Համարը 
ՀՕ-66-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2015.06.18/35(1124) Հոդ.479
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
18.05.2015
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
13.06.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2015 թվականի մայիսի 18-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) ընդդեմ մեկ այլ վարչական մարմնի՝ սույն օրենսգրքի 29.2-րդ գլխով նախատեսված դեպքերում:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 5-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.2-րդ գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ  29.2

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 

«Հոդված 216.5. Անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գործերը

 

1. Վարչական դատարանին ընդդատյա են անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ հետևյալ գործերը.

1) անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի գործողությունը կամ անգործությունը կամ որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը.

2) անձնական տվյալներ մշակող կամ անձնական տվյալներ մշակելու նկատմամբ հսկողություն իրականացնող վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը կամ որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված վիճարկման կամ պարտավորեցման կամ գործողության կատարման կամ ճանաչման հայցի կանոնները:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2015 թ. հունիսի 13
Երևան

ՀՕ-66-Ն