ԻՆՉՊԵ՞Ս
ՕԳՏՎԵԼ
«ARLIS» DVD ՏԱՐԲԵՐԱԿԻՑ
«ARLIS» DVD հիմնական հնարավորություններն են`
DVD տարբերակն ունի հետևյալ տեսքը.
Հիմնական պատուհանի ձախ մասում «Որոնում» պատուհանն է:
Որոնման արդյունքում ստացված ցանկը երևում է ստորին մասում բացվող պատուհանում, իսկ աջ մասում որոնման արդյունքում ընտրված իրավական ակտն է.
DVD-ում որոնումը ունի երկու տարբերակ` պարզ և ընդլայնված:
1. Պարզ «Որոնում»
«Պարզ որոնում» դաշտը բաղկացած է 3 թաբերից.
Ա. Որոնում տեքստում, ըստ համարի, ընդունող մարմնի և ընդունման տարեթվի
Բ. Որոնում ըստ սկզբնաղբյուրի
Գ. Ընտրվածներ
Պարզ որոնման 3 տարբերակները կարելի է բացել պատուհանի ներքևի մասում գտնվող կոճակների (tab) միջոցով, փակել՝ պատուհանի վերևի աջ անկյունում գտնվող կոճակի միջոցով, իսկ վերականգնելու համար սեղմել «որոնում» կոճակը.
Պարզ որոնումը նպատակահարմար է գործածել, երբ ակտի մասին ունենք առավել ստույգ տվյալներ (համարը, ընդունման տարեթիվը և այլն), իսկ այդ տվյալների բացակայության դեպքում նպատակահարմար է գործածել «Ընդլայնված որոնում»-ը, որն իր մեջ ներառում է պարզ որոնման բոլոր հնարավորությունները և թույլ է տալիս կիրառել մուտքագրվող բոլոր պայմանները զուգահեռաբար` փնտրման արդյունքում ստանալով իրավական ակտերի առավել փոքրաթիվ ցանկ:
Ա.
Որոնում
տեքստում,
ըստ համարի, ընդունող մարմնի և ընդունման տարեթվի
Այս տարբերակով որոնումն իրականացվում է ըստ տեքստում և վերնագրում պարունակվող տվյալների, ինչպես նաև ըստ ակտի գործողության ակտուալության ժամանակահատվածի:
Քայլ 1-ին
«Որոնում տեքստում» դաշտում ներմուծել այն բառը կամ բառերը, որոնք պարունակում է փնտրվող փաստաթուղթը:
«Որևէ մեկը» կամ «բոլորը միասին» պատուհանները հնարավորություն են տալիս փնտրել մուտքագրված բոլոր բառերը միասին կամ դրանցից որևէ մեկը.
Քայլ 2-րդ
«Միայն վերնագրերում» դաշտը ակտիվ է, այն օգնում է գտնել իրավական ակտը, եթե ներմուծված բառը պարունակվում է միայն փնտրվող ակտի վերնագրում, ինչպես նաև «բառասկզբում», «ամբողջական» կամ «մասնակի» բառերի համընկնման տարբերակները.
Քայլ 3-րդ
Անհրաժեշտության դեպքում կարելի է նշել նաև ակտի գործողության մոտավոր ժամանակահատվածը` «ակտուալության ժամանակահատված» դաշտում: Դրա համար անհրաժեշտ է հանել «Գործող ակտերի վերջին տեսքը» դաշտի ակտիվության նշանը.
Քայլ 4-րդ
Որոնման արդյունքը ստանալու համար սեղմել «որոնել» կոճակը.
Քայլ 5-րդ
Համապատասխան դաշտում ներմուծել փնտրվող ակտի համարը.
Քայլ 6-րդ
«Ընդունող մարմին» ցանկից ընտրել իրավական ակտը ընդունող մարմինը.
Քայլ 7-րդ
Համապատասխան պատուհանում նշել ընդունման տարեթիվը.
Քայլ 8-րդ
Որոնման արդյունքը ստանալու համար սեղմել «որոնել» կոճակը.
Իրավական ակտի բոլոր տարբերակները (չգործող՝ ուժը կորցրած, իրավական ակտի միջանկյալ տեսքերը և ինկորպորացիաները) ստանալու համար անհրաժեշտ է հանել «Գործող ակտի վերջին տեսքը» դաշտի ակտիվության նշանը:
Բ.
Որոնում
ըստ սկզբնաղբյուրի
Համապատասխան դաշտում ներմուծել փնտրվող տեղեկագրի հապավումը` ՀՀՊՏ, ՀՀԳՏ, ՀՀԵԻԱՏ..., այնուհետև տարեթիվը, որի արդյունքում ըստ ժամանակագրական հաջորդականության կդասավորվեն համապատասխան տարեթվի տեղեկագրերը հետևյալ ֆորմատով` տեղեկագիր, տարեթիվ, տեղեկագրի համար, օրինակ` ՀՀՊՏ 2010 01.13/2(736).
Անհրաժեշտ է նշել, որ պարզ որոնման այս տարբերակները գործում են իրարից անկախ` այսինքն, առաջինի համար մուտքագրված տվյալները չեն կարող ազդել մյուս որոնման արդյունքի վրա:
Գ. Ընտրվածներ
Համակարգը հնարավորություն է տալիս հաճախակի գործածվող փաստաթղթերը պահպանել «Ընտրվածներ» դաշտում:
Որոնված իրավական ակտերի ցանկից մկնիկի աջ կոճակով կարելի է ընտրել նախընտրած ակտը, որը կհայտնվի «Ընտրվածներ» ցանկում:
Իրավական ակտերի որոնմանը մասնակցում են մայր փաստաթղթերի` փոփոխություն կրած տարբերակները` ինկորպորացիաները, որոնք տարբերվում են տարբերակիչ նշանով`
- «մայր փաստաթուղթ» (ակտի սկզբնական տեսքը)
-ինկորպորացիա (իրավական ակտ, որտեղ ներառված են «մայր փաստաթղթում» կատարված փոփոխություններն ու լրացումները)
Հարկ է նշել, որ ինչպես «պարզ» որոնման, այնպես էլ «ընդլայնված» որոնման դեպքում որոնման բոլոր պայմանների ներմուծումը պարտադիր չէ. բավական է ներմուծել նվազագույնը մեկ պայման:
Պատուհանի ներքևի աջ անկյունում պատկերված է DVD սկավառակի թողարկման ամսաթիվը, տեքստով որոնման դեպքում գտնված իրավական ակտում կարելի է շարժվել նշված բառերով՝ սլաքների օգնությամբ, անհրաժեշտության դեպքում բառերի ընդգծումը կարելի է անջատել: Որոնման պայմանը տարբեր լեզուներով հավաքելու համար, լեզվի ընտրությունը կատարվում է համապատասխան կոճակի միջոցով:
2. «Ընդլայնված որոնում» բաժինը հնարավորություն է տալիս փնտրել փաստաթուղթը` մուտքագրելով հետևյալ պայմանները.
1. որոնում տեքստում
2. որոնում վերնագրում
3. որոնում ըստ ակտի համարի
4. որոնում ըստ ակտի տիպի
5. որոնում ըստ ակտուալության ժամանակահատվածի
6. որոնում ըստ ընդունող մարմնի և ընդունման ամսաթվի
7. որոնում ըստ ստորագրող մարմնի և ստորագրման ամսաթվի
8. որոնում ըստ վավերացնող մարմնի և վավերացման ամսաթվի
9. ուժի մեջ մտնելու և ուժը կորցնելու ժամանակահատվածների
10. որոնում ըստ սկզբնաղբյուրի:
Ընդլայնված որոնման պատուհանը բացել` գործիքների վահանակից ընտրելով ընդգծված կոճակը.
Ընդլայնված որոնումն իրականացնում ենք հետևյալ կերպ`
Քայլ 1-ին
«Տեքստի համընկնում» դաշտում ներմուծել այն բառը կամ բառերը, որոնք պարունակվում են փնտրվող փաստաթղթում:
Ընտրել «բառասկզբում», «ամբողջական» կամ «մասնակի» բառերի համընկնման տարբերակները:
«Որևէ մեկը» կամ «բոլորը միասին» պատուհանները հնարավորություն են տալիս փնտրել մուտքագրված բոլոր բառերը միասին կամ դրանցից որևէ մեկը.
Մոտիկության աստիճան դաշտը հնարավորություն է տալիս ընտրել «Տեքստի համընկնում» դաշտում որոնման համար ներմուծված բառերի մոտիկության աստիճանը, իսկ ընտրելով 1-10 թվերից որևէ մեկը` որոշել փնտրվող բառերի մոտիկության աստիճանը:
Այս դաշտը ակտիվ է միայն «Բոլորը միասին» դաշտի գործածության դեպքում.
:
Քայլ 2-րդ
«Վերնագրի համընկնում» դաշտում ներմուծել այն բառը կամ բառերը, որոնք առկա են փնտրվող փաստաթղթի վերնագրում:
Ընտրել «բառասկզբում», «ամբողջական» կամ «մասնակի» բառերի համընկնման տարբերակները:
«Որևէ մեկը» կամ «բոլորը միասին» պատուհանները հնարավորություն են տալիս փնտրել մուտքագրված բոլոր բառերը միասին կամ դրանցից որևէ մեկը.
:
Քայլ 3-րդ
«Համար» դաշտում ներմուծել փնտրվող ակտի համարը, իսկ «Տիպ» ցանկից ընտրել ակտի տիպը: Անհրաժեշտության դեպքում նշել ակտուալության ժամանակահատվածը.
:
Քայլ 4-րդ
«Ընդունող մարմին» ցանկից ընտրել ակտը ընդունող մարմինը, իսկ «Ընդունման ամսաթիվ» պատուհանում նշել ընդունման ամսաթիվը.
:
Քայլ 5-րդ
«Ստորագրող մարմին» ցանկից ընտրել ակտը ստորագրող մարմինը, իսկ «Ստորագրման ամսաթիվ» պատուհանում նշել ստորագրման ամսաթիվը.
:
Քայլ 6-րդ
«Վավերացնող մարմին» ցանկից ընտրել ակտը վավերացնող մարմինը, իսկ «Վավերացման ամսաթիվ» պատուհանում նշել վավերացման ամսաթիվը.
:
Քայլ 7-րդ
Նշել ակտն ուժի մեջ մտնելու և ուժը կորցնելու ամսաթիվը.
:
Քայլ 8-րդ
Համապատասխան դաշտում ներմուծել փնտրվող տեղեկագրի հապավումը` ՀՀՊՏ, ՀՀԳՏ, ՀՀԵՐԻՏ..., այնուհետև տարեթիվը, որի արդյունքում ըստ ժամանակագրական հաջորդականության կդասավորվեն համապատասխան տարեթվի տեղեկագրերը հետևյալ ֆորմատով` տեղեկագիր, տարեթիվ, տեղեկագրի համար, օրինակ` ՀՀՊՏ 2010 01.11/1(735).
Քայլ 9-րդ
Որոնման արդյունքը ստանալու համար սեղմել «որոնել» կոճակը.
:
«Ընդլայնված որոնում» պատուհանի կենտրոնական մասում տեղադրված է «Գործող ակտի վերջին տեսքը» ընտրելու դաշտը:
Ակտի բոլոր տարբերակները (չգործող՝ ուժը կորցրած, իրավական ակտի միջանկյալ տեսքերը և ինկորպորացիաները) ստանալու համար անհրաժեշտ է տվյալ նշումը հանել:
Իրավական ակտերի որոնմանը մասնակցում են մայր փաստաթղթերի` փոփոխություն կրած տարբերակները` ինկորպորացիաները, որոնք տարբերվում են տարբերակիչ նշանով`
- «մայր փաստաթուղթ» (ակտի սկզբնական տեսքը)
-ինկորպորացիա (իրավական ակտ, որտեղ ներառված են «մայր փաստաթղթում» կատարված փոփոխություններն ու լրացումները)
Հարկ է նշել, որ ինչպես «պարզ» որոնման, այնպես էլ «ընդլայնված» որոնման դեպքում որոնման բոլոր պայմանների ներմուծումը պարտադիր չէ. բավական է ներմուծել նվազագույնը մեկ պայման:
Որոնման արդյունքում ստացված իրավական ակտերը տեղ են գտնում հիմնական պատուհանում.
Յուրաքանչյուր փաստաթուղթ ունի հետևյալ տեսքը`
Իրավական ակտի գլխամասում գտնվում է ակտին վերաբերող պարամետրերի դաշտը, որին հաջորդում է ակտի տեքստը:
Եթե փաստաթուղթը փոփոխություն է կրել և ունի համապատասխան ինկորպորացիա, կամ փոփոխություն է կատարել (փոփոխող փաստաթուղթ), ակտի տեսքը տարբերվում է դեռևս փոփոխությունների չենթարկված և փոփոխություն չկատարած փաստաթղթի տեսքից` «Փոփոխողներ և ինկորպորացիաներ» փակ պատուհանով:
Անհրաժեշտության դեպքում նշված պատուհանը հնարավոր է բացել և ստանալ փոփոխություն կամ լրացում կատարած ակտերի ցանկ (ձախ կողմում) և դրանց համապատասխան ինկորպորացիաների ցանկ (աջ կողմում).
Երկու ցանկերի գլխամասում գտնվում է մայր փաստաթղթի հղումը: Վերոհիշյալ ցանկերը աշխատում են հղում (link) սկզբունքով: Այդ հղումների միջոցով կարող ենք բացել մայր փաստաթուղթը, փոփոխողների ցանկից` փոփոխող ակտը, իսկ ինկորպորացիաների ցանկից` համապատասխան ինկորպորացիան:
Իրավական ակտում օգտվողի համար կարևոր տեղեկատվության առկայության դեպքում ակտիվ է «Ծանուցում» դաշտը:
Իրավական ակտի կապը այլ ակտերի հետ ապահովում է «Կապեր այլ փաստաթղթերի հետ» դաշտը, որը ևս աշխատում է հղում (link)սկզբունքով:
Օտարալեզու իրավական ակտերի որոնման համար
անհրաժեշտ է սեղմել լեզվի ընտրության կոճակը՝ ռուսերեն կամ անգլերեն: Օտարալեզու
իրավական ակտերի որոնման գործընթացը նման է նախկինում նկարագրվածին: Որոնված իրավական
ակտի վերևի աջ անկյունում տեղադրված են դրոշակներ, որոնց օգնությամբ կարելի է
բացել նույն փաստաթղթի հայերեն տարբերակը:
Հարցեր ծագելու դեպքում առաջարկում ենք առավել մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝ 060 464601, 060 464602: