Համարը 
ՀՕ-183-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2008.11.26/69(659) Հոդ.1218
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
23.10.2008
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.11.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.11.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի հոկտեմբերի 23-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-րդ մասով`

 

«8.1. Պետական բյուջեի նախագծի արտարժութային մուտքերը և ելքերը դրամային արտահայտությամբ հաշվարկվում են` կիրառելով պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողով ներկայացնելու ամսվա առաջին օրը Հայաստանի Հանրապետության արտարժութային շուկայում ձևավորված համապատասխան արտարժույթների նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին փոխարժեքը, իսկ եթե այդ օրվա դրամի միջին փոխարժեքի կիրառմամբ ողջամիտ ժամկետում արտարժութային մուտքերի և ելքերի նշված հաշվարկը կատարել հնարավոր չէ, ապա այդ ամսվան նախորդող ամսվա առաջին օրը նույն շուկայում ձևավորված համապատասխան արտարժույթների նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին փոխարժեքը:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. նոյեմբերի 17

Երևան

ՀՕ-183-Ն