Համարը 
ՀՕ-234-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2007.11.28/59(583) Հոդ.1208
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
24.10.2007
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
19.11.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2007 թվականի հոկտեմբերի 24-ին

 

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-407-Ն) 4-րդ հոդվածի չորրորդ պարբերության չորրորդ թվարկման, ինչպես նաև տասներկուերորդ և տասներեքերորդ պարբերությունների, 5.1-րդ հոդվածի, 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 7-րդ կետերի, 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 28-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ապահովագրության վճարների» բառերը փոխարինել «ապահովության վճարների» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի տասներեքերորդ պարբերության, 6-րդ հոդվածի 3-րդ կետի և 9-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի «պետական, պարտադիր uոցիալական ապահովագրության և համայնքների» բառերը փոխարինել «պետական և համայնքների» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածում`
 

1) 2-րդ մասի 1-ին կետից հանել «պետական և պարտադիր uոցիալական ապահովագրության բյուջեներ» բառերը.

2) 4-րդ մասից հանել «(պարտադիր uոցիալական ապահովագրության բյուջե)» բառերը:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. նոյեմբերի 19
Երևան
ՀՕ-234-Ն