Համարը 
ՀՕ-18-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2012.03.14/15(889) Հոդ.229
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
09.02.2012
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
02.03.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.03.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի փետրվարի 9-ին
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 15-րդ հոդվածի 2-րդ մասը «384-րդ» բառից առաջ լրացնել «190-րդ, 200-րդ, 201-րդ, 311-313-րդ,» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 200-րդ հոդվածում`

1) 1-ին և 3-րդ մասերից հանել «կառավարչական գործառույթներ իրականացնող» և «կառավարչական գործառույթ իրականացնող» բառերը.

2) 1-ին մասի «իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերը փոխարինել «իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով» բառերով, իսկ «ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերը` «ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով» բառերով.

3) 3-րդ մասը «առավելություն ստանալը» բառերից հետո լրացնել «կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը» բառերով.

4) 5-րդ մասի`

ա. առաջին պարբերությունը «գործառույթներ» բառից հետո լրացնել «կամ զբաղեցնում է ցանկացած այլ պաշտոն» բառերով,

բ. երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Առևտրային կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում, կամ եթե այդ անձը կաշառք տալու մասին ոչ ուշ, քան 3 օր հետո կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 201-րդ հոդվածում`

1) 1-ին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:».

2) 3-րդ մասի`

ա. առաջին պարբերությունը «առավելություն ստանալը» բառերից հետո լրացնել «կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը» բառերով,

բ. երկրորդ պարբերության «ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերը փոխարինել «ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 308-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «հինգհարյուրապատիկի» բառը փոխարինել «երեքհարյուրապատիկի» բառով.

2) 4-րդ մասի «311-րդ, 312-րդ և 313-րդ հոդվածներով նախատեսված արարքների կատարման առումով» բառերը փոխարինել «311-րդ, 311.2-րդ, 312-րդ, 312.2-րդ և 313-րդ հոդվածներով նախատեսված» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 311-րդ, 311.1-ին, 311.2-րդ հոդվածների 1-ին մասերը «առավելություն ստանալը» բառերից հետո լրացնել «կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 312-րդ հոդվածի 4-րդ մասը «կաշառք տալու մասին» բառերից հետո լրացնել «ոչ ուշ, քանի 3 օր հետո» բառերով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 312.1-ին հոդվածում`

1) 1-ին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:».

2) 2-րդ մասի «երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի» բառերը փոխարինել «երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի» բառերով.

3) 4-րդ մասը «վարձատրություն տալու մասին» բառերից հետո լրացնել «ոչ ուշ, քանի 3 օր հետո» բառերով:

 

Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 312.2-րդ հոդվածով.

 

«Հոդված 312.2. 

Իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալը

 

1. Անձին` նրա իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալը, այսինքն` անձին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը իր կամ իր ներկայացրած անձանց օգտին որևէ պաշտոնատար անձի կամ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Ապօրինի վարձատրություն տալը, որը կատարվել է խոշոր չափերով`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

3. Ապօրինի վարձատրություն տալը, որը կատարվել է`

1) առանձնապես խոշոր չափերով,

2) կազմակերպված խմբի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

4. Ապօրինի վարձատրություն տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել ապօրինի վարձատրություն տալու շորթում, կամ եթե այդ անձը ապօրինի վարձատրություն տալու մասին ոչ ուշ, քան 3 օր հետո կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին:»:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2012 թ. մարտի 2
Երևան
ՀՕ-18-Ն