Համարը 
ՀՕ-220-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2010.12.29/69(803) Հոդ.1610
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
21.12.2010
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 21-ին

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 169-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը, այսինքն` առանց իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը կամ առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելը`»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 170.2-րդ հոդվածում`

 

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 170.2.

Իրավաբանական անձի պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման կամ լիցենզավորման մասին տվյալները հարկային տեսչության մարմիններ սահմանված ժամկետում չհայտնելը».

 

2) 1-ին մասի դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պետական լիազոր մարմնի պաշտոնատար անձի կողմից իրավաբանական անձի պետական գրանցման, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման կամ լիցենզավորման կամ դրանց հետ կապված համապատասխան փոփոխությունների մասին տվյալները հարկային տեսչության մարմիններ սահմանված ժամկետում չհայտնելը`»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 170.5-րդ հոդվածում`

 

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 170.5.

Պետական լիազորված մարմինների պաշտոնատար անձանց կողմից անհատ ձեռնարկատերերին սահմանված ժամկետներում չհաշվառելը կամ իրավաբանական անձանց սահմանված ժամկետներում չգրանցելը (չվերագրանցելը) կամ գրանցումը (վերագրանցումը) անհիմն մերժելը».

 

2) 1-ին մասի դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պետական լիազոր մարմնի պաշտոնատար անձանց կողմից անհատ ձեռնարկատիրոջը օրենքով սահմանված ժամկետում չհաշվառելը կամ իրավաբանական անձին օրենքով սահմանված ժամկետում չգրանցելը (չվերագրանցելը) կամ գրանցումը (վերագրանցումը) անհիմն մերժելը`»:

 

 Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 28
Երևան
ՀՕ-220-Ն