Համարը 
ՆՀ-606
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԱԺՏ 1996/13-14
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
13.07.1996
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
13.07.1996
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.07.1996
Ուժը կորցնելու ամսաթիվը 
09.04.2018


ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի հետագա անվտանգ շահագործումն ապահովելու անհրաժեշտությունից, որոշում եմ.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից անկախ խորհրդակցական մարմին` ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի հետևյալ կազմը`

 

Ա. Բերկհոֆեր - GRS ինստիտուտի տնօրեն (Գերմանիա)
Ռ. Բադնից - Ապագա ռեսուրսների ասոցիացիայի նախագահ (ԱՄՆ)
Ժ. Փանոսյան - Ֆրանսիայի միջուկային էներգիայի ընկերության գլխավոր ներկայացուցիչ (Ֆրանսիա)
Հ. Վարդապետյան - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (Հայաստան)
Վահրամ Պետրոսյան - «Հայատոմ» ՓԲԸ-ի տնօրեն (Հայաստան)
Միրոսլավ Լիպարին - Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչ (Վիեննա)
Բերնար Գեսդոն - Միջուկային առաջնային նախագծերի մշակման և ներդրման ղեկավար («Ֆրամատոմ», Ֆրանսիա)
Մարկ ԴՅՈՒԹՈՆԻՆ -Մեծ Բրիտանիայի ռադիոակտիվ թափոնների կառավարման և միջուկային անվտանգության պաշտպանության կոմիտեների անդամ (Մեծ Բրիտանիա).
Վլադիմիր ԱՍՄՈԼՈՎԻՆ -«Ռոսէներգոատոմ» կոնցեռնի գլխավոր տնօրենի տեղակալ, գիտատեխնիկական քաղաքականության հարցերով տնօրեն (Ռուսաստան).
Ժոզեֆ ՄԻՇԱԿԻՆ -Չեխիայի միջուկային հետազոտությունների ինստիտուտի ռազմավարական հարցերով տնօրեն (Չեխիա).
Սերգեյ ԱԴԱՄՉԻԿԻՆ -Բնապահպանական, տեխնոլոգիական և ատոմային վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ (Ռուսաստան)
Ալեքսանդր ԼՈԿՇԻՆԻՆ  -«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ (Ռուսաստան)

 

(Կազմը փոփ., լրաց. 14.12.98 ՆՀ-189, լրաց. 09.12.00 ՆՀ-742, փոփ. 27.09.02 ՆՀ-1184-Ա, 15.10.02 ՆՀ-1191-Ա, փոփ., լրաց., խմբ. 06.04.04 ՆՀ-51-Ա, փոփ., լրաց. 14.07.05 ՆՀ-134-Ա, 08.01.07 ՆՀ-1-Ա, 29.09.08 ՆՀ-275-Ա)

3. Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղար նշանակել Վահրամ Պետրոսյանին:

(3-րդ կետը խմբ. 27.09.02 ՆՀ-1184-Ա)

4. Հայաստանի Հանրապետության նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի կանոնադրությունը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


13 հուլիսի 1996 թվականի,
քաղ. Երևան
 ՆՀ-606