Համարը 
ՀՕ-27-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2012.03.28/17(891) Հոդ.290
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
27.02.2012
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.03.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.04.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի փետրվարի 27-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 2-րդ կետը «քաղաքացիություն չունեցող անձինք,» բառերից հետո լրացնել «օտարերկրյա պետությունները,» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 46-րդ հոդվածի տեքստը լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 63.1-ին հոդվածով սահմանված դեպքերի» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 63.1-ին հոդվածով.

 

 «Հոդված 63.1.

Օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին դիվանագիտական և ներկայացուցչական նպատակների համար հողամասերի տրամադրումը

 

1. Օտարերկրյա պետությունները և միջազգային կազմակերպությունները դիվանագիտական և ներկայացուցչական նպատակների համար ցանկացած սեփականատիրոջից օրենքով սահմանված կարգով հողամաս կարող են ձեռք բերել կամ վարձակալել կամ անհատույց (մշտական) օգտագործման կամ կառուցապատման իրավունքով օգտագործել միայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի հիմնավորված միջնորդության հիման վրա ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ միջազգային պայմանագրի համաձայն` պահպանելով փոխադարձության սկզբունքը:

2. Պետության սեփականություն համարվող հողամասերը օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին դիվանագիտական և ներկայացուցչական նպատակների համար տրամադրվում են ուղղակի վաճառքի, անհատույց սեփականության իրավունքով տրամադրման, ինչպես նաև վարձակալության կամ անհատույց (մշտական) օգտագործման, կառուցապատման իրավունքով` պահպանելով փոխադարձության սկզբունքը:»:

 

Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ և 76-րդ հոդվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետերը:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. մարտի 17

Երևան

ՀՕ-27-Ն