ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունվարի 2024 թվականի N 54-Ն
ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 666-Լ որոշման N 1 հավելվածի 5-րդ մասի «Կլիմայի փոփոխությանն առնչվող գործողությունները» բաժնի 121-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածով նշված ոլորտների ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման համար անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրվում է` համաձայն հավելվածով սահմանված ձևերի։
3. Ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման պետական լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը (այսուհետ՝ լիազոր մարմին):
4. Լիազոր մարմնին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում՝
1) ապահովել ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման էլեկտրոնային շտեմարանի գործարկումը.
2) հաստատել որակի ապահովման ընդհանուր ծրագիրը և դրանից բխող տարեկան պլանը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
|
12.01.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
հունվարի 11-ի N 54-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման կարգով (այսուհետ՝ կարգ) կարգավորվում են ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման հետ կապված հարաբերությունները:
2. Ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման նպատակն է ապահովել՝
1) ջերմոցային գազերի արտանետումների գույքագրումը` թափանցիկության, ճշգրտության ամբողջականության, համադրելիության և հետևողականության սկզբունքների կիրառմամբ.
2) Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայով (այսուհետ՝ ՄԱԿ ԿՓՇԿ) և Փարիզյան համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումը.
3) համաձայն ՄԱԿ ԿՓՇԿ կողմերի համաժողովի համապատասխան որոշումներով սահմանված կարգի՝ ջերմոցային գազերի արտանետումների ազգային կադաստրի հաշվետվության ներկայացումը.
4) կլիմայի փոփոխության հետ առնչվող ռազմավարական ծրագրերի մշակման և իրականացման առաջընթացի գնահատման համար ջերմոցային գազերի արտանետումների մասին տեղեկատվության տրամադրումը:
3. Սույն կարգով սահմանվում են՝
1) ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման և հավաքագրման ինստիտուցիոնալ կառուցակարգերը.
2) ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման և ջերմոցային գազերի արտանետումների ազգային կադաստրի հաշվետվության կազմման ընթացակարգերը.
3) ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման որակի ապահովման և ջերմոցային գազերի գույքագրման շտեմարանի վարման իրավական հիմքերը:
4. Սույն կարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ջերմոցային գազերի մարդածին արտանետումների և կլանումների վրա և չեն ընդգրկում այն ջերմոցային գազերը, որոնք կարգավորվում են 1987 թվականի «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությամբ՝ բացառությամբ Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությամբ կարգավորվող գազերի։
5. Սույն կարգի նպատակներին հասնելու համար ստեղծվում է գույքագրման ազգային համակարգ, որը գործելու է ըստ Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի (ԿՓՓՄԽ) 2006 թվականի ջերմոցային գազերի արտանետումների ազգային գույքագրման ուղեցույցի և ՄԱԿ ԿՓՇԿ համաժողովի կողմից համաձայնեցված հետագա թարմացումների վերաբերյալ ուղեցույցների (այսուհետ՝ ուղեցույց):
2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
6. Սույն կարգում կիրառվող հիմնական հասկացություններն օգտագործվում են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում ամրագրված իմաստով, իսկ մնացած հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.
1) պատասխանատու մարմիններ և կազմակերպություններ՝ պետական կառավարման համակարգի մարմիններ, պետական մարմիններ, դրանց ենթակա կազմակերպություններ.
2) իրականացնող մարմին՝ «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված պետական հիդրոօդերևութաբանական ծառայություն.
3) ջերմոցային գազերի արտանետումներ` ածխածնի երկօքսիդի (CO2), մեթանի (CH4), ազոտի ենթօքսիդի (N2O), հիդրոֆտորածխածինների (HFCs), պերֆտորածխածինների (PFCs), ծծմբի հեքսաֆտորիդի (SF6) և ազոտի եռաֆտորիդի (NF3) արտանետումներ, որոնք առաջանում են մարդկային գործունեության արդյունքում.
4) ռեսպոնդենտ՝ ջերմոցային գազեր արտանետող անշարժ աղբյուրներ ունեցող իրավաբանական անձ (այդ թվում՝ օտարերկրյա իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումները) կամ անհատ ձեռնարկատեր.
5) ջերմոցային գազերի կլանիչ՝ ցանկացած գործընթաց, մեխանիզմ, կամ բնական համալիր, որը կլանում է ջերմոցային գազերը մթնոլորտից.
6) ջերմոցային գազերի կլանում՝ մթնոլորտային օդից ջերմոցային գազերի հեռացում կամ կլանում՝ կլանիչների միջոցով.
7) պրեկուրսոր՝ քիմիական միացություն, որը մասնակցում է այնպիսի քիմիական ռեակցիաների, որոնք առաջացնում է ջերմոցային գազերից որևէ մեկը.
8) որակի հսկողություն՝ գույքագրման յուրաքանչյուր փուլում տվյալների արժանահավատության, ճշգրտության և ամբողջականության ապահովման նպատակով հավաքված տեղեկատվության, իրականացված գնահատումների որակը որոշելու, սխալների ու բացթողումների հայտնաբերման ու շտկման, փաստաթղթավորման և որակի ապահովման բոլոր գործողությունների գրանցմանն ուղղված տեխնիկական բնույթի ընթացիկ գործընթացների ամբողջություն.
9) որակի ապահովում՝ հնարավոր լավագույն գնահատականների և տեղեկությունների ներկայացման նպատակով ջերմոցային գազերի գույքագրման որակի գնահատման, վերահսկման և շարունակական բարելավման գործընթաց.
10) արտանետումների գործակից՝ ջերմոցային գազերի ազգային գույքագրման համար կիրառվող գործակից, որն օգտագործվում է արտանետումների հաշվարկման նպատակով.
11) անորոշություն՝ ջերմոցային գազերի արտանետումների և կլանումների գնահատումների արդյունքում ստացված սխալանք, որը ցույց է տալիս ստացված արժեքի շեղումների միջակայքը՝ կախված մի շարք գործոններից (ելակետային տվյալների քանակ և որակ, մեթոդ, և այլն).
12) վերահաշվարկ՝ կլիմայի գլոբալ տաքացման ներուժի, նոր ջերմոցային գազերի, ոլորտների ներառման, տվյալների հաշվարկման մեթոդաբանությունների փոփոխության արդյունքում ջերմոցային գազերի արտանետումների և կլանումների հաշվարկների վերանայում.
13) հաշվետվության գործիքներ՝ ջերմոցային գազերի արտանետումների ազգային կադաստրի հաշվետվություն, Երկամյա թափանցիկության զեկույց և Ազգային հաղորդագրություն.
14) ջերմոցային գազերի արտանետումների ազգային կադաստր՝ ջերմոցային գազերի արտանետումների և կլանումների վերաբերյալ գնահատված տվյալների ամբողջություն, որի հիման վրա մշակվում են հաշվետվության գործիքները.
15) ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման էլեկտրոնային շտեմարան՝ էլեկտրոնային եղանակով ջերմոցային գազերի արտանետումների և կլանումների, ինչպես նաև դրանց գույքագրման վերաբերյալ փաստաթղթավորված, համակարգված, հաստատված և գրանցված համապարփակ տեղեկատվության էլեկտրոնային պահոց.
16) պաշտոնական տեղեկատվություն՝ «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքով սահմանված ազգային վիճակագրական համակարգի գլխավոր պետական մարմնի տրամադրած տեղեկատվություն, իսկ դրա բացակայության դեպքում՝ այն գրավոր տեղեկատվությունը, որը տրամադրվել է տվյալ տեղեկատվությունը մշակելու լիազորություն ունեցող պատասխանատու մարմնի կողմից:
3. ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ
7. Ջերմոցային գազերի արտանետումների գույքագրումն իրականացվում է նախապատրաստական, հիմնական և կառավարման փուլերի միջոցով:
8. Նախապատրաստական փուլում իրականացվում են՝
1) ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման բարելավման պլանի վերլուծություն.
2) հաշվարկների մեթոդների սահմանում.
3) ջերմոցային գազերի կատեգորիաների որոշում.
4) տեղեկատվության տրամադրման ձևերի ճշգրտում և հաստատում:
9. Հիմնական փուլում իրականացվում են՝
1) տվյալների հավաքագրում.
2) հավաքագրված տվյալների վերլուծություն, հավաստիության ստուգում.
3) հավաքագրված տվյալների գրանցում.
4) ազգային գործակիցների թարմացում և նոր ազգային գործակիցների մշակում (անհրաժեշտության դեպքում).
5) ջերմոցային գազերի արտանետումների/կլանումների գնահատում՝ համաձայն ուղեցույցի.
6) ջերմոցային գազերի արտանետումների ազգային կադաստրի հաշվետվության նախագծի կազմում՝ համաձայն ՄԱԿ ԿՓՇԿ կողմերի համաժողովի համապատասխան որոշումների.
7) հաշվետվության նախագծի որակի ապահովում:
10. Կառավարման փուլն իր մեջ ներառում է՝
1) ջերմոցային գազերի արտանետումների ազգային կադաստրի հաշվետվության նախագծի հաստատում և ներկայացում.
2) ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման էլեկտրոնային շտեմարանի վարում.
3) ջերմոցային գազերի արտանետումների ազգային կադաստրի՝ երկամյա և դրա համար հիմք հանդիսացող տեղեկատվության ամենամյա էլեկտրոնային արխիվացում և պահպանում սահմանված կարգով.
4) ըստ ՄԱԿ ԿՓՇԿ կողմերի համաժողովի համապատասխան որոշումների՝ երկամյա թափանցիկության զեկույցների տեխնիկական փորձագիտական վերանայման շրջանակներում ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման վերաբերյալ պարզաբանման հարցումներին արձագանքում՝ երկու տարին մեկ անգամ։
11. Ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման որակի հսկողությունն իրականացնում է իրականացնող մարմինը։
12. Իրականացնող մարմինը, համագործակցելով լիազոր մարմնի հետ, մշակում և լիազոր մարմնի հաստատմանն է ներկայացնում որակի ապահովման ընդհանուր ծրագիրը և դրանից բխող տարեկան պլանը՝ համապատասխան միջոցառումներով, ժամանակացույցով և պատասխանատու անձնակազմով՝ ըստ անհրաժեշտության սահմանելով նաև վերանայման գործընթացների գործիքները։
13. Որակի ապահովումն իրականացնում է լիազոր մարմինը։
4. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԵՎ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ
14. Ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման համար անհրաժեշտ տեղեկատվությունը (այսուհետ՝ տեղեկատվություն) լիազոր մարմնին են տրամադրում Հայաստանի Հանրապետության՝
1) էկոնոմիկայի նախարարությունը.
2) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը.
3) պետական եկամուտների կոմիտեն.
4) կադաստրի կոմիտեն.
5) բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը.
6) հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (համաձայնությամբ):
15. Տեղեկությունների աղբյուր են հանդիսանում նաև Վիճակագրական կոմիտեի վիճակագրական հրապարակումներն ըստ տարեկան վիճակագրական ծրագրերի:
16. Լիազոր մարմինն իր ենթակայությամբ գտնվող կազմակերպություններից տեղեկատվությունը հավաքագրում է սույն կարգին համապատասխան:
17. Ռեսպոնդենտները տեղեկատվությունը տրամադրում են ըստ համապատասխան ոլորտը կարգավորող պատասխանատու մարմնի կողմից հաստատված ձևերի՝ տարին մեկ անգամ, մինչև ընթացիկ տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը: Եթե ռեսպոնդենտն ունի մեկից ավելի արտանետման աղբյուրներ, ապա տեղեկատվությունը տրամադրվում է յուրաքանչյուր աղբյուրի համար:
18. Լիազոր մարմնի ենթակայության կազմակերպությունները, պատասխանատու մարմինները տեղեկատվությունը տրամադրում են լիազոր մարմնին տարին մեկ անգամ՝ մինչև ընթացիկ տարվան հաջորդող տարվա մարտի 15-ը:
19. Իրականացնող մարմինը տեղեկատվության հավաստիությունն ստուգելու նպատակով պատասխանատու մարմիններից իրավունք ունի պահանջելու տրամադրված տվյալները հիմնավորող հավելյալ տեղեկատվություն՝ բացառությամբ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկությունների:
20. Եթե իրականացնող մարմնին տրամադրվում է իրարամերժ տեղեկատվություն, ապա հիմք է ընդունվում պաշտոնական տեղեկատվությունը:
21. Պատասխանատու մարմինների, կազմակերպությունների և ռեսպոնդենտների կողմից տրամադրված տեղեկատվության ամբողջականության և հավաստիության համար պատասխանատու են տեղեկատվություն տրամադրողները։
22. Տեղեկատվությունը պատասխանատու և իրականացնող մարմնի կողմից համաձայնեցվելուց հետո ներկայացվում է լիազոր մարմնի հաստատմանը:
23. Լիազոր մարմնի կողմից հաստատված տեղեկատվությունը գրանցվում է ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման էլեկտրոնային շտեմարանում, որը վարում է իրականացնող մարմինը:
24. Տեղեկատվությունը հավաքագրվում է էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով:
25. Սույն կարգով սահմանված լիազոր, իրականացնող, պատասխանատու մարմինները և կազմակերպությունները նշանակում են համապատասխան պատասխանատու անձ՝ համակարգ մուտք գործելու և տեղեկատվությունը փոխանցելու, ստանալու նպատակով:
5. ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
26. Իրականացնող մարմինը, ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման հիման վրա, երկամյա պարբերականությամբ մշակում է ջերմոցային գազերի արտանետումների ազգային կադաստրի հաշվետվությունը` հայերեն և անգլերեն՝ ըստ ՄԱԿ ԿՓՇԿ կողմերի համաժողովի համապատասխան որոշումներով սահմանված կառուցվածքի:
27. Ջերմոցային գազերի արտանետումների ազգային կադաստրի հաշվետվությունն ընդգրկում է՝
1) ազգային կադաստրի հաշվետվության ներկայացումից երկու տարի առաջ գրանցված հետևյալ ջերմոցային գազերը` ածխածնի երկօքսիդ (CO2), մեթան (CH4), ազոտի ենթօքսիդ (N2O), հիդրոֆտորածխածիններ (HFCs), ծծմբի հեքսաֆտորիդ (SF6) և պրեկուրսորները՝ ազոտի օքսիդներ (NOx), ոչ մեթանային ցնդող օրգանական միացություններ (ՈՄՑՕՄ), ածխածնի օքսիդ (CO), ծծմբի երկօքսիդ (SO2).
2) կիրառված մեթոդները՝ ներառյալ հիմնական աղբյուրների վերլուծությունը և անորոշությունների գնահատումը.
3) 1990 թվականից սկսած տարեկան հետևողական ժամանակային շարքերը.
4) տեղեկատվություն որակի ապահովման ընթացակարգերի մասին:
28. Ջերմոցային գազերի արտանետումների գույքագրումն իրականացվում է ուղեցույցի համաձայն՝ օգտագործելով ԿՓՓՄԽ և ՄԱԿ ԿՓՇԿ կողմից առաջարկվող հաշվետվության ծրագրակազմը, իսկ պրեկուրսորների արտանետումների դեպքում ազգային գույքագրումը մշակվում է ըստ ՄԱԿ-ի ԵՏՀ «Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտվածության մասին» կոնվենցիայի ԵՄԳԾ/ՇՄԵԳ (EMEP/EEA) օդի աղտոտող նյութերի արտանետումների գույքագրման ուղեցույցի վերջին հրապարակումների:
29. Ջերմոցային գազերի արտանետումների գույքագրումն իրականացվում է՝ համաձայն ուղեցույցի, հետևյալ ոլորտների համար՝
1) էներգետիկա՝ համաձայն N 1 ձևի.
2) արդյունաբերական պրոցեսներ և արտադրանքի օգտագործում՝ համաձայն N 2 ձևի.
3) գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և այլ հողօգտագործում՝ համաձայն N 3 ձևի.
4) թափոններ՝ համաձայն N 4 ձևի:
30. Ջերմոցային գազերի արտանետումները և կլանումները CO2 համարժեքով արտահայտելու համար պետք է օգտագործվեն 100-ամյա ժամանակային հորիզոնի գլոբալ տաքացման պոտենցիալի արժեքները ԿՓՓՄԽ-ի գնահատման զեկույցներից՝ ըստ ՄԱԿ ԿՓՇԿ կողմերի համաժողովի ընդունած որոշումների:
31. Իրականացնող մարմինը մշակում և ներկայացնում է ջերմոցային գազերի արտանետումների ազգային կադաստրի հաշվետվության նախագիծը լիազոր մարմնին՝ ոչ ուշ, քան հաշվետվությունը ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարություն ներկայացնելու տարվա սեպտեմբերի 1-ը:
32. Ջերմոցային գազերի արտանետումների ազգային կադաստրի հաշվետվության նախագիծը հաստատվում է ՄԱԿ «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի կողմից:
33. Ջերմոցային գազերի արտանետումների ազգային կադաստրի հաշվետվությունը ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանն է ներկայացնում լիազոր մարմինը:
6. ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
34. Ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման էլեկտրոնային շտեմարանը ստեղծվում և վարվում է լիազոր մարմնի սահմանած կարգով։ Այն ներառում է՝
1) գործունեության բոլոր տեսակների տվյալներն ու արտանետումների գործակիցները, ինչպես նաև այդ տվյալների և գործակիցների ստացման, հաշվարկման և համախմբման հիմք հանդիսացող փաստաթղթերը.
2) որակի ապահովման ընթացակարգերի կիրառման փաստաթղթերը.
3) վերահաշվարկների հիմք հանդիսացող փաստաթղթերը.
4) հաշվետվության գործիքները.
5) ջերմոցային գազերի ազգային կադաստրի հաշվետվության արտաքին և ներքին վերանայումների վերաբերյալ փաստաթղթերը:
35. Ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման էլեկտրոնային շտեմարանում սույն կարգի 34-րդ կետով սահմանված տեղեկատվությունը հրապարակային է և տրամադրվում է անվճար, իսկ չսահմանված այլ տեղեկատվությունը հրապարակային չէ և տրամադրվում է «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Ձև N 1
«ԷՆԵՐԳԵՏԻԿԱ» ՈԼՈՐՏ
1.1 Սպառված վառելիքի քանակն ըստ տեսակների
_______ թ.
NN
ը/կ |
Ցուցանիշի անվանում |
Ածուխ (տ) |
Բնա-կան գազ (մլն. խմ) |
Դիզելային
վառելիք (տ) |
Բենզին (տ) |
Հեղու-կաց- ված նավթա-յին գազ
(տ) |
Վառե- լափայտ (տ) |
Աթար (տ) |
Կոպտոն և այլ բիովա- ռելիք
(տ) |
Պատասխա-նատու մարմին (տեղե-կություն-ների աղբյուր) |
Էներգե- տիկա |
Տրանս- պորտ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
1 |
Արդյունաբերություն և շինարարություն, այդ թվում` |
|
|
|
|
|
|
|
|
|
Վիճակա-գրական հրապարա-կումներ՝ ըստ տարեկան վիճակա-գրական ծրագրերի |
1.1 |
Սև մետալուրգիա |
|
|
|
|
|
|
|
|
|
1.2 |
Քիմիական
արդյունաբերություն (ներառյալ նավթաքիմիա) |
|
|
|
|
|
|
|
|
|
1.3 |
Գունավոր մետալուրգիա |
|
|
|
|
|
|
|
|
|
1.4 |
Ոչ մետաղական հանքային
արտադրանք |
|
|
|
|
|
|
|
|
|
1.5 |
Տրանսպորտային
սարքավորումներ |
|
|
|
|
|
|
|
|
|
1.6 |
Մեքենաշինություն |
|
|
|
|
|
|
|
|
|
1.7 |
Հանքագործական
արդյունաբերություն |
|
|
|
|
|
|
|
|
|
1.8 |
Սննդամթերք, խմիչքներ,
ծխախոտ |
|
|
|
|
|
|
|
|
|
1.9 |
Թուղթ, թղթե արտադրա-տեսակներ և
պոլիգրաֆիա |
|
|
|
|
|
|
|
|
|
Տարածքային կառավարման և ենթակա-ռուցվածքների նախարա-րություն |
1.10 |
Փայտ և փայտե
արտադրա-տեսակներ |
|
|
|
|
|
|
|
|
|
1.11 |
Մանածագործական,
հագուստի և կաշվե արտադրատեսակ |
|
|
|
|
|
|
|
|
|
1.12 |
Շինարարություն |
|
|
|
|
|
|
|
|
|
1.13 |
Այլ |
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
Քաղաքացիական
ավիացիա |
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
Ճանապարհային
տրանսպորտ, այդ թվում` |
|
|
|
|
|
|
|
|
|
3.1 |
Բեռնատար ավտոմեքենաներ (ներառյալ պիկապներ,
մոտոռոլերներ) |
|
|
|
|
|
|
|
|
|
3.2 |
Ավտոբուսներ (ներառյալ
միկրոավտոբուսներ) |
|
|
|
|
|
|
|
|
|
3.3 |
Թեթև մարդատար ավտոմեքենաներ (տաքսիներ և
ծառայողական մեքենաներ) |
|
|
|
|
|
|
|
|
|
3.4 |
Հատուկ ավտոմեքենաներ |
|
|
|
|
|
|
|
|
|
4 |
Առևտրային/
Ինստիտուցիոնալ |
|
|
|
|
|
|
|
|
|
5 |
Բնակարանային |
|
|
|
|
|
|
|
|
|
6 |
Գյուղատնտեսու-թյուն |
|
|
|
|
|
|
|
|
|
Էկոնոմիկայի
նախարա-րություն |
1.2 Ջերմային էլեկտրական կայանների կողմից էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության համար սպառված վառելիքի ծախսը
_______ թ.
NN
ը/կ |
Անվանում |
Չափման միավոր |
Տարեկան սպառում |
Պատասխանատու մարմին |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1 |
Սպառված վառելիքի ծախսը՝ ըստ կայանների |
հազ, խմ |
|
Հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ) |
1.3 Գազամատակարարման համակարգերով ներկրված/մատակարարված բնական գազ
_______ թ.
NN
ը/կ |
Ցուցանիշներ |
Ռուսաստանի Դաշնությունից |
Իրանի Իսլամական Հանրապետու-
թյունից |
Երևանի գազաբաշխիչ կայան 2-ից |
Պատասխանատու մարմին |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Բաղադրամասեր, մոլ, % |
|
|
|
|
1 |
Հելիում, He |
|
|
|
Տարածքային
կառավարման և
ենթակառուցվածքների
նախարարություն |
2 |
Ջրածին, H2 |
|
|
|
3 |
Թթվածին, O2 |
|
|
|
4 |
Ածխածնի երկօքսիդ, CO2 |
|
|
|
5 |
Ազոտ, N2 |
|
|
|
6 |
Էթան, C2H6 |
|
|
|
7 |
Պրոպան, C3H8 |
|
|
|
8 |
Իզոբութան, i-C4H10 |
|
|
|
9 |
Ն-բութան, n-C4H10 |
|
|
|
10 |
Պենտան, C5H12 և C5+ |
|
|
|
11 |
Մեթան, CH4 |
|
|
|
Ֆիզիկաքիմիական ցուցանիշներ |
|
|
|
12 |
Խտություն (կգ/մ3) |
|
|
|
13 |
Ստորին այրման ջերմությունը (միջին), կկալ/մ3 (ստանդարտ պայմաններում՝ t=200 C, P=101.325 կՊա) |
|
|
|
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
(համաձայնությամբ) |
Ձև N 2
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՆԵՐ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ» ՈԼՈՐՏ
2.1 Էլեգազ (SF6) պարունակող լիցքավորվող սարքավորումների մասին տեղեկատվություն
_______ թ.
NN
ը/կ |
Անջատիչների տեսակը |
Անջատիչների շահագործման հանձնման տարեթիվը |
Տեղադրման վայրը (ենթակայանի անվանումը) |
Տեղադրված անջատիչների քանակը՝ ըստ արտադրա- տեսակի (նշելով արտադրող ընկերությունը
/երկիրը) |
Անջատիչներում էլեգազի ընդհանուր քանակը՝ ըստ անջատիչների արտադրատե- սակի (կգ) |
Էլեգազի արտահոսքը տվյալ տարում, լրացուցիչ էլեգազի լիցքավորման չափը (կգ) |
Պատասխա-նատու մարմին |
1 |
220 կՎ
անջատիչ |
|
|
|
|
|
Տարածքային
կառավարման և
ենթակառու-ցվածքների
նախարա-րություն |
2 |
110 կՎ
անջատիչ |
|
|
|
|
|
3 |
35 կՎ
անջատիչ |
|
|
|
|
|
2.2 Էլեգազ (SF6) պարունակող հերմետիկացված սարքավորումների մասին տեղեկատվություն
_______ թ.
NN
ը/կ |
Բաշխիչ
սարքա-
վորման շահա-
գործման
հանձնման
տարեթիվը |
6-10 կՎ բաշխիչ սարքեր |
Պատասխանատու մարմին |
Տեղադրման
վայրը
(ենթակայանի
անվանումը) |
Էլեգազ պարունակող 6-10 կՎ բաշխիչ սարքերի
քանակը՝ ըստ արտադրա-
տեսակի (նշելով արտադրող ընկերությունը/երկիրը) |
Էլեգազ պարունակող
6-10 կՎ բաշխիչ
սարքերում ընդհանուր
էլեգազի քանակ (կգ) |
|
|
|
|
|
Տարածքային կառավարման
և ենթակառուցվածքների նախարարություն |
NN
ը/կ |
Շահագործման
հանձնման
ամսաթիվը |
Էլեգազ (SF6) պարունակող այլ սարքավորումներ (օրինակ՝ լարման, հոսանքի տրանֆորմատորներ, հաղորդաձողեր) |
|
Տեղադրման
վայրը |
Սարքավորման
անվանումը,
արտադրա-
տեսակը (նշելով
արտադրող
ընկերությունը /
երկիրը) |
Սարքավորման
քանակը |
Ընդհանուր
էլեգազի
քանակ (կգ) |
|
|
|
|
|
|
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարություն |
2.3 Էլեգազի (SF6) ընդհանուր պահուստային քանակ (կգ)
_______ թ.
NN
ը/կ |
Տարեթիվ |
Ընդհանուր էլեգազի քանակ (կգ) |
Պատասխանատու
մարմին |
|
|
|
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարություն |
2.4 ՀՀ ներմուծված հիդրոֆտորածխածինների (ՀՖԱ) և դրանք պարունակող արտադրանքի վերաբերյալ՝ ըստ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ)
_______ թ.
NN
ը/կ |
ԱՏԳ ԱԱ կոդ |
Անվանում |
Չափման
միավոր |
Քանակ |
Ծագման
երկիր |
Պատասխա-նատու
մարմին |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Հիդրոֆտորածխածիններ (ՀՖԱ-ներ) |
Պետական
եկամուտների կոմիտե |
1 |
2903 39 |
– – այլ՝ |
|
|
|
|
2 |
3824 78 000 0 |
– – պերֆտորածխաջրածիններ (ՊՖԱ) կամ հիդրոֆտորածխաջրածիններ (ՀՖԱ) պարունակող, բայց քլորֆտորածխաջրածիններ (ՔՖԱ) կամ հիդրոքլորֆտորածխաջրածիններ (ՀՔՖԱ)
չպարունակող |
|
|
|
Սառնարանային և օդորակման սարքավորումներ |
|
3 |
8415 |
Օդորակման համար նախատեսված սարքեր՝ շարժիչավոր օդափոխիչով և օդի ջերմաստիճանն ու խոնավությունը փոխելու համար սարքերով սարքավորված՝ ներառյալ օդորակիչները, որոնցում խոնավությունն
առանձին չի կարգավորվում |
|
|
|
|
4 |
8418 |
Էլեկտրական կամ այլ տեսակների սառնարաններ, սառցարաններ և այլ սառնարանային կամ սառցարանային սարքավորումներ. ջերմային պոմպեր՝ 8415 ապրանքային դիրքում ընդգրկված
օդորակման սարքերից բացի |
|
|
|
5 |
8419 60 000 0 |
– մեքենաներ՝ օդը կամ գազերը հեղուկացնելու համար
– այլ մեքենաներ, ագրեգատներ և
սարքավորանք |
|
|
|
6 |
8476 |
Ավտոմատներ վաճառքի գործունեություն իրականացնելու համար (օրինակ` փոստային նամականիշների, սիգարետների, պարենային մթերքների կամ ըմպելիքների վաճառքի համար)` ներառյալ թղթադրամ կամ
մետաղադրամ մանրելու ավտոմատները |
|
|
|
7 |
8476 21 000 0 |
– – ներկառուցված տաքացնող կամ
սառեցնող հարմարանքներով |
|
|
|
8 |
8476 90 000 0 |
– մասեր |
|
|
|
9 |
8601 |
Երկաթուղային լոկոմոտիվներ՝ էլեկտրաէներգիայի արտաքին աղբյուրից կամ
կուտակիչներից սնուցումով |
|
|
|
10 |
8602 |
Երկաթուղային լոկոմոտիվներ՝ այլ.
լոկոմոտիվային տենդերներ |
|
|
|
11 |
8603 |
Շարժիչով երկաթուղային կամ տրամվայի վագոններ՝ ուղևորատար, ապրանքատար կամ ուղեբեռային, բաց հենահարթակներ՝ բացի 8604 ապրանքային դիրքում
նշվածներից |
|
|
|
12 |
8606 |
Վագոններ բեռնատար՝ երկաթուղային կամ
տրամվայի, ոչ ինքնագնաց |
|
|
|
13 |
8701 |
Տրակտորներ (բացի 8709 ապրանքային
դիրքում դասակարգված տրակտորներից) |
|
|
|
14 |
8702 |
Շարժիչով տրանսպորտային միջոցներ՝ նախատեսված 10 կամ ավելի մարդ՝ ներառյալ վարորդին փոխադրելու համար |
|
|
|
15 |
8703 |
Մարդատար ավտոմեքենաներ և շարժիչով այլ տրանսպորտային միջոցներ՝ բացառապես
նախատեսված մարդկանց փոխադրելու |
|
|
|
|
|
համար (բացի 8702 ապրանքային դիրքում ընդգրկված շարժիչով տրանսպորտային միջոցներից)՝ ներառյալ բեռնաուղևորատար ֆուրգոն-ավտոմեքենաները և մրցարշավային
մեքենաները |
|
|
|
16 |
8704 |
Շարժիչով տրանսպորտային միջոցներ՝
բեռներ փոխադրելու համար |
|
|
|
17 |
8705 |
Հատուկ նշանակության շարժիչով տրանսպորտային միջոցներ (օրինակ` բեռնատար մեքենաներ վթարները վերացնելու համար, ավտոամբարձիչներ, հրշեջ տրանսպորտային միջոցներ, ավտոբետոնախառնիչներ, ճանապարհները մաքրող մեքենաներ, ավտոմեքենաներ ջրող- լվացող, ավտոարհեստանոցներ, ռենտգենյան կայանքներով ավտոմեքենաներ)՝ բացի ուղևորներ կամ բեռներ փոխադրելու համար
օգտագործվող տրանսպորտային միջոցներից |
|
|
|
|
Փրփուր |
|
18 |
3909 50 |
– պոլիուրետաններ |
|
|
|
|
19 |
3921 |
Պլաստմասսայից այլ սալիկներ, թերթեր, թաղանթ և շերտեր կամ ժապավեններ.
– ծակոտկեն. |
|
|
|
20 |
3921 11 000 0 |
– – ստիրոլի պոլիմերներից |
|
|
|
21 |
3921 12 000 0 |
– – վինիլքլորիդի պոլիմերներից |
|
|
|
22 |
3921 13 |
– – պոլիուրետաններից |
|
|
|
23 |
3921 13 100 0 |
– – – ճկուն |
|
|
|
24 |
3921 13 900 0 |
– – – այլ |
|
|
|
25 |
3921 14 000 0 |
– – վերականգնված թաղանթանյութից |
|
|
|
26 |
3921 19 000 0 |
– – այլ պլաստմասսաներից |
|
|
|
Կրակմարում |
|
27 |
8424 10 000 0 |
– լիցքավորված կամ չլիցքավորված
կրակմարիչներ |
|
|
|
|
Լուծիչներ/աերոզոլներ |
28 |
3003 |
Դեղամիջոցներ (բացի 3002, 3005 կամ 3006 ապրանքային դիրքերում նշվածներից)՝ կազմված երկու կամ ավելի բաղադրատարրերի խառնուրդից, թերապևտիկ կամ կանխարգելիչ
նպատակներով օգտագործելու համար,
սակայն մանրածախ առևտրի համար դեղաչափված դեղաձևերով կամ տարաներում կամ փաթեթվածքներում չբաժնեծրարված |
|
|
|
29 |
3208 |
Ներկեր և լաքեր (ներառյալ արծնները և ողորկալաքերը)՝ սինթետիկ պոլիմերների կամ քիմիապես վերափոխված բնական պոլիմերների հիմքով՝ ոչ ջրային միջավայրում դիսպերսված կամ լուծված, տվյալ խմբի 4-րդ
ծանոթագրության մեջ նշված լուծույթներ |
|
|
|
30 |
3209 |
Ներկեր և լաքեր (ներառյալ արծնները և ողորկալաքերը)՝ սինթետիկ պոլիմերների կամ քիմիապես վերափոխված բնական պոլիմերների հիմքով՝ ջրային միջավայրում
դիսպերսված կամ լուծված |
|
|
|
31 |
3210 00 |
Այլ ներկեր և լաքեր (ներառյալ արծնները, ողորկալաքերը և սոսնձային ներկերը), պատրաստի ջրային գունանյութեր՝ կաշվի
մշակման համար օգտագործվող |
|
|
|
32 |
3212 |
Գունանյութեր (ներառյալ մետաղական
փոշիներ և փաթիլներ)՝ ոչ ջրային
միջավայրում դիսպերսված, հեղուկ կամ մածուկանման, որոնք օգտագործվում են ներկերի արտադրության մեջ (ներառյալ արծնները), փայլաթիթեղ դրոշմատպման համար, ներկանյութեր և ներկող այլ նյութեր՝ բաժնեծրարված ձևով կամ փաթեթավորումով
մանրածախ վաճառքի համար |
|
|
|
33 |
3212 90 000 0 |
– այլ |
|
|
|
34 |
3403 11 000 0 |
– – միջոցներ տեքստիլ նյութերի, կաշիների,
մորթիների և այլ նյութերի մշակման համար |
|
|
|
35 |
3403 91 000 0 |
– – միջոցներ տեքստիլ նյութերի, կաշիների,
մորթիների և այլ նյութերի մշակման համար |
|
|
|
36 |
3814 00 |
Բարդ օրգանական լուծիչներ և ջրիկացուցիչներ՝ այլ տեղում չնշված կամ չընդգրկված, ներկերի կամ լաքերի մաքրման
պատրաստի բաղադրություններ |
|
|
|
37 |
3825 30 000 0 |
– կլինիկական թափոններ |
|
|
|
38 |
3825 41 000 0 |
– – հալոգենացված |
|
|
|
Աերոզոլներ |
|
39 |
3004 |
Դեղամիջոցներ (բացի 3002, 3005 կամ 3006 ապրանքային դիրքերում նշվածներից)՝ կազմված երկու կամ ավելի բաղադրատարրերի խառնուրդից, նախատեսված թերապևտիկ և կանխարգելիչ նպատակներով օգտագործման համար, բաժնեծրարված դեղաչափված դեղաձևերով (ներառյալ դեղամիջոցները վերմաշկային համակարգերի ձևով) կամ տարաներում կամ փաթեթվածքներում մանրածախ առևտրի
համար |
|
|
|
|
40 |
3305 30 000 0 |
– մազերի լաք |
|
|
|
41 |
3307 20 000 0 |
– անհատական օգտագործման հոտազերծիչներ և հակաքրտինքային
միջոցներ |
|
|
|
42 |
3402 20 900 0 |
– – լվացող և մաքրող միջոցներ |
|
|
|
43 |
3402 90 900 0 |
– – լվացող և մաքրող միջոցներ |
|
|
|
2.5 Արտադրություններում օգտագործված հումքատեսակների և արտադրողականության վերաբերյալ
_______ թ.
NN
ը/կ |
Տեղեկատվության անվանում |
Չափման միավոր |
Քանակ |
Պատասխանատու մարմին
(տեղեկությունների աղբյուր) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1 |
Ցեմենտի արտադրություն |
1.1 |
Հիմնական հումքատեսակների օգտագործումը |
տ/տարի |
|
Էկոնոմիկայի նախարարություն
(1.1-1.8)
Պետական եկամուտների կոմիտե
(1.3 – 1.5)
Վիճակագրական հրապարակումներ՝
ըստ տարեկան վիճակագրական
ծրագրերի (1.4) |
1.2 |
Հիմնական հումքատեսակների քիմիական կազմը |
% |
|
1.3 |
Ցեմենտի արտադրություն՝ պորտլանդցեմենտ, արզնահողային, խարամային և համանման
հիդրավլիկական ցեմենտ |
տ/տարի |
|
1.4 |
Կրի արտադրություն՝ կիր` չմարած, կիր` մարած և
կիր` հիդրավլիկական |
մ3/տարի |
|
1.5 |
Ցեմենտի կլինկերի (թրծած բովախառնուրդ)
արտադրություն |
տ/տարի |
|
1.6 |
Արտադրված ցեմենտում կլինկերի միջին
պարունակությունը |
% |
|
1.7 |
Վառարանի փոշեկլանման համակարգի
արդյունավետությունը |
%, |
|
1.8 |
Որսված փոշու քանակը |
տ/տարի |
|
1.9 |
Որսված փոշու քանակից վառարան վերադարձված
մասը |
տ/տարի |
|
2 |
Ապակու արտադրություն |
2.1 |
Արտադրված ապակու քանակը |
տ/տարի |
|
Էկոնոմիկայի նախարարություն |
2.2 |
Արտադրության ժամանակ օգտագործված ապակու ջարդոնը |
%, հումքի ընդհանուր
քանակում |
|
3 |
Երկրորդային պողպատի արտադրություն |
3.1 |
Արտադրված երկրորդային պողպատի քանակը |
տ/տարի |
|
Էկոնոմիկայի նախարարություն |
3.2 |
Պողպատի արտադրության համար օգտագործված
կրաքարի քանակը |
տ/տարի |
|
3.3 |
Օգտագործված մետաղի թափոնի քանակը |
տ/տարի |
|
3.4 |
Պողպատի համար օգտագործված էլեկտրոդների
քանակը |
տ/տարի |
|
3.5 |
Վառարանում օգտագործված ածխածնի քանակը |
տ/տարի |
|
4 |
Ֆեռոմոլիբդենի արտադրություն |
4.1 |
Արտադրված ֆեռոմոլիբդենի քանակը |
տ/տարի |
|
Էկոնոմիկայի նախարարություն |
4.2 |
Օգտագործված խտանյութի քանակը |
տ/տարի |
|
4.3 |
Խտանյութում ծծմբի միջին պարունակությունը |
% |
|
4.4 |
Որսված ծծմբի երկօքսիդի քանակը |
տ/տարի |
|
4.5 |
Առաջացող խարամի քանակը |
տ/տարի |
|
4.6 |
Խարամում մնացորդային ծծմբի պարունակությունը |
% |
|
Ձև N 3
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՅԼ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ» ՈԼՈՐՏ
_______ թ.
NN
ը/կ |
Անվանում |
Չափման միավոր |
Քանակ |
Պատասխանատու մարմին
(տեղեկությունների աղբյուր) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1 |
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ |
|
|
Էկոնոմիկայի նախարարություն |
1.1 |
Կովերի միջին կենդանի զանգվածը |
կգ |
|
1.2 |
Ցուլերի միջին կենդանի զանգվածը |
կգ |
|
1.3 |
Մատղաշի միջին կենդանի զանգվածը |
կգ |
|
1.4 |
Մատղաշի միջին օրական քաշաճը |
գրամ |
|
1.5 |
Մատղաշի էտալոնային քաշը |
կգ |
|
1.6 |
Կովերի միջին սպանդային քաշը |
կգ |
|
1.7 |
Ցուլերի միջին սպանդային քաշը |
կգ |
|
1.8 |
Մատղաշի միջին սպանդային քաշը |
կգ |
|
1.9 |
Կովերի ծնելիության գործակիցը |
% |
|
1.10 |
Կովերի մարսելիության էներգիան (կերերի մարսելիության գործակիցը) |
% |
|
1.11 |
Ցուլերի մարսելիության էներգիան (կերերի մարսելիության գործակիցը) |
% |
|
1.12 |
Մատղաշի մարսելիության էներգիան (կերերի
մարսելիության գործակիցը) |
% |
|
1.13 |
Կովերի կաթի յուղայնությունը |
% |
|
1.14 |
Ոչխարների միջին կենդանի զանգվածը |
կգ |
|
1.15 |
Ոչխարի կերերի մարսելիության գործակիցը |
% |
|
1.16 |
Խոշոր եղջերավոր կենդանիների պահվածքի եղանակները,
որից՝ |
օր |
|
1.17 |
Մսուրային պահվածք |
օր |
|
1.18 |
Արոտային պահվածք |
օր |
|
1.19 |
Գոմաղբի արտաթորանքը 1 խոշոր եղջերավոր կենդանու հաշվով |
տոննա/տ
արի |
|
1.20 |
Խոշոր եղջերավոր կենդանիների գոմաղբի չափաբաժինը արոտավայրում |
% |
|
1.21 |
Ոչխարների և այծերի գոմաղբի չափաբաժինը
արոտավայրում |
% |
|
1.22 |
Արհեստական ջրամբարների մակերեսը |
հա |
|
1.23 |
Ձկնաբուծության նպատակով օգտագործվող արհեստական լճակների մակերեսը (հողային հիմքով արհեստական լճակներ) |
հա |
|
1.24 |
Ցուլերի գլխաքանակը տարվա սկզբի և վերջի դրությամբ |
գլուխ |
|
Վիճակագրական հրապարակումներ՝ ըստ տարեկան վիճակագրական ծրագրերի |
1.25 |
Ավանակների գլխաքանակը տարվա սկզբի և վերջի դրությամբ |
գլուխ |
|
1.26 |
Ջորիների գլխաքանակը տարվա սկզբի և վերջի դրությամբ |
գլուխ |
|
1.27 |
Գոմեշների գլխաքանակը տարվա սկզբի և վերջի դրությամբ |
գլուխ |
|
1.28 |
Ճագարների գլխաքանակը տարվա սկզբի և վերջի դրությամբ |
գլուխ |
|
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (1.22) |
1.29 |
Մորթատու գազանների գլխաքանակը տարվա սկզբի և վերջի դրությամբ |
գլուխ |
|
1.30 |
Այլ թռչունների գլխաքանակը |
գլուխ |
|
1.31 |
Ներմուծված բարձր մթերատու ցեղերի կովերի
գլխաքանակը |
գլուխ |
|
Էկոնոմիկայի նախարարություն |
1.32 |
Ներմուծված բարձր մթերատու ցեղերի գլխաքանակը |
գլուխ |
|
1.33 |
Ներմուծված բարձր մթերատու ցեղերի մատղաշի գլխաքանակը |
գլուխ |
|
1.34 |
Բարձր մթերատու ցեղերի կովերի միջին կենդանի զանգվածը |
կգ |
|
1.35 |
Բարձր մթերատու ցեղերի ցուլերի միջին կենդանի զանգվածը |
կգ |
|
1.36 |
Բարձր մթերատու ցեղերի մատղաշի միջին կենդանի զանգվածը |
կգ |
|
1.37 |
Բարձր մթերատու ցեղերի կովերի միջին օրական կաթնատվությունը |
կգ |
|
1.38 |
Բարձր մթերատու ցեղերի կովերի ծնելիության գործակիցը |
% |
|
1.39 |
Բարձր մթերատու ցեղերի կովերի մարսելիության էներգիան
(կերերի մարսելիության գործակիցը ) |
% |
|
1.40 |
Բարձր մթերատու ցեղերի ցուլերի մարսելիության էներգիան
(կերերի մարսելիության գործակիցը) |
% |
|
1.41 |
Բարձր մթերատու ցեղերի մատղաշի մարսելիության էներգիան (կերերի մարսելիության գործակիցը) |
% |
|
1.42 |
Բարձր մթերատու ցեղերի մատղաշի միջին օրական քաշաճը |
կգ |
|
1.43 |
Բարձր մթերատու ցեղերի մատղաշի էտալոնային քաշը |
կգ |
|
1.44 |
Բարձր մթերատու ցեղերի կովերի կաթի յուղայնությունը |
% |
|
2 |
ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՅԼ
ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ |
|
|
|
2.1 |
Անտառային հողերի ընդհանուր մակերեսը |
հա |
|
Շրջակա միջավայրի նախարարություն
(2.2-2.9, 2.11)
Կադաստրի կոմիտե (2.15)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
(2.10, 2.11, 2.13) |
2.2 |
Անտառածածկ տարածքների ընդհանուր մակերեսը |
հա |
|
2.3 |
Անտառածածկ տարածքներում բնափայտի պաշարը |
հա |
|
2.4 |
Անտառածածկ տարածքների փոփոխությունների
վերաբերյալ տվյալներ |
հա |
|
2.5 |
Ոչ անտառածածկ տարածքները, այդ թվում՝
ա) նոսրուտներ` կենսաբանական և անթրոպոգեն
բ) այրված և մահացած ծառուտներ
գ) համատարած հատված տարածքներ
դ) բացատներ |
հա |
|
2.6 |
Անտառի շարքը փոխադրված անտառմշակույթների
մակերեսը՝ ըստ ծառատեսակների |
հա |
|
2.7 |
Մթերված փայտանյութի ծավալները՝ ըստ վառելափայտի, շինափայտի և թափուկի |
խմ |
|
2.8 |
Արձանագրված ապօրինի հատումների ծավալներն ու քանակները |
խմ և հատ |
|
Վիճակագրական հրապարակումներ՝ ըստ տարեկան վիճակագրական ծրագրերի (2.7, 2.9, 2.13)
Էկոնոմիկայի նախարարություն (2.10)
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին (2.8) |
2.9 |
Արձանագրված հրդեհների մակերեսը (անտառածածկ և ոչ անտառածածկ տարածքներ) |
հա, խմ |
|
2․10 |
Գյուղատնտեսական նշանակության հողերում հրդեհված տարածքների մակերեսը. ըստ կատեգորիաների` մշակովի հողեր, խոտհարքներ և արոտավայրեր |
հա |
|
2.11 |
Հիվանդությունների և վնասատուների կողմից տված վնասի մասին տվյալներ |
հա, խմ |
|
2.12 |
Տորֆային հողերի մակերեսը |
հա |
|
2.13 |
Արդյունահանված տորֆի ծավալը |
կգ |
|
2.14 |
Հաշվետվություն հողային ֆոնդի առկայության և բաշխման (ըստ նպատակային նշանակության, հողատեսքերի ու գործառնական նշանակության և սեփականության սուբյեկտների) |
հա |
|
2.15 |
ՀՀ հողային ֆոնդի փոփոխությունները՝ ըստ նպատակային նշանակությունների |
հա |
|
Ձև N 4
«ԹԱՓՈՆՆԵՐ» ՈԼՈՐՏ
_______ թ.
4.1 Արդյունաբերական կազմակերպություններում արտադրատեսակների թողարկման վերաբերյալ
NN
ը/կ |
Տեղեկատվության անվանումը |
Փաստացի թողարկում (տ) |
Պատասխանատու մարմին
(տեղեկությունների աղբյուր) |
1 |
2 |
3 |
4 |
1 |
Պլաստիկ և խեժեր |
|
Վիճակագրական հրապարակումներ՝ ըստ տարեկան վիճակագրական ծրագրերի |
2 |
Օճառ և լվացող միջոցներ |
|
3 |
Ցելյուլոզ և թուղթ |
|
4 |
Ձկան վերամշակում |
|
5 |
Միս և թռչնամիս |
|
6 |
Ալկոհոլի թորում |
|
7 |
Գարեջուր և ածիկ |
|
8 |
Կաթ և կաթնամթերք |
|
9 |
Օսլայի արտադրություն |
|
10 |
Բուսական յուղեր |
|
11 |
Բանջարեղեն, մրգեր և հյութ |
|
12 |
Գինի և քացախ |
|
4.2 Թափոնների և կորզված մեթանի վերաբերյալ _______ թ.
NN
ը/կ |
Տեղեկատվության
անվանումը |
Ընդամենը ՀՀ |
Այդ թվում |
Պատասխանատու մարմին (տեղեկությունների
աղբյուր) |
Երևան |
Գյումրի |
Վանաձոր |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Համայնքային աղբավայրեր
տեղափոխված թափոններ (մ3) |
|
|
|
|
Վիճակագրական հրապարակումներ՝ ըստ տարեկան վիճակագրական ծրագրերի
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարություն (2, 3) |
2 |
Բարձր ջերմաստիճանային
այրում/հրկիզում (տ) |
|
|
|
|
3 |
Կոշտ կենցաղային թափոնների աղբավայրում կորզված մեթան (ԳգCH4/տարի) կամ
(Գգ CO2 համ./տարի) |
|
|
|
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
12.01.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունվարի 2024 թվական: