Համարը 
N 11-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2007.07.16/20(260) Հոդ.276
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
18.06.2007
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.06.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.10.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2011

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 37-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 հուլիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60307251

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

18 հունիսի 2007 թ.
ք. Երևան

N 11-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 37-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Օբյեկտների հիմնական միջոցների գործարկման և շինարարության իրականացման մասին» ձև թիվ 2-կշ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման մեթոդական ցուցումները՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի «Օբյեկտների հիմնական միջոցների գործարկման և շինարարության իրականացման մասին» ձև թիվ 2-կշ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման մեթոդական ցուցումները հաստատելու մասին» թիվ 37-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հոկտեմբերի 1-ից:

Նախագահ

Ս. Մնացականյան

 

Հավելված

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի 18 հունիսի 2007 թ.
թիվ 11-Ն որոշմամբ

Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն  Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր

 

«ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

:

1. Սույն մեթոդական ցուցումները սահմանում են «Օբյեկտների, հիմնական միջոցների գործարկման և շինարարության իրականացման մասին» ձև թիվ 2-կշ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական աշխատանքների ֆինանսավորում իրականացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև վարկային ծրագրերի իրականացման գրասենյակները (որոնք շինարարություն են իրականացնում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային և/կամ շնորհային միջոցների հաշվին), համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների համար հաշվետվությունը կազմում և ներկայացնում են մարզպետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տեղական բաժանմունք` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

4. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով (տարվա սկզբից հաշվետու և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանների համար), փաստացի գներով` առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) և այլ նմանատիպ (անուղղակի) հարկերի, յուրաքանչյուր ամսում իրականացված աշխատանքների ծավալներին համապատասխան:

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հաշվետվությունը կազմված է 3 բաժնից՝

1. «Բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային և այլ շենքերի գործարկումը»

2. «Հիմնական միջոցների գործարկումը և շինարարության իրականացումը»

3. «Շինարարական աշխատանքների ծավալներն ըստ շինարարություն իրականացնող կազմակերպությունների»։

6. 1-ին բաժնի «Բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային և այլ շենքերի գործարկումը» «Ա» սյունակի` «Բնակելի շենքեր և հանրակացարաններ», «Հանրակրթական դպրոցներ», «Նախադպրոցական հիմնարկներ», «Հիվանդանոցներ», «Ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներ», «Ակումբներ և մշակույթի տներ», «Արդյունաբերական շենքեր», «Գյուղատնտեսական շենքեր», «Տրանսպորտի և կապի շենքեր», «Հյուրանոցներ և ռեստորաններ» և «Այլ շենքեր» (մասնավորապես՝ առևտրի շենքեր, վարչական շենքեր, առողջատներ, մարզադահլիճներ, վարսավիրանոցներ, հանգստի և զվարճանքի շենքեր) ցուցանիշների հանրագումարի մեջ ներառվում են` նոր շենքերի շինարարություն, շենքերի վերանորոգում, տարբեր նշանակության շենքերի վերափոխում, շենքերի ամրացում և այլ շինարարական աշխատանքներ:

1-ին բաժնի «բ» ենթատողերի 1-4 սյունակներում բերված ցուցանիշները համապատասխան հզորությունների հանրագումարի մեջ չեն արտացոլվում:

1-ին սյունակում լրացվում են ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին գործարկված շենքերի հզորությունների` քառ.մ ընդհանուր մակերես, աշակերտական տեղ, տեղ, մահճակալ, հաճախում մեկ հերթափոխում և քանակի վերաբերյալ տվյալները:

2-րդ սյունակում` նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանում գործարկված հզորությունների վերաբերյալ տվյալները, 3-րդ և 4-րդ սյունակներում՝ համապատասխանաբար, գյուղական բնակավայրերում:

Բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը բաղկացած է բնակելի և օժանդակ շինությունների մակերեսներից:

Բնակելի և հյուրանոցային բնույթի բնակելի շենքերի համար բնակելի մակերես է համարվում սենյակների (բնակարանում գտնվող ճաշասենյակները, ննջարանները, մանկական և այլ սենյակները) մակերեսը: Հանրակացարանների բնակելի մակերես է համարվում միայն ննջարանների և ցերեկային սենյակների մակերեսը:

Բնակելի շենքերի, հյուրանոցների և բնակության համար չնախատեսված շենքերում գոյություն ունեցող բնակարանների օժանդակ շինություններ են համարվում բնակարանի ներսում գտնվող ոչ բնակելի սենյակները (խոհանոցներ, լողարաններ, սանիտարական հանգույցներ, պատշգամբներ, միջանցքներ, պահարաններ և այլն):

Հանրակացարաններում օժանդակ շինություններ են համարվում խոհանոցները, միջանցքները, սանիտարական հանգույցները, լողարանները, պահարանային սենյակները, բժշկական սպասարկման սենյակները և այլն:

Ծածկած նախաբնակարանային հարթակները և պատշգամբները ընդհանուր մակերեսում ներառվում են բնակելի շենքերի նախագծում բերված տեխնիկատնտեսական ցուցանիշների՝ համապատասխան նվազեցնող գործակիցներով բազմապատկելուց հետո:

Գործարկված բնակելի շենքերի ընդհանուր մակերեսի մեջ չեն ներառվում.

շենքերի տարածքում կամ կից գտնվող այլ բնակչության սոցիալական սպասարկման համար նախատեսված օբյեկտների (օրինակ՝ խանութ, դեղատուն, նախադպրոցական հիմնարկ, վարսավիրանոց, արհեստանոց, լվացքատուն, բնակշահագործման գրասենյակ, գրադարան և այլն) մակերեսները:

«Հանրակրթական դպրոցներ» տողում արտացոլվում են սարքավորված նոր հանրակրթական դպրոցները, ինչպես նաև գործող հանրակրթական դպրոցների ընդարձակման և վերասարքավորման, վերանորոգման համար կատարված ծախսերը, ներառելով բոլոր տեսակի դպրոց-ինտերնատները, որպես գործարկված (շահագործման հանձնված) հզորություն համարելով դրանց աշակերտական տեղերը:

«Նախադպրոցական հիմնարկներ» տողում արտացոլվում են սարքավորված նոր նախադպրոցական հիմնարկները, ինչպես նաև գործող նախադպրոցական հիմնարկների ընդարձակման և վերասարքավորման, վերանորոգման համար կատարված ծախսերը, որպես գործարկված (շահագործման հանձնված) հզորություն համարելով դրանց տեղերը:

«Հիվանդանոցներ» տողում արտացոլվում են հիվանդանոցների, հոսպիտալների, ծննդատների և ստացիոնար այլ բուժհիմնարկների շինարարության վերաբերյալ տվյալները, որպես գործարկված (շահագործման հանձնված) հզորություն համարելով դրանց մահճակալների քանակը:

«Ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներ» տողում արտացոլվում են պոլիկլինիկաներում (անկախ և հիվանդանոցներին կից), ամբուլատորիաներում, դիսպանսերներում, առողջարարական, կանանց և մանկական կոնսուլտացիաներում մեկ հերթափոխում հաճախումների քանակը:

«Ակումբներ և մշակույթի տներ» - արտացոլվում են սարքավորված նոր ակումբները և մշակույթի տները, ինչպես նաև գործող նոր ակումբների և մշակույթի տների ընդարձակման և վերասարքավորման, վերանորոգման համար կատարված ծախսերը, որպես գործարկված (շահագործման հանձնված) հզորություն համարելով դրանց տեղերը:

«Հյուրանոցներ և ռեստորաններ» - արտացոլվում են հյուրանոցների և ռեստորանների առևտրատեխնոլոգիական սարքավորումների, ինչպես նաև կեմպինգների, մոթելների, հանգրվանատների և այլնի շինարարության վերաբերյալ տվյալները:

145, 150, 155, 160, 165, 170 և 175 տողերում արտացոլվում են այն օբյեկտների շինարարության տվյալները, որոնք ավարտից հետո կնախատասվեն համապատասխանաբար արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի և այլ գործունեությանը:

1-ին բաժնի ազատ տողերում լրացման ենթակա են հետևյալ տվյալները.

«Ջրատար» - լրացվում են ջրընդունման կառույցների, պոմպային կայանների, ջրի կուտակման ավազանների, ջրատարների, մաքրման քաղաքային ցանցերի և ջրամատակարարման այլ օբյեկտների շինարարության վրա կատարված ծախսերի վերաբերյալ տվյալները:

Գործարկված ջրատարների տվյալները բերվում են չափման երկու միավորներով. ջրատարի հզորությունը` մեկ օրում հազար խոր. մետր, ջրատարների և փողոցային ցանցերի երկարությունը` կիլոմետր: Եթե խողովակները տեղադրված են մի քանի շարքով, ապա ջրատարի երկարությունը որոշվում է բոլոր գծերի ընդհանուր երկարությամբ:

Ներթաղամասային ցանցերի՝ շենքերի հետ միացման համակարգի շինարարության տվյալները այս տողերում չեն արտացոլվում:

«Կոյուղի» - լրացվում են մաքրման կայանների, պոմպակայանների, փողոցային ցանցերի, կոլեկտորների և կոյուղու այլ օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները։ Գործարկված (շահագործման հանձնված) կոյուղիների համար ներկայացվում են դրանց հզորությունը (թողունակությունը)` չափման միավորը՝ հազար խոր. մետր կեղտաջրեր /օր, կոլեկտորների և ցանցերի երկարությունը` կիլոմետր:

«Գազիֆիկացում» - արտացոլվում են գազամուղների, քաղաքներին կից գազաբաշխման կայանների, գազի ցանցերի, բաշխման կետերի և կայանների, ինչպես նաև գազիֆիկացման այլ օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները:

Գործարկված գազի ցանցերը լրացվում են ըստ երկարության` կիլոմետրերով:

Այս տողում չեն լրացվում նոր կառուցվող բնակելի շենքերի գազիֆիկացումը, ներթաղամասային գազային ցանցերի շինարարությունը:

«Ջերմամատակարարում» - արտացոլվում են քաղաքային մագիստրալ և բաշխիչ ջերմային ցանցերի, ջերմային կետերի, շրջանային կաթսայատների և ջերմամատակարարման այլ օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները:

Ջերմամատակարարման ցանցերի գործարկումը լրացվում է ըստ դրանց երկարության` կիլոմետրերով, իսկ շրջանային կաթսայատների գործարկումը` հեկտոկալորիաներով (Հկալ մեկ ժամում): Այս տողում չեն լրացվում ջերմային էլեկտրակայանների և նրանցից սկիզբ առնող մագիստրալ ջերմային ցանցերի, ջերմամատակարարման ներթաղամասային ցանցերի և կաթսայատների, նոր կառուցվող շենքերի ջերմամատակարարման շինարարության վերաբերյալ տվյալները:

«Առողջարաններ» - գործարկված մահճակալների կազմի մեջ ներառվում են նաև գործարկված և կառուցվող առողջարանների ամառային ննջարանային մասնաշենքերում մահճակալների քանակը։ Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ առողջարան-պրոֆիլակտորիաների գործարկումը լրացվում է նաև առանձին:

Լրացվում են հանգստյան տների շինարարության վերաբերյալ տվյալները: Հանգստավայրերում և հանգստյան գոտիներում գտնվող պանսիոնատները հավասարեցվում են հանգստյան տներին.

Լրացվում են նաև հետևյալ տեսակի սպորտային համալիրների վերաբերյալ տվյալները.

«Մարզադահլիճներ» - լրացվում են նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև նախարարություններին, գերատեսչություններին և իրավաբանական անձանց պատկանող մարզադահլիճների շինարարության վերաբերյալ տվյալները: Այս տողում հաշվի են առնվում ինչպես առանձին կառուցվող շենքերում, այնպես էլ շենքերի առաջին հարկերում և դրանց կից տեղաբաշխվող մարզադահլիճների, ինչպես նաև բոքսի, ըմբշամարտի, մարմնամարզության, ծանրամարտի և այլնի մասնագիտացված մարզադահլիճների շինարարության վերաբերյալ տվյալները:

«Լողավազաններ» - լրացվում են նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև նախարարություններին, գերատեսչություններին և իրավաբանական անձանց պատկանող, ամբողջ տարին գործող տաքացվող բացօթյա և ծածկած լողավազանների շինարարության տվյալները: Այս տողում հաշվի են առնվում նաև այն լողավազանները, որոնք տեղաբաշխված են շինություններին կից և դրանց ներսում, ներառյալ նաև այլ մարզական համալիրներում կառուցվածները:

«Հարթակային կառուցվածքներ» - արտացոլվում են ֆուտբոլային դաշտերի, բասկետբոլի, վոլեյբոլի հարթակների, թենիսի հրապարակների և բացօթյա այլ խաղահրապարակների շինարարության վերաբերյալ տվյալները:

«Ֆիզկուլտուրային առողջարարական համալիրներ» (ՖԱՀ) - նշվում են ՖԱՀ-երի շինարարության վերաբերյալ տվյալները: Ընդհանուր արդյունքից առանձին տողերով լրացվում են թեթև մետաղական և փայտյա սոսնձվող կոնստրուկցիաներից կառուցվող ՖԱՀ-երի վերաբերյալ տվյալները:

Բուժման-առողջարարական հաստատությունների, հիվանդանոցների, առողջարանների, հանգստյան տների սպորտային դահլիճները և լողավազանները չեն վերագրվում մարզական կառուցվածքներին և համապատասխան տողերում չեն արտացոլվում:

«Բարձրագույն ուսումնական հաստատություններ» - լրացվում են ուսումնական-լաբորատոր շենքերի աշխատանքային մակերեսների գործարկումը, այսինքն, ուսումնաարտադրական և օժանդակ սենյակների գումարային մակերեսի և տեխնիկական սենյակների մակերեսի գործարկման տվյալները:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների թվին են դասվում ակադեմիաները, համալսարանները, ինստիտուտները, կոնսերվատորիաները:

«Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ» - լրացվում են գործարկված տեխնիկումների, քոլեջների, ուսումնարանների, ինչպես նաև միջին մասնագիտական այլ ուսումնական հաստատությունների ուսումնական-լաբորատոր շենքերի ընդհանուր մակերեսները:

7. 2-րդ բաժնի «Հիմնական միջոցների գործարկումը և շինարարության իրականացումը» 202-216 տողերը լրացվում են ըստ ֆինանսավորման աղբյուրների, 217-222 տողերը՝ ըստ գործունեության տեսակների:

1-ին սյունակի «Հիմնական միջոցների գործարկումը տարեսկզբից» ցուցանիշը լրացվում է աճողական կարգով՝ եռամսյակը մեկ անգամ:

Գործարկված հիմնական միջոցների կազմի մեջ ներառվում են.

ա) ավարտված և հաշվետու տարում գործարկված կազմակերպությունների (լրիվ կամ ըստ առանձին հերթերի, արտադրամասերի, արտադրությունների), շենքերի և կառույցների, երկաթուղիների և ավտոմոբիլային ճանապարհների, օդանավակայանների, ծովային և գետային նավահանգիստների, խողովակաշարերի, կապի միջոցների, էլեկտրահաղորդման գծերի, գյուղատնտեսական օբյեկտների, ոռոգման, չորացման համակարգերի, ջրանցքների և հիդրոտեխնիկական կառույցների, հասարակական սննդի, առևտրի օբյեկտների և պահեստների, բնակելի շենքերի, գիտական հիմնարկների, լուսավորության, մշակույթի օջախների, առողջապահական, վարչական շենքերի, օժանդակ շենքերի և շինությունների արժեքը (ներառյալ կառուցապատման տարածքի բարեկարգման ծախսերը և կառուցվող օբյեկտների վրա կատարված այլ ծախսեր).

բ) գործարկված (շահագործման հանձնված) սարքավորումների, մեքենաների, տրանսպորտային միջոցների, ինչպես նաև ձեռք բերված գործիքների, գույքի արժեքը.

գ) կառուցվող օբյեկտի պահպանման, տեխնիկական վերահսկողության, ինչպես նաև նախագծային փաստաթղթերի պահանջների նկատմամբ հսկողության վրա կատարված ծախսերի արժեքը.

դ) ճարտարապետական, շինարարական նախագծման և կառուցվածքավորման /կոնստրուկտավորման/ աշխատանքների արժեքը: Քաղաքների և այլ բնակավայրերի արտաքին բարեկարգման արժեքը և այլ ծախսեր:

Հիմնական միջոցների կազմում չեն ներառվում.

ա) շինարարական կազմակերպությունների վերադիր ծախսերի հաշվին շինարարության ընթացքում կառուցված ժամանակավոր շենքերի և կառույցների արժեքը.

բ) իրերի արժեքը, անկախ գնից, որոնց ծառայության ժամկետը մեկ տարուց չի անցնում.

գ) հատուկ հագուստի և կոշիկի ձեռքբերման ծախսերը, անկախ ծառայության ժամկետից.

դ) երկրաբանահետախուզական, հողաշինարարական և ծառատնկման աշխատանքների վրա կատարված ծախսերը, որոնք կապված չեն օբյեկտների շինարարության հետ.

ե) շենքերի, այլ հիմնական միջոցների ձեռքբերման վրա կատարված ծախսերը.

զ) շինարարության համար հատկացված տարածքում քաղաքացիներին պատկանող կառույցների և ծառերի դիմաց փոխհատուցման ծախսերը.

է) վաճառքի ժամանակ հաշվարկված հարկերի գումարները.

ը) ամփոփ նախահաշիվներում նախատեսված՝ շենքերի և շինությունների շահագործման համար կադրերի պատրաստման վրա կատարված ծախսերը.

թ) շինարարության ժամանակավոր դադարեցման վրա կատարված ծախսերը և այլն:

Շինմոնտաժային աշխատանքների տեսակները.

շինարարական տարածքի նախապատրաստում,

շենքերի և շինությունների շինարարություն,

կապիտալ նորոգում` շենքերի (շինությունների), կառույցների, կամ դրանց առանձին հատվածների ուժեղացման, վերականգնման, վերակառուցման, ինչպես նաև ֆիզիկական մաշվածության հետ կապված ինժեներատեխնիկական սարքավորումների փոխարինման և (կամ) վերականգնման աշխատանքները,

ընթացիկ նորոգում` շենքերի (շինությունների), կառույցների, ինժեներատեխնիկական սարքավորումների, ինչպես նաև դրանց առանձին հատվածների (մասերի) պահպանման, վնասվածքների վերացման և այլ պրոֆիլակտիկ աշխատանքներ,

շենքերի և շինությունների ճարտարագիտական սարքավորանքի տեղադրում,

հարդարման աշխատանքներ,

շինարարական սարքավորանքի վարձակալում սպասարկող անձնակազմի հետ,

Շինմոնտաժային աշխատանքների թվին են դասվում.

ա) մշտական և ժամանակավոր շենքերի և շինությունների կառուցման, ընդարձակման, վերափոխման աշխատանքները և դրա հետ կապված երկաթբետոնյա, մետաղական և այլ շինարարական կոնստրուկցիաների մոնտաժման աշխատանքները.

բ) նյութերի, կոնստրուկցիաների, պատրաստվածքների, սանիտարական և էլեկտրատեխնիկական սարքերի արժեքները, դրանց ձեռքբերման և շինհրապարակ տեղափոխման, ինչպես նաև սարքավորումների մոնտաժման ծախսերը.

գ) վերամբարձ կռունկների գծերի մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքները.

դ) ջրամատակարարման, ջրահեռացման (կոյուղու), ջեռուցման, գազամատակարարման, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ (արտաքին և ներքին) ցանցերի կառուցման աշխատանքները.

ե) արտադրական կեղտաջրերի մաքրման և աղտոտումից մթնոլորտի պահպանման համար կառուցվող օբյեկտների վրա կատարվող աշխատանքները.

զ) կառուցապատման տարածքի, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի բարեկարգման ու կանաչապատման աշխատանքները.

է) ձմեռային պայմաններում կատարվող շինարարական աշխատանքների կատարման համար իրականացվող լրացուցիչ ծախսերը, բանվորների աշխատավարձի հավելավճարները (կապված բարձրլեռնային և հեռավոր շրջաններում կատարվող աշխատանքների հետ).

ը) շինարարական նորմերում և կանոններում նախատեսված շինարարական այլ աշխատանքները և ծախսերը:

Սարքավորումների տեղադրման աշխատանքներ են հանդիսանում.

ա) տեխնոլոգիական, էներգետիկ, վերամբարձ տրանսպորտային, պոմպային-կոմպրեսորային և այլ սարքավորումների հավաքումը և շահագործման մշտական վայրում տեղադրումը.

բ) կոնստրուկտիվ բաղադրատարրերով (էլեմենտներով) սարքավորման հետ կապված սպասարկման հարթակների, տեխնոլոգիական մետաղական կոնստրուկցիաների տեղադրումը.

գ) ձմեռային պայմաններում սարքավորումների տեղադրման հետ կապված լրացուցիչ ծախսերը.

դ) սարքավորումների տեղադրման գնացուցակներում նախատեսված այլ աշխատանքները և ծախսերը:

Սարքավորումների, գործիքների, գույքի ձեռքբերման համար կատարված ծախսերի մեջ ներառվում են.

ա) սարքավորումների շինմոնտաժային ծախսերը.

բ) շինարարության նախահաշիվներում նախատեսված տեխնոլոգիական, էներգետիկ, վերամբարձ-տրանսպորտային և այլ սարքավորումների արժեքը.

գ) լաբորատորիաների, արհեստանոցների, ռենտգենային և բժշկական այլ աշխատասենյակների (կաբինետների) սարքավորումների արժեքները.

դ) շինարարության նախագծերում և նախահաշիվներում հաստատված ոչ ստանդարտ և կաթսաների օժանդակ սարքավորումների արժեքները.

ե) հաշվիչ տեխնիկայի, չափիչ և կարգավորիչ սարքերի, ավտոմատացման և կապի միջոցների, արտադրական գործիքների և տնտեսական գույքի, ինչպես նաև շինարարության նախահաշիվներով նախատեսված փոքրարժեք և արագամաշ առարկաների (գործիքներ, գույք, հագուստ) արժեքները.

զ) սոցիալական սպասարկման համար նախատեսված շենքերի և շինությունների սկզբնական կահավորման համար՝ նախահաշիվներով նախատեսված սարքավորումների, գործիքների, գույքի արժեքը (բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ, հանրակրթական դպրոցներ, հիվանդանոցներ և այլն).

է) շինարարության ամփոփ նախահաշիվներով նախատեսված այլ սարքավորումների ձեռքբերման վրա կատարված ծախսերը, նախահաշիվներում չներառված սարքավորումների, մեքենաների և մեխանիզմների արժեքները:

Շինարարության նախահաշիվներում չներառված են համարվում այն սարքավորումները, մեքենաները և մեխանիզմները, որոնք ներառված չեն տվյալ ճյուղում գործող օբյեկտների վերափոխման, տեխնիկական վերազինման, ընդարձակման և հզորությունների պահպանման, ինչպես նաև նոր կազմակերպությունների շինարարության համար մշակվող նախագծանախահաշվային փաստաթղթերի մեջ:

Շինարարության նախահաշիվներում չներառված սարքավորումների թվին են դասվում.

երկաթուղային տրանսպորտի շարժակազմը, բեռնարկղերը (կոնտեյներները), մետրոպոլիտենի վագոնները, հեղուկ գազ տեղափոխող գլանատակառները (ցիստեռնները), օդանավերը և քաղաքացիական օդային նավատորմի այլ ավիացիոն սարքավորումները, ծովային և գետային նավատորմերի նավերը և բեռնարկղերը, ավտոմոբիլները, ավտոբուսները, ճանապարհային տնտեսության և ավտոմոբիլային տրանսպորտի այլ մեքենաները և մեխանիզմները, տրամվայները և տրոլեյբուսները, փողոցների մաքրման մեքենաները և կոմունալ տնտեսության մեխանիզմները, շինարարական մեքենաները, մեխանիզմները, գույքը և գործիքները, ինչպես նաև շինմոնտաժային կազմակերպությունների տրանսպորտային միջոցները, վագոնները և կոնտեյներային տիպի այլ շինությունները, տրակտորները, կոմբայնները, առևտրական կազմակերպությունների հավաքող մեքենաները և տրանսպորտային միջոցները, փոստի տեղափոխման ավտոմեքենաները և երկաթուղային վագոնները, հորատման և երկրաբանահետախուզական կազմակերպությունների սարքավորումները, էներգագնացքները, շարժական դիզելային էլեկտրակայանները, ավտոխանութները և այլն։

Այլ աշխատանքների և ծախսերի ծավալում ներառվում են.

ա) ճարտարապետական, շինարարական նախագծումը և կառուցվածքավորումը /կոնստրուկտավորումը/ (ներառյալ հետագա տարիների շինարարության աշխատանքները և տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման ծախսերը), որոնք իրականացվում են շինարարության հաշվին, ինչպես նաև նախագծային կազմակերպությունների հեղինակային հսկողությունը.

բ) նավթի, գազի և ստորերկրյա ջրերի արդյունահանման և հետախուզական հորատման աշխատանքները.

գ) թեք լանջերի վրա տեռասների պատրաստման և չորացում չպահանջող հողերի վրա մշակութատեխնիկական աշխատանքների համար կատարվող ծախսերը.

դ) ոչ գյուղատնտեսության ոլորտի կազմակերպությունների կողմից անասնահոտի ձեռքբերման ծախսերը.

ե) կառուցվող օբյեկտի շինարարության նախահաշվում նախատեսված կադրերի պատրաստման (ուսուցման) ծախսերը.

զ) հողահատկացման և դրա հետ կապված տեղափոխման (բացի տեղափոխման հետ կապված շինարարական աշխատանքների) ծախսերը.

է) հողօգտագործողներին հողի օգտագործումից ժամանակավորապես զրկելու համար առաջացած վնասների փոխհատուցման ծախսերը.

ը) պետության ու համայնքների կարիքների համար շինարարական աշխատանքների իրականացման նպատակով հողօգտագործողներից վերցված հողի փոխարեն նոր հողերի յուրացման վրա կատարված ծախսերը (բացի այդ նպատակի համար կատարված շինարարական աշխատանքների արժեքից).

թ) շինարարության ամփոփ նախահաշվով նախատեսված շինմոնտաժային աշխատանքներին չառնչվող այլ աշխատանքները և ծախսերը.

ժ) հեղինակային և տեխնիկական վերահսկողություն։

Շինարարության ծավալի մեջ չեն ներառվում.

ա) հիմնական գործունեության միջոցների հաշվին օբյեկտների գործարկման կարգավորման աշխատանքների վրա կատարված ծախսերը.

բ) սարքավորումների նախամոնտաժային ստուգումների և հայտնաբերված թերությունների վերացման վրա կատարված ծախսերը (բացի ներդրումների հաշվին կատարվող ծախսերից).

գ) հիմնական գործունեության կամ պետական բյուջեի հաշվին աշխատանքների առանձին տեսակների վրա կատարված ծախսերը.

դ) հողային և անտառատնկման աշխատանքների ծախսերը, ինչպես նաև հիմնական գործունեության հաշվին հողերի բարելավման ծախսերը.

ե) խոտանի և անորակ կատարված աշխատանքների վերացման նպատակով կատարված ծախսերը: Շինարարական հրապարակ բերված կամ այնտեղ պատրաստված, բայց դեռ չտեղադրված դետալների, կոնստրուկցիաների, շինանյութերի արժեքները և այլ ծախսեր։

8. 3-րդ բաժինը «Շինարարական աշխատանքների ծավալներն ըստ շինարարություն իրականացնող կազմակերպությունների» լրացվում է եռամսյակը մեկ անգամ:

(Մեթոդական ցուցումները խմբ. 14.12.07 թիվ 22-Ն )

 

Ներմուծեք նկարագրությունը_5040

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
 

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է

Ներկայացնում է

Հաշվետվության
ներկայացման ժամկետը`

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տեղական բաժանմունքին

Շինարարություն իրականացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, մարզպետարանները, քաղաքապետարանները, գյուղական համայնքները

մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդող ամսվա 5-ը

Ով է ներկայացնում  _________________________________

(անվանումը)

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը  ________________ ______________________________________________

 

Գտնվելու վայրը  ___________________________________

 

____________________________________  I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)

Մարզը ____________________ Համայնքը ______________

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը   I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I

 

Հարկ վճարողի հաշվառման համարը                     I_I_I_I_I_I_I_I_I

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ

2-կշ

(ամսական)

 

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի
18 հունիսի 2007 թ.

թիվ 11-Ն որոշմամբ

 

 
Չլրացնել ò


ՏԳՏԴ   I_I_I_I_I_I_I

Մարզը        I_I_I_I_I

Համայնքը    I_I_I_I_I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
200 թ. հունվար - __________-ին
(ըստ ֆինանսավորման աղբյուրների)

1. Բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային և այլ շենքերի գործարկումը

Անվանումը

Տողի հա-մարը

Չափի միավորը

Ընդամենը գործարկվել են

այդ թվում՝
գյուղական բնակավայրերում

Շինարարություն /փաստացի գներով՝ հազ. դրամ, առանց ԱԱՀ

տարե-սկզբից

նախորդ տարվա համապա-տասխան ժամանա-կաշրջանում

տարե-սկզբից

նախորդ տարվա համապա-տասխան ժամանա-կաշրջա-նում

ընդամենը

այդ թվում՝ շինմոնտաժային աշխատանքներ

Ա

Բ

Գ

1

2

3

4

5

6

Բնակելի շենքեր և հանրակա-ցարաններ

101

քառ.մ ընդհա- նուր մակերես

 

 

 

 

 

 

շենքերի քանակը

102

հատ

 

 

 

 

 

 

դրանից՝

 

             

ա) նոր շենքերի շինարարություն

103

քառ.մ ընդ. մակերես

 

 

 

 

 

 

շենքերի քանակը

104

հատ

 

 

 

 

 

 

բ) շենքերի նորոգում

105

հազար դրամ

x

x

x

x

 

 

գ) տարբեր նշանակության շենքերի վերափոխում

106

քառ.մ ընդ. մակերես

 

 

 

 

 

 

շենքերի քանակը

107

հատ

 

 

 

 

 

 

դ) շենքերի ամրացում

108

քառ.մ ընդ. մակերես

 

 

 

 

 

 

շենքերի քանակը

109

հատ

 

 

 

 

 

 

Հանրակրթական դպրոցներ

110

աշակերտա-կան տեղ

 

 

 

 

 

 

 

111

քառ. մ մակերես

 

 

 

 

 

 

շենքերի քանակը

112

հատ

 

 

 

 

 

 

դրանից՝

 

             

ա) նոր շենքերի շինարարություն

113

աշակերտա-կան տեղ

 

 

 

 

 

 

 

114

քառ. մ մակերես

 

 

 

 

 

 

շենքերի քանակը

115

հատ

 

 

 

 

 

 

 բ) շենքերի նորոգում

116

հազար դրամ

x

x

x

x

 

 

Նախադպրոցական հիմնարկներ

117

տեղ

 

 

 

 

 

 

 

118

քառ. մ մակերես

 

 

 

 

 

 

շենքերի քանակը

119

հատ

 

 

 

 

 

 

դրանից՝

 

             

ա) նոր շենքերի շինարարություն

120

տեղ

 

 

 

 

 

 

 

121

քառ. մ մակերես

 

 

 

 

 

 

շենքերի քանակը

122

հատ

 

 

 

 

 

 

 բ) շենքերի նորոգում

123

հազար դրամ

x

x

x

x

 

 

Հիվանդանոցներ

124

մահճակալ

 

 

 

 

 

 

 

125

քառ. մ մակերես

 

 

 

 

 

 

շենքերի քանակը

126

հատ

 

 

 

 

 

 

դրանից՝

 

             

ա) նոր շենքերի շինարարություն

127

մահճակալ

 

 

 

 

 

 

 

128

քառ. մ մակերես

 

 

 

 

 

 

շենքերի քանակը

129

հատ

 

 

 

 

 

 

 բ) շենքերի նորոգում

130

հազար դրամ

x

x

x

x

 

 

Ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներ

131

հաճախում մեկ հերթափոխում

 

 

 

 

 

 

 

132

քառ. մ մակերես

 

 

 

 

 

 

շենքերի քանակը

133

հատ

 

 

 

 

 

 

դրանից՝

 

             

ա) նոր շենքերի շինարարություն

134

հաճախում մեկ հերթափոխում

 

 

 

 

 

 

 

135

քառ. մ մակերես

 

 

 

 

 

 

շենքերի քանակը

136

հատ

 

 

 

 

 

 

 բ) շենքերի նորոգում

137

հազար դրամ

x

x

x

x

 

 

Ակումբներ և մշակույթի տներ

138

տեղ

 

 

 

 

 

 

 

139

քառ. մ մակերես

 

 

 

 

 

 

շենքերի քանակը

140

հատ

 

 

 

 

 

 

դրանից՝

 

             

ա) նոր շենքերի շինարարություն

141

տեղ

 

 

 

 

 

 

 

142

քառ. մ մակերես

 

 

 

 

 

 

 շենքերի քանակը

143

հատ

 

 

 

 

 

 

 բ) շենքերի նորոգում

144

հազար դրամ

x

x

x

x

 

 

 Արդյունաբերական շենքեր

145

քառ. մ մակերես

 

 

 

 

 

 

շենքերի քանակը

146

հատ

 

 

 

 

 

 

դրանից՝

 

             

ա) նոր շենքերի շինարարություն

147

քառ. մ մակերես

 

 

 

 

 

 

շենքերի քանակը

148

հատ

 

 

 

 

 

 

բ) շենքերի նորոգում

149

հազար դրամ

x

x

x

x

 

 

Գյուղատնտեսական շենքեր

150

քառ. մ մակերես

 

 

 

 

 

 

շենքերի քանակը

151

հատ

 

 

 

 

 

 

դրանից՝

 

             

ա) նոր շենքերի շինարարություն

152

քառ. մ մակերես

 

 

 

 

 

 

շենքերի քանակը

153

հատ

 

 

 

 

 

 

բ) շենքերի նորոգում

154

հազար դրամ

x

x

x

x

 

 

Տրանսպորտի և կապի շենքեր

155

քառ. մ մակերես

 

 

 

 

 

 

շենքերի քանակը

156

հատ

 

 

 

 

 

 

դրանից՝

 

             

ա) նոր շենքերի շինարարություն

157

քառ. մ մակերես

 

 

 

 

 

 

շենքերի քանակը

158

հատ

 

 

 

 

 

 

բ) շենքերի նորոգում

159

հազար դրամ

x

x

x

x

 

 

Հյուրանոցներ և ռեստորաններ

160

քառ. մ մակերես

 

 

 

 

 

 

շենքերի քանակը

161

հատ

 

 

 

 

 

 

դրանից՝

 

             

ա) նոր շենքերի շինարարություն

162

քառ. մ մակերես

 

 

 

 

 

 

շենքերի քանակը

163

հատ

 

 

 

 

 

 

բ) շենքերի նորոգում

164

հազար դրամ

x

x

x

x

 

 

Այլ շենքեր (նշել)

165

քառ. մ մակերես

 

 

 

 

 

 

շենքերի քանակը

166

հատ

 

 

 

 

 

 

դրանից՝

 

             

ա) նոր շենքերի շինարարություն

167

քառ. մ մակերես

 

 

 

 

 

 

շենքերի քանակը

168

հատ

 

 

 

 

 

 

բ) շենքերի նորոգում

169

հազար դրամ

x

x

x

x

 

 

 

170

քառ. մ մակերես

 

 

 

 

 

 

171

հատ

 

 

 

 

 

 

 

172

քառ. մ մակերես

 

 

 

 

 

 

173

հատ

 

 

 

 

 

 

 

174

հազար դրամ

x

x

x

x

 

 

 

175

քառ. մ մակերես

 

 

 

 

 

 

176

հատ

 

 

 

 

 

 

 

177

քառ. մ մակերես

 

 

 

 

 

 

178

հատ

 

 

 

 

 

 

 

179

հազար դրամ

x

x

x

x

 

 

2. Հիմնական միջոցների գործարկումը և շինարարության իրականացումը (փաստացի գներով՝ հազ. դրամ, առանց ԱԱՀ)

Անվանումը

Տողի համարը

Հիմնական միջոցների գործար-կումը տարե-սկզբից

Շինարարություն

այդ թվում՝  շինմոնտաժային աշխատանքներ

տարե- սկզբից

նախորդ տարվա համապա-տասխան ժամանակա-շրջանում

տարե- սկզբից

նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանում

Ա

Բ

1

2

3

4

5

Ընդամենը

201

 

 

 

 

 

201 տողից՝ ըստ ֆինանսավորման աղբյուրների

 

 

 

 

 

 

այդ թվում ի հաշիվ՝

 

 

 

 

 

 

 պետական բյուջեի

202

 

 

 

 

 

 սեփականաշնորհումից ստացված   միջոցների

203

 

 

 

 

 

 համայնքների միջոցների

204

 

 

 

 

 

 Զարգացման և Վերակառուցման   Եվրոպական բանկի վարկի

205

 

 

 

 

 

 Համաշխարհային բանկի վարկի

206

 

 

 

 

 

 մարդասիրական օգնության միջոցների

207

 

 

 

 

 

դրանից.

 

 

 

 

 

 

 

208

 

 

 

 

 

 

209

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 կազմակերպության միջոցների

215

 

 

 

 

 

դրանից.

 

 

 

 

 

 

օտարերկրյա ներդրողների միջոցների

216

 

 

 

 

 

201 տողից՝ ըստ գործունեության տեսակների

 

 

 

 

 

 

այդ թվում.

 

 

 

 

 

 

 

217

 

 

 

 

 

 

218

 

 

 

 

 

 

219

 

 

 

 

 

 

220

 

 

 

 

 

 

221

 

 

 

 

 

 

222

 

 

 

 

 

3. Շինարարական աշխատանքների ծավալներն ըստ շինարարություն իրականացնող կազմակերպությունների

Կազմակերպությունների անվանումը

Տողի համարը

Պետական ռեգիստրում գրանցման համարը

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը

Կատարվել են շինարարական աշխատանքներ (փաստացի գներով՝ հազ. դրամ, առանց ԱԱՀ)

Ա

Բ

1

2

2

 

301

 

 

 

 

302

 

 

 

 

303

 

 

 

 

 

 

 

 

Ղեկավար

________________
(Ազգանուն, անուն)

___________________
(Ստորագրություն)

     
Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

________________
(Ազգանուն, անուն)

___________________
(Ստորագրություն, պաշտոն)

 

________________
(Հեռախոսահամար(ներ))

__ ______200__թ.
(լրացման ամսաթիվը)


Էլեկտրոնային փոստ __________@____________