ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2011 թվականի N 1247-Ա
ՄԱՍՆԱՎՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԳՆԱՀԱՏՈՂ ԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ` ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշման N 1 հավելվածի 6-րդ կետի 3-րդ ենթակետը`
1. Ստեղծել մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար ներկայացված հայտը գնահատող և ազատ տնտեսական գոտում շահագործողներին թույլտվություն տրամադրող՝ մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողով:
2. Հաստատել մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար ներկայացված հայտը գնահատող և ազատ տնտեսական գոտում շահագործողներին թույլտվություն տրամադրող՝ մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` միջգերատեսչական հանձնաժողով) անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
3. Միջգերատեսչական հանձնաժողովին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կանոնակարգը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 23
Երևան |
|
|
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
դեկտեմբերի 23-ի N 1247-Ա
որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
միջգերատեսչական հանձնաժողովի
Տ. Դավթյան |
- |
ՀՀ էկոնոմիկայի նախարար (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ) |
Կ. Մինասյան |
- |
ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Ա. Գյուրջյան |
- |
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ) |
Ս. Կարայան |
- |
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Ա. Օրբելյան |
- |
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Ռ. Հարությունյան |
- |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն |
Լ. Հունանյան |
- |
ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ |
Կ. Բեգլարյան |
- |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ |
Հ. Ավետիսյան |
- |
ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ (միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար |
Դ. Սարգսյան |