Համարը 
N 1685-Ա
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվը 
28.12.2018
Ստորագրող մարմինը 
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.12.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2018 թվականի N 1685-Ա

 

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 786-Ն որոշման 3-րդ կետը՝

Հաստատել ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

     

2018 թ. դեկտեմբերի 28

Երևան

        

    

        

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

դեկտեմբերի 28-ի N 1685-Ա

որոշման

  

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

   

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

  

Ա. Մանուկյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ (խորհրդի նախագահ)

   

Գ. Ավագյան

- ՀՀ առողջապահության նախարարություն աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ

   

Գ. Հովակիմյան

- ՀՀ արդարադատության նախարարություն «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի վերականգնողական ծրագրերի իրականացման հարցերով տնօրենի տեղակալ

   

Ա. Մուրադյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ

   

Ա. Բարսեղյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ

   

Ն. Դուրյան

- ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ

   

Դ. Թումասյան

- ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչության պետ (համաձայնությամբ)

   

Շ. Իսրայելյան

- ՀՀ գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)

   

Լ. Սարգսյան

- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ)

   

Ս. Վարդանյան

- «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Լ. Ահարոնյան

- «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության համանախագահ (համաձայնությամբ)

   

Տ. Կարապետյան

- «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող (համաձայնությամբ)

   

Ա. Դանոյան

- «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության սոցիալական աշխատող (համաձայնությամբ)

   

Ք. Սարգսյան

- «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության վերապատրաստման և կարողությունների զարգացման բաժնի գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)

   

Տ. Աղաբեկյան

- «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար (համաձայնությամբ)

   

Կ. Դավթյան

- «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
   

Ռ. Արզումանյան

- «Հույսի կամուրջ» երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության Դիլիջանի մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ)

   

Ն. Պետրոսյան

- «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի սոցիալական աշխատող

   

Մ. Դավթյան

- «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի սոցիալական աշխատող

   

Ա. Կարապետյան

- «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավախորհրդատու

   

Ս. Ղալթախչյան

- «Երևանի աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

   

Լ. Պետրոսյան

- «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

Տ. Ավետիսյան

- «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ -ի սոցիալական աշխատող

   

Մ. Մաթոսյան

- «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Լ. Սարգսյան

- «Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի ծրագրի պատասխանատու ղեկավար (համաձայնությամբ)

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան