Համարը 
N 1444-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2014.12.27/74(1087).1 Հոդ.1248.5
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.12.2014
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.12.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.12.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
12.02.21 N 184-Ն որոշման փոփոխությունները տարածվում են սահմանամերձ համայնքների բնակավայրերի ընտանիքների՝
1) բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման մասով՝ 2021 թվականի փետրվարի 1-ից հետո սպառած բնական գազի և էլեկտրաէներգիայի, օգտագործած ոռոգման ջրի ծավալների սակագնի փոխհատուցմանն առնչվող հարաբերությունների վրա.
2) հողատարածքների և (կամ) դրանց բարելավումների անշարժ գույքի հարկի փոխհատուցման մասով՝ 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 271-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2014 թվականի N 1444-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 271-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 15.12.16 N 1266-Ն, խմբ. 12.02.21 N 184-Ն)

Հիմք ընդունելով «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի 2-րդ, 2.1-ին, 4-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածները Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց. 12.02.21 N 184-Ն)

1. Հաստատել`

1) սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) սույն որոշման N 1 հավելվածում նշված բնակավայրերին սոցիալական աջակցության տրամադրման նպատակով փոխհատուցման կարգը, ժամկետները, չափորոշիչները՝ համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 15.12.16 N 1266-Ն, խմբ. 12.02.21 N 184-Ն)

2. Առաջարկել՝

1) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված բնակավայրերի բնական գազ սպառող բնակիչ-բաժանորդներից հաշվարկային տարում գումարային մինչև 360 խոր. մետր բնական գազի քանակությունների համար վճարումները գանձել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնից նվազեցված գնով` 50 տոկոսի չափով (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ընդ որում, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնի և «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից գանձվող գնի տարբերության գումարը յուրաքանչյուր բնակիչ-բաժանորդի հաշվարկով գումարային մինչև 360 խոր. մետր բնական գազի քանակությունների համար կփոխհատուցվի «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշման N 2 հավելվածի համաձայն.

2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված բնակավայրերի էլեկտրաէներգիա սպառող բնակիչ-բաժանորդներից հաշվարկային տարում գումարային մինչև 1440 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի քանակությունների համար վճարումները գանձել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնից նվազեցված գնով` 50 տոկոսի չափով (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ընդ որում, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից գանձվող գնի տարբերության գումարը յուրաքանչյուր բնակիչ-բաժանորդի հաշվարկով գումարային մինչև 1440 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի քանակությունների համար կփոխհատուցվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշման N 2 հավելվածի համաձայն: Ընդ որում, 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար սույն կետում նշված Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված էլեկտրական էներգիայի սակագինն ընդունվում է գործող սակագնից 6,93 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) նվազեցված չափով, իսկ 2015 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար նշված 6,93 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) նվազեցումը կիրառվում է ամսական մինչև 250 կՎտժ սպառում ունեցող բնակիչ-բաժանորդների համար:

(2-րդ կետը լրաց. 31.08.15 N 1030-Ն, խմբ. 29.10.15 N 1269-Ն, փոփ. 15.12.16 N 1266-Ն)

3. Սահմանել, որ՝

1) 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված բնակավայրերում ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց տվյալ տարում գանձվող վարձավճարների 50 տոկոսը կփոխհատուցվի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` սույն որոշման N 2 հավելվածի համաձայն.

2) Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարը հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից համապատասխան համայնքի բյուջե կվճարվի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` սույն որոշման N 2 հավելվածի համաձայն: Սույն ենթակետի դրույթը չի տարածվում Հայաստանի Հանրապետության օրենքներով հողի հարկից ազատված հողատարածքների վրա, որոնց համար հաշվարկված հողի հարկի գումարն օրենքի համաձայն ենթակա է փոխհատուցման համայնքների բյուջեներին` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

(3-րդ կետը փոփ. 15.12.16 N 1266-Ն)

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 21-ի «Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների հողի հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց և ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված այդ համայնքներում ոռոգման ջուր օգտագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական աջակցություն ցուցաբերելու ծրագիրը հաստատելու, Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին գումար հատկացնելու մասին» N 271-Ն որոշման 1-ին կետը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 26

Երևան

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ

(վերնագիրը խմբ. 12.02.21 N 184-Ն)

 

Մարզը

Համայնքը

Բնակավայրը

ՀՀ Արարատի մարզ

Երասխ

գ. Երասխ

Պարույր Սևակ

գ. Պարույր Սևակ

գ. Տիգրանաշեն

ՀՀ Գեղարքունիքի մարզ

Ճամբարակ

ք. Ճամբարակ

գ. Վահան

Վարդենիս

գ. Ներքին Շորժա

գ. Վերին Շորժա

Գեղամասար

գ. Սոթք

գ. Ազատ

գ. Կութ

գ. Նորաբակ

ՀՀ Վայոց ձորի մարզ

Արենի

գ. Արենի

գ. Խաչիկ

Զառիթափ

գ. Խնձորուտ

գ. Սերս

գ. Նոր Ազնաբերդ

գ. Բարձրունի

ՀՀ Տավուշի մարզ

Նոյեմբերյան

ք. Նոյեմբերյան

գ. Բաղանիս

գ. Բարեկամավան

գ. Բերդավան

գ. Դովեղ

գ. Կոթի

գ. Ոսկեպար

գ. Ոսկեվան

Բերդ

գ. Այգեձոր

գ. Այգեպար

գ. Արծվաբերդ

գ. Մովսես

գ. Ներքին կարմիր աղբյուր

գ. Չինարի

գ. Չորաթան

գ. Պառավաքար

գ. Վերին կարմիր աղբյուր

Ազատամուտ

գ. Ազատամուտ

Այգեհովիտ

գ. Այգեհովիտ

գ. Կայան

Բերքաբեր

գ. Բերքաբեր

Ծաղկավան (Իջևանի շրջ.)

գ. Ծաղկավան

Կիրանց

գ. Կիրանց

Կողբ

գ. Կողբ

Սարիգյուղ

գ. Սարիգյուղ

Սևքար

գ. Սևքար

Վազաշեն

գ. Վազաշեն

ՀՀ Սյունիքի մարզ

Կապան

գ. Ագարակ

գ. Գեղանուշ

գ. Գոմարան

գ. Դավիթ Բեկ

գ. Դիցմայրի

գ. Եղվարդ

գ. Խդրանց

գ. Կաղնուտ

գ. Ներքին Հանդ

գ. Շիկահող

գ. Սզնակ

գ. Սյունիք

գ. Սրաշեն

գ. Ուժանիս

գ. Ճակատեն

գ. Ծավ

գ. Բարգուշատ

գ. Խորձոր

Գորիս

գ. Խնձորեսկ

գ. Քարահունջ

գ. Հարթաշեն

գ. Ձորակ

գ. Ներքին Խնձորեսկ

գ. Աղբուլաղ

գ. Շուռնուխ

գ. Որոտան

գ. Վանանդ

գ. Բարձրավան

Տեղ

գ. Տեղ

գ. Արավուս

գ. Խնածախ

գ. Խոզնավար

գ. Կոռնիձոր

գ. Վաղատուր

գ. Քարաշեն

Տաթև

գ. Խոտ

 

Մեղրի

գ. Նռնաձոր

Ընդամենը

23 համայնք

81 բնակավայր

(հավելվածը լրաց. 18.08.15 N 958-Ն, 26.05.16 N 665-Ն, խմբ. 15.12.16 N 1266-Ն, լրաց. 26.01.17 N 83-Ն, խմբ. 28.06.18 N 715-Ն, խմբ., փոփ. 20.12.18 N 1468-Ն,  խմբ. 12.02.21 N 184-Ն, 18.03.21 N 366-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման

 

ԿԱՐԳ, ԺԱՄԿԵՏՆԵՐ, ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
(վերնագիրը փոփ. 15.12.16 N 1266-Ն,
խմբ. 12.02.21 N 184-Ն)

 

1. Սույն կարգով կարգավորվում են սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում (այսուհետ՝ N 1 հավելված) ընդգրկված բնակավայրերի բնակչությանը սոցիալական աջակցության տրամադրման նպատակով փոխհատուցման կարգի, ժամկետների, չափորոշիչների պայմանների հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը խմբ. 15.12.16 N 1266-Ն, 12.02.21 N 184-Ն)

2. «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետներին է տրամադրում N 1 հավելվածով սահմանված համապատասխան մարզի համայնքների համապատասխան բնակավայրերի բնական գազ սպառող («Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության բնակիչ-բաժանորդներ հանդիսացող) բնակիչ-բաժանորդների ցուցակները` ըստ բնակության վայրերի (համայնքների)` նշելով նրանց անունը, ազգանունը, հայրանունը (անձնագրում նշված լինելու դեպքում), հասցեն, ինչպես նաև բաժանորդային քարտի համարը և պարբերաբար` յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետներին տեղեկացնում է այդ ցուցակներում կատարվող փոփոխությունների մասին:

(2-րդ կետը լրաց. 15.12.16 N 1266-Ն, 12.02.21 N 184-Ն)

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված բնակիչ-բաժանորդներին «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատակարարվող` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցումը տրամադրվում է 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածներում գումարային մինչև 360 խոր. մետր մատակարարված բնական գազի սպառման մասով, ընդ որում, օրացուցային տարվա ընթացքում գումարային մինչև 360 խոր. մետր բնական գազի գումարային քանակությունները լրանալը յուրաքանչյուր հաշվետու ամսում մատակարարված բնական գազի քանակության համար «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից վճարումները գանձվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնից նվազեցված գնով` 50 տոկոսի չափով (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

4. «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան տարածքային գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը (այսուհետ` տարածքային ստորաբաժանում) սույն կարգի 2-րդ կետում նշված ցուցակների հիման վրա բնակիչ-բաժանորդներին է հանձնում ստորագրված և կնքված` սույն կարգի N 1 ձևին համապատասխան կազմված կտրոնները` երկու օրինակից: Կտրոն ստացած բնակիչ-բաժանորդը սույն կարգի 3-րդ կետում նշված ժամանակահատվածներում գումարային մինչև 360 խոր. մետր մատակարարված բնական գազի սպառման չափաքանակները լրանալուց հետո ստորագրում է կտրոնի մեկ օրինակը և մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը հանձնում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան տարածքային ստորաբաժանում: Կտրոնի օրինակը բնակիչ-բաժանորդի կողմից «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան տարածքային ստորաբաժանում չհանձնվելու դեպքում սույն կարգի 3-րդ կետում նշված բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցումը չի տրամադրվում (համարվում է չտրամադրված), և բնակիչ-բաժանորդը պարտավոր է «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը վճարել սույն կարգի 3-րդ կետում նշված ժամանակահատվածներում հաշվարկային տարում գումարային մինչև 360 խոր. մետր բնական գազի քանակության մասով չգանձված գումարը:

5. «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին է ներկայացնում տեղեկատվություն «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից N 1 հավելվածում ընդգրկված բնակավայրերի բնակիչ-բաժանորդների կողմից այդ հաշվետու ամսվա ընթացքում սպառված բնական գազի քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի չափի մասին: Ընդ որում, «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից N 1 հավելվածում ընդգրկված բնակավայրերի բնակիչ-բաժանորդների կողմից այդ հաշվետու ամսվա ընթացքում սպառված բնական գազի քանակության համար մասնակի փոխհատուցման գումարը «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը վճարվում է սույն կարգի 12-րդ և 13-րդ կետերի համաձայն:

(5-րդ կետը փոփ. 15.12.16 N 1266-Ն)

6. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետներին է տրամադրում էլեկտրաէներգիա սպառող («Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բնակիչ-բաժանորդներ հանդիսացող) բնակիչ-բաժանորդների ցուցակները` ըստ բնակության վայրերի (համայնքների)` նշելով նրանց անունը, ազգանունը, հայրանունը (անձնագրում նշված լինելու դեպքում), բնակության վայրի հասցեն, ինչպես նաև բաժանորդային քարտի համարը և պարբերաբար` յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետներին տեղեկացնում է այդ ցուցակներում կատարվող փոփոխությունների մասին:

(6-րդ կետը լրաց. 12.02.21 N 184-Ն)

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված բնակիչ-բաժանորդներին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատակարարվող` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի փոխհատուցումը տրամադրվում է 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածներում գումարային մինչև 1440 կՎտ/ժ մատակարարված էլեկտրաէներգիայի սպառման մասով, ընդ որում, օրացուցային տարվա ընթացքում գումարային մինչև 1440 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի գումարային քանակությունները լրանալը յուրաքանչյուր հաշվետու ամսում մատակարարված էլեկտրաէներգիայի քանակության համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից վճարումները գանձվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնից նվազեցված գնով` 50 տոկոսի չափով (ներառյալ ավելացված արժեքի հարկը): Ընդ որում, 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար սույն կետում նշված Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված էլեկտրական էներգիայի սակագինն ընդունվում է գործող սակագնից 6,93 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) նվազեցված չափով, իսկ 2015 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար նշված 6,93 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) նվազեցումը կիրառվում է ամսական մինչև 250 կՎտժ սպառում ունեցող բնակիչ-բաժանորդների համար:

(7-րդ կետը լրաց. 31.08.15 N 1030-Ն, խմբ. 29.10.15 N 1269-Ն)

8. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան տարածքային մասնաճյուղը (այսուհետ` տարածքային ստորաբաժանում) սույն կարգի 6-րդ կետում նշված ցուցակների հիման վրա բնակիչ-բաժանորդներին է հանձնում ստորագրված և կնքված` սույն կարգի N 2 ձևին համապատասխան կազմված կտրոններ` երկու օրինակից: Կտրոն ստացած բնակիչ-բաժանորդը սույն կարգի 7-րդ կետում նշված ժամանակահատվածներում գումարային մինչև 1440 կՎտ/ժ մատակարարված էլեկտրաէներգիայի սպառման չափաքանակները լրանալուց հետո ստորագրում է կտրոնի մեկ օրինակը և մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 10-ը հանձնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան տարածքային ստորաբաժանում: Կտրոնի օրինակը բնակիչ-բաժանորդի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան տարածքային ստորաբաժանում չհանձնվելու դեպքում սույն կարգի 7-րդ կետում նշված էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի փոխհատուցումը չի տրամադրվում (համարվում է չտրամադրված), և բնակիչ-բաժանորդը պարտավոր է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը վճարել սույն կարգի 7-րդ կետում նշված ժամանակահատվածներում հաշվարկային տարում գումարային մինչև 1440 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի քանակության մասով չգանձված գումարը:

9. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին է ներկայացնում տեղեկատվություն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից N 1 հավելվածում ընդգրկված բնակավայրերի բնակիչ-բաժանորդների կողմից այդ հաշվետու ամսվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի չափի մասին: Ընդ որում, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից N 1 հավելվածում ընդգրկված բնակավայրերի բնակիչ-բաժանորդների կողմից այդ հաշվետու ամսվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի քանակության համար մասնակի փոխհատուցման գումարը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը վճարվում է սույն կարգի 12-րդ և 13-րդ կետերի համաձայն:

(9-րդ կետը փոփ. 15.12.16 N 1266-Ն, լրաց. 12.02.21 N 184-Ն)

10. Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետները համագործակցելով համապատասխան համայնքների ղեկավարների հետ սույն կարգի 9-րդ կետով սահմանված ընթացակարգով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունից տեղեկատվություն ստանալուց հետո այն համադրում են սույն կարգի 2-րդ կետով սահմանված ընթացակարգով «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունից ստացած բաժանորդների ցուցակների հետ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը առաջարկություն են ներկայացնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը վճարելու էլեկտրաէներգիայի բաժանորդ հանդիսացող, սակայն գազի բաժանորդ չհանդիսացող բաժանորդների սույն որոշմամբ սահմանված գազի փոխհատուցման ծավալներին համապատասխան գումար:

(10-րդ կետը լրաց. 12.02.21 N 184-Ն)

11. N 1 հավելվածում նշված համայնքներում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության բաժանորդ չհանդիսացող, սակայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժանորդ հանդիսացող բաժանորդների համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար էլեկտրաէներգիայի ծախս ունեցող ամիսներին տրամադրվում է 15 խոր. մետր, տարվա ընթացքում աճողական մինչև 180 խոր. մետր բնական գազի քանակության արժեքին համապատասխան գումար: Սույն կետով սահմանված գործընթացն իրականացվում է սույն կարգի 8-րդ կետով սահմանված ընթացակարգին համապատասխան, սույն կարգի N 3 ձևով սահմանված կտրոնների հիման վրա:

12. Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետները յուրաքանչյուր ամսվա մինչև 25-ը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնում են առաջարկություն տվյալ ամսվան նախորդող ամսում գազի և էլեկտրաէներգիայի բաժանորդների կողմից սպառած ծավալների համար «Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններին փոխհատուցման գումարի վճարման վերաբերյալ:

(12-րդ կետը լրաց. 12.02.21 N 184-Ն)

13. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մինչև հաշվետու ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 15-ը ապահովում է գազի և էլեկտրաէներգիայի բաժանորդների կողմից սպառված ծավալների համար «Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններին փոխհատուցման գումարի վճարումը:

14. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ոռոգման ջրի փոխհատուցումը տրամադրվում է համապատասխան ջուր օգտագործողների ընկերություններին՝ N 1 հավելվածում ընդգրկված բնակավայրերում ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց տվյալ տարում գանձվող վարձավճարների 50 տոկոսի չափով:

(14-րդ կետը փոփ. 15.12.16 N 1266-Ն)

15. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեն համապատասխան առաջարկությամբ դիմում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ մինչև հաշվետու ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 15-ը վճարելու ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց սույն որոշմամբ սահմանված փոխհատուցման ծավալներին համապատասխան գումար:

(15-րդ կետը փոփ. 15.12.16 N 1266-Ն, 12.02.21 N 184-Ն)

16. Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների բնակավայրերի վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների և (կամ) դրանց բարելավումների անշարժ գույքի հարկի տարեկան գումարը հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե վճարում է, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսված գումարներից:

(16-րդ կետը լրաց. 15.12.16 N 1266-Ն, փոփ. 12.02.21 N 184-Ն)

17. Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետները յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսի մինչև 15-ը առաջարկում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը փոխհատուցել N 1 հավելվածով հաստատված տվյալ մարզի համայնքների բնակավայրերի վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների և (կամ) դրանց բարելավումների անշարժ գույքի հարկի եռամսյակային գումարը հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից՝ անշարժ գույքի հարկի բազաների եռամսյակային բաշխման համաձայն:

(17-րդ կետը լրաց. 15.12.16 N 1266-Ն, լրաց., փոփ. 12.02.21 N 184-Ն)

18. N 1 հավելվածում ընդգրկված բնակավայրերի հանրակրթական դպրոցների աշակերտներին դասագրքերի գումարների փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ ամբողջությամբ։

(18-րդ կետը լրաց. 12.02.21 N 184-Ն)

19. Դասագրքերի գումարների փոխհատուցման չափը, ըստ յուրաքանչյուր դասագրքի, յուրաքանչյուր ուսումնական տարվա համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով։

(19-րդ կետը լրաց. 12.02.21 N 184-Ն)

20. Մինչև յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 15-ը Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի կողմից կազմվում և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն է ներկայացվում N 1 հավելվածում ընդգրկված բնակավայրերում տեղակայված հանրակրթական դպրոցների աշակերտներին դասագրքերի գումարների փոխհատուցման մասին տեղեկատվություն՝ ըստ յուրաքանչյուր դպրոցի յուրաքանչյուր դասարանում սովորող աշակերտների թվի, փոխհատուցման ենթակա գումարի մեծության և փոխանցման բանկային վավերապայմանների։

(20-րդ կետը լրաց. 12.02.21 N 184-Ն)

21. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից N 1 հավելվածում ընդգրկված բնակավայրերում տեղակայված հանրակրթական դպրոցների աշակերտներին դասագրքերի գումարների փոխհատուցման իրականացումը։

(21-րդ կետը լրաց. 12.02.21 N 184-Ն)

22. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ N 1 հավելվածում նոր բնակավայրեր ընդգրկվելու կամ հավելվածից բնակավայրեր հանվելու դեպքում հանրակրթական դպրոցների աշակերտներին դասագրքերի գումարների փոխհատուցումը նոր (թարմացված) ցանկով ենթակա է իրականացման նոր ուսումնական տարվա սկզբից, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

(22-րդ կետը լրաց. 12.02.21 N 184-Ն)

23. N 1 հավելվածում ընդգրկված բնակավայրերում Ադրբեջանի Հանրապետության տարածքից (կողմից) իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով օթևանին (բնակարանին կամ բնակելի տանը) հասցված նյութական (բացառությամբ օթևանից զրկվելու՝ բնակարանի կամ բնակելի տան քանդված լինելու դեպքերի), ինչպես նաև նշված գործողությունների հետևանքով գյուղատնտեսական ոլորտին հասցված վնասները (Ադրբեջանի Հանրապետության տարածքից (կողմից) իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողություններից հետո 1-ամսյա ժամկետում) գնահատվում են արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման նպատակով ստեղծված համայնքային հանձնաժողովների կողմից (ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումի առկայությունը պարտադիր պայման չէ):

(23-րդ կետը լրաց. 12.02.21 N 184-Ն)

24. Համայնքային հանձնաժողովների կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատված ակտերը ներկայացվում են արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովների հաստատմանը։ Մարզային հանձնաժողովների կողմից ակտերն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում դրանք ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային կառավարման բնագավառում լիազոր մարմին: Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային կառավարման բնագավառում լիազոր մարմինն ակտերն ուսումնասիրելուց հետո 15-օրյա ժամկետում սահմանված կարգով դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ տուժած ֆիզիկական և իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցում տալու նպատակով:

(24-րդ կետը լրաց. 12.02.21 N 184-Ն)

25. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համապատասխան որոշման ընդունումից հետո տուժած ֆիզիկական և իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական փոխհատուցումը տրամադրվում է համապատասխան մարզպետի կողմից ծանուցումն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում (մարզպետը փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձին ծանուցումը տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշումն ընդունելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում)` մարզպետին ներկայացված դիմումի համաձայն՝ մարզպետի և փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց միջև՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցում ստանալու մասին կնքված պայմանագրի հիման վրա: Բացառություն են կազմում այն անձինք կամ նրանց ընտանիքի անդամները, ովքեր վիրավորվել են Ադրբեջանի Հանրապետության տարածքից (կողմից) իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով և ստանում են ստացիոնար բուժում: Վերջիններս ստացիոնար բուժումն ավարտելուց հետո 15-օրվա ընթացքում դիմում են ներկայացնում մարզպետին:

(25-րդ կետը լրաց. 12.02.21 N 184-Ն)

26. N 1 հավելվածում ընդգրկված բնակավայրերում և դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից (կողմից) իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով վիրավորված քաղաքացիներին (քաղաքացիական անձանց) և զոհված քաղաքացիների (քաղաքացիական անձանց) օրինական ներկայացուցիչներին (այսուհետ՝ շահառու) աջակցությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն)՝ շահառուի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումի հիման վրա։

(26-րդ կետը լրաց. 12.02.21 N 184-Ն)

27. Դիմումը ներկայացնելու համար շահառուն (հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում բժշկասոցիալական փորձաքննական համապատասխան որոշումն ստանալուց հետո 6-ամսյա ժամկետում, իսկ անձի մահվան դեպքում մահվան վկայականն ստանալուց հետո 6-ամսյա ժամկետում) e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի կամ նախարարության mlsa.am պաշտոնական կայքէջի «Գրեք նամակ» բաժնի միջոցով նախարարություն է ներկայացնում՝

1) հաշմանդամություն ձեռք բերած անձանց դեպքում՝

ա. եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն չափահաս է, ապա շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը) և բժշկասոցիալական փորձաքննական որոշման էլեկտրոնային լուսապատճենը,

բ. եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն անչափահաս է, ապա օրինական ներկայացուցչի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը), երեխայի անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, ծննդյան վկայականի և բժշկասոցիալական փորձաքննական որոշման էլեկտրոնային լուսապատճենները,

գ. շահառուի (սույն ենթակետի «բ» պարբերությունում նշված դեպքում՝ օրինական ներկայացուցչի) էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը և բանկային հաշվեհամարը,

դ․ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից (կողմից) իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով անձի վիրավորում ստանալու հանգամանքները նկարագրող դատավարական փաստաթղթի էլեկտրոնային լուսապատճենը.

2) զոհված անձանց ընտանիքների դեպքում՝

ա. շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը), էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը, բանկային հաշվեհամարը և զոհվածի մահվան վկայականի կամ մահվան ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքի էլեկտրոնային լուսապատճենը,

բ. ամուսնության վկայականի կամ ամուսնության գրանցման վերաբերյալ տեղեկանքի էլեկտրոնային լուսապատճենը` զոհվածի ամուսնու համար,

գ. զոհվածի ծննդյան վկայականի կամ ծննդյան գրանցման վերաբերյալ տեղեկանքի էլեկտրոնային լուսապատճենը` զոհվածի ծնողի կամ օրինական ներկայացուցչի համար,

դ. երեխայի ծննդյան վկայականի և, առկայության դեպքում, երեխայի ծնողների ամուսնության վկայականի (կամ հայրության ճանաչման վկայականի) էլեկտրոնային լուսապատճենը՝ զոհվածի երեխայի համար,

ե. ըստ անհրաժեշտության՝ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելը հաստատող փաստաթղթի, հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննական որոշման, ինչպես նաև 18 տարին չլրացած երեխայի օրինական ներկայացուցիչը՝ ծնողը, խնամակալը, որդեգրողը, դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի խնամակալ հանդիսանալը հաստատող փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները,

զ. տեղեկատվություն այլ շահառուների (ընտանիքի անդամներ՝ ամուսին, զավակ, ծնող, քույր, եղբայր) առկայության վերաբերյալ՝ համաձայնության դեպքում կցելով նաև զոհվածի համար նախատեսված գումարը մեկ շահառուի կողմից ստանալու մասին բոլոր շահառուների կողմից ստորագրված համաձայնագրի էլեկտրոնային լուսապատճենը,

է․ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից (կողմից) իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով անձի մահվան հանգամանքները նկարագրող որևէ դատավարական փաստաթղթի էլեկտրոնային լուսապատճենը։

(27-րդ կետը լրաց. 12.02.21 N 184-Ն)

28. Դիմումը մերժվում է, եթե՝

1) ներկայացված տվյալները թերի են և դրա մասին նախարարությունից տեղեկանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում չեն լրացվել.

2) դիմումը ներկայացնելու պահին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն՝ առկա է շահառուի մահվան պետական գրանցում: Այս դեպքում, զոհված քաղաքացիների ընտանիքների այլ անդամի առկայության դեպքում, վերջիններս աջակցությունից օգտվելու համար դիմում են սույն կարգի 27-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով.

3) շահառուի համար առկա է հաստատված դիմում, բացառությամբ այն դեպքերի, երբ շահառուն հանդիսանում է նաև զոհված այլ անձի ընտանիքի անդամ։

(28-րդ կետը լրաց. 12.02.21 N 184-Ն)

29. Եթե դիմումը չի մերժվում, ապա նախարարությունը՝

1) հաշվառում է դիմումը և դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից միանվագ գումարային աջակցություն տրամադրելու նպատակով` հաշվարկելով միանվագ դրամական օգնության չափը՝

ա. առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 3.000.000 դրամ,

բ. երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2.000.000 դրամ,

գ. երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 1.000.000 դրամ,

դ. հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում՝ 3.000.000 դրամ,

ե. զոհված անձանց ընտանիքների դեպքում՝ 5.000.000 դրամ/շահառուների թիվ (գումարը բաժանվում է շահառուների միջև, եթե չկա նախատեսված գումարը մեկ շահառուի կողմից ստանալու մասին համաձայնություն),

զ. եթե առկա չէ զոհված քաղաքացիների ընտանիքների անդամների (շահառուների) վերաբերյալ ճշգրտված տեղեկատվություն, ապա հաշվարկվում է միանվագ դրամական օգնության նախնական չափ՝ 1.000.000 դրամ: Մահվան վկայականն ստանալուց հետո 6-ամսյա ժամկետի լրացման օրվա դրությամբ կատարվում է միանվագ դրամական օգնության վերջնական չափի հաշվարկում՝ համաձայն սույն ենթակետի «ե» պարբերության.

2) հաստատում է դիմումը և շահառուի տվյալները ներառում է վճարման ցուցակում:

(29-րդ կետը լրաց. 12.02.21 N 184-Ն)

30. Աջակցությունը նշանակելու կամ մերժելու մասին որոշումը նախարարությունը կայացնում է դիմումն ստանալուց հետո առավելագույնը 30 օրերի ընթացքում, որի մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է դիմողին: Ընդ որում, աջակցությունը նշանակելու դեպքում՝ նշվում է նաև hաշվարկված դրամական օգնության չափը։

(30-րդ կետը լրաց. 12.02.21 N 184-Ն)

31. Աջակցությունը վճարվում է անկանխիկ եղանակով՝ դրամական օգնության գումարը դիմողի բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով:

(31-րդ կետը լրաց. 12.02.21 N 184-Ն)

32. Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:

(32-րդ կետը լրաց. 12.02.21 N 184-Ն)

33. Սույն կարգով փոխհատուցում կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2082-Լ որոշմամբ սոցիալական աջակցություն ստացած, ինչպես նաև սույն կարգով սահմանված ժամկետներում համապատասխան մարմիններին դիմում չներկայացրած անձանց նկատմամբ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեսվող պետական պարտավորությունները համարվում են դադարեցված։

(33-րդ կետը լրաց. 12.02.21 N 184-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

 

 Կ Տ Ր Ո Ն  N_________ (օրինակ N___)

 

201___ թվականի --------------- 1-ից մինչև 201____ թվականի ------------ ----ը ներառյալ ընկած ժամանակահատվածում սպառված 360 խոր. մետր բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցման տրամադրման

 

Բնակիչ-բաժանորդի՝

անունը

հայրանունը

ազգանունը

բնակության վայրի հասցեն՝

մարզը

քաղաքը (համայնքը)

փողոցը

շենքը, բնակարանը

Բաժանորդային քարտի համարը

ԳԳՄ (տարածքային ստորաբաժանում)

Հաշվառքի սարքի ցուցմունքը՝

201___ թվականի ------------- 1-ի դրությամբ

 

Սույն կտրոնն ստացած բնակիչ-բաժանորդին «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատակարարվող` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցումը տրամադրվում է 201___ թվականի --------------- 1-ից մինչև 201___ թվականի ------------ ---ը ներառյալ ընկած ժամանակահատվածում մատակարարված գումարային մինչև 360 խոր. մետր բնական գազի սպառման մասով, ընդ որում, բնական գազի այդ քանակության համար «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից վճարումները գանձվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնից նվազեցված գնով` 50 տոկոսի չափով (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

 Սույն կտրոնն ստացած բնակիչ-բաժանորդը 201___ թվականի --------------- 1-ից մինչև 201___ թվականի ------------ ---ը ներառյալ ընկած ժամանակահատվածում գումարային մինչև 360 խոր. մետր բնական գազի սպառման չափաքանակը լրանալուց հետո ստորագրում է կտրոնի մեկ օրինակը և մինչև այդ հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը հանձնում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան տարածքային ստորաբաժանում: Կտրոնի օրինակը բնակիչ-բաժանորդի կողմից «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան տարածքային ստորաբաժանում չհանձնվելու դեպքում բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցում չի տրամադրվում (համարվում է չտրամադրված), և բնակիչ-բաժանորդը պարտավոր է «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը վճարել 201___ թվականի ---------------- ---ը ներառյալ ընկած ժամանակահատվածում սպառված գումարային մինչև 360 խոր. մետր բնական գազի դիմաց բնակիչ-բաժանորդից չգանձված գումարը:

 

-------ԳԳՄ-Ի ՏՆՕՐԵՆ ------------------------- -------------------------------------------------------------------------- 

  (ստորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)
 

 Բնակիչ-բաժանորդին 360 խոր. մետր բնական գազի մատակարարումը հաստատում եմ՝

 

------ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՊԵՏ ---------------------------- --------------------------------------------

  (ստորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

 

Իմ կողմից 360 խոր. մետր բնական գազի սպառումը և սակագնի սահմանված չափի մասնակի փոխհատուցման տրամադրումը հաստատում եմ՝

 

ԲՆԱԿԻՉ-ԲԱԺԱՆՈՐԴ ---------------------------- --------------------------------------------------------------------  

  (ստորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

 

 _____ __________________________________ 201  թ.

 (նշվում է կտրոնը ԳԳՄ հանձնելու օրը)

 

Ձև N 2

 

Կ Տ Ր Ո Ն  N_________ (օրինակ N___)

 

201___ թվականի --------------- 1-ից մինչև 201___ թվականի ------------ -- -ը ներառյալ ընկած ժամանակահատվածում սպառված 1440 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի փոխհատուցման տրամադրման

 

Բնակիչ-բաժանորդի՝

անունը

հայրանունը

ազգանունը

բնակության վայրի հասցեն՝

մարզը

քաղաքը (համայնքը)

փողոցը

շենքը, բնակարանը

Բաժանորդային քարտի համարը

«ՀԷՑ» ՓԲԸ մասնաճյուղ (տարածքային ստորաբաժանում)

Հաշվառքի սարքի ցուցմունքը՝

201___ թվականի ------------- 1-ի դրությամբ

 

Սույն կտրոնն ստացած բնակիչ-բաժանորդին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատակարարվող` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի փոխհատուցումը տրամադրվում է 201___ թվականի --------------- 1-ից մինչև 201___ թվականի ------------ --- ը ներառյալ ընկած ժամանակահատվածում մատակարարված գումարային մինչև 1440 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի սպառման մասով, ընդ որում, էլեկտրաէներգիայի այդ քանակության համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից վճարումները գանձվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնից նվազեցված գնով` 50 տոկոսի չափով (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

Սույն կտրոնն ստացած բնակիչ-բաժանորդը 201___ թվականի --------------- 1-ից մինչև 201___ թվականի ------------ -- -ը ներառյալ ընկած ժամանակահատվածում գումարային մինչև 1440 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի սպառման չափաքանակը լրանալուց հետո ստորագրում է կտրոնի մեկ օրինակը և մինչև այդ հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը հանձնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան տարածքային ստորաբաժանում: Կտրոնի օրինակը բնակիչ-բաժանորդի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան տարածքային ստորաբաժանում չհանձնվելու դեպքում էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի փոխհատուցում չի տրամադրվում (համարվում է չտրամադրված), և բնակիչ-բաժանորդը պարտավոր է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը վճարել 201___ թվականի --------------- --- -ը ներառյալ ընկած ժամանակահատվածում սպառված գումարային մինչև 1440 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց բնակիչ-բաժանորդից չգանձված գումարը:

 

-----------«ՀԷՑ» ՓԲԸ-Ի ՏՆՕՐԵՆ -------------------------- ------------------------------------------------------

  (ստորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

 

 Բնակիչ-բաժանորդին 1440 կՎտ/ժ էլեկտրաէներգիա մատակարարումը հաստատում եմ՝

 

---------ԷԼ. ՑԱՆՑԻ ՊԵՏ ----------------------------------- -------------------------------------------------------

  (ստորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

 

Իմ կողմից 1440 կՎտ/ժ էլեկտրաէներգիա սպառումը և սակագնի սահմանված չափի մասնակի փոխհատուցման տրամադրումը հաստատում եմ՝

 

ԲՆԱԿԻՉ-ԲԱԺԱՆՈՐԴ ----------------------------- ----------------------------------------------------------------

  (ստորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

 

 _____ __________________________________ 201  թ.

 (նշվում է կտրոնը «ՀԷՑ» ՓԲԸ մ/ճ հանձնելու օրը)

 

Ձև N 3

 

Կ Տ Ր Ո Ն  N_________ (օրինակ N___)

 

201___ թվականի --------------- 1-ից մինչև 201___ թվականի ------------ --- -ը ներառյալ ընկած ժամանակահատվածում սոցիալական աջակցություն ստացող բաժանորդների, որոնք չեն հանդիսանում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի բաժանորդ, սակայն հանդիսանում են «ՀԷՑ» ՓԲԸ-ի բաժանորդ

 

Բնակիչ-բաժանորդի՝

անունը

հայրանունը

ազգանունը

բնակության վայրի հասցեն՝

մարզը

քաղաքը (համայնքը)

փողոցը

շենքը, բնակարանը

Բաժանորդային քարտի համարը

«ՀԷՑ» ՓԲԸ մասնաճյուղ (տարածքային ստորաբաժանում)

Հաշվառքի սարքի ցուցմունքը՝

201___ թվականի ------------- 1-ի դրությամբ

 

Սույն կտրոնն ստացած բնակիչ-բաժանորդին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի փոխհատուցման համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից 201___ թվականի --------------- 1-ից մինչև 201___ թվականի ------------ --- -ը ներառյալ ընկած ժամանակահատվածում մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց ամսական տրամադրվում է 15 խոր. մետր, իսկ տարվա ընթացքում աճողական մինչև 180 խոր. մետր բնական գազի քանակության արժեքին համապատասխան կՎտ/ժ:

 Սույն կտրոնն ստացած բնակիչ-բաժանորդը 201___ թվականի --------------- 1-ից մինչև 201___ թվականի ------------ -- -ը ներառյալ ընկած ժամանակահատվածում ամեն ամիս ստորագրում է կտրոնի մեկ օրինակը և մինչև այդ հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը հանձնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան տարածքային ստորաբաժանում: Կտրոնի օրինակը բնակիչ-բաժանորդի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան տարածքային ստորաբաժանում չհանձնվելու դեպքում էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի փոխհատուցում չի տրամադրվում (համարվում է չտրամադրված), և բնակիչ-բաժանորդը պարտավոր է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը վճարել 201___ թվականի ------------- -- -ը ներառյալ ընկած ժամանակահատվածում սպառված մինչև 180 խոր. մետր բնական գազի քանակության արժեքին համապատասխան էլեկտրաէներգիայի դիմաց բնակիչ-բաժանորդից չգանձված գումարը:

 

--------------«ՀԷՑ» ՓԲԸ-Ի ՏՆՕՐԵՆ --------------------------- ------------------------------------------------------

  (ստորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

 

 Բնակիչ-բաժանորդին մինչև 180 խոր. մետր բնական գազի քանակության արժեքին համապատասխան կՎտ/ժ էլեկտրաէներգիա մատակարարումը հաստատում եմ՝

 

--------------ԷԼ. ՑԱՆՑԻ ՊԵՏ----------------------------- --------------------------------------------------------

  (ստորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

 

Իմ կողմից մինչև 180 խոր. մետր բնական գազի քանակության արժեքին համապատասխան կՎտ/ժ էլեկտրաէներգիա սպառումը և սակագնի սահմանված չափի մասնակի փոխհատուցման տրամադրումը հաստատում եմ՝

 

ԲՆԱԿԻՉ-ԲԱԺԱՆՈՐԴ ________________ ________________________________________

  (ստորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

 

_____ __________________________________ 201  թ.

(նշվում է կտրոնը «ՀԷՑ» ՓԲԸ մ/ճ հանձնելու օրը)

 

(հավելվածը լրաց. 31.08.15 N 1030-Ն, խմբ. 29.10.15 N 1269-Ն, փոփ., խմբ., լրաց. 15.12.16 N 1266-Ն, 12.02.21 N 184-Ն)