Համարը 
N 143-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2011.03.04/14(817) Հոդ.209
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
17.02.2011
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.02.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.03.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 2011 թվականի N 143-Ն

 

«ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մարդու կյանքի և առողջության պահպանման, շրջակա միջավայրի պահպանության գծով պաշտպանական ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն։

2. Հաստատել՝

1) «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի, սահմանելով, որ պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն հանձնվում շենքերը, շինությունները, թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և դրանցից պատրաստված իրերն ու պատմամշակութային նշանակություն ունեցող գույքը, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող հողերը, նվազագույն ամսական աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքը.

3) «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող անշարժ գույքի ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի։

3. «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։

4. Սահմանել, որ՝

1) «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան են՝

ա. Հայաստանի Հանրապետության ականապատ տարածքների ականազերծումը, տեղադրված, սակայն չպայթած արկերի և ականների հայտնաբերումն ու ոչնչացումը,

բ. Հայաստանի Հանրապետությունում ժամկետանց կամ կիրարկման համար ոչ պիտանի՝ ռազմական նշանակություն ունեցող արտադրանքի, դրանց լիցքերի, կրիչների, գործարկիչների, բաղադրիչների, համալրող սարքերի և վնասակար թափոնների ու նյութերի ուտիլիզացման, ոչնչացման և կոնսերվացման պետական ծրագրերին մասնակցությունը և դրանց իրականացումն ու դրա արդյունքում ստացված արժեքների՝ հանրօգուտ նպատակներին ուղղումը,

գ. ռազմական նշանակություն ունեցող արտադրանք համարվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցանկին արժեքների պատկանելության վերաբերյալ պետական մարմիններին՝ վերջիններիս հարցման հիման վրա փորձագիտական եզրակացություն տրամադրելը,

դ. ռազմական նշանակություն ունեցող արտադրանք համարվող արժեքների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման նկատմամբ հսկողության նպատակով լիցենզավորված անձանց՝ ներկազմակերպական ծրագրի համակարգի վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը և դրա ձևավորմանն աջակցությունը.

2) «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են՝

ա. ականապատ տարածքներում ականների պայթյունից խաղաղ բնակիչների զոհվելու հնարավորության բացառումը,

բ. պետական կառավարման մարմինների հարցման հիման վրա ապրանքների` հսկվող ապրանքների ցանկին պատկանելու վերաբերյալ եզրակացության տրամադրումը:

5. Թույլատրել «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել իր գործառույթների ոլորտին առնչվող ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) գիտատեխնիկական, փորձարարական, խորհրդատվական ծառայությունների մատուցում, դիագնոստիկա, փորձարկում, զննում.

2) լաբորատոր ուսումնասիրությունների, հետազոտությունների և փորձարկումների իրականացում.

3) «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությանն առնչվող ուսուցողական-մեթոդական ձեռնարկների, բուկլետների, պլակատների կազմում և տպագրություն, թեմատիկ խորհրդանշանների և հուշանվերների արտադրություն.

4) մասնագիտական ուսումնական դասընթացների իրականացում։

6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. փետրվարի 28
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

 փետրվարի 17-ի N 143-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, Հայաստանի Հանրապետության տարածքում հումանիտար ականազերծում, տեղադրված, սակայն չպայթած արկերը և ականները ոչնչացնող, ժամկետանց կամ կիրարկման համար ոչ պիտանի՝ ռազմական նշանակություն ունեցող արտադրանքը, դրանց լիցքերը, կրիչները, գործարկիչները, բաղադրիչները, համալրող սարքերը և վնասակար թափոններն ու նյութերն ուտիլիզացնող, ոչնչացնող և կոնսերվացնող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծվող, Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող ապրանքների ռազմական նշանակության պատկանելության հարցի վերաբերյալ անվճար հիմունքներով և միայն համապատասխան պետական մարմինների հայտերի հիման վրա փորձագիտական եզրակացություն տրամադրող կազմակերպություն է:

2. Կազմակերպության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

3. Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:

4. Կազմակերպությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Կազմակերպությունն իր անունից ձեռք է բերում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրում պարտականություններ, դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

5. Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և հայերեն ու անգլերեն` իր անվանմամբ կլոր կնիք, կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, դրոշմակնիքներ և այլ անհատականացման միջոցներ:

6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան՝ կազմակերպությունը, լիազորված պետական մարմնի որոշմամբ, կարող է ունենալ մասնաճյուղեր և գիտափորձնական, ուսումնական հիմնարկներ:

7. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվներ:

8. Կազմակերպությունն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:

9. Կազմակերպությունը կարող է համագործակցել Հայաստանի Հանրապետության, միջազգային կամ օտարերկրյա այլ կազմակերպությունների հետ:

10. Կազմակերպության գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Վաղարշապատ (Էջմիածին), 1102, Մովսես Խորենացու 18:

11. Կազմակերպության անվանումն է`

1) հայերեն լրիվ` «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

2) հայերեն կրճատ` «Ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ.

3) ռուսերեն լրիվ` Государственная некоммерческая организация «Центр» гуманитарного разминирования и экспертизи»

4) ռուսերեն կրճատ` ГНКО «Центр разминирования экспертизи».

5) անգլերեն լրիվ` «Center for humanitarian demining and expertise» state non-commercial organization.

6) անգլերեն կրճատ` «Center for demining and expertise» SNCO։

 

II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

12. Կազմակերպության գործունեության առարկան են՝

1) Հայաստանի Հանրապետության ականապատ տարածքների ականազերծումը, տեղադրված, սակայն չպայթած արկերի և ականների հայտնաբերումն ու ոչնչացումը.

2) Հայաստանի Հանրապետությունում ժամկետանց կամ կիրարկման համար ոչ պիտանի՝ ռազմական նշանակություն ունեցող արտադրանքի, դրանց լիցքերի, կրիչների, գործարկիչների, բաղադրիչների, համալրող սարքերի և վնասակար թափոնների ու նյութերի ուտիլիզացման, ոչնչացման և կոնսերվացման պետական ծրագրերին մասնակցությունն ու դրանց իրականացումը և դրա արդյունքում ստացված արժեքների՝ հանրօգուտ նպատակներին ուղղումը.

3) ռազմական նշանակություն ունեցող արտադրանք համարվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցանկին արժեքների պատկանելության վերաբերյալ պետական մարմիններին՝ վերջիններիս հարցման հիման վրա փորձագիտական եզրակացություն տրամադրելը.

4) ռազմական նշանակություն ունեցող արտադրանք համարվող արժեքների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման նկատմամբ հսկողության նպատակով լիցենզավորված անձանց՝ ներկազմակերպական ծրագրի համակարգի վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը և դրա ձևավորմանն աջակցությունը։

13. Կազմակերպության գործունեության նպատակներն են՝

1) ականապատ տարածքներում ականների պայթյունից խաղաղ բնակիչների զոհվելու հնարավորության բացառումը.

2) պետական կառավարման մարմինների հարցման հիման վրա ապրանքների` հսկվող ապրանքների ցանկին պատկանելու վերաբերյալ եզրակացության տրամադրումը:

14. Կազմակերպությունն իրականացնում է իր գործառույթների ոլորտին առնչվող ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

1) գիտատեխնիկական, փորձարարական, խորհրդատվական ծառայությունների մատուցում, դիագնոստիկա, փորձարկում, զննում.

2) լաբորատոր ուսումնասիրությունների, հետազոտությունների և փորձարկումների իրականացում.

3) կազմակերպության գործունեությանն առնչվող ուսուցողական-մեթոդական ձեռնարկների, բուկլետների, պլակատների կազմում և տպագրություն, թեմատիկ խորհրդանշանների և հուշանվերների արտադրություն.

4) մասնագիտական ուսումնական դասընթացների իրականացում։

15. Կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած շահույթն օգտագործվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

 

III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

16. Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը, գործադիր մարմինը` տնօրենը, և կազմակերպության խորհուրդը (այսուհետ` խորհուրդ):

17. Կազմակերպության հիմնադիրն ունի կազմակերպության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

18. Կազմակերպության հիմնադրի բացառիկ լիազորություններն են՝

1) կազմակերպության հիմնադրումը.

2) կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

3) կազմակերպության կանոնադրության հաստատումը և դրա մեջ փոփոխությունների կատարումը.

4) կազմակերպության կառավարման համակարգի սահմանումը.

5) կազմակերպության վերակազմակերպումն ու լուծարումը.

6) կազմակերպության լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:

19. Լիազորված պետական մարմինն իրականացնում է կազմակերպության ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

20. Լիազորված պետական մարմինը`

1) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով ձևավորում է կազմակերպության կառավարման մարմինները և վաղաժամկետ դադարեցնում նրանց լիազորությունները.

2) իրականացնում է կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունը.

3) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կազմակերպության գործադիր մարմնի կամ կոլեգիալ մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

4) լսում է կազմակերպության գործունեության մասին տնօրենի հաշվետվությունները, քննարկում և հաստատում դրանք, քննում է կազմակերպության գործունեության վերստուգման արդյունքները.

5) իրականացնում է վերահսկողություն կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.

6) իրականացնում է վերահսկողություն կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ, իսկ օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս կազմակերպության գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

7) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով նշանակում է կազմակերպության տնօրենին, նրա հետ կնքում աշխատանքային պայմանագիր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով վաղաժամկետ դադարեցնում է նրա լիազորությունները.

8) իրականացնում է ընթացիկ վերահսկողություն կազմակերպության տնօրենի գործունեության նկատմամբ.

9) սահմանում է կազմակերպության տնօրենի աշխատանքի վարձատրության պայմանները.

10) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իր համաձայնությունն է տալիս կազմակերպությանը՝ կատարելու խոշոր գործարքներ.

11) իրականացնում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

21. Կազմակերպության ընթացիկ գործունեությունն իրականացնում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է (նրա լիազորությունները դադարում են) լիազորված պետական մարմինը:

22. Տնօրենն օրենքով, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կազմակերպության գործունեությունը և կրում է պատասխանատվություն՝ օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

23. Տնօրենի հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը: Պայմանագրով սահմանվում են տնօրենի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները լիազորված պետական մարմնի, կազմակերպության կառավարման այլ մարմինների հետ, նրա աշխատանքի վարձատրության պայմանները, պայմանագրի դադարման` օրենքով նախատեսված բոլոր հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերը կգտնեն անհրաժեշտ:

24. Կազմակերպության տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական կամ ստեղծագործական աշխատանքից:

25. Տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կազմակերպությանը և պետությանը պատճառված վնասի համար:

26. Տնօրենի պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ պահանջները, այն անձանց շրջանակը, ովքեր իրավունք չունեն նշանակվելու այդ պաշտոնում, ինչպես նաև այդ պաշտոնից ազատվելու հիմքերը սահմանվում են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

27. Կազմակերպության տնօրենը`

1) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

5) կազմակերպության անունից վերջինիս համար բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

6) կատարում է աշխատանքի բաժանում իր տեղակալների միջև.

7) սահմանում է կազմակերպության կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

8) հաստատում է կազմակերպության ստորաբաժանումների կանոնադրությունները.

9) հաստատում է կազմակերպության հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները.

10) նշանակում է կազմակերպության հիմնարկների, ներկայացուցչությունների և մասնաճյուղերի ղեկավարներին, նրանց տալիս է լիազորագրեր.

11) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր իրավասությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

12) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է կազմակերպության խորհրդի նիստերին.

13) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կազմակերպության կառավարման մյուս մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:

28. Կազմակերպության խորհուրդը խորհրդակցական կոլեգիալ մարմին է:

29. Կազմակերպության խորհուրդը`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով լիազորված պետական մարմին է ներկայացնում առաջարկություններ կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

2) սահմանված կարգով լիազորված պետական մարմին է ներկայացնում առաջարկություններ կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ.

3) հաստատում է իր աշխատակարգը.

4) փակ գաղտնի քվեարկությամբ ընտրում է խորհրդի նախագահ.

5) քննարկում է կազմակերպության հաշվապահական հաշվետվությունները.

6) իրականացնում է հսկողություն իր որոշումների կատարման նկատմամբ.

7) լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով, տնօրենի ներկայացմամբ, հաստատում է կազմակերպության շահույթի օգտագործման ուղղությունները.

8) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

30. Խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի անդամների կողմից, նրանց կազմից՝ երեք տարի ժամկետով: Խորհրդի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարելու դեպքում անցկացվում է խորհրդի նախագահի արտահերթ ընտրություն:

31. Խորհրդի նախագահը`

1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.

2) նախագահում է խորհրդի նիստերը.

3) խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակաշրջանում համակարգում է տնօրենի և խորհրդի անդամների միջև կապը։

32. Խորհրդի նիստերը գումարվում են խորհրդի նախագահի կողմից` առնվազն յուրաքանչյուր տարին մեկ անգամ, ինչպես նաև` լիազորված պետական մարմնի, տնօրենի և խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով: Խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և կարգով: Խորհրդի նիստերի անցկացման կարգը և ձևը որոշում է խորհրդի նախագահը:

33. Խորհուրդը բաղկացած է հինգ անդամից: Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալը և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալը:

(33-րդ կետը փոփ., լրաց. 21.05.15 N 534-Ն, փոփ. 02.06.16 N 567-Ն)

34. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

35. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նիստը նախագահողի ձայնը վճռորոշ է:

36. Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի մեկ ձայնի իրավունք:

37. Խորհրդի նիստերն արձանագրվում են նիստի քարտուղարի կողմից, որն ընտրվում է խորհրդի անդամների կողմից՝ կազմակերպության աշխատողների թվից: Կազմակերպության տնօրենը չի կարող ընտրվել որպես խորհրդի նիստի քարտուղար:

 

 IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՆՐԱՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

38. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կազմակերպության գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից և միջոցներից։

39. Կազմակերպությունն իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

40. Հիմնադիրը սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:

41. Կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:

42. Կազմակերպության սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում՝ միայն դատական կարգով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում:

43. Հիմնադիրն իրավունք ունի կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու ցանկացած գույք:

44. Կազմակերպությունն իրավունք ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը հանձնելու վարձակալության:

45. Կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, հանձնելու անհատույց օգտագործման:

46. Կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը, լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո, պետության անունից հանձնելու վարձակալության: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը չի կարող լինել մեկ տարվանից ավելի:

47. Սեփականության իրավունքով իրեն պատկանող և իրեն ամրացված գույքի օգտագործման արդյունքում կազմակերպության ստացած եկամուտները նրա սեփականությունն են` բացառությամբ իրեն ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարների, որոնք սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

48. Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը և ֆինանսական միջոցները:

49. Կազմակերպության ֆինանսական միջոցները ձևավորվում են`

1) յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը նախատեսվող միջոցների հաշվին.

2) ձեռնարկատիրական գործունեությունից գոյացած միջոցներից.

3) դրամաշնորհներից.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրներից:

 

V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

50. Կազմակերպությունը վերակազմակերպվում և լուծարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Կազմակերպության լուծարման դեպքում նրա պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(հավելվածը փոփ., լրաց. 21.05.15 N 534-Ն, փոփ. 02.06.16 N 567-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

 փետրվարի 17-ի N 143-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN
ը/կ

Գույքի անվանումը

Չափի միավորը

Քա-նակը

Միավորի հաշվեկշռային արժեքը
(դրամ)

Ընդհանուր հաշվեկշռային արժեքը
(դրամ)

1

2

3 4 5 6

1.

Աթոռ՝ փափուկ, մետաղյա կարկասով (կարմիր)

հատ

2

20000

40000

2.

Աթոռ՝ կիսափափուկ

հատ

2

60000

120000

3.

Աթոռ՝ կոշտ, մետաղյա կարկասով, պլաստմասսայե, շագանակագույն

հատ

4

7000

28000

4.

Աթոռ՝ կոշտ, մետաղյա կարկասով, պլաստմասսայե, մոխրագույն

հատ

7

14000

98000

5.

Բազկաթոռ՝ փափուկ, պտտովի, շարժական

հատ

1

32400

32400

6.

Պահարան՝ մետաղյա, չորսդարականի

հատ

1

65000

65000

7.

Զգեստապահարան՝ երկդռնանի

հատ

2

50000

100000

8.

Գրասեղան՝ մեկ պահարանիկով (փոքր)

հատ

1

35000

35000

9.

Օդափոխիչ

հատ

3

200000

600000

10.

Ջրատաքացուցիչ

հատ

3

27000

81000

11.

Աթոռ՝ սև, մետաղյա կարկասով

հատ

5

11500

57500

12.

Գրասեղան՝ 90/75/200

հատ

1

60000

60000

13.

GPS սարք «MAGELLAN» 315

հատ

14

246000

3444000

14.

Թվային տեսախցիկ «SONY»

հատ

2

185000

370000

15.

Թվային ֆոտոխցիկ «SONY»

հատ

1

90000

90000

16.

Պրոյեկցիոն լապտեր՝ In Focus LP 130

հատ

1

297000

297000

17.

Պրոյեկցիոն լապտեր՝ Apollo

հատ

1

96000

96000

18.

Շարժական էկրան, պրոյեկցիոն լապտերի էկրան

հատ

1

36000

36000

19.

Հեռուստացույց/տեսամագնիտոֆոն՝ unit Combi KF 14U43 LG

հատ

1

100000

100000

20.

Հեռուստացույց SONY KV21DK1

հատ

1

130000

130000

21.

Համակարգիչ՝ Dell 8200, ստեղնաշար, մկնիկ

լրակազմ

1

225000

225000

22.

Համակարգիչ՝ Dell Optilex 320

լրակազմ

1

230000

230000

23.

Համակարգիչ՝ P4-3.0 GHz

լրակազմ

1

85000

85000

24.

Համակարգիչ՝ HP dx 7400

լրակազմ

1

427480

427480

25.

Համակարգիչ՝ HP ML 350 G5

լրակազմ

1

2618240

2618240

26.

Շարժական համակարգիչ՝ Dell

հատ

2

592620

1185240

27.

LCD մոնիթոր Dell 1503FP, հոսանքահաղորդիչ՝ Dell PSC 36014 A

հատ

1

91000

91000

28.

LCD մոնիթոր L1750 17 GF904AA

հատ

1

86310

86310

29.

LCD մոնիթոր BENQ 15 FP531

հատ

1

87000

87000

30.

APC Smart UPS 1500 USB-BACKUPS

հատ

1

208000

208000

31.

APC UPS BACK-UPS ES525 VA 230 V

հատ

1

27500

27500

32.

UPS «Cyber Power» 1250A VR 110 Վոլտ

հատ

2

65000

130000

33.

APC UPS BR500

հատ

1

65000

65000

34.

UPS «Power Com» 600 VA

հատ

2

20000

40000

35.

APC Smart UPS 700

հատ

1

48000

48000

36.

Ցանցի բաժանարար՝ 16 բրտ Gembrid NS-16P

հատ

1

25000

25000

37.

Ցանցի բաժանարար՝ 4 բրտ

հատ

1

15000

15000

38.

Տպող սարք (պլոտեր)՝ HP Designjet500 AO

լրակազմ

1

717948

717948

39.

Տպող սարք՝ HP Deskjet 9650

լրակազմ

1

151 844

151844

40.

Տպող սարք՝ HP Laserjet 5500DTN Q3716A

հատ

1

1611230

1611230

41.

Տպող սարք՝ HP CP 3505 DN

հատ

1

272000

272000

42.

Տպող սարք՝ Workcentre PE220

հատ

1

111500

111500

43.

Ջերմաճնշող տպող սարք՝ ՖՊ 1515

լրակազմ

1

50000

50000

44.

Սկաներ՝ HP Scanjet 5300 C

լրակազմ

1

45000

45000

45.

Սկաներ՝ A HP Scanjet 5590

լրակազմ

1

60060

60060

46.

Մարտկոցներ «Motorolla» GP 340 համար

հատ

20

14640

292800

47.

Symantec հակավիրուսային փաթեթ

հատ

1

388773

388773

48.

Ականորսիչներ՝ Vallon-VMH 1

հատ

7

350000

2450000

49.

Ականորսիչներ՝ Vallon-VHM 2

հատ

3

350000

1050000

50.

Ականորսիչներ՝ Vallon-ML1620 B

հատ

9

350000

3150000

51.

Մարտկոցների լիցքավորիչ՝ 8-տեղանոց

հատ

1

45000

45000

52.

Հոսանքի գեներատոր «Olympia»

միավոր

1

10000000

10000000

53.

«Ֆոլկսվագեն-Տուարեգ» ավտոմեքենա

միավոր

4

9800000

39200000

Ընդամենը` 71069825 դրամ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2011 թվականի

 փետրվարի 17-ի N 143-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

 

NN
ը/կ

Գույքի անվանումը

Չափի
միավորը

Արտաքին մակերեսը

Հաշվեկշռային արժեքը
(դրամ)

1.

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N 52265 զորամասի շտաբի եռահարկ շենքի 3-րդ հարկը (քաղ. Վաղարշապատ (Էջմիածին), 1102, Մովսես Խորենացու 18)

քառ.
մետր

439,42

13725000

 

Ընդամենը` 13725000 դրամ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան