Համարը 
ՀՕ-67
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2000.07.10/15(113)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
30.05.2000
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
23.06.2000
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.07.2000
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

 ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի մայիսի 30-ին

 

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 35-րդ կետով`

 

«35.

Պետական սեփականություն համարվող բնակարանների անհատույց մասնավորեցման համար բազային տուրքի չափով:»:

 

Հոդված 2. Օրենքի 24 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» ենթակետով`

«ժ) ֆիզիկական անձինք` պետական սեփականություն համարվող բնակարանների անհատույց մասնավորեցման (նվիրատվության) պայմանագրի վավերացման համար:»:

 

Հոդված 3. Օրենքի 29 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի վճարումից ազատվում են պետական սեփականություն համարվող բնակարաններն անհատույց մասնավորեցրած քաղաքացիները` այդ բնակարանների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
23 հունիսի 2000 թ.
ՀՕ-67