ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի մայիսի 31-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի 9.6.2-րդ, 9.6.2.1-ին, 9.6.2.2-րդ, 9.6.2.3-րդ, 9.6.2.4-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) |
9.6.2. |
|
ռադիոհաղորդումների հեռարձակման համար` |
|
|
9.6.2.1. |
|
Երևան քաղաքում և միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում հեռարձակման համար՝ տարեկան |
բազային տուրքի 500-ապատիկի չափով |
|
9.6.2.2. |
|
Երևան քաղաքի տարածքում հեռարձակման համար` տարեկան |
բազային տուրքի 200-ապատիկի չափով |
|
9.6.2.3. |
|
Երևան քաղաքը չներառող` մեկից ավելի մարզերի տարածքում հեռարձակման համար` տարեկան |
բազային տուրքի 25-ապատիկի չափով |
|
9.6.2.4. |
|
մեկ մարզի տարածքում հեռարձակման համար` տարեկան |
բազային տուրքի 10-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2017 թ. հունիսի 9
Երևան
ՀՕ-88-Ն |
|