Համարը 
N 15-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2011.01.26/4(807) Հոդ.78
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
13.01.2011
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
19.01.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.02.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՓՆՏՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունվարի 2011 թվականի N 15-Ն

 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՓՆՏՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 5-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի տեղեկատվական և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեղեկատվական-փնտրողական համակարգերի միջև տեղեկատվության փոխանակման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի տեղեկատվական և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեղեկատվական-փնտրողական համակարգերի միջև փոխանակվող տեղեկատվության ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2011 թ. հունվարի 19
Երևան 

 

 

 


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունվարի 13-ի N 15-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՓՆՏՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (այսուհետ` ԱՊՊԱ) համակարգի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման գործընթացն ու պայմաններն ԱՊՊԱ-ի համակարգի տեղեկատվական համակարգի (այսուհետ` ԱՊՊԱ ՏՀ) և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` ոստիկանություն) տեղեկատվական-փնտրողական համակարգի (այսուհետ` ոստիկանության ՏՓՀ) միջև:

2. ԱՊՊԱ ՏՀ-ի և ոստիկանության ՏՓՀ-ի միջև տեղեկատվության փոխանակման նպատակն է ԱՊՊԱ-ի համակարգի հուսալիության և վերահսկելիության ապահովումը և համակարգում հնարավոր խարդախությունների կանխումը:

3. Սույն կարգի կիրառումն ապահովում է`

1) ոստիկանության կողմից այն ավտոտրանսպորտային միջոցների (այսուհետ` ՏՄ) հաշվառումը, նույնականացումը և համապատասխան պատասխանատվության միջոցների կիրառումը, որոնց համար առկա չէ գործող ԱՊՊԱ-ի մասին պայմանագիր.

2) գործող ԱՊՊԱ-ի մասին պայմանագրերի համար տրամադրված ԱՊՊԱ-ի կտրոնների սերիայի և համարի վերաբերյալ տեղեկատվությունը ոստիկանությանը փոխանցելու միջոցով ԱՊՊԱ-ի ոլորտում ապահովագրական կեղծիքների և այլ չարաշահումների հայտնաբերումն ու դրանց համար համապատասխան պատասխանատվության միջոցների կիրառումը.

3) ապահովագրական, վերաապահովագրական ընկերությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ԱՊՊԱ-ի համակարգի այլ մասնակիցների կողմից ԱՊՊԱ-ի մասին պայմանագրերի, ՏՄ-ների, դրանց սեփականատերերի և օրինական հիմքով տիրապետող այլ անձանց ու ճանապարհատրանսպորտային պատահարների (այսուհետ` ՃՏՊ) վերաբերյալ ԱՊՊԱ ՏՀ-ին տրամադրվող տվյալների ամբողջականության ու իսկության ստուգումը.

4) ՏՄ-ների և ՃՏՊ-ների մասին ոստիկանության կողմից հավաքագրված տվյալների` որպես առաջնային տեղեկատվություն, ապահովագրական, վերաապահովագրական ընկերություններին տրամադրումը՝ վերջիններիս կողմից ապահովագրական հատուցումների գործընթացի կազմակերպման համար.

5) ոստիկանության ՏՓՀ-ից վարչական իրավախախտումների մասին տեղեկատվության փոխանցումը ԱՊՊԱ ՏՀ՝ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված Բոնուս-Մալուս գործակիցների հաշվարկման նպատակով:

4. ԱՊՊԱ ՏՀ-ի` ՏՄ-ների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին պայմանագրի կնքված լինելը և այդ պայմանագրին վերաբերող այլ տվյալները տեղեկատվության առաջնային աղբյուր են ոստիկանության համար:

 

II. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

5. Ոստիկանության ՏՓՀ-ի և ԱՊՊԱ ՏՀ-ի միջև տվյալների երկկողմ փոխանցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին պատկանող «Սի Բի Էյ Նեթ» միջբանկային համակարգչային ցանցի և դրա ռեզերվային ուղիների միջոցով:

6. Ոստիկանության ՏՓՀ-ի և ԱՊՊԱ ՏՀ-ի միջև փոխանակվող տվյալներն ունեն «Էքս Էմ Էլ» ձևաչափը (կառուցվածքը):

7. ԱՊՊԱ ՏՀ-ի և ոստիկանության ՏՓՀ-ի միջև տվյալները փոխանակվում են տվյալների օրական թարմացումների միջոցով (համապատասխանեցման կամ սինքրոնիզացման մեթոդ):

8. ԱՊՊԱ ՏՀ-ի և ոստիկանության ՏՓՀ-ի միջև տվյալները համապատասխանեցվում են ոչ ուշ, քան յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում՝ հաջորդ աշխատանքային օրվա համար:

9. Ոստիկանության ՏՓՀ-ից Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և հաշվառումից ժամանակավորապես հանված ՏՄ-ի և դրա սեփականատերերի տվյալները ԱՊՊԱ ՏՀ են փոխանցվում` յուրաքանչյուր ՏՄ-ի նույնացման համարին կցելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 15-Ն որոշման N 2 հավելվածի N 1 աղյուսակի 1.2-1.17-րդ կետերում նշված տվյալները, որոնք համապատասխանում են տվյալ ՏՄ-ի նույնացման համարին:

10. Ոստիկանության ՏՓՀ-ից վարորդի մասին տվյալները ներկայացվում են Հայաստանի Հանրապետությունում գրանցված յուրաքանչյուր վարորդական վկայականի համարին համադրելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 15-Ն որոշման N 2 հավելվածի N 1 աղյուսակի 2.2-2.26-րդ կետերում նշված տվյալները:

11. Ոստիկանության ՏՓՀ-ից վարորդի մասին տվյալները փոխանցվում են ԱՊՊԱ ՏՀ՝ միայն ապահովագրական և վերաապահովագրական ընկերություններից ապահովադիրների և լիազորված տիրապետողների վերաբերյալ տեղեկատվության ստուգման նպատակով, և չեն կարող տրամադրվել ապահովագրական և վերաապահովագրական ընկերություններին:

12. ԱՊՊԱ ՏՀ-ի վարման համար «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատու մարմինը պարտավոր է օրենքով սահմանված կարգով ապահովել ոստիկանության ՏՓՀ-ից ստացված անձնական տվյալների գաղտնիությունը:

13. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 15-Ն որոշման N 2 հավելվածի N 1 աղյուսակի 3.1-3.30-րդ կետերի՝ ոստիկանության կողմից ԱՊՊԱ ՏՀ փոխանցվող ՃՏՊ-ի մասին տեղեկատվությունը նախնական է և ներառում է զոհերով ու վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարի հաշվառման և նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի հաշվառման վերաբերյալ ոստիկանության կողմից վարվող քարտերում նշված տվյալները, ընդ որում, նշված տվյալները չեն կարող հիմք հանդիսանալ պատահարի առաջացման համար մեղավոր անձ ճանաչելու կամ պատասխանատվության միջոցներ կիրառելու համար:

14. Ապահովագրական կտրոնների սերիայի և համարի մասին տեղեկատվությունը, ինչպես նաև ՏՄ-ների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 15-Ն որոշման N 2 հավելվածի N 2 աղյուսակի 1.3-1.5-րդ կետերում նշված տվյալները ԱՊՊԱ ՏՀ-ից ոստիկանության ՏՓՀ փոխանցվում են` ըստ յուրաքանչյուր պետական համարանիշի, որով հաշվառված ՏՄ-ի համար առկա է գործող ԱՊՊԱ-ի մասին պայմանագիր:

15. ԱՊՊԱ ՏՀ-ից ոստիկանության ՏՓՀ փոխանցվող տվյալները կարող են ներառել նաև ԱՊՊԱ ՏՀ-ի գործողության ընթացքում ի հայտ եկած ցանկացած անհամապատասխանության վերաբերյալ ծանուցումներ, ընդ որում, ծանուցումները կարող են լինել ազատ ձևաչափով:

 

III. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

16. Ոստիկանության ՏՓՀ-ից` սույն կարգի 13-րդ կետում նշված ՃՏՊ-ի մասին տեղեկատվությունն էլեկտրոնային եղանակով փոխանցվում է ԱՊՊԱ ՏՀ` սկսած 2011 թվականի փետրվարի 1-ից:

17. ԱՊՊԱ-ի համակարգում կիրառվող Բոնուս-Մալուս գործակիցների ճշգրիտ հաշվարկման համար ոստիկանության ՏՓՀ-ից վարչական իրավախախտումների մասին ամբողջ տեղեկատվությունը փոխանցվում է ԱՊՊԱ ՏՀ` սկսած 2012 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունվարի 13-ի N 15-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՓՆՏՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

 

 ԱՂՅՈՒՍԱԿ N 1.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՓՆՏՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ԱՊՊԱ-Ի ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

NN
ը/կ

1. Տեղեկատվություն հաշվառված և հաշվառումից ժամանակավորապես հանված ավտոտրանսպորտային միջոցների (ՏՄ) մասին

1.1.

Նույնացման համարը

1.2.

Հաշվառման համարանիշը

1.3.

Տեսակը

1.4.

Մակնիշը, մոդելը (տիպարը)

1.5.

Հաշվառման վկայագրի (մաքսային հայտարարագրի) համարը

1.6.

Հաշվառման վկայագիրն ում կողմից է տրվել

1.7.

Հաշվառման վկայագիրը երբ է տրվել

1.8.

Թափքի տեսակը

1.9.

Գույնը

1.10.

Գույնի ընտանիքը

1.11.

Թողարկման տարեթիվը

1.12.

«VIN» համարը

1.13.

Թափքի համարը

1.14.

Շարժիչի համարը

1.15.

Շարժիչի հզորությունը

1.16.

Հենասարքի համարը

1.17.

ՏՄ-ի սեփականատիրոջ անձնական տվյալները

1.17.1.

Ազգանունը

1.17.2.

Անունը

1.17.3.

Հայրանունը

1.17.4.

Ազգանունը (անգլերեն)

1.17.5.

Անունը (անգլերեն)

1.17.6.

Հայրանունը (անգլերեն)

1.17.7.

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

1.17.8.

Սեռը

1.17.9.

Անձնագրի տվյալները (իրավաբանական անձի դեպքում` պետական գրանցման վկայականի համարը)

1.17.10.

Իրավաբանական անձի դեպքում` ՀՎՀՀ-ն

1.17.11.

Բնակության (գտնվելու) մարզը

1.17.12.

Համայնքը

1.17.13.

Բնակավայրը (քաղաք/գյուղ)

1.17.14.

Փողոցը

1.17.15.

Տունը (շենքը)

1.17.16.

Բնակարանը

 

2. Տեղեկատվություն վարորդի մասին

2.1.

Վարորդական իրավունքի վկայականի համարը

2.2.

Վկայականը տալու ամսաթիվը

2.3.

Վկայականի ժամկետի ավարտի ամսաթիվը

2.4.

Ազգանունը

2.5.

Անունը

2.6.

Հայրանունը

2.7.

Ծննդյան ամսաթիվը

2.8.

Սեռը

2.9.

Բնակության (գտնվելու) մարզը

2.10.

Համայնքը

2.11.

Բնակավայրը

2.12.

Անձնագրի համարը

2.13.

Անձնագիրը տալու ամսաթիվը

2.14.

Անձնագիրը տվող բաժինը

2.15.

Վարորդական ստաժը (առաջին անգամ վարորդական վկայական ստանալու տարեթիվը)

2.16.

Քաղաքացիությունը

2.17.

Բնակության մարզը

2.18.

Համայնքը

2.19.

Բնակավայրը

2.20.

Փողոցը

2.21.

Տունը (շենքը)

2.22.

Բնակարանը

2.23.

Վարորդական իրավունքի կարգը

2.24.

Ազգանունը (անգլերեն)

2.25.

Անունը (անգլերեն)

2.26.

Հայրանունը (անգլերեն)

 

3. Տեղեկատվություն ՃՏՊ-ի մասին

3.1.

Նյութական վնասով ՃՏՊ-ի հաշվառման քարտի համարը

3.2.

Անձնական վնասով ՃՏՊ-ի հաշվառման քարտի համարը

3.3.

Նյութական կամ անձնական վնասով ՃՏՊ-ի հաշվառման քարտի տեսակը, տրամադրող ստորաբաժանման անվանումը

3.4.

ՃՏՊ-ի մասնակից ՏՄ-ների թիվը

3.5.

Տուժած անձանց թիվը

3.6.

Տուժած անձանց տվյալները

3.7.

ՃՏՊ-ի մասնակից ՏՄ-ների տվյալները

3.7.1.

Հաշվառման համարանիշը

3.7.2.

ՏՄ-ի տեսակը՝

3.7.2.1.

թեթև մարդատար

3.7.2.2.

միկրոավտոբուս

3.7.2.3.

ավտոբուս

3.7.2.4.

տրոլեյբուս

3.7.2.5.

մոտոցիկլ

3.7.2.6.

մոպեդ

3.7.2.7.

հեծանիվ

3.7.2.8.

բեռնատար

3.7.2.9.

բեռնատար՝ կցորդով

3.7.2.10.

լծկան ՏՄ

3.7.2.11.

այլ

3.7.2.12.

անհայտ է

3.7.3.

ՏՄ-ի հաշվառման վկայագրի սերիան, համարը

3.8.

ՃՏՊ-ի մասնակից վարորդի տվյալները՝

3.8.1.

վարորդական վկայականի սերիան, համարը

3.8.2.

որակավորումը

3.8.2.1.

համապատասխան

3.8.2.2.

ոչ համապատասխան

3.8.2.3.

անհայտ է

3.8.3.

սեռը

3.8.4.

տարիքը

3.8.5.

վարորդական փորձը՝ տարիներով

3.8.6.

ղեկի մոտ գտնվելու ժամանակը

3.8.7.

անվտանգության գոտին՝

3.8.7.1.

ամրացված է, օգտագործվում է

3.8.7.2.

ամրացված է, չի օգտագործվում

3.8.7.3.

ամրացված չէ

3.8.7.4.

անհայտ է

3.9.

Փախուստ ՃՏՊ-ի վայրից՝

3.9.1.

չի փախել

3.9.2.

դիմել է փախուստի, բայց հայտնաբերվել է

3.9.3.

դիմել է փախուստի, բայց չի հայտնաբերվել

3.10.

Նյութական վնասի տեսակը՝

3.10.1.

ՏՄ-ի

3.10.2.

բեռների

3.10.3.

շինությունների

3.10.4.

ճանապարհային կառույցների

3.10.5.

այլ

3.11.

ՏՄ-ի վնասվելը՝

3.11.1.

չկա

3.11.2.

դիմացից

3.11.3.

հետևից

3.11.4.

աջից

3.11.5.

ձախից

3.11.6.

տանիքից

3.11.7.

բազմակողմանի

3.11.8.

անհայտ է

3.12.

ՃՏՊ՝

3.12.1.

բախում

3.12.2.

շրջում

3.12.3.

խոչընդոտի վրաերթ

3.12.4.

կանգնած տրանսպորտային միջոցի վրաերթ

3.12.5.

լծկան տրանսպորտային միջոցի վրաերթ

3.12.6.

կենդանու վրաերթ

3.12.7.

այլ պատահար

3.13.

Բախման տեսակը՝

3.13.1.

առջևից

3.13.2.

հետևից

3.13.3.

90 աստիճանի անկյան տակ

3.13.4.

կողային

3.13.5.

չկա

3.14.

ՃՏՊ-ի առաջացմանը նպաստող պայմանները՝

3.14.1.

սառցակալված ծածկ

3.14.2.

ծածկի բարձր սահելիություն

3.14.3.

անհարթ ծածկ

3.14.4.

կողնակի անբավարար վիճակ

3.14.5.

կամրջին հարակից նեղ երթևեկելի մաս

3.14.6.

կամրջի տակով անցնող նեղ երթևեկելի մաս

3.14.7.

երկաթգծի գծանցի անբավարար վիճակ

3.14.8.

անբավարար տեսանելիություն

3.14.9.

անբավարար լուսավորություն

3.14.10.

ծառեր, սյուներ և այլն

3.14.11.

պաշտպանիչ հարմարանքների բացակայություն

3.14.12.

ճանապարհային նշանների թերություններ

3.14.13.

լուսացույցի թերություններ

3.14.14.

գծանշման թերություններ

3.14.15.

աշխատանքներ երթևեկելի մասում

3.14.16.

այլ պայմաններ

3.14.17.

չկա

3.15.

Իրավախախտում վարորդի կողմից՝

3.15.1.

ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցի վարում

3.15.2.

արագության գերազանցում

3.15.3.

նշանների և գծանշումների պահանջների չկատարում

3.15.4.

մարդկանց փոխադրման կանոնների խախտում

3.15.5.

շարքերի վերադասավորման կանոնների խախտում

3.15.6.

հետիոտնային անցումների անցման կանոնների խախտում

3.15.7.

ընդհանուր օգտագործման ՏՄ-ի կողմից կանգառի անցման կանոնների խախտում

3.15.8.

լուսային սարքերից օգտվելու կանոնների խախտում

3.15.9.

առաջինն անցնելու իրավունքի կանոնների խախտում

3.15.10.

կանգառի և կայանման կանոնների խախտում

3.15.11.

երկաթուղային գծանցների անցման կանոնների խախտում

3.15.12.

բեռների փոխադրման կանոնների խախտում

3.15.13.

քարշակման կանոնների խախտում

3.15.14.

վազանցի կանոնների խախտում

3.15.15.

խաչմերուկի անցման կանոնների խախտում

3.15.16.

ՏՄ-ների միջև տարածության պահպանման կանոնների խախտում

3.15.17.

ՏՄ-ի անսարքություն

3.15.18.

ղեկի մոտ քնել

3.15.19.

այլ խախտումներ

3.15.20.

չկա

3.15.21.

անհայտ է

3.16.

ՏՄ-ի անսարքությունը՝

3.16.1.

արգելակման համակարգ

3.16.2.

ղեկի կառավարում

3.16.3.

անիվներ

3.16.4.

անվադողեր

3.16.5.

լուսավորություն

3.16.6.

կցորդում

3.16.7.

բեռ

3.16.8.

գործարանային

3.16.9.

չկա

3.16.10.

անհայտ է

3.17.

Լուսային պայմանները՝

3.17.1.

բնական լուսավորվածությամբ

3.17.2.

գիշերը` արհեստական լուսավորվածությամբ

3.17.3.

գիշերը` առանց արհեստական լուսավորվածության

3.17.4.

լուսավորությունը միացված չէ

3.18.

Եղանակը՝

3.18.1.

պարզ

3.18.2.

մառախուղ

3.18.3.

քամի

3.18.4.

անձրև

3.18.5.

ձյուն

3.19.

ՃՏՊ-ի ամսաթիվը

3.20.

ՃՏՊ-ի շաբաթվա օրը

3.21.

ՃՏՊ-ի ժամը

3.22.

Վայրը՝

3.22.1.

դեպքի վայրը

3.22.2.

քաղաքի, գյուղի, մարզի անվանումները

3.22.3.

ուղղությունը

3.22.4.

հեռավորությունը

3.22.5.

ճանապարհի անվանումը

3.22.6.

դեպքի վայրը

3.22.7.

խաչմերուկներում ճանապարհի անվանումը

3.22.8.

հեռավորությունը

3.23.

ՏՄ-ի մանևրը՝

3.23.1.

երթևեկության սկիզբը

3.23.2.

առաջ ընթացք

3.23.3.

հետ ընթացք

3.23.4.

հետադարձի կատարում

3.23.5.

աջ շրջադարձի կատարում

3.23.6.

ձախ շրջադարձի կատարում

3.23.7.

վազանցի կատարում

3.23.8.

շարքերի վերադասավորում

3.23.9.

ճանապարհից դուրս գալ

3.23.10.

հոսքից հեռանալ

3.23.11.

հոսքի մեջ մուտք գործել

3.23.12.

կանգառ կատարել

3.23.13.

կայանված

3.23.14.

սպասող

3.23.15.

այլ

3.23.16.

անհայտ է

3.24.

Բաժանարար գոտին՝

3.24.1.

կա

3.24.2.

չկա

3.25.

Երթևեկությունը՝

3.25.1.

միակողմանի

3.25.2.

երկկողմանի

3.26.

Երթևեկության կարգավորումը՝

3.26.1.

բացակայում է

3.26.2.

հորիզոնական գծանշումով

3.26.3.

հետիոտնային անցում

3.26.4.

լուսացույցով

3.26.5.

տեսուչի վերահսկողությամբ

3.26.6.

լուսացույցը չի աշխատում

3.26.7.

«Զիջեք ճանապարհը» նշանով

3.27.

Ճանապարհի երկրաչափությունը՝

3.27.1.

ուղիղ և հարթ

3.27.2.

միայն շրջադարձեր

3.27.3.

միայն բարձունք

3.27.4.

շրջադարձեր և բարձունք

3.27.5.

կամուրջ

3.27.6.

լիցք>3 մ

3.28.

Ծածկի տեսակը՝

3.28.1.

ասֆալտբետոնե

3.28.2.

կոպճային

3.28.3.

հողային

3.29.

Երթևեկելի մասի վիճակը՝

3.29.1.

չոր

3.29.2.

թաց

3.29.3.

ձյունածածկ

3.29.4.

սառցակալված

3.30.

Ճանապարհի տեսակը՝

3.30.1.

միջպետական

3.30.2.

հանրապետական

3.30.3.

տեղական

3.30.4.

փողոց

3.30.5.

այլ

 ԱՂՅՈՒՍԱԿ N 2.

ԱՊՊԱ-Ի ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՓՆՏՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ

NN
ը/կ

1. ՏՄ-ների մասին տեղեկատվություն, որոնց համար առկա է գործող
ԱՊՊԱ-ի մասին պայմանագիր

1.1.

ԱՊՊԱ-ի կտրոնի սերիան և համարը

1.2.

N 1 հաշվառման համարանիշ

1.3.

N 2 հաշվառման համարանիշ

1.4.

Հաշվառման վկայագրի սերիան և համարը

1.5.

ԱՊՊԱ-ի մասին պայմանագրի կողմ հանդիսացող ապահովագրական ընկերության անվանումը

1.6.

ԱՊՊԱ-ի մասին պայմանագրի գործողության ավարտը (օրը, ամիսը, տարեթիվը)

1.7.

ԱՊՊԱ-ի մասին պայմանագրի գործողության ավարտը (ժամը)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան