ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի հոկտեմբերի 6-ին |
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի «2. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.8-րդ կետով.
«2.8 շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ստանալու համար՝
ա) ավագ բուժաշխատողի համար՝ |
բազային տուրքի եռապատիկի չափով |
բ) միջին բուժաշխատողի համար՝ |
բազային տուրքի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2015 թ. հոկտեմբերի 27 Երևան ՀՕ-114-Ն
|
|