Համարը 
թիվ 95-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2011.05.04/10(393) Հոդ.183
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
12.04.2011
Ստորագրող մարմինը 
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.04.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.05.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 ապրիլի 2011թ.

Պետական գրանցման թիվ 05011193

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 ապրիլի 2011 թ.

թիվ 95-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի ««Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ը հաստատելու մասին» թիվ 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ի (այսուհետ` Կանոնակարգ 14) 16.2.5-րդ կետում «, իսկ ֆինանսական լիզինգի պայմանագրի լուծման կամ ավարտի դեպքում` դրա հետևանքով վարձատուի հաշվեկշռում հիմնական միջոցները ճանաչելու օրվանից վեց ամիս հետո» բառերը փոխարինել «օրվանից վեց ամիս հետո, իսկ ակտիվը ֆինանսական լիզինգով տրամադրվելու նպատակով ձեռք բերվելու կամ ֆինանսական լիզինգի պայմանագրի լուծման կամ ավարտի դեպքում՝ այդ ակտիվը վարկային կազմակերպության սեփականությունը համարվելու (վարձատուի հաշվեկշռում որպես հիմնական միջոց ճանաչվելու) օրվանից մեկ տարի հետո» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն որոշումը չի տարածվում Կանոնակարգ 14-ի 16.2.5-րդ կետով սահմանված այն նյութական ակտիվների վրա, որոնք ձեռք են բերվել վարկային կազմակերպության կողմից հետագայում ֆինանսական լիզինգով տրամադրվելու նպատակով կամ ֆինանսական լիզինգի պայմանագրի լուծման կամ ավարտի դեպքում ճանաչվել են որպես հիմնական միջոց վարկային կազմակերպության հաշվեշռում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց առաջ և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Կանոնակարգ 14-ի 16.2.5-րդ կետով սահմանված կարգով ենթակա են պակասեցման վարկային կազմակերպության հիմնական կապիտալից:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2011 թ. ապրիլ
ք. Երևան