Համարը 
ՀՕ-171-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2014.12.17/69(1082) Հոդ.1165
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
20.11.2014
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.12.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.12.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի նոյեմբերի 20-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածում՝

 

1) 15.5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«15.5. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կազմակերպելու համար՝
- անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի մեկից չորս ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման համար` տարեկան

- անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի չորսից ավելի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման համար` տարեկան

      




բազային տուրքի
100-ապատիկի չափով

բազային տուրքի
200-ապատիկի չափով».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.6-րդ ենթակետով.

 

«15.6. Ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման համար՝ Երևան քաղաքում՝ ամսական

կամ եռամսյակային


կամ տարեկան


այլ քաղաքներում՝ ամսական


կամ եռամսյակային

      


բազային տուրքի
12-ապատիկի չափով

բազային տուրքի
34-ապատիկի չափով

բազային տուրքի
120-ապատիկի չափով

բազային տուրքի
8-ապատիկի չափով

բազային տուրքի
23-ապատիկի չափով


կամ տարեկան


այլ վայրերում՝ ամսական


կամ եռամսյակային


կամ տարեկան


սահմանամերձ գյուղերում՝ ամսական


կամ եռամսյակային


կամ տարեկան

 


բազային տուրքի
80-ապատիկի չափով

բազային տուրքի
5-ապատիկի չափով

բազային տուրքի
13.5-ապատիկի չափով

բազային տուրքի
45-ապատիկի չափով

բազային տուրքի
4-ապատիկի չափով

բազային տուրքի
9-ապատիկի չափով

բազային տուրքի
30-ապատիկի չափով

Ընդ որում, պետական տուրքը գանձվում է ըստ հայտատու ֆիզիկական անձի հաշվառման վայրի: Սույն տուրքի մասով եռամսյակ նշանակում է իրար հաջորդող յուրաքանչյուր երեք ամիս:»:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.2-րդ հոդվածով.

 

«Հոդված 6.2. Տարեկան պետական տուրքի վերաբերյալ սահմանված դրույթների կիրառումը ամսական և եռամսյակային պետական տուրքերի նկատմամբ

 

Սույն օրենքով տարեկան պետական տուրքի վերաբերյալ սահմանված դրույթները կիրառվում են նաև ամսական և եռամսյակային պետական տուրքերի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով կամ չի հակասում ամսական կամ եռամսյակային պետական տուրքերի վճարման հարաբերությունների էությանը:»:

 

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.

 

«Մարդատար-տաքսի մեկից չորս ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները, մարդատար-տաքսի ավտոմոբիլների քանակը օրենսդրությամբ սահմանված կարգով չորսից ավելացնելու դեպքում պարտավոր են վճարել պետական տուրք՝ բազային տուրքի 100-ապատիկի չափով: Պետական տուրքը պետք է վճարվի մինչև ավտոմոբիլների քանակը օրենսդրությամբ սահմանված կարգով չորսից ավելի դառնալը: Սույն պարբերությամբ սահմանված դեպքում, անկախ պետական տուրքի վճարման ամսաթվից, լիցենզիայի համար տարեկան հերթական պետական տուրքը վճարվում է սույն օրենքի 34 հոդվածով սահմանված ժամկետում: Անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները մարդատար-տաքսի ավտոմոբիլների քանակը օրենսդրությամբ սահմանված կարգով չորսից ավելի դառնալու դեպքում հերթական տարեկան պետական տուրքը վճարում են սույն օրենքի 19 հոդվածի 15.5-րդ ենթակետի երկրորդ պարբերությամբ սահմանված դրույքաչափով:

Անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները մարդատար-տաքսի ավտոմոբիլների քանակը օրենսդրությամբ սահմանված կարգով չորս և պակաս դառնալու դեպքում տարեկան հերթական պետական տուրքը վճարում են սույն օրենքի 34 հոդվածով սահմանված ժամկետում՝ սույն օրենքի 19 հոդվածի 15.5-րդ ենթակետի առաջին պարբերությամբ սահմանված դրույքաչափով:»:

 

Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

 

«Սույն օրենքի 19 հոդվածի 15.6-րդ ենթակետով սահմանված ամսական կամ եռամսյակային հերթական պետական տուրքի վճարումը յուրաքանչյուր առաջիկա ամսվա կամ եռամսյակի համար կատարվում է համապատասխանաբար մինչև առաջիկա ամիսը կամ եռամսյակը սկսելը` լիազոր մարմնի կողմից համապատասխան լիցենզիայի վրա նշված լիցենզիաների տրման ամսաթվից ոչ ուշ:»:

 

Հոդված 5. Օրենքի 36.1-ին հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Պետական տուրքի պարտավորությունների (տուրք, տույժ), բացառությամբ սույն օրենքի 19 հոդվածի 15.6-րդ ենթակետով սահմանված պետական տուրքի պարտավորությունների, հաշվառման համար հարկային մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը: Սույն օրենքի 19 հոդվածի 15.6-րդ ենթակետով սահմանված պետական տուրքի պարտավորությունների հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2014 թ. դեկտեմբերի 12

Երևան

ՀՕ-171-Ն