Համարը 
N 1101-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2002.08.21/35(210) Հոդ.799
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.07.2002
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
31.07.2002
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
01.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.08.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ (ՄԱՐԶԵՐԻ ՀԱՄԱՐ) ԳՏՆՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԵՎ ԱՆՕԳՏԱԳՈՐԾԵԼԻ ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 օգոստոսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2002 թվականի N 1101-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ (ՄԱՐԶԵՐԻ ՀԱՄԱՐ) ԳՏՆՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԵՎ ԱՆՕԳՏԱԳՈՐԾԵԼԻ ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում և վարչական սահմաններից դուրս (մարզերի համար) գտնվող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված և անօգտագործելի հողերի կադաստրային գնահատման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել նշված հողերի կադաստրային գնահատման վերահաշվարկի կատարումը և դրա տրամադրումը Հայաստանի Հանրապետության մարզպետներին:

3. Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում և վարչական սահմաններից դուրս (մարզերի համար) գտնվող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված և անօգտագործելի հողերը յուրաքանչյուր հողակադաստրային շրջանի համար գնահատվում են առանձին` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի (քաղաքների, քաղաքատիպ ավանների, գյուղերի) հողերի կադաստրային զուտ եկամտի և հողի կադաստրային արժեքի ժամանակավոր չափերի հաստատման մասին» N 462 որոշման հավելվածում ընդգրկված համայնքների:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» N 237 որոշման 1-ին կետի «բ» ենթակետը և 2002 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված և անօգտագործելի հողերի կադաստրային գնահատման կարգը հաստատելու մասին» N 474 որոշումը: 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հուլիսի 31
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 25-ի N 1101-Ն որոշման

 

 

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ (ՄԱՐԶԵՐԻ ՀԱՄԱՐ) ԳՏՆՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԵՎ ԱՆՕԳՏԱԳՈՐԾԵԼԻ ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

Հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված և այլ նշանակության հողերը գնահատվում են տվյալ համայնքի տնամերձ հողամասերի, անջրդի վարելահողերի, խոտհարքների և արոտների հաշվեկշռային միջին արժեքների չափերով` հետևյալ բանաձևով`

 

Ա =

1 x S1 + Ա2 x Տ2 + Ա3 x Տ3 + Ա4 x Տ4)
1 + Տ2 + Տ3 + Տ4)

x 25,

  

 

որտեղ`

Ա-ն տվյալ հողակադաստրային շրջանի մեկ հեկտարի կադաստրային գինն է,

Ա1-ը տնամերձ հողամասերի մեկ հեկտարի զուտ եկամուտն է (տվյալ հողակադաստրային շրջանում ընդգրկված համայնքների համար),

Տ1-ը տվյալ հողակադաստրային շրջանում ընդգրկված համայնքների տնամերձ հողամասերի ընդհանուր մակերեսն է (հա),

Ա2-ը անջրդի վարելահողերի մեկ հեկտարի միջին զուտ եկամուտն է (տվյալ հողակադաստրային շրջանում ընդգրկված համայնքների համար),

Տ2-ը տվյալ հողակադաստրային շրջանում ընդգրկված համայնքների անջրդի վարելահողերի ընդհանուր մակերեսն է (հա),

Ա3-ը գյուղամերձ խոտհարքների մեկ հեկտարի միջին զուտ եկամուտն է (տվյալ հողակադաստրային շրջանում ընդգրկված համայնքների համար),

Տ3-ը տվյալ հողակադաստրային շրջանում ընդգրկված համայնքների գյուղամերձ խոտհարքների ընդհանուր մակերեսն է (հա),

Ա4-ը գյուղամերձ արոտների մեկ հեկտարի միջին զուտ եկամուտն է (տվյալ հողակադաստրային շրջանում ընդգրկված համայնքների համար),

Տ4-ը տվյալ հողակադաստրային շրջանում ընդգրկված համայնքների գյուղամերձ արոտների ընդհանուր մակերեսն է (հա):

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան