Համարը 
թիվ 175-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2014.08.15/19(498).1 Հոդ.235.13
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
15.07.2014
Ստորագրող մարմինը 
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.07.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.08.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 328-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 օգոստոսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 05014330

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

15 հուլիսի 2014 թ.

թիվ 175-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 328-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ներդրումային ֆոնդերի կառավարիչների ինքնալուծարման (լուծարման) ընթացակարգը կարգավորող կանոնակարգը համապատասխանեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխություններին,

հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերը, 80-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետը, 82-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 83-րդ հոդվածի 5-րդ մասը, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասի «դ» ենթակետը, 33-րդ հոդվածի 2-րդ մասը, 3-րդ մասը, և

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի ««Ներդրումային ֆոնդի կառավարչի ինքնալուծարման նախնական համաձայնության, ինքնալուծարման թույլտվության տրամադրման համար պահանջվող փաստաթղթերը և տեղեկությունները, լուծարային հանձնաժողովի (կառավարչի) հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգը, հաճախականությունը և ժամկետները, լուծարային հանձնաժողովի (կառավարչի) կողմից հրապարակվող տեղեկությունները, հրապարակման կարգը և ձևը» կանոնակարգ 10/23-ը հաստատելու մասին» թիվ 328-Ն որոշման նախաբանի երկրորդ պարբերությունում ««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասը» բառերը փոխարինել ««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ

Ա. Ջավադյան

 

2014 թ. հուլիսի 18

Երևան