ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի հունիսի 4-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային oրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 134-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նախորդ հարկային տարվա ընթացքում այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկություններ: Սույն մասով սահմանված տեղեկությունները հարկային մարմին են ներկայացվում Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի կողմ հանդիսացող պետություններում գրանցված կազմակերպությունների մասով՝ տեղեկությունների փոխանակման պահանջ սահմանված լինելու դեպքում: Սույն մասում նշված՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի ցանկը հրապարակում է հարկային մարմինը՝ այն տեղադրելով իր պաշտոնական ինտերնետային կայքում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: Հարկային գործակալները Օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ 2020 թվականի հաշվետու տարվա համար տեղեկությունները հարկային մարմին են ներկայացնում 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. հունիսի 18 Երևան ՀՕ-275-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հունիսի 2021 թվական: