63. (կետն ուժը կորցրել է 01.02.11 թիվ 21-Ն)
64. (կետն ուժը կորցրել է 01.02.11 թիվ 21-Ն)
1. Վարկային ռիսկի հաշվարկն իրականացվում է սույն հավելվածով սահմանված սկզբունքների համաձայն:
2. Կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկում ընդգրկելու նպատակով վարկային ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
3. Վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են բանկի ակտիվները, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները՝ սույն հավելվածով սահմանված սկզբունքների համաձայն: Ընդ որում, վարկային ռիսկի հաշվարկում չեն ընդգրկվում սույն կանոնակարգի 28.1-րդ կետով սահմանված հիմնական կապիտալի մեծությունից պակասեցվող ակտիվները:
4. Վարկային ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
5. Վարկային ռիսկի հաշվարկման ընթացքում բանկերը կիրառում են սույն հավելվածի 3-րդ գլխով սահմանված վարկային ռիսկի զսպման մեխանիզմները (այսուհետև՝ ՎՌԶՄ):
6. Վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են հետևյալ ակտիվային հաշիվների մնացորդները՝ ներքոհիշյալ ռիսկի կշիռներով.
7. Սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված պահանջները վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են հաշվեկշռային արժեքով:
8. Սույն կանոնակարգի իմաստով՝ անավարտ ժամկետային գործառնությունների թվին են դասվում հետևյալ ածանցյալ գործիքները՝ ֆորվարդ, ֆյուչերս, սվոպ, օպցիոն: Հաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների ռիսկով կշռման համար հիմք է ընդունվում ակտիվում դրանց հաշվեկշռային ամբողջ արժեքը:
9. (կետն ուժը կորցրել է 27.11.12 թիվ 325-Ն)
9.1. Սույն հավելվածի 6-րդ կետի աղյուսակի 6.37 կետում նշված բարձր ռիսկային ֆոնդեր են համարվում «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մասնագիտացված ֆոնդերը, բացառությամբ ֆոնդերի ֆոնդի, անշարժ գույքի ֆոնդի, ինչպես նաև ոչ հրապարակային ֆոնդերը: Սույն հավելվածի 6-րդ կետի աղյուսակի 6.36 կետում նշված ոչ բարձր ռիսկային ֆոնդեր են համարվում բարձր ռիսկային ֆոնդեր չհամարվող ֆոնդերը:
9.2. Սույն հավելվածի 6-րդ կետի աղյուսակի 6.36 կետում նշված վարկանիշ չունեցող ոչ բարձր ռիսկային ոչ օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ պահանջի ռիսկի կշիռը որոշելու համար պետք է հաշվարկել տվյալ ֆոնդի ակտիվներին տրված ռիսկի կշիռների միջին կշռված մեծությունը, որի հաշվարկման համար հիմք է ընդունվում ֆոնդի կառավարչի կողմից հաշվարկման պահի դրությամբ բացահայտված (տրամադրված) ֆոնդի ակտիվների ընդհանուր ծավալի (խմբավորված ըստ ռիսկի կշիռների) վերաբերյալ տեղեկատվությունը, եթե տվյալ տեղեկատվությունը բացահայտվել (տրամադրվել) է ոչ շուտ, քան կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկման ամսվան նախորդող երկու ամսվա ընթացքում: Եթե սույն կետով սահմանված տեղեկատվությունը բացահայտվել է (տրամադրվել է) ավելի շուտ, քան կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկման ամսվան նախորդող երկու ամսվա ընթացքում կամ չի բացահայտվել (տրամադրվել), ապա սույն հավելվածի աղյուսակ 1-ի 6.36 կետում նշված վարկանիշ չունեցող ոչ բարձր ռիսկային ոչ օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ պահանջի ռիսկի կշիռը ընդունվում է 100%:
9.3. Սույն հավելվածի աղյուսակ 1-ի 6.38 կետում նշված վարկանիշ չունեցող օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ պահանջի ռիսկի կշիռը որոշվում է աղյուսակ 1.1-ի համաձայն: Ընդ որում, աղյուսակ 1.1-ի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված ֆոնդերը պետք է բավարարեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 337-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդերի ներդրումային սահմանափակումները» կանոնակարգ 10/10-ի 9-րդ կետով սահմանված պահանջները:
10. Բանկերը բոլոր ոչ բանկ կազմակերպությունների (այդ թվում` Կենտրոնական բանկից վարկանիշ ստացած ոչ բանկ կազմակերպությունների) նկատմամբ պահանջները կարող են կշռել յուրաքանչյուր ակտիվի նկատմամբ սույն հավելվածի 6-րդ կետով համապատասխան արժույթի համար սահմանված «վարկանիշ չունեցող» ակտիվին համապատասխանող ռիսկի կշռով` հաշվի չառնելով վերջիններիս անհատական վարկանիշները: Նման մոտեցման կիրառման դեպքում բանկերը տարին մեկ անգամ ընտրում են սույն կետում նշված մոտեցումը, որով պետք է առաջնորդվեն և տեղեկացնեն այդ մասին Կենտրոնական բանկին` մինչև յուրաքանչյուր տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ը:
10.1. (կետն ուժը կորցրել է 23.05.08 թիվ 163-Ն)
11. Եթե միևնույն ակտիվը սույն հավելվածի 1-ին աղյուսակի համաձայն ռիսկով կշռելիս ստանում է մեկից ավելի ռիսկի կշիռներ, բանկը պետք է ընտրի ամենացածր ռիսկի կշիռը` բացառությամբ հետևյալ դեպքերի.
1) ոչ ստանդարտ, կամ կասկածելի դասակարգված ակտիվները, միջին ռիսկային և բարձր ռիսկային դասակարգված արժեթղթերը կամ դատարանի որոշմամբ սառեցված կամ կալանված ակտիվները կշռվում են այդ ակտիվների համար սահմանված ամենաբարձր ռիսկի կշռով,
2) այն դեպքում, երբ 6.24-րդ կետին բավարարող պահանջները միաժամանակ բավարարում են 6.17-ից 6.21-րդ կետերին, ապա տվյալ պահանջը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկելու նպատակով պետք է հիմք ընդունել 6.17-ից 6.21-րդ կետերով սահմանված վարկանիշներին համապատասխան ռիսկի կշիռները,
3) երկրորդ խմբի արտարժույթով (բացառությամբ ռուսական ռուբլու) ակտիվները կշռվում են այդ ակտիվների համար սահմանված ամենաբարձր ռիսկի կշռով:
4) Ռեպո համաձայնագրերը, ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթերը, փոխառությամբ տրամադրված արժեթղթերը և դրանց գծով հաշվարկված տոկոսները վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են համաձայն սույն հավելվածի 3-րդ գլխի պահանջների:
5) Աղյուսակ 1-ի 6.31 կետում նշված ակտիվները կշռվում են այդ ակտիվների համար սահմանված ամենաբարձր ռիսկի կշռով:
12. Վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկելու նպատակով հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների նկատմամբ կիրառվում են սույն հավելվածի 13-րդ կետով սահմանված վարկային ռիսկի փոխարկման գործոնները (ՎՌՓԳ): Հետհաշվեկշռային հոդվածները պահուստի չափով նվազեցնելուց հետո ՎՌՓԳ-ների միջոցով վերածվում են հաշվեկշռային վարկային ռիսկի, որից հետո կշռվում են սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված ռիսկի համապատասխան կշիռներով: Հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները ՎՌՓԳ-ների միջոցով վերածվում են հաշվեկշռային վարկային ռիսկի հետևյալ բանաձևի համաձայն՝
ՀՎՌ-ՎՌՓԳ-ների միջոցով հաշվեկշռային վարկային ռիսկի վերածված հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններն ու հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնություններն են` հետհաշվեկշռում արտացոլված ամբողջ գումարի չափով, որոնք վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկելու նպատակով կշռվում են սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված համապատասխան ռիսկի կշիռներով,
ՀՀ-հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններն ու հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնություններն են,
Պ- հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների գծով ձևավորված պահուստի մեծությունն է,
ՎՌՓԳ-սույն հավելվածի 13-րդ կետով սահմանված վարկային ռիսկի փոխարկման գործոններն են:
14. Սույն հավելվածով սահմանվող հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների շարքին են դասվում երաշխավորությունները/երաշխիքները, ակրեդիտիվները, վարկային գծերի, օվերդրաֆտների և վարկային քարտերի չօգտագործված մասերը: Եթե միևնույն հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնության պայմանագրի համաձայն բանկը միաժամանակ իրականացնում է արտարժույթի առք ու վաճառք, ապա վարկային ռիսկի հաշվարկում հետհաշվեկշռային պայմանագիրն ընդգրկվում է մեկ անգամ՝ ակտիվ առաջացնող մեծության չափով:
Գ լ ու խ 3
Վարկային ռիսկի զսպման մեխանիզմ
15. Վարկային ռիսկի հաշվարկի ընթացքում կիրառվում են ՎՌԶՄ-ները: ՎՌԶՄ-ն հնարավորություն է տալիս ճշգրտել բանկի վարկային ռիսկի գնահատականը, եթե առկա են վարկային ռիսկը ճշգրտող գործոններ: ՎՌԶՄ-ի կիրառման արդյունքում պահանջի ապահովված մասը ստանում է ապահովվածության կամ ապահովվածություն տրամադրող անձի ռիսկի կշիռը, իսկ չապահովված մասը՝ փոխառուի/գործիքի ռիսկի կշիռը:
16. Պահանջները, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները, հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները, դրանց գծով հաշվարկված տոկոսները (այսուհետ՝ ՎՌԶՄ-ին ենթակա պահանջ) կարող են ճանաչվել ՎՌԶՄ-ի առարկա, եթե միաժամանակ բավարարված են հետևյալ պայմանները.
ա. ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի գծով առկա է սույն հավելվածի 26-րդ կետով սահմանված առաջնային ֆինանսական գրավ, որը վերագնահատվում է նվազագույնը վեց ամիսը մեկ անգամ, կամ Ստանդարտ և Փուրզ/Ֆիթչ/Մուդիզ վարկանիշային գործակալությունների կամ Կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած այլ սուբյեկտի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության, Կենտրոնական բանկի, շուկայի հիմնական մասնակիցների, սույն հավելվածի 6-րդ կետի աղյուսակ 1-ի 6.6 կետում նշված կազմակերպությունների երաշխիք կամ երաշխավորություն,
բ. առկա են ապահովվածությունը հաստատող համապատասխան փաստաթղթեր,
գ. գրավի առարկայի՝ մինչև մարումն ընկած ժամկետը, երաշխիքի/երաշխավորության (այսուհետ՝ ապահովվածություն) տրամադրման ժամկետը մեծ կամ հավասար է ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի մինչև մարումն ընկած ժամկետին (չկա բացասական ժամկետային անհամապատասխանություն),
դ. փոխառուի վարկունակության և գրավի առարկայի, երաշխիք կամ երաշխավորություն տրամադրողի միջև չկա դրական կորելացիա (օրինակ՝ երաշխավորը փոխառուի հետ փոխկապակցված անձ չէ, կամ գրավը փոխառուի կողմից թողարկված արժեթուղթ չէ և այլն), բացառությամբ այն դեպքերի, երբ երաշխավորություն տվողը Կենտրոնական բանկը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունն է կամ գրավի առարկան հանդիսանում է Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթուղթ կամ Հայաստանի Հանրապետության գանձապետական պարտատոմս,
ե. փոխառուի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման դեպքում բանկն ունի գրավի իրացման արտադատարանային իրավունք (միայն գրավի դեպքում),
զ. փոխառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի առարկայի փաստացի իրացման հնարավորության կամ բանկին տրամադրված երաշխիքի/երաշխավորության կատարման ժամկետների առումով չկան պայմանագրով և/կամ այլ փոխադարձ համաձայնությամբ նախատեսված սահմանափակումներ:
է. ապահովվածության կամ ապահովվածություն տրամադրող անձի ռիսկի կշիռը ցածր է ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի ռիսկի կշռից:
(16-րդ կետը լրաց., փոփ. 18.09.07 N 297-Ն, խմբ. 23.05.08 թիվ 163-Ն, 14.10.09 թիվ 297-Ն, 19.03.10 թիվ 54-Ն, լրաց. 27.11.12 թիվ 325-Ն)
17. ՎՌԶՄ-ները չեն տարածվում ՎՌԶՄ-ին ենթակա այն պահանջների նկատմամբ, որոնք դասակարգվել են որպես ոչ ստանդարտ և կասկածելի վարկեր և դեբիտորական պարտքեր, միջին ռիսկային և ոչ բարձր ռիսկային արժեթղթեր:
(17-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն, փոփ. 30.11.11 թիվ 323-Ն, խմբ. 27.11.12 թիվ 325-Ն)
18. ՎՌԶՄ-ի կիրառումը ապահովելու նպատակով անհրաժեշտ է կատարել սույն հավելվածի 25-րդ կետով սահմանված արժեքի տատանման գործակիցների միջոցով ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի և ապահովվածության մեծության ճշգրտում, եթե դրանց գծով սույն հավելվածի 25-րդ կետով սահմանված են արժեքի տատանման գործակիցներ, կամ ՎՌԶՄ-ին ենթակա պահանջը և համապատասխան ապահովվածությունն արտահայտված են տարբեր արժույթներով:
(18-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն)
19. Արժեքի տատանման գործակիցների կիրառման դեպքում.
ա. ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի ճշգրտված արժեքը կլինի բարձր ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի արժեքից՝ համաձայն սույն հավելվածի 20-րդ կետի,
բ. ապահովվածության ճշգրտված արժեքը կլինի ցածր ապահովվածության արժեքից՝ համաձայն սույն հավելվածի 21-րդ կետի:
20. ՎՌԶՄ շրջանակներում արժեքի տատանման գործակիցների կիրառման դեպքում բանկերը ճշգրտում են միայն այն ՎՌԶՄ-ին ենթակա պահանջները, որոնց գծով սույն հավելվածի 25-րդ կետով սահմանված են արժեքի տատանման գործակիցներ: Հաշվարկն իրականացվում է հետևյալ բանաձևի համաձայն.
Վռճ = (Վռ-Պ) (1+Գվ),
որտեղ՝
«Վռճ»-ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի ճշգրտված մեծությունն է՝ հաշվի առած արժեքի տատանման գործակիցը,
«Վռ»-ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի մեծությունն է՝ հնարավոր կորուստների պահուստի գումարների չափով նվազեցնելուց և արժեքը ճշգրտելուց առաջ,
«Պ»-ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի գծով ձևավորված հնարավոր կորուստների պահուստի մեծությունն է:
«Գվ»-25-րդ կետով սահմանված արժեքի տատանման գործակիցն է:
21. ՎՌԶՄ շրջանակներում արժեքի տատանման գործակիցների կիրառման դեպքում, ինչպես նաև ՎՌԶՄ ենթակա պահանջը և ապահովվածությունը տարբեր արժույթներով լինելու դեպքում բանկերը ճշգրտում են ապահովվածության արժեքը, եթե դրանց գծով սույն հավելվածի 25-րդ կետով սահմանված են արժեքի տատանման գործակիցներ: Հաշվարկն իրականացվում է հետևյալ բանաձևի համաձայն.
Աճ = Ա(1-Գգ-Գփխ),
որտեղ՝
«Աճ»-ապահովվածության ճշգրտված արժեքն է՝ հաշվի առած արժեքի տատանման գործակիցը,
«Ա»-ապահովվածության արժեքն է,
«Գգ»-25-րդ կետով սահմանված արժեքի տատանման գործակիցն է,
«Գփխ»-փոխարժեքի տատանման գործակիցն է:
Եթե ՎՌԶՄ-ին ենթակա պահանջը և ապահովվածությունը տարբեր արժույթներով են, ապա որպես փոխարժեքային տատանման գործակից (այսուհետև՝ Գփխ)՝ հիմք է ընդունվում 8%-ը: Հակառակ դեպքում, եթե ՎՌԶՄ-ին ենթակա պահանջը և ապահովվածությունը միևնույն արժույթներով են, ապա «Գփխ»-ն հավասար է 0%-ի:
22. Եթե պահանջի գծով առկա չեն արժեքի տատանման գործակիցներ, ապա ՎՌԶՄ ենթակա պահանջի արժեքը հավասար է պահանջի և հնարավոր կորուստների պահուստի տարբերությանը: Եթե պահանջի գծով առկա է արժեքի տատանման գործակից, ապա ՎՌԶՄ ենթակա պահանջի ճշգրտված արժեքը որոշվում է սույն հավելվածի 20-րդ կետի համաձայն: Հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների դեպքում ՎՌԶՄ ենթակա պահանջի արժեքը որոշվում է սույն հավելվածի 12-րդ կետի համաձայն: Ապահովվածության ճշգրտված արժեքը հաշվարկվում է սույն հավելված 21-րդ կետի համաձայն:
(22-րդ կետը փոփ. 23.05.08 թիվ 163-Ն)
22.1. Ռեպո համաձայնագրերը և դրանց գծով հաշվարկված տոկոսները վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են հետևյալ բանաձևի համաձայն`
ՌՀԱ = Առավելագույն [ԴՄXԴՌ; ՊՀ], որտեղ`
ՌՀԱ – ռեպո համաձայնագրի և դրանց գծով հաշվարկված տոկոսների` վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվող գումարն է,
ԴՄ - ռեպո համաձայնագրով տրամադրված դրամական միջոցների արժեքն է,
ԴՌ - ռեպո համաձայնագրով տրամադրված դրամական միջոցների ռիսկի կշիռն է` համաձայն սույն հավելվածի 6-րդ կետի աղյուսակի,
ՊՀ – սույն գլխով սահմանված կարգով և դեպքերում ՎՌԶՄ կիրառման արդյունքում հաշվարկված ռեպո համաձայնագրի` վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվող գումարն է, իսկ ՎՌԶՄ չկիրառելու դեպքում` ռեպո համաձայնագրի հաշվեկշռային արժեքի և ռեպո գործառնության կողմ հանդիսացող անձի (գործընկերոջ) վարկային ռիսկի կշռի (համաձայն սույն հավելվածի 6-րդ կետի աղյուսակի` հաշվի առնելով ռեպո համաձայնագրով տրամադրված դրամական միջոցների արժույթը) արտադրյալն է:
(22.1-ին կետը լրաց. 27.11.12 թիվ 325-Ն, փոփ. 23.07.13 թիվ 179-Ն)
22.2. Ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթերը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են հետևյալ բանաձևի համաձայն`
ՌՎԱ = Առավելագույն [ՉԱ X ԳՌ; ԱՀ X ԹՌ], որտեղ`
ՌՎԱ – ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի` վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվող գումարն է,
ՉԱ – ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի չապահովված մասն է, որը որոշվում է որպես`
ա. ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի հաշվեկշռային ճշգրտված արժեքի (կիրառելով սույն գլխով սահմանված արժեքի տատանման գործակիցները), և
բ. ստացված դրամական միջոցների ու դրանց գծով վճարվելիք գումարների հանրագումարի դրական տարբերություն,
ԳՌ – ռեպո գործառնության կողմ հանդիսացող անձի (գործընկերոջ) վարկային ռիսկի կշիռը` համաձայն սույն հավելվածի 6-րդ կետի աղյուսակի` հաշվի առնելով ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի արժույթը,
ԱՀ - ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի հաշվեկշռային արժեքը,
ԹՌ - ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի թողարկողի (գործիքի) վարկային ռիսկի կշիռը` համաձայն սույն հավելվածի 6-րդ կետի աղյուսակի:
Փոխառությամբ տրամադրված արժեթղթերը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են սույն կետով սահմանված կարգով:
(22.2-րդ կետը լրաց. 27.11.12 թիվ 325-Ն)
23. ՎՌԶՄ շրջանակներում ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի ապահովված մասը ստանում է 20% և ավելի բարձր ռիսկի կշիռ, բացառությամբ սույն հավելվածի 23.1-րդ, 23.2-րդ և 23.3-րդ կետերում ներկայացված դեպքերի:
23.1. Ֆինանսական գրավով ապահովված ՎՌԶՄ-ին ենթակա պահանջը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում է 0% ռիսկի կշռով, եթե՝
1) որպես ֆինանսական գրավ հանդես է գալիս տվյալ բանկում պահվող (ներառյալ տվյալ բանկի դեպոզիտային հաշիվներում հաշվառվող)՝ բանկային ոսկին, Հայաստանի Հանրապետության դրամը, առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցները կամ ռուբլին, կամ
2) բավարարված են հետևյալ պայմանները միաժամանակ՝
ա. Ապահովվածությունը Հայաստանի Հանրապետության դրամով Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթուղթ է, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմս կամ այլ երկրների կենտրոնական բանկերի կամ կառավարությունների կողմից թողարկված արժեթուղթ, որը, համաձայն սույն հավելվածի 6-րդ կետի, վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում է 0% ռիսկի կշռով,
բ. գրավը վերագնահատվում է ամեն օր,
գ. փոխառուն (պարտապանը) դասվում է սույն հավելվածի 27-րդ կետով սահմանվող շուկայի հիմնական մասնակիցների շարքին:
(23.1-ին կետը խմբ. 23.07.13 թիվ 179-Ն)
23.2. Երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պահանջը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում է 0% ռիսկի կշռով, եթե երաշխիք կամ երաշխավորություն տրամադրողը
ա) Հայաստանի Հանրապետության կառավարությունն է կամ Կենտրոնական բանկը,
բ) դասվում է սույն հավելվածի 27-րդ կետով սահմանված շուկայի հիմնական մասնակիցների շարքին, որոնց նկատմամբ պահանջները, սույն հավելվածի 6-րդ կետի համաձայն, վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են 0% ռիսկի կշռով,
գ) Հանդիսանում է սույն հավելվածի աղյուսակ 1-ի 6.6 կետում նշված կազմակերպություն:
(23.2-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն, լրաց. 27.11.12 թիվ 325-Ն)
23.3. Պահանջի ապահովված մասը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում է 10% ռիսկի կշռով, եթե՝
ա. գրավը արտարժույթով Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթուղթ, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմս է, որը, սույն հավելվածի 6-րդ կետի համաձայն, վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում է 10% ռիսկի կշռով, ինչպես նաև բավարարված են սույն հավելվածի 23.1-րդ կետով սահմանված պայմանները, բացառությամբ 23.1-րդ կետի «ա» ենթակետով սահմանված պայմանի, կամ
բ. գործարքը բավարարում է սույն հավելվածի 23.1-րդ կետով սահմանված պայմաններին, բացառությամբ 23.1-րդ կետի «գ» ենթակետի:
24. Եթե ՎՌԶՄ-ին ենթակա պահանջն ունի մեկ տեսակից ավելի ապահովվածություն, որոնց հանրագումարը գերազանցում է պահանջի մեծությունը, և որոնք ունեն տարբեր ռիսկի կշիռներ, ապա ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի ապահովված մասի ռիսկի կշիռը որոշելու համար հիմք պետք է ընդունել ապահովվածությունների ռիսկի կշիռները՝ ըստ ռիսկի կշիռների աճման կարգի (սկզբում հիմք ընդունելով առավել ցածր ռիսկի կշիռ ունեցող ապահովվածության ռիսկի կշիռը, այնուհետ՝ հաջորդող ապահովվածությունների ռիսկի կշիռները):
25. Արժեքի տատանման գործակիցներ
Աղյուսակ 3
Արժեթղթերի տեսակներ և վարկանիշներ |
Մարմանը մնացած ժամկետ |
Արժեքի տատանման գործակիցներ (%) |
Կենտրոնական բանկեր (Կառավարություն) տեղական կառավարման մարմիններ |
Այլ թողար-կողներ |
25.1. Հայաստանի Հանրապետության դրամով Կենտրոնական բանկի թողարկած արժեթղթեր, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր, /ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ վարկանիշ ունեցող օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական կառավարման մարմինների թողարկած պարտատոմսեր, |
< 1 տարի |
1 |
|
≥ 1 տարի, < 5 տարի |
2 |
|
≥ 5 տարի |
4 |
|
25.3. Օտարերկրյա բանկերի և ոչ բանկ կազմակերպությունների՝ /ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ վարկանիշ ունեցող պարտատոմսեր, 25.4. Օտարերկրյա բանկերի և ոչ բանկ կազմակերպությունների՝ /Ա-1+,Ա-1/Ֆ1+,Ֆ1/Պ-1/ վարկանիշ ունեցող պարտատոմսեր, |
< 1 տարի |
|
1 |
≥ 1 տարի, ≥ 5 տարի |
|
4 |
< 5 տարի |
|
8 |
25.5. Արտարժույթով Կենտրոնական բանկի թողարկած արժեթղթեր, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր, 25.6. /Ա+/Ա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ վարկանիշ ունեցող օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական կառավարման մարմինների թողարկած պարտատոմսեր, |
< 1 տարի |
2 |
|
≥ 1 տարի, < 5 տարի |
3 |
|
≥ 5 տարի |
6 |
|
25.7. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի թողարկած պարտատոմսեր, 25.8. Օտարերկրյա բանկերի և ոչ բանկ կազմակերպությունների՝ /Ա+/Ա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ վարկանիշ ունեցող պարտատոմսեր, 25.9. Օտարերկրյա բանկերի և ոչ բանկ կազմակերպությունների՝/Ա-2/Ֆ2/Պ-2/ վարկանիշ ունեցող պարտատոմսեր, |
< 1 տարի |
|
2 |
< 5 տարի ≥ 1 տարի |
|
6 |
≥ 5 տարի |
|
12 |
25.10. /ԲԲ+/Բա1/-ից /ԲԲ-/Բա3/ վարկանիշ ունեցող օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական կառավարման մարմինների թողարկած պարտատոմսեր, 25.11. Օտարերկրյա բանկերի և ոչ բանկ կազմակերպությունների՝ /ԲԲ+/Բա1/-ից /ԲԲ-/Բա3/ վարկանիշ ունեցող պարտատոմսեր, 25.12. Օտարերկրյա բանկերի և ոչ բանկ կազմակերպությունների՝ /Ա-3/Ֆ3/Պ-3/ վարկանիշ ունեցող պարտատոմսեր, 25.13. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների բաժնետոմսեր, 25.14. Կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած ոչ բանկ կազմակեր-պությունների թողարկած պարտատոմսեր, որոնց վարկանիշը «Գ» և ավելի բարձր է, 25.15. /ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ վարկանիշ ունեցող բանկերի և ոչ բանկ կազմակերպությունների բաժնետոմսեր, |
20 |
25.16. Կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած ոչ բանկ կազմա-կերպությունների բաժնետոմսեր, որոնց վարկանիշը «Գ» և ավելի բարձր է, 25.17. /Ա+/Ա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ վարկանիշ ունեցող բանկերի և ոչ բանկ կազմա-կերպությունների բաժնետոմսեր: |
30 |
26. Ֆինանսական գրավի առարկաները, որոնք կարող են օգտագործվել ՎՌԶՄ-ում.
26.1. Կենտրոնական բանկի թողարկած արժեթղթեր:
26.1.1. Տվյալ բանկում պահվող (ներառյալ տվյալ բանկի դեպոզիտային հաշիվներում հաշվառվող)՝ բանկային ոսկի, Հայաստանի Հանրապետության դրամ, առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներ, ռուբլի, ինչպես նաև այլ արտարժութային միջոցներ (եթե վերջիններս հանդիսանում են միևնույն արտարժույթով արտահայտված ակտիվների ապահովում):
(26.1.1-ին կետը լրաց. 23.07.13 թիվ 179-Ն)
26.2. Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված փոխանցելի մուրհակներ, որոնց մինչև մարումն ընկած ժամանակահատվածը մինչև 1 տարի է և որոնք ենթակա են պարտադիր վճարման Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության գանձապետական միասնական հաշվի միջոցներից, դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի Հայաստանի Հանրապետության պետական մուրհակներ:
(26.2-րդ կետը լրաց. 30.12.08 թիվ 375-Ն)
26.3. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի թողարկած պարտատոմսեր:
26.4. Կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած ոչ բանկ կազմակերպությունների թողարկած պարտատոմսեր, որոնց վարկանիշը «Գ-» և ավելի բարձր է:
26.5. /ԲԲԲ-/Բաա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական կառավարման մարմինների թողարկած պարտատոմսեր:
26.6. Օտարերկրյա բանկերի կողմից թողարկված /ԲԲԲ-/Բաա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող պարտատոմսեր:
26.7. Օտարերկրյա ոչ բանկ կազմակերպությունների կողմից թողարկված /Ա-/Ա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող պարտատոմսեր:
26.8. Օտարերկրյա բանկերի ու ոչ բանկ կազմակերպությունների /Ա-2/Ֆ2/Պ-2/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող պարտատոմսեր:
26.9. Կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած «Գ-» և ավելի բարձր վարկանիշ ունեցող ոչ բանկ կազմակերպությունների բաժնետոմսեր:
26.10. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների բաժնետոմսեր:
26.11. /ԲԲԲ-/Բաա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա բանկերի բաժնետոմսեր, որոնք մտնում են սույն հավելվածի 28-րդ կետով սահմանված բորսայական ինդեքսների մեջ:
26.12. /Ա-/Ա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա ոչ բանկ կազմակերպությունների բաժնետոմսեր, որոնք մտնում են սույն հավելվածի 28-րդ կետով սահմանված բորսայական ինդեքսների մեջ:
26.13. Վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսեր:
(26.13-րդ կետը լրաց. 30.08.11 թիվ 224-Ն)
27. Շուկայի հիմնական մասնակիցներ: Սույն կանոնակարգի իմաստով՝ շուկայի հիմնական մասնակիցների շարքին են դասվում.
27.1. Պետությունները/կառավարությունները, կենտրոնական բանկերը և տեղական կառավարման մարմինները:
27.2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, վարկային կազմակերպությունները և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերը:
27.3. Օտարերկրյա բանկերը:
27.4. Այլ ֆինանսական կազմակերպությունները (ներառյալ՝ ներդրումային և ապահովագրական ընկերությունները), որոնց նկատմամբ պահանջները սույն հավելվածի 6-րդ կետի համաձայն՝ վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են 20% ռիսկի կշիռով:
28. Բորսայական ինդեքսներ: Սույն կանոնակարգի իմաստով՝ բորսայական ինդեքսների շարքին են դասվում սույն հավելվածի 4-րդ աղյուսակում սահմանված ինդեքսները:
Աղյուսակ 4
Բորսայական ինդեքսների անվանումը |
Երկիրը |
Օլ Օրդս (All Ords) |
Ավստրալիա |
ԷյԹիԷքս (ATX) |
Ավստրիա |
ԲԵԼ 20 (BEL20) |
Բելգիա |
Եվրոնեքստ 100 (Euronext 100) |
միջազգային |
ՍիԷյՍի 40 (CAC 40) |
Ֆրանսիա |
ԻԲԵՔՍ 35 (IBEX 35) |
Իսպանիա |
ԷյԻԷքս(AEX) |
Նիդերլանդներ |
Հանգ Սենգ (Hang Seng) |
Հոնկոնգ |
Նիկկեի 225 (Nikkei225) |
Ճապոնիա |
ԴԱՔս (DAX) |
Գերմանիա |
ՍՄԻ (SMI) |
Շվեյցարիա |
ՕԷմԷքս (ՕMX) |
Շվեդիա |
Սի և Փի 500 (S&P500) |
ԱՄՆ |
Դոու Ջոնս(Dow Jones) |
ԱՄՆ |
ՆԱՍԴԱՔ (NASDAQ) |
ԱՄՆ |
ՖՏՍԵ 100 (FTSE100) |
Միացյալ Թագավորություն |
ՖՏՍԵ միդ-250 (FTSE mid-250) |
Միացյալ Թագավորություն |
Գ լ ու խ 4
Վարկային ռիսկի հաշվարկի ընթացքում վարկանիշների կիրառման սկզբունքները
29. Կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ պահանջները ռիսկով կշռելու համար պետք է օգտագործել Կենտրոնական բանկի սահմանած վարկանիշները: Ընդ որում, Կենտրոնական բանկի կողմից սահմանվող վարկանիշների կիրառման դեպքում յուրաքանչյուր օրվա համար պետք է հիմք ընդունել Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում առկա վարկանիշները:
30. Օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական կառավարման մարմինների, օտարերկրյա բանկերի և ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ պահանջները ռիսկով կշռելու համար օգտագործվում են միայն /Ստանդարտ և Փուրզ/Ֆիթչ/Մուդիզ/ վարկանիշային գործակալությունների սահմանած վարկանիշները: Ընդ որում, Ստանդարտ և Փուրզ ու Ֆիթչ վարկանիշային գործակալությունների կողմից սահմանված երկարաժամկետ վարկանիշների սանդղակները համընկնում են:
31. Բանկերը պարտավոր են թարմացնել վարկանիշային գործակալությունների սահմանած վարկանիշները՝ հիմք ընդունելով սույն հավելվածի 30-րդ կետով սահմանված վարկանիշային գործակալությունների կողմից տվյալ օրվան վերաբերող վարկանիշները:
32. Եթե տվյալ պահանջն ունի միայն մեկ վարկանիշային գործակալության կողմից տրված վարկանիշ, ապա տվյալ պահանջի ռիսկի կշիռը որոշելու համար հիմք է ընդունվում միայն տվյալ վարկանիշը: Եթե միևնույն պահանջի համար առկա է երկու տարբեր վարկանիշ՝ տրամադրված տարբեր վարկանիշային գործակալությունների կողմից, բանկը պետք է հիմք ընդունի ամենացածր վարկանիշը: Իսկ միևնույն պահանջի համար երեք և ավելի վարկանիշների առկայության դեպքում բանկը պետք է հիմք ընդունի երկու ամենաբարձր վարկանիշներից առավել ցածր վարկանիշը:
33. Օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական կառավարման մարմինների նկատմամբ պահանջները վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկելու համար պետք է հիմք ընդունել վարկանիշները՝ կախված գործիքների տեսակից և արժույթից: Իսկ օտարերկրյա բանկերի և ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ պահանջների համար հիմք պետք է ընդունել վարկանիշները՝ կախված պահանջների ժամկետայնությունից, արժույթից և գործիքների տեսակից:
(33-րդ կետը լրաց. 23.05.08 թիվ 163-Ն)
34. Սույն հավելվածի առումով կարճաժամկետ պահանջներ են համարվում ցպահանջ և մինչև 90 օր (ներառյալ) մարման ժամկետ ունեցող պահանջները, իսկ երկարաժամկետ՝ 90 օրից ավելի մարման ժամկետ ունեցող և մարման սահմանված ժամկետ չունեցող պահանջները:
35. ՎՌԶՄ-ի կիրառման ընթացքում օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի, օտարերկրյա առևտրային բանկերի երաշխիքներով/երաշխավորություններով ապահովված պահանջները ռիսկով կշռելիս բանկերը պետք է օգտագործեն վարկանիշային կազմակերպության սահմանած երկարաժամկետ ավանդների ներգրավման վարկանիշները, իսկ վարկանիշ ունեցող օտարերկրյա ոչ բանկ կազմակերպությունների երաշիքներով/երաշխավորություններով ապահովված պահանջների դեպքում պետք է օգտագործեն «թողարկողի վարկանիշ» վարկանիշները:
36. Եթե առկա չէ կարճաժամկետ վարկանիշ, ապա օտարերկրյա բանկերի և ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ կարճաժամկետ պահանջի ռիսկի կշիռը որոշելու համար հիմք կարող է ընդունվել սույն հավելվածի 6.18-րդ և 6.21-րդ կետերում ներկայացված երկարաժամկետ վարկանիշներին համապատասխան կշիռներից մեկ մակարդակ ավելի բարենպաստ ռիսկի կշիռը: Սույն կետի կիրառման իմաստով՝ բացառություն են կազմում 20% և 150% ռիսկի կշիռները (այսինքն՝ կարճաժամկետ պահանջները պետք է կշռել, համապատասխանաբար, 20% և 150% ռիսկի կշռով):
(36-րդ կետը փոփ. 23.05.08 թիվ 163-Ն)
37. Օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի, տեղական կառավարման մարմինների, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ և' կարճաժամկետ, և' երկարաժամկետ պահանջները ռիսկով կշռելու, ինչպես նաև վերոնշյալ անձանց նկատմամբ սույն կանոնակարգով սահմանված վարկանիշները կիրառելու նպատակով պետք է հիմք ընդունել բացառապես երկարաժամկետ վարկանիշները:
38. Եթե անձի/գործիքի նկատմամբ կարճաժամկետ պահանջի ռիսկի կշիռը 150% է, ապա տվյալ անձի նկատմամբ ցանկացած վարկանիշ չունեցող պահանջները (թե' երկարաժամկետ, թե' կարճաժամկետ) վարկային ռիսկի հաշվարկում պետք է ընդգրկվեն 150% ռիսկի կշռով:
39. (կետն ուժը կորցրել է 23.05.08 թիվ 163-Ն)
40. Ֆինանսական խմբի մեջ գտնվող ցանկացած անձի տրված վարկանիշը չի տարածվում/կիրառվում ֆինանսական խմբի և ֆինանսական խմբի մեջ մտնող անձանց վրա:
41. Ֆինանսական խմբին տրված վարկանիշը չի տարածվում/կիրառվում խմբի մեջ մտնող անձանց վրա:
|
Հավելված 4
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշմամբ |
Շուկայական ռիսկի հաշվարկ
Գ լ ու խ 1
Շուկայական ռիսկի հաշվարկ
1. Շուկայական ռիսկը հաշվարկվում է սույն հավելվածով սահմանված սկզբունքների համաձայն:
2. Շուկայական ռիսկն արտարժութային, տոկոսադրույքի և կապիտալի գործիքների գնային ռիսկերի հանրագումարն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ՇՌ = ԱՌ+ՏՌ+ԿԳԳՌ,
որտեղ՝
ՇՌ-շուկայական ռիսկն է,
ԱՌ-արտարժութային ռիսկն է,
ՏՌ-տոկոսադրույքի ռիսկն է` ամսվա միջին օրական հաշվարկով,
ԿԳԳՌ-կապիտալի գործիքների գնային ռիսկն է` ամսվա միջին օրական հաշվարկով:
3. Շուկայական ռիսկի հաշվարկում տոկոսադրույքի և կապիտալի գործիքների գնային ռիսկերը հաշվարկվում են միայն այն դեպքում, երբ հաշվետու ժամանակաշրջանին նախորդող ամսվա կամ հաշվետու ամսվա միջին օրական հաշվարկով բանկի.
ա. շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող և վաճառքի համար մատչելի ակտիվների հանրագումարը գերազանցում է ընդհանուր հաշվեկշռային ակտիվների 3 տոկոսը, կամ
բ. շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող և վաճառքի համար մատչելի ակտիվների հանրագումարը գերազանցում է բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալի 20 տոկոսը:
(3-րդ կետը փոփ. 30.11.11 թիվ 323-Ն)
Գ լ ու խ 2
Արտարժութային ռիսկի հաշվարկ
4. Կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկման նպատակով արտարժութային ռիսկը հաշվարկվում է արտարժութային ռիսկի հաշվարկման Ստանդարտ կամ ՎաՌ մեթոդաբանության համաձայն:
5. Բանկերը տարին մեկ անգամ ընտրում են այն մեթոդաբանությունը (Ստանդարտ կամ ՎաՌ մեթոդաբանություն), որով պետք է հաշվարկեն արտարժութային ռիսկը՝ այդ մասին տեղեկացնելով Կենտրոնական բանկին մինչև յուրաքանչյուր տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ը:
6. Ստանդարտ մեթոդաբանության համաձայն արտարժութային ռիսկի հաշվարկ.
6.1. Ակտիվները կամ պարտավորությունները պարունակում են արտարժութային ռիսկ, երբ դրանց մեծությունները, դրանց գծով ստացվելիք կամ վճարվելիք գումարները դրամային արտահայտությամբ ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել արտարժույթի՝ Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված: Ընդ որում, արտարժութային ռիսկի հաշվարկման իմաստով` արտարժութային ռիսկ են պարունակում նաև թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորները, մետաղական հաշիվները, ինչպես նաև թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորներով արտահայտված ակտիվները և պարտավորությունները:
(6.1-ին կետը խմբ. 08.02.11 թիվ 26-Ն)
6.2. Արտարժութային դիրքերի հաշվարկում ընդգրկվում են նաև հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները միայն հետհաշվեկշռում գրանցված գումարների (ներառյալ դրանց գծով հետհաշվեկշռում գրանցված տոկոսները) և հաշվեկշռում հաշվեգրված տույժերի և տուգանքների չափով (եթե այդպիսիք կան):
(6.2-րդ կետը լրաց. 30.11.11 թիվ 323-Ն, խմբ. 27.11.12 թիվ 325-Ն)
6.3. Արտարժութային դիրքը բանկի արտարժութային ռիսկ պարունակող ակտիվների և արտարժութային ռիսկ պարունակող պարտավորությունների միջև եղած տարբերությունն է: Արտարժութային դիրքի հաշվարկում արտարժութային ակտիվներն ընդգրկվում են առանց հաշվի առնելու այդ ակտիվների գծով ձևավորված հնարավոր կորուստների պահուստի մեծությունը, բացառությամբ ոչ ստանդարտ և կասկածելի դասակարգված արտարժութային ակտիվների, որոնք հաշվարկին մասնակցում են՝ հաշվի առնելով հնարավոր կորուստների պահուստի մեծությունը (հաշվեկշռային արժեքով): Սույն մասին համապատասխան` բացառապես բանկի դատողությունների և մասնագիտական կարծիքի հիման վրա սուբյեկտիվ չափանիշով դասակարգված արտարժութային ակտիվները արտարժութային դիրքի հաշվարկում ընդգրկվում են այն չափով, որքանով կընդգրկվեին օբյեկտիվ չափանիշով դասակարգված լինելու դեպքում: Արտարժութային դիրքի հաշվարկում արտարժութային ակտիվներն ընդգրկվում են առանց հաշվի առնելու այդ ակտիվների գծով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգին հավանություն տալու մասին» կարգի 4.4-րդ կետի համաձայն` բանկի կողմից հնարավոր կորուստների պահուստին կատարված ավելացված հատկացումները, ինչպես նաև առանց հաշվի առնելու առանց ակտիվների դասակարգման լրացուցիչ պահուստին կատարվող հատկացումները: Արտարժութային դիրքերը սահմանվում են՝
ա. երկար, եթե տարբերությունը մեծ է զրոյից,
բ. կարճ, եթե տարբերությունը փոքր է զրոյից,
գ. փակ, եթե տարբերությունը հավասար է զրոյի,
դ. բաց, եթե տարբերությունը մեծ կամ փոքր է զրոյից:
(6.3-րդ կետը լրաց. 23.07.13 թիվ 179-Ն)
6.4. Արտարժութային առավելագույն դիրքը ներքոհիշյալ մեծությունների հանրագումարն է՝
ա. արտարժութային երկար դիրքերի հանրագումարի և արտարժութային կարճ դիրքերի հանրագումարի բացարձակ մեծություններից առավելագույն մեծություն,
բ. թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորների և մետաղական հաշիվների բաց դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար:
(6.4-րդ կետը փոփ. 08.02.11 թիվ 26-Ն)
6.5. Արտարժութային դիրքի հաշվարկն իրականացվում է արտարժույթների առանձին տեսակներով: Արտարժութային ռիսկի հաշվարկման իմաստով բանկային ոսկին, ոսկու ստանդարտացված ձուլակտորները, որոնց հարգը փոքր չէ 999-ից, դրանցով արտահայտված պահանջներն ու պարտավորությունները և մետաղական հաշիվները դիտվում են որպես արտարժույթի մեկ տեսակ: Ընդ որում, արտարժութային դիրքերի հաշվարկում չեն ընդգրկվում արտարժութային ռիսկ պարունակող այն միջոցները, որոնք նվազեցվում են հիմնական կապիտալի հաշվարկից:
(6.5-րդ կետը լրաց. 08.02.11 թիվ 26-Ն)
6.6. Արտարժութային դիրքերը հաշվարկվում են յուրաքանչյուր օրվա դրությամբ և արտահայտվում են Հայաստանի Հանրապետության դրամով:
6.7. Ստանդարտ մեթոդաբանության համաձայն կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկում ընդգրկելու նպատակով արտարժութային ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ԱՌ=առավելագույն (ԱԱԴ1, ԱԱԴ2, …, ԱԱԴՆ),
որտեղ՝
ԱՌ-ստանդարտ մեթոդաբանության համաձայն հաշվարկված արտարժութային ռիսկն է,
ԱԱԴ1, ԱԱԴ2, …, ԱԱԴՆ արտարժութային առավելագույն դիրքի 12 տոկոսն է՝ ըստ հաշվետու ժամանակաշրջանի օրերի,
«Ն» - հաշվետու ամսվա օրերի թիվն է:
6.8. Այն օրերին, երբ բանկի հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ ոչ աշխատանքային օրերը), օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:
7. ՎաՌ մեթոդաբանության համաձայն՝ արտարժութային ռիսկը հաշվարկելու նպատակով բանկերը պետք է հաշվարկեն 7.1-ից 7.8-րդ կետերով սահմանված մեծությունները՝ օրական պարբերականությամբ.
7.1. Հաշվարկել բանկի արտարժութային դիրքերը՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով՝ համաձայն սույն հավելվածի 6.1, 6.2 և 6.3-րդ կետերով սահմանված կարգի: Հիմք ընդունելով հաշվարկված դիրքերը՝ պետք է կառուցել արտարժութային դիրքերի միաչափ «1xԱ» մատրիցան.
Դ = (Դ1, Դ1, …, ԴԱ),
որտեղ՝
«(Դ1 , Դ2 , . . . , ԴԱ ) - արտարժույթների դիրքերի մեծություններն են՝ ըստ արտարժույթների տեսակների,
«Ա» - արտարժույթի տեսակներն են:
(7.1-ին կետը փոփ. 23.05.08 թիվ 163-Ն)
7.2. Ձևավորել այն արտարժույթների՝ Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի հայտարարած օրական փոխարժեքների ժամանակային շարքերը, որոնց գծով հաշվետու ժամանակաշրջանում եղել է բաց դիրք: Ժամանակային շարքերը պետք է կազմված լինեն տվյալ օրվա և արտարժութային ռիսկի հաշվարկմանը նախորդող 250 աշխատանքային օրերի տվյալներից: Փոխարժեքների հաշվարկման համար հիմք են ընդունվում Կենտրոնական բանկի հայտարարած` Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ համապատասխան արտարժույթների փոխարժեքները, իսկ թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորների և մետաղական հաշիվների համար` Կենտրոնական բանկի հայտարարած թանկարժեք մետաղների հաշվարկային գները:
(7.2-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն, 08.02.11 թիվ 26-Ն)
7.3. Արտարժույթի յուրաքանչյուր տեսակի համար հաշվարկել տվյալ արտարժույթի՝ Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի կողմից հայտարարված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքի տատանումների բնական լոգարիթմական մեծություններն՝ ըստ օրերի.
Ln (ՓՕ / ՓՕ-1 );
որտեղ՝
«ՓՕ » տվյալ արտարժույթի՝ Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի կողմից հայտարարված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքն է՝ տվյալ օրվանից «Օ» օր առաջ,
«Օ» արտարժութային ռիսկի հաշվարկման օրն է կամ դրան նախորդող 250 աշխատանքային օրերից մեկը:
(7.3-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն)
7.4. Արտարժույթի յուրաքանչյուր տեսակի համար հաշվարկել տվյալ արտարժույթի՝ Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի հայտարարած փոխարժեքի տատանումների բնական լոգարիթմական մեծությունների (շարքի երկարությունը՝ 250 աշխատանքային օր) մաթեմատիկական սպասումը: Վերջինս հաշվարկվում է ստորև ներկայացված բանաձևով՝
ԵԻ= |
1 ___
250 |
250
∑ Ln (ՓԻՕ/ ՓԻՕ-1),
Օ=1 |
որտեղ՝
«ԵԻ»-«Ի»-րդ արտարժույթի տատանման բնական լոգարիթմական մեծությունների մաթեմատիկական սպասումն է,
Ln (ՓԻՕ/ ՓԻՕ-1) - «Ի»-րդ արտարժույթի տատանման բնական լոգարիթմական մեծությունն է՝ ըստ օրերի:
7.5 Հաշվարկել արտարժույթների միջև բոլոր հնարավոր կովարիացիաների գործակիցները: Կովարիացիաների գործակիցների հիման վրա պետք է կառուցել արտարժութային «ԱXԱ» չափանի կովարիացիոն մատրիցան, որտեղ «Ա»-ն արտարժույթների տեսակների քանակն է: Կովարիացիայի գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ԿովԻԺ= |
1 ___
250 |
250
∑ (Ln (ՓԻՕ/ ՓԻՕ-1)-ԵԻ)(Ln (ՓԺՕ/ ՓԺՕ-1)-ԵԺ)
Օ=1 |
որտեղ՝
ԿովԻԺ- «Ի»-րդ և «Ժ»-րդ արտարժույթների միջև կովարիացիայի գործակիցն է,
«ԵԻ», «ԵԺ», համապատասխանաբար, «Ի»-րդ և «Ժ»-րդ արտարժույթների մաթեմատիկական սպասումներն են` հաշվարկված սույն հավելվածի 7.4-րդ կետի համաձայն:
7.6 ՎաՌ մեթոդաբանությամբ արտարժութային ռիսկի հաշվարկման համար հիմք պետք է ընդունել 99% վստահության միջակայքը:
7.7 Տվյալ օրվա համար բանկի արտարժութային ՎաՌ-ը (այսուհետև՝ արտարժութային օրական ՎաՌ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ՎաՌ = 2.33√Դ*Կով*ԴՏ
որտեղ՝
«Դ»-բանկի արտարժութային դիրքերի մատրիցան է,
«Կով»-բանկի արտարժութային կովարիացիոն մատրիցան է,
«ԴՏ»-բանկի արտարժութային դիրքերի տրանսպոնացված մատրիցան է:
7.8 Կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկման նպատակով ՎաՌ մեթոդաբանության համաձայն՝ արտարժութային ռիսկը հաշվարկում է հետևյալ բանաձևով՝
Արտարժութային ռիսկը = 3*(առավելագույն | (ՎաՌ-10; Գ |
1 __
Ն |
Ն
∑ ՎաՌԻ))
Ի=1 |
որտեղ՝
«ՎաՌ-10»-ը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա տասնօրյա ՎաՌ-ն է՝ հաշվարկված հետևյալ բանաձևով՝
ՎաՌ-10 = √10*ՎաՌՆ,
«Ն»-հաշվետու ժամանակաշրջանի օրերի թիվն է,
«Ի»-հաշվետու ժամանակաշրջանի օրերն են,
«Գ» ընդունում է ներքոհիշյալ արժեքները՝ կախված այն բանից, թե հաշվետու ամսվա վերջին օրվան նախորդող 250 աշխատանքային օրերի ընթացքում քանի օր է փոխարժեքի փոփոխության պատճառով բանկի օրական զուտ կորուստների մեծությունը գերազանցել տվյալ օրվա արտարժութային ՎաՌ-ը:
Աղյուսակ 1
Գերազանցող օրերի քանակը |
Գ |
4 և 4-ից փոքր |
3 |
5 |
3.4 |
6 |
3.5 |
7 |
3.65 |
8 |
3.75 |
9 |
3.85 |
10 և ավելի |
4 |
(7.8-րդ կետը լրաց. 23.05.08 թիվ 163-Ն)
Գ լ ու խ 3
Տոկոսադրույքի ռիսկի հաշվարկ
8. Տոկոսադրույքի ռիսկը հաշվարկվում է որպես տոկոսադրույքի հատուկ ռիսկի և ընդհանուր ռիսկի հանրագումար, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ՏՌ = ՏՀՌ+ՏԸՌ,
որտեղ`
ՏՌ - տոկոսադրույքի ռիսկն է` ամսվա միջին օրական հաշվարկով,
ՏՀՌ - տոկոսադրույքի հատուկ ռիսկն է՝ ամսվա միջին օրական հաշվարկով,
ՏԸՌ - տոկոսադրույքի ընդհանուր ռիսկն է՝ ամսվա միջին օրական հաշվարկով:
9. Տոկոսադրույքի հատուկ և ընդհանուր ռիսկերը հաշվարկվում են շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող և վաճառքի համար մատչելի արժեթղթերի նկատմամբ: Ընդ որում, պարտքային արժեթղթերը դիրքերի հաշվարկում ընդգրկվում են ընթացիկ շուկայական արժեքով:
(9-րդ կետը փոփ. 30.11.11 թիվ 323-Ն)
10. Սույն կանոնակարգի իմաստով՝ պարտքային արժեթղթերի թվին են դասվում.
ա. պետական պարտատոմսեր և մուրհակներ,
բ. այլ պարտատոմսեր և մուրհակներ (բացառությամբ փոխարկվող պարտատոմսերի և այլ արժեթղթերի),
գ. ավանդային սերտիֆիկատներ,
դ. ոչ փոխարկելի արտոնյալ բաժնետոմսեր,
ե. բաժնային արժեթղթեր չհամարվող այն արժեթղթերը, որոնք պարունակում են տոկոսադրույքի ռիսկ:
11. Պարտքային արժեթղթերի դիրքերի հաշվարկում ընդգրկվում են նաև ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերը, ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի վաճառքի արդյունքում ձևավորված հաշվեկշռային պարտավորությունները, փոխառությամբ տրամադրված արժեթղթերը, փոխառությամբ ստացված արժեթղթերի վաճառքի արդյունքում ձևավորված հաշվեկշռային պարտավորությունները, գրավադրված պարտքային արժեթղթերը, ինչպես նաև այն հետհաշվեկշռային ածանցյալ գործիքները, որոնց հիմքում ընկած է պարտքային արժեթուղթ: Պարտքային արժեթղթերի դիրքերի հաշվարկում չեն ընդգրկվում ռեպո համաձայնագրերով ձեռք բերված և փոխառությամբ ստացված արժեթղթերը, որպես գրավ ստացված արժեթղթերը, արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող արժեթղթերը, ինչպես նաև բրոքերային ծառայության շրջանակներում կառավարվող արժեթղթերը:
(11-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն, 30.11.11 թիվ 323-Ն, փոփ. 27.11.12 թիվ 325-Ն)
12. Պարտքային արժեթղթերի դիրքը բանկի պարտքային արժեթղթերի (ներառյալ հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների հիմքում ընկած պարտքային արժեթղթերի) և որպես պարտավորություն հանդիսացող պարտքային արժեթղթերի (ներառյալ հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների հիմքում ընկած պարտքային արժեթղթերի) մեծությունների տարբերությունն է: Պարտքային արժեթղթերի դիրքերը սահմանվում են.
ա. երկար, եթե տարբերությունը մեծ է զրոյից,
բ. կարճ, եթե տարբերությունը փոքր է զրոյից,
գ. փակ, եթե տարբերությունը հավասար է զրոյի:
Պարտքային արժեթղթերի համախառն դիրքը հաշվարկվում է որպես պարտքային արժեթղթերի երկար և կարճ դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար:
13. Տոկոսադրույքի ռիսկի հաշվարկման նպատակով պարտքային արժեթղթերի դիրքերը պետք է հաշվարկվեն ներքոհիշյալ սկզբունքներով խմբավորված պարտքային արժեթղթերի նկատմամբ: Միևնույն դիրքերի հաշվարկին մասնակցող պարտքային արժեթղթերը պետք է.
13.1. թողարկված լինեն միևնույն անձի կողմից, և
13.2. արտահայտված լինեն միևնույն արժույթով, և
13.3. ունենան միևնույն եկամտաբերությունը, կամ եկամտաբերությունների միջև տարբերությունը չպետք է գերազանցի 0.2 տոկոսային կետը, և
13.4. մինչև մարումն ընկած ժամկետայնությունները պետք է բավարարեն հետևյալ պայմաններին.
ա. ունենան միևնույն ժամկետայնությունները, եթե մինչև մարումը ընկած ժամկետը փոքր կամ հավասար է մեկ ամսի, կամ
բ. ժամկետայնությունների միջև տարբերությունը չպետք է գերազանցի 7 օրը, եթե վեջիններիս ժամկետայնությունը մեկից տասներկու ամիս է, կամ
գ. ժամկետայնությունների միջև տարբերությունը չպետք է գերազանցի 30 օրը, եթե ժամկետայնությունները մեկ տարուց ավելի են:
14. Տոկոսադրույքի ռիսկի հաշվարկի ընթացքում պարտքային արժեթղթերի՝ մինչև մարումներն ընկած ժամկետները հաշվարկվում են հետևյալ կերպ.
14.1. ֆիքսված տոկոսադրույք ունեցող պարտքային արժեթղթերի դեպքում հիմք է ընդունվում պարտքային արժեթղթերի՝ մինչև մարումն ընկած օրերի թիվը (մասնակի մարման արժեթղթերի դեպքում հիմք է ընդունվում յուրաքանչյուր մասնակի մարմանը մնացած օրերի թիվը),
14.2. փոփոխվող տոկոսադրույք ունեցող պարտքային արժեթղթերի դեպքում հիմք է ընդունվում տոկոսադրույքի առաջիկա վերանայմանը մնացած օրերի թիվը,
14.3. ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի դեպքում հիմք է ընդունվում պարտքային արժեթղթերի մինչև մարումն ընկած ժամկետայնությունը,
(14.3-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն)
14.4. հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների հիմքում ընկած պարտքային արժեթղթերի դեպքում հիմք է ընդունվում ածանցյալ գործառնության՝ մինչև կատարումն ընկած ժամկետայնությունը:
15. Տոկոսադրույքի հատուկ ռիսկի հաշվարկ.
15.1. Տոկոսադրույքի հատուկ ռիսկի հաշվարկման նպատակով պարտքային արժեթղթերի դիրքերի հաշվարկն իրականացվում է սույն հավելվածի 13-րդ կետով սահմանված սկզբունքներով խմբավորված պարտքային արժեթղթերի նկատմամբ:
15.2. Դիրքերի հաշվարկից հետո հաշվարկվում է պարտքային արժեթղթերի համախառն դիրքը:
15.3. Համախառն դիրքի հաշվարկում պարտքային արժեթղթերը տարբերակված կշիռներով ընդգրկելու նպատակով դասակարգվում են հետևյալ դասերի: Պարտքային արժեթղթերի դասերն են.
ա. պետական պարտքային արժեթղթեր՝ պետությունների/կառավարությունների, կենտրոնական բանկերի և տեղական կառավարման մարմինների պարտքային արժեթղթեր,
բ. հուսալի պարտքային արժեթղթեր: Հուսալի պարտքային արժեթղթերի թվին են դասվում սույն կանոնակարգի 3-րդ հավելվածի 6.6-րդ կետով սահմանված՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից թողարկված պարտքային արժեթղթերը, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի պարտքային արժեթղթերը, օտարերկրյա բանկի կողմից թողարկված /ԲԲԲ-/Բաա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող պարտքային արժեթղթերը, օտարերկրյա ոչ բանկ կազմակերպության կողմից թողարկված /Ա-/Ա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող պարտքային արժեթղթերը, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից «Բ-» և ավելի բարձր վարկանիշ ստացած ոչ բանկ կազմակերպությունների պարտքային արժեթղթերը,
գ. այլ պարտքային արժեթղթեր, որոնք չեն դասվում պետական պարտքային և հուսալի պարտքային արժեթղթերի շարքին:
15.4. Համախառն դիրքի հաշվարկում պարտքային արժեթղթերի դիրքերն ընդգրկվում են սույն հավելվածի 2-րդ աղյուսակի 4-րդ սյունակով սահմանված կշիռներով:
Աղյուսակ 2
Պարտքային արժեթղթերի տեսակներ |
Թողարկող/վարկանիշ |
Մինչև մարումն ընկած ժամկետայնություն |
Կշիռը (%) |
(1) |
(2) |
(3) |
(4) |
1. Պետական պարտքային արժեթղթեր
|
1.1 Հայաստանի Հանրապետության դրամով Կենտրոնական բանկի թողարկած արժեթղթեր, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր,
1.2 /ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ վարկանիշ ունեցող օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական կառավարման մարմինների թողարկած պարտքային արժեթղթեր, |
< 1 տարի |
1 |
≥ 1 տարի, < 5 տարի |
2 |
≥ 5 տարի |
4 |
1.3 Արտարժույթով Կենտրոնական բանկի թողարկած արժեթղթեր, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր,
1.4 /Ա+/Ա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ վարկանիշ ունեցող օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական կառավարման մարմինների թողարկած պարտքային արժեթղթեր, |
< 1 տարի |
2 |
≥ 1 տարի, < 5 տարի |
3 |
≥ 5 տարի |
6 |
1.5 /ԲԲ+/Բա1-ից /Բ-/Բ3/ վարկանիշ ունեցող օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական կառավարման մարմինների թողարկած պարտքային արժեթղթեր, |
- |
8 |
|
|
|
1.6 /Բ-/Բ3/-ից ցածր վարկանիշ ունեցող օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական կառավարման մարմինների թողարկած պարտքային արժեթղթեր, |
- |
12 |
1.7 Վարկանիշ չունեցող |
- |
8 |
2. Հուսալի պարտքային արժեթղթեր |
< 1 տարի |
2 |
≥ 1 տարի, < 5 տարի |
6 |
≥ 5 տարի |
12 |
3. Պարտքային այլ արժեթղթեր |
- |
20 |
15.5. Տոկոսադրույքի հատուկ ռիսկը հաշվարկվում է յուրաքանչյուր օրվա դրությամբ և արտահայտվում Հայաստանի Հանրապետության դրամով:
15.6. Տոկոսադրույքի հատուկ ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ՏՀՌ= (ՏՀՌ1+ ՏՀՌ2+…+ ՏՀՌՆ)/Ն,
որտեղ՝
ՏՀՌ-տոկոսադրույքի հատուկ ռիսկն է` ամսվա միջին օրական հաշվարկով,
ՏՀՌ1,ՏՀՌ2,…, ՏՀՌՆ պարտքային արժեթղթերի համախառն դիրքն է՝ ըստ օրերի: Ընդ որում, համախառն դիրքի հաշվարկում պարտքային արժեթղթերի դիրքերը ընդգրկվում են 15.4-րդ կետով սահմանված կշիռներով,
«Ն» - հաշվետու ամսվա օրերի թիվն է:
15.7. Այն օրերին, երբ բանկի հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ ոչ աշխատանքային օրերը),
օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:
16. Տոկոսադրույքի ընդհանուր ռիսկի հաշվարկ
16.1. Տոկոսադրույքի ընդհանուր ռիսկի հաշվարկման նպատակով պարտքային արժեթղթերի դիրքերի հաշվարկն իրականացվում է սույն հավելվածի 13-րդ կետով սահմանված սկզբունքներով դասակարգված պարտքային արժեթղթերի նկատմամբ: Ընդ որում, պարտքային արժեթղթերի համախառն զուտ դիրքը հաշվարկվում է որպես պարտքային արժեթղթերի երկար դիրքերի հանրագումարի և կարճ դիրքերի հանրագումարի (բացարձակ մեծությամբ) տարբերություն:
16.2. Պարտքային արժեթղթերի դիրքերի հաշվարկից հետո պարտքային արժեթղթերի երկար կամ կարճ դիրքերը բաշխվում են սույն հավելվածի 3-րդ աղյուսակի 3-րդ սյունակով սահմանված՝ մինչև մարումը ընկած ժամանակաշրջաններում՝ համապատասխան կշիռներով.
Աղյուսակ 3
Ժամկետային գոտիներ |
N |
Պարտքային արժեթղթերի մինչև մարումը ընկած ժամանակաշրջաններ |
Կշիռ (%) |
(1) |
(2) |
(3) |
(4) |
1-ին գոտի |
1 |
մինչև մեկ ամիս |
0 |
2 |
1-ից 3 ամիս |
0.5 |
3 |
3-ից 6 ամիս |
1 |
4 |
6-ից 12 ամիս |
2 |
2-րդ գոտի |
5 |
1-ից մինչև 2 տարի |
3 |
6 |
2-ից մինչև 3 տարի |
4 |
7 |
3-ից մինչև 4 տարի |
6 |
3-րդ գոտի
|
8 |
4-ից մինչև 5 տարի |
7 |
9 |
5-ից մինչև 7 տարի |
8 |
10 |
7-ից մինչև 10 տարի |
10 |
11 |
10-ից մինչև 15 տարի |
11 |
12 |
15-ից մինչև 20 տարի |
13 |
13 |
20 տարի և ավելի |
15 |
(աղյուսակը խմբ. 20.12.11 թիվ 354-Ն)
(16.2-րդ կետը փոփ. 18.09.07 N 297-Ն)
16.3. Պարտքային արժեթղթերի դիրքերը սույն հավելվածի 16.2-րդ կետով սահմանված կշիռներով հաշվարկելուց հետո հաշվարկվում են 16.4-16.10-րդ կետերով սահմանված մեծությունները:
16.4. Աղյուսակ 3-ով սահմանված՝ մինչև մարումը ընկած յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար պարտքային արժեթղթերի նվազագույն դիրքը տվյալ ժամանակաշրջանի բոլոր երկար դիրքերի հանրագումարի և կարճ դիրքերի հանրագումարի (բացարձակ մեծությամբ) նվազագույն մեծությունն է:
16.5. Աղյուսակ 3-ով սահմանված՝ մինչև մարումը ընկած յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար պարտքային արժեթղթերի զուտ դիրքը (երկար կամ կարճ) տվյալ ժամանակաշրջանի բոլոր երկար դիրքերի հանրագումարի և կարճ դիրքերի հանրագումարի (բացարձակ մեծությամբ) տարբերությունն է:
(16.5-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն)
16.6. Աղյուսակ 3-ով սահմանված յուրաքանչյուր ժամանակային գոտու համար պարտքային արժեթղթերի նվազագույն դիրքը տվյալ ժամանակային գոտու ժամանակաշրջանների պարտքային արժեթղթերի երկար զուտ դիրքերի հանրագումարի և պարտքային արժեթղթերի կարճ զուտ դիրքերի հանրագումարի (բացարձակ մեծությամբ) նվազագույն մեծությունն է:
(16.6-րդ կետը փոփ. 23.05.08 թիվ 163-Ն)
16.7. Աղյուսակ 3-ով սահմանված յուրաքանչյուր ժամանակային գոտու համար պարտքային արժեթղթերի զուտ (երկար կամ կարճ) դիրքը տվյալ ժամանակային գոտու ժամանակաշրջանների պարտքային արժեթղթերի երկար զուտ դիրքերի հանրագումարի և պարտքային արժեթղթերի կարճ զուտ դիրքերի հանրագումարի տարբերությունն է:
(16.7-րդ կետը փոփ. 23.05.08 թիվ 163-Ն)
16.8. Աղյուսակ 3-ով սահմանված առաջին և երկրորդ գոտիների միջև նվազագույն դիրքը հաշվարկվում է որպես առաջին գոտու երկար զուտ (կամ կարճ) դիրքի (բացարձակ մեծությամբ) և երկրորդ գոտու կարճ զուտ (կամ երկար) դիրքի (բացարձակ մեծությամբ) նվազագույն մեծություն:
(16.8-րդ կետը փոփ. 23.05.08 թիվ 163-Ն)
16.9. Աղյուսակ 3-ով սահմանված երկրորդ և երրորդ գոտիների միջև նվազագույն դիրքը ներքոհիշյալ մեծություններից նվազագույնն է.
ա. (երկրորդ գոտու զուտ դիրք (բացարձակ մեծությամբ)) - (առաջին և երկրորդ գոտիների միջև նվազագույն դիրք),
բ. (երրորդ գոտու զուտ դիրք (բացարձակ մեծությամբ)):
16.10. Աղյուսակ 3-ով սահմանված առաջին և երրորդ գոտիների միջև նվազագույն դիրքը ներքոհիշյալ մեծություններից նվազագույնն է.
ա. (առաջին գոտու զուտ դիրք (բացարձակ մեծությամբ)) - (առաջին և երկրորդ գոտիների միջև նվազագույն դիրք),
բ. (երրորդ գոտու զուտ դիրք (բացարձակ մեծությամբ)) - (երկրորդ և երրորդ գոտիների միջև նվազագույն դիրք):
16.11. Տոկոսադրույքի ընդհանուր ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ՏԸՌ= (ՏԸՌ1+ ՏԸՌ2+…+ ՏԸՌՆ)/Ն,
որտեղ՝
ՏԸՌ-տոկոսադրույքի ընդհանուր ռիսկն է՝ ամսվա միջին օրական հաշվարկով,
ՏԸՌ1, ՏԸՌ2,…,ՏԸՌՆ- տոկոսադրույքների ընդհանուր ռիսկերն են՝ ըստ օրերի,
«Ն» - հաշվետու ամսվա օրերի թիվն է:
16.12. Տվյալ օրվա տոկոսադրույքի ընդհանուր ռիսկը ներքոհիշյալ մեծությունների հանրագումարն է.
ա. մինչև մարումն ընկած յուրաքանչյուր ժամանակաշրջանի նվազագույն դիրքի 10 տոկոս,
բ. առաջին գոտու նվազագույն դիրքի 40 տոկոս,
գ. երկրորդ գոտու նվազագույն դիրքի 30 տոկոս,
դ. երրորդ գոտու նվազագույն դիրքի 30 տոկոս,
ե. առաջին և երկրորդ գոտիների միջև նվազագույն դիրքի 40 տոկոս,
զ. երկրորդ և երրորդ գոտիների միջև նվազագույն դիրքի 40 տոկոս,
է. առաջին և երրորդ գոտիների միջև նվազագույն դիրքի 150 տոկոս,
ը. պարտքային արժեթղթերի համախառն զուտ դիրքի 100 տոկոս:
16.13. Այն օրերին, երբ բանկի հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ ոչ աշխատանքային օրերը), օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:
Գ լ ու խ 4
Կապիտալի գործիքների գնային ռիսկի հաշվարկ
17. Բաժնային արժեթղթերի (այսուհետև՝ կապիտալի գործիքներ) համար հիմք է ընդունվում ՀՀՄՍ 39-ում տրված սեփական կապիտալի գործիքների սահմանումը:
Կապիտալի գործիքների գնային ռիսկը հաշվարկվում է շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող և վաճառքի համար մատչելի կապիտալի գործիքների նկատմամբ:
(17-րդ կետը լրաց. 23.05.08 թիվ 163-Ն, փոփ. 19.03.10 թիվ 54-Ն, 30.11.11 թիվ 323-Ն)
18. Սույն հավելվածի իմաստով՝ կապիտալի գործիքների թվին են դասվում.
18.1. բաժնետոմսեր (բացառությամբ ոչ փոխարկելի արտոնյալ բաժնետոմսերի),
18.2. իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում բաժնեմասի, անդամակցության կամ նման այլ մասնակցության իրավունք տվող այլ արժեթղթեր,
18.3. 18.1-րդ և 18.2-րդ կետերում նշված արժեթղթերի փոխարկվող պարտատոմսեր և այլ արժեթղթեր,
18.4. 18.1-րդ և 18.2-րդ կետերում նշված արժեթղթերին բաժանորդագրվելու կամ այն գնելու օպցիոն կամ այլ համաձայնություն (իրավունք),
18.5. այլ ֆինանսական գործիքներ, որոնք կարող են ճանաչվել որպես կապիտալի գործիք:
19. Կապիտալի գործիքների դիրքերի հաշվարկում ընդգրկվում են նաև ռեպո համաձայնագրերով վաճառված կապիտալի գործիքները, ռեպո համաձայնագրերով ձեռք բերված կապիտալի գործիքների վաճառքի արդյունքում ձևավորված հաշվեկշռային պարտավորությունները, փոխառությամբ տրամադրված կապիտալի գործիքները, փոխառությամբ ստացված կապիտալի գործիքների վաճառքի արդյունքում ձևավորված պարտավորությունները, գրավադրված կապիտալի գործիքները, ինչպես նաև այն հետհաշվեկշռային ածանցյալ գործիքները, որոնց հիմքում ընկած են սույն հավելվածի 18-րդ կետով սահմանված կապիտալի գործիքները: Կապիտալի գործիքների դիրքերի հաշվարկում չեն ընդգրկվում ռեպո համաձայնագրերով ձեռք բերված և փոխառությամբ ստացված կապիտալի գործիքները, որպես գրավ ստացված կապիտալի գործիքները, արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող կապիտալի գործիքները, ինչպես նաև բրոքերային ծառայության շրջանակներում կառավարվող կապիտալի գործիքները:
(19-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն, 30.11.11 թիվ 323-Ն, փոփ. 27.11.12 թիվ 325-Ն)
20. Կապիտալի գործիքների գնային ռիսկի հաշվարկման նպատակով կապիտալի գործիքների դիրքերը պետք է հաշվարկվեն ներքոհիշյալ սկզբունքներով խմբավորված կապիտալի գործիքների նկատմամբ: Միևնույն դիրքերի հաշվարկում մասնակցող կապիտալի գործիքները պետք է.
ա. թողարկված լինեն միևնույն անձի կողմից,
բ. թողարկված լինեն մինույն արժույթով:
21. Կապիտալի գործիքների դիրքը որպես ակտիվ հանդիսացող կապիտալի գործիքների (ներառյալ հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների հիմքում ընկած կապիտալի գործիքների) և որպես պարտավորություն հանդիսացող կապիտալի գործիքների (ներառյալ հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների հիմքում ընկած կապիտալի գործիքների) մեծությունների տարբերությունն է: Կապիտալի գործիքների դիրքերը սահմանվում են՝
ա. երկար, եթե տարբերությունը մեծ է զրոյից,
բ. կարճ, եթե տարբերությունը փոքր է զրոյից,
գ. փակ, եթե տարբերությունը հավասար է զրոյի:
(21-րդ կետը լրաց. 23.05.08 թիվ 163-Ն)
22. Կապիտալի գործիքների համախառն դիրքը հաշվարկվում է որպես կապիտալի գործիքների տարբեր դիրքերի (երկար և կարճ) բացարձակ մեծությունների հանրագումար:
23. Կապիտալի գործիքների համախառն զուտ դիրքը հաշվարկում է որպես կապիտալի գործիքների երկար դիրքերի հանրագումարի և կարճ դիրքերի հանրագումարի (բացարձակ մեծությամբ) միջև տարբերություն:
24. Կապիտալի գործիքները դիրքերի հաշվարկում ընդգրկվում են ընթացիկ շուկայական արժեքով:
25. Կապիտալի գործիքների դիրքերը հաշվարկվում են յուրաքանչյուր օրվա դրությամբ և արտահայտվում Հայաստանի Հանրապետության դրամով:
26. Կապիտալի այն գործիքները, որոնք նվազեցվել են հիմնական կապիտալի հաշվարկից, չեն ընդգրկվում կապիտալի գործիքների դիրքերի հաշվարկում:
27. Կապիտալի գործիքների դիրքերի հաշվարկն իրականացվում է սույն հավելվածի 20-րդ կետով սահմանված սկզբունքներով դասակարգված կապիտալի գործիքների նկատմամբ:
28. Կապիտալի գործիքների գնային ռիսկը կապիտալի գործիքների գնային ընդհանուր ռիսկի և կապիտալի գործիքների գնային հատուկ ռիսկի հանրագումարն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ԿԳԳՌ = (ԸՌ1+ ԸՌ2+…+ԸՌՆ)/Ն + (ՀՌ1+ՀՌ2+…+ՀՌՆ)/Ն,
որտեղ՝
ԿԳԳՌ - կապիտալի գործիքների գնային ռիսկն է` ամսվա միջին օրական հաշվարկով,
ԸՌ1, ԸՌ2,...,ԸՌՆ - կապիտալի գործիքների գնային ընդհանուր ռիսկն է՝ ըստ օրերի,
ՀՌ1,ՀՌ2,…,ՀՌՆ- կապիտալի գործիքների գնային հատուկ ռիսկն է՝ ըստ օրերի,
«Ն» - հաշվետու ամսվա օրերի թիվն է:
29. Տվյալ օրվա համար կապիտալի գործիքների գնային ընդհանուր ռիսկը հավասար է տվյալ օրվա կապիտալի գործիքների համախառն զուտ դիրքի 8 տոկոսի բացարձակ մեծությանը:
30. Տվյալ օրվա կապիտալի գործիքների գնային հատուկ ռիսկը հավասար է տվյալ օրվա կապիտալի գործիքների համախառն դիրքին՝ հաշվարկված սույն հավելվածի 33-րդ կետի կշիռներով:
31. Համախառն դիրքի հաշվարկում կապիտալի գործիքները տարբերակված կշիռներով ընդգրկելու նպատակով դասակարգվում են հետևյալ դասերի.
ա) իրացվելի և դիվերսիֆիկացված կապիտալի գործիքներ,
բ) այլ կապիտալի գործիքներ:
32. Կապիտալի գործիքները դասվում են իրացվելի և դիվերսիֆիկացված կապիտալի գործիքների շարքին, եթե միաժամանակ բավարարվել են հետևյալ պայմանները.
ա) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկի, վարկային կազմակերպության կապիտալի գործիք է կամ /ԲԲԲ-/Բաա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող բանկի կապիտալի գործիք, որը մտնում է սույն կանոնակարգի 3-րդ հավելվածով սահմանվող որևէ բորսայական ինդեքսի մեջ, կամ Կենտրոնական բանկի կողմից «Գ -» և ավելի բարձր վարկանիշ ստացած ոչ բանկ կազմակերպության կապիտալի գործիք է, կամ /Ա-/Ա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա ոչ բանկ կազմակերպության կապիտալի գործիք, որը մտնում է սույն կանոնակարգի 3-րդ հավելվածով սահմանվող որևէ բորսայական ինդեքսի մեջ, և
բ) սույն հավելվածի 32-րդ կետի «ա» ենթակետով սահմանված ցանկացած կապիտալի գործիքի դիրքը (կարճ կամ երկար) չի գերազանցում կապիտալի գործիքների համախառն դիրքի 10 տոկոսը:
(32-րդ կետը փոփ. 18.09.07 N 297-Ն)
33. Կապիտալի գործիքների գնային հատուկ ռիսկի հաշվարկման ընթացքում համախառն դիրքի հաշվարկում կապիտալի գործիքների դիրքերը (բացարձակ մեծությամբ) մտնում են հետևյալ կշիռներով.
ա) սույն հավելվածի 31-րդ կետի «ա» ենթակետով սահմանված կապիտալի գործիքների շարքին դասվող կապիտալի գործիքների դիրքերը՝ 4 տոկոս,
բ) սույն հավելվածի 31-րդ կետի «բ» ենթակետով սահմանված կապիտալի գործիքների շարքին դասվող կապիտալի գործիքների դիրքերը՝ 8 տոկոս:
34. Այն օրերին, երբ բանկի հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ ոչ աշխատանքային օրերը), օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:
|
Հավելված 5
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշմամբ |
Գործառնական ռիսկի հաշվարկ
Գ լ ու խ 1
Գործառնական ռիսկի հաշվարկ
1. Գործառնական ռիսկը հաշվարկվում է հիմնական բնութագրիչների կամ ստանդարտացված մոտեցման համաձայն:
2. Բանկերը տարին մեկ անգամ ընտրում են այն մոտեցումը (հիմնական բնութագրիչների կամ ստանդարտացված), որով պետք է հաշվարկեն գործառնական ռիսկը՝ այդ մասին տեղեկացնելով Կենտրոնական բանկին մինչև յուրաքանչյուր տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ը: Եթե բանկը մեկ անգամ ընտրել է գործառնական ռիսկի հաշվարկման ստանդարտացված մոտեցումը, ապա նրան այլևս չի թույլատրվում ընտրել գործառնական ռիսկի հաշվարկման հիմնական բնութագրիչների մոտեցումը հետագա տարիների համար, առանց Կենտրոնական բանկի հավանության:
(2-րդ կետը լրաց. 20.12.11 թիվ 354-Ն)
Գ լ ու խ 2
Գործառնական ռիսկի հաշվարկման հիմնական բնութագրիչների մոտեցում
3. Հիմնական բնութագրիչների մոտեցման համաձայն՝ գործառնական ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ԳՌ = (ԶԵՏ*Գ+ԶԵՏ-1*Գ+ԶԵՏ-2*Գ)/Ն,
որտեղ՝
ԳՌ-հիմնական բնութագրիչների մոտեցման համաձայն հաշվարկված գործառնական ռիսկն է,
ԶԵՏ-կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկմանը նախորդող տարվա հունվարից դեկտեմբերն ընկած տարվա (այսուհետև՝ հաշվետու տարի) զուտ եկամուտն է,
ԶԵՏ-1-կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկմանը նախորդող 2-րդ հաշվետու տարվա զուտ եկամուտն է,
ԶԵՏ-2-կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկմանը նախորդող 3-րդ հաշվետու տարվա զուտ եկամուտն է,
«Գ» = 15%,
«Ն»-վերջին երեք տարիների՝ 0-ից բարձր զուտ եկամուտ ունեցած տարիների թիվն է:
4. Եթե որևէ տարվա զուտ եկամուտը փոքր է 0-ից, ապա տվյալ տարվա զուտ եկամուտը չի ընդգրկվում գործառնական ռիսկի հաշվարկում:
5. Եթե հաշվետու ամսվան նախորդող երեք տարիներից յուրաքանչյուրում բանկի զուտ եկամուտները փոքր կամ հավասար են եղել 0-ի, ապա տվյալ տարվա ընթացքում գործառնական ռիսկը չի հաշվարկվում:
6. Տվյալ տարվա զուտ եկամուտը հաշվարկվում է որպես զուտ տոկոսային եկամուտների և զուտ ոչ տոկոսային եկամուտների հանրագումար: Տվյալ տարվա զուտ եկամտի հաշվարկին չեն մասնակցում արժեթղթերի իրացումից ստացված շահույթը/վնասը, ինչպես նաև որպես փոխհատուցում ստացված ապահովագրական եկամուտները:
(6-րդ կետը փոփ. 27.11.12 թիվ 325-Ն)
Գ լ ու խ 3
Գործառնական ռիսկի հաշվարկման ստանդարտացված մոտեցում
7. Ստանդարտացված մոտեցման համաձայն՝ գործառնական ռիսկի հաշվարկման նպատակով սույն հավելվածի 6-րդ կետով սահմանվող զուտ եկամուտը պետք է բաժանել հետևյալ խմբերի.
7.1. Կորպորատիվ ֆինանսներ (ԿՖ): Այս խմբում ընդգրկվում են հետևյալ գործառնությունների/գործիքների գծով ձևավորված եկամուտները/ծախսերը. կապիտալի գործիքներ, ակտիվների արժեթղթավորում, արժեթղթերի երաշխավորված և չերաշխավորված տեղաբաշխում, ֆինանսական և ինվեստիցիոն խորհրդատվություն:
(7.1-ին կետը փոփ. 27.11.12 թիվ 325-Ն)
7.2. Առք ու վաճառք (ԱՎ): Այս խմբում ընդգրկվում են առևտրական նպատակով պահվող ակտիվների և պարտավորությունների գծով ձևավորված եկամուտները/ծախսերը:
7.3. Վճարահաշվարկային ծառայություն (ՎՀԾ): Այս խմբում ընդգրկվում են վճարահաշվարկային ծառայությունների (այդ թվում՝ դրամական փոխանցումներ) գծով ձևավորված եկամուտները/ծախսերը:
7.4 Ներդրումային և ոչ հիմնական ծառայություններ (ՆՈՀԾ): Այս խմբում ընդգրկվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ներդրումային և ոչ հիմնական ծառայությունների գծով ձևավորված եկամուտները և ծախսերը` բացառությամբ արժեթղթերի երաշխավորված և չերաշխավորված տեղաբաշխման և ֆինանսական ու ինվեստիցիոն խորհրդատվության ծառայությունների գծով ձևավորված եկամուտների և ծախսերի:
(7.4-րդ կետը խմբ. 27.11.12 թիվ 325-Ն)
7.5. Հիմնական բանկային գործունեություն (ՀԲԳ): Այս խմբում ընդգրկվում են այն գործառնությունների գծով ձևավորված եկամուտները/ծախսերը, որոնք չեն ընդգրկվում սույն հավելվածի 7.1-7.4 կետերում:
8. Ստանդարտացված մոտեցման համաձայն հաշվարկվող զուտ եկամտի խմբերը և դրանց համապատասխան «Գ» գործակիցները:
Աղյուսակ 1
N |
Զուտ եկամտի խմբեր |
Գ |
I |
Կորպորատիվ ֆինանսներ (ԿՖ) |
Գ1 |
18% |
II |
Առք ու վաճառք (ԱՎ) |
Գ2 |
18% |
III |
Վճարահաշվարկային ծառայություն (ՎՀԾ) |
Գ3 |
18% |
IV |
Ներդրումային և ոչ հիմնական ծառայություններ (ՆՈՀԾ) |
Գ4 |
18% |
V |
Հիմնական բանկային գործունեություն (ՀԲԳ) |
Գ5 |
14% |
(8-րդ կետը փոփ. 27.11.12 թիվ 325-Ն)
9. Ստանդարտացված մոտեցման համաձայն՝ գործառնական ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ԳՌ =( |
Ն
∑
Տ=1 |
5
∑ (ԶԵԻՏ* ԳԻ ))/Ն
Ի=1 |
որտեղ՝
ԳՌ - ստանդարտացված մոտեցման համաձայն հաշվարկված գործառնական ռիսկն է,
«Ի» - սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված զուտ եկամտի խմբերն են,
ԶԵԻՏ - «Ի»-րդ խմբի համար հաշվարկված դրական զուտ եկամուտն է՝ նորմատիվի հաշվարկմանը նախորդող «Տ»-րդ հաշվետու տարում,
«ԳԻ» - սույն հավելվածի 8-րդ կետով սահմանված «Ի»-րդ խմբի «Գ» գործակիցն է,
«Տ» - նորմատիվի հաշվարկմանը նախորդող հաշվետու տարիներն են,
«Ն» - վերջին երեք տարիների՝ 0-ից բարձր զուտ եկամուտ ունեցած հաշվետու տարիների թիվն է:
10. Եթե որևէ խմբի ինչ-որ հաշվետու տարվա համար հաշվարկված զուտ եկամուտը փոքր է 0-ից, ապա վերջինիս մեծությունը չի ընդգրկվում գործառնական ռիսկի հաշվարկում:
11. Սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված խմբերի զուտ եկամուտը հաշվարկվում է որպես տվյալ խմբի գծով ձևավորված զուտ տոկոսային եկամուտների և զուտ ոչ տոկոսային եկամուտների հանրագումար: Տվյալ տարվա զուտ եկամտի հաշվարկին չեն մասնակցում արժեթղթերի իրացումից ստացված շահույթը/վնասը, ինչպես նաև որպես փոխհատուցում ստացված ապահովագրական եկամուտները:
(11-րդ կետը փոփ. 27.11.12 թիվ 325-Ն)
(հավելվածը լրաց. 20.12.11 թիվ 354-Ն, փոփ., խմբ. 27.11.12 թիվ 325-Ն)
|
Հավելված 6
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշմամբ |
50/75 տոկոս ռիսկի կշռին բավարարող հիփոթեքային վարկերի տրամադրման նվազագույն պայմաններ
(վերնագիրը լրաց. 19.03.10 թիվ 54-Ն)
Բանկի կողմից տրամադրված հիփոթեքային վարկը (այսուհետ՝ վարկ) համարվում է «50/75 տոկոս ռիսկի կշռին բավարարող հիփոթեքային վարկերի տրամադրման նվազագույն պայմաններին» համապատասխանող, եթե բավարարում է հետևյալ պայմաններին միաժամանակ՝
1. Վարկը տրամադրվել է ֆիզիկական անձին (այսուհետ՝ վարկառու) Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բնակելի տան կամ բնակարանի (այսուհետ՝ գույք) ձեռքբերման կամ վերանորոգման նպատակով և ապահովված է այդ նույն գույքի առաջնային գրավով:
2. Վարկը տրամադրվել է առնվազն տասը տարի ժամկետով՝ բացառությամբ վերանորոգման նպատակով տրամադրված վարկերի:
3. Վարկի տրամադրման պահից մինչև վարկային պայմանագրի գործողության ավարտը վարկառուն (համավարկառուն) գույքի նկատմամբ ունի սեփականության իրավունք:
(3-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն, լրաց. 19.03.10 թիվ 54-Ն)
4.(4-րդ կետն ուժը կորցրել է 23.05.08 թիվ 163-Ն)
5. Վարկի տրամադրման պահից առավելագույնը երկու ամիս առաջ գույքը գնահատվել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
(5-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն)
6. Վարկի գումարը տրամադրման պահին չի գերազանցում գույքի՝ գնահատված շուկայական արժեքից կամ ձեռքբերման գնից նվազագույնի յոթանասուն տոկոսը:
(6-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն)
7. Վարկի գծով մարումների (մայր գումար, տոկոսագումար, ապահովագրության վճարներ) ամսական մեծությունը չի գերազանցում վարկառուի (համավարկառուի) ամսական եկամտի (համախառն եկամուտ՝ հանած բոլոր հարկերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները) քառասուն տոկոսը:
(7-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն)
8. Վարկի գծով մարումների (մայր գումար, տոկոսագումար, ապահովագրության վճարներ) և վարկառուի այլ վարկային պարտավորությունների գծով կանոնավոր մարումների ամսական մեծությունների հանրագումարը չի գերազանցում վարկառուի (համավարկառուի) ամսական եկամտի (համախառն եկամուտ՝ հանած բոլոր հարկերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները) հիսուն տոկոսը:
(8-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն)
9. Վարկային պայմանագրի համաձայն վարկի տրամադրման պահից մինչև վարկային պայմանագրից բխող պարտավորությունների լրիվ կատարումն ընկած ժամկետի ցանկացած պահի դրությամբ գույքն ապահովագրված է ոչնչացման, վնասի և փչացման ռիսկերից՝ նվազագույնը վարկի մնացորդային արժեքի չափով:
(9-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն)
|
Հավելված 7
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշմամբ |
Պարտադիր պահուստավորման օրացույցի ձԵՎ
Պարտադիր պահուստավորման օրացույցը ——— թ. համար
Հ/հ |
ՀՀ դրամ |
Արտարժույթ |
Փաստացի օրերի քանակը |
Հաշվետու ժամանակա-հատված |
Փաստացի ժամանակա-հատված |
Հաշվետու ժամանակա-հատված |
Փաստացի ժամանակա-հատված |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
տտ-1 |
օօ1 .աա1 .տտ1 -օօ2.աա2.տտ2 |
օօ1 .աա1 .տտ1 -օօ2.աա2.տտ2 |
օօ1 .աա1 .տտ1 -օօ2.աա2.տտ2 |
օօ1 .աա1 .տտ1 -օօ2.աա2.տտ2 |
… |
տտ-2 |
… |
… |
… |
… |
… |
… |
… |
… |
… |
… |
… |
տտ-11 |
… |
… |
… |
… |
… |
տտ-12 |
… |
… |
… |
… |
… |
(հավելվածը լրաց. 18.11.08 թիվ 325-Ն, խմբ. 27.07.10 թիվ 171-Ն)
|
Հավելված 8
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՎԱՆԴՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
1. Սույն հավելվածի իմաստով օտարերկրյա բանկի մասնաճյուղի (այսուհետ` Մասնաճյուղ) հետ կապված անձինք են համարվում.
1) Մասնաճյուղի ղեկավարները,
2) Մասնաճյուղի մայր բանկի ղեկավարները և նշանակալից մասնակիցները, դրանց հետ փոխկապակցված անձինք,
3) Մասնաճյուղի մայր բանկի հետ փոխկապակցված անձինք:
Գ Լ ՈՒ Խ 2
ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Մասնաճյուղերը պետք է բավարարեն հետևյալ պայմանները.
1) Մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա բանկի կողմից Կենտրոնական բանկում կամ Կենտրոնական բանկի համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ առևտրային բանկում` Կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ի 14-րդ կետի «ժա» ենթակետի համաձայն, Մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա բանկի կողմից որոշակի սահմանափակող պայմաններով ներդրված միջոցների և Մասնաճյուղի չբաշխված շահույթի/վնասի (եկամուտների պահուստներ) հանրագումարի (այսուհետ` գործառնական կապիտալ) և ռիսկով կշռված ակտիվների գումարների նվազագույն հարաբերակցությունը (Պ1 պայման) կազմում է առնվազն 12 տոկոս:
2) Մասնաճյուղի բոլոր արժույթներով արտահայտված բարձր իրացվելի ակտիվների և բոլոր արժույթներով արտահայտված ընդհանուր ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Պ21 պայման) կազմում է.
ա. 15 տոկոս, այն Մասնաճյուղերի համար, որոնք, իրենց կանոնադրության համաձայն, մեկ անձից ներգրավում են ավանդ նվազագույնը 30 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով,
բ. 60 տոկոս, այն Մասնաճյուղերի համար, որոնք մեկ անձից ներգրավում են նաև 30 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթի մեծությունը չգերազանցող ավանդ:
3) Մասնաճյուղի առաջին խմբի արտարժույթներով արտահայտված բարձր իրացվելի ակտիվների և առաջին խմբի արտարժույթներով արտահայտված ընդհանուր ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Պ211 պայման) կազմում է.
ա. 4 տոկոս, այն Մասնաճյուղերի համար, որոնք, իրենց կանոնադրության համաձայն, մեկ անձից ներգրավում են ավանդ նվազագույնը 30 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով,
բ. 16 տոկոս, այն Մասնաճյուղերի համար, որոնք մեկ անձից ներգրավում են նաև 30 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթի մեծությունը չգերազանցող ավանդ:
4) Այն դեպքում, երբ երկրորդ խմբի որևէ արտարժույթով արտահայտված պարտավորություններն ամսվա միջին օրական հաշվարկով գերազանցում են Մասնաճյուղի ընդհանուր պարտավորությունների 5 տոկոսը, ապա յուրաքանչյուր այդպիսի երկրորդ խմբի արտարժույթի համար տվյալ ամսվան հաջորդող ամսվա համար հաշվարկվում է Պ212 պայման, որն իրենից ներկայացնում է ԱՄՆ դոլարով, եվրոյով և այդ արտարժույթով արտահայտված բարձր իրացվելի ակտիվների ու ԱՄՆ դոլարով, եվրոյով և այդ արտարժույթով արտահայտված ընդհանուր ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը: Պ212 պայմանի նվազագույն մեծությունը սահմանվում է.
ա. 4 տոկոս, այն Մասնաճյուղերի համար, որոնք, իրենց կանոնադրության համաձայն, մեկ անձից ներգրավում են ավանդ նվազագույնը 30 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով,
բ. 16 տոկոս, այն Մասնաճյուղերի համար, որոնք մեկ անձից ներգրավում են նաև 30 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթի մեծությունը չգերազանցող ավանդ:
5) Մասնաճյուղի բոլոր արժույթներով արտահայտված բարձր իրացվելի ակտիվների և բոլոր արժույթներով արտահայտված ցպահանջ պարտավորությունների միջև նվազագույն հարաբերակցությունը (Պ22 պայման) կազմում է.
ա. 60 տոկոս, այն Մասնաճյուղերի համար, որոնք, իրենց կանոնադրության համաձայն, մեկ անձից ներգրավում են ավանդ նվազագույնը 30 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով,
բ. 100 տոկոս, այն Մասնաճյուղերի համար, որոնք մեկ անձից ներգրավում են նաև 30 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթի մեծությունը չգերազանցող ավանդ:
6) Մասնաճյուղի առաջին խմբի արտարժույթներով արտահայտված բարձր իրացվելի ակտիվների և առաջին խմբի արտարժույթներով արտահայտված ցպահանջ պարտավորությունների միջև նվազագույն հարաբերակցությունը (Պ221 պայման) սահմանվում է.
ա. 10 տոկոս, այն Մասնաճյուղերի համար, որոնք, իրենց կանոնադրության համաձայն, մեկ անձից ներգրավում են ավանդ նվազագույնը 30 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով,
բ. 100 տոկոս, այն Մասնաճյուղերի համար, որոնք մեկ անձից ներգրավում են նաև 30 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթի մեծությունը չգերազանցող ավանդ:
7) Այն դեպքում, երբ երկրորդ խմբի որևէ արտարժույթով արտահայտված պարտավորություններն ամսվա միջին օրական հաշվարկով գերազանցում են Մասնաճյուղի ընդհանուր պարտավորությունների 5 տոկոսը, ապա յուրաքանչյուր այդպիսի երկրորդ խմբի արտարժույթի համար տվյալ ամսվան հաջորդող ամսվա համար հաշվարկվում է Պ222 պայման, որն իրենից ներկայացնում է ԱՄՆ դոլարով, եվրոյով և այդ արտարժույթով արտահայտված բարձր իրացվելի ակտիվների ու ԱՄՆ դոլարով, եվրոյով և այդ արտարժույթով արտահայտված ցպահանջ պարտավորությունների միջև հարաբերակցություն: Պ222 պայմանի նվազագույն մեծությունը սահմանվում է.
ա. 10 տոկոս, այն Մասնաճյուղերի համար, որոնք, իրենց կանոնադրության համաձայն, մեկ անձից ներգրավում են ավանդ նվազագույնը 30 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով,
բ. 100 տոկոս, այն Մասնաճյուղերի համար, որոնք մեկ անձից ներգրավում են նաև 30 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթի մեծությունը չգերազանցող ավանդ:
8) Մասնաճյուղի` մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Պ31 պայման) չպետք է գերազանցի Մասնաճյուղի գործառնական կապիտալի 20 տոկոսը:
9) Մասնաճյուղի` խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը (Պ32 պայման) չպետք է գերազանցի Մասնաճյուղի գործառնական կապիտալի 500 տոկոսը:
10) Մասնաճյուղի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը (Պ41 պայման) չպետք է գերազանցի Մասնաճյուղի գործառնական կապիտալի 5 տոկոսը:
11) Մասնաճյուղի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը (Պ42 պայման) չպետք է գերազանցի Մասնաճյուղի գործառնական կապիտալի 20 տոկոսը:
12) Արտարժույթի տնօրինման սահմանափակման պայմանը բաղկացած է երկու տարրերից` համախառն արտարժութային դիրք և ըստ առանձին արտարժույթների դիրք, ընդ որում.
ա. արտարժութային համախառն դիրքի և Մասնաճյուղի գործառնական կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը կազմում է 10 տոկոս,
բ. ըստ առանձին արտարժույթների յուրաքանչյուր արտարժույթի բաց դիրքի և Մասնաճյուղի գործառնական կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը կազմում է 7 տոկոս:
13) Մասնաճյուղի պահանջը իր մայր բանկի նկատմամբ չի կարող գերազանցել Մասնաճյուղի ակտիվների և Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներից ներգրավված միջոցների տարբերության մեծությունը (Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներից ներգրավված միջոցների արտահոսքի սահմանափակման պայման):
14) Մասնաճյուղը պետք է բավարարի Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափի նորմատիվին` համաձայն սույն կանոնակարգի 24-րդ և 24.1-րդ կետերի: Ընդ որում, եթե սույն կետի 1-ին ենթակետով սահմանված` Մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա բանկի կողմից որոշակի սահմանափակող պայմաններով ներդրված միջոցները ներդրված են Կենտրոնական բանկում, ապա այդ միջոցները ևս գումարվում են Մասնաճյուղի կողմից փաստացի պահուստավորված միջոցների գումարին:
Գ Լ ՈՒ Խ 3
ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ
3. Մասնաճյուղի Պ1, Պ21, Պ211, Պ212, Պ22, Պ221, Պ222, Պ31, Պ32, Պ41, Պ42 պայմանները և Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներից ներգրավված միջոցների արտահոսքի սահմանափակման պայմանը հաշվարկվում են ամսական, իսկ արտարժույթի տնօրինման սահմանափակման պայմանը` օրական կտրվածքով:
4. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներից ներգրավված միջոցների արտահոսքի սահմանափակման պայմանը հաշվարկում է միջին օրական հաշվարկով:
5. Պայմանների և չբաշխված շահույթի հաշվարկում վարկերի և դեբիտորական պարտքերի, ինչպես նաև ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստներն ընդգրկվում են, համապատասխանաբար, Կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգին» և Կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 188 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման» կարգին համապատասխան հաշվարկված գումարների չափով:
6. Մասնաճյուղի գործառնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը որոշվում է
Պ1 |
= |
Կգործ _____ |
բանաձևով, |
ՌԿԱ |
|
որտեղ.
Կգործ – Մասնաճյուղի գործառնական կապիտալն է` միջին օրական հաշվարկով,
ՌԿԱ – վարկային ռիսկի, շուկայական ռիսկի և գործառնական ռիսկի հանրագումարն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ՌԿԱ = ՎՌ + (25/3)*(ՇՌ + ԳՌ),
ՎՌ – Մասնաճյուղի վարկային ռիսկն է` հաշվարկված սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված կարգի համաձայն,
ՇՌ – Մասնաճյուղի շուկայական ռիսկն է` հաշվարկված սույն կանոնակարգի հավելված 4-ով սահմանված կարգի համաձայն,
ԳՌ – Մասնաճյուղի գործառնական ռիսկն է` հաշվարկված սույն կանոնակարգի հավելված 5-ով սահմանված կարգի համաձայն:
7. Այն օրերին, երբ Մասնաճյուղի հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ` ոչ աշխատանքային օրերը), միջին օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:
8. Մասնաճյուղի բոլոր արժույթներով արտահայտված բարձր իրացվելի ակտիվների և բոլոր արժույթներով արտահայտված ընդհանուր ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը հաշվարկվում է`
Պ21 |
= |
Աբի _____ |
բանաձևով, |
Աընդ |
|
որտեղ.
Աբի – միջին օրական հաշվարկով բարձր իրացվելի ակտիվներն են ամսվա ընթացքում, որը որոշվում է
Աբի |
= |
(Աբի1+Աբի2+…+ԱբիՆ)__________________ |
բանաձևով, |
Ն |
որտեղ Աբի1, Աբի2, …, ԱբիՆ – Մասնաճյուղի բարձր իրացվելի ակտիվներն են ըստ օրերի, իսկ
«Ն»-ը` հաշվետու ամսվա օրերի թիվն է:
Աընդ – միջին օրական հաշվարկով ընդհանուր ակտիվներն են ամսվա ընթացքում, որը որոշվում է
Աընդ |
= |
(Աընդ1+Աընդ2+…+ԱընդՆ)__________________ |
բանաձևով, |
Ն |
որտեղ Աընդ1, Աընդ2, …, ԱընդՆ – Մասնաճյուղի ընդհանուր ակտիվներն են ըստ օրերի, իսկ «Ն»-ը` հաշվետու ամսվա օրերի թիվն է:
9. Պ211 պայմանը հաշվարկվում է Պ21 պայմանի համար սահմանված բանաձևով, ընդ որում, բարձր իրացվելի ակտիվների մեջ ներառվում են միայն առաջին խմբի արտարժույթներով արտահայտված` սույն կանոնակարգի 34-րդ կետով սահմանված բարձր իրացվելի ակտիվները, իսկ ընդհանուր ակտիվների մեջ` «ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» «Ակտիվներ» կարգի առաջին խմբի արտարժույթներով արտահայտված բոլոր հաշիվների հանրագումարը` հաշվի առնելով սույն կանոնակարգի 34.10 կետով սահմանված նվազեցումները:
10. Պ212 պայմանը հաշվարկվում է Պ21 պայմանի համար սահմանված բանաձևով, ընդ որում, բարձր իրացվելի ակտիվների մեջ ներառվում են միայն սույն հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետում նշված ԱՄՆ դոլարով, եվրոյով և համապատասխան երկրորդ խմբի արտարժույթով արտահայտված` սույն կանոնակարգի 34-րդ կետով սահմանված բարձր իրացվելի ակտիվները, իսկ ընդհանուր ակտիվների մեջ` «ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» «Ակտիվներ» կարգի` ԱՄՆ դոլարով, եվրոյով և համապատասխան երկրորդ խմբի արտարժույթով արտահայտված բոլոր հաշիվների հանրագումարը` հաշվի առնելով սույն կանոնակարգի 34.10 կետով սահմանված նվազեցումները:
11. Մասնաճյուղի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների հաշվարկն իրականացվում է` համաձայն սույն կանոնակարգի 34-րդ կետի:
12. Մասնաճյուղի բոլոր արժույթներով արտահայտված բարձր իրացվելի ակտիվների և բոլոր արժույթներով արտահայտված ցպահանջ պարտավորությունների միջև հարաբերակցությունը հաշվարկվում է
Պ22 |
= |
Աբի _____ |
բանաձևով, |
Պցպ |
|
որտեղ
Աբի |
= |
(Աբի1+Աբի2+…+ԱբիՆ)__________________ |
բանաձևով, |
Ն |
|
որտեղ Աբի1, Աբի2, …, ԱբիՆ – Մասնաճյուղի բարձր իրացվելի ակտիվներն են ըստ օրերի, իսկ
«Ն»-ը` հաշվետու ամսվա օրերի թիվն է,
Պցպ – միջին օրական հաշվարկով ցպահանջ պարտավորություններն են ամսվա ընթացքում, որը որոշվում է
Պցպ |
= |
(Պցպ1+Պցպ2+…+ՊցպՆ)__________________ |
բանաձևով, |
Ն |
|
որտեղ Պցպ1, Պցպ2, …, ՊցպՆ – Մասնաճյուղի ցպահանջ պարտավորություններն են ըստ օրերի, իսկ «Ն»-ը` հաշվետու ամսվա օրերի թիվն է:
13. Պ221 պայմանը հաշվարկվում է Պ22 պայմանի համար սահմանված բանաձևով, ընդ որում, բարձր իրացվելի ակտիվների մեջ ներառվում են միայն առաջին խմբի արտարժույթով արտահայտված` սույն կանոնակարգի 34-րդ կետով սահմանված բարձր իրացվելի ակտիվները, իսկ ցպահանջ պարտավորությունների մեջ` սույն կանոնակարգի 36-րդ կետով սահմանված` առաջին խմբի արտարժույթով արտահայտված ցպահանջ պարտավորությունները: Ընդ որում, սույն կետում նշված ցպահանջ պարտավորություններից նվազեցվում են սույն կանոնակարգի 34.8 կետի համաձայն թղթակցային «նոստրո» հաշիվներից նվազեցվող ցպահանջ պարտավորությունները (ներառյալ` դրանց գծով հաշվեգրված տոկոսները):
14. Պ222 պայմանը հաշվարկվում է Պ22 պայմանի համար սահմանված բանաձևով, ընդ որում, բարձր իրացվելի ակտիվների մեջ ներառվում են միայն սույն հավելվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետում նշված ԱՄՆ դոլարով, եվրոյով և համապատասխան երկրորդ խմբի արտարժույթով արտահայտված` սույն կանոնակարգի 34-րդ կետով սահմանված բարձր իրացվելի ակտիվները, իսկ ցպահանջ պարտավորությունների մեջ` սույն կանոնակարգի 36-րդ կետով սահմանված` ԱՄՆ դոլարով, եվրոյով և համապատասխան երկրորդ խմբի արտարժույթով արտահայտված ցպահանջ պարտավորությունները: Ընդ որում, սույն կետում նշված ցպահանջ պարտավորություններից նվազեցվում են սույն կանոնակարգի 34.8 կետի համաձայն թղթակցային «նոստրո» հաշիվներից նվազեցվող ցպահանջ պարտավորությունները (ներառյալ` դրանց գծով հաշվեգրված տոկոսները):
15. Մասնաճյուղի ցպահանջ պարտավորությունների հաշվարկն իրականացվում է` համաձայն սույն կանոնակարգի 36-րդ կետի:
16. Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Պ31 պայման) սահմանվում է
Պ31 |
= |
Ռիսկ ______ |
բանաձևով, |
Կգործ |
|
որտեղ Կգործ – Մասնաճյուղի գործառնական կապիտալն է:
17. Խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը (Պ32 պայման) սահմանվում է
Պ32 |
= |
Ռիսկ ______ |
բանաձևով, |
Կգործ |
|
որտեղ Կգործ – Մասնաճյուղի գործառնական կապիտալն է:
18. Սույն հավելվածի 16-րդ և 17-րդ կետերում սահմանված «Ռիսկի» հաշվարկն իրականացվում է` համաձայն սույն կանոնակարգի, համապատասխանաբար, 37-րդ և 38-րդ կետերի:
19. Խոշոր փոխառու է այն անձը, որի գծով ռիսկը (համաձայն սույն հավելվածով սահմանված Պ31 պայմանի «Ռիսկ» տարրի հաշվարկման մեթոդաբանության) գերազանցում է Մասնաճյուղի գործառնական կապիտալի 5 տոկոսը:
20. Պ31 և Պ32 պայմանների հաշվարկին չեն մասնակցում այն իրավաբանական անձինք, որոնք փոխառուի հետ փոխկապակցված են միայն այն հիմքով, որ պետությունը տիրապետում է փոխառուի և այդ իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի քսան տոկոսից ավելիին կամ իրավունք ունի օրենքով չարգելված այլ ձևով կանխորոշել նրանց որոշումները:
21. Պ31 և Պ32 պայմանները չեն հաշվարկվում Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ:
22. Մասնաճյուղի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը (Պ41 պայման) սահմանվում է
Պ41 |
= |
Ռիսկ ______ |
բանաձևով, |
Կգործ |
|
որտեղ Կգործ – Մասնաճյուղի գործառնական կապիտալն է:
23. Մասնաճյուղի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը (Պ42 պայման) սահմանվում է
Պ42 |
= |
Ռիսկ ______ |
բանաձևով, |
Կգործ |
|
որտեղ Կգործ – Մասնաճյուղի գործառնական կապիտալն է:
24. Սույն հավելվածի 22-րդ և 23-րդ կետերում սահմանված «Ռիսկի» հաշվարկն իրականացվում է` համաձայն սույն կանոնակարգի, համապատասխանաբար, 42-րդ և 43-րդ կետերի:
25. Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանները հաշվարկվում են ամսվա վերջին օրվա դրությամբ, ինչպես նաև վերոնշյալ պայմանների ռիսկերի մեջ ընդգրկվող տարրերի ծագման և տարրերի մեծության յուրաքանչյուր փոփոխության դեպքում: Ամսվա վերջին օրվա դրությամբ Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանները հաշվարկելիս համարիչի «Ռիսկ» տարրը հաշվարկվում է հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ, իսկ գործառնական կապիտալը` ամսվա միջին օրական հաշվարկով: Ամսվա վերջին օրը Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանները հաշվարկելիս «նոստրո» թղթակցային հաշիվները ռիսկի հաշվարկում ընդգրկվում են ամսվա միջին օրական մեծությամբ:
26. Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանների ռիսկերի հաշվարկում ընդգրկվող տարրերի ծագման պահին, ինչպես նաև նշված տարրերի մեծության յուրաքանչյուր փոփոխության դեպքում վերոնշյալ պայմանները հաշվարկվում են տվյալ օրվա գործառնական կապիտալի նկատմամբ: Պ31, Պ32, Պ41, Պ42 պայմանները «նոստրո» թղթակցային հաշիվների ծագման, ինչպես նաև յուրաքանչյուր փոփոխության դեպքում չեն հաշվարկվում:
27. Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանների ռիսկերի հաշվարկում չեն ընդգրկվում Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերը:
28. Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանների ռիսկերի հաշվարկում ռեպո համաձայնագրերը համարվում են պահանջ ռեպո համաձայնագրի կողմ հանդիսացող գործընկերոջ նկատմամբ` ռեպո համաձայնագրի հաշվեկշռային արժեքի չափով, իսկ սույն կանոնակարգի հավելված 3-ի 3-րդ կետով սահմանված կարգով ՎՌԶՄ կիրառելու դեպքում, ռեպո համաձայնագրի չապահովված մասի արժեքի չափով:
29. Սույն կանոնակարգի 37-րդ, 38-րդ, 42-րդ և 43-րդ կետերում նշված ածանցյալ գործիքների գծով առաջացող պահանջները Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանների հաշվարկում ընդգրկվում են միայն ածանցյալ գործիքների գծով հաշվեկշռի ակտիվային մասում արտացոլված գումարների չափով, բացառությամբ այն դեպքի, երբ Մասնաճյուղը սվոպ գործարքի արդյունքում ստացել է երկրորդ խմբի արտարժույթ (բացառությամբ` ռուսական ռուբլու), որի դեպքում Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանների հաշվարկում սվոպն ընդգրկվում է Մասնաճյուղի հետհաշվեկշռում արտացոլված ստացման ենթակա ամբողջ գումարի չափով:
30. Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանների ռիսկերի հաշվարկում ընդգրկվող արտարժույթի առուվաճառքի սփոթ գործարքները, որոնց դեպքում Մասնաճյուղը ստանալու է Հայաստանի Հանրապետության դրամ կամ առաջին խմբի արտարժույթ, հաշվարկի մեջ ընդգրկվում են 0% ռիսկի կշռով, եթե տվյալ գործառնությունների արդյունքում արժույթների տրամադրումն ու ստացումն իրականացվելու է միևնույն բանկային օրվա ընթացքում, որը կարող է և չհամընկնել գործարքի կնքման օրվա հետ:
31. Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանների հաշվարկում ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթերը և փոխառությամբ տրամադրված արժեթղթերը համարվում են պահանջ`
1) տվյալ արժեթղթի թողարկողի նկատմամբ` արժեթղթի հաշվեկշռային արժեքի չափով, և
2) ռեպո համաձայնագրի կողմ հանդիսացող գործընկերոջ (փոխառուի) նկատմամբ` սույն կանոնակարգի հավելված 3-ի 22.2 կետով սահմանված չապահովված մասի արժեքի չափով: Ընդ որում, եթե Մասնաճյուղը ռեպո համաձայնագրով ձեռք է բերել երկրորդ խմբի արտարժույթ (բացառությամբ ռուսական ռուբլու), ապա վերջինս Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանների հաշվարկի առումով չի դիտվում որպես ռեպո համաձայնագրի ապահովվածություն:
32. Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանների հաշվարկում չեն ընդգրկվում այն պահանջները, որոնք ամբողջությամբ ապահովված են.
1) Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթերով, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերով,
2) Կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով կամ երաշխավորություններով,
3) հավելված 3-ի Աղյուսակ 1-ի 6.6 կետով սահմանված կազմակերպությունների կողմից թողարկված արժեթղթերով,
4) Սույն կանոնակարգի հավելված 3-ի Աղյուսակ 1-ի 6.6 կետով սահմանված կազմակերպությունների կողմից տրամադրված երաշխիքներով կամ երաշխավորություններով,
5) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում` Մուդիզ) վարկանշային գործակալությունների տրամադրած ԱԱ-(Աա3) և ԱԱ-(Աա3)-ից բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի թողարկած արժեթղթերով,
6) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում` Մուդիզ) վարկանշային գործակալությունների տրամադրած ԱԱ-(Աա3) և ԱԱ-(Աա3)-ից բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի կողմից տրամադրված երաշխիքներով կամ երաշխավորություններով,
7) տվյալ Մասնաճյուղում ներդրված ավանդներով, տվյալ Մասնաճյուղին տրամադրված վարկերից կամ փոխառություններից բխող պահանջի իրավունքով:
33. Սույն հավելվածի 32-րդ կետով սահմանված պահանջները և դրանց ապահովվածությունները պետք է արտահայտված լինեն միևնույն արժույթով, ինչպես նաև պահանջների` մինչև մարումն ընկած ժամկետները չպետք է գերազանցեն ապահովվածություն հանդիսացող արժեթղթերի, տվյալ Մասնաճյուղում ներդրված ավանդների` մինչև մարումն ընկած ժամկետները, տվյալ Մասնաճյուղին տրամադրված վարկերից կամ փոխառություններից բխող պահանջի իրավունքի իրականացման ժամկետները, ինչպես նաև երաշխիքների կամ երաշխավորությունների տրամադրման ժամկետները: Բացի այդ, փոխառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի առարկայի փաստացի իրացման հնարավորության կամ Մասնաճյուղին տրամադրված երաշխիքի/երաշխավորության կատարման ժամկետների առումով չպետք է լինեն պայմանագրով և/կամ այլ փոխադարձ համաձայնությամբ նախատեսված սահմանափակումներ:
34. Այն պահանջները, որոնք ամբողջությամբ ապահովված չեն սույն հավելվածի 32-րդ կետում նշված ապահովվածության տեսակներով, չապահովված մասով ընդգրկվում են Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանների հաշվարկի մեջ, իսկ ապահովված մասը չի ընդգրկվում Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանների հաշվարկի մեջ: Ընդ որում, Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանների հաշվարկում ընդգրկվող պահանջների չապահովված մասերն իրենց համապատասխան պահուստների չափով նվազեցվելուց հետո չեն կշռվում, բացառությամբ «նոստրո» թղթակցային հաշիվների, միջբանկային ավանդների, միջբանկային վարկերի, օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ պահանջների, որոնք իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի հավելված 3-ի 6-րդ կետով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով:
35. Սույն կանոնակարգի 32-34-րդ կետերը չեն տարածվում ռեպո համաձայնագրերի, ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթերի ու փոխառությամբ տրամադրված արժեթղթերի վրա:
36. Արտարժույթի տնօրինման սահմանափակման պայմանի հաշվարկման նպատակով արտարժութային դիրքը սույն հավելվածի 38-րդ կետով սահմանված եղանակներով հաշվարկվող` Մասնաճյուղի արտարժույթով, ինչպես նաև արտարժութային ռիսկ պարունակող դրամական ակտիվների և պարտավորությունների միջև եղած տարբերությունն է: Դրամական ակտիվները կամ պարտավորությունները պարունակում են արտարժութային ռիսկ, երբ դրանց գծով ստացվելիք կամ վճարվելիք գումարների մեծությունները հաշվարկվում են արտարժույթի և/կամ արժութային զամբյուղի` Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ փոխարժեքի միջոցով և, հետևաբար, կարող են տատանվել վերջինիս փոփոխությամբ պայմանավորված: Արտարժույթի տնօրինման սահմանափակման պայմանի հաշվարկման իմաստով, արտարժութային ակտիվ կամ պարտավորություն են համարվում նաև թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորները, ինչպես նաև թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորներով արտահայտված պահանջներն ու պարտավորությունները, մետաղական հաշիվները: Ընդ որում, արտարժույթի տնօրինման սահմանափակման պայմանի հաշվարկման իմաստով բանկային ոսկին, ոսկու ստանդարտացված ձուլակտորները, որոնց հարգը փոքր չէ 999-ից, դրանցով արտահայտված պահանջներն ու պարտավորությունները և մետաղական հաշիվները դիտվում են որպես արտարժույթի մեկ տեսակ:
37. Եթե ակտիվը կամ պարտավորությունը կցված է որևէ արժութային զամբյուղի (բացառությամբ ՍԴՌ-ի), ապա տվյալ զամբյուղի մեջ մտնող արտարժույթները մասնակցում են համապատասխան արտարժութային դիրքերի հաշվարկին՝ տվյալ զամբյուղի կառուցվածքում իրենց տեսակարար կշռին համապատասխան:
38. Ըստ առանձին արժույթների դիրքի հաշվարկն իրականացվում է արտարժույթների առանձին տեսակներով, ինչպես դրանց գծով ածանցյալ գործիքները (սվոփ, ֆյուչերս, ֆորվարդ, օպցիոն) ներառյալ, այնպես էլ առանց դրանց, և ամփոփվում են ըստ արտարժութային երկու խմբերի, ընդ որում, առանց ածանցյալ գործիքների արտարժութային դիրքի հաշվարկում ներառվում են.
1) Սույն կանոնակարգի հավելված 3-ի Աղյուսակ 1-ի 6.6 կետով սահմանված կազմակերպությունների հետ կնքված ածանցյալ գործիքները,
2) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում` Մուդիզ) վարկանշային գործակալությունների կողմից տրամադրված երկարաժամկետ ավանդների ներգրավման Ա+(Ա1) և Ա+(Ա1)-ից բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական (ազգային) բանկերի հետ կնքված ածանցյալ գործիքները,
3) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում` Մուդիզ) վարկանշային գործակալությունների կողմից տրամադրված երկարաժամկետ ավանդների ներգրավման Ա+(Ա1) և Ա+(Ա1)-ից բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված ածանցյալ գործիքները,
4) Արժութային և փոխարժեքային սվոպերը: Արտարժույթի տնօրինման սահմանափակման պայմանի հաշվարկում ածանցյալ գործիքներն ընդգրկվում են միայն հետհաշվեկշռում գրանցված գումարների (ներառյալ` ածանցյալ գործիքի գծով հետհաշվեկշռում գրանցված տոկոսները) և հաշվեկշռում հաշվեգրված տույժերի և տուգանքների չափով (եթե այդպիսիք կան):
39. Մասնաճյուղերը թարմացնում են վարկանշային գործակալությունների սահմանած վարկանիշները` հիմք ընդունելով սույն հավելվածի 38-րդ կետում նշված վարկանշային գործակալությունների՝ տվյալ օրվան վերաբերող վարկանիշները: Եթե սույն հավելվածի 38-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված կազմակերպությունն ունի երկու և ավելի վարկանշային գործակալության կողմից տրված վարկանիշներ, ապա Մասնաճյուղը հիմք է ընդունում ամենացածր վարկանիշը: Սույն հավելվածի 38-րդ կետում նշված կազմակերպությունների համար վարկանիշները հիմք են ընդունվում` կախված ածանցյալ գործիքի արժույթից:
40. Արտարժույթի տնօրինման սահմանափակման պայմանի արտարժութային դիրքը հաշվարկվում է Մասնաճյուղի համախառն արտարժութային դիրքի նկատմամբ, ինչպես ածանցյալ գործիքները ներառյալ, այնպես էլ առանց դրանց, ընդ որում, առանց ածանցյալ գործիքների արտարժութային դիրքի հաշվարկում ներառվում են սույն հավելվածի 38-րդ կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված ածանցյալ գործիքները` սույն հավելվածի 39-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան: Արտարժութային բաց դիրքը հաշվարկվում է յուրաքանչյուր օրվա դրությամբ և արտահայտվում է Հայաստանի Հանրապետության դրամով: Պասիվային սալդոն նշվում է բացասական նշանով` ցույց տալով արտարժութային կարճ դիրքը, իսկ ակտիվային սալդոն` դրական նշանով` ցույց տալով արտարժութային երկար դիրքը:
(հավելվածը լրաց. 27..11.12 թիվ 325-Ն)