Համարը 
N 1468-Ա
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
08.09.2005
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
10.09.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
15.09.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.09.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԱՌՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 սեպտեմբերի 2005 թ.

 

հայաստանի հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

8 սեպտեմբերի 2005 թվականի N 1468-Ա

 

«ԵՐԱՌՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի «ը» ենթակետին և 68-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերությանն իր սեփականությունը հանդիսացող` Երևանի Մովսես Խորենացու 26ա հասցեում գտնվող` 3441.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 77937 դրամ հաշվեկշռային արժեքով շենքը (անկախ գնահատողի կողմից գնահատված 77435.0 հազ. դրամ) 92922.0 հազ. դրամով (ներառյալ ավելացված արժեքի հարկը) ուղղակի վաճառքի եղանակով օտարել «ԳԻԼԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերությանը 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու պայմանով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. սեպտեմբերի 10
Երևան