն օրենսգրքի 9 բաժնով սահմանվածների: Այդ տեղեկատվությունը չի կարող հրապարակվել առանց դա տրամադրող անձի համաձայնության, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

2. Ներմուծողի, արտահանողի կամ հիմնավոր շարժառիթներ ունեցող ցանկացած այլ անձի հարցումով ապրանքի ծագման երկրի որոշումը պետք է իրականացվի այդպիսի հարցում ստանալու օրվան հաջորդող 90 օրվա ընթացքում, պայմանով, որ հաղորդված (տրամադրված) լինեն ապրանքին վերաբերող բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետությունում ապրանքների ծագման երկրի որոշման իրավասու մարմինը:

Որոշումների ընդունման համար հարցումները կատարվում են մինչև տվյալ ապրանքը վաճառքի հանելը և կարող են կատարվել նաև հետագայում: Որոշումները ուժի մեջ են մնում երեք տարվա ընթացքում, եթե փաստերն ու պայմանները, ներառյալ՝ ծագման կանոնները, որոնք առկա էին որոշումների ընդունման ժամանակ, էականորեն չեն փոփոխվել: Կողմերին նախապես տեղեկացնելու դեպքում որոշումներն ուժը կորցրած են ճանաչվում, եթե ընդունվում է հակառակ որոշում՝ սույն օրենսգրքի 169 հոդվածում նշված վերանայումից հետո: Որոշումները պետք է հրապարակվեն ըստ սույն օրենսգրքի 167 հոդվածի առաջին մասում սահմանված կարգի:

(167-րդ հոդվածը լրաց. 20.11.02 ՀՕ-448-Ն)

 

գ լ ու խ  29

 

ապրանքի ծագման վկայական կամ հավաստագիր չներկայացնելը: ապրանքի ծագման երկրի որոշման եվ հաստատման հետ կապված պետական մարմինների եվ դրանց պաշտոնատար անձանց գործողությունների, անգործության եվ որոշումների բողոքարկումը

 

Հոդված 168. Ապրանքի ծագման վկայականի կամ հավաստագրի ներկայացման անհրաժեշտությունը

 

1. Անկախ սույն օրենսգրքի 165 հոդվածի 2-րդ կետի պահանջներից` պարտադիր կարգով ծագման վկայական կամ հավաստագիր պահանջվում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ միջազգային պայմանագրերով (համաձայնագրերով) սահմանված արտոնությունների կիրառման համար:

2. Ծագման վկայականի կամ հավաստագրի բացակայությունը չի կարող հիմք լինել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումն արգելելու համար:

 

Հոդված 169. Ապրանքի ծագման երկրի որոշման և հաստատման հետ կապված պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց գործողությունների, անգործության և որոշումների բողոքարկումը

 

1. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից ծագման երկրի որոշման կամ հաստատման եղանակի կամ այդ եղանակով որոշված ծագման երկրի հետ անհամաձայնության դեպքում հայտարարատուն կարող է դիմել վերադաս մարմիններ կամ բողոքարկել դատարան: Վերադաս մարմինը պարտավոր է մեկամսյա ժամկետում քննարկել դիմումը և տեղյակ պահել դիմողին:

2. Բողոքարկումը չի ազատում հայտարարատուին սահմանված ժամկետում բողոքարկման առարկայի հետ կապված պարտավորությունների կատարումից:

 

բ ա ժ ի ն  10

 

օտարերկրյա որոշ անձանց մաքսային արտոնությունները

 

գ լ ու խ  30

 

մաքսային արտոնություններից օգտվող օտարերկրյա անձանց պատկանող ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելու կարգը

 

Հոդված 170. Օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների մաքսային արտոնությունները

 

Օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում, պահպանելով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման սահմանված կարգը, կարող են ներմուծել և արտահանել ներկայացուցչությունների պաշտոնեական օգտագործման համար նախատեսված ապրանքներ` ազատվելով մաքսային վճարներից:

 

Հոդված 171. Օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի և ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի մաքսային արտոնությունները

 

1. Օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը և ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամները, ինչպես նաև նրանց հետ համատեղ ապրող նրանց ընտանիքների անդամները կարող են ներմուծել և արտահանել անձնական օգտագործման համար ապրանքներ` պահպանելով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման սահմանված կարգը և ազատվելով մաքսային վճարներից:

2. Օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի, ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամների, նրանց հետ համատեղ ապրող նրանց ընտանիքների անդամների ուղեբեռն ազատվում է զննումից, եթե հիմքեր չկան ենթադրելու, որ դա պարունակում է անձնական օգտագործման համար չնախատեսված ապրանքներ, կամ այնպիսի ապրանքներ, որոնց ներմուծումը և արտահանումն արգելված է օրենսդրությամբ կամ կարգավորվում է կարանտինային և այլ հատուկ կանոններով: Այդպիսի զննությունը կարող է կատարվել միայն սույն հոդվածում նշված անձանց կամ նրանց լիազոր ներկայացուցիչների ներկայությամբ:

 

Հոդված 172. Օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության վարչատեխնիկական անձնակազմի աշխատակիցների մաքսային արտոնությունները

 

Օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության վարչատեխնիկական անձնակազմի աշխատակիցները և նրանց հետ համատեղ ապրող նրանց ընտանիքների անդամները, եթե մշտապես չեն բնակվում Հայաստանի Հանրապետությունում, կարող են ներմուծել առաջին անհրաժեշտության ապրանքներ` ազատվելով մաքսային վճարներից և պահպանելով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման սահմանված կարգը:

 

Հոդված 173. Օտարերկրյա պետությունների հյուպատոսական ներկայացուցչությունների և դրանց անձնակազմերի անդամների մաքսային արտոնությունները

 

1. Օտարերկրյա պետությունների հյուպատոսական ներկայացուցչությունները, դրանց ղեկավարները և ծառայողները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներն օգտվում են օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների կամ դրանց համապատասխան անձնակազմի համար սույն օրենսգրքով նախատեսված մաքսային արտոնություններից:

2. Յուրաքանչյուր առանձին պետության հետ հատուկ համաձայնագրի հիման վրա, փոխադարձության սկզբունքից ելնելով, հյուպատոսական ներկայացուցչության սպասարկող անձնակազմի աշխատողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող նրանց ընտանիքների անդամների վրա կարող են տարածվել սույն օրենսգրքով օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության համապատասխան անձնակազմի անդամների համար նախատեսված մաքսային արտոնությունները:

 

Հոդված 174. Օտարերկրյա պետությունների դիվանագիտական փոստի և հյուպատոսական ճամպրուկի (վալիզայի) տեղափոխումը Հայաստանի Հանրապետության պետական սահմանով

 

1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող օտարերկրյա պետությունների դիվանագիտական փոստը և հյուպատոսական ճամպրուկը (վալիզան) ենթակա չեն ոչ բացման, ոչ պահման: Եթե հիմքեր կան ենթադրելու, որ հյուպատոսական ճամպրուկում կան սույն հոդվածի 3-րդ կետում չնշված ապրանքներ, ապա մաքսային մարմինն իրավունք ունի պահանջել, որ ճամպրուկը բացվի նրանց ներկայությամբ: Հյուպատոսական ճամպրուկը բացելուց հրաժարվելու դեպքում դա վերադարձվում է առաքման վայրը:

2. Դիվանագիտական փոստը և հյուպատոսական ճամպրուկը կազմող բոլոր ապրանքները պետք է ունենան դրանց բնույթը մատնանշող նկատելի արտաքին նշաններ:

3. Դիվանագիտական փոստը կարող է պարունակել միայն դիվանագիտական փաստաթղթեր և պաշտոնեական օգտագործման համար նախատեսված ապրանքներ, իսկ հյուպատոսական ճամպրուկը` միայն պաշտոնեական թղթակցություններ և փաստաթղթեր կամ բացառապես պաշտոնեական օգտագործման համար նախատեսված ապրանքներ:

 

Հոդված 175. Օտարերկրյա դիվանագիտական և հյուպատոսական սուրհանդակների (բանբերների) մաքսային արտոնությունները

 

Օտարերկրյա դիվանագիտական և հյուպատոսական սուրհանդակները (բանբերները) կարող են Հայաստանի Հանրապետություն ներմուծել և Հայաստանի Հանրապետությունից արտահանել իրենց անձնական օգտագործման ապրանքները` փոխադարձության հիման վրա ազատվելով մաքսային զննումից և մաքսային վճարներից:

 

Հոդված 176. Օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունների և պատվիրակությունների անդամների մաքսային արտոնությունները

 

1. Օտարերկրյա պետությունների ներկայացուցչություններին, խորհրդարանական և կառավարական պատվիրակությունների անդամներին, ինչպես նաև փոխադարձության հիման վրա միջպետական բանակցություններին, միջազգային կոնֆերանսներին և խորհրդակցություններին մասնակցելու համար կամ պաշտոնական այլ հանձնարարություններով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների պատվիրակությունների անդամներին տրվում են ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի համար` սույն օրենսգրքով նախատեսված մաքսային արտոնություններ: Նույնպիսի արտոնություններ են տրվում նաև այդ անձանց ուղեկցող նրանց ընտանիքների անդամներին:

2. Օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունների դիվանագիտական անձնակազմերի անդամներին և հյուպատոսական պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց, որոնք նույն նպատակներով տարանցիկ ուղևորություն են կատարում Հայաստանի Հանրապետության տարածքով, տրամադրվում են ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամների համար սույն օրենսգրքով նախատեսված մաքսային արտոնություններ:

 

Հոդված 177. Միջազգային կազմակերպությունների, դրանց առընթեր օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունների, ինչպես նաև դրանց անձնակազմի մաքսային արտոնությունները

 

1. Միջազգային միջկառավարական կազմակերպությունների, դրանց առընթեր օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունների, ինչպես նաև այդ կազմակերպությունների ու ներկայացուցչությունների անձնակազմերի անդամների համար մաքսային արտոնությունները նախատեսվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերով:

2. Միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների պատվիրակություններին և դրանց անձնակազմերին մաքսային արտոնություններ կարող են տրվել Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով:

 

Հոդված 178. Օտարերկրյա անձանց այլ արտոնությունները

 

Օրենքով օտարերկրյա անձանց կարող են տրամադրվել այլ մաքսային արտոնություններ:

Սույն բաժնով նախատեսված արտոնություններից օգտվելուց հետո՝ 3 տարվա ընթացքում, այդ ապրանքների օտարման դեպքում մաքսային վճարները, ներառյալ՝ դրանց վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գանձումը, իրականացվում են սույն օրենսգրքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

(178-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն)

 

բ ա ժ ի ն  11

 

մաքսային վիճակագրության եվ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի վարումը

 

գ լ ու խ  31

 

մաքսային վիճակագրության վարումը

 

Հոդված 179. Արտաքին առևտրի մաքսային վիճակագրությունը

 

1. Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի տվյալների հավաքման, մաքսային վճարների գծով պետական բյուջեի համալրման նկատմամբ հսկողության, արտարժութային հսկողության, Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի, առևտրային ու վճարային հաշվեկշիռների և ընդհանուր տնտեսության վիճակի վերլուծության և զարգացման նպատակներով, մաքսային մարմիններն իրականացնում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով փոխադրվող ապրանքների մասին տվյալների հավաքում և մշակում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հավաքում, ներկայացնում և հրապարակում են մաքսային վիճակագրության տվյալները:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի մաքսային վիճակագրությունը վարվում է սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված կարգով:

3. Մաքսային քաղաքականության իրականացման նպատակով մաքսային մարմինները վարում են այլ մաքսային վիճակագրություն:

4. Մաքսային վիճակագրության վարման համար օգտագործվում է այնպիսի մեթոդաբանություն, որն ապահովում է միջազգային և Հայաստանի Հանրապետության պետական վիճակագրական տվյալների համատեղելիությունը:

 

Հոդված 180. Վիճակագրական նպատակներով օգտագործվող փաստաթղթերն ու տեղեկությունները

 

1. Մաքսային վիճակագրության նպատակների համար օգտագործվում են սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության իրականացման ժամանակ օգտագործվող վերադաս մաքսային մարմնի կողմից սահմանված փաստաթղթերը և տեղեկությունները:

2. Մաքսային վիճակագրության նպատակներով հավաքված տեղեկությունները կարող են օգտագործվել միայն սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով նախատեսված նպատակներով:

 

գ լ ու խ  32

 

արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի վարումը

 

Հոդված 181. ԱՏԳԱԱ-ի վարումը

 

Վերադաս մաքսային մարմինն ԱՏԳԱԱ-ի վարումն իրականացնելու նպատակով`

ա) ապահովում է ԱՏԳԱԱ-ի, դրա միջազգային մեկնաբանումների և այդ մեկնաբանումներին առնչվող այլ որոշումների փոփոխությունների ու լրացումների մասին իրազեկությունը.

բ) ԱՏԳԱԱ-ն համապատասխանեցնում է ապրանքների դասակարգման միջազգայնորեն ընդունված նորմերին.

գ) ապահովում է ԱՏԳԱԱ-ի հրապարակումը.

դ) հաստատում է ԱՏԳԱԱ-ի պարզաբանումները, ապահովում է դրանց հրապարակումը.

ե) իրագործում է ԱՏԳԱԱ-ի վարման հետ կապված այլ գործառույթներ:

 

Հոդված 182. Ապրանքների դասակարգումը

 

Ապրանքների դասակարգումը կատարում են մաքսային մարմինները` ապրանքներն ԱՏԳԱԱ-ով նախատեսված (դասակարգված) խմբին վերագրելու միջոցով:

 

բ ա ժ ի ն  12

 

մաքսանենգությունը, հետաքննությունը եվ մաքսային մարմինների օպերատիվ-հետախուզական գործունեությունը

 

գ լ ու խ  33

 

մաքսանենգությունը

 

Հոդված 183. Մաքսանենգությունը

 

1. Մաքսանենգություն է համարվում խոշոր չափերով ապրանքների, մշակութային կամ այլ արժեքների, ինչպես նաև անկախ չափերից զենքի, զինամթերքի, թմրանյութերի, խիստ ներգործող, թունավոր, ռադիոակտիվ, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ հարմարանքների ապօրինի տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով` առանց մաքսային հսկողության, կամ դրանից թաքցնելով, կամ մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով:

2. Մաքսանենգությունը պատժվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով:

 

գ լ ու խ  34

 

մաքսային մարմինները որպես հետաքննության մարմիններ

 

Հոդված 184. Մաքսային մարմինները որպես հետաքննության մարմիններ

 

Մաքսային մարմինները համարվում են հետաքննության մարմիններ` մաքսանենգության գործերով և քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլ հանցագործությունների գործերով, որոնցով հետաքննության վարույթի իրականացումը մտնում է մաքսային մարմինների լիազորությունների մեջ:

 

Հոդված 185. Մաքսային մարմինների կողմից հետաքննության վարույթ իրականացնելը

 

Մաքսանենգության և այլ մաքսային հանցագործությունների հատկանիշների դեպքերում հետաքննության վարույթն իրականացնում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները: Մաքսային մարմինը քրեական գործ է հարուցում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսդրության դրույթներով, կատարում է անհետաձգելի քննչական գործողություններ` հանցագործության հետքերի բացահայտման ու ամրապնդման և հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու համար:

 

գ լ ու խ  35

 

մաքսային մարմինների օպերատիվ-հետախուզական գործունեությունը

 

Հոդված 186. Մաքսային մարմինների օպերատիվ-հետախուզական գործունեությունը

 

Մաքսային մարմիններն իրականացնում են օպերատիվ-հետախուզական գործունեություն` Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:

 

գ լ ու խ  36

 

թմրամիջոցների եվ հոգեկան խիստ ներգործություն ունեցող նյութերի վերահսկելի մատակարարումները

 

Հոդված 187. Թմրամիջոցների և հոգեկան խիստ ներգործություն ունեցող նյութերի վերահսկելի մատակարարումները

 

1. Թմրամիջոցների և հոգեկան խիստ ներգործություն ունեցող նյութերի միջազգային ապօրինի շրջանառությունը կասեցնելու և դրան մասնակցող անձանց բացահայտելու նպատակով մաքսային մարմինները, յուրաքանչյուր առանձին դեպքում, օտարերկրյա պետությունների մաքսային և այլ իրավասու մարմինների հետ ունեցած պայմանավորվածության համապատասխան կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա օգտագործում են «վերահսկելի մատակարարման» մեթոդը, այսինքն` թույլատրում են իրենց հսկողության ներքո ապօրինի շրջանառության մեջ մտցված թմրամիջոցների ու հոգեկան խիստ ներգործություն ունեցող նյութերի ներմուծում Հայաստանի Հանրապետություն, արտահանում Հայաստանի Հանրապետությունից կամ տարանցիկ փոխադրում դրա տարածքով:

2. «Վերահսկելի մատակարարման» մեթոդի օգտագործման վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում քրեական գործ չի հարուցվում այն անձի նկատմամբ, որն իրականացնում է թմրամիջոցների և հոգեկան խիստ ներգործություն ունեցող նյութերի միջազգային ապօրինի շրջանառությունը, իսկ ընդունած որոշման մասին մաքսային մարմիններն անհապաղ տեղյակ են պահում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին:

3. «Վերահսկելի մատակարարման» մեթոդը կարող է կիրառվել նաև այն ապրանքների նկատմամբ, որոնք հանցագործության համար հանդիսացել են միջոց կամ գործիք, ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով և ենթակա են վերացման` սույն օրենսգրքի 212 հոդվածով նախատեսված դեպքերում:

 

Հոդված 188. «Վերահսկելի մատակարարման» մեթոդի կիրառմամբ բռնագրավված գույքի և դրամական միջոցների տնօրինումը

 

Դրամական միջոցները, որոնք Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների դատարանների կողմից բռնագրավվել են այն հանցագործությունների գործերով, որոնց բացահայտման կամ կանխման ժամանակ օգտագործվել է «վերահսկելի մատակարարման» մեթոդը, ինչպես նաև ստացվել են բռնագրավված գույքի իրացումից, բաշխվում են այն պետությունների միջև, որոնց մաքսային և այլ իրավասու մարմինները մասնակցել են այդ մեթոդի կիրառմանը` Հայաստանի Հանրապետության պետական իրավասու մարմինների և օտարերկրյա պետությունների իրավասու գերատեսչությունների միջև եղած պայմանավորվածության համաձայն:

 

բ ա ժ ի ն  13

 

մաքսային կանոնների խախտումները եվ պատասխանատվությունը դրանց համար: մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթը

 

գ լ ու խ  37

 

մաքսային կանոնների խախտումները եվ պատասխանատվությունը դրանց համար

 

Հոդված 189. Մաքսային կանոնների խախտումը

 

1. Մաքսային կանոնների խախտում է համարվում անձի կողմից կատարված անօրինական գործողությունը կամ անգործությունը, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ և մաքսային ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության և մաքսային ձևակերպման սահմանված կարգի դեմ, և որի համար սույն օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն:

2. Ֆիզիկական և պաշտոնատար անձինք մաքսային կանոնները դիտավորյալ կամ անզգուշորեն խախտելու համար ենթակա են պատասխանատվության:

 

Հոդված 190. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի կարգադրությանը կամ պահանջին չենթարկվելը, նրան վիրավորանք հասցնելը, սպառնալը, նրա նկատմամբ բռնություն գործադրելը

 

1. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի օրինական պահանջը դիտավորյալ չկատարելը` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` 10,000 դրամի չափով:

2. Պաշտոնական պարտականությունները կատարելիս մաքսային մարմնի պաշտոնատար անձին վիրավորանք հասցնելը, նրա նկատմամբ բռնություն գործադրելը կամ սպառնալիքը, եթե իրավախախտողի գործողությունները չեն առաջացնում քրեական պատասխանատվություն`

առաջացնում է տուգանքի նշանակում` 20,000 դրամի չափով:

 

Հոդված 191. Տրանսպորտային միջոցը չկանգնեցնելը

 

Մաքսային մարմնի սահմանած վայրում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով անցնող տրանսպորտային միջոցը չկանգնեցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` 100,000 դրամի չափով:

 

Հոդված 192. Տրանսպորտային միջոցների մեկնումն առանց թույլտվության

 

Մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցի (այդ թվում` սույն օրենսգրքին համապատասխան ապրանք հանդիսացող) մեկնումն առանց մաքսային մարմնի թույլտվության`

առաջացնում է տուգանքի նշանակում` 100,000 դրամի չափով:

 

Հոդված 193. Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներին մաքսային մարմնի պաշտոնատար անձի մոտենալուն խոչընդոտելը

 

Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներին մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձի մոտենալուն խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` 50,000 դրամի չափով:

 

Հոդված 194. Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը մաքսային մարմին չներկայացնելը

 

Սահմանված ժամկետում մաքսային մարմիններին ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ մաքսային հայտարարագիր չներկայացնելը, ինչպես նաև մաքսային հսկողություն իրականացնելու համար ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը մաքսային մարմնի պահանջով չներկայացնելը` անկախ գրավոր հայտարարագիր ներկայացնելուց`

առաջացնում է տուգանքի նշանակում` 50,000 դրամի չափով:

 

Հոդված 195. Մաքսային մարմին ապրանքները, տրանսպորտային միջոցները և ուղեկցող փաստաթղթերը չհասցնելը

 

Հայաստանի Հանրապետության մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները կամ տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չհասցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` 100,000 դրամի չափով:

 

Հոդված 196. Մաքսային ապահովության միջոցները վնասելը կամ կորցնելը

 

Մաքսային մարմնի կողմից դրված կապարակնիքները կամ ապահովության այլ միջոցները վնասելը կամ կորցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` 200,000 դրամի չափով:

 

Հոդված 197. Առանց մաքսային մարմնի թույլտվության կատարվող բեռնային և այլ գործառնությունները

 

1. Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների բեռնումը, բեռնաթափումը, փոխաբեռնումը, փաթեթների վնասվածքների վերացումը, փաթեթների բացումը, փաթեթավորումը, վերափաթեթավորումը կամ այդ ապրանքների կամ դրանց ուղեկցող փաթեթների վրա դրված մաքսային ապահովման միջոցների փոխումն առանց մաքսային մարմնի թույլտվության`

առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով:

2. Նույն արարքը, որը կատարվել է նման խախտում թույլ տված անձի կողմից վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքի մաքսային արժեքի չափով:

 

Հոդված 198. Առանց մաքսային մարմնի թույլտվության ապրանքներ հանձնելը, ինչպես նաև կորցնելը

 

Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն առանց մաքսային մարմնի թույլտվության հանձնելը, ինչպես նաև կորցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով:

 

Հոդված 199. Հետադարձ արտահանման կամ հետադարձ ներմուծման պարտավորությունների խախտումը

 

1. Հետադարձ արտահանման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքները և տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելը կամ հետադարձ ներմուծման պարտավորությամբ արտահանված ապրանքները և տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետություն չվերադարձնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի տասը տոկոսի չափով:

2. Նույն խախտումը, որը զուգորդվել է ապրանքների կամ տրանսպորտային միջոցների օտարմամբ`

առաջացնում է տուգանքի նշանակում` օտարված ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:

 

Հոդված 1991. Մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների նկատմամբ օրենքով արգելված գործողություններ կիրառելը

 

1. Սույն օրենսգրքով արգելված դեպքերում մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցները բնական մաշվածության և ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանելու հետևանքով առաջացած փոփոխություններից բացի այլ փոփոխությունների ենթարկելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝

այդ ապրանքների մաքսային արժեքի տասը տոկոսի չափով:

2. «Ներմուծում մաքսային պահեստ» և «ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմներով բաց թողնված ապրանքների նկատմամբ այնպիսի գործողություններ իրականացնելը, որոնք հանգեցրել են այդ ապրանքների հատկանիշների և (կամ) նպատակային նշանակության փոփոխությանը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ ապրանքների մաքսային արժեքի տասը տոկոսի չափով:

(1991 հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն)

 

Հոդված 200. Մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը` մաքսային հսկողությունը շրջանցելով

 

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը` շրջանցելով մաքսային հսկողությունը, այսինքն` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով դրանց տեղափոխումը մաքսային մարմնի գտնվելու վայրից դուրս, հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:

 

Հոդված 201. Մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով

 

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով, այսինքն` գաղտնարանների օգտագործմամբ, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոցով` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների մաքսային արժեքի չափով:

 

Հոդված 202. Մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը` մաքսային և այլ փաստաթղթերը կամ մաքսային ապահովման միջոցները խաբեությամբ օգտագործելով

 

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը` մաքսային մարմին մաքսային հսկողության և մաքսային ձևակերպման համար կեղծ, անօրինական ճանապարհով ստացված, անվավեր համարված կամ այլ ապրանքներին և տրանսպորտային միջոցներին վերաբերող փաստաթղթեր ներկայացնելով, ինչպես նաև կեղծ մաքսային ապահովման միջոցներ օգտագործելով` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:

 

Հոդված 203. Ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ դրանց հայտարարագրելը ոչ իրենց անվանմամբ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը, այսինքն` դրանց մասին ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձևով չհայտարարագրելը, ինչպես նաև հայտարարագրումը ոչ իրենց անվանմամբ` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:

 

Հոդված 204. Առանց մաքսային մարմինների թույլտվության` մաքսային վճարումների գծով արտոնություններ ունեցող ապրանքների և տրանսպորտային միջոցների օգտագործումը, տնօրինումը և այլ անձանց հանձնելն այլ նպատակներով

 

Առանց մաքսային մարմինների թույլտվության` մաքսային վճարումների գծով արտոնություններ ունեցող ապրանքների և տրանսպորտային միջոցների օգտագործումը, տնօրինումը և այլ անձանց հանձնելն այլ նպատակներով, որոնց համար տրվել էին այդ արտոնությունները`

առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:

(Վերնագիրը փոփ. 24.12.04 ՀՕ-66-Ն)

(204-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-66-Ն)

 

գ լ ու խ  38

 

մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթը

 

Հոդված 205. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթը կարգավորող օրենսդրությունը

 

Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթը կարգավորվում է սույն գլխով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի սույն գլխին չհակասող մասով:

 

Հոդված 206. Ենթակայությունը

 

1. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթն իրականացնում են մաքսային մարմինների ղեկավարների կողմից որոշված պաշտոնատար անձինք:

2. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերը քննում և որոշում կայացնում են մաքսային մարմինները: Մաքսային մարմինների անունից այդ գործերը քննելու և որոշում կայացնելու իրավունք ունեն մաքսային մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, վերադաս մաքսային մարմնի համապատասխան իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

 

Հոդված 207. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթ սկսելու հիմքերը

 

1. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթ սկսելու հիմքերն են`

ա) իրենց լիազորություններն իրականացնելիս մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային կանոնների խախտման դեպքերի հայտնաբերումը.

բ) մաքսային կանոնների խախտումների մասին անձանց հաղորդումները.

գ) մաքսային կանոնների խախտումների մասին լրատվության միջոցների հաղորդումները.

դ) իրավապահ մարմիններից և օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված հաղորդումները:

2. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթ կարող է սկսվել նման խախտման հատկանիշներ մատնանշող բավարար տվյալների առկայության դեպքում:

 

Հոդված 208. Մաքսային կանոնների խախտման մասին հաղորդմանն ընթացք տալը

 

1. Մաքսային կանոնների խախտման մասին հաղորդումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, մաքսային մարմնի կողմից իրականացվում է հետևյալ գործողություններից որևէ մեկը`

ա) կազմվում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն.

բ) կայացվում է գործի վարույթ սկսելը մերժելու մասին որոշում` վարույթը բացառող հանգամանքների առկայության դեպքում.

գ) ստացված հաղորդումը հանձնվում է ըստ ենթակայության:

2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված գործողությունների մասին գրավոր հայտնվում է հաղորդումն ուղարկողին:

 

Հոդված 209. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը

 

1. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթն սկսվում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն կազմելով:

2. Արձանագրության մեջ նշվում են դա կազմելու վայրը, ժամը, օրը, ամիսը, տարին, կազմող անձի պաշտոնը և ազգանունը, վկաների (եթե այդպիսիք կան) անունները, ազգանունները, հասցեները, մաքսային կանոնները խախտած անձի ինքնությունը հաստատող տվյալները, մաքսային կանոնների խախտման մանրամասն նկարագիրը և արարքի վերաբերյալ նախնական որոշումը` ըստ սույն օրենսգրքի համապատասխան հոդվածի, տեղեկություններ` վերցված առարկաների և փաստաթղթերի մասին, ինչպես նաև գործի համար կարևոր նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

3. Արձանագրությունն ընթերցվում է կազմողի կողմից, ընթերցում են գործողության բոլոր մասնակիցները, անհրաժեշտության դեպքում ապահովվում է թարգմանչի մասնակցությունը, պարզաբանվում են նրանց իրավունքները:

4. Արձանագրությունն ստորագրում են դա կազմող պաշտոնատար անձը, մաքսային կանոնների խախտում կատարողը, եթե նա ներկա է, վկաները:

5. Եթե խախտում կատարած անձը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա նրա պատճառաբանությունների մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրության մեջ: Արձանագրությանը կցվում է իրավախախտողի բացատրությունը:

6. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը կազմվում է երկու օրինակից: Երկրորդ օրինակն ստորագրությամբ հանձնվում է մաքսային կանոնների խախտում կատարած անձին կամ ուղարկվում է նրան` ուղեկցական գրությամբ:

 

Հոդված 210. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով առանձին հանձնարարությունները

 

1. Մաքսային մարմնի այն պաշտոնատար անձը, որն իր իրավասության սահմաններում իրականացնում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթը, կամ նույն մարմնի պետը կամ տեղակալն իրավունք ունեն վարույթի առանձին գործողությունների կատարումը հանձնարարել այլ մաքսային մարմնի պաշտոնատար անձի` տարածքային կարգով կատարելու համար:

2. Հանձնարարությունը պարտադիր է կատարման դա ստանալու պահից հնգօրյա ժամկետում:

 

Հոդված 211. Վարչական ձերբակալումը

 

1. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու, խախտման վերաբերյալ որոշումը կայացնելու նպատակով, եթե սպառված են այլ միջոցները խախտում կատարած անձի ինքնությունը պարզելու համար, թույլատրվում է մաքսային կանոնների խախտում կատարած անձի վարչական ձերբակալում` մինչև երեք ժամ տևողությամբ:

2. Եթե կան բավարար տվյալներ անձի կողմից մաքսային սահմանով իր մարմնում թաքցրած ապրանք տեղափոխելու մասին, եթե անձը մաքսային մարմինների պաշտոնատար անձանց դիմադրություն է ցույց տալիս անձնական զննության ժամանակ, փորձում է փախչել դեպքի վայրից, ապա նա կարող է ձերբակալվել 3 օր ժամկետով` ձերբակալման պահից 24 ժամվա ընթացքում գրավոր տեղեկացնելով դատախազին:

3. Վարչական ձերբակալման ժամկետը հաշվվում է խախտում կատարած անձին մաքսային մարմնի շենք կամ դրան փոխարինող այլ շենք բերելու պահից, որտեղ հնարավոր է կատարել սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված գործողությունները, հարբած վիճակում գտնվող անձի համար` նրա սթափվելու պահից:

4. Վարչական ձերբակալման մասին կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է դա կազմող անձի պաշտոնը և ազգանունը, ձերբակալվածի տվյալները, ձերբակալման հիմքերը, ժամը, օրը, ամիսը, տարին:

 

Հոդված 212. Ապրանքներ, տրանսպորտային միջոցներ և փաստաթղթեր վերցնելը

 

1. Մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող ապրանքները, մաքսային սահմանով դրանց տեղափոխման համար օգտագործվող տրանսպորտային միջոցները, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման նպատակով պատրաստված գաղտնարանները, ինչպես նաև մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթի քննության համար անհրաժեշտ փաստաթղթերը ենթակա են վերցման: Վերցնելը կատարվում է ընթերակաների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև թարգմանչի և մասնագետի մասնակցությամբ:

2. Վերցնելն ի կատար ածելու համար մաքսային մարմինների պաշտոնատար անձինք իրավունք ունեն պահանջել բացել փակված շինություններն ու պահեստարանները, իսկ պահանջի չկատարման դեպքում` ինքնուրույն բացել և մուտք գործել այնտեղ: Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից ֆիզիկական անձանց բնակարաններ մուտք գործելու կարգը սահմանվում է օրենքով: Վերցված բոլոր ապրանքները, տրանսպորտային միջոցները և փաստաթղթերը ներկայացվում են վերցման մասնակիցներին, մանրամասն նկարագրվում արձանագրության մեջ, իսկ անհրաժեշտության դեպքում` կնքվում:

3. Վերցնելն ավարտելուց հետո կազմվում է համապատասխան արձանագրություն, որտեղ նշվում են դա կազմող անձի պաշտոնը և ազգանունը, վերցնելու վայրը, ժամանակը, հանգամանքները, վերցնելու մասնակիցների ինքնությունը հաստատող տվյալները, վերցված առարկաների քանակը, չափը, քաշը, բնորոշիչ հատկանիշները և այլ առանձնահատկություններ:

4. Արձանագրություն կազմող պաշտոնատար անձը պարտավոր է արձանագրությանը ծանոթացնել գործողության բոլոր մասնակիցներին, որոնք ծանոթանալուց հետո ստորագրում են և իրավունք ունեն պահանջել արձանագրության մեջ մտցնել իրենց դիտողությունները:

5. Արձանագրության պատճենն ստորագրությամբ հանձնվում է այն անձին, ում մոտ կատարվել է վերցնելու գործողությունը:

 

Հոդված 213. Ապրանքները և տրանսպորտային միջոցները ճանաչման ներկայացնելու կարգը

 

1. Որևէ ապրանք կամ տրանսպորտային միջոց ճանաչման ներկայացնելու անհրաժեշտության դեպքում մաքսային մարմնի այն պաշտոնատար անձը, որի վարույթում է գտնվում մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործը, ճանաչողից նախապես վերցնում է բացատրություն այդ առարկայի նշանների և այն հանգամանքների մասին, որոնցում նա տեսել է այդ ապրանքը կամ տրանսպորտային միջոցը: Բացատրությունը վերցնելուց հետո ճանաչման ենթակա ապրանքը կամ առարկան հնարավորության սահմաններում միատեսակ այլ ապրանքների կամ առարկաների հետ ներկայացվում է ճանաչողին և առաջարկվում մատնացույց անել դրանցից մեկը և բացատրել, թե ինչ նշաններով ու առանձնահատկություններով ճանաչեց այդ առարկան: Ճանաչումը կատարվում է ընթերակաների ներկայությամբ:

2. Ճանաչման արդյունքների վերաբերյալ կազմվում է համապատասխան արձանագրություն, որում նշվում են արձանագրությունը կազմող անձի պաշտոնը և ազգանունը, ճանաչման ներկայացնելու վայրը, օրը, ամիսը, տարին, ճանաչման ներկայացված ապրանքի կամ տրանսպորտային միջոցի նկարագրությունը` մանրամասն շարադրելով այն հատկանիշները, որոնցով կատարվել է դրանց ճանաչումը, մասնակիցների տվյալները: Արձանագրությունն ստորագրում են գործողության բոլոր մասնակիցները: Եթե գործողության ժամանակ կատարվել են լուսանկարում, ձայնագրում և այլ տեսակի ամրագրում, ապա դրանց մասին նշվում է արձանագրության մեջ:

3. Ճանաչմանը մասնակցած անձինք իրավունք ունեն պահանջել արձանագրության մեջ մտցնելու իրենց դիտողությունները:

 

Հոդված 214. Մաքսային զննումներ կատարելը

 

1. Եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձանց պատկանող տարածքներում, շինություններում կամ տրանսպորտային միջոցներում պահվում են մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող ապրանքներ կամ հատուկ պատրաստված գաղտնարաններ, որոնք օգտագործվում են գաղտնի ճանապարհով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխելու նպատակով, ապա մաքսային մարմնի պաշտոնատար անձինք իրավունք ունեն կատարել տարածքների, շինությունների, տրանսպորտային միջոցների և այլ օբյեկտների մաքսային զննում, որին պարտադիր կարգով մասնակից են դարձվում տվյալ օբյեկտների ներկայացուցիչները, իսկ անհրաժեշտության դեպքում հրավիրվում են նաև մասնագետներ:

2. Մաքսային զննման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որում նշվում են արձանագրությունը կազմող անձի պաշտոնը և ազգանունը, զննում անցկացնելու վայրը, օրը, ամիսը, տարին, զննման արդյունքների մանրամասն նկարագրությունը, մասնակիցների տվյալները: Արձանագրությունն ստորագրում են գործողության բոլոր մասնակիցները: Եթե գործողության ժամանակ կատարվել են լուսանկարում, ձայնագրում և այլ տեսակի ամրագրում, ապա դրանց մասին նշվում է արձանագրության մեջ:

 

Հոդված 215. Հետազոտման համար նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելը

 

1. Մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործերի քննության ընթացքում մաքսային մարմինների պաշտոնատար անձինք իրավունք ունեն վերցնել պատրաստի արտադրանքի, հումքի, նյութերի, ձեռագրերի և ապրանքների հատկությունները բնութագրող նմուշներ կամ փորձանմուշներ, եթե դրանց հետազոտումն անհրաժեշտ է գործի քննության համար:

2. Նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելու մասին կայացվում է պատճառաբանված որոշում, որտեղ նշվում է որոշումը կայացնողի պաշտոնը և ազգանունը, որտեղից, ինչ չափով, ինչ նմուշներ կամ փորձանմուշներ պետք է վերցվեն և այլ հանգամանքներ:

3. Մաքսային մարմնի պաշտոնատար անձը, մասնակիցների և ընթերակաների ներկայությամբ, կատարում է բոլոր անհրաժեշտ գործողությունները և վերցնում նմուշներ կամ փորձանմուշներ: Բացի փաստաթղթերից, նմուշները (փորձանմուշները) փաթեթավորվում և կնքվում են:

4. Սույն օրենսգրքի 122 հոդվածի պահանջների պահպանմամբ նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելու մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, որում նշվում են կատարված բոլոր գործողությունները, կիրառված մեթոդներն ու միջոցները, ինչպես նաև վերցված նմուշների կամ փորձանմուշների տեսակները:

 

Հոդված 216. Փորձաքննության կատարումը

 

1. Եթե մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով կարևոր նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար անհրաժեշտ են գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ այլ բնագավառների հատուկ մասնագիտական գիտելիքներ, ապա մաքսային կանոնների խախտման գործը վարող պաշտոնատար անձը նշանակում է փորձաքննություն:

2. Փորձաքննություն կատարելու մասին կայացվում է որոշում, որտեղ նշվում են փորձաքննության նշանակման հիմքերը, փորձաքննության ուղարկվող իրեղեն ապացույցները և այլ առարկաներ, միաժամանակ նշելով, թե դրանք ինչ հանգամանքներում են հայտնաբերվել կամ ձեռք բերվել, հիմնարկի անվանումը, որին հանձնարարվում է փորձաքննությունը և փորձագետին առաջադրվող հարցերը:

3. Փորձաքննություն նշանակող պաշտոնատար անձը փորձագետին բացատրում է օրենքով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները:

4. Փորձագետը պարտավոր է իրեն առաջադրած հարցերի վերաբերյալ տալ հիմնավորված և օբյեկտիվ եզրակացություն, իսկ անհրաժեշտության դեպքում փորձաքննության կատարման ընթացքում ի հայտ եկած հանգամանքների վերաբերյալ` մաքսային մարմինների կանչով ներկայանալ և պարզաբանումներ տալ եզրակացության բովանդակության մասին:

 

Հոդված 217. Վերցված ապրանքների և առարկաների գնահատումը

 

1. Մաքսային մարմինը սույն օրենսգրքի 212 հոդվածին համապատասխան վերցված ապրանքները գնահատում է Հայաստանի Հանրապետության գործող գների, իսկ վերջիններիս վերաբերյալ տեղեկությունների բացակայության դեպքում` փորձագետների եզրակացության հիման վրա:

2. Սույն օրենսգրքի 212 հոդվածին համապատասխան առգրավված օտարերկրյա արժույթի վերահաշվարկը հայկական դրամի` մաքսային մարմինը կատարում է մաքսային կանոնների խախտման հայտնաբերման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած հաշվարկային փոխարժեքով:

 

Հոդված 218. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության վայրը

 

1. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործը քննվում է այն տարածքի մաքսային մարմնի կողմից, որտեղ կատարվել է խախտումը:

2. Առանձին դեպքերում քննությունը կարող է կատարվել նաև մաքսային կանոնների խախտման բացահայտման կամ խախտում կատարած անձի գտնվելու վայրում, եթե նման պայմանները նպաստում են քննությունն առավել արագ և լրիվ վարելուն:

3. Վերադաս մաքսային մարմնի ղեկավարը, գործի հանգամանքներից ելնելով, իրավունք ունի գործի քննությունը տարածքային մեկ մաքսային մարմնից վերցնել և հանձնարարել մեկ այլ տարածքի մաքսային մարմնի:

 

Հոդված 219. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննությանը պատասխանատվության ենթարկվող անձի մասնակցությունը

 

1. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի մասնակցությամբ:

2. Գործը կարող է քննվել նաև տվյալ անձի բացակայության դեպքում, եթե քննության տեղի ու ժամանակի մասին սահմանված կարգով նրան տեղյակ է պահվել, սակայն վերջինիս կողմից որևէ միջնորդություն չի հարուցվել, կամ եթե անձը բացակայում է, և հայտնի չէ նրա գտնվելու վայրը, կամ եթե նա գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձն անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարում և գործը քննում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 220. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի նյութերի հրապարակման անթույլատրելիությունը

 

1. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի տվյալները կարող են հրապարակվել ամբողջությամբ կամ մասամբ միայն այն պաշտոնատար անձի թույլտվությամբ, որը քննում է տվյալ գործը:

2. Անհրաժեշտության դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձը գործի հետ առնչվող անձանց նախազգուշացնում է գործի տվյալներն առանց իր համաձայնության հրապարակելու անթույլատրելիության և օրենքով դրա համար նախատեսված պատասխանատվության մասին:

 

Հոդված 221. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով մաքսային մարմնի որոշումները

 

1. Քննելով մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործը` մաքսային մարմնի պաշտոնատար անձը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`

ա) վարչական տույժ նշանակելու մասին.

բ) գործի վարույթը կարճելու մասին:

2. Նշված որոշումը պետք է բովանդակի այն կայացնող անձի պաշտոնը, ազգանունը, որոշում կայացնելու օրը, ամիսը, տարին, տեղեկություններ այն անձի մասին, որի առնչությամբ քննվել է գործը, եթե այդ անձը բացահայտված է, այն հանգամանքների շարադրումը, որոնք բացահայտվել են գործը քննելիս, սույն օրենսգրքի այն հոդվածի նշումը, որը պատասխանատվություն է նախատեսում մաքսային կանոնների խախտման համար, գործի առթիվ կայացված որոշումը, որոշման բողոքարկման ժամկետը և կարգը:

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, դրա պատճենը հանձնվում կամ ուղարկվում է այն անձին, որի առնչությամբ այն կայացվել է: Որոշումը համարվում է հանձնված նաև, եթե անձը, որին ուղարկվել է դա, չի եղել իր նշած բնակության, գտնվելու կամ ժամանակավորապես բնակվելու վայրում կամ ճիշտ չի նշել հասցեն:

 

Հոդված 222. Վարչական տույժ նշանակելու մասին մաքսային մարմինների որոշումների բողոքարկումը

 

1. Վարչական տույժ նշանակելու մասին մաքսային մարմինների որոշումը կարող է բողոքարկվել վերադաս մաքսային մարմին (պաշտոնատար անձին) կամ դատարան:

2. Վարչական տույժ նշանակելու մասին մաքսային մարմինների որոշումը վերադաս մաքսային մարմին (պաշտոնատար անձին) կարող է բողոքարկվել դա կայացնելուց հետո` 10 օրվա ընթացքում:

3. Եթե սույն հոդվածի 2-րդ կետում նշված ժամկետը հարգելի պատճառներով բաց է թողնվել, ապա այդ ժամկետը, ըստ այն անձի դիմումի, որի նկատմամբ որոշում է կայացվել, կարող է վերականգնվել բողոքը քննող վերադաս մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից:

 

Հոդված 223. Բողոքի կապակցությամբ, ինչպես նաև վերահսկողության կարգով վարչական տույժ նշանակելու մասին որոշման քննումը

 

1. Բողոքը քննող պաշտոնատար անձն այդ կապակցությամբ, ինչպես նաև մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործերի վարույթի օրինականությունը մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից պահպանելու նկատմամբ հսկողության կարգով վարչական տույժ նշանակելու մասին որոշումը քննելիս կարող է կայացնել հետևյալ որոշումներից մեկը`

ա) թողնել որոշումն անփոփոխ, իսկ բողոքը` առանց բավարարման.

բ) չեղյալ համարել որոշումը և գործն ուղարկել նոր քննության.

գ) չեղյալ համարել որոշումը և կարճել գործը.

դ) փոփոխել տուգանքի չափը` սույն օրենսգրքով նախատեսված սահմաններում, բայց ոչ ավելի` նշանակված տուգանքի չափից:

2. Վարչական տույժ նշանակելու մասին որոշման վերաբերյալ բողոքը քննվում է դրա ստացվելու օրվանից հետո` մեկ ամսվա, իսկ լրացուցիչ ուսումնասիրում և ստուգում չպահանջող գործերով` տասնհինգ օրվա ընթացքում:

 

Հոդված 224. Վերցված ապրանքները վերադարձնելու ժամկետը

 

Անձը, որից վերցվել են ապրանքները` տուգանքի կամ ապրանքների և տրանսպորտային միջոցների արժեքի բռնագանձման ապահովման համար, կարող է դրանք մաքսային մարմնից ստանալ տուգանքի վճարման օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում:

 

Հոդված 225. Վարչական տուգանքի վճարումը և բռնագանձումը

 

1. Որոշումն ստանալուց հետո` 15 օրվա ընթացքում, պատասխանատվության ենթարկված անձը կամավոր վճարում է վարչական տուգանքն այն մաքսային մարմնին, որը կայացրել է որոշումը:

2. Կամավոր չվճարելու դեպքում տուգանքի գումարը բռնագանձվում է դատական կարգով:

3. Վարչական տուգանք նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ, եթե տուգանքը բռնագանձելու մասին հայց չի ներկայացվել որոշումը կայացվելուց հետո` եռամսյա ժամկետում:

 

Հոդված 226. Վարչական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքները և պարտականությունները

 

1. Վարչական պատասխանատվության ենթարկվող անձն իր նկատմամբ վարույթ սկսվելու պահից իրավունք ունի`

ա) տալ բացատրություններ.

բ) հարուցել միջնորդություններ.

գ) օգտվել փաստաբանի կամ մասնագետի ծառայությունից.

դ) ելույթ ունենալ մայրենի լեզվով և օգտվել թարգմանչի ծառայություններից, եթե չի տիրապետում հայերենին.

ե) ծանոթանալ գործի նյութերին.

զ) բողոքարկել վարչական տույժ նշանակելու մասին որոշումը.

է) իմանալ, թե ինչի համար է իր նկատմամբ վարույթ հարուցվել.

ը) վարույթն իրականացնող մարմնից ստանալ վարույթի ընթացքում իր իրավունքների մասին պարզաբանումներ.

թ) առարկել վարույթն իրականացնող մարմնի գործողությունների դեմ և պահանջել իր առարկությունները մտցնել արձանագրության մեջ.

ժ) հայտնել բացարկներ.

ժա) ծանոթանալ արձանագրություններին, որոնց նա մասնակցել կամ ներկա է գտնվել, դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, պահանջել արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք իր կարծիքով պետք է նշվեն:

2. Վարչական պատասխանատվության ենթարկվող անձը պարտավոր է կատարել վարույթն իրականացնող պաշտոնատար անձի օրինական պահանջները, չխոչընդոտել վարույթի իրականացմանը:

 

բ ա ժ ի ն  14

 

մաքսային մարմինների օժանդակությունը մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությանը

 

գ լ ու խ  39

 

մաքսային մարմինների կողմից անձանց մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությանն օժանդակելու ընթացակարգը

 

Հոդված 227. Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության հարցերով մաքսային մարմիններ դիմելը

 

1. Հայաստանի Հանրապետության օրենքով մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ իրավունքի տիրապետողը, այդ օբյեկտն օգտագործելու օրինական իրավունք ունեցող որևէ այլ անձ, ինչպես նաև վերջիններիս իրավահաջորդը կամ ներկայացուցիչը (այսուհետ` իրավատեր), որը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով կարող են տեղափոխվել մտավոր սեփականության իրավունքները խախտող ապրանքներ, կարող է վերադաս մաքսային մարմին ներկայացնել դիմում (այսուհետ` կասեցման դիմում)` մտավոր սեփականության օբյեկտի գրանցման և ցանկացած մաքսային ռեժիմով այդ ապրանքների բացթողումը կասեցնելու խնդրանքով:

2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն տարածվում`

ա) «տարանցիկ փոխադրում» ռեժիմով մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վրա.

բ) ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վրա.

գ) մաքսային սահմանով տեղափոխվող այն ապրանքների նկատմամբ, որոնք օրինական ճանապարհով որևէ երկրի ապրանքային շուկայում շրջանառության մեջ են մտցվել իրավատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ:

3. Կասեցման դիմումը պետք է ներառի`

ա) մտավոր սեփականության օբյեկտի մանրամասն նկարագրությունը (հնարավորության դեպքում` նաև նմուշը), որպեսզի այն ճանաչելի լինի մաքսային մարմինների համար.

բ) այն ապրանքատեսակների ցանկը, որոնք կարող է պարունակել մտավոր սեփականության գրանցվող օբյեկտը.

գ) ըստ սույն կետի «բ» ենթակետում նշված ապրանքատեսակների` մտավոր սեփականության գրանցվող օբյեկտն իրավատիրոջ կամ նրա համաձայնությամբ այլ անձանց կողմից կիրառվելու ձևերը (կոնկրետ ապրանքատեսակն իրավատիրոջ ապրանքային նշանով նշագրելու ձևը և այլն).

դ) երկու տարին չգերազանցող այն ժամանակահատվածը, որի ընթացքում մաքսային մարմիններից օժանդակություն է ակնկալվում.

ե) հայտատուի պարտավորությունը` հատուցել ապրանքների բացթողումը կասեցնելու հետ կապված մաքսային մարմինների ծախսերը (բեռների մանրակրկիտ զննման ծախսերը, ժամանակավոր պահպանման պահեստում կասեցված ապրանքների պահպանման ծախսերը), ինչպես նաև ապրանքներ տեղափոխող և փոխադրող անձի հնարավոր ծախսերը և վնասները, եթե հետագայում դատական կամ այլ կարգավորման արդյունքում չհաստատվի, որ մաքսային սահմանով վերջինիս կողմից ապրանքների տեղափոխումն իրականացվել է հայտատուի մտավոր սեփականության իրավունքի խախտմամբ.

զ) պարտավորություն` իր ներկայացրած դիմումի հիման վրա մաքսային մարմինների կողմից ապրանքների կասեցման մասին տեղեկացվելուց հետո` եռօրյա ժամկետում, սույն կետի «ե» ենթակետում նշված իր պարտավորությունների կատարումն ապահովելու մասին` մաքսային մարմնին վերջինիս կողմից սահմանված չափով գրավի կամ համարժեք այլ երաշխիքի տրամադրմամբ.

է) դիմողի անվանումը և գտնվելու վայրը:

4. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը ներկայացնելիս, իրավատերը պարտավոր է`

ա) դիմումին կից ներկայացնել փաստաթղթեր, որոնք հավաստում են մտավոր սեփականության տվյալ օբյեկտի նկատմամբ իր իրավունքները և պետական տուրքի վճարումը.

բ) մաքսային մարմիններին ապահովել գործին առնչվող իրեն մատչելի տեղեկատվությամբ, որը թույլ կտա նրանց որոշում կայացնել դիմումի վերաբերյալ: Տեղեկատվության տրամադրումը չպետք է դիմումն ընդունելու նախապայման հանդիսանա:

5. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը կարող է լինել որոշակի կամ ընդհանուր բնույթի: Որոշակի բնույթի դիմումը տրվում է, եթե հայտատուն տեղյակ է որոշակի իրավախախտ ապրանքների` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով նախատեսվող տեղափոխման կամ որոշակի մաքսային մարմնում դրանց գտնվելու մասին և մաքսային մարմիններից ակնկալում է միանգամյա օժանդակություն: Նման դիմումները պետք է ներկայացվեն մինչև մաքսային մարմիններից օժանդակություն ակնկալելու պահին նախորդող 10-րդ օրը:

Մնացած դեպքերում տրվում է ընդհանուր բնույթի դիմում:

6. Իրավատիրոջ դիմումը մաքսային մարմինների կողմից բավարարվելու դեպքում վերջիններիս կողմից սույն բաժնի համաձայն նրան տրամադրվում է օժանդակություն` դիմումում խնդրարկված ժամկետով, եթե այդ ընթացքում դիմումն իրավատիրոջ կողմից հետ չի կանչվել, կամ չեն դադարել իրավատիրոջ իրավունքները, ինչի մասին իրավատերը պարտավոր է տեղեկացնել մաքսային մարմիններին` այդ փաստն իրեն հայտնի դառնալու հաջորդ օրվա ընթացքում: Իրավատիրոջ իրավունքների դադարման փաստին անիրազեկության պատճառով մաքսային մարմինների կողմից իրավատիրոջ դիմումի հիման վրա ձեռնարկված միջոցառումների համար պատասխանատու է իրավատերը:

7. Սույն հոդվածի 1-ին կետում նշված դիմումը վերադաս մաքսային մարմնի կողմից ընդունվելու համար գանձվում է տուրք` օրենքով սահմանված կարգով:

8. Սույն հոդվածի 1-ին կետում նշված դիմումի ձևը և դրա ներկայացման ու քննարկման կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:

 

Հոդված 228. Վերադաս մաքսային մարմնում մտավոր սեփականության օբյեկտի գրանցումը, գրանցամատյանի վարումը և կասեցման դիմումի քննարկումը

 

1. Վերադաս մաքսային մարմինը վարում է մտավոր սեփականության օբյեկտների գրանցամատյանը: Մտավոր սեփականության օբյեկտները գրանցամատյանում գրանցելուց հետո վերադաս մաքսային մարմինը միջոցներ է ձեռնարկում մտավոր սեփականության իրավունքները խախտող ապրանքների բացթողումը ցանկացած մաքսային ռեժիմով կասեցնելու համար:

2. Գրանցամատյան մտցվող մտավոր սեփականության օբյեկտների տեսակները, գրանցամատյանի վարման և հրապարակման կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:

3. Հնգօրյա ժամկետում քննարկելով կասեցման դիմումը` վերադաս մաքսային մարմինը պետք է երկու օրվա ընթացքում գրավոր տեղեկացնի հայտատուին և, անհրաժեշտության դեպքում, մաքսային մարմիններին` իր ընդունած որոշման մասին: Եթե դիմումը բավարարելու որոշում է կայացվում, ապա վերադաս մաքսային մարմինը պետք է սահմանի այն ժամանակահատվածը, որի ընթացքում մաքսային մարմինները համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկեն: Այդ ժամանակահատվածը հայտատուի հիմնավոր խնդրանքով կարող է երկարաձգվել վերադաս մաքսային մարմնի կողմից: Դիմումը բավարարելու ցանկացած մերժում պետք է հիմնավորվի և կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

Հոդված 229. Մտավոր սեփականության իրավունքների խախտմամբ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների բացթողնման կասեցումը

 

1. Գրանցամատյանում գրանցված մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքները մաքսային մարմիններ ներկայացվելու դեպքում, եթե վերջիններս հիմնավոր կասկածներ ունեն, որ դրանք կարող են խախտել իրավատիրոջ իրավունքները, մաքսային մարմինների պահանջով ենթակա են տեղափոխման պատասխանատու պահպանման վայրեր:

2. Տասն օր ժամկետով, իսկ հետագայում, սույն օրենսգրքի 232 հոդվածի «ա» կետով նախատեսված դեպքում, ևս տասն օրից ոչ ավելի ժամկետով երկարաձգման հնարավորությամբ, ապրանքների բացթողնման կասեցման մասին որոշումն ընդունում է դրանց ձևակերպումն իրականացնող մաքսային մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող անձը:

3. Կասեցման պատճառների մասին մաքսային մարմինն ապրանքներ տեղափոխող անձին տեղյակ է պահում կասեցման մասին որոշումն ընդունելու հաջորդ օրվա ընթացքում, ինչպես նաև նրան հայտնում է իրավատիրոջ անվանումը, նրա և կասեցված ապրանքների գտնվելու վայրը, իսկ իրավատիրոջը` ապրանքներ տեղափոխող անձի անվանումը, վերջինիս և կասեցված ապրանքների գտնվելու վայրը:

4. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված տեղեկացման մեջ մաքսային մարմինը պետք է նշի նաև կասեցման ենթակա ապրանքների մաքսային արժեքը և 227 հոդվածում նշված գրավի կամ համարժեք երաշխիքի չափը:

5. Ապրանքների բացթողնումը կասեցնելու մասին որոշման ընդունման, իրավատիրոջն ու ապրանքներ տեղափոխող անձին ընդունված որոշման մասին տեղեկացնելու, ինչպես նաև ապրանքների բացթողնումը կասեցնելու ժամկետի երկարաձգման կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:

 

Հոդված 230. Ապրանքների բացթողնման կասեցման հետ կապված ծախսերի հատուցման ընթացակարգը

 

1. Ապրանքների բացթողնման կասեցման մասին տեղեկացումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, իրավատերը պարտավոր է գրավով կամ այլ երաշխիքով ապահովել ապրանքների բացթողնումը կասեցնելու հետ կապված մաքսային մարմինների ծախսերը, ինչպես նաև ապրանքներ տեղափոխող և փոխադրող անձի հնարավոր ծախսերը և վնասները հատուցելու իր պարտավորությունը: Այդ չափը որոշում է ապրանքների բացթողնումը կասեցնելու մասին որոշումն ընդունած մաքսային մարմնի պաշտոնատար անձը, և պետք է հավասար լինի կասեցված ապրանքների մաքսային արժեքի հինգ տոկոսին:

2. Սույն հոդվածով նախատեսված ծախսերի և վնասների հատուցումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 231. Մաքսային մարմնի կողմից տրամադրվող տեղեկատվությունը

 

1. Առանց խախտելու պետական, ծառայողական, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնիքի մասին օրենսդրության պահանջները, մաքսային մարմինն իրավունք ունի իրավատիրոջը և ապրանքներ տեղափոխող անձին տրամադրել տեղեկատվություն, որն անհրաժեշտ է մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության հարցը լուծելու համար:

2. Նշված տեղեկատվությունն իրավատերը և ապրանքներ տեղափոխող անձը չեն կարող փոխանցել երրորդ անձանց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, և պետք է օգտագործվի բացառապես այն նպատակով, որի համար տրամադրվել է:

3. Մաքսային մարմնի թույլտվությամբ և նրա պաշտոնատար անձի ներկայությամբ իրավատերն ու ապրանքներ տեղափոխող անձն իրավունք ունեն այն ապրանքներից, որոնց բացթողնումը կասեցված է, վերցնել նմուշներ և փորձանմուշներ, ինչպես նաև դրանք ներկայացնել փորձաքննության:

 

Հոդված 232. Բացթողնման կասեցման մասին որոշման չեղյալ համարելը

 

Ապրանքի բացթողնումը կասեցնելու մասին որոշումը ենթակա է չեղյալ համարման, իսկ ապրանքները` սույն օրենսգրքով սահմանված կարգով բացթողնման, եթե`

ա) ապրանքների բացթողնման կասեցման մասին իրավատիրոջը տեղեկացնելուց հետո` տասն օրվա ընթացքում, կասեցման մասին որոշում կայացրած մաքսային մարմինը չի տեղեկացվում, որ հարցի վերաբերյալ ըստ էության այլ որոշում կայացնելու նպատակով գործը հանձնված է դատական մարմիններ, և դատարանը ձեռնարկել է ապրանքների բացթողնման կասեցումը երկարաձգող հայցի ապահովման միջոց (ժամանակավոր միջոց): Հայտատուի խնդրանքով, եթե նա ապացուցում է դատարան հայցադիմում ներկայացնելու, բայց դատարանի կատարողական թերթը դեռևս ստացած չլինելու փաստը, սկզբնապես կիրառված կասեցման ժամկետը մաքսային մարմնի կողմից կարող է երկարաձգվել տասն օրը չգերազանցող ժամկետով.

բ) ապրանքների բացթողնումը կասեցնելու մասին որոշման գործողության ժամկետի ընթացքում իրավատերը դիմում է վերադաս մաքսային մարմին` կասեցման մասին որոշումը չեղյալ համարելու կամ մտավոր սեփականության օբյեկտը գրանցամատյանից հանելու խնդրանքով, կամ սահմանված ժամկետում և չափով չի ապահովում սույն օրենսգրքի 227 հոդվածով նախատեսված իր պարտավորությունը:

 

Հոդված 233. Մաքսային մարմինների պատասխանատվություն չկրելը

 

Անկախ սույն օրենսգրքի 227 հոդվածի համաձայն դիմում ստանալու կամ չստանալու հանգամանքից` մաքսային մարմինները պատասխանատվություն չեն կրում`

ա) մտավոր սեփականության իրավունքները խախտող ապրանքների բացահայտման որևէ անհաջողության համար.

բ) սույն հոդվածի «ա» կետում նշված ապրանքների բացթողնումը կասեցնելու մասին օրինական որոշումների կայացման և դրանց իրագործման համար.

գ) սույն օրենսգրքի 228 հոդվածում նշված գրանցամատյանում չգրանցված մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների բացթողնման համար.

դ) իրավատիրոջ կողմից սույն բաժնին համապատասխան իր պարտավորությունները չկատարելու դեպքում` ապրանքների բացթողնման համար:

 

բ ա ժ ի ն  15

 

որոշ ապրանքների տնօրինումը եվ ստացված միջոցների օգտագործումը

 

գ լ ու խ  40

 

որոշ ապրանքների տնօրինումը

 

Հոդված 234. Տնօրինման ենթակա որոշ ապրանքներ

 

Սույն օրենսգրքով սահմանված կարգով մաքսային մարմիններին պատասխանատու պահպանության հանձնված և մաքսային հսկողության ներքո պահպանվող, մաքսանենգության կամ մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող շուտ փչացող ապրանքները, ինչպես նաև այն ապրանքները, որոնց օգտագործման ժամկետը մոտենում է ավարտին, դրանց նկատմամբ օրենքով բավարար իրավունքներ ունեցող անձի համաձայնությամբ, ենթակա են տնօրինման մաքսային մարմինների կողմից:

 

Հոդված 235. Տնօրինման ենթակա ապրանքները և տնօրինման կարգը

 

1. Սույն օրենսգրքի 234 հոդվածում նշված ապրանքների նկատմամբ տնօրինման գործողություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Տնօրինման գործողություններ են համարվում`

ա) ապրանքների տեղափոխումը և պահեստավորումը` դրանց համար հատուկ հարմարեցված վայրերում.

բ) ապրանքների իրացման նպատակով իրականացվող գործողությունները, այդ թվում` դրանց առանձին խմբաքանակների մասնատումը, փաթեթավորումը, վերափաթեթավորումը և այլն.

գ) ապրանքների իրացումը:

3. Սույն հոդվածով սահմանված կարգով ապրանքների իրացման դեպքում ապրանքների նկատմամբ տնօրինման իրավունքներ ունեցող անձի ցանկությամբ պետք է իրացվեն աճուրդային կարգով կամ ուղղակի վաճառքով` վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված հատուկ իրացման կետում:

Ապրանքների ուղղակի վաճառքի դեպքում դրանց իրացման գները որոշում են մաքսային մարմինները և համաձայնեցնում ապրանքներ տեղափոխող անձի կամ նրա լիազորած անձի հետ: Ընդ որում, ապրանքների իրացման գները չեն կարող էականորեն ցածր լինել այդ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում գործող մանրածախ գներից` հաշվի առնելով դրանց պահպանվածության աստիճանը:

4. Ապրանքների պահպանման, իրացման նախապատրաստման և աճուրդների կազմակերպման հետ կապված ծախսերը կատարվում են այդ ապրանքները տեղափոխող անձանց հաշվին:

Իրացման կետում ապրանքների պահպանման, իրացման նախապատրաստման և վաճառքի կազմակերպման ծախսերը կատարվում են ապրանքների վաճառքից գոյացած գումարների 5 տոկոսի հաշվին:

(235-րդ հոդվածը խմբ., լրաց. 25.12.03 ՀՕ-25-Ն)

գ լ ու խ  41

ապրանքների տնօրինման հետեվանքով առաջացած միջոցների տնօրինումը

Հոդված 236. Ապրանքների իրացումից ստացված գումարների տնօրինումը

Ապրանքների իրացումից ստացված գումարները մուծվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` հատուկ բացված հաշիվներին:

 

Հոդված 237. Ապրանքների իրացումից ստացված գումարների վերահաշվարկը

 

Մաքսանենգության կամ մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող ապրանքների տնօրինման մասին օրենքով սահմանված կարգով կայացված վերջնական որոշումից հետո դրանց իրացումից ստացված գումարները ենթակա են վերահաշվարկման` հաշվի առնելով այդ որոշման և սույն օրենսգրքի 235 հոդվածի պահանջները: Վերահաշվարկման հետևանքով վերադարձման ենթակա գումարները վերադարձվում են ապրանքը տեղափոխող անձին` օրենքով սահմանված կարգով կայացված վերջնական որոշումը կայացնելուց հետո` տասնօրյա ժամկետում:

 

բ ա ժ ի ն  16

 

մաքսային մարմինների պաշտոնատար անձինք

(16-րդ բաժինն ուժը կորցրել է 03.07.02 ՀՕ-403-Ն)

 

գ լ ու խ  42

 

մաքսային մարմինների պաշտոնատար անձանց իրավական վիճակը

(42-րդ գլուխն ուժը կորցրել է 03.07.02 ՀՕ-403-Ն)

 

Հոդված 238. Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք

 

(238-րդ հոդվածն ուժը կորցրել է 03.07.02 ՀՕ-403-Ն)

 

Հոդված 239. Մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց պատասխանատվությունը

 

(239-րդ հոդվածն ուժը կորցրել է 03.07.02 ՀՕ-403-Ն)

 

Հոդված 240. Դասային և հատուկ կոչումներ

 

(240-րդ հոդվածն ուժը կորցրել է 03.07.02 ՀՕ-403-Ն)

 

Հոդված 241. Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց պարտականությունների կատարման երաշխիքները

 

(241-րդ հոդվածն ուժը կորցրել է 03.07.02 ՀՕ-403-Ն)

 

 

գ լ ու խ  43

 

ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու հրազենի օգտագործման կարգը եվ պայմանները

(43-րդ գլուխն ուժը կորցրել է 03.07.02 ՀՕ-403-Ն)

 

Հոդված 242. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու հրազենի օգտագործման դեպքերը և կարգը

 

(242-րդ հոդվածն ուժը կորցրել է 03.07.02 ՀՕ-403-Ն)

 

Հոդված 243. Ֆիզիկական ուժի կիրառումը

 

(243-րդ հոդվածն ուժը կորցրել է 03.07.02 ՀՕ-403-Ն)

 

Հոդված 244. Հատուկ միջոցների կիրառումը

 

(244-րդ հոդվածն ուժը կորցրել է 03.07.02 ՀՕ-403-Ն)

 

Հոդված 245. Հրազենի կրումը, օգտագործումը և պահպանումը

 

(245-րդ հոդվածն ուժը կորցրել է 03.07.02 ՀՕ-403-Ն)

 

Հոդված 246. Հրազենի գործադրումը

 

(246-րդ հոդվածն ուժը կորցրել է 03.07.02 ՀՕ-403-Ն)

 

բ ա ժ ի ն  17

 

եզրափակիչ դրույթներ

 

գ լ ու խ  44

 

անցումային դրույթներ

 

Հոդված 247. Օրենսգրքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավոր է մինչև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելն ապահովել օրենսգրքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի ընդունումը:

3. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել`

ա) 1993 թվականի հուլիսի 17-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների հատուկ կոչումներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

բ) 1993 թվականի հուլիսի 19-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրքը` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ.

գ) 1998 թվականի դեկտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված «Մաքսատուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ.

դ) 1998 թվականի դեկտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված «Մաքսավճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
9 օգոստոսի 2000 թ.
ՀՕ-83