Համարը 
ՀՕ-77
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2000.08.01/17(115)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
07.07.2000
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.07.2000
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.08.2000
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 19 ՀՈԴՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի հուլիսի 7-ին

 

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածում լրացումներ եվ փոփոխություն կատարելու մասին

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածում`

ա) հոդվածը 21 կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 22 կետով`

 

«22.

 գրավատնային գործունեություն իրականացնելու համար` տարեկան բազային տուրքի 100-պատիկի չափով».

 

բ) հոդվածի 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«4.

 խաղատների գործունեություն և վիճակախաղեր կազմակերպելու համար` տարեկան բազային տուրքի 25.000-պատիկի չափով


 5.


 շահումներով խաղեր կազմակերպելու համար` տարեկան


բազային տուրքի 5.000-պատիկի չափով».

 

գ) հոդվածը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 51 կետով`

 

«51.

 շշալցման իրավունքով ոգելից խմիչքների (բացառությամբ
 գինիների և գարեջրի) արտադրության համար` տարեկան
բազային տուրքի 5000-պատիկի չափով»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
27 հուլիսի 2000 թ.
ՀՕ-77